Definitions containing the research այլ : 10000 Results

Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

Etymologies (1)

• ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

Etymologies (1)

• -Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

Etymologies (2)

• -Պհ, *barš բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կան սրա միւս ընկերները, ինչ. զնդ. barəša-«ձիու վիզ կամ կռնակ», պհլ. bus, բելուճ. bušk «ձիու բաշ», պրս. [arabic word] buš, [arabic word] paš, [arabic word] fuš «վիզ, ձիու բաշ», աֆղան. vraž «բաշ», օսս. barze, bärz «վիզ» (Horn § 220)։ Հյ. բարշ բառի ը ձայնը իր ներ-կայացուցիչն ունի զնդ. բառի մեջ, իսկ փաշ ձեռագրական սխալ չէ, այլ հաստատւում է պրս. fuš ձևով։-Հիւբշ. 118։

• =Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։


Խոռ

s. bot.

iva.

Etymologies (2)

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռռռծածուած խոռ խառնել «հիւան-դի մահուան դուռը հասնիլ» ոճի մէջ՝ Ոսկ. ա. պօղ. 316 «Քանզի ընդ բժիշկն յայն-ժամ զարմանամք, յորժամ ամենևին յոյս ի մտացն մերժեալ իցէ և ոչ միում ինչ օգնա-կանութեան ակն կայցէ, այլ երթեալ ի խոռ խառնեալ և ոչ ունիցի ակն ապրելոյ և ածի-ցէ զայնպիսին յառողջութիւն»։

• «ժլատ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բրս. մրկ, 81 «Բազումք ո՛չ վասն Աստուծոյ, այլ յա-ղագս ընչասիրութեանն և խոռ և ռիշտ բա-րուցն՝ յաղթեցին հեշտութեան մարմնոյ և փափուկ կենաց»։


Խորիսխ, րսխոյ

s.

honey-comb;
honey-cake.

Etymologies (1)

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «մեղրահաց, մոմով մեղը» Ա. թագ. ժդ. 22. Սղ. ժը. 11. Եփր. դտ. 341. Կոչ. 282. Ոսկ յհ. ա. 1. «մեղրով և իւղով պատրաստուած խմորեղէն է» Ել. ժզ. 31. Թուոց ժա. 8 (հմմտ. Տաթև. ձմ. ճխե. «Ետուն նմա ձկան խորովե-եելոյ մասն և խորիսխ մեղու. ո՛չ թէ ծաղ մեղը, այլ մեղու. այսինքն իւղով և մեղերը գործեալ հաց»), որից մեղրախորիսխ Սե-բեր։


Խուղբ

s.

filth, sweepings, dirt.

Etymologies (1)

• «աւելած աղբը, աղտեղութիւն». մէկ անգամ գործածում է Ոսկ. ա. տիմ. ը. էջ 69 (այլ ձեռ. խաղբ). որից աղբախուղբ Փիլ. նխ. էջ 115 և քհ. 199։


Խռով

s. adj.

confusion, tumult, trouble, disorder, sedition, insurrection;
confused, confounded, troubled;
— կալ ընդ ումեք, to have quarrelled with, to fall out, to be at variance, to disagree with.

Etymologies (2)

• «շփոթութիւն, կռիւ, պատերազմ» ՍԳր. «խռոված, շփոթուած» Մծբ. որից խը-ռով հարկանել «պատերազմի սկսիլ» Յուդթ. 4ռ. 2. խռովել «տակնուվրայ անել, յուզել, վրդովել» ՍԳր. խռովիլ «շփոթիլ, այլայլիլ, յուզուիլ» ՍԳր. խռովութիւն ՍԳր. Ագաթ. խռովական Ոսկ յհ. բ. 15. խռովիչ ՍԳր. Եւս. պտմ. խռովուտ Փիլ. իմ. խռովարար Յճխ. անխռովութիւն Ոսկ. յհ. ա. 36. խռովայոյզ Մծբ. ևն։

