Definitions containing the research այլ : 10000 Results

Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

NBHL (1)

Հինգերորդ ամիս հռովմայեցւոց։ (Յայսմաւ.։ Տօմար. եւ այլն։)


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

NBHL (6)

Թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր։ Նա է մայրայր ամենայն կենդանեաց։ Քոյր իմ է ի հօրէ, եւ ոչ ի մօրէ։ Հանդերձ մարբն։ Զեօթն օր եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի տացես զնա ինձ։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։ Մայրն ջեռեալ նստցի ի վերայ ձագուցն կամ ձուոց.եւ այլն։

ՄԱՅՐ ՎԱՆԻՑ. Առաջնորդ կուսաստանի։ Վրք. հց.։ Յայսմաւ. եւ այլն։ Որպէս եւ կուսանքն կամ հաւատաւորք՝ մարք կոչին, որպէս եւ կրօնաւորք՝ հարք.

Իբրեւ զմայրս ի գնացս ջուրց։ Ձայն տեառն փշրէ զմայրս, եւ մանրէ տէր զմայրսն լիբանանու.եւ այլն։

Առաքեաց քիրամ փայտս մայրս։ Ահա ես բնակեմ ի տան մայր փայից։ Տուն ի մայր փայտից։ Գերանք տանց մերոց մայրք.եւ այլն։

Սարգիւն եւ սօսիւ, եւ նոճով եւ մայրիւ։ Եղեւնափայտիւք, եւ փայտիւք մայրից.եւ այլն։

Կողմանոցօք մայրիւք։ Ի փայտից մայրից։ Փայտս մայրս.եւ այլն։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

NBHL (6)

Կողմանոցօք մայրիւք։ Ի փայտից մայրից։ Փայտս մայրս.եւ այլն։

Թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր։ Նա է մայրայր ամենայն կենդանեաց։ Քոյր իմ է ի հօրէ, եւ ոչ ի մօրէ։ Հանդերձ մարբն։ Զեօթն օր եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի տացես զնա ինձ։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։ Մայրն ջեռեալ նստցի ի վերայ ձագուցն կամ ձուոց.եւ այլն։

ՄԱՅՐ ՎԱՆԻՑ. Առաջնորդ կուսաստանի։ Վրք. հց.։ Յայսմաւ. եւ այլն։ Որպէս եւ կուսանքն կամ հաւատաւորք՝ մարք կոչին, որպէս եւ կրօնաւորք՝ հարք.

Իբրեւ զմայրս ի գնացս ջուրց։ Ձայն տեառն փշրէ զմայրս, եւ մանրէ տէր զմայրսն լիբանանու.եւ այլն։

Առաքեաց քիրամ փայտս մայրս։ Ահա ես բնակեմ ի տան մայր փայից։ Տուն ի մայր փայտից։ Գերանք տանց մերոց մայրք.եւ այլն։

Սարգիւն եւ սօսիւ, եւ նոճով եւ մայրիւ։ Եղեւնափայտիւք, եւ փայտիւք մայրից.եւ այլն։


Մայրական, ի, աց

adj.

maternal.

NBHL (1)

Հալածէ ոչ միայն զպոռնիկն, այլեւ զայնոսիկ՝ որք ի պոռնկէն բերեն յինքեանս մայրական ամօթ. (Փիլ. բագն.։)


Մայրակերտ

adj.

built of cedar.

NBHL (1)

Շինեցեր տախտակամածս ի մայրից. զի զայրացար ի մայրակերտս հօր քոյ. (Երեմ. ՟Ի՟Թ. 15. յն. այլազգ։)


Մայրաքաղաք, աց

s.

metropolis, capital;
— վանք, cf. Մայրավանք.

NBHL (1)

μητρόπολις metropolis. q.d. mater urbium. որ եւ ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱՑ, ՔԱՂԱՔԱՄԱՅՐ. Մեծ քաղաք՝ մայր համարեալ այլոց քաղաքաց իբրու դստերաց իւրոց.


Մայրենի, նւոյ, նեաց

adj. s.

maternal, motherly;
by mother's side;
— հաւ, maternal grandfather;
—ք, mother's country or birth-place.

NBHL (1)

Աբեսողոմ ընտրեաց զմայրենի փշաբերութեանն (այսինքն զայլազգի մօր) չարութիւն. (Պիտ.։)


Մայրի, րւոյ, րեաց

s.

wood, forest;
trees, grove;
cavern, den, lair.

