Definitions containing the research գի : 8703 results

Բաց

adj. adv. int. prep.

open, uncovered;
բացաւ գլխով, with an uncovered head, bareheaded, cf. Հոլանի;
impudently;
աչօք —օք or —աւ աչօք ոչ զոք տեսանէր, with the eyes open, he saw nothing;
—աւ երեսօք or —օք երեսօք, with the face uncovered;
թողուլ ի — զքաղաքն, to leave open the gates of a city;
ի — է դուռն, the door is open;
ի — ունել զգլուխն, to have the head uncovered;
ի — զնա՜, go away ! —է ի —, ի —, far, very far;
quite;
out, abroad;
— ի —, openly, evidently;
բացուստ ի բաց, from afar;
far;
ի —ի, in a field, out of the city, in the country, in the open air, under the open sky, cf. Արտաքս, cf. Հեռի;
ի — առնել, to remove, to send away;
քաջ ի — անցանել զբազմօք, to surpass many;
ի — բառնալ, to take away;
երթալ ի —, ի — գնալ, to go away, to depart;
ի — եգաւ ձմեռնային ցրտութիւն, the rigour of winter is past;
ի — քակել վաղաղակն, to cease from crying;
ի — տար, ի — անդր տար, never ! no ! God forbid! come along ! fy ! — ի, except, excepted, besides, save;
without.

· Calfa

NBHL (2)

Ի բացի եգիտ զնա։ Որչափ եղեաք ընդ նոսա ի բացի։ Բնակեալ են ի բացի։ Ելին ի բանակէն, եւ թաքեան ի բացի։ Լուան ամենայն զօրավարք զօրաց՝ որ էին ի բացի։ Գոն մեզ գանձք ի բացի, ցորեան եւ գարի։ Զխոտն որ այսօր ի բացի է.եւ այլն։

ԲԱՑ. Մասնիկ բաղադրիչ եւ բարդիչ ի ձայնիցս՝ բա՛ց, եւ ի բաց, պէսպէս անշուք հելլենաբանութեամբ, որպէս տեսցի ի կարգիս։


Բացագանչութիւն, ութեան

s.

exclamation.

· Calfa

NBHL (1)

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹԻՒՆ ԲԱՑԱԳԱՆՉՈՒՄՆ. ἑκβόησις, ἑκφώνησις exclamatio, ἁπόφθεγμα acute dictum, et breve Սաստիկ գանչիւն, գոչիւն. ձայնարձակութիւն. հնչումն ուժգին. արձագանգ. եւ Առած ազդոյ.


Բացակայ, ի, ից

adj.

absent, distant, remote, far off.

· Calfa

NBHL (1)

Բացակայիցն տարակացելոց գիրս գրէր. (Սարգ. յկ. ՟Ա։)


Բացակայութիւն, ութեան

s.

absence, rimoval, non-residence, distance.

· Calfa

NBHL (1)

Ըստ տունջեան եւ գիշերոյ բացակայութեանց. (Արծր.։)


Բացայայտեմ, եցի

va.

to declare, to set forth, to explain, to utter;
to unfold, to clear.

· Calfa

NBHL (1)

(Հոգին սուրբ) ի յորդանան՝ բացայայտեաց տեսողացն զքեզ Աստուած կատարեալ. (Ճշ.։)


Բացայայտիչ, չի, չաց

adj.

declarative, determinative, significative, apodictical.

· Calfa

NBHL (1)

Առաւել սիրոյ բացայայտիչ այս է. (Ի գիրս խոսր.։)


Բացայայտութիւն, ութեան

s.

evidence;
explanation;
developement, disentanglement.

· Calfa

NBHL (1)

Վասն բացայայտութեան աստուածային խորհրդոց պատարագին. (Լմբ. պտրգ.։)


Բացասական, ի, աց

adj.

negative.

· Calfa

NBHL (1)

Խրատուս ոմն է բացասական. ո՛րպէս, պէ՛տք են ընչից. եւ ոմն հրաժարական. ո՛րպէս, ո՛չ է պարտ զամենայն գիշերն քունել. (Պիտ.։)


Բացասեմ, սացի

va.

to deny, to disavow.

· Calfa

NBHL (1)

Բացասեա՛ գերագոյն ճշմարտութեամբ, զի անխլանայ ունողացն (զ)գո՛յ լոյս եւ գոյից գիտութիւն՝ ըստ Աստուծոյ անգիտութեանն. (Դիոն. թղթ.։)


Բացարձակ, աց

adj.

much extended, vast, ample, full;
absolute, independent, despotic;
free;
distant, far.

