Definitions containing the research ց : 10000 results

Ակնկոր

adj.

ashamed, confounded;
sad.

· Calfa

NBHL (2)

Կորացեալ աչօք. գլխակոր. ամօթապարտ. վար նայօղ, երեսը վար կախած, սեւերես. շէրմէնտէ.

Զմատնիչն՝ զպիղծ եւ զանամօթ եւ զակնկոր առ ամենեսեան։ Առ ի բազմաց փառաւորութիւնն՝ ակնկորս եւ կեղծաւորս գործէ։ Մի՛ առնիցես ակն կոր զլեզուդ. ապա թէ ոչ՝ զիա՞րդ պաղատիցի վասն քո, յորժամ ինքն զիւր համարձակութիւնն կորուսանէ. (Ոսկ. մտթ.։)


Ակնկորիմ, եցայ

vn.

to be confounded or ashamed.

· Calfa

NBHL (3)

ԱԿՆԿՈՐԵՄ ԱԿՆԿՈՐԻՄ. Կորացուցանել զաչս. զերկիր նշմարել. ամօթապարտ գտանիլ. ամաչել. պատկառիլ. վար նայիլ, երեսը կախել. եիւզիւ աշազը օլմագ. ութանմագ.

Փոխանակ զի ակնկորեաց յերեսաց իմոց՝ ոչ ածից չարիս յաւուրս նորա. (Գ. Թագ. ՟Ի՟Ա. 29։)

Թէպէտեւ ակնկորիցես, թէպէտեւ քան զամենեսեան անարգ իցես. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)


Ակնկորութիւն, ութեան

s.

consternation, shame.

· Calfa

NBHL (1)

Զակնկորութիւնն մեր անպատկառելի գործեսցէ։ Թափեցաւ յակնկորութենէ. (Կանոն.։ Երզն. մտթ.։)


Ակնհար

adj. s.

fascinated, enchanted;
—, առ —, scare-crow, bug-bear.

· Calfa

NBHL (3)

ԱԿՆՀԱՐ կամ ԱՌԱԿՆՀԱՐ. προβασκάνιον praefiscina, amuletum Խրտուիլակ առ ի ահիւ կամ յաչաղութեամբ հարկանել զաչս տեսողաց. գօրգուլուգ, ույուգ, էֆրէնճէ.

Հարեալ վնասեալ ի չար աչաց. աչքիլած. նազար տօգանմըշ.

Զո՛ր օրինակ խալամ մի ի պարտիզի առ ակնհար է կանգնեալ. սոյնպէս եւ դիքն նոցա. (Թղթ. բարուք.։)


Ակօսաբեկ

adj.

furrowed.

· Calfa

NBHL (1)

Ամենայն լեառն ակօսաբեկ լիցի. (Ես. ՟Է. 25։)


Ակօսաձիգ

adj.

that ploughs.

· Calfa

NBHL (1)

Առաքեցան ի տեառնէ երկու երկու որպէս ամոլք ակօսաձիգք առ ի հերկել զբնութեան մերոյ անդաստան. (Տօնակ.։)


Ակօսեմ, եցի

va.

to plough.

· Calfa

NBHL (1)

Օրինակէ երկրի սերմանց զսերմ աստուածպաշտութեան, եւ յիշէ զակօսելն. (Խոսր. ժմ.։)


Ահա

adv.

behold!

· Calfa

NBHL (7)

ἱδού, ἥδη ecce, en Ձայն նշանակ ցուցման առաջիկայ կամ մերձակայ իրաց եւ գործոց, որպէս եւ անցելոց իբր ներկայ առաջի եդելոց. նայէ՛, տես, մէյմալ նայիս որ. իշթէ, էօշթէ, հա՛, անէք, իյնէք.