• = Կրվկասեան լեզուախմբից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց ხრო խրո, ხროვა խրո-վա, ხროობა խրոոբա «խումբ, հօտ, երամ (անասունների կամ մարդոց)».-«խումբ. բազմութիւն» իմաստից «շփոթութիւն, կռիւ» իմաստին անցնելու համար օրինակներ շատ կան թէ՛ հայերէնում և թէ այլուր. ինչ. գրոհ «խումբ, բազմութիւն» և գրոհել «յարձաևեւ» ամբոխ «բազմութիւն. 2. խռովութիւն, շփո-թութիւն. 3. կռիւ, պատերազմ», խումք «բազմութիւն», որից խմբել «հաւաքել զօրք» խմբիլ «պատերազմի դուրս գալ» և յատկա-պէս ոճով՝ խմբիլ ի պատերազմ.-գումա-րիլ «կռուի դուրս գալ. 2. կռուիլ. 3. շշկըլ, ուիլ, շփոթուիլ», վրաց. ջոգի «ջոկ, երա-մակ» և դաջոգեբա «ամբոխիլ, խմբիլ, խու-ժել», լատ. tumultus «խռովութիւն, շփոթու-թիւն, խումբ, պատերազմ»։ Որովհետև նախ-նական նշանակութիւնը (խումբ) գտնւում է միայն վրացերէնում, ուստի հայերէնն է փոխառեալ և ո՛չ ընդհակառակը։-Աճ.


Խեղդ, ից

s.

halter, rope, noose;
bowstring;
strangulation, suffocation;
—ք շրթանց, flattery, wheedling, cajolery;
— առնել, — արկանել, ի — գալ, ի — մտաբերել, to strangle, to choke one's self;
— ընդ անձն ուրուք արկանել, առ —ս ածել զոք, to put a rope on the neck of, to bring to the halter, to strangle, to throttle, to choke;
— ընդ անձին հեղձամղձուկ պաշարիլ բանիւն, to be embarrassed & conounded by, not know what to say or do.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ջղ. խեխդ'ել, Սլմ. Վն. խեխտել. Ոզմ. խեխտիլ, Ակն. խէխդիլ, Խրբ. խէխդ'իլ. Ալշ. Մշ. խէխտել, Ախց. Կր. Ղրբ. Մրղ. խէխ-տէլ, Գոր. Մկ. Շմ. խեխտիլ, Տիգ. խէխթիլ. Ագլ. հէ՛ղդիլ, Երև. հէխտէլ, Տփ. խի՛խտիլ. Հճ. խmխդ'ել. -ձայնաւորի յապաւումով՝ Պլ. Սեբ. խըխդել, Ասլ. խըխդե՛՝լ, Խրբ. խըխ-ռ'իլ, Զթ. խը'խդ'իլ, Հմշ. խըխդուշ, Ննխ. խըխթէլ, խըխտէլ, Սչ. խըխ՛թել, Ռ. խըխ-թէլ։ Նոր բառեր են խեղդալոխ, խեղդաշուն, խեղդելահազ (Ղրբ. ըխտըլm՛հազ), խեղդըլ-կիլ, խեղդխտիլ, խեղդխտորել, խեղդոտել, խեղդուկ, գայլխեղդ, իւղհալխեղդիկ ևն։


Խեր

s.

dish made from the first milk of a cow.

Etymologies (1)

• «մի տեսակ կաթնեղէն ուտելիք». մէկ անգամ ունի Մանդ. էջ 210=Գիրք թղ. 239 = Մանդ. սիր. 13 ուտեաց ուտելեղէնների մի շարքի մէջ,-«իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր (այլ ձ. խէր) և ձկանմորէ». (Շողակաթ՝ էջ 127 հեր ձկան, մորէ)։ ՀՀԲ մեկնում է «եփոց դայլոց», այսինքն «եփած դալ», ՋԲ «կե-րակուր ի դալէ», ՆՀԲ (գաւառական բառերի շարքում) «եփոց կաթին», ԱԲ «տեսակ մը մածուն»։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

Etymologies (1)

• «տէգ, նիզակ». նորագիւտ բառ, որ մէկ քանի անգամ գործածուած եմ գտնում յետնաբար. ինչ. Շապհ. էջ 61 (Չգեց այռն այլազգի զխիշտն իւր... ի վերայ խշտին). Մխ. դատ. էջ 263 (տես իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 60). «Ջոսկի տէգսն ունին, այսինքն՝ զոսկով կազմած խիշտս». տե՛ս նաև Տաթև. ամ. 286, Վրք. և վկ. Ա. 648. Ամբ. դատ. 87։ Այս արմատից ունինք խշտա-ւոր «նիղակաւոր» Վանակ. հց։


Խիտ, խտի

s. adj. adv.

thickness, density;
close, dense, thick, serried;
compact, dense;
crowded, numerous, frequent;
full;
—, — առ, — ընդ —, thickly, densely;
frequently, often, much;
— առ — հարուածք, repeated blows.