· Calfa

NBHL (2)

Բարձր՝ բացարձակ բառ է. (Ի գիրս խոսր.։)

Բացարձակ անուն է (ըստ քերականաց), որ առանձինն իմանի։ Բացարձակ ասին, որպէս՝ Աստուած, հրեշտակք, հոգիք, միտք, բան. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Բացարձակութիւն, ութեան

s.

distance, interval, great extent, breadth.

· Calfa

NBHL (2)

Առաւելութիւն ընդարձակութեան, անպարագիր բացարձակութիւն։ Անպարունակ բացարձակութիւն։ Զիշխանականին (անձնիշխանութեան) զամենասփիռ բացարձակութիւն. (Նար.։)

Հազար եւ վեցհարիւր ասպարէզն զանչափ բացարձակութիւնն ցուցանէ ընդ դժոխս եւ ընդ հանգիստ արդարոցն. (Լմբ. յայտն.։)


Բաւական, ի, աց

adj. s. adv.

sufficient, fit, capable, competent, qualified;
worthy, capacity, ability;
—ն or Աստուած —, God, omnipotent, Almighty;
— լինել, to suffice, to be capable;
— լինել անձին, to content one's self;
— առնել, to enable, to capacitate;
to content, to satisfy;
"sufficiently, enough;
ըստ —ի, passably, tolerably, so-so;
— է, it is enough, it suffices, cf. Շատ է;
չէ —, it is not enough or sufficient."

· Calfa

NBHL (2)

Ուրախութիւն անձին գինի, որ ըմպիցի ի ժամու ցբաւական. (Սիր. ՟Լ՟Դ. 36։)

Ինքն յինքենէ բաւական առ ամենեսեան։ Հոգի սուրբ Աստուած բաւական. (Յճխ. ՟Զ։ Ագաթ.։)


Բաւականանամ, ացայ

vn.

cf. Բաւական լինել.

· Calfa

NBHL (1)

Ոչ բաւականանամ, այլ եւս առաւել խնդրեմ։ Բաւականանալ կերակրովք, կամ գիտելով. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)


Բաւանդակ

cf. Բովանդակ.

· Calfa

NBHL (1)

Պարգեւէ գիտութիւն ամենայն անգիտաց, եւ ինքն բաւանդակ ունի յինքեան զամենագէտ գիտութիւնն. (Եզնիկ.։)


Բաւեմ, եցի

vn.

to suffice, to be capable, to be able;
to furnish;
to suffer.

· Calfa

NBHL (1)

Իսկ այսպիսի վաճառաց արդեօք ուրուք զի՞նչ գին բաւիցի. (Ագաթ.։)


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

· Calfa

NBHL (1)

Մագիստրոս եւս վարէ զԲեզէկ փոխանակ արեգական յասելն.


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

· Calfa

NBHL (1)

Ի սուրբ գիրս ասի եւ զչար մարդոյ.


Բեկանեմ, բեկի

va.

to break;
to break to pieces;
to crack, to split;
to dishearten.

· Calfa

NBHL (3)

Կամ Պատառել, գիշատել. պատռել, բզըքտել.

Ահագինս բարբառի՝ բեկանել զսիրտս ամենեցուն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Կամ անդրէն յանձն բեկելոյ ի քարանձաւաց լերանց՝ ձայնից արձանգանգին այսպէս ընդդէմ բեկեալ վարկպարազի առ բարբառեալն, որպէս ի թշնամանողն թշնամանքն դառնան. (Բրս. բարկ.։)


Բեկոր, ի

s.

fragment, piece, morsel;
—ք քարանց, շինուածոյ, rubbish.

· Calfa

NBHL (1)

Անձրեւ մտանելով ընդ ծերպս եւ ընդ բեկորս տանն. (Ի գիրս մոլ.։)


Բեկումն, ման

s.

breaking;
rupture, fracture;
fraction;
refraction;
rebuff;
— ոգւոյ, discouragement, despondency.

