Definitions containing the research ինքն : 5288 results

Հմայեմ, եցի

vn.

to divine, to augur, to prognosticate, to bewitch, to conjure, to charm, to enchant;
հմայեալ հայելիք, magic glass;
cf. Թուղթ.

· Calfa

NBHL (2)

οἱωνίζομαι, μαντεύομαι opinor, auguror, divinor, praestigior, experior, vaticinor. Որպէս թէ Հմուտ կամ իմացօղ հանդերձելոց զինքն ցուցանել. գուշակել ստութեամբ եւ ճարտարութեամբ. դիւթել. ըղձութիւնս առնել. բարեմաղթել խտրանօք, եւ խոստանալ զբարեբախտութիւն. փորձել զփորձ անգիտելեաց՝ սնոտի իրօք կամ գործակցութեամբ դիւին. փորձել զաստուած. բան գիտցօղ ցցընել զինքը՝ վարպետութեամբ կամ կախարդութեամբ.

Հմայեցի, այսինքն ի փորձոյ նախագէտ եղէ. (Վրդն. ծն.։)


Հմտութիւն, ութեան

s.

knowledge, erudition, science, ability;
experience, practice.

· Calfa

NBHL (1)

Քերականութիւն է հմտութիւն՝ որք (այսինքն որոց) ի քերթողացն եւ ի շարագրաց իբրու բազում անգամ ասացելոց. (Քեր. քերթ.) այսինքն խելամտութիւն սովորական ոճոյ բանաստեղծից եւ մատենագրաց։


Հնագէտ

cf. Հնագիտակ.

· Calfa

NBHL (1)

Հնագէտ պատմութիւնք, կամ պատմութիւն. այսինքն վիպասանութիւն նախնեաց. (Թր. քեր.։ Նչ. անդ։ Արծր. ՟Ա. 1։ Ուռպ.։)


Հնազանդեցուցանեմ, ուցի

va.

to reduce to obedience or subjection, to subject, to subdue, to subjugate.

· Calfa

NBHL (1)

Քսենոկրատէս հնազանդեցուցեալ էր զախտս (այսինքն զկիրս) անսալ բանին. (Նոննոս.։)


Հնազանդութիւն, ութեան

s.

obedience, submission, subjection;
homage, vassalage;
կրաւորական, կոյր —, passive or blind obedience;
non-resistance;
լաւ է — քան զզոհ ընտիր, obedience is better than sacrifice;
ի — ածել, to reduce to obedience;
գալ ի —, to return to obedience;
ունել ի հնազանդութեան, to maintain or hold in obedience.

· Calfa

NBHL (1)

Ոչ խոնարհեալ ընդ հնազանդութեամբ (այսինքն ստորադասութեամբ), ոչ պարագրեալ ընդ փոքրկութեամբ. (Նար. ՟Խ՟Զ։)


Հնարաւոր, աց

adj.

possible, feasible, that can be made or done;
powerful, potent;
cf. Հնարագէտ.

· Calfa

NBHL (1)

Ոչ էր պարտ՝ հնարաւորացն գիտութեանց աստուածայնոցն պղերգանալ. (այսինքն զորս մարթ է գիտել) (Դիոն. ածայ.։)


Հնարաւորեմ, եցի

va. vn. cf. Հնարաւորիմ.

· Calfa

NBHL (4)

Հնարաւորէ գործել։ Մի՛ հնարաւորիր ամենեւին, թէ կարասցես պատրել (այսինքն մի՛ ի զուր ջանար)։ Միոյ աղջկան ոչ հնարաւորէր (այսինքն չկարէր) յաղթել. (ՃՃ.։)

Հնարաւորեցան (այսինքն մարթացան) ընկալուլ զլինելութիւն. (Պղատ. տիմ.։)

Երկու երկիւղից տեսակս՝ գրեթէ ներհականս՝ հնարաւորիմք (այսինքն կարեմք) իմանալ։ (Պղատ.օրին. ՟Ա։)

Որ ինչ զիարդ եւ իցէ, ի նախագոյէն ե՛ւ է, ե՛ւ հնարաւորի, ե՛ւ ապրի. (այսինքն հնարեալ լինի հանճարով, գոյաւորի) (Դիոն. ածայ.։)


Հնարաւորիմ, եցայ

vn.

to invent, to find means or expedients, to contrive, to excogitate.