NBHL (1)

Յոչ ոք ապաւինեցան. այլ միայն ի մայրիս լերանց իւրեանց. (Խոր. ՟Գ. 44։)


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

NBHL (2)

Այլ հնչեալ յեբր. ման, մանա, (թ. մանէ՛ ) է քննութիւն. մեկնութիւն, զի՞նչ. եւ զի ի նորահրաշ տեսիլ երկնատեղաց մանանային՝ ասէին որդիքն իսրայէլի, զի՞նչ է այս, աստի կոչեցաւ անուն նորա ասեն Ման. ըստ այլոց նաեւ Մաննա, եւ ի մեզ Մանանայ. որպէս եւ վր. մանանա, μάν, μάννα man, manna. (ա՛յլ է եւ Մաննայ, զոր տեսցես ի կարգին)

Անուանեցին որդիքն իսրայէլի զանուն նորա Ման։ Լցէ՛ք լի չափով զմանանայդ յաման մի։ Միայն ի մանանայն են աչք մեր։ Եւ մանանայն էր իբրեւ զսերմն գնձոյ սպիտակ, եւ տեսիլ նորա իբրեւ զտեսիլ սառին. (Ել. ՟Ժ՟Զ. 51=53։ Թուոց. ՟Ժ՟Ա. 6. եւ այլն։)


Մանաւանդ

conj. adv.

more, rather, better;
—, -զի, —թէ, above all, chiefly, principally, especially.

NBHL (1)

Երանելի՛ է մանաւանդ տալն՝ քան առնուլն։ Մորմոքէին մանաւանդ ի վերայ բանին։ Լա՛ւ է ինձ մանաւանդ մեռանել, եւ ոչ զի զպարծանս իմ ոք ընդունայն համարիցի։ Այլ այժմիկ ծաներուք զաստուած, մանաւանդ թէ ծանուցայք յաստուծոյ։ Միթէ ո՞չ լուան. մանաւանդ զի ընդ ամենայն իսկ երկիր ել բարբառ նոցա. եւ այլն։


Մանգղիոն, աց

s.

engine of war, machine.

NBHL (1)

ՄԱՆԳՂԻՈՆ ՄԱՆԳՂՈՆ. μηχανή machina, praesertim bellica. Նոյն է ընդ Մենքենայ. մեքենայ. յն. միխանի՛. լտ. մա՛քինա. պ. մէնճէյնիք. Գործի արուեստական՝ մանաւանդ պատերազմական, որպէս բաբան, նետակալ, սանդուղք, էշք փայտաշէնք, եւ այլն.


Մանեակ, եկաց

s.

necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.

NBHL (1)

յն. եւս մանիա՛գիս, մանի՛աքս. վր. մանիակի. (ի հյ. եւ ի յն. ստուգաբանի, ման եկեալ, ոլորեալ) μανιάκης torques κλοιός collare եւ այլն. Բոլորաձեւ զարդ արկեալ զպարանոցաւն որպէս օղ կամ անուր կամ շղթայ ոսկի եւ այլն.


Մանեմ, եցի

va.

to spin;
to twist, to twine;
to complicate;
to weave.

NBHL (2)

νήθω (լծ. նիւթել). διανήθω, πλέκω , συμπλέκω, νέω neo, necto, plico, fila traho, complico, compono κλώθεω glomero, contorqueo ἑριθύομαι lanificium exerceo եւ այլն. Ոլորել. նիւթել. հիւսել. յօրինել զթելս. պատատել.

Կանայք մանէին իմաստութեամբ զմազ այծեացն։ Ի կարմրոյ կամ ի բեհեզոյ մանելոյ։ Կինն իմ մտնէր, եւ գործէր ձեռօք իրովք. (Ել. ՟Լ՟Ե. 26։ ՟Լ՟Ը. 18. 23. եւ այլն. եւ ՟Ի՟Զ. 1։ ՟Ի՟Է. 9. եւ այլն։ Տոբ. ՟Բ. 19։)


Մանկագոյն

adj.

youngest, younger, minor, under age.

NBHL (1)

Մկրտչին եւ աստուածաբանին (յովհաննու) անունն (ի) հին գրեանն մի է, բայց մանկագոյն հարքն մեր փոխեալ են, ըստ որում եւ միտք անուանցն այլափոխին. յովանէս՝ ձայն, եւ յովհաննէս՝ հնազանդութիւն. (Վրդն. աւետար.։)


Մանկագործութիւն, ութեան

s.

procreation, generation.