Etymologies (1)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «հոծ, կուռ, կողք կողքի լիուլի սեղմուած» Եզեկ. լա. 3. Պիտ. Խոր. «լա-ճախ, ստէպ» Նիւս. բն. Փիլ. որից խիտ առ խիտ Ա. մկ. ժբ. 28. Եղիշ. խիտ ընդ խիտ «ստէպ ստէպ» Լմբ. Վրք. հց. խտութիւն Փիլ. Պիտ. Նիւս. բն. խտանալ Եղիշ. Պիտ. Արծր. (գրուած խթացեալ Եղիշ. այլակ. էջ 227) խտացուցանել «շատացնել» Խոր. Սամ. եր. խտաբար Բրս. թղթ. թանձրախիտ Իմ. ժէ. 12 Ոսկ. ես. տերևախիտ Ղևտ. իգ. 30 բազմախիտ Եփր. թգ. ոստախիտ Սիր. ժգ. 19. Ոսև. կողոս. թաւախիտ Երզն. լս. անտա-ռախիտ ՍԳր. Եզն. Կոչ. խտաչափ (նոր բառ), առանց սղման՝ խիտամայրի, խիտասա-ղարթ ԱԲ։


Խոհեմ, ի, աց, ից

adj.

cf. Խոհական.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։


Ժմերտ

adj.

insolent, barefaced, impudent.

Etymologies (1)

• «լիրբ, յանդուգն» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գործածում է Ոսկ. եփես. 834 «Այլ չար է, ասեն, ազգն, ժմերտ, լիրբ և անա-մօթ». որից ժմերտեալ «յանդգնեալ» Եզն։


Ժպիտ

s.

smile;
laugh, grin, simper;
— ժանտ՝ երգիծական՝ քաղցր ախորժ՝ չարիմաց դժնդակ, malicions, mocking, affected laugh;
sweet, sardonic smile;
— ելանել ումեք, to wish to laugh.

Etymologies (1)

• Տէրվ. Altarm. 49 և Նախալ. 51, 115 զմայլիլ բառի հետ՝ հնխ. smi, smid արմատից. հմմտ. յն. μειδάω, լիթ. smaidit, սանս. smi, անգլ. smile ևն։-Հիւնք. միտք բառից հանում է ժմտիլ, իսկ ժպիրհ բառից ժպտիլ։


Լեւիաթան, այ

s.

leviathan.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Լիկն, լկան

s.

wash-hand basin.

Etymologies (1)

• , սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։


*Լաթ

cf. Ձորձ.

Etymologies (1)

• = Պոս. [arabic word] lat «մաս, կտոր. 2. կտաւե-ղէն, կտորեղէն», որի հետ նոյն է սանս. la-ta «զգեստ, շոր», իրանեանից են փոխառեալ արև. թրք. [arabic word] latta «շորի կտոր, մի տեսակ չիթ», չաղաթ. latta «քուրջ, հին ու մաշած շոր», ուտ. լաթ նոյն նշ.։ Սրանցից են փոխառեալ, ըստ իս, նաև ռուս. лата «շորի կտոր», лaтать «հնացած՝ մաշուած շոր, ցնցոտի», ла́тать «կարկատել», ուկր. látka «քուրջ», չեխ. látati «կարկատել», látka «կերպասեղէն, կտորեղէն», լեհ. laty «ցըն-Արմատական բառարան-17 ցոտի». (այս բառերը Berneker 693 սխալ-մամբ համարում է բնիկ սլաւական, և սրա համար է որ հնդևրոպական այլ լեզուների մէջ ցեղակից ձևեր չի գտնում)։-Աճ.