Ահա փեսայ գայ։ Կի՛ն դու, ահա որդի քո։ Ահա մայր քո։ Եւ ահա եղիցիս համր։ Եւ ահա յղասցիս։ Ահա հրեշտակ Տեառն երեւեցաւ նմա։ Ահա կոյս յղասցի։ Գիտաց Յիսուս, եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է։ Ահա հուր, եւ ահա փայտ, եւ այլն։

Ո՞չ ահա միանգամայն զանձանցն եւ զհարցն տացեն. (Եղիշ.։)

Լիով ահա եւ անկարօտ վայելեն։ Յորոց մին զմշակին ահա ամբաստանէ ձեռաց. (Պիտ.։)

Ահա բառդ՝ ստուգութեան եւ մատնցոյց առնելոյ է։ Ահա ասելն՝ սպառնական իմն է բարբառ. (Գէ. ես.։ Երզն. քեր.։)

Որք ունին ակնարկութիւն յահա ասացեալս։ Ահա ասելի է։ Յորժամ ահա բաւական է մեկնիչ գոլ սովորականաց անուանց եւ բայից։ Քանզի ահա որ երդնու, յանհաւանութիւն կարծիս տայ. (Փիլ.։)

Ի մուտս յահայ եղելոց տանցն. (Պտմ. աղեքս.։)


Ահաբեկ

adj.

terrified, dismayed, thunderstruck;
— առնել, to terrify, to frighten, to dismay;
— լինել, to be frightened or dismayed.

· Calfa

NBHL (2)

Որ բեկանէ ահիւ զսիրտ այլոց. ահացուցիչ. ահաւոր. սոսկալի. վախ ձգօղ, վախնալու. գօրգուլու, հէյպեթլի.

Պահապանքն պակուցեալ ահաբեկ լինէին. (Շար.։)


Ահաբեկեմ, եցի

va.

"cf. Ահաբեկ առնել."

· Calfa

NBHL (6)

Ահաբեկ առնել. զարհուրեցուցանել. դողացուցանել. դղրդել. ահ արկանել. վախ տալ. գօրգութմագ.

Ահաբեկէր զլսօղսն ... Կամէին ահաբեկել զկոյրն, որպէս զի ուրասցի։ Ահաբեկեաց զնոսա ասացելովքս. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. գծ.։)

Ահաբեկին ամենայն ազգք հաւատացելոց Քրիստոսի. (Ուռհ.։)

Յակովբ յեղբօրէն ահաբեկէր։ Ահաբեկեալք լինէին ի ժամանակէն, զի նսեմացեալ էր. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Ոչ երկեաւ ամբարիշտն, եւ ոչ ահաբեկեցաւ. (ՃՃ.։)

Ահաբեկեալ յահէ անտի զօրութեանց արարչութեան։ Բազումք ահաբեկեալ՝ սկսան զրահել պնդապէս։ Յուժգնութենէ կենդանեաց ահաբեկեալք. (Ագաթ.։ Եղիշ. ՟Բ։ Յհ. իմ. պաւլ։)


Ահաբեկութիւն, ութեան

s.

dismay, fear, fright, terror.

· Calfa

NBHL (1)

Հաշեալք ահաբեկութեամբ՝ գտանին ի մէջ կիսամահ տագնապի։ Երկիւղալիցք՝ ահաբեկութեամբ՝ զարհուրեալք. (Պիտ.։)


Ահագին, գնի, ից

adj.

terrible, alarming, frightful;
horrible, hideous, monstrous.

· Calfa

NBHL (11)

Շրջեցաք ընդ ամենայն անապատն ընդ մեծ եւ ընդ ահագին։ Այնպէս ահագին էր տեսիլն։ Ահագին գազանաց. եւ այլն։

Ահագինք երեւեսցին. (Եզնիկ.։)

Ահագին է օրն դատաստանին։ Զի՞նչ պխնի տացուք յաւուրն (կամ յօրն) ահագին։ (Շար.։ Վրք. հց. ՟Բ։)

Շարժմանց ահագնից եղելոց ի Բիւզանդիոն. (Խոր. ՟Գ. 52։)

Ահագինս շինեաց աշտարակս. (Խոր.։)

Քան զո՞րպիսի երանութիւնս եւ մեծութիւնս այն չիցէ ահագին. (Սարգ.։)

Ահագին ի՞նչ են բանքս, եւ այնք չիցե՞ն ահագին, յորժամ եւ այլն. (Ոսկ. ՟ա. թես.։)

Հողմ ահագին։ Ահագին իմն դղրդմամբ։ Ահագին իմն շարժմանց եղելոց։ Ահագին մարտս. (Յհ. կթ.։)

Յաղթ եւ ահագին ջուրց բազմութիւն. (Վեցօր. ՟Դ։)

Հրամանօք եւ սաստիւք ահագին կայր ի վերայ դիւացն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Ի կերպ վիշապի ... եկն անց ընդ մէջ տաճարին, եւ շնչեաց ահագին. (Պտմ. աղեքս.։)


Ահագնալուր

adj.

frightful, terrible to hear.