· Calfa

NBHL (4)

Հնարաւորէ գործել։ Մի՛ հնարաւորիր ամենեւին, թէ կարասցես պատրել (այսինքն մի՛ ի զուր ջանար)։ Միոյ աղջկան ոչ հնարաւորէր (այսինքն չկարէր) յաղթել. (ՃՃ.։)

Հնարաւորեցան (այսինքն մարթացան) ընկալուլ զլինելութիւն. (Պղատ. տիմ.։)

Երկու երկիւղից տեսակս՝ գրեթէ ներհականս՝ հնարաւորիմք (այսինքն կարեմք) իմանալ։ (Պղատ.օրին. ՟Ա։)

Որ ինչ զիարդ եւ իցէ, ի նախագոյէն ե՛ւ է, ե՛ւ հնարաւորի, ե՛ւ ապրի. (այսինքն հնարեալ լինի հանճարով, գոյաւորի) (Դիոն. ածայ.։)


Հնարաւորութիւն, ութեան

s.

possibility, feasibility;
invention;
means, expedient.

· Calfa

NBHL (2)

Եւ ո՛չ ի ձեռն բանից պատրողաց այժմ մեզ հնարաւորութիւն է կատարել. այսինքն գոյ հնար, կամ հնար է. (Խոր. ՟Ա. 26։)

Փոփոխէ զամենայն անհնարինս ի հնարաւորութիւն. այսինքն ի գոլ կարելի. (Երզն. լս.։)


Հնարեմ, եցի

va.

cf. Հնարիմ.

· Calfa

NBHL (1)

Որպէս ռմկ. այսինքն Հնարս խորհել, գտանել. ճարտարեք. որ առ նախնիս առաւել ասի ՀՆԱՐԱՒՈՐԵՄ։ Յայս միտ լինի արդեօք առնուլ զքանի մի վկայութիւնսդ. Փենեհէզ զայս գիւտս նախանձու հնարեաց գտանել վասն պսակելոյ անձին իւրոյ. (Եփր. թուոց.։)


Հնգեկին

cf. Հնգապատիկ.

· Calfa

NBHL (1)

Տեսանե՞ս զխորհուրդ այնր հնգեկի (այսինքն հնգերորդ աւուր)։ Այսմ հնգեկի աւուր հանդիպեալ. (Լաստ. ընթերց.։)


Հնգեքեան

s. adj. cf. Հնգեքին.

· Calfa

NBHL (1)

ՀՆԳԵՔԵԱՆ ՀՆԳԵՔԻՆ. գրի եւ ՀԻՆԳԵՔԵԱՆ, ՀԻՆԳԵՔԻՆ. Հինգքն՝ ամենեքին միանգամայն. եւ նախասացեալ հինգ անձինքն. հինկն ալ .... յն. լտ. պարզապէս հինգ ասի.


Հնգեքին, քեցունց

s. adj. all five.

· Calfa

NBHL (1)

ՀՆԳԵՔԵԱՆ ՀՆԳԵՔԻՆ. գրի եւ ՀԻՆԳԵՔԵԱՆ, ՀԻՆԳԵՔԻՆ. Հինգքն՝ ամենեքին միանգամայն. եւ նախասացեալ հինգ անձինքն. հինկն ալ .... յն. լտ. պարզապէս հինգ ասի.


Հնձան, աց

s. fig.

press;
wine-press;
vat, trough of a wine-press;
գուբ —, must-vessel;
— հարկանել, to press, to tread grapes;
to trample, to oppress.

