Definitions containing the research եղ : 10000 results

Հաշուիմ, եցայ

va. vn.

to count, to calculate, to compute, to number;
to repute, to esteem, to think, to deem, to judge, to believe;
to pass for, to counterfeit;
յառասպելս —, to treat as fables.

· Calfa

NBHL (1)

Լաւագոյն զշինուածս մարմնեղէնս քան զհողեղէնս հաշուէին. (Եղիշ. ՟Գ։)


Հաշումն, ման

s.

consumption, decay, dwindling away, languor.

· Calfa

NBHL (1)

Ի հաշումն եւ ի մաշումն հոգւոց եւ մարմնոց։ Զհաշումն մաշման մեղաւորաց ցուցանէ. (Յճխ. ՟Ի։ Ագաթ.։)


Հաշտ, ից

adj.

reconciled;
propitious, favourable, friendly, kind, kindly, benevolent;
— առնել, to conciliate, to reconcile;
to render propitious, to propitiate;
— լինել, to be reconciled;
to be propitious, favourable.

· Calfa

NBHL (3)

Նախատինք եղեւ հզօրին եւ հաշտ բարեկամին. (Համամ առակ.։)

Զաստուած հաշտ գոլ որոց ի յերկրիս առ ի յընտանւոյ իւրմէ բարերարութենէ. (Դիոն. եկեղ.։)

Ե՛րթ նախ հա՛շտ արա զեղբայր քո. (Խոսր.։)


Հաշտարան, աց

s.

propitiatory.

· Calfa

NBHL (1)

ἰλαστήριον, ἑπίθεμα propitiatorium, opertorium. եբր. քէֆէրէթ, քօֆէրէթ. Տեղի կամ գործի հաշտութեան. կափարիչ տապանակին, որ եւ Քաւարան եւ Քաւութիւն կոչէր.


Հաշտարար, աց

s. adj.

conciliator, reconciler, peace-maker, pacifier;
conciliating, pacifying.

· Calfa

NBHL (2)

Ի հաշտարար մարմնոյն քրիստոսի. (Յհ. իմ. եկեղ.։)

Խնկարկու հաշտարար ըստ ահարոնի։ Հաշտարար եկեղեցւոյ. (ՃՃ.։)


Հաշտարարութիւն, ութեան

s.

conciliation, reconciliation, pacification.

· Calfa

NBHL (1)

Բուրումն խնկոցն հաշտարարութեան. (Յհ. իմ. եկեղ.։)


Հաշտեմ, եցի

va.

cf. Հաշտեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Որո՞վք այսոքիւք հաշտեցայց ընդ ձեզ. (Երեմ. ՟Ե. 7. (յն. քաւիչ եղէց։))


Հաշտիմ, եցայ

vn. fig.

to be reconciled, to agree, to make peace, to become friends;
մերձ էր արեւն ի —, the sun was about to set.

· Calfa

NBHL (1)

Ե՛րթ նախ հաշտեա՛ց ընդ եղբօր քում։ Հաշտեցարո՛ւք ընդ աստուծոյ. եւ այլն։ (Տե՛ս եւ ի կր. բայիդ ՀԱՇՏԵՄ։)


Հաչեմ, եցի

vn.

cf. Հաջեմ;
cf. Հեծեմ.

· Calfa

NBHL (1)

Աստ է հաչել, եւ աստէն հառաչել. Հաչելով եւ հառաչելով եւ անդադար հեծեծանօք զմեղս քաւել. (Մանդ. ՟Ա։)


Հապա

adv.

cf. Հապ.

· Calfa


Հաջեմ, եցի

vn. fig.

to bark, to bay, to growl;
to howl, to yelp;
to cry out, to clamour, to brawl, to snarl.

· Calfa


Հաջեցուցանեմ, ուցի

va.

to cause to bark.