· Calfa

NBHL (1)

Բերան յանդգնելոյ մերձ է ի բեկումն։ Բեկումն ամբարշտաց աղքատութիւն։ Բեկումն այնոցիկ ոյք գործեն զչարիս։ Բերան անզգամի՝ բեկումն է նմա։ Բժշկեսցէ տէր զբեկումն ժողովրդեան իւրոյ։ Կործանումն եւ բեկումն։ Մխիթարել զիս ի վերայ բեկման դստեր ազդի իմոյ։ Բեկումն եւ թշուառութիւն ի ճանապարհս նոցա։ Վա՜յ ի վերայ բեկման քո. զի ցաւագին են հարուածք քո։ Բեկմամբ մեծաւ բեկաւ։ Տեսանել ինձ զբեկումն ժողովրդեան իմոյ, եւ կամ զբեկումն սրբոյ քաղաքին Երուսաղեմի։ Չի՛ք բժշկութիւն բեկման քում. եւ այլն։


Բեմ, աց

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

· Calfa

NBHL (1)

Ահագին է օրն դատաստանին, եւ դողումն առաջի բեմին. (Շար.։)


Բեմական, ի, աց

adj. s. that beholds the altar or sanctuary;
clerk, clergyman.

· Calfa

NBHL (1)

Քեւ քահանայք զուարճանան՝ բեմականացն զքեզ հաղորդ գիտելով ճեմարանացն. (Բրս. ի ստեփ.։)


Բեռն, ռին, ռանց

s.

burden, load, weight;
cargo;
duty;
bale.

· Calfa

NBHL (1)

Լուծ իմ քաղցր է, եւ բեռն իմ փոքրոգի։ Կապեն բեռինս ծանունս։ Բառնայք մարդկան բեռինս դժուարակիրս, եւ դուք մատամբ միով ի բեռինսն ոչ մերձենայք։ Իւրաքանչիւր ոք զիւր բեռն բառնալոց է.եւ այլն։


Բեռնակրութիւն, ութեան

s.

carriage, conveyance;
cargo.

· Calfa

NBHL (1)

Որք տեռեցին զնոսա բեռնակրութեամբ. այսինքն քաղեցին զոգիս նոցա ծանր աշխատութեամբ. (Վրդն. ծն.։)


Բեր, ից

int.

come now ! come on!

· Calfa

NBHL (6)

Եւ գետոյն բերիւք հանգիտակ կղզւոյ առատագիւտս առնէ շուրջ պարունակելով. (Խոր. Գ. 62։ )

Ոչ եւս արբից յայսմ հետէ ի բերոյ որթոյ. այսինքն ի գինւոյ. (Մտթ.։ Մրկ.։ Ղկ.։ )

Պշուցեալ էին եւ ընդ բազմապատիկ բեր դրախտին պտղոցն։ Զբեր մրգոյն։ Ամենազգի բերօք պտղօք։ Մոշայ վայրի, որ է բերք լերին։ (Հող) արգաւանդ ի բերս բուսոց. (Վրդն. ծն. ել։ )

Բե՛ր յաւէտ ընդ գնասցուք, զոր եւ օգտակար գոլ ասեմք։ Բե՛ր այժմ ի խորս նոցա իմացուածոց իջուցեալ զմիտս՝ զճշմարտութեան գիւտ անտի հանցո՛ւք. (Պրպմ.։)

Դարձեալ՝ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ ինել կարօղ է. բե՛ր ասել, զեռանդիւնիցն զձեւ, որ ոչ երբէք եղեւ քառանկիւնի, եւ ոչ եղիցի երբէք։ Բե՛ր ասել, սահմանի կենդանին այսու բանիւ, էութիւն անձնաւոր զգայական։ Զէութեանց սահմանս, կամ բե՛ր ասել, զպատահմանցն։ Որպէս բե՛ր ասացից, այգի ոմն տնկէ. (Կիւրղ. գանձ.։ )

Առ ի գիտութիւն բացահոսութեան եւ չարամերձութեան բանի բերջ ի՛ր ասել. (Շիր.։) IV.


Բեր, ոյ, ոց

s.

product, fruit;
a not in music.