· Calfa

NBHL (2)

ληνός torcular, -re, -rium;
lacus torcularis. Ընդունարան հնձոց այսինքն կթոց խաղողոյ. Գուբ կամ աւազան, ուր խաղողն ճմլի. հնծան.

Հարկանէին հնձանս։ Հնձան հարի զթշնամին։ Հնձան եհար տէր կուսի դստերն յուդայ. (այսինքն կոխեաց որպէս զխաղող ճմլեալ վշտօք). եւ այլն։


Հնձանահար, աց

s.

wine-presser.

· Calfa

NBHL (2)

Զթշնամին կենաց մերոց կոխեաց քրիստոս՝ ինքն հնձանահար եղեալ. (Շ. բարձր.։)

πατητής τοῦ λήνου, ληνοβάτης calcator, torculator. Որ հարկանէ այսինքն կոխէ զհնձան. հնծան կամ խաղող կոխօղը.


Հնչեմ, եցի

vn. va. to sound, to resound, to boom, to echo;
— պղնձոյ, to toll, to ring, to gingle, to tinkle;
— ծովու, to murmur, to roar;
— հողմոց, to blow, to whistle, to rustle;
— հրացանի, to whizz, to whistle;
— հրետի, to boom;
— բանից, to announce, to spread abroad, to publish;
— զբառս, to pronounce;
ոչ բարւոք — ականջաց, to grate upon, to offend the ear;
— դրամոց, to chink.

· Calfa

NBHL (1)

Հնչէր լուր գործոյս յամենայն աշխարհիս հայոց։ Սկսան քարինքն հնչել ի լսելիս նոցա ի պատառիլն իւրեանց. (Ճարպ։ Իգն.։)


Հոգաբարձ, ից

cf. Հոգաբարձու.

· Calfa

NBHL (1)

Յանձն արար նա զհօտ իւր, զի հոգաբարձ լիցի նոցա։ Հոգաբարձ լիցի սրբոցն, այսինքն հալածելոցն։ Հոգաբարձ լիցի այրն՝ կնոջ. (Եւս. պտմ. ՟Գ. 36։ Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. եփես.։)


Հոգաբարձութիւն, ութեան

s.

guardianship, trusteeship;
charge, custody, inspection, superintendence;
administration, direction;
watchful care, solicitude.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ հոգաբարձութիւն բժշկին. յանձն չառնլովն՝ զնա յինքն ամփոփէր. (Ոսկ. քանան.։)


Հոգեզուարճ

adj.

joyous, gay, jovial, jocund, jolly.

· Calfa

NBHL (1)

Զանպարագիր երրորդութեանն հոգէզուարճ բղխումն յինքն ճառագայթափայլեալ. (Յհ. կթ.։)


Հոգերգող, ի

s. adj.

psalmist;
singing by inspiration of the Holy Spirit.

· Calfa

NBHL (1)

Խնդրէին զբացատրութիւնն զաստուածիմաստ հոգերգողին նուագ (այսինքն մեկնել զսաղմոսն)։ Ըստ նախաձայն հոգերգողին. (Սկեւռ. ի լմբ.։)


Հոգեւոր, աց

adj. s.

spiritual;
devout, pious;
animated, lively, spirited;
—ք, spiritual things.

· Calfa

NBHL (2)

Զոյգ հոգեւորացն բարբառին բանից. այսինքն աստուածեղէն տառից. (Խոր. ՟Ա. 2։)

Մարմին առեալ հոգեւոր եւ բանական։ Ասեմք ի մարմին հոգեւոր միանալ բանն։ Զի՞նչ այլ է մարդոյն բնութիւն. բայց միայն մարմին հոգեւոր իմանալի (այսինքն իմացօղ). (Պրպմ. ստէպ։ Նոյնպէս եւ Առ որս. ՟Թ։ Դամասկ.։ Գերման.։)


Հոգեւորական, ի, աց

adj.

spiritual.