· Calfa

NBHL (1)

Զխիճս հեղեղատին իբրեւ զշունս կերպարանեալ հաջեցուցանէր. (Զքր. կթ.։)


Հառաչանք, նաց

s. adv.

sighs;
groans, lamentation, weeping;
մեծ, խոր —նս արձակել, to fetch deep or heavy sighs, to sigh heavily;
հեղձամղձուկ զ—նսն առնել, to stifle one's sighs;
— հեղձամղձուկ զնա առնէին, his sighings stifled his utterance;
—նօք, with a sigh;
—նօք ի խորոց սրտէ ասաց, after profoundly sighing he said.

· Calfa


Հառաչեմ, եցի

vn.

to sigh;
ի խորոց սրտէ, to sigh deeply;
— զանլռելի զհեծութիւն, to groan incessantly;
— առ խաղաղութիւն, to sigh for peace.

· Calfa

NBHL (1)

Հառաչեսցուք զապականեալ մեղօք մարմինս մեր. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ։)


Հասակաբեր

cf. Հասակագեղ.

· Calfa


Հասակաչափ

adj.

adult, of age, pubescent, marriageable.

· Calfa

NBHL (1)

Շրջէին պատկերագործք նմանահանք պայծառակշիռ հասակաչափ զգեղ երեսաց. (Ագաթ.։)


Հասակեայ

cf. Հասակեղ.

· Calfa


Հասարակաց

adj.

common, public;
cf. Հասարակ.

· Calfa

NBHL (3)

Հասարակաց արարիչ տէր, կամ հասարակաց բնութիւն, օրէնք, բարին, բանտ։ Հասարակաց եղբայրութեանն։ Հասարակաց ժողովրդեանն. (Յճխ.։ Խոսր.։ Նար.։ Լմբ.։ ՃՃ. եւ այլն։)

Զի ո՛չ հասարակաց եղեւ այս՝ արդարոց եւ ամպարշտաց. (անդ։)

Ամենայն զոհ ... ամենեցուն որդւոցն ահարոնի իւրաքանչիւր ումեք եղիցի հասարակաց. յն. հաւասար. (Ղեւտ. ՟Է. 10։)


Հասարակախառն

adj.

common, general.

· Calfa

NBHL (1)

Ոչ բնաւ նեղութիւն ած ի վերայ, եւ ոչ ամենեւին անդորրութիւն. այլ հասարակախառն երկոքումբք կողմամբք յօրինէր զառաքինութիւնս արդարոցն. (Ոսկ. մտթ. ըստ Ճ։)


Հասարակախօսութիւն, ութեան

s.

introduction.

· Calfa

NBHL (1)

Խօսք կամ ճառ հանրական. ընդհանրական տեղեկութիւն. ներածութիւն.


Հասարակական, ի, աց

adj. s.

common, public, general;
ordinary;
communist.

· Calfa

NBHL (1)

Զոր ոչ մարդ հասարակական գիտէ, այլ՝ բան մարմին եղեալ. (Սարկ. հանգ.։)


Հասարակապատիւ

cf. Համապատիւ.

· Calfa

NBHL (1)

Յետ յիշեցուցանելոյ զհասարակապատիւ պատուոյն եղբարց. յն. զհաւասարապատուութենէ. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)


Հասարակաւորութիւն, ութեան

s.

equality, parity;
— աւուր, equinox.

· Calfa

NBHL (2)

Վարդապետք եբրայեցւոց՝ հասարակաւորութիւն տուընջեան եւ գիշերոյ դնեն զօրն զայն (չորրորդ), ասելով՝ եթէ յերկնաք միջակին իսկ էր ստեղծումն լուսաւորաց. (Շիր. զատիկ.։)

Ձմեռնային լինէր յեղանակի հասարակաւորութիւն. (Կաղանկտ.։)


Հասարակեմ, եցի

va.

to equal, to divide in two parts, in halves;
to share, to part equally, to portion out;
to accomplish;
— զսէրն ընդ ամենեսին, to love impartially, to be large-hearted;
մի —եսցեն զաւուրս իւրեանց, they shall not live out half their days.