Լամբար

cf. Ղամբար.

Etymologies (3)

• (կամ նաև լամպար, ղամբար, ղամպար), ի-ա հլ. «ջահ, ճրագ, լոյս, բոց» ՍԳր. որից ղամբարել «ջահաւորել, լուսա-զարդել» Ագաթ. ղամբարումն Շար. Տաղ. ղամբարափայլ Յհ. կթ. ղամբարաբոց Մագ. ին,

• -άն. λαμπάς, սեռ. λαμπαδος «ջահ, ճրագ, կանթեղ». ծագում է λάμπω «փայլիլ, ցոլալ» բայից.-յոյն բառը փոխառութեամբ տարա-ձուած է ամէն կողմ. հմմտ. լտ. lampas, Ֆրանս. lampe, իտալ. lampa, գերմ. lampe, հունգ. lampás, հսլ. lamūbada, լեհ. lampa, lainəka, ռուս. лампада, лампа (տե՛ս Ber-neker 689), ռուման. lampaš, ալբան. lam-pad, թրք. lampa, ռմկ. lamba ևն։ Յոյն բա-ռի ուղիղ տառադարձութիւնը պիտի լինէր հյ. լամպադ կամ ղամպաղ, և նախորդ մ-ի պատճառով՝ լամբադ կամ դամբադ. սակայն ბ>ր տառադարձութիւնը ցոյց է տալիս՝ ըստ Meillet MSL 17, 248, որ յոյն բառը անցել է մեզ՝ հիւս. պհլ. *lampaδ ձևի միջոցով։-Հիւբշ. 351։

• ՀՀԲ «բառ այլաղգական»։ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 314 և ՆՀԲ յն. λαμπάς ձևից։ Հիւբշ. ZDMG 36(1882), 133 յն. λαμπfοες։


Լեպեշտի

adj.

brazenfaced, bold.

Etymologies (1)

• «լպիրշ, լիրբ, աներես» Նոնն. էչ 22 «Այր ոմն Թերսիտէս, որ էր կաղ և խեդ աչօք, կորովի և լեպեշտի, լերկ և սրագլուխ և յառաջախօս» (այլ ձ. լպեշտի, ղեպեշտի)։ Ուրիշ օրինակ չկայ։


Թիլ, թլոյ, թլեր

s.

amulet, talisman.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։


Թիրախ

cf. Թիւրախ.

Etymologies (1)

• ՀՀԲ համարում է «բառ այլազգական»։ ՋԲ դնում է պրս.։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

Etymologies (1)

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թո՜ղ

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

Etymologies (1)

• . արմատ «ձգել, ներել» նշանակու-թեամբ, որ առանձին գործածւում է իբրև թո-ղում բայի հրամայականը և կամ իբր մակ-բայ կամ նախադրութիւն, որից թո՛ղ թէ, թո՛ղ անդր ՍԳր. Եզն. թողուլ ՍԳր. Ագաթ. թողա-նալ Կոչ. 16. 17. անթող «աններելի» Պիոն, 387. թողացուցանել ՍԳր. թողութիւն ՍԳր. թողարան «ձիարձակարան» Փիլ. լին. թող լիք լինել Եփր. մն. բարձ և թող առնել Կա-նոն. բարձի թողի առնել Շնորհ. հարութող Եփր. ղևտ. էջ 223. կնաթող Կանոն. Մխ. դտ. կարգաթող Մարթին. ղժուարաթող Կլիմաք. ևն։ Այս արմատի երկրորդ ձևն է թոյլ, ո, ի հլ. «լոյծ, թոյլ մեղկ, ծոյլ» Իմ. բ. 3. որից թոյլ առնել «թողնել, թոյլ տալ» ՍԳր. թոյլ տալ, թոյլ լինել ՍԳր. թոյլանդամ Ոսկ. յհ. ա. 2. թոյլատարազ Եփր. աւետ. թոյլտուու-թիւն Վանակ. յոբ. (սրանց մէջ սղում տեղի ունեցած չէ). թուլագոյն Ագաթ. Ոսկ. թուլա-մորթ Եւս. քր. թուլանալ ՍԳր. թուլատարր Վեցօր. 140. թուլացուցանել ՍԳր. Եզն. թուլա-կազմ, թոյլատրել, թոյլատրութիւն, անթոյլա-տրելի (նոր բառեր են) ևն։ Այս երկու ձևերի մայրն է թոյղ, որ յետոյ յղ յաջորդական ձայների դժուար արտասանութեան պատճա-ռաւ պարզուելով՝ տւաւ թող և թոյլ. հմմտ. նշող և նշոյլ, այլ և այղ. (այս մասին տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 170)։ Թոյղ ձևը գործա-ծական է մի խումբ հին ձեռագրերի մէջ. հմմտ. թոյղ ետ՝ կրկնագիր Ագաթ. հրտր. Յուշարձան, էջ 74ա (ՀԱ 1913, 13). որից թուղացուցանել Փիլ. 1892, էջ 183։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