· Calfa

NBHL (1)

Հոգեւորական ազգին. իմա՛ զհոգեղէնս, այսինքն զհրեշտակս։


Հոգի, գւոց

s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

· Calfa

NBHL (3)

Եղեւ մարդն յոգի (այսինքն ի հոգի) կենդանի։ Զոգի (այսինքն զհոգի) եւ զմարմին։ Փրկեսցէ զհոգի (կամ զոգի) իւր (կամ նորա) ի մահուանէ։ Տեսի ի ներքոյ սեղանոյն զհոգիս ամենայն մարդկան.եւ այլն։

Ամենայն հոգի, այսինքն ամենայն մարդ. վասն զի հոգի զմարդն անուանէ. քանզի սովորութիւն է գրոց հոգի զմարդն անուանել. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

ՀՈԳԻ. որպէս Օդ շնչեալ. այսինքն Հողմ.


Հոգող

cf. Հոգած.

· Calfa

NBHL (1)

Այսինքն Հոգացօղ. խնամակալ.


Հոլաթեւեան

adj.

open-winged.

· Calfa

NBHL (2)

Հոլանեալ թեւով. այսինքն թեւաբաց. թեւատարած. սաւառնեալ.

Հոլաթեւեան սերովբէն նստելով ի վերայ վիմին. (Շար.) այսպէս ընթեռնումք եւ իմանամք զգրեալն ի ձեռագիր օրինակս Հոյլաթեւեան. որ եթէ ճշդիւ պահեսցի, թերեւս ունէր նշանակել՝ կա՛մ բազմաթեւեան, այսինքն վեղթեւեան. կամ ամփոփեալ թեւովք։ Ստուգէ զբուն մեկնութիւն իրացս եւ յաջորդ բայդ։


Հոլանի

adj. adv.

bare-headed, unveiled, uncovered;
naked, hare, undressed;
openly, manifestly, publicly;
— առնել, cf. Հոլանեմ;
— լինել, հոլանիմ, cf. Հոլանեմ.

· Calfa

NBHL (1)

Ներքին եւ արտաքին վրդովմունքն հոլանի առնէին զախշարհս. այսինքն մերկացուցանէին. (Արծր. ՟Գ. 13։)


Հոլեմ, եցի

va.

cf. Հոլոնեմ.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ ՀՈԼԵԼ ՀՈԼՈՆԵԼ. Որպէս լծ. ընդ հյ. հոյլ, (որ գրի եւ ՀՈԼ) կամ յն. օ՛լօն այսինքն Բոլոր, է Ժողովել, բոլորել, իլ. մէկտեղել, մէկտեղիլ.


Հոլոնեմ

va.

to bring or gather together, to assemble, to collect.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ ՀՈԼԵԼ ՀՈԼՈՆԵԼ. Որպէս լծ. ընդ հյ. հոյլ, (որ գրի եւ ՀՈԼ) կամ յն. օ՛լօն այսինքն Բոլոր, է Ժողովել, բոլորել, իլ. մէկտեղել, մէկտեղիլ.


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

· Calfa

NBHL (1)

Զիւրն ծագէ (զլոյս արեգակն) ի հոլովս ինքնաքարշ ուղեգնացութեամբ հսկայն այն. (Մագ. ՟Ի՟Թ։)


Հոլովական, ի, աց

adj. gr.

rolling, circular;
declinable.

· Calfa

NBHL (1)

Հոլովական, այսինքն թաւալական. զի անուն ընդունակ է հոլովից. (Երզն. քեր.։)


Հոլովեմ, եցի

va. gr.

to roll, to turn;
to move, to change;
to decline.

· Calfa

NBHL (1)

Զհողմս արածէ. այսինքն որ սնոտի յաւիտենիս միայն զկնի հոլովեալք են. (Համամ առակ.։)


Հոկտեմբեր, ի

s.

October.

· Calfa

NBHL (1)

Ամիսն հռովմայեցւոց՝ ոգդօ՛պէր october ὁκτόβρος . այսինքն ութերորդ սկսեալ ի մարտէ.


Հողախշտի

cf. Գետնախշտի;
— հանգիստ, resting place in earth, grave, sepulchre, tomb.