· Calfa

NBHL (1)

Ի հասարակել տուընջեան եւ գիշերոյ ի գարնանային եղանակի. (Արծր. ՟Բ. 7։)


Հասարակորդ, աց

adj. s. fig.

participating equally, partaking, sharing;
equal;
companion, fellow, partner;
—ս առնել, to equalize, to equal, to compare;
to appraise, to estimate;
—ս մեզ արարեր զդոսա, yon have made them equal unto us.

· Calfa

NBHL (1)

Որպէս արդարեւ հասարակորդ գոլով յաւիտենից սրբոցն. (Դիոն. եկեղ.։)


Հասարակօրեայ, էի, ից

adj.

meridian;
equinoctial.

· Calfa

NBHL (1)

Երկոտասան կենդակացս աստեղատանցն, եւ նոյնքան ժամուս հասարակօրէիցն զուգամասանց. լինի ա. եւ գ. թերեւս նշանակելով եւ զհասարակօրութիւն։


Հասկ, աց, ոց

s.

ear or head of corn, of barley;
ոսկեփայլ —ք, golden ears;
—ս արձակել, to shoot into ears, to ear;
to spire;
քաղել —, to glean.

· Calfa

NBHL (1)

Հասկիցն կարմրազգեստ շքեղութեամբ։ Հասկիցն աճեցելոց. (Պիտ.։ Կիւրղ. գանձ.։)


Հասկանամ, ացայ

vn.

to understand.

· Calfa

NBHL (2)

ռմկ. հասկընալ. Հասուկ կամ հասու եւ վերահաս լինել. իմանալ. ի միտ առնուլ. տեղեկանալ.

Զբովանդակն յեկեալ եղբարցդ հասկանայք։ Հասկացաք եւ զոր բանից ծանոյց մեզ. (Շ. թղթ.։)


Հասկաքաղ

adj. s.

gleaning;
gleaner;
gleanings;
— առնել, to glean.

· Calfa


Հասողութիւն, ութեան

s.

comprehension, understanding, intelligence, perception.

· Calfa

NBHL (1)

Զամենայն եղեալս ի հասողութիւն քեզ ածել։ Որչափ միտք եւ հասողութիւն բաւեցին. (Խոր. ՟Ա. 6. եւ 8։)


Հասու

adj. fig.

happening: lively, clever, intelligent;
— լինել, to arrive, to reach, to attain;
to seize, to take, to catch, to entrap;
to comprehend, to conceive, to penetrate, to discover, to recognize.

· Calfa

NBHL (5)

Խաւար նմա ոչ եղեւ հասու. (Յհ. ՟Ա. 5։)

Յամենայն մօտաքաղաքս՝ յոր հասու իցեն։ Հասու եղեն հեբրայեցիք քաղաքին. (՟Բ. Մակ. ՟Զ. 8։ ՟Ժ՟Ե. 38։)

Խօսօղք բազումք յաստուածայնոցն, այլ զօրութեան մտացն ոչ հասուք։ Զայլ ոմն ասելով յոյժ հասու՝ վարդապետ իւր եղեալ. (Խոր.։ ՟Բ. 89։ ՟Գ. 33։ եւ Փարպ.։)

ՀԱՍՈՒ. որպէս Վերահասու. հասկացօղ. իմացօղ տիրապէս. ըմբռնօղ. խելամուտ. հմուտ. տեղեակ. յն. բայիւ ἑπιγινώσκω agnosco.

Անժամանակ ի հօրէ ծնունդն՝ ոչ քննելի մտաց մարդկայնոց, եւ ոչ հասու եղեալ անմարմին եւ երկնաւոր զօրութեանց. (Եղիշ. մկրտ.։)


Հասուկ

adj.

ripe-minded, clever, intelligent.

