Definitions containing the research ց : 10000 results

Ալէկոծեմ, եցի

va.

to beat to and fro;
to agitate violently, to trouble.

· Calfa

NBHL (7)

Կոծեալ՝ ծփեալ՝ բախեալ յալեաց. խռովեալ. ուր իցեն յոյզք ինչ եւ ծփանք. չալգանըճը. մուղդարիպ.

Մինչդեռ ալէկոծն ծովածուփ իցէ ի մէջ բազում փորձութեանց։ Նմանեալ իսկ էր ծովածուփ ալէկոծն խռովութեանց։ Ակնկալցեն ամենայն հոսանաց, եւ ալէկոծ ծփանաց։ Հեղձեալ ի ծով աշխարհիս ալէկոծ կենօք. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ Եղիշ. ՟Բ։ Մաշկ.։ Երզն. մտթ.։)

Բռնութիւնք հողմոյն ամբոխեալ զծովն՝ ալէկոծս առնիցեն զեզերսն. (Վեցօր. ՟Ը։)

Տարի ողջ հանդերձեալ էր (տապանն) ալէկոծ լինել։ Ընդ ծով անցանել, եւ ալէկոծ լինել. (Փիլ. լին.։)

Յամենայն կողմանց ալէկոծ լինէին միտք նոցա. (Եղիշ. ՟Ը։)

Ալեաց սաստումն ալէկոծէ զնա անհաստատուն։ Ալիք յանցանաց զիս ալէկոծեն. (Նեղոս.։ Շար.։)

Ալէկոծեն զմիտս եւ զզգայութիւնս։ Որ ալէկոծէ զմիտսն։ Մի՛ խռովեցուցաներ զամբոխեալս, մի՛ ալէկոծեր զբքացեալս. (Յճխ. ՟Ժ՟Ը։ Լմբ. սղ.։ Նար. ՟Ժ՟Է։)


Ալէկոծիմ, եցայ

vn.

to float, to chafe, to grow troubled or agitated.

· Calfa

NBHL (1)

Մի՛ նաւ հոգւոյս ալէկոծեալ (լիցի)։ Մի՛ ընկղմեսցի նաւ հաւատոց մերոց ի մէջ ալէկոծեալ մեղաց ծովու։ Զանքոյթ կայանսն ի մրրկաց եւ ալէկոծեալ խռովութեանց. (Նար. ՟Ձ՟Է։ Եղիշ. ՟Ը։ Պիտ.։)


Ալէկոծութիւն, ութեան

s.

agitation of the sea, storm, tempest;
trouble, agitation.

· Calfa

NBHL (1)

Նաւապետես, զնաւդ զերծո՛ յալէկոծութենէ։ Զծովային մրրկացն ալէկոծութիւն լուծանել ... Յաշխարհականս ալէկոծութենէ ... Ալէկոծութեամբ սահուն եղեալ կենցաղս։ Ալէկոծութիւն ծփանացս։ Պատմեաց զնեղչացն դաւաճանութիւն, եւ զազգի ազգի ալէկոծութիւնն։ Համօրէն աշխարհի ալէկոծութիւնն (յերեսաց ջրհեղեղի). (Մանդ. ՟Գ։ Պիտ.։ Նար. ՟Լ՟Բ։ Յհ. իմ. եկեղ.։ Շ. մտթ.։)


Ալէկոծումն, ման

s.

cf. Ալէկոծութիւն.

· Calfa

NBHL (1)

Զալէկոծումն իւրոց խորհրդոց նիւթեալ մրրկէ. (Լմբ. սղ.։)


Ալէտանջ

adj.

floating, swelling, rough.

· Calfa

NBHL (2)

Ալեօք տանջօղ, ալիս յարուցանօղ. ամբոխիչ, եւ ամբոխեալ.

Ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոց։ Յալէտանջ նոցին (կանանցն) ծփմանց զերծեալ. (Նար. ՟Ծ՟Դ։ Լմբ. առակ.։)


Ալիասաստ

adj.

having large waves, swelling, stormy;
subject to tempests.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ սաստ կամ սաստկութիւն ալեաց. ալէկոծ. ալէտանջ. ֆուրթուալը. տալղալը.


Ալփաբետք

s. pl. alphabet.