NBHL (1)

Պարտ է ոչ մարմնոցն լքելով ի ձեռն մանկագործութեանն, այլ ի հանդարտ մասին (այսինքն վիճակի) բաղկանալով այնմ որ բուսանելոցն է. (Պղատ. օրին. ՟Զ։)


Մանկական, ի, աց

adj.

infantile, puerile, childish.

NBHL (2)

Այսոքիկ են մանկականքն ... ոչ ցանկաս մեծութեանն՝ որ յաստուծոյ կայ մնայ միշտ, այլ՝ խաղուց մանկականաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 35։)

Որ ոչ ի մանկականսն կայ մնայ, այլ յառնագոյն խոհմունս. (Փիլ. իմաստն.։)


Մանկակոտոր

adj.

child-murdering.

NBHL (2)

Կոտորիչ մանկանց. մանկասպան, որ տայ սպանանել զմանկունս այլոց. որպէս եւ հրաման նորա, կամ սուր.

Նայեա՛ց ընդ վախճան մանկակատոր յանդգնելոյն։ Զմանկակատորն (զհերովդէս) յայլոց սպանեալ գտանէր. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Մանկամարզ, ից

adj. s.

gymnastic;
gymnastic-master.

NBHL (1)

παιδοτρίβης paedotriba. Մարզիչ մանկանց կամ երիտասարդաց ի մրցանս, որպէս յասպարէս ողոմպիական, եւ այլն.


Մանկանամ, ացայ

vn.

to become as a child;
to become strong and vigorous again, to grow young.

NBHL (2)

νεάζω, νεανεύομαι juvenis factus sum, juvenesco եւ այլն. Մանուկ կամ իբրեւ զմանուկ լինել. տղայանալ. եւ Նորոգիլ իբրեւ զմանուկ մատաղ. եւ Ժրանալ. առուգանալ.

Աստ աւասիկ գոյ հնար մանկանալ ծերոց, եւ լինել մատաղօրէս։ Մի՛ զառաջին ինձ ուղղութիւնսն համարիցիս, այլ ա՛րդ մանկացիր. (Ոսկ. փիլիպ. եւ Ոսկ. եբր.։)


Մանկասնութիւն, ութեան

s.

nourishment, care, or education of children.

NBHL (1)

Կուրաց յերկոսին աչսն՝ կին մի՛ ամուսնասցի. զի ոչ մանկասնութիւն մարթ է լինել, եւ ոչ այլ ինչ սպասաւորութիւն. (Մխ. դտ.։)


Մանկասպանութիւն, ութեան

s.

child-murder, infanticide.

NBHL (1)

παιδοκτονία, παιδοφονία puerorum, vel infantium caedes, liberorum occisio, interfectio. Սպանանելն զիւր կամ զայլոց մանկունս. որդեսպանութիւն. տղայասպանութիւն.


Մանկութիւն, ութեան

s.

infancy, childhood;
youth;
minority;
cf. Մանկ;
քաջառոյգ, գեղածիծաղ, զբօսասէր, խայտալից —, lively, sprightly, playful, sportive or cheerful youth;
անդստին ի մանկութէնէդ, from your earliest years, from your youth;
ի գեղածաղիկ մանկութեան, in the bloom of youth;
in the prime of life;
անցանել զառաջին մանկութեամբ or ըստ տիս մանկութեան, to be past youth;
եւ — անցանէ, youth must have its time;
cf. Զուարթածաղիկ.

NBHL (2)

Ի մանկութենէ իւրմէ։ Ըստ մանկութեան իւրում։ Արկեր զինեւ զմեղս մանկութեան։ Դատապարտէ մանկութիւն վաղվաղակի վախճանեալ զբազմամեայ ծերութիւն անիրաւի։ Կին ոք ի տան հօր իւրոյ ի մանկութեան իւրում։ Ոչ իբրեւ զկին մի ատեցեալ ի մանկութենէ.եւ այլն։

Ճշմարտութիւն ի ստութեան, միամտութիւն ի մանկութեան, ամբծութիւն յայլամտութեան. (Նար. ՟Ժ՟Ա։)


Մանկտի, կտւոյ

s.

infants, children, young people, youngsters, youth;
servants, domestics;
մանրիկ —, little children;
հայ —, the Armenian youth.