· Calfa

NBHL (1)

(յորմէ Հասկանալ) Հասու. տեղեակ. հասուն մտօք. բանիբուն.


Հասումն, ման

s.

the arriving, arrival;
cf. Հասողութիւն.

· Calfa

NBHL (2)

Զի եղիցի հասումն՝ պարտ է դիտելին պատկանիլ դիտելումն. (Սահմ. ՟Ա։)

Սրովբէիցն՝ թեւօք զերեսս յանհասին հասմանէ պարուրեալ. (Լմբ. էր ընդ եղբ.։)


Հասուն

adj.

ripe, mature, grown up;
wise, prudent, judicious;
— հասակ, ripe or advanced age;
— այր, man of mature age, a discreet sober-minded man;
— օրիորդ, marriageable young lady;
— խորհուրդ, միտք, mature judgment;
— խաղաւարտ, ripe imposthume;
— գործել, to ripen, to make ripe, to mature, to bring to maturity.

· Calfa

NBHL (5)

Որդիք եւ եղբարք հասունք. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 9։)

Զհասունն սեղանակից առնէի, եւ անկատարիցն ստնտուս կոչէի, եւ սնուցանէի. (Վանակ. յոբ.։)

Զի հասարակաց կազմեցեալ բուսոց ... ի ստեղծօղդ վերաբերեալ առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ. (Նար. ՟Ղ՟Գ։)

ՀԱՍՈՒՆ. ὤριμος tempestivus. Հասեալ, հասունացեալ, եփուն. ատոք. հասած, եղած.

Բազումք յետոյ ապաշխարեցին ... որոմն էին, եւ ապա եղեն ցորեան հասուն. (Ոսկ. մ. ՟Բ. 4։)


Հասուցանեմ, ուցի

va.

to cause to arrive, reach or attain;
to bring, to refer;
to cook, to dress, to get ready, to prepare;
to ripen, to mature;
հասոյց ինձ անբաւ աշխատութիան այս բառգիրք, this dictionary has cost much labour.

· Calfa

NBHL (3)

Աշխատութիւն հասուցանել մարդկան։ Զօրս ի ձեռն հասուցանել։ Ի նեղ մեծ զամուրն հասուցանէր։ Ցաւս յայլոց մարմինս տանջանօք հասուցանէր։ Սաստիկ հարուածս ի վերայ թշնամեացն հասուցանէր։ Ի տեառնէ զարժանի տանջանս ի վերայ չարագործին հասուցելոյ (այսինքն հասուցանելով տեառն, կամ հասուցանելով ըստ յն, ի կողմանէ տեառն։) Անմարդի զերուսաղէմ հրէից հասուցանել (յն. առնել, կամ կացուցանել). եւ այլն։

Յանքոյթ նաւահանգիստն զնաւն եկեղեցւոյ հասուցանել. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)

Զայս եւ զայս նեղութիւնս հասուցէք յիս. այսինքն անցուցիք ընդ իս. (Լմբ. սղ.։)


Հաստ, ից

adj. s.

solid, stable, firm;
strong, robust;
thick, coarse, large;
—, —ք, stability, firmness, hardness, steadiness;
կալ ի —ի, to stand firm;
ի —ոջ պահել, to hold fast;
ի —ոջ ունել, to preserve, to keep.

· Calfa

NBHL (4)

Արարեր զբազուկ իմ որպէս զաղեղն հաստ. յն. պղնձի. (Սղ. ՟Ժ՟Ը. 35։)

Հաստ աղեղն ազդոյ ձգէ զնետն. (Լմբ. սղ.։)

Առնու ճարտարապետն հաստ անօթ երկաթեղէն, եւ փորէ առնու զհողն փլեալ։ Երկաթ որ խիստ եւ հաստ է. (Եփր. աւետար.։)

Անխափան եւ անարգելն հրաման հաստիւք հաստատեալ ի պարզուածս ինքնաձեղուն յարկին. (Անան. եկեղ։)


Հաստաբեստ

adj.

firm, solid, strong;
hard, compact.

