Definitions containing the research այդ : 614 results

Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ապաստանի տեղ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուա» կեղծ Շապհոյ Բագրատունւոյ պատմութեան մէջ, էջ 43 «Ապա է՞ր է զի նստիս ընդ դրուց քաղաքին. բաստ է. այս քաղաքս քո է և այդ բարձր աշտարակս զի՞՝ է քեզ. ասա ինձ»։


Գազերբուակ

s.

sort of aromatic gum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

397, համարում է արաբ. [arabic word] lauz, i-bavva «հնդկընկոյզ» (տե՛ս Շթայն-շնայդէրի հաւաքածոյի մէջ՝ WZKM, 11, 329)։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։


Գայթ

s. adj. adv.

slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։


Գերմաստ, ոյ

s. bot. lupine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կամ գերմաստի, գերամաստի «մի տեսակ անտառային ծառ է. մարդաչափ բարձրութեամբ, կարմրագոյն կեղևով՝ որ կարծես գործուած է. ամուր փայտ ունի. պատրաստում են մահակներ ու ճպոտներ. երկար ժամանակ այդ ճպոտները դալար են մնում. լտ. viburnum lantana L, ռուս. гоp-новинa, ֆր. viorne» (Տիրացուեան, Cont-ributo alla flora dell' Armenia, էջ 100, Анненковъ, էջ 378բ) Բժշ. Գաղիան. (մեկ-նում են իբրև յն. թերմուկեղոս, արաբ. ալ ստաբան, աստբան). տե՛ս և ՀՀԲ, Նորայր, Բառ. ֆրանս. 762բ, ՀԲուս. § 470, Ուղու-րիկեան ԳԲ էջ 320 և 1405։


Գիշեր, աց

s. adv.

night;
darkness, obscurity;
—աւ, ի —ի, by night, during the night;
nightly;
զ—ն ողջոյն, or ի բուն, all the night, անքուն —, sleepless night;
— յաւիտենական, eternal night, night of the tomb;
հեշտալի աննշոյլ —, delicious, impenetrable night;
զտիւն ամենայն եւ զ—ն ամենայն, all day and night;
զհասաբակ —աւ, at mid-night;
զ— իւր օգնական առեալ, hidden by the night or darkness;
անքուն անցուցանել զգիշերն, to pass a sleepless or bad night;
—ի տուրնջեան եղեւ, the day changed into night;
տիւ առնել զ—ն, to turn night into day;
ընդ մութ —ոյն, in the darkness of night;
ագանել ուրեք զ—ն, to set up all night, to pass the whole night;
մաշել զերկայնութիւն —ացն յերգս, to pass every night in singing;
մինչդեռ կայր եւս —ոյ, while it was yet dark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ալ», geč «ուշ», չաղաթ. kiča «երեկոյ». Պատահական նմանութիւն ունի չերքէզ. češə «գիշեր»։ -Հայ բառի հնդևբոպա-կան ծագման հակառակ է Brugmann, IF, 13, 158, որին համամիտ է նաև Boisacq, 289. սակայն այդ կասկածները իզուր են, ինչպէս ցոյց է տալիս վեր-ջին անգամ Pedersen, KZ, 39, 393 և 404, որին համամիտ է նաև Walde, gəγ,


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. gund «բանակ. գունդ». պրս. [arabic word] γund կամ [arabic word] γunda «ժողով, գումար, խումբ, բազմութիւն», որոնցից փոխառեալ են նաև ասոր. guddā, մանդայ. gunda, ա-րաբ. [arabic word] ǰund (յգ. [arabic word] ǰunūd) «բա-նակ, զօրագունդ»։ Հայերէն բառը կապ չու-նի նախորդ գունդ «կլոր» բառի հետ, իբր սրանից ձևացած նմանութեամբ։ Իմաստի այսպիսի զարգացում ցոյց է տալիս տճև. top «գնդակ, խաղագնդակ, գնդաձև, թնդա-նօթ, բոլոր, միահաղոյն, խումբ, ժողո-վուած»։ Այսպիսի զարգացում կարող էր լի-նել նաև այստեղ, բայց այդ բանը տեղի ունե-ցած պիտի լինի իրանեանում և հայերը եր-կուսը իրարից իբրև բոլորովին անջատ բա-ռեր փոխ են առել։ Նոյն իսկ կարող է լինել, որ իրանեանում էլ այդ երկուսը բոլորովին անջատ բառեր լինին. Horn, § 805 այս երկ-րորդ բառը կցում է ըստ Նէօլռէրէե՝ սանս vrndá-հոմանիշին։-Հիւբշ. 130,