· Calfa

NBHL (2)

Առանց ալփափետաց ուսուցանէ։ Նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզուին։ Աղփափետացն զառաջինն եւ զանուանսն անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել։ Ըստ գծագրացն գումարութեան, որ յալփափետաց անտի վերաթուի։ Մեսրովպ եգիտ նշանագիր դպրութեան հայերէն լեզուին՝ վարելոյ ալփափետացն հանգամանս։ Զի՞նչ ինչ թեթեւ քան զալփափետսն ուսանել կայցէ.(յն զտառս στοιχεῖα) (Մամբր.։ Կորիւն.։ Մանդ. ՟Բ։ Նար. ՟Ղ՟Գ։ Եզնիկ երէց.։ Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Որպէս եւ գիրն ալփափետաց յուսումն դպրութեանն։ Լուծանիլ ի տղայական ալփափետացն, եւ կապել ընդ Հոգւոյն Սրբոյ. (Տօնակ.։)


Ալփավիտք

cf. Ալփաբետք.

· Calfa

NBHL (1)

Սուրբ գիրն է ըստ ալփավիտացն համարոյ. (Վրդն. պտմ.։)


Ախատրոյզ

adj.

highwayman;
indocile, ferocious.

· Calfa

NBHL (1)

Բնակիչք Տաւրոս լերինն ըստ ախատրոյզ իւրեանց բարուցն։ Զախատրոյզ բնակիչսն Գուգարաց. բազում ախատրոյզ շփոթմունս զնոքօք զեղեալ. (Յհ. կթ.։)


Ախմարաբար

adv.

cf. Տխմարաբար.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ ոք ախմարաբար զանյարմարն բարբառիցի. (Երզն. մտթ.։)


Ախմարագոյն, գունի, ից

adj.

very ignorant.

· Calfa

NBHL (3)

Ախմարագունիցն զթեթեւաշարժ երագութեան երեւեցուցանէ կարծիս։ Այս անիրաւ դատաստան եւ ոչ ի կարի չար դատաւորացն եւ յախմարագունից հաստատին։ (Պիտ.։)

Զպարզամիտս եւ զախմարագոյնս յինքեանս ձգելով։ Զի մի՛ վարկպարազի գիտացեալ ախմարագունիցն եւ այլն. (Շ. բարձր.։)

Ախմարագոյն է եւ թերեւս շամբուշ՝ երկայնաբանել յաղագս այսպէս յայտնեաց։ Ի վերայ այնորիկ ախմարագոյն յիմարութեան. (Փիլ. ՟ժ. բան.։ Պիտ.։)


Ախմարութիւն, ութեան

s.

cf. Տխմարութիւն.

· Calfa

NBHL (2)

Կենակի՛ց է ախմարն՝ ախմարութեան, եւ իմաստունն՝ իմաստութեան։ Իբրեւ տղայոյ տխմարութիւն. (Փիլ. լին.։)

Եւ յանբան կենդանիս անկար է այսպիսի ինչ գտանել ախմարութեան կուրութիւն։ Զախմարութիւն ի բոլորն բարիս։ Տեսեալ զզրկանսն, եւ զախմարութիւն զրկելոյն։ Զնոցա ախմարութիւնն արգելու. (Պիտ.։ Մագ. ՟Ի՟Թ։ Լմբ. սղ.։ Գէ. ես.։)


Ախոյան, ի, ից, աց

s.

antagonist, adversary, opponent;
rival, competitor;
champion, hero;
triumpher.

· Calfa

NBHL (10)

ԱԽՈՅԵԱՆ. πρόμαχος, προμαχητής , ἰππαρχίς, ἁριστεύς. antesignatus, propugnator, omnium fortissimus. Յառաջամարտիկ բանակին խաղացեալ ընդդէմ թշնամեաց. նահատակ զօրավար. դիմակաց. ոսոխ. առջի կտրիճ, առաջ նետուօղ. սէրտէն կէչտի, մուգատտէմէի ասգէր, իյիտ, փէհլիւվան.

Իբրեւ զախոյեանս հարձակեսցին։ Ախոյեանք հեծելոց. (Յովէլ. ՟Բ. 7։ ՟Բ. ՟Թ՟Գ. ՟Ա. 6։)

Զօրականն փախուցեալ, ախոյեանն գերի վարեալ։ Աւադիկ ախոյեան ելանեմ քեզ ի մերոց աստի։ Դաւիթ զինեալ ընդդէմ այլազգոյն գնայր ախոյեան։ Զախոյեանն ընկէց։ Այր զախոյեան իւր հարուածեալ յերկիր կործանէր։ Յաշխարհօրէն պատերազմին ախոյեանն եկեղեցւոյ. (Բրս. ՟խ. մկ.։ Ագաթ.։ Պիտ.։ Եղիշ. ՟Ե։ Յհ. կթ.։ Շար.։)