Etymologies (1)

• , ո հլ. «թանձր գորշ, սև» Ղևտ. ժգ. 37. Մտթ. է. 36. Եզն. Կիւրղ. ծն. (գրուած է նաև թուղ, որ ՀՀԲ իբրև առանձին բառ նշա-նակում է «մթին, խաւար, մութ, մռայլ» նշա-նակութեամբ). որից թխագոյն Եփր. ծն, Փարպ. թխանալ Երգ. ա. 5. Ողբ դ. 8. Եփր. ծն. բխացուցանել Մծբ. թխացեալ Ագաթ. թխութիւն Խոր. թոյրաթուխ Ոսկ. կող. ժբ. քաջաթուխ Նար. երգ. թուխակն «սևաչուի» Սմբ. պտմ. 141 (չունի ԱԲ). թխորակ, թխա-ղէմ (նոր գրականի մէջ) ևն։


Թրթնջուկ, ջկի

s. bot.

sorrel;
lurk.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Երև. թրթնջուկ, Ղրբ. թրթնջիւկ, Գոր. թmրթm՛նջուկ, Ոզմ. թըռթըկէ՛չ, Մշ. թի-տրոճիկ, Պրտ. չըթըռդիչ.-այլուր գտնում ենք թթռկիչ Ակն. Արբ. Բիւթ. Խրբ. Մշկ. Սվ. Ք. թթռտիչ, Ասլ. թթոշաղ Արտ։


Թրուշայ, ից

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

Etymologies (1)

• Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Խամծերք

s.

chin.

Etymologies (1)

• «կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

Etymologies (2)

• . նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։

• ՆՀԲ խանծ, խանձ բառի հետ։ Տէրվիշ. Altarm. 29 և Նախալ. էջ 111 խայծ «ձը-կան կեր» բառը խածի և խածանել ձե-ւերի հետ=սանս. khād «ծամել» ևն իսկ խայծիլ=սանս. čand «փայլիլ». լտ. candere և հյ. շանթ։ Հիւնք. խածա-նել բայից խայծ, իսկ Մառ. Гpaм.


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

Etymologies (1)

• «մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։


Խախուտ

adj. s.

unstable, ill-built, weak, frail;
inconstant, mutable;
emigration;
— լինել, to emigrate, to quit one's country.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կես. xaxəd «խախուտ», xaxədlamaq «խախտիլ, փլփլկիլ». օր. bu eν xaxədlaməš «այս տունը խախտուել հնացել է» (Բիւր. 1898, 712). թրք. գւռ. Եւղ. Տ. [arabic word] xaxəd «խախուտ» (Յու-շարձ. 330 և Բիւր. 1899, 798). գւռ. թրք. և յն. Ատն. xarxud «խախուտ» (Արևելք 1888 ն.. 8-9)։-Պատահական նմանութեւն ռ նի ուտ. խախա «կոտրած»։ Պատահական ծամել»= քրդ. xāin (Horn § 469), յն. χαχτω «ώϑω βιαίως ուժգին հրել», որ յիշում է Karolides, Γλωσσ. συγϰρ. 198, ըստ որում նոյն բառը ունի նաև σαχτω ձևը։-Ո՜չ թէ փոխառութիւն, այլ համամայր ծագում են ենթադրում վրաց. სახუტი խախուտի «փըխ-րուն», დახახუტება դախախուտեբա «փխրիլ», დახახფტებული դախախուտեբուլի «ծակ-ծըկած»։