· Calfa

NBHL (3)

Մի՛ ինչ թերի գտցի ի հաստաբեստ շինուածոյն եկեղեցւոյ։ Մարմին եմք ի մարմնոյ նորա, եւ ոսկր հաստաբեստ յոսկերաց նորա՝ անխախուտ հաւատոյ միաւորութեամբս. (Լմբ. հանգ.։)

Հաստաբեստ եւ քաջահնչօղ եւ ոսկետեսակ։ Լի գրկօք քարշէին զաղեղն զպինդն եւ զհաստաբեստն. (Վրդն. սղ.։)

Առեալ զհաստաբեստ աղեղն. (Ուռպ.։)


Հաստակառոյց

adj.

well built, solid, stable.

· Calfa

NBHL (1)

Հաստակառոյց հիմն, կամ հիմունք, երկիր, գետին, վէմք, քարինք. (Անան. եկեղ.։ Անյաղթ բարձր.։ Սարգ. ՟ա. պետր. ՟Բ։ Արծր. ՟Ե. 7։ Տօնակ.։)


Հաստահարուստ

adj.

strong, robust, vigorous.

· Calfa

NBHL (1)

Հարուստ մի հաստ, այսինքն պինդ, տոկուն. կամ հարուստ պնդութեամբ. ուժեղակ. զօրաւոր. յաղթ. ըստ յն. հզօր. ἱσχυρός fortis, robustus.


Հաստահիմն

adj.

well based or built, firm, solid, stable.

· Calfa

NBHL (2)

Հաստահիմն լինել եկեղեցւոյ։ Ի յայսպիսի հաստահիմն արմատոյ վերայ շինեցայք. (Լմբ. սղ.։)

Շինել ապարանս գեղեցիկս հաստահիմն. (Մանդ. ՟Ժ՟Ա։)


Հաստաձիգ

adj.

well-bent (bow);
valiant, skilful (archer).

· Calfa

NBHL (3)

ուժգին ձգել, ձգտեալ, պրկեալ (աղեղն). կամ կորովաձիգ. ուժգին ձգօղ (աղեղնաւոր).

Թուլացան կորովիք հաստաձիգ աղեղանց. (Շար.։)

Հաստաձիգք աղեղանց. (Արծր.։)


Հաստայարկ

adj.

strong roofed.

· Calfa

NBHL (1)

Հաստաձեղուն. եւ Ամրակառոյց.


Հաստանամ, ացայ

vn.

to grow stronger, to be strengthened or confirmed;
*to become larger, to increase in bulk.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ինչ ի բնութիւն մեղացն նայիցիս՝ թէ փոքր իցէ, այլ յայն՝ զի արմատն հաստանայ յանփոյթ առնելոյ. (Ոսկ. մ. ՟Գ. 33։) cf. ՀԱՍՏԱՏԱՆԱՄ։


Հաստապինդ

adj.

hard, firm.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի հաստապինդ բռնութիւն աղեղացն. (՟Գ. Մակ. ՟Գ. 9. (յն. ըստ իմաստից եւեթ։))


Հաստատ

adj. adv.

solid, firm, stable;
sure, certain, positive;
s. geom. solid;
solidly, firmly, strongly, steadily;
surely, truly, positively;
resolutely.

· Calfa

NBHL (1)

Եւ հաստատիքն սոյնպէս, եւ տեղոյքն. (Արիստ. քանակ.։ այսինքն իրք՝ որ հային առ հաստատուն մարմին։)


Հաստատական, ի, աց

adj. s.

firm, solid, immutable;
— բան, affirmative.

· Calfa

NBHL (1)

Պետրոս դու վէմ ես պատուական՝ եկեղեցւոյ հաստատական. (Գանձ.։)


Հաստատաձգութիւն, ութեան

s.

skilful archery.