· Calfa

NBHL (1)

Զհեղեղս հոսանաց ահագնալուր անօրէնութեանց։ Չարիս մեծամեծս եւ ահագնալուրս. (Բենիկ.։)


Ահագնութիւն, ութեան

s.

enormity, atrocity;
dreadfulness, hideousness, terribleness, tearfulness.

· Calfa

NBHL (4)

Զահագնութիւն անքուն որդանցն։ Ապրեսցիս ի յայնմ ահագնութենէն. (Յհ. գառն.։)

Ահագնութիւնք պտուտկացն պիսիդոնի։ Անդնդոց խորութեան եւ ահագնութեան նմանեցուցանէ. (Նար. խչ. եւ Նար. յովէդ.։)

Ահագնութիւն խարդախմանց, հարուածիչ դիւաց. (Նար. ՟Ձ՟Դ.)

գրի եւ ԱՀԱՆԿՈՒԹԻՒՆ, իբր ահարկութիւն, կամ ահացուցիչ.


Ահարկեմ, եցի, կեալ

va.

to terrify, to affright.

· Calfa

NBHL (2)

Ահ արկանել. զարհուրեցուցանել.

Ոչինչ պիտոյացան զգեստուց ահարկողաց. (Յհ. կթ.։)


Ահարկու, ի, աց

adj.

frightful, horrible, awful, terrible.

· Calfa

NBHL (3)

Որ ահ արկանէ. ահաւոր. ահընկէց. պատկառելի. ահիւ լի. գօրգունճ.

Այր հանճարեղ, եւ ահարկու տեսողացն զնա։ Ահարկու զգեստուք. (Յհ. կթ.։)

Ահարկու դիւաց եւ ամենայն չար պատահարաց։ Ահարկու ախոյեանք, կամ դէմք, հրաման, վկայ։ Ահարկու նուիրեալ փայտիւս։ Ահարկու սրտաբեկութիւնք. (Նար.։)


Ահարկութիւն, ութեան

s.

terror, dismay, affright, intimidation.

· Calfa

NBHL (3)

Առ ի յահարկութիւն բազմաց։ Առ ի տեսիլ եւ յահարկութիւն բազմաց։ Մի՛ ահարկութեամբ առ փոշիս։ Ի յահարկութիւն ապստամբիցն. (Յհ. կթ.։ Նար. ՟Ժ՟Է։ Շար.։)

Ահարկութիւն դիմաց պատկերի։ Ի յիշատակ ահարկութեան վերագրեցելոցդ. (Նար. ՟Ի՟Զ. ՟Կ՟Ը։)

Զտանն վայելչութիւն եւ զգեստուցն պայծառակերպութիւն, որով ահարկութիւն նոցա (մեծամեծաց) պարագրի։ Եւ որ այլ ահարկութիւնք եւ պատմութիւնք նորա թագաւորութեանն արժանաւորք. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Զ։ Արշար. ՟Ի՟Ը։)


Ահաւոր, աց

adj.

frightful, alarming, terrible.

· Calfa

NBHL (4)

Աստուած մեծ եւ հզօր եւ ահաւոր։ Զգեցեալ էր զպատմուճան փառացն իւրոց, եւ էր ահաւոր յոյժ։ Ընդդէմ դարձաւ թագաւորաց ահաւորաց. եւ այլն։

Աւուրն ահաւորի։ Զահաւորդ երկնի եւ երկրի։ Զինուորութիւնք անբիծք ահաւորքն։ Ի սանձս ահաւորին ըմբռնեցելոց։ Եւ զոր ահաւորն է ասել՝ կարգեմ աստանօր. (Նար.։)

Ահաւոր փառք, կամ իշխանութիւն։ Ահաւոր պակուցումն։ Ահաւոր կրճիմն ի մէջ անկեալ։ Ահաւոր ծանրութեամբ վայրաբերեալ զինուցս. (Պիտ.։)

Վերջին եւ ահաւոր ատեանն, եւ իրաւացի առաւել՝ քան եթէ որքան ահաւոր. (Ածաբ. կարկտ.։)


Ահաւորալուր

adj.

cf. Ահագնալուր.