· Calfa

NBHL (1)

Ոյր կամ ուր խշտիքն՝ այսինքն անկողինն է հող. cf. ԳԵՏՆԱԽՇՏԻ.


Հողածին

cf. Հողածնեալ.

· Calfa

NBHL (1)

Տասներորդ է նոյ ի հողածնէն. այսինքն յադամայ. (Փիլ. լին.։)


Հողեալ

adj.

overthrown, fallen to the earth.

· Calfa

NBHL (1)

Զնա ինքն յերկիր հողեալ՝ շալակաւ շրջեցուցանէին. (՟Բ. Մակ. ՟Թ. 8.) (մի ձ. ընտիր, հոլեալ. իբրու հոլովեալ, տապալեալ) cf. ՀՈԾԵԱՄ։


Հոմանուն

adj.

equivocal;
cf. Համանուն;
cf. Երկդիմի.

· Calfa

NBHL (1)

Հոմանուանք (կամ հոմանունք) ասին, յորոց անուան միայն հասարակ. իսկ ըստ անուան բան գոյացութեան այլ. ո՛րզան, կենդանի՝ մարդն, եւ գրեալն (այսինքն նկարեալն). (Արիստ. ստորոգ.։)


Հոմանունաբար

adv.

equivocally.

· Calfa

NBHL (1)

Կամ որպէս Փաղանունաբար, այսինքն նովին նշանակութեամբ ըստ անուանն եւ ըստ իրին.


Հոմերանամ

vn.

to resemble Homer;
to become a clever poet.

· Calfa

NBHL (1)

Պատերազմ եղեալ ընդ զմիւռնացիսն կողոփանեացն, պատանի գոլով հոմերոս՝ ասէ ցզմիւռնացիսն, ես կամիմ ձեզ հոմերանալ. այսինքն զհանդերձելոցն (յաղթութեանց) գուշակել ձեզ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։ (ուր երկդիմի բառն յն. թերեւս թարգմանելի էր, ես կամիմ ուղեկից ձեզ լինել։))


Հոմիշխան

cf. Իշխանակից.

· Calfa


Հաւասարեմ, եցի

va. vn.

cf. Հաւասարեցուցանեմ;
cf. Հաւասարիմ.

· Calfa

NBHL (3)

Արդարադատ իրաւամբքն չափել եւ հաւասարել ամենեցուն. (Իգն.) այսինքն հաւասար մատուցանել։

Իշխեսցեն եւ նոքա հաւասարել գործոյն. այսինքն գործակցիլ. (Ագաթ.։)

Լոկ աղօթիցն հաւասարեն։ Հաւասարեսցի օրինացն. այսինքն սուրբ հաղորդութեան։ Չէ արժան ի տօնս հեթանոսաց հաւասարել. (Կանոն.։)


Հաւասարեցուցանեմ, ուցի

va.

to render equal, to equal;
to equalize, to level, to make even, level or smooth, to equal, to compare;
to counterbalance;
to communicate, to make a sharer or partaker.

· Calfa

NBHL (2)

Հաւասարեաց անասնոց. ո՛չ եթէ աստուած հաւասարեցոյց զնա անասնոց, այլ ինքն հաւասարեցաւ. (Լմբ. սղ.։)

Որք զողբսն գիտեն գրել, եւ զբանսն հաւասարեցուցանել չարչարանացն (այսինքն կրիցն). (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Հաւաստեաւ

adv.

certainly, truly, doubtlessly, assuredly, positively, upon good grounds.