· Calfa

NBHL (1)

Հաստատ եւ կորովի ձգողութիւն (հաստատաձիգ աղեղան).


Հաստատանամ, ացայ

vn.

to be confirmed, strengthened, to take root in.

· Calfa

NBHL (1)

Ի լինելութիւն արարածոցն հրամայէր հաստատանալ։ Զհաստատութիւն երկնից՝ ո երեւի մեզ ջրեղէն, հրամայեաց հաստատանալ (կամ հաստանալ). (Ագաթ.։)


Հաստատեմ, եցի

va.

to affirm, to sustain;
to prop, to confirm, to consolidate;
to fortify, to comfort, to invigorate, to strengthen, to encourage;
to restore, to mend, to revive, to refresh;
to assure, to guarantee, to attest, to certify, to witness, to approve, to corroborate;
to legalize, to ratify;
to institute, to found, to erect, to create, to make;
— անդրէն, to reestablish;
— զերեսս, զձեռն, զմիտս, to set out, to start, to proceed, to move on;
to deliberate, to resolve, to purpose;
to conduct or comport oneself, to act;
to threaten;
— զառաղջութիւն, to recover, improve or restore health;
—եալ էր ի խորհրդեան, he was resolute and decided in action.

· Calfa

NBHL (5)

Որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից։ Ո՞չ մի աստուած հաստատեաց զձեզ։ Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան։ Հաստատեաց զաշխարհ յանկերպարան նիւթոյ։ Բանիւ տեառն երկինք հաստատեցան.եւ այլն։

Շինէր զեկեղեցիս, եւ հաստատէր քահանայս. (ՃՃ.։)

Հովիւ հանճարեղ հաստատեցաւ յեկեղեցին նազիազու. (Վրք. ածաբ.։)

στερεόω, στερίζω, ἴστημι, ἑφίστημι, βεβαιόω stabilio, consolido, colloco, statuo, firmo, constituo, roboro πήγνυμι pango եւ այլն. Հաստատ զետեղել. դնել,. կանգնել. պնդել. ամրացուցանել. կացուցանել. որոշել. կարգել. սահմանել. կազդուրել. զօրացուցանել.

ՀԱՍՏԱՏԵԼ. κτίζω creo ποιέω facio. Հաստել. ստեղծել. առնել.


Հաստատութիւն, ութեան

s. chem. adv.

stability, firmness, solidity, fixedness, consistence;
constancy, resolution;
strengthening, consolidation, confirmation;
prop, stay, support, base;
affirmation, assertion, acknowledgment, authorization, certifying, approbation, ratification;
solidification;
— երկնից, the firmament;
— մտաց, constancy, firmness of purpose;
— առնուլ, to be vouched for, of a certainty, to prove true, to be confirmed, attested, certified;
հաստատութեամբ, cf. Հաստատ;
հաստատութեամբ եդեալ էր ի մտի, he was resolved, he has taken a resolution, he decided to.

· Calfa

NBHL (2)

Հաստատութիւն խաղաղութեան։ Ընկեցին ի բաց զհաստատութիւնս իւրեանց եւ զդաշինս։ Ամենայն հաստատութեամբ ետու հրաման։ Հաստատութեամբ զօրութեամբ իմոյ։ Ո՞վ եկաց ի հաստատութեան տեառն։ Բեկանեմ զհաստատութիւն հացի։ Թագաւոր հանճարեղ՝ հաստատութիւն ժողովրդոց։ Հաստատութիւն իմ եւ ապաւէն իմ դու ես։ Ետուր նմա օգնական զեւայ, հաստատութիւն նմա զկինն նորա։ Եհաս թագաւորն յիրացն հաստատութեան վերայ.եւ այլն։

Հաստատութիւն հաւատոյ, բանից, մտաց, ոգւոյ, խորհրդոց, կամ նորոյ խորհրդոյս, եւ եկեղեցւոյ. եւ այլն։