NBHL (2)

Նման է մանկտւոյ, որ նստիցին ի հրապարակս։ Թո՛յլ տուք մանկտւոյդ գալ առ իս։ Զմանկտին՝ որ աղաղակէին ի տաճարին։ Մանկտի մանրիկ ելին ի քաղաքէն։ Որչափ ինչ կերան մանկտիդ։ Պատուէր ետու մանկտւոյ իմում։ Եւ զմանկտին կոտորեցին սրով։ Յարիցեն մանկտիդ (ի զօրաց), եւ խաղասցեն առաջի մեր.եւ այլն։

Զայլս գերի վարեալ կանամբք եւ մանկտեաւ։ Գնացին փախստեայ յաշխարհն յունաց հանդերձ կանամբք եւ մանկտեամբք. (Ոսկ. անոմ. ՟Գ։)


Մանոց

s.

distaff;
spindle.

NBHL (2)

Սարդ մանելով իբր ձեռօք մանոցօք ի բարակագոյն եւ այլն. (Փիլ. լիւս.։)

Մանոցն թել մի ձգէ, եւ տայ զայլն զիլկաւ. (Կանոն.։ (Իսկ մանիչ, ռմկ. է ունիելիք փայտին, զոր կալեալ կանանց՝ մանեն կամ ոլորեն զճախարակս։))


Մանուած, ոց

s. fig.

spinning;
twisting;
weaving;
turn, bend, winding;
winding, complication, intricacy, intrigue, entanglement;
— բանից, ambages, circumlocution, circuit, roundabout way;
beating about the bush, circumlocutory speech;
— մտածութեանց, caprice, whim, fancy, freak;
— ականջաց, helix, the outer margin of the ear.

NBHL (2)

Լսելիք ոչ ուղղակի են բացեալ, այլ մանուածով (կամ մանուածոյ) գնացիւք յօդոցդ զհնչումն ընդունին ... հնչիւն շուրջ եկեալ զմանուածովքն. (Բրս. հայեաց.։)

Կիւրեղ նուրբ մանուածով ի քրիստոս այլաբանէ. (Գէ. ես.։)


Մանուկ, նկան, նկունք, նկանց

s.

babe, baby, little child;
young child, little boy, boy, lad;
youngster, stripling;
soldier, warrior;
servant, domestic;
— մատաղ, babe, infant;
— տղայ, child, little boy;
մանկունք եկեղեցւոյ, ուխտի մանկունք, clergy;
choristers;
մանկունք առագաստի, paranymphs, bridegroom's friends;
— կնամարդի, effeminate young man;
— նաւի, ship-boy, cabin boy;
— արքայի, court-page;
ինքնակալն —, the young prince;
մանկունք, my children;
— դու, young man;
— եմ ես, I am young;
—տիովք վախճանեալ, dead in youth;
cf. Ընտրան, cf. Ծեր.

NBHL (4)

Ո՞վ պատմեսցէ աբրահամու, եթէ սնուցանիցէ մանուկ սառա։ Յղացաւ ռեբեկա կին նորա, եւ խաղային մանկունք ի նմա։ Ուխտաւոր աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ մօր իւրոյ։ Զի՞նչ արասցուք մանկանն որ ծնանիցի։ Տեսին զմանուկն հանդերձ մարեմաւ մարբն իւրով։ Արի՛ ա՛ռ զմանուկդ եւ զմայր իւր.եւ այլն։

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից։ Օրհնեցէ՛ք մանկունք զտէր։ Ընդ հարցի մանուկն ընդ ծերոյն։ Սամուէլ մանուկն պաշտէր առաջի տեառն։ Մանկունքս կան ընդ ինեւ յանկողնի. եւ այլն։

Լուարո՛ւք մանկունք զխրատ հօր։ Անիծեալ քանան մանուկ։ Գայր մանուկ քահանային։ Մանուկ իմ անկեալ կայ ի տան։ Յարեան ի մանկանցն բենիամենի երկոտասանք, եւ ի մանկանցն դաւթի երկոտասանք.եւ այլն։

Քառասուն մանկունք սեբաստիոյ։ Զինուորեալ մանկունք թագաւորաց, կամ եկեղեցւոյ. եւ այլն։


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

NBHL (2)

Եղեւ մանր իբրեւ զփոշի։ Մանրեսցէ իբրեւ զփոշի մանր։ Մանր իբրեւ զգինձ։ Հատանիցէ զմանր մանր ողկուզացն։ Գազանք մեծամեծքեւ մանունք։ Իբրեւ զեղեամն ի մրրկէ հալածեալ մանր (այսինքն զեղեամն մանր).եւ այլն։

Որ ի մեծամեծսն մեղանչէ, զպարտի զմանունսն յայլոց պահանջել. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)


Մանրագոր, աց

s.

mandrake, mandragorous.