Եթեր, աց

s. chim.

ether;
heaven;
ether;
— ծծմբական, sulphuric -;
— քացախական, mpyreumatic acetic spirit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ա. ի-ա հլ. «երկնքի վարի մասը, ամպերից վեր եղած օդի խաւը» Վեցօր. էջ 20 (սեռ. եթերայ), 48, 50, 57 (սեռ. եթերաց. սակայն որովհետև յոգնակի չէ, ուստի կար-դա՛ եթերայ), 172 (սեռ. եթերաց), Եղիշ. հրց. 57. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. Շիր. (հրտր. Պատկ. էջ 47), Կիւրղ. ղկ. (արդի գրակա-նում «օդից դուրս եղած տարածութիւնը և այդ տարածութիւնը լցնող անյայտ նիւթը. 2. մի տեսակ քիմիական մարմին»), որից՝ ե-թերական էր ընդ եղբ. 47. Աթան. Բենիկ. Տոմար., եթերաճեմ Նար. յովէդ., եթերային Արիստ. աշխ. Մաքս. դիոն., եթերեան Գնձ. եթերընթաց Գնձ., եթերանման ԱԲ ևն. լտ. aether, վրաց. ვთერი եթերի, գերմ aether, ֆրանս. éther, ռուս. зфиоъ ևն։-Հիւբշ. 347։


Երինջ, րնջոց

s.

heifer, young cow;
fit, wife, spouse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ մինցր. որիջի, որինջի «տաւար», որջի «կով» (տե՛ս Kипшипзе. Гpa-. и слов. миигр. яз. GHler. 1914, էջ 294).-Մառ, ИАН, 1912, էջ 834 ընդհակառակը հայերէնն է դնում փոխառու-թիւն, որ կրկնում է և Kипшидзe, անդ։ Բայϰ այդ ճիշտ կլինէր միայն այն դեպքում, երբ այդ բառը ուրիշ կովկասեան մի որևէ լեզուի մէր է, գոյութիւն ունեցած լինէր։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն, σιλίον (σμιλίν) բառից, որ նուա-զականն է σμίλη «կտրոց, արձանագործի մկրատ, վիրաբոյժի նշտրակ, կօշկակարի դանակ, այդեպանի յատոց, զմելի» բառի (ծագում է հնխ. smi «տաշել» արմատից Boisacq, 885). ըստ այսմ ուղղագոյն տա-ռադարձութիւնն է զմիղին։ Յոյնից է փոխա-ռեալ նաև ասորի [syriac word] zəmelyā «զմելի, գրչահատ» (Brock. 96 ա)։-Հիւբշ. 349։


Զուիրակ, աց

s. bot. origanum, wild marjoram.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատահաևան նմանութիւն ունի արաբ. [arabic word] zufrā «կապնդեղ, livèche» (տես Շթայնշնայդէրի հաւաքածոն WZKM 12, 91)։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Մլաղաց, ից

s.

miller.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-, mōl-«աղալո աոմատից. աւելի մանրամասն տե՛ս մալ. հմմտ. յն. μάλευρον «ալիւր», որ հին ἅλεu-ρον=ալեր բառն է, ա՛յսպէս ձևափոխուած μύλλω «աղալ» բայի ազդեցութեամբ (Boi-sacq 604). հմմտ. նոյնպէս լտ. molinumr «ջաղացք» (>իտալ. mulino, ֆրանս. mou-lin)։ Լատինները ջաղացքը (այսինքն ջրով դարձող տեսակը) արևելքից ստացան, բայց այդ նոր առարկան անուանեցին իրենց հին արմատով, որից էլ ջաղացպանը կոչուեց նոր անունոմ՝ molinárius>ֆրանս. meunier (Meillet, Esq. lat. 277)։ Նկատելի է նոյն-պէս, որ թէև հնխ. mel-«ջարդել. մանրել» արմատը ընդհանուր է բոլոր լեզուներին. բայց յատկապէս «աղալ» իմաստով գործա-ծական է իտալ. կելտ. գերմ. և բալթիկ-սլաւ. խմբի մէջ, որի դէմ հայն ու յոյնը հանում են աղալ=άλέω արմատը (տե՛ս Meillet, Esq. lat. 43)։-Աճ.


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։


Նեմէ, ի, ւոջ, մեայք

s.