· Calfa

NBHL (1)

Զահաւորալուր ամրութիւն զինուն ցելեալ վեր ի վայր. (Փարպ.։)


Ահաւորանամ, ացայ

vn.

to be terrible or frightful.

· Calfa

NBHL (1)

Ահաւորացաւ ի վերայ դիւական զօրացն. (Նար. յովէդ.։)


Ահաւորապէս

adv.

horribly, fearfully, dreadfully.

· Calfa

NBHL (2)

Տիրեալ համայնից ահաւորապէս։ Ահաւորապէս բնակէ յայնոսիկ՝ որ շուրջ են զնովաւ. (Նար. ՟Ի՟Թ։ Շ. ՟ա. յհ. ՟Հ՟Թ։)

Կնքել ամենեցուն ահաւորապէս երդմամբ զսուրբ Աւետարան ուխտին. (Փարպ.։)


Ահաւորափայլ

adj.

that shines in a frightful manner.

· Calfa

NBHL (1)

Տեսեալ ի հեռուստ զհանդերձելոցն հանդէս ահաւորափայլ. (Նար. ՟Ե։)


Ահաւորութիւն, ութեան

s.

enormity;
terribleness, frightfulness;
majesty, grandeur.

· Calfa

NBHL (4)

Քաղցր աչացն ահաւորութիւն առ թիւրս. (Խոր. ՟Գ. 68։)

Ձայնին կամ դատաստանին ահաւորութիւն։ Ամաչեցելոյս յերեսաց մեծիդ ահաւորութեան. (Նար.։)

Ահաւորութիւն նշանաց յարութեան։ Ահաւորութիւն տեսլեանն երեւելոյ։ Ահաւորութեամբ զօրութեան փառացն Քրիստոսի. (Ագաթ.։)

Ահաւորութեամբ օրհնեցին։ Ահաւորութեամբ դողան ի կիզանօղ հրոյ աստուածութեան. (Նար. յովէդ.։)


Ահափետ, փետք

adj. s. cf. Ահաբեկ;
cf. Ահաբեկութիւն;
— առնեմ, cf. Ահաբեկեմ.

· Calfa

NBHL (3)

Ահագին ահափետ օրհասք մահու հասուցանէին. (Յհ. կթ.։)

Սասանութիւնք, եւ ահափետք մահուց. (Յհ. կթ.։)

Ահափետ արարեալ՝ զօրհասն գուշակեն։ Ահափետ արարեալ դադարեցուցանէ զխրոխտացեալսն ի վերայ եկեղեցւոյ. (Ագաթ.։ Արծր. ՟Ե. 2։)


Ահեկան, ի

adj. s.

that is to the left;
the ninth ancient month of the Armenians;
cf. Ամիս.

· Calfa

NBHL (2)

Ահեկանացս կայից ուժգնութիւն տալով՝ յաղթեցի (աջոյս)։ Այլք յահեկանացն (հերեսիովտաց)։ Մի՛ յիշեր զիս ի հանդէս կորուսելոցն ահեկանաց. (Նար. Ի։ Յհ. իմ. երեւ.։ Բենիկ.։)

ԱՀԵԿԱՆ կամ ԱՀԵԿԱՆԻ. որ եւ ԱՀԿԻ (անհոլով). Անուն ամսոյ հայոց, որ ըստ անշարժ տումարի համեմատի ապրիլի եւ մայիսի. որպէս եւ քսանթիկոսն յունաց.


Ահեկեայ, եայք, եաց

adj. s. that who is to the left.

· Calfa

NBHL (2)

Աջեացն եւ ահեկեացն հակառակօքն միաբանելովք. (Եղիշ. դտ.։)

Որով ընդ աջեացն եւ ընդ ահեկեացն ասի ի բաց որոշութիւն. (Անյաղթ բարձր.։)


Ահեկին, ինք

adj. s. cf. Ահեկեայ.