Ընդդէմ խրոխտ ախոյենին (կամ ախոյանին)։ Ոչ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն։ Յաղթել ախոյանից ... Կործանին վատանուն յախոյանէ անտի։ Ի փախուստ կացուցանելով զինքն առանց նահատակեցելոցն ախոյանից։ Նախամարտիկ եւ առաջին ախոյանից։ Ախոյանաց քաջալերութիւն. (Խոր. հռիփս։ Բուզ. ՟Ե. 4։ Եզնիկ.։ Պիտ.։ Սարկ. քհ.։)

Մատնեցաւ ի ձեռս ախոյեան թշնամոյն. (Խոսրովիկ.։)

Զօրեղ ախոյեանս աստուածականս։ Ախոյեան անվանական։ Ախոյեանն դիմամարտիկ՝ դիւաց ներհակաց. (Նար.։)

Մեռուցանէ յանդամս իւր զչար ախոյեանն։ Որպէս անմարմինս քաջացան ընդդէմ չար ախոյանիցն. (Սարգ.։)

Ախոյեան ընդդէմ իմ հանին զյուսահատութեան խռովութիւնն։ Նորա է մարտն եւ կռիւն, նորին եւ յաղթութիւն ի վերայ անմարմին ախոյանիցն. (Լմբ. սղ.։)

Եղիցո՛ւք քաջ եւ ախոյեանք ի պահս. (Վրք. հց. ՟Բ։)

Ուրանօր մահն թագաւորեաց, անդ զախոյեանն կանգնեալ. իբրեւ յախոյանի ուրուք (այս ինքն իրիք) վերայ այնպէս եդ զգիրն. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)


Ախոյանաբար

adv.

as an antagonist;
valiantly, heroically.

· Calfa

NBHL (1)

Ոչ տրտմեցաւ ընդ այն, այլ՝ ախոյանաբար (կամ ախոյեանաբար) եւ ուրախութեամբ կրեաց. (Վրք. հց. ՟Բ։)


Ախոնդանոտ

adj.

hypochondriac.

· Calfa

NBHL (2)

Բառ յետնոց, իբր ախտացեալ յախոնդանս, կամ սեւամաղձոտ. սեվտալը. (հայի ի յն. ձայն ὐποχοιδριακός քանզի եւ χόνδρος, ὐποχονδρία, մերձի ի յն. ախոնդ։)

Տխուրք են ախոնդանոտք, եւ ցնորիւք ախտանան բազմիցս. (Բժշկ. առ Լեհ.։)


Ախոնդանք, դանաց

s. pl. cf. Ախոնդիք.

· Calfa

NBHL (6)

Զախոնդանսն՝ զտիրագոյնն գործարան շնչոյն։ Որոց ախոնդանքն ախտացեալ են. (Նիւս բն. եւ կազմ։)

Փորոտիք եօթն. ախոնդանք, սիրտ, փայծաղն, լեարդ, թոքք, երիկամունք երկու։ Մարմնոյն մեծութիւնն, եւ որ էր ի նմա ախոնդացն՝ յայտնի է եւ ի կերակրոյն կազմածոյ (զոր կարէ ուտել). (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Անապակն զախոնդանսն պասքեցուցեալ. (Պիտ.։)

Ախոնդեացն ներգործութիւն զիա՞րդ զյոքնաբեղուն ճաշակս զօրէ արիւնացուցանել։ Ջղացն ամոլեաց՝ ախոնդեացն վնասակարութիւն որդւոցն իսրայէլեան։ Յախոնդիսն պատսպարեալ օթեւանեաց։ Տաղտկացուցեալ ի յախոնդեացդ արտաքս բերցես։ Յախոնդեացն ումիտայն (ի միջոյ սատափին մարգարիտս) ընկալեալս, զոր շիթք ամպոց զնա գործեն. (Մագ.։)

Իւղն զախոնդանս (այս ինքն զներքսակողմն) զգայարանացս հեշտացուցանէ. (Լմբ. սղ.։)

cf. ԱԽՈՆԴԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԵԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԻՔ. θώραχ, στόμαχος thorax, stomachus, orificium ventriculi superius Ներքին մասունք կենդանւոյ. ներքսակողմն լանջաց. փորոտիք վերին, կամ բերան փորոտեաց. խախացոց. ստամոքս. կուրծքին կամ փորին միջի գործարանքը. կէօնիւս իչի, պաղր, միտէ.