Nemaean games.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. νέμεα «նեմէական խաղերը». գալիս է Արգոլիսի Νεμέα ձորի անունից, որովհետև այդ խաղերը ներկայացնում էին այդ ձորում։


Ողոմպիադ, աց

s.

olympiad.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև ոլոմպիաս, ոլոմպիադ, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմ-պիաթ, ուլիմպիադ, ուլումպիադ, ուլիմպի-անդ, ողիւմպիադ, ոլիւմպիադ, ողիւմպիաս, ողիմպիադ, ղիմպիադ), ի-ա հլ. (սխալ սեռ. ոլոմպիացն Պտմ. աղեքս. 24) «Ոլիմպիայ դաշտում չորս տարին մի անգամ խա-ղացուած յունական ըմբշամարտութեան աշ-խարհահռչակ խաղերը. 2. այդ խաղերի մէջ տարուած յաղթական մրցանակը. 3. նրա վրայ հիմնուած յունական թուականը» Եւս. քր. Ագաթ. Կոչ. 218. որից ողոմպիտետն Իւս քր. Խոր. հռիփ. ղոմբիական ԱԲ.


Ոստ, ոց

s.

branch, bough;
knot, joint;
—ք մատանց ձեռին, the fingers;
—ովք վարակեալ, knotty, nodous, knobby, gnarly;
hill, height, hillock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. ոստ, Ալշ. տստ, Կր. օստ, Խրբ. ոսռ. Ախց. վօստ, Հճ. վոսդ, Զթ. իւսդ, Սեբ. վէսդ, Երև. վօստղ, կօստղ, որոնք նշանա-կում են «ճիւղը կտրելուց յետոյ ծառի վրա։ մնացած մասը, ծառի կամ տախտակի վրայի հանգոյց կամ երակ, այդ հանգոյցը ընկնե-լուց յետոյ մնացած ծակը», միայն Հճ. «շոճի ծառի մարխոտ ճիւղ»։ Հետաքրքրական է օստռուտ Սեբ. «ոստղերով լի (փայտ)»։ -ղ յաւելուածի մասին տես Ղափանցեան, Տե-ռեկ. ինստ. 2, 103։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։


Չնաշխարհիկ

adj. s.

celestial, divine, superhuman, supernatural;
excellent, extraordinary, matchless, rare, singular;
phoenix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Գ. Տ. Մկրտչեան (անձնական) մեկ-նում է «Չին աշխարհից», իբրև արտա-սովոր բան։ (Բայց այդ դէպքում պիտի ունենայինք *ճենաշխարհիկ)։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «եկեղեցական երգ. 2. այդպիսի երգերի հաւաքածոյ, երգարան» Մաշտ. Յայսմ. Գր. տղ. Լմբ. Լծ. եւագր. Վրք. հց. որից լարականք լեզուի «առանց իմաս-տին ուշ դարձնելու՝ թութակի պէս ասուած խօսքեր» Պտրգ. 578. շարակնոց «շարական-ների հաւաքածոյ» Շար. շարականազէտ (նոր բառ)։

-Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շափառուկ

s.

obscurity in day-time.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. ղ. «Լոկ ի բանիցն խօսելոյ ընդ մեզ սիրով Նիխորոյ՝ զձեօք այդպէս ամպ մթագին և շափառուկ անկաւ» (էջ 163)։ ՆՀԲ (որից և ՋԲ) մեկնում են «մթութիւն գիշերոյ, հասեալ ի տուրնջեան կամ տխրութիւն յու-րախութեան»։


Հապալաս, ի

s.

cf. Պտուղ մրտենւոյ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ըստ ՆՀԲ հապալասն է «ազգ մա-նըր ձիթապտղոյ». ըստ Բախտամեանի «մոշ». ըստ ՀԲուս. § 1633 «մրտենի». ըստ Նորայր, Բառ. ֆրանս. «canneber-ge, airelle, ռուս. кпюква»? Ուղիղ նշա-նակութիւնն է «մրտենի», ինչպէս ցոյց են տալիս 1. արաբերէն ձևը, 2. Սվեդիոյ գաւառականը, Յ. Վաստակաց զրոց վը-կայութիւնը։ Վերջինս (էջ 157) գլխի վերնագիր դնելով «Վասն հապալասե-աց», ամբողջ այդ գլխի մէջ խօսում է միայն մրտենու մասին։ «Ձիթապտուղ» իմաստը յառաջացել է սխալմամբ նրա-նից, որ Վստկ. 180 խօսելով ձիթապըտ-ղի տեսակների վրայ, ըստ մեծութեան բաժանում է երեք կարգի.-մանր (հա-պալասի չափ), միջակ (կասլայի չափ) և խոշոր. «Եւ պտուղքն ազգի ազգի են. մէկ՝ հապալսէ պտուղ և ինքնդ մանր լինի և վասն այնր իւրն հապալ ասեն,