NBHL (1)

յն. մանրաղօ՛րաս, եբր. տուտայիմ. μανδραγόρας mandragoras, -ra. իտ. mandragola. Բոյս կամ թուփ, որ բերէ պտուղ իբր մանր խնձոր ի չափ սիսռան, կամ ողկուզակս՝ որոց հատքն են իբրեւ արքայկաղնոյ, եւ ծաղիկն անուշահոտ. զորմէ բազում են կարծիք առ զանազանս. այլ առաւել կարծի բանջար ինչ, որոյ արմատն իցէ որպէս բողկ՝ ուրուական նմանութեամբ մարմնոյ մարդոյ, եւ լինիցի դեղ թմբրեցուցիչ եւ քնաբեր. վասն որոյ ասացեալ ի լտ. նաեւ Circaeum, իբր գործի կիրկեայ դեղատու վհկի. եւ Semihomo, կիսամարդ. եւ Vesanum gramen, բոյս՝ որ յայլոյ խելս առնէ զմարդ ի սիրոյ. մանրագոր, մարմնատակ.


Մանրախոտք, աց

s.

grass, greensward, sward, grass-plot.

NBHL (1)

Նաեւ մանրախոտքն դալարիք, իմն իմն եւ այլ եւ այլք եւ որիշ են նմանութեամբ ի միմենաց. որպէս լօռն, եւ վարսակն, եւ կնիւնն. (Ագաթ.։)


Մանրամաղ

adj.

finely sifted, minute, subtile;
— փոշի, very fine powder or dust, atom, corpuscle.

NBHL (1)

Մանր մաղեալ. որպէս ալիւր, փոշի, շամանդաղ. հիւլէ. մղեղ. եւ այլն. ըստ յն. անհատ մարմին կամ անբաժանելի. ἅτομος, ἅτομα καὶ ἁμερῆ σῶματα atomus, corpus indivisibile.


Մանրամասն, սանց

s. adj.

small part or portion, particle;
mosaic;
minute, detailed;
exact, particular;
— կոտորել, to pound, to beat small, to triturate;
ի — մասունս պարապել, to apply oneself to particulars;
հանճար ամփոփեալի —մասունս, limited intelligence;
միտք ցնդեալ ի —մասունս, a mind lost in details.

NBHL (2)

Ոչ ըստ շարադրութեան՝ որ ըստ մանրամասնիցն, առնեն տարերք՝ զմարմինս, այլ ըստ փոխադրութեան եւ միութեան. (Նիւս. բն.։)

Գօտին արծաթափայլ յականց շափիւղայ մանրամասին յօրինուածով պճնեալ. (Նար. տաղ.։)


Նեխիմ, եցայ

vn.

to become putrid, to be corrupted, spoiled, rotten, stinking.

NBHL (1)

Նեխեսցին մարմինք նորա։ Զթաղումն իշոյ թաղեսցի, նեխեալ ընկեսցի արտաքոյ դրանն Երուսաղէմի։ Պտուղ նորա նեխեսցի։ Նեխեցան եւ փտեցան վէրքիմ։ Նեխեսցի գետ ... նեխեցաւ գետն կամ երկիրն։ Եռաց ի նմա որդն, եւ նեխեցաւ.եւ այլն։


Նեղ

adj. s. fig.

narrow, strait, close;
narrowness, straitness;
anxiety, grief, distress;
—ք, strait;
defile;
ի — արկանել, հասուցանել, to reduce to distress or to straits, to constrain, to oblige, to compel, to force, cf. Նեղեմ;
to press, to urge, to embarrass;
ի — մտանել, անկանել, to be pinched for means, to be in straitened circumstances, to be reduced to straits, to the last extremity, to be embarrassed, distressed.

