narrow, strait, close;
narrowness, straitness;
anxiety, grief, distress;
—ք, strait;
defile;
ի — արկանել, հասուցանել, to reduce to distress or to straits, to constrain, to oblige, to compel, to force, cf. Նեղեմ;
to press, to urge, to embarrass;
ի — մտանել, անկանել, to be pinched for means, to be in straitened circumstances, to be reduced to straits, to the last extremity, to be embarrassed, distressed.
στενός angustus τεθλιμένος pressus. իբր Նուաղ կամ սեղմ, նուազ ի լայնութենէ. անձուկ. բարակ.
Նեղ տեղի։ Տեղիս նեղ է մեզ։ Ջրհոր նեղ։ Նեղ դուռն։ Նեղ ճանապարհ։ Եթէ նե՞ղ իցէ քեզ լեառնդ Եփրեմի.եւ այլն։
Նեղ բերանօք սափոր. (Փիլ. լին.։)
Բնակեալ էր ըստ մարմնոյ ի նեղ խցկան. (Եղիշ. ՟Ը։)
Ի փոքր եւ ի նեղ տան բնակէր ի թագստի. (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Դ.։)
Ունելով ակն նեղ եւ արագատես. (Կիր. պտմ.։)
Իսկ (Արիստ. աշխ.)
Նեղ պարանոց։ Նեղ գնացք ի պարանոցս. իմա՛ Նեղ անցք, նեղուցք. στενόπορος angustos et arctos meatus habens.
ՆԵՂ. ա. իբր Նեղեալ. տառապեալ.
Զցաւ քաղցոյս՝ լլկանաց նեղոյս նուաղեցելոյս՝ կենաց քո հացիւդ բժշկեսցե՛ս. (Նար. ՟Խ՟Ե։)
ՆԵՂ, ՆԵՂՔ. գ. Նեղ տեղի եւ վիճակ. նեղութիւն. անձկութիւն.
Գետն Երասխ հատեալ զքարանձաւս լերանց՝ անցանէ ընդ խոխոմաձիգս եւ նեղս. (Խոր. ՟Ա. 11։)
Ի ՆԵՂ ԱՐԿԱՆԵԼ կամ ՀԱՍՈՒՑԱՆԵԼ, կամ ՄՂԵԼ, եւ Ի ՆԵՂ ԱՆԿԱՆԻԼ, ՄՏԱՆԵԼ, եւ այլն. στενοχωρέω, -ρούμαι, θλίβω angusto, coarcto, constringo, vexo, affligo, -or. Նեղել, նեղիլ. նեղը խօթել. մտնալ, ինկնալ.
Ի նեղ արկ զքաղաքն ի ծովէ եւ ի ցամաք կուսէ։ Ի նեղ եւս արկ զթագաւորն հոնաց։ Եւ այնպէս ի նեղ արկանէր զնա եւ զամենայն զօրսն, զի եւ այլն։ Կարքեդոնացիք զմետեղղոս հիպատոս ի նեղ արկին, որ փախստական լինէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 14։ Եղիշ. ՟Ա. ՟Գ։ Եւս. քր. ՟Բ։)
Ի նեղ մեծ զամուրն հասուցանէր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 5։)
Ցանկ ձեր մղեալ է զմեզ ի նեղ, զձեր անձինս ի բաց ունելով. (Փարպ.։)
Աւենդիոս ի պատերազմի ուրեմն արուարձանեացն ի նեղ մտեալ՝ անկանէր առ բլրով. (Եւս. քր. ՟Ա։)
ՆԵՂ. գ. Նեղսրտութիւն. տեղձամղձուկն լինել սրտի.
Կիսոցն ճրագուն դեղ նեղի լինի (կամ դեղնեղի լինի). (Եզնիկ.։)
ՆԵՂ գ. ՆԵՂԱՂԻ կամ ՆԵ՛Ղ ԱՂԻ. Նեղագոյնն յաղիս՝ կից ընդ ստամոքս.
Ի մարդն ի ստամոքս է նեղաղին, յորմէ մղի կերն յորովայն. (Նիւս. կազմ. ըստ Լեհ.։)
ՆԵՂ ոյ. գ. որպէս նեղութիւն.
Յառաւել ցաւոց գլխոյն եւ ի սաստիկ նեղոյն՝ լոյս աչացն պակասեալ էր։ Ի սաստիկ նեղոյն եւ յառաւել տանջանացն լուծեալ քակտեցան ամենայն անդամք մարմնոյ իմոյ. (Ոսկիփոր.։)