· Calfa

NBHL (1)

Ծանուցաւ հաւաստեաւ, այսինքն ստուգութեամբ. (Խոսր. պտրգ.։)


Հաւատ, ոյ, ոց

s.

faith, belief, creed;
trust, confidence;
fidelity, faithfulness, good faith, sincerity;
proof, testimony, evidence;
Creed;
—ք, յոյս եւ սէր, faith, hope and charity;
քրիստոնէական —ք, the Christian religion;
դաւանութիւն —ոյ, profession of faith;
լոյս, ջահն —ոյ, the light of faith;
մասունք, սահմանք —ոց, articles of faith;
կենդանի, անյողդողդ or հաստատուն, գայթ ի գայթի, մեռեալ —ք, lively, resolute, constant or unshaken, tottering or wavering, dead faith;
անխտիր ի —ս, indifferent as to religious matters;
դաւանել զ—ս, to confess the faith;
ունել —ս, to have faith;
չունել ոչ —ս ոչ օրէնս, to regard neither law nor gospel;
գալ, դառնալ ի —ս, to become converted;
ածել, ձգել ի —ս, to convert;
հաստատուն լինել ի —ս, to be true to the faith;
—ս ի ներքս բերել, —ս բերել, to believe, to give credit to;
—ս ընծայել, to believe in, to give faith to;
—ս ունել յոք, to trust, to place faith in, to put trust in;
— տալ միմեանց, to make a contract, to contract an alliance, to enter into an engagement, to bind oneself;
ուրանել զ—ս, to deny or abjure the faith;
յորում ոչ գոյ —, unbelief;
անցանէ ըստ —ս, it is incredible;
—ոյ, worthy of credit;
cf. Թերանամ.

· Calfa

NBHL (2)

Հաւատ միմեանց տային. այսինքն դաշինս կռէին. (Եւս. քր. ՟Ա։)

Միաբանզհաւատսն երգեն. այսինքն զհաւատամքն. (Լմբ. պտրգ.։)


Հաւատամ, ացայ, ացի

vn.

to believe, to give credit to;
to confess;
to persuade oneself;
to commit oneself, to trust to, to confide in, to rely on;
չ-, to disbelieve;
— յաստուած, to believe in God;
— բոլորով սրտիւ, to believe firmly, with all one's heart;
— ամենայն բանի, to believe every thing;
— զոք, to side with, to second, to lend an ear to.

· Calfa

NBHL (5)

Հաւատացէ՛ք յաստուած, եւ յիս հաւատացէք։ Հաւատաց աբրամ աստուծոյ, կամ աբրահամ յաստուած, եւ համարեցաւ նմա յարդարութիւն։ Ոչ հաւատացին ի տէր աստուած (յն. տեառն աստուծոյ) իւրեանց։ Հաւատացին արք նինուէացիք յաստուած (յն. աստուծոյ)։ Հաւատացի տեսանել զբարութիւն տեառն։ Բազումք հաւատացին յանուն նորա։ Բայր ինքն յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա։ Չնչին փայտի հաւատան մարդիկ զանձինս իւրեանց։ Հաւատաց անքուս դաւթի յոյժ. (յն. հաւատացեալ եղեւ դաւիթ անքուսայ յոյժ։) Հաւատացէ՛ք տեառն աստուծոյ մերում, եւ հաւատասցէ ձեզ։ Մի՛ հաւատայր սիրելեաց, եւ մի՛ յուսայք յիշխանս. Եթէ աղաչիցէ զքեզ թշնամին քո, մի՛ հաւատար նմա (կամ մի՛ հաւանի), եւ այլն։

Միածին որդին զայնպիսին ինքնին առաջի հօր իւրոյ հաւատատայ (յն. վերաքարոզէ)։ Դու յերկրի հաւատաս (յն. խոստովանիս) զնա, եւ նա յերկինս. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)

Թէ եւ զանձնէ իւրմէ վկայիցէ, հաւատալի է (այսինքն արժանահաւատ). (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Յիրաւի հաւատալի՛ է (այսինքն պարտ է հաւատալ), թէ որ աստուածն էր բնութեամբ, եղեւ մարմին. (Պրպմ. ՟Խ՟Ե։)

Որ զհասարակաց զհոգսն հաւատացեալն է. այսինքն յանձնեալ ունի ինքեան. (Բրս. հց.։ եւ Մաշտ.։)


Հաւատարիմ, մի, մաց

adj. adv.

faithful, loyal, honest, trusty, trustworthy;
confident;
true, sure, certain, real;
cf. Հաւատարմաբար;
— լինել, to be verified, confirmed, proved;
to be justified;
to be trusted, believed, adopted, or accepted;
— կալ, մնալ, to rest or remain faithful to;
— առնել, to prove, to justify, to verify, to accredit, to give credit to, to make credible;
— առնել զոք, to assure, to cause to believe, to persuade.