NBHL (3)

Նեղ տեղի։ Տեղիս նեղ է մեզ։ Ջրհոր նեղ։ Նեղ դուռն։ Նեղ ճանապարհ։ Եթէ նե՞ղ իցէ քեզ լեառնդ Եփրեմի.եւ այլն։

Ի ՆԵՂ ԱՐԿԱՆԵԼ կամ ՀԱՍՈՒՑԱՆԵԼ, կամ ՄՂԵԼ, եւ Ի ՆԵՂ ԱՆԿԱՆԻԼ, ՄՏԱՆԵԼ, եւ այլն. στενοχωρέω, -ρούμαι, θλίβω angusto, coarcto, constringo, vexo, affligo, -or. Նեղել, նեղիլ. նեղը խօթել. մտնալ, ինկնալ.

Ի նեղ արկ զքաղաքն ի ծովէ եւ ի ցամաք կուսէ։ Ի նեղ եւս արկ զթագաւորն հոնաց։ Եւ այնպէս ի նեղ արկանէր զնա եւ զամենայն զօրսն, զի եւ այլն։ Կարքեդոնացիք զմետեղղոս հիպատոս ի նեղ արկին, որ փախստական լինէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 14։ Եղիշ. ՟Ա. ՟Գ։ Եւս. քր. ՟Բ։)


Նեղեմ, եցի

va.

to narrow. to make narrow, to contract, to straighten, to restrain, to tie down, to press, to constrain;
to give trouble, to disquiet, to incommode, to inconvenience, to importune, to annoy, to trouble, to torment, to harass, to infest, to plague, to molest, to maltreat, to oppress;
զոք ամբոխին, to crowd, to oppress, to press, to squeeze;
ժողովուրդքն նեղէին զնա, he was oppressed by the throng;
էշն նեղեաց զինքն ընդ որմն, the ass thrust herself unto the wall.

NBHL (3)

θλίβω, ἑκθλίβω, προθλίβω, συνθλίβω affligo, affligo, premo, opprimo, vexo եւ comprimo, constringo եւ այլն. Նեղացուցանել. տառապեցուցանել. չարչարել. վշտագնել. տագնապել. հարստահարել. ստիպել. ճմլեցուցանել. նեղացնել, չարչրկել.

Տեսի ես զնեղութիւն, զոր նեղեն զնոսա եգիպտացիքն։ Մի՛ նեղեսցէ այր զընկեր իւր։ Ի նեղութեան քում, որով նեղիցէ զքեզ թշնամին քո։ Նեղեաց զԻսրայէլ։ Իւրաքանչիւր զընկեր իւր նեղելով նեղեն։ Նեղեցից զմարդիկ, զի տեառն մեղան.եւ այլն։

Նեղեցան որդիքն Իսրայէլի յոյժ։ Եւ նեղեցաւ Դաւիթ յոյժ։ Ողորմեա՛ ինձ տէր. զի նեղեալ եմ ես. եւ այլն։


Նեղիչ, չի, չաց

adj.

afflicting, troubling;
molesting, oppressing, persecuting;
distressing;
vexatious, disquieting.

NBHL (1)

Տէր զի՞ բազում եղեն նեղիչք իմ։ Սրամտութիւն նեղչին քո։ Ակն յանդիման նեղչաց իմոց։ Որդիք նեղչացն քոց.եւ այլն։


Նեղութիւն, ութեան

s.

want of width or amplitude, narrowness, straightness;
care, trouble, tribulation, grief, sorrow, affliction, inquietude, displeasure;
fatigue, weariness;
importunity, incommodiousness, annoyance, tedium;
torment, worry, vexation, oppression.

NBHL (2)

Վասն դժուարամատոյց նեղութեան ամրութեան վայրացն։ Առ նեղութեան անձանց յոգւոց հանցեն։ Ի նեղութեան սովոյ.եւ այլն։

Լուաւ ինձ յաւուր նեղութեան։ Արհամարեցաք զնեղութիւն ոգւոց նորա, յորժամ աղաչէրն զմեզ, եւ ոչ լուաք նմա. վասն այնորիկ եկն ի վերայ մեր այս նեղութիւն։ Ի նեղութեան իմում ես առ տէր կարդացի։ Նեղութիւնք եւ վիշտք գտին զիս. եւ այլն։


Նենգաւոր, աց

adj.

fraudulent, cunning, wily, sly, insidious;
gloomy, sullen, saturnine;
treacherous, disloyal, perfidious, felonious;
roguish, swindling.