Խայտառակ

adj. adv.

covered with disgrace, loaded with shame, infamous, ignominious, disgraceful, shameful;
cf. Խայտառակաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոզմ. Մրղ. խայտառակ. Վն, խախք-խայտառակ, Ննխ. խայտառագ, Զթ. խայդառոգ։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն է համարում ճայիկ բառի հետ։ Եազրճեան, Մասիս 1885, 865 առ-նելով Մագ. «եզն, խոյ, ճակ» վկայու-թիւնը, գրում է. «Ինչպէս եզն կովու արուն է, և խոյ ոչխարի արուն, այս-պէս և ճակ այծի արուն է։ Մեր լեզուի բառերով չէինք կրնար գտնել, թէ ճակը արու այծ կը նշանակէ, զի նախնիք այդ բառին յիշատակութիւնը միայն ըրած են առանց աւելի բացատրութիւն տալու։ Գիտեմք այժմ, որ ճակը (արու այծը) = է հնդկաց ջակա բառին, որ կը նշա-նակէ՝ արու այծ, նոխազ»։ Ըստ Եազը-ճեանի՝ տարբեր են ճակ «էգ ձի» և ճակ «արու այծ»։ Հիւնք. ճակ=թրք. շամ կամ շաքքա «մատակ ձի»։


Ճակատ, ուց

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ճակատ, Ալշ. Մշ. ճագադ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Սեբ. Սչ. ջագադ, Ասլ. ջագադ, ջագա*, Տիգ. ջm-գmդ, Ռ. շրջմամբ՝ ջադագ, Հճ. ջագօդ, Զթ. ջագօդ, ջագոդ, Սվեդ. ջmգուդ. (սեռ. Ղրբ. ճկատի, Պլ. Խրբ. ջագդի, Ռ. ջադգի, Վն. ճայտի, Ասլ. ջայդի, Ակն. ջայդիւ)։ Նոր բա-ռեր են ճակատախօս, ճակատապինդ, ճա-կատմէջ, ճակտուորիլ, ճակտիկ, ճակատ-կապի։


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ուտ. čar «ճառախօսութիւն»։ Ու-նինք արևել. թրք. [arabic word] jar «յայտարարու-թիւն, վաճառատան մէջ ծախու ապրանքը բարձրաձայն յայտարարել», [arabic word] iar-č1 «փողոցի շրջուն վաճառական, որ ապ-ռում է». չաղաթայ. [arabic word] čar «ճիչ, բացա-գանչութիւն», ❇ [arabic word] ǰarang «արձա-գանգ», ❇ [arabic word] čarlamaq «կոչել, հը-րաւիրել», ❇ [arabic word] ǰarəlmaq «հրատա-րակել, հրապարակել», [arabic word] կամ [arabic word] jar «աղմուկ, ձայն, կոչ, յայտարարութիւն, պատգամաւոր», քումուք. čarlamak «թըռ-չունի ճռուողել», թրք. [arabic word] ǰar «կոչումն, յայտարարութիւն», [arabic word] ǰarjar «շա-տախօս», նաև սրանցից փոխառեալ պրս. [arabic word] ǰar «պատգամ, լուր», [arabic word] ǰārǰī «համբաւաբեր, պատգամաբեր, մունետիկ», ն. ասոր. jar «յայտարարութիւն»։ Բայց այս բառերը հայերէնի՞ց են փոխառեալ, թէ պա-տահական նմանութիւն միայն ունին։ Ըստ Будaгsвь 2, 323 սրանց բոլորի մայր ձևն է մ.նդոլ. dzar, որով այդ բոլորի նմանու-թիւնը պատահական է դառնում։-Յայտնա-պէս Կիլիկեան բարբառից է փոխառեալ թրք. գւռ. Տ. jor «խօսք ընել» (Բիւր. 1899, 798)։


Կնիք, նքոց

s. mus.