· Calfa

NBHL (6)

Եւ գետոյն բերիւք հանգիտակ կղզւոյ առատագիւտս առնէ շուրջ պարունակելով. (Խոր. Գ. 62։ )

Ոչ եւս արբից յայսմ հետէ ի բերոյ որթոյ. այսինքն ի գինւոյ. (Մտթ.։ Մրկ.։ Ղկ.։ )

Պշուցեալ էին եւ ընդ բազմապատիկ բեր դրախտին պտղոցն։ Զբեր մրգոյն։ Ամենազգի բերօք պտղօք։ Մոշայ վայրի, որ է բերք լերին։ (Հող) արգաւանդ ի բերս բուսոց. (Վրդն. ծն. ել։ )

Բե՛ր յաւէտ ընդ գնասցուք, զոր եւ օգտակար գոլ ասեմք։ Բե՛ր այժմ ի խորս նոցա իմացուածոց իջուցեալ զմիտս՝ զճշմարտութեան գիւտ անտի հանցո՛ւք. (Պրպմ.։)

Դարձեալ՝ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ ինել կարօղ է. բե՛ր ասել, զեռանդիւնիցն զձեւ, որ ոչ երբէք եղեւ քառանկիւնի, եւ ոչ եղիցի երբէք։ Բե՛ր ասել, սահմանի կենդանին այսու բանիւ, էութիւն անձնաւոր զգայական։ Զէութեանց սահմանս, կամ բե՛ր ասել, զպատահմանցն։ Որպէս բե՛ր ասացից, այգի ոմն տնկէ. (Կիւրղ. գանձ.։ )

Առ ի գիտութիւն բացահոսութեան եւ չարամերձութեան բանի բերջ ի՛ր ասել. (Շիր.։) IV.


Բերանանամ, ացայ

vn.

to form itself a mouth, to open, to flow away, to stream.

· Calfa

NBHL (1)

Տե՛ս անդ բերանացեալ զխոցուածս տիգին. (Լմբ. պտրգ.։)


Բերիմ, բերայ

vp.

to go;
to carry or to bear ones self;
to be inclined, to lean;
to behave one's self, to act;
զի՞նչ օգուտ յայնմանէ բերցի, what advantage will result from it ? — ի վերայ ջրոց, to walk on the waters;
ընդ երկիր —, to travel, to voyage;
to be busy with mundane things;
առ երկրաւ —, to travel round the world;
to shed on the earth;
անխտիր ընդ մեզս —, to be given up to sin;
այսր անդր — or բերեալ լինել, to go here and there;
to be taken hither and thither;
շուրջ — զօրինօք Աստուծոյ, to observe the laws of God;
— ի կործանումն, ի վայր, to fall into ruin, to fall down;
ի նախանձ or նախանձու —, to envy, to covet;
ի բարկութիւն orբարկութեամբ —, to get angry;
ընդ քիրտն —, to sweat, to perspire;
եւ այլ որ ընդ սոքօք բերին, եւ որ զկնի բերին ասացեալքն, and so on for the rest, as follows.

· Calfa

NBHL (2)

ԲԵՐԻՄ կամ ԲԵՐԵԱԼ ԼԻՆԻՄ. որպէս Վարիլ. դիմել. խաղալ. յածիլ. դեգերիլ. շարժիլ. ձգիլ. յօժարիլ. ուղղիլ. ածիլ. մատչիլ.

Հոգի Աստուծոյ բերիւր ի վերայ ջրոյն. (Փիլ. լին.։)


Բերկրիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to rejoice, to be delighted, pleased.

· Calfa

NBHL (1)

Արդարեւ բերկրեալ ես, որ անճառելի շնորհին դու միայն բերկրեցար, այլ եւ ուրախութեան եւ բերկրանաց ազգի մարդկան գտար առիթ. (Կիւրղ. ղկ.։)


Բերրի

adj.

fruitful, fertile.

· Calfa

NBHL (1)

Անգիտութեամբ զբերրիսն խզելով ուռս. (Պիտ.։)


Բեւեկնի, նւոյ

s.

turpentine-tree;
juniper-tree;
բեւեկնոյ խիժ orկռէզ, colophony, rosin.

· Calfa

NBHL (1)

ԲԵՒԵԿՆԻ. որպէս Գի. սարոյ. ռմկ. գիհի. արտըճ. ըստ յն. ա՛րքեւթօս (որպէս թէ հերիքենի, բաւականի. կամ շատենի) ἅρκευθος juniper


Բեւեռապինդ

cf. Բեւեռակապ.

· Calfa

NBHL (1)

Հոնն վառեալ էր բեւեռապինդ սաղաւարտովն զահագին գլուխն. (Կաղանկտ.։)


Բժաբեր

adj. s.

blear, bleared;
Գիճակն.

· Calfa


Բժժանք, նաց

s. pl. talisman, amulet, phylactery.