NBHL (2)

Զայր արիւնահեղ եւ զնենգաւոր։ Ի մարդոյ մեղաւորէ նենգաւորէ։ Ի շրթանց նենգաւորաց։ Շրթամբք նենգաւորօք։ Զլեզուս նենգաւորս։ Վկայ անօրինաց նենգաւոր է։ Ոչ պատահեսցէ որս նենգաւորի, եւ այլն։

Որ երանենն՝ խաբեն զձեզ ասէ. նենգաւոր դեւն՝ յորժամ զառաքինին այլազգ ոչ կարէ մեղկել, երանէ ի խորհուրդս՝ իբրեւ ի ծայրսառաքինութեան հասեալ, զի յամբարտաւանութիւն արկցէ. ուստի հրաժարել պիտոյ է. (Գէ. ես.։)


Նենգաւորեմ, եցի

vn.

cf. Նենգեմ.

NBHL (1)

Զի մի՛ կարծեսցի նենգաւորել, այլ խնամակալ երեւել. (Կիւրղ. ծն.։)


Նենգեմ, եցի

va.

to defraud, to deceive, to cheat, to dupe, to cozen, to trick, to gull, to swindle;
to circumvent;
to betray.

NBHL (2)

Նենգեցին զձեզ փոգորաւ։ Նենգել Զարդարն։ Ի նենգել զծառայս իւր։ Մի՛ նենգեսցուք զբանն աստուծոյ։ Նենգեաց առաջի նորա.եւ այլն։

Եթէ մեք զանձինս մեր ոչ դաւաճանիցեմք, ոչ այլ ոք կարէ նենգել զմեզ։ Ոչ կարէ նենգել քրիստոնէին՝ ո՛չ արդ ոք, եւ ո՛չ սատանայ, մինչ ինքն զինքն ոչ նենգիցէ. (Ոսկ. գծ.։)


Նենգիչ, չի, չաց

adj.

knavish, roguish, cheating, crafty;
falsifying, forging;
stealing.

NBHL (1)

Ոչ եթէ յաղթեմք միայն, այլեւ զնենգչօքն իսկ յաղթեմք. (Ոսկ. հռ.։)


Նենգութիւն, ութեան

s.

fraud, trick, artifice, craftiness, slyness, cheating;
duplicity, deception, trickery, knavery;
disloyalty, perfidy, felony, treason;
swindling, roguery.

NBHL (1)

Եկն եղբայր քո նենգութեամբ, եւ առ զօրհնութիւնս քո։ Պատասխան ետուն նենգութեամբ, եւ առ զօրհնութիւնս քո։ Պատասխանի ետուն նենգութեամբ։ Նենգութեամբ կալցին զՅիսուս, եւ սպանցեն։ Ամենայն բարեկամ նենգութեամբ գնայ։ Որովայան նորա կրեսցէ զնենգութիւն։ Շրթունք քո մի՛ խօսեսցի զնենգութիւն։ Զնենգութիւն զօրհանապազ խորհեցան։ Առաջնորդք են ամպարիշտք նենգութեանց։ Յայտնեցաւ սօղոսի նենգութիւնն նոցա։ Ի նենգութեանց հրէից։ ԱԶգ եղեւ ինձ նենգութեան յայրդ լինելոյ ի նոցանէ.եւ այլն։


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

NBHL (3)

Նեռն գալոց է. եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են։ Նա իսկ է նեռն, որ ուրանայ զհայր եւ զորդի. եւ այս նեռինն է. եւ այլն. (՟Ա. Յհ. ՟Բ. 18. 22։ ՟Դ. 3։ եւ ՟Բ. Յհ. 7։)

Թէ այլ ոք եկեսցէ յիւր անուն, զնա ընդունիջիք զդերաքրիստոսն զնեռնն, որ աստուած զինքն քարոզէ. (Նանայ.։)

Իսկ որ առ նեռամբն լինին, եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։) (Թիւ անուան նեռին 666. նշանակեալ ի Յայտ. ՟Ժ՟Գ. 15. ի մեզ դէպ գայ տառից ձայնիս. Մեծ գազան. եւ ըստ յն. լեզուի, բայիս Ուրանալ. եւ այլազգ եւս յայլ լեզուս։


Նեստորական, ի, աց

adj. s.

Nestorian.

NBHL (1)

ՆԵՍՏՈՐԱԿԱՆ ՆԵՍՏՈՐԱՅԻՆ. Սեպհական նեստորի. եւ աղանդոյ նորա. կամ ՟Գ. Հետեւօղ նեստորի. որ եւ ՆԵՍՏՈՐԻԱՆՈՍ։ (Պտմ. պէսպէս։ Յայսմաւ.։ Ոսկիփոր.։ Խոսրովիկ. եւ այլն։)


Նետ, ից

s.

arrow, bolt, shaft, dart;
— օձ, dart-snake, acontias, jaculum;
— առ ի յաստուծոյ, thunder, cf. Շանթ, cf. Կայծակն;
—ս արձակել, to shoot an arrow, to discharge or let fly arrows.