seal;
signet;
stamp, impression ot a seal;
signature;
mark, figure, sign, character;
proof, witness;
confirmation, sentence;
sign of the cross;
baptism;
— Հօր, the only Begotten Son;
— — անմահութեան, the seal or stamp of immortality;
անփակ —, flying seal;
— կուսութեան, maidenhead, hymen;
— դրամոյ, die, stamp;
— բանից, conclusion, end;
— հարկանել, to affix one's seal to, to seal;
լուծանել՝ քակել զ—, to unseal, to break the seal;
— տալ, to baptize;
to seal up, to terminate, to finish;
— առնուլ to receive baptism, to be baptized;
առնուլ զոք ի կնքոյ, to stand godfather or godmother to;
— բանիս, after all, in fine, in short, in a word;
— դնել բանից, to wind up a speech, to conclude a discourse. tone, sound.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասուր. [other alphabet] ︎ [other alphabet] lku-nuuk ku (kunukku) «կնիք», kanīku «կընքուած բան», ակկադ. qanaqu «կնքել» (Strass-maier, Alphabetisches Verzeichniss der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 566 և Delitzsch, Assyrisches Handwor-terbuch, էջ 589)։ Այս բառը ասորերէնի մէջ գոյութիւն չունենալով՝ ասուրական փոխա-ռութեան ենթադրութիւնը հայերէնում՝ աւե-լի ևս է հաստատւում։ Նկատելի է նաև որ ասորեստանցին ունի երկու ձև (kunukku և kaniku), առաջինը u ձայնաւորով և երկ-րորդը ī ձայնաւորով. և այդ երկուսն էլ պահուած են հայերէնի մէջ։-Հիւբշ. 308։

ՓՈԽ (borrowing) Հայ բոշ. կավրավ «կնքահայր, սանահայր» (գւռ. քաւոր ձևից), գնչ. kirvo, kirivó, kivro «կնքահայր», որից գնչուերէնի օրէնքով իգական՝ kirvi «կնքամայր». բո-լորն էլ մեր քաւոր բառից են. (A. Paspatu սոանց համար գրում է. «Որչափ ինձ ծա-նօթ է՝ չկայ նման մի բառ՝ որ կարենայ սրան ծագում տուած լինել»։ Ի ղուր ուրեմն համեմատում է սանս. kurvat «արարեալ» ռառի հետ, որ այստեղ գործ չունի)։-Քաւոր ձևից են փոխառեալ նաև քրդ. քիրվա, քիվ-րա, քրիվա «թլփատութեան ծէսի ժամանակ կնքահայր եղող անձը». այս բառով են կո-չում հայերը քրդերին՝ բարեկամական լեզ-ւով. այս տիտղոսը ծագում է նրանից, որ շատ քրդեր «Հայոց կնքահայր կը լինին խաչ բռնելով կամ այլոց բռնել տալով. այ-ռուհետև այր քուրդն փեսայի տան քրիվան է և անոր պաշտպանն նեղ վայրկեաններու մէջ»։ (Այս քրդ. բառը չէ նշանակած Justi. ունին միայն Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 71 և Միրախորեան, Նկարագրական ու-ղևորութիւն 1885 Պօլիս, հտ. Գ. էջ 219)։ Իբր թրք. բառ յիշում է նաև Будaговъ 2, 125 օ︎ kirve ձևով և ասում է թէ գոր-ծածաևան է Անդրկովկասում ու մի քանի գաւառներում, ինչ. Ղարաբաղ, Շամախի. նուխի. իսկ Ատրպատականում չի գործած-ւում. նշանակում է «կնքահայր», ինչաես երևում է թուրք մոլլաների գրած չափաբե-ոական մատեաններից և է այն անձը՝ որ թլփատութեան ժամանակ գրկում է մանու-կին. այդ առթիւ մանկիկին նուիրում է ամ-Արմատական բառարան-39 բողջ մի հագուստ և իրաւունք ունի մինչև մանկիկի ծնողների հարեմը մտնեւու։-Թուրքերէնի վրայով անցնելով հյ. կնիք բառը տուել է նաև հունգ. könyv «գիրք», մորդվին. kon՛ov «թուղթ», հսլ. kun՛iga, ռուս. книга. ուկր. knyha, բուլգար. kniga, սերբ. knjgga, չեխ. kniha, լեհ. kslega «գիրք, թուղթ, սաղմոս, խաղաթուղթ-ևն», այս կարծիքը առաջարկել է նախ Mikkola. l*inn-ugr. Forschung. 2, 77 և 1, 113՝ մեկնելով ասուրական kunukku ձևից, որ հաստառում են թուրքերէնի միջոցով՝ Pe-dersen KZ 39, 464 և 40, 189, Munkäcsi. Keleti szemle 2, 312, որ և ընդունում է Berneker 664՝ իբրև ամենից աւելի հաւա-նականը՝ սլ. kun՛iga «գիրք» բառի համար տռուած բացատրութեանց մէջ։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Հեշտ, ից

adj. adv.