· Calfa

NBHL (2)

Աջեացն եւ ահեկեացն հակառակօքն միաբանելովք. (Եղիշ. դտ.։)

Որով ընդ աջեացն եւ ընդ ահեկեացն ասի ի բաց որոշութիւն. (Անյաղթ բարձր.։)


Ահեղ, ի, ից

adj.

formidable, terrible.

· Calfa

NBHL (1)

Յայնմ աւուր ահեղին։ Ահեղիցն նմանեալ հրեղինաց դասուցն. (Շար.։)


Ահեղակերպ

adj.

wonderful, prodigious, formidable, awful.

· Calfa

NBHL (3)

Զահեղակերպ զաստուածութիւն քո ցուցեր ի լերին քո ընտրելոց. (Գանձ.։)

Կաճառք հրեղինացն, եւ անճառ բնութիւնք ահեղակերպիցն. (Բենիկ.։)

Զկնի երիցն գազանաց տեսեալ չորրորդ ահեղակերպ եւ զարմանալի. (Համամ առակ.։)


Ահեմ, եցի

va.

to terrify, to intimidate.

· Calfa

NBHL (3)

Խորհրդակից եղէ, ահեցի, սաստեցի. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Ոչ ահեսցէ զիս առ դարեհիւ կռիւն։ Զքեզ ահեալ ոչ պակուցանեն. (Պտմ. աղեքս.։)

Հարուածեալք էին, եւ ահեալք։ Հրեշտակք ի տեսլենէ փառաց նորա միշտ յահեալք են. (Ագաթ.։ Խոսր.։)


Աղախարշանք, նաց

s.

vexation, grief.

· Calfa

NBHL (1)

Աղեաց խարշումն. այրուցք սրտի. խշխշուք.


Աղախնածին

adj.

born of a female slave or maid-servant.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ ժառանգեսցէ աղախնածինն ընդ ազատին. (ՃՃ.։)

Աղախնածինքն զազատածին մանկունս (հալածեցին)։ Աղախնածին սեռ (որ յԱգարայ). (Անան. եկեղ.։ Սկեւռ. լմբ.։)


Աղախնութիւն, ութեան

s.

the condition of a female slave or maid-servant, domesticity, menial condition.

· Calfa

NBHL (2)

Երկուցեալք՝ որպէս թէ յաղախնութիւն լինիցի անկանել։ Յաղախնութեան կացցէ. (Եւս. քր. ՟Ա։ Կանոն.։)

Եթէ վաճառեսցէ ոք զդուստր իւր յաղախնութիւն. յն. յաղախին. (Ել. ՟Ի՟Ա. 7։)


Աղածրի

adj.

tender, delicate, young.

· Calfa

NBHL (1)

Անկեալ աղաչեն աւասիկ ամենայն աղածրի երամ երամ բազմութիւն տղայոց. յն. ամենայն կամ համօրէն բազմութիւն տղայոց. (Գ. Մակ. ՟Զ. 12։)


Բանիկ, բանկունք

adj.

tale, story, trifle, bawble.

· Calfa

NBHL (2)

λογίδιον oratiuncula, fabella Բան դուզնաքեայ եւ չնչին, անպիտան, եւ մտացածին. cf. ԲԱՆԿՆ.

(Հերեսիովտք) բանկունս իմն շարադրեալ՝ ասել յանդգնեցան զայս ինչ. (Պրպմ. ՟Լ՟Է։)


Բանիմաստ

adj.

intelligent, reasonable.

· Calfa

NBHL (1)

Իբր Բանիմաց. իմացօղ կամ իմացուցիչ բանից.


Բանկայ, բանքկան

adj.

confidential, authorized, accredited, estimable, influential.

· Calfa

NBHL (2)

Ոյր բանք ընդունելի են առաջի այլոց. խօսքը անցուկ.

Սիսիանոս՝ տիբերի հազարապետ, որ յոյժ բանկայ էր արքայի, միանգամայն զազգն հրէից կորուսանել խնդրէր. (Եւս. քր. ՟Բ։)


Բանորսակ, աց

cf. Բանաքաղ;
cf. Բանակրկիտ.

· Calfa

NBHL (3)

ԲԱՆՈՐՍԱԿ ԲԱՆՈՐՍՈՂ. Որսօղ բանից այլոց առ ստգտանելոյ, բանաքաղ. բանակրկիտ. բանագտակ. պարսաւասէր.