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

Etymologies (1)

• (ըստ ՆՀԲ ի հլ., թէև առանց վը-կայութեան) «աւար, կողոպուտ» Ես. ը. կ. Յուոթ. ժե. 7. Եղիշ. Ղևոնդ. (գրուած է ա-պուր Լաստ. դ). որից ապռել «աւարել, կո-ղոպտել, յափշտակել» Եփր. թուոց՝ էջ 254. Գէ. ես. Ճառընտ.։ Բառիս գործածութեան հա-մար մի գեղեցիկ օրինակ ունի Մանդ. էջ 68, որ վաշխառուների մասին խօսելով՝ ասում t. «Ժողովել և ապռել և գանձել զայլոց ինչս» (ապռել բառի դէմ մի ձեռ. ունի պահել)։-Ապուռ բառը նշանակում է նաև «առասպե-լեալ գազան՝ որ ճանապարհորդներին է յա-փըշտակում» (ունի միայն ԱԲ). հմմտ. Ոսկ. պօղ. Ա. էջ 602-4. Սկիւղսն որ թարգմանի ապուռք, որպէս և Հայք ծովացուլս իմն և վիշապս մարդակերպս ..համբաւեն. Ոչ ա-պուռքն, ոչ վիշապառիւծքն. Զձիացլուցն և զապուռ գաղանացն. Չիցէ՞ այն գործ ապու-ռըն գաղանաց։ Կաղմուած է յիշեալ յն. ὄϰίλον, յգ. σϰῦλα «աւար» բառից թարգ-մանաբար (ըստ Տաշեան, Ուս. դաս. հյ. էջ 553)։ Հմմտ. վերջապէս անդ՝ «Ո՞ր ապուռ. ո՞ր քիմառ...» ուր երկու առասպելեալ գա-զանները միասին են յիշուած։


Ապտակ, աց

s.

slap, box, tap;
— ածել՝ հանել՝ մատուցանել, to slap, cf. Ապտակեմ;
— առնուլ՝ ըմպել՝ ուտօլ, to receive a box on the ear.

Etymologies (1)

• (ի-ա, ո հլ. երկուսն էլ յետնա-բար. հին հոլովաձևեր չկան) «ապտաև. ա-փով հարուած երեսին, սիլլա, շամառ». գոր-ծածւում է այլևայլ ոճերով. ինչ. ապտակ ածել, հանել, դնել, մատուցանել «ապտակ իջեցնել» ՍԳր. Սեբեր. Ոսկ. յհ. բ. 5, 37. ա. 3, Կոչ. որից ապտակալից Ոսկ. մ. «. 5. ապտակակոծ Ոսկ. մ. բ. 12, 23. ապտա-կատու Կոչ. 238. ապտակել Մտթ. իզ. 67. Ոսկ. յհ. ա. 34. ապտակումն Ոսկ. յհ. ա 37. բռնապտակք Ճառընտ. անապտակ Եփր. համաբ. 122։


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Առատուկ, տկի, տկաւ

s.

smalled

Etymologies (1)

• այն՝ յոր իբր սևեռմամբ պնդեալ գայլախազ քարին, կասուն այնու զցո-րեան ի կալի, վասն տրոհելոյ զհատն ի լարդէն»։


Առատիկ, ակաց

cf. Առատուկ.

Etymologies (1)

• այն՝ յոր իբր սևեռմամբ պնդեալ գայլախազ քարին, կասուն այնու զցո-րեան ի կալի, վասն տրոհելոյ զհատն ի լարդէն»։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

Etymologies (1)

• (-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

Etymologies (1)

• Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Զողալ

s.

cf. Զղալ;
cf. Հոյն.