· Calfa

NBHL (1)

Եւ եթէ այլ ոք ի ձէնջ գիտէ առ նոսա դիւական ինչ բժժանք, եւ զայնոսիկ յայտնեցէ՛ք նոցա, եւ ասացէ՛ք թողուլ, եւ ի բաց կալ. (Շ. թղթ.։)


Բժշկական, ի, աց

adj.

medical;
բժշկականն, cf. Բժշկականութիւն.

· Calfa

NBHL (1)

Ասեմք՝ բժշկական գիրք, բժշկական դեղ, բժշկական գործի. (Սահմ. ՟Ը։)


Բժշկապետ, աց

s.

first physician.

· Calfa

NBHL (1)

Ղուկաս, բժշկապետն անձանց՝ քան թէ մարմնոց։ Բժշկապետ մարմնոց՝ յօդեալ ընդ հոգի. (Նար. առաք. եւ Նար. մծբ.։)


Բժշկարան, աց

s.

place of cure;
doctors shop;
medical book.

· Calfa

NBHL (1)

Բա՛ց հզօր եւ գթած զբժշկարանիդ կենաց վարդապետարան. այսինքն բա՛ց զդպրոց ուսանելոյ զսուրբ գիրս եւ զվարդապետութիւն հոգեւոր բժշկութեանդ. (Նար. ՟Լ՟Ե։)


Բիբ, բբաց

s.

pupil, apple of the eye.

· Calfa

NBHL (1)

Բախէ ... ծագել ճրագի ի դուռն բբաց. (Եփր. համաբ.։)


Բիծ, բծոց, բծից

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

· Calfa

NBHL (2)

Ոչ է նա հանգիստ ճշմարիտ, այլ բիծ է նա հանգստեան. (Եփր. համաբ.։)

Եւ ընդէ՞ր ասէին զայս. զի դարձեալ բիծս ինչ կարկատիցեն. Բիծս կարկատէք առանց իրիք պատճառանաց։ Քանզի այլ ինչ չգիտէին ասել, այնու իմն բիծս կարկատէին. (Ոսկ. մտթ.։)


Բիրտ

adj.

big, coarse, aukward, rude, clownish, rough, rustic, wild, base, un-genteel, clumsy, heavy, impolite, dull, ignorant, brutal.

· Calfa

NBHL (1)

Թէպէտ եւ բիւր եւ ազգի ազգի տանջիցէք զմեզ. (Ագաթ.։)


Բիւրապատիկ

cf. Բիւրազգի.

· Calfa


Բիւրաւոր, աց

adj.

ten thousand or ten millenaries;
thousand, many, immense, numberless.

· Calfa

NBHL (1)

Հրաման տայր զօր յարուցանել զբիւրաւորս Ատրպատական նահանգին. (Խոր. ՟Բ. 21։)


Բիւրեղանման

adj.

crystalline.

· Calfa

NBHL (1)

Ունիմ առ տիւ՝ պայծառատիպ մի կարկեհան. իսկ առ գիշեր՝ սպիտակափայլ բիւրեղանման. (Շ. իմ. եղակ.։)


Բլթակ, աց

s.

lobe of the ear;
— սրտի, auricles of the heart;
— լերդի, lobe of the lungs.

· Calfa

NBHL (1)

(Իբրու նուազականն Բլիթ բառին). λοβός lubus (լծ. թ. լօփ ). ima pars auris, auricula Ստորին կողմն կամ ծայրն ականջաց՝ փափուկ եւ գնտիկ, յոր եւ լինի կախել զգինդս. անկճին վարի ծայրը, լոբիկ միսը.


Բղխեմ, եցի

va.

to produce, to cause;
to spread;
to pour.

· Calfa

NBHL (5)

եւ չ. ԲՂԽԵՄ կամ ԲԽԵՄ. Ծագել, ծագիլ՝ ըստ նմանութեան բազում իրաց. ի դուրս բերել, բերիլ՝ ո՛ր եւ է օրինակաւ. որում հանգէտ ընդհանուր նշանակութամբ չի՛ք յայլ լեզուս. զի ըստ տեղւոյն այլեւայլ բառք հանգիտանան։ Արմատն ի հյ. է՝ Բուղխ կամ բուխ՝ ի յանգս բարդութեան. (լծ. եւ ուղխ, ուխ. որպէս եւ բողբոջ, բոյս, բոյր կամ բուրումն. իսկ ի յն. բիղի. թ. բունղար, այսինքն աղբիւր. եւ յն. ֆի՛օ, վլասդա՛նօ. լտ. բու՛լլուլօ. թ. ֆիլիզ. եւ եւս թ. պուղ, բուխար. լտ. է պու՛լլիօ եւ այլն. որպէս տեսցի յառաջիկայս։)