Մի՛ ի վերայ վազեսցեն պարզաբար ասացելոցս՝ բանորսակացն դրժողութիւնք. (Յհ. իմ. պաւլ.։)

Հացկատակք, բանորսողք, խաբեբայք, շաղակրատք. (Փարպ.։)


Բանջարավաճառ, աց

s.

green-grooer;
— կին, herb-woman.

· Calfa

NBHL (1)

Ես աշխարհական եմ բանջարավաճառ. (Վրք. հց. ձ։)


Բանջարեղէն, ղինի, նաց

adj.

herbaceous.

· Calfa

NBHL (2)

Բանջարաւոր դալարւով, եւ պտղոց ծառոց հեշտ վայելչութեամբ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ի մէջ բանջարեղինացն պարարեալ. (Համամ առակ.։)


Բանսարկեմ, եցի

va.

to slander, to calumniate, to report.

· Calfa

NBHL (4)

διαβάλλω traduco, defero, calumnior, criminor Բանս ի մէջ արկանել քսութեան. չարախօսել. պարսաւել. մատնել. ընդ վայր հարկանել. զրպարտել. բամբասել. բան խառնել, քաշքշել, անցընել.

Զամենայն ոք բանսարկեցեր, եւ գէթ ի մի այրդ ոչ խնայեցեր. (Ոսկ. ապաշխ.։)

Ոչ բանսարկիս ի բարո՛ւթեանց. (Նար. ՟Ձ՟Բ։)

Բանսարկեցար, զի զերծուսցեսզմեզ ի մեղաց բանսարկութենէ. (Սարկ. աղ.։)


Բանսարկու, աց

s.

tell-tale, talebearer, sycophant, opponent, adversary;
satan, devil, tempter.

· Calfa

NBHL (3)

διάβολος diabolus, delator, calumniator Բանս ի մէջ արկօղ քսութեան. չարախօս. քսու. որոմնացան. հակառակ. որ եւ սեպհականեալ անուն սատանայի. բան խառնօղ.

Եւ եկաց բանսարկու ի մէջ Իսրայէլի։ Զոր բանսարկունքն բամբասէին։ Այր բանսարկու առ ի յուզել զկռիւ։ Եւ եկաց հրեշտակ Աստուծոյ՝ լինել նմա բանսարկու։ Ոչ է արժան առն բանսարկուի ի տան թագաւորի լինել.եւ այլն։

Սարսեալ բանսարկուն փախիցէ ի մէնջ. (Փարպ.։)


Բանսարկութիւն, ութեան

s.

tale, slander, false accusation, calumny;
contrariety, opposition;
witchcraft.

· Calfa

NBHL (5)

Եւ ահա ելի ես ի բանսարկութիւն քեզ (այսինքն ի հակառակիլ). (Թուոց. ՟Ի՟Բ. 32։)

Բազում են բանսարկութիւնք, եւ դու ամենայն բանից մի՛ հաւատար. (Սիր. ՟Ժ՟Թ. 15։)

Առնէին բանսարկութիւն առ Շապուհ (զԽոսրովայ)։ Եւ նորա զգացեալ զբանսարկութիւնն իշխանացն հայոց։ Բանսարկութեամբ ետուն մերժել զնա. (Փարպ.։)

Պարսեսցին պատրողին բանսարկութիւնք. (Նար. ՟Զ։)

Ծանիցուք զթշնամւոյն զբանսարկութիւն ի մէջ եղբարցս արկեալ. (Լմբ. ատ.։)


Բանտակալ, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (2)

Սոյնպէս բանդք բանդակալաց. (Յճխ. ՟Ի։)

Միթէ բանտակալ կապանաց նա ոք իցէ արձակիչ. (Ագաթ.։)


Բանտական, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (6)

Որ ոք՝ զի կապեալ եւ ի բանտի կայցէ, եւ առեալ զշղթայսն՝ զայլ զիւր ընկարսն զբանտականսն կոշկոճիցէ. (Ոսկ. ես.։)

Բազում բանտականաց փրկութիւն արարեալ. (Ագաթ.։)

Բազում բանդականաց թողութիւն արարեալ. (Կորիւն.։)

Բանդականաց եւ կալանաւորաց արձակումն. (Վրք. սեղբ.։)

Հիւրոց եւ հիւանդաց եւ բանտականաց. (Խոսր.։)

զԿապանս իւր, եւ զամենայն բանտականաց. (Լմբ. սղ.։)


Բանտամուտ

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (3)

Մտեալն ի բանտ. եւ Որ ինչ անկ է մտելոցն կամ մտիցն ի բանտ.