ease, convenience, comfort, pleasure;
facility;
easy, commodious;
voluptuous;
— պաշտօն, volunteer service;
— ցանկութիւն, voluptuousness, concupiscence, lust;
ըստ —ի, at will, at pleasure, at one's ease;
— եւ համբոյր մտօք, affably, benignly, kindly, condescendingly;
զ— ցանկութեան զհետ անցանել, to give oneself up to pleasures;
ըստ իւրեանց —ի գնալ, to go one's own way, at one's leisure, at one's ease;
to live as one likes, to follow the bent of one's own inclinations.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «ախորժելի, հաճոյա-կան» Ոսկ. մ. բ. 15, յհ. բ. 14, 16. Եղիշ. Մանդ. «հաճոյք» Ոսկ. մ. ա. 6. որից հեշտ ցանկութիւն «վաւաշոտութիւն» Փիլ. Պիտ. հեշտ պաշտօն «կամաւոր ծառայութիւն» Ա-գաթ. (նոր տպ. էջ 25). հեշտանալ Ոսկ. բ. տիմ. հեշտացուցանել Սիր. խ. 21. հեշտու-թիւն Առակ. ժէ. 1. Ոսկ. յհ. ա. 38, 39. հեշ-տիւ Պիտ. հեշտեաւ Ոսկ. յհ. բ. 16. հեշտաւ Պիտ. հեշտագոյն Կորիւն. հեշտական Ոսկ. մ. ա. 13, 16. ես. կող. Ագաթ. Կորիւն. հեշ-տային Ոսկ. եբր. հեշտապաշտօնեալ «հաւա-տարիմ կարծուած ծառայ» Եւս. քր. ա. 347. հեշտընկալ Ագաթ. Կորիւն. հեշտին Ոսկ. յհ. բ. 39. բոլորահեշտ Պիտ. ամենահեշտ Ագաթ դիւրահեշտի Պիտ. նոր գրականում հեշտա-մոլ, հեշտոց, գաւառականներում և արևե-լեան գրականում հեշտ «դիւրին», որից հեշ-տութիւն «դիւրութիւն», հեշտաեռ «սամա-վար», հեշտադարան «commode», այս վեր-ջին առումը գտնում ենք նաև հների մէջ. ինչ. Լմբ. մատ. 228 «զգդակդ ի գլխոյդ հեշտ է առնուլ... բանն է հեշտ ... զայդ հաւատ սահ-մանեաց մեզ հեշտ և զայս օրէնս հեշտս». բարդութեանց մէջ էլ ունինք՝ հեշտազերծ Տօ-նակ. հեշտալոյծ Թէոփ. խ. մկ. հեշտածին Նար. հեշտանալ «դիւրանալ» Մանդ. ևն։


Յայտ, ից

adj. adv. s.

evident, clear, manifest, plain, palpable, obvious;
evidently, obviously, plainly, clearly, manifestly;
cf. Յայտնութիւն;
— է, — իսկ է, it is evident, clear;
— իմն է, naturally, of course, certainly;
այս — է զի, it is certain that;
ապա — ուրեմն է, it is therefore clear that;
— or ի — գալ, to appear, to be manifested, made known, evident, to be discovered or disclosed;
— ածել, առնել, to declare, to make manifest, to display, to put or set forth, to show, to prove;
to signify, to name;
— առնել զընդունելութիւն, to acknowledge the receipt of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. հայդնել, Ագլ. հա՛յտնիլ, Երև. Կր. հայդնէլ, Շմ. հայդնիլ ևն փոխառեալ են գրականից. ունինք սակայն Զթ. այիդ էնել «յայտ առնել» (տե՛ս Աւետարան ըստ Մար-կոսի, Զէյթունի գաւառականով, Պօլիս 1913. Գ. 12)։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում


Մետաղ, ի

s. fig.

metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μέταλλον «հանք, մետաղ և ջուր հանելու համար բացուած փոս, այդտեղից հանուած մետաղը» բառից։ Այս բառը հնե-րը հանում էին μεταλλάω «որոնել, խուցար-կել» բայից, իսկ այս էլ μετα «ընդ» և ἀλλα «ուրիշ» բառերից։ Նորագոյն մեկնութեամբ դրւում է μετϰλλαν «պրպտել, որոնել» բա-յից, որի բուն ծագումը անյայտ է (Boisacq 630)։ Փոխառութեամբ անցած է շատ լեզու-ների, ինչ. լտ. metallum «մետաղ, հանք», ֆրանս. métal, անգլ. metal, գերմ. Metall ևն. ոճով ասւում է լտ. damnare in me-tallum կամ condamnare ad metalla «աք-սորել, հանքային աշխատութեանց դատա-պարտել»։-Հիւբշ. 365։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1834, 377 վրաց. մուշակի ևն։ ՆՀԲ պրս. միւշագ և թրք. ուշագ «ծառայ»։ Lag. Urgesch. 886 ռուս. му-жикъ «գիւղացի» բառի հետ (որ սա-կայն мужъ «այր մարդ» ձևից է)։ Justi, Dict. Kurde 399 պրս. թուշ. և քրդ. ձևե-րի հետ, որ տես տակը փոխ.։ Գարա-գաշեան, Քնն. պատմ. Ա. 68 Մուշ քա-ղաքի անունից, որովհետև այդտե՛ղ էր տարածուած գլխաւորապէս երկրագոր-ծութիւնը։-Հիւնք. արաբ. mašaqq «տա-ռապանք, աշխատութիւն» և պրս. mu-šaq «պաշտօնեայ»։ Ադոնց, Aрм. Uc. παμ 436 Νoσγοι (Մոսոխ) ազգանունից։ Պատահաևան նմանութիւն ունի սերբ miǰèsati «հողը երկրորդ անգամ վա-րել», որ *meišlō «խառնել» բայի մի նոր առումն է միայն (Trautmann, էջ 175)։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. մարդ'ագ, Մկ. մարտmկ, Վն. մmրտmկ, Ախց. Կր. մmրթmկ, Սեր. մmրթmք, Սվեդ. մարդ'օգ, մարդ'ուգ, Զթ. մայդ'օգ, մարդ'օգ, Հճ, մայդ'օգ։-Կենդանի է նաև Ակն. Բլ. Խն. Կյ. Սս. Հմշ. Տիգ.-ձևե-րից ոմանք թուրքերէնից յետ փոխառու-թեամբ։


Ծիրտ, ծրտի

s.

excrement of birds, muting;
— ճանճից, fly-spots;
— ծովաբադից, guano.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Տփ. ծիրտ, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. ձիրդ, Ոզմ. ծէ՛րտ, Ղրբ. ծրէ՛րտ, ԱԳլ. Գոր. Երև. Մկ. ծէռտ, Ալշ. Մշ. ծեռդ, Ջղ. Սլմ. Վն. ծեռտ, Մրղ. Շմ. ծըռտ (այս վերջիններին համաձայն է գալիս Ա-ռաք. պտմ. ծիռտ ձևը). Հճ. Հմշ. ձիյդ, Զթ. ձայդ, ձը՝րդ.-բայական ձևով ունինք՝ Ախց. Կր. ბրտէլ, Ղրբ. ծռտէլ, Ագլ. ծռտիլ, Տփ. ծրտիլ, Ապ. ձրդէ՝լ, Պլ. ձռդէլ, ցռդէլ, Հմշ. ձըյդուշ։ Նոր բառեր են ծրտոտ, ბրտոտել, ձրտահամ. ծրտահամիլ, ბրտահոտ, ბըր-տառռած, սրտառռիկ։


Խոնջ, ի —

s. adj.

fatigue, lassitude;
fatigued, tired, weary, faint, jaded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վայր, ցած». մէկ անգամ միայն գործածել է Եւս. պտմ. 166 «Որք միանգամ էին յեօթն և ի տասնամենից և ի խոնջ»։ (ՆՀԲ գրում է խոնճ. տպուած է խոնջ)։-ԱԲ այս նշանակութեան վրայ աւելացնում է նաև «մէջը» նշանակութիւնը, որի համար անշուշտ որևէ աղբիւր ունի իր առջև. բայց այդ աղ-բիւրը անյայտ է։-ՋԲ բնաւ չէ յիշում այս բառը։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. սալի Սիր. լը. 29, յետնա-բար ի հլ.) «տափակ քարի մեծ հատոր» Փարպ. Նիւս. Յայսմ. Տօնակ. «մետաղի մեծ կտոր» Վրդն. ծն. Պիտառ. «երկաթէ կոճղ որի վրայ դարբինը երկաթ է ծեծում» Յոբ. խա. 15. Սիր. լը. 29. Կոչ. 45. Փարպ. Խոր. որից սալաքար «կոկած կարծր քար» Եզեկ. իդ. 7, 8 (նոր ձևով՝ սալքար Օրբել. հրտր. Էմինի, էջ 169, սալքարուկ Սմբ. դատ. 124). սալակապ «գետինը սալայատակած» Կանոն, Վրդն. պտմ. սալայարկ «սալած, քար քա-շած» Նորագիւտ բ. մնաց. է. 3. սալարկ, սալարկել Յայսմ. սալայատակ Եղիշ. Շիր. Սարգ. ա. պետր.բ (ա տպ. էջ 249). սալա-նալ «քար կտրիլ» Յոբ. խա. 15. Բուզ. դ. 15. Ոսկ. յհ. ա. 1. սալասմբակ Մագ. սալուտ «քարքարոտ» Վստկ. 62. կնասալ յատակ Խոր. բ. 24. սալել «սալայատակ շինել, քար քաշել» (չունի ԱԲ) Հաւաք. 38, 60. Առաք. պտմ. էջ 499. սալայատակել (նոր բառ). յետնաբար կայ նաև սալարակապ «սալար-ևած» Յաւսմ. մըտ. 13. Մին. համդ. 63, որ կարծեմ թէ սալարկ բառի վրայից սխար կազմուած մի ձև է. (հմմտ. նաև Վն. սա-լարսել, սալարսուն).-Բարսեղ Վարագեցու յիշատ. 1591 թուից (Դիւան, Ժ. էջ 34) ունի ռՉևոևու եկեղեցւոյ սալարս», ուր սալարո կարող ենք թէ իբր եզ. առնել և թէ իբր յոգ. բայց այդ հատուածը ամբողջ Վանայ բար-բառով է։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։