· Calfa

NBHL (1)

Հաւատարիմ լիցի անուն նորա եւ արքայութիւն նորա առաջի իմ։ Եւ արդ տէր աստուած իսրայէլի, հաւատարիմ լիցի բանն քո։ Հաւատարիմ եղեն պատգամքն աստուծոյ։ Ընտրեցաք յաստուծոյ հաւատարիմ լինել աւետարանին։ Հաւատարիմ եղեւ վկայութիւնն մեր ի վերայ ձեր յաւուր յայնմիկ։ Քարոզեցաւ ի հեթանոսս, հաւատարիմ եղեւ յաշխարհի (այսինքն հաւատացաւ)։ Որում եղէ ես հաւատարիմ. ((յն. զոր ես հաւատացայ. այսինքն որ ինձ հաւատացաւ). եւ այլն։)


Հաւատարմագոյն

adj. adv.

more faithful;
more faithfully.

· Calfa

NBHL (1)

Առաւել հաւատարմագոյն ցուցանէր նմա զինքն։ Ջատագով եւ հաւատարմագոյն դիցն պաշտամանց. (Փարպ.։ Ճ. ՟Ա.։)


Հաւատարմանամ, ացայ

vn.

to be faithful;
to be confirmed, verified, justified;
—նայ լուրս, this news gains credit.

· Calfa

NBHL (2)

Հաւատարմանայ բաբելացւոցն՝ զմիտս նոցա յանգուցանելով յինքն. (Նոննոս.։)

դիմազ. ՀԱՒԱՏԱՐՄԱՆԱՅ ացաւ. դիմազ. Ասի զբանից եւ զիրաց, որպէս Հաւատարիմ՝ այսինքն հաւատալի լինել. հաւաստիլ. ստուգիլ. ընդունելի գտանիլ. հաստատիլ.


Հաւատարմացուցանեմ, ուցի

va.

to make credible, to give to believe, to persuade, to convince;
to sanction, to certify, to confirm, to affirm, to assure.

· Calfa

NBHL (1)

Յառաջնում նուագին իբրեւ զհամամիտ գործակից եւ զեղբայր սիրելի հաւատարմացուցեալ իւր՝ ընդունէր զնա պատուով մեծաւ. (Յհ. կթ.) այսինքն հաւատարիմ երեւեցուցեալ, կամ հաւատացուցեալ։


Հաւատարմութիւն, ութեան

s.

fidelity, loyalty;
good faith, honesty, plain-dealing, sincerity;
confidence, security;
certitude, certainty, assurance.

· Calfa

NBHL (2)

Բաւական համարելով առ ի հաւատարմութիւն։ Զկնի եկելոց վստահութիւն եւ հաւատարմութիւն. այսինքն առ ի հաւատալ կամ հաւատարիմ լինել. (Խոսր.։)

Պատկառեցոյց ի դիւացն հաւատարմութենէ. այսինքն հաւատալոյ. (Սարգ. յկ. ՟Է։)


Հաւաքեմ, եցի

va.

to assemble, to gather together, to collect;
to amass, to hoard, to accumulate, to heap up;
to infer, to conclude;
to concentrate;
to compile;
to stock;
— զանձն, զխորհուրդս or զմիտս, to retire within oneself;
to collect one's thoughts, to meditate.

· Calfa

NBHL (1)

Զհամայնն հաւաքեսցէ առ ի նոյն մարմին իւրումն գլխոյ։ Յինքն հաւաքէ. (Նար. ՟Խ՟Է. ՟Հ՟Ե։)