NBHL (1)

Զնետս կամ սպառեցից ի նոսա։ Արբեցուցից զնետս իմ յարենէ։ Նետիւք իւրովք նետաձիգ լիցի ի թշնամիս։ Իբրեւ զեղջերու հարեալ նետիւ ընդ լերդակողմն.եւ այլն։


Ներածեմ, եցի, ծի

va.

to introduce.

NBHL (3)

Առաջինն դրութեամբ յառաջելոյ՝ ներածէ զհետեւեցեալն. եթէ մարդ, եւ՛ կենդանի. այլ արդ մարդ, ապա ուրեմն եւ կենդանի։ Զի՞ զմարմինս դասեաց նախ անմարմնոցն. եւ ասեմ, թէ վասն ներածիցելոցն (կրթելի համբակաց). վասն զի նոցա ստուգագոյն է մարմին քան զանմարմին. (Անյաղթ վերլծ. արիստ. եւ Անյաղթ պորփ.։)

Տաւրոսք, ուր պատուեալ լինէր արտեմիս. արդ իփիւգենիայի դստերն ագամեմնոնի ներածելով անդ, եւ այլն. (Նոննոս.։)

Մի՛ ինձ աստ զանյուսութեան ներածցես զերկիւղ ո՛վ դու, այլ զբնաւորականին։ Թէ ախտ ներածես վարկանել (կամ ներածիլ վարկանիս) յերկիւղն, սակս է՞ր ոչ ի քաղցն եւ ի ծարաւն. (Թէոդոր. մայրագ.։)


Ներածութիւն, ութեան

s.

introduction.

NBHL (3)

εἱσαγωγή isagoge, introductio, inductio, institutio. Ներածելն կամ մուծանելն, իլն. մուտք. նախադուռն. նախաշաւիղ. նախակրթութիւն. ներվարժութիւն. սկզբնաւորութիւն եւ սկզբունք, հմտութեանց, մտածութեանց, սովորութեանց, եւ այլն.

Փորձացայց սակաւուք՝ ներածութեան եղանակաւ.եւ այլն։

Է՛ զորս յայլոց այլոց ի գիրս գրեալ, եւ է՛ զորս ի մերոց ներածութեանց. (Շ. մտթ.։)


Ներանձնական

cf. Ներանձնաւոր.

NBHL (1)

Կամելով ցուցանել, եթէ մարդ ներանձնական է, այսինքն շնչական, յընդհանրականացն զայսոսիկ ցուցանեմք. ամենայն կենդանի շնչական է։ Զզանազանութիւնս սոցա ասաց գոլ ներանձնականս, այլ ոչ մարմնականս, որ է առաքինութիւն եւ մակացութիւն. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ ստորոգ.։)


Ներանձնութիւն, ութեան

s.

solitude, secluded, contemplative or ascetic life;
contemplation.

NBHL (1)

Զբաղազանութիւն ցուցանէ երից ներանձնութեանց, ոչ պատահաբար, այլ գոյեղապէս։ Հօրն ներանձնութեան եւ այլն. (Քեր. քերթ.։)


Ներբողեան, ենի

cf. Ներբող.

NBHL (1)

ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց. եւ ասացեալ է այսպէս՝ յաղագս հնոցն ի գեղս գովութիւնս առնելոյ, գեղս կոչէին զնրբափողոցս։ Զմեծ գլուխ ներբողինին դնել զգործսն։ կարգ ներբողենի։ ներբողեան մովսէսի, կամ ձիթենոյ, եւ այլն. (Պիտ.։)


Ներբողեմ, եցի

va.

to make the panegyric, the eulogy of;
to give praises, to laud, to eulogize, to praise, to exalt.

NBHL (2)

Ներբողելի՛ է զդէմս եւ զիրս, եւ այլն։ Դնել զբաղդատութիւնն յարադրութեամբ ներբողեցելումն զմեծագոյնսն ընդունել. (Պիտ.։)

Ներբողեալ դու յառատութեան։ Ներբողեալ ես մաքուրդ փայլումն. (Նար. ՟Ձ՟Է. եւ Նար. կուս.։)