Etymologies (1)

• ՆՀԲ անցողակի յիշում է «այլազգ. զէ-ղալ»։ Justi, Dict. Kurde, մեզանից փո-խառեալ է դնում քրդ. բառը՝ թաթար ձե-վին անծանօթ լինելու պատճառաւ։ Այս-պէս նաև Գազանճեան (Բիւր. և Յու-շարձան, անդ) թրք. գւռ. բառը,


Թակալակ

s.

dalmatica.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Նջ. թագալա «հին տարազի կա-նանց այն երկար հագուստը՝ որ միւս շորերի վրայից էին հագնում», Ագլ. թայլա «կանացի մի հագուստ է, որ Ղրբ. արխալուղ է կոչւում» (Սարգսեան, Ագուլ. բարբ. Բ. 54)։


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

Etymologies (1)

• . արմատ առանձին անգործածա-կան, որից ածանցուած են՝ թաղել «հողի տակ ծածկել» ՍԳր. թաղակից «միասին թաղուած» Կոչ. թաղելութիւն «թաղում» Ոսկ մ. գ. 27. թաղումն Երեմ. իբ. 19. թաղմանա-կան Բռ. ստեփ. լեհ. անթաղ Եւս. քր. Ոսկ ես. անթաղումն Վրք. հց. դիաթաղ Վրք. հց. ձիւնաթաղ Ագաթ. պարանոցաթաղ Ես. լ. 28. տղայաթաղ, քահանայաթաղ Մաշտ։ Յայտնի չէ թէ բառիս բուն և առաջին նշանակութիւ-նը «փորե՛լ» է թէ «ծածկել», վերջինի կողմն է այն՝ որ բառը յաճախ գործածուած է պարզապէս «ծածկիլ, պահել» նշանակու-թեամբ, հմմտ. Եփր. յոբ. (հրտ. ՀԱ 1912 671) «Թաղեցէք և թագուցէք զորոգայթս ձեր». -Երեմ. ժգ. 7 «Փորեցի և առի զսփա-ծանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա (այլ ձեռ. թաքուցի)». և այլն. հմմտ. նաև գւռ. թաղաղոցք անել «ծածկել, պահել»։


Թամբ, աց

s.

saddle;
pack-saddle;
calf of the leg;
— վասն կանանց, կողմնակի —, side-saddle, pillion;
—ս հարկանել, — ի նուս դնել, to saddle;
բառնալ զ—ն, to throw off the saddle, to dismount.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Սչ. թամբ, թամք, Ալշ. Գոր. Եσև Ղրբ. Տփ. թամք. Մկ. Վն. թամք. վերջիննե-րի մէջ թամք (այս ձևով ունի արդէն Առաք. պտմ. 82) ծագում է թամբք յոգնակի ձևից՝ բ-ի անկումով. բոլորն էլ նշանակում են քհամետ». կորած է «ազդր» նշանակութիւ-նը։-Գաւառականների մէջ նոր կազմուած իմաստներ են՝ Խտջ. «լեռան գագաթի վրայ հարթ տեղ», Մշ. «սայլի ամբողջ կազմածը՝ բացի սեռից և անիւներից»։-Նոյն բառն է նաև գւռ. թափ «վէգի մէջքը, այն է ուռած մասը», որից էլ ունինք՝


Թարախ, ոյ, ոց, ի, աց

s.

matter, sanies, corrupted matter.

Etymologies (1)

• Հիւնք. արաբ. տէրեաք «գինի և թե-րիակէ» բառից։ Պատահական նմանու-թիւն ունի վրաց. თხრამლი թխրամլի «վէրքի թանձր թարախ»։ Petersson LUA 1916, 72-3 (չեմ տեսած) դնում է հնխ. (s) ter արմատից. հմմտ. նորվ. գւռ. stora «փտիլ, նեխիլ, ապականիլ», ռուս. sterva, լեհ. scierw, սորբ. sc erb «դիակ», բուլգ. toru «թրիք», սերբ, toriti «աղբել, թրքել», լիթ. ter-menü «ապականել, կեղտոտել», teršiu «ապականել, կեղտոտել, մարգը տիլով ծածկել», tresiu «աղբով պարարտաց-նեւ» trašai «ամէն տեսակ փտած ապա-կանուած բան», trešau «փտիլ, ապակա-նիլ», traš̌á «աղբ, թրիք», traskanos «աչքի թարախ», նորվ. traa, իսլ. ϑrar «փտած, կծուած», լտ. stercus «աղբ, Առիք», կիմր. trwnc «մէզ, դիրտ, մրուր», troeth «լուացքաջուր, մէզ», բրըտ-štron «կղկղանք», troaz «մէզ», յն. *τεοτάνος «թրիք», անգլսք. ϑreax «փտութիւն», հիսլ. Vrekkr, մբգ. drec, դերմ. Dreck (*tregno-, trekno-) ևն (տե՛ս Pokorny 2, 641)։ «Աղբ, ապա-կանութիւն» նշանակող բառերը լեզուից լեզու այլազան ձև ունին (Meillet, Dict étvm. lat. էջ 931)։ Հայերէնի հա-մար պէտք պիտի լինի վերցնել ter ար-մատը (որովհետև ster տալիս է ստեր-), որից կարելի է ենթադրել թարախ և թրիք, եթէ խ և ք համարենք աճական կամ մասնիկ։