Բղխեսցէ հոգիս վտակս արտասուաց. (Նար. ՟Կ՟Ե։)

Որ ի հարաշարժ ի յաղբերէն յառաջ բղխեալ անհատաբար ի յարդւոյ տիրապէս սուրբ հոգին։ Որ ի հայրական իսկութենէն յառաջ բղխեալ աղբիւր լուսոյ. (Շար.։)

(Հոգին սուրբ) աղբիւր մշտական՝ բղխեալ յարական՝ յերկուց միական, յակնէ հայրական՝ գետէ ծննդական՝ ծով ծաւալական. (Գանձրն.։)

Հոգին ուր կամի՝ բղխէ. (Կոչ. ՟Ժ՟Ե.) իմա՛ ըստ յն. շնչէ։


Բղխիմ, եցայ

vn.

to flow, to drop, to gush, to stream, to spout out;
to derive, to emanate, to come, to proceed, to arise, to spring from.

· Calfa

NBHL (1)

Իսահակ յանապատացեալ արգանդէ բխեցաւ տունկ հոգի, որ ի քէն բըխի՝ անսպառելի. (Գանձ.։ եւ Մխ. ապար. եւ այլք յետինք։)


Բղխումն, ման

s.

source, gush, eruption;
emission, spiration, proceeding, emanation.

· Calfa

NBHL (4)

ԲՂԽՈՒՄՆ. Անճառ ելումն կամ ծագումն հոգւոյ սրբոյ՝ ըստ նմանութեան անսպառ աղբեր կամ գետոյ. եւ նոյն ինքն հոգին սուրբ բղխեալ.

Սուրբ հոգին անհատացեալ բղխումն ի հօրէ եւ յորդւոյ անհատաբար, յերկաքանչիւրոց ընդ պատճառաւ, այսինքն իբրեւ ի միոջէ սկզբնէ. (Քեր. քերթ.։)

Զորդի իբր ծնեալ ի հօրէ բնութենակից եւ հաւասար հօր, եւ զհոգին իբրեւ զբղխումն ի նոցունց էութենէ. (Խոսր.։)

Բխումն՝ ե՛ւս զորդի անուանեն (գիրք)։ Զորդին միածին Դաւիթ ի դէմս հօր բխումն զնա կոչէ ասելով, բխեսցէ սիրտ իմ զբան բարի. անախտ եւ աննիւթ ծննդեանն որ ի հօրէ, զբղխումն անուն մերձ դնէ։ Զծնեալն զորդի բխումն ի հօրէ պատմաբանէ. որպէս զի բխմամբն զանախտութիւնն, եւ զառանց չարչարանաց (այսինքն կրից) եւ հոսման զելումն գուշակեսցէ. նոյնպէս եւ զըստ մարմնոյն ծնունդ բխումն ի կուսէն մարգարէն ասէ. (Վահր. երրորդ. եւ Վահր. յայտն.։)


Բղուղ

cf. Բղուկ.

· Calfa

NBHL (1)

ԲՂՈՒՂ որ եւ ԲՂՈՂ. ռմկ. բղուկ, բղիկ. Կարաս. թակոյկ. կուժ. ընդունարան մեղու, իւղոյ, գինւոյ, եւ այլն, մեծ կամ փոքր, քարեղէն կամ խեցեղէն.


Բնաբան, ից

s.

theme, text.

· Calfa

NBHL (2)

θέμα, θέσις, γραφή thesis, textus, originals littera Բուն եւ հարազատ բանն գրոց. եւ Բնագիրն. վկայութիւն ի գրոց ի պէտս առաջիկայ ճառի.

Զսոցա օրինակս բնաբանն (հին քերականութեան) ոչ յայտնէ, եւ մեկնիչքն նուրբ շաւղօք բառիցն միայն ցուցին։ Եւ այս քննութիւն մասանց յօգիս՝ ըստ իւրում ցուցելոյ բնաբանին մասանց. (Երզն. քեր.։)


Բնաբոյս

adj.

natural, innate.

· Calfa

NBHL (1)

Բնաբոյս իմաստութիւն, կամ գիտութիւն, կամ ուսումն. (Լմբ. սղ. Լմբ. ստիպ.։)