ԳՒՌ (dialectal) Խրբ. բարդէզ, Զթ. բայդէզ, բարդէզ «վարունգի արտ»։

ՓՈԽ (borrowing) Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Սեղան, ոց

s.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
s. geom. trapezium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. Սլմ. Սչ. Վն. սեղան, Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Պլ. Սեբ. սէղան, Ագլ. սէ՛ղmն, սէ՛ղան, Ասլ. սէղտ, Հճ. Հմշ. սէղօն, Զթ. սէղօն, սէղոն, որոնք նշանակում են «սեղան». իսկ Սվեռ. սիղուն «կերակրի սալա», Ննխ. սէղանք «սե-ղանատամ», Տփ. սուրփ-սիղան «մեռելի քառասունք և այդ առթիւ տրուած ճաշ»։ Նոր բառեր են սեղանատախտակ, սեղանահաց, սեղնակ։


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մառ ЗВО 17, 303 վրացի ձևը ո՛չ թէ անկախաբար յունարէնից առնւած, այլ հալերէնից կաղապարուած է համարում։ Այդ ճիշտ կլինէր անշուշտ, եթէ վրացի ձևը լի-նէր სემიათა-ბწერალი սեմիաթա-մծերալի, ինչպէս ունի Մառ, բայց Չուբինով գրում է ი ի-ով, որ համապատասխանում է յունա-րէն η տառի յետին ի հնչման։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«իբր, հանգոյն, նման» Ոսկ. փիլ. ժ, ժե. և մ. բ. 23. Վեցօր. (իբր նախադրութիւն առանձին հազուագիւտ է հների մօտ. յետին-ների մէջ բաւական առատ, արևմտեան գրա-կանում միակ գործածականն է, իսկ արևե-լեան գրականում մրցում է նման բառի հետ). որից այսպէս, այդպէս, այնպէս, որ-պէս, նոյնպէս, այսպիսի, այդպիսի, այնպի-նի, որպիսի ՍԳր. Ագաթ. զինչպիսի Փարպ. Խոր. դոյնպէս Խոր. պէսգունակ Ասող. պէս զայս օրինակ Եւս. քր. պէսպէս ՍԳր. որպի-սութիւն Փիլ. աւելի գործածական է իբր. մասնիկ, ինչ. խստապէս Ոսկ. ա. կոր։ Փարպ. խաչապէս, զուգապէս, վերջապէս, քաջապէս, ընդհանրապէս, այլապէս ևն ևն։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պէս, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Հմշ. Սեբ. Սչ. բէս, Ասլ. բէ՞ս, Ղրդ. տէս. հետաօրքրական ձևեր են Ագլ. ատպէստ «այդպէս», Դվ. ի՞նչպէստ «ինչպէս», Ննխ. բէս, բէսնագ, բէսնայիգ, բէսնարիգ «պէս, նման». ինչէ՞ս «ինչպէ՞ս»։


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապարեայ գունտ և այդպի-սի գնտակով ծեծ՝ ձաղկում» Ճառընտ.։


Պորտ, ոյ

s. adv.

navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Գնչ. bor, por, pol «պորտ» (այդ բառերը Paspati հանում է սանս. nābhila հոմանիշից՝ nā-վանկի անկումով). հմմտ. նաև փոր։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։