Բանից ընկեր, եւ ճանապարհաց, եւ բանտամուտ կապանաց. (Ագաթ.։)

Եւ այսպէս զմիմեանս քաջալերեալ ի ժամանակս բանտամուտ վշտացն. (Ղեւոնդ.։)


Բանտապահ, ի, աց

s.

gaoler, keeper of a prison.

· Calfa

NBHL (4)

ԲԱՆՏԱՊԱՀ կամ ԲԱՆԴԱՊԱՀ. δεσμοφύλαξ custos vinculorum, commentariensis Պահապան կամ վերակացու բանտի, եւ բանտականաց. զընտանպէքճիսի, զընտանպան.

Տանել զբանտապահսն, եւ սպանանել։ Վասն մահու բանտապահացն. (Կոչ. ՟Զ։)

Զայն հրաման առեալ ի մոգպետէն բանդապահացն. (Ճ. ՟Ա.։)

Թողին զբանդ իւրեանց բանդապահքն. (Բրս. գորդ.։)


Բանտապան, ի, աց

cf. Բանտապահ.

· Calfa

NBHL (2)

Մինն ի բանդապանացն եհար զգագաթն Հ=Յ. (նոյ. ՟Ի՟Թ.։)

Ընդէ՞ր, որպէս առ Պետրոսիւն, որ ել ի բանտէ, պատժին բանտապանքն (յն. պահապանք), սոյնպէս եւ որ Քրիստոսի բանտապահքն (յն. պահօղք) էին, ոչ պատժեցան. (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Բանտապետ, ի, աց

cf. Բանտապահ.

· Calfa

NBHL (3)

ԲԱՆՏԱՊԵՏ կամ ԲԱՆԴԱՊԵՏ. ἁρχιδεσμοφύλαξ, δεσμοφύλαξ summus carceris custos, custos vinctorum Պետ եւ վերակացու տան բանտի, եւ կալանաւորաց, եւ պահապանաց.

Ետ նմա շնորհս առաջի բանտապետին։ Եւ ետ բանտապետն զբանտն ի ձեռս Յովսեփայ։ Պատուիրեցին բանտապետին զգուշութեամբ պահել զնոսա, եւ այլն։ Ոչ իշխանքն կարող են ընդդէմ դառնալ, եւ ոչ բանտապետք. (Ճ. ՟Ժ.։)

Նմա եւ գող բանտապետ եւ զգուշացող. (Մագ. ՟Ի՟Թ։)


Բանտարգել

adj.

prisoned;
— առնել, to imprison, cf. Զնդանեմ, cf. Բանդեմ, cf. Կալանեմ.

· Calfa

NBHL (8)

ԲԱՆՏԱՐԳԵԼ կամ ԲԱՆԴԱՐԳԵԼ (իսկ Բանտարգելոց, ընթերցի՛ր Բանտարկելոց) Արգելեալն ի բանտի. բանտարկեալ. բանտակալ. բանտական.

Հիւանդին եւ բանդարգելին ի տես գնաց. (Լմբ. առակ.։)

Վհատելոցն բանտարգելիցն քարոզեալ ցուցաւ. (Նար. ՟Լ՟Դ։)

Մատնել ի բանդարգել չարչարանացն նեղութիւն. (Պիտ.։)

Մնացեալքն անկցին ի բերդս ամուրս, եւ ի բանդարգելս անելս. (Եղիշ. ՟Բ։)

Զբազումս ի սրբոցն ես բանտարգել առնէի. յն. ի բանտս փակէի. (Գծ. ՟Ի՟Զ. 10։)

Ընդ բռամբ ածեալ զհակառակամարտն՝ բանդարգելս առնիցէ. (Տօնակ.։)

Իբրեւ բանդարգել արարեալ պահեցան ի յարութիւն փրկչին։ Իբրեւ ի բանդարգել եղեալ անյիշութեամբ. (Արշ.։)