Թարց

prep.

without;
cf. Առանց.

Etymologies (1)

• «բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նա-խադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։


Երշիկ, շկի

s.

sausage.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Անշուշտ հայերէնից չէ, այլ շրջա-պատի թուրքերէնից է փոխառեալ կապա-դովկ. յն. χερίσϰι հոմանիշը. (թրքախօս յունաց մէջ έρισxί), որ Karolides, Γλωσσ. συγϰρ. 221 համեմատում է սանս. hira «փո-ռոտիք», յն. χορδη «աղիք», լտ. haru-spex «աղեհմայ», hariolus ««գուշակ», hira «ա-ղիք, փորոտիք» բառերի հետ։ Սրանք ո՛չ մի կապ չունին երշիկի հետ, որ թուրքական ծա-գում ունի։


Երաստ, ից

s.

assembly, company.

Etymologies (1)

• = Պհլ. *rast, որ հաստատում է պրս. [arabic word] ︎ rast «դաս, խումբ», որից էլ [arabic word] rasta «վաճառատեղի, ուր լինի տուրևառութիւն. 2. արահետ կամ արքունի ճանապարհ. 3. դաս կամ շարիշար կարգումն». նոյնի արաբա-ցեալ ձևն է [arabic word] razdaq «դաս կամ կարո. գոր օրինակ մարդիկ առընթեր իրերաց կա-ցեալք. և ծառք կարգաւ շարիշար տնկեալք. որ և յայլ նման իրս ի գործ ածի»։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ հնխ. erth արմատից. այս արմատի erdh-ձևն է ցոյց տալիս յն. ἔոχοραι «գալ», որ ըստ Wackernagel, Deh-nungsgesetz, 3, ներկայացնում է հնագոյն ἔοϑ-σϰοτμαι ձևը. (սակայն Walde, 547 և Boisacq, 287 չեն ընդունում և նախաձևը հա-մառում են *εσ-σϰο-μαι =սանս. rčchátī «հանդիպիլ, հասնիլ», պրս. [arabic word] rasad «հասնիլ»). յն. ἐρχτμαι բառը Pokorniy, 1, 137 դնում է er-sk'o նախաձևից, որ է հնխ.er-«շարժիլ» արմատից՝ sk'o ներկայաձևով։ Յոյն բառի վրայ առանձին մի յօդուած ունի Meillet, MSL 23, 249-258 (հայերէնի վրայ ւատկապէս էջ 255), ուր պահելով և հաս-տատելով երթ = ἔρχομαι կապակցութիւնը, յոյն բառը մեկնում է ἐր-χο-μαι կազմուած չ աճականով, բայց ոչ թէ er-«նետուիլ» ար-մատից, այլ ser-«երթալ, շարժիլ», որից նաև ἔρτο, որ «գնալ» նշանակութեամբ ունի արդեն Հոմերոս։ Հմմտ. նաև ալբան. erδa «եկայ», որ փոխառեալ vin՛ «գալ» բայի կա-տարեալն է։-Հիւբշ. IF, Anz. 10, 47։


Զեան

s.

damage, loss, prejudice;
— առնել, to damage, to injure.

Etymologies (1)

• ԳԻթ.-Սչ. զեն, Ռ. զէն, Պլ. զէն (հին լեզ-ւով), իսկ նոր լեզւով, ինչպէս և այլուր, նոր փոխառութեամբ թուրքերէնից՝ զիյան։-Նոր բառ է Սեբ. անզէն «անվնաս»։