Ախոնդիք, դեաց, դաց

s. pl. hypochondria;
entrails, intestines, pluck.

· Calfa

NBHL (1)

cf. ԱԽՈՆԴԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԵԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԻՔ. θώραχ , στόμαχος. thorax, stomachus, orificium ventriculi superius Ներքին մասունք կենդանւոյ. ներքսակողմն լանջաց. փորոտիք վերին, կամ բերան փորոտեաց. խախացոց. ստամոքս. կուրծքին կամ փորին միջի գործարանքը. կէօնիւս իչի, պաղր, միտէ.


Ախոռապան, աց

s.

groom.

· Calfa

NBHL (2)

ԱԽՈՌԱՊԵՏ. Սպասաւոր ախոռոյ. դարմանիչ ձիոց. սէյիս. եւ Ոստիկան ի վերայ երիվարաց. միրի ախօր, իմրահօր.

Դիցէ զնա ախոռապան երիվարացն իւրոց. (Մարթին.։)


Ախոռապետ, աց

s.

equerry;
groom.

· Calfa

NBHL (2)

ԱԽՈՌԱՊԱՆ. Սպասաւոր ախոռոյ. դարմանիչ ձիոց. սէյիս. եւ Ոստիկան ի վերայ երիվարաց. միրի ախօր, իմրահօր.

Դիցէ զնա ախոռապան երիվարացն իւրոց. (Մարթին.։)


Ախորժք, ից

s. pl. appetite;
desire, wish;
savour, taste;
satisfaction, pleasure;
ըստ մտացն ախորժից, ըստ ախորժից իմն, capriciously.

· Calfa


Ախորժաբար

adv.

with appetite;
with pleasure, readily, willingly.

· Calfa

NBHL (2)

Ախորժաբար ծանուցանել, կամ սիրել, ընդունել, լսօղ լինել։ Առկայանալ ախորժաբար. (Փարպ.։ Պիտ.։ Փիլ.։ Յհ. կթ.։ Շ.։)

Ի սոցանէ ոչ ոք գտանի անախորժաբար ասել կամ ախորժաբար ծնանել զորդի. (Կիւրղ. գանձ.։)


Ախորժակ, աց

s.

taste;
appetite;
affection, will, inclination, willingness;
passion, sentiment;
ունել —, to be hungry;
to have a taste;
չունել — իմիք, to have a taste for nothing;
պակասութիւն ախորժակի, want of appetite;
ախորժակաւ ուտել, to eat with appetite;
շարժել՝ բանալ զախորժակ, to excite the appetite;
բառնալ զախորժակ, to take away the appetite;
ընտիր՝ կիրթ —, անկիրթ —, good, bad taste;
ըստ իմոյս ախորժակի, according to my taste.

· Calfa

NBHL (10)

Գործ եւ պարապումն ախորժելի գտեալ ումեք. հեշտալի թուեցեալ արարք բարի կամ չար, արուեստ, մարզք, վարժք. ուզած սիրած բանը գործը. սէվտա, իշ կիւճ, եօշ, ատէթ, սէնահաթ, մարիֆէթ. որպէս յն. ἑπιτήδευμα studium, institutum bonum vel malum, quod studiose sectamur

Արդ մի՛ ըմբեր խիստ ախորժակ՝ զանցաւորիս սիրոյ բաժակ. (Շ. այբուբ.։)

Ախորժակ բանիւ։ Քաղցր եւ ախորժակ բարբառ Փրկչին. (Փարպ.։)

Որով զպտղոյն դառըն ճաշակ՝ փոխեաց մեզ քաղցր եւ ախորժակ։ Կնդրուկ հաշտութեան՝ նմին ախորժակ։ Մաքուր եւ ախորժակ է լուացեալն ... Մեղր զքաղցր եւ զախորժակ վարդապետութիւնս կոչէ. (Շար.։ Նար. խչ. եւ Նար. երգ.։)

Ընդ ախորժակացն եւ հակառակքն ... Չի՛ք ինչ յախորժակաց եւ սիրելեաց՝ սմին (երանութեան) արտաքոյ։ Ոչինչ կրելով յախորժակացս՝ որ աստ։ Ախորժակս յիւր լսելիսն զպիղծ հայհոյութիւնսն ամբարեալ. (Լմբ. սղ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 41։ Յհ. կթ.։)

Լուեալ խնդութեամբ եւ ախորժակ ունկնդրութեամբ։ Որ ընդ լծովն Քրիստոսի ախորժակ կամօք մտեալ եղաք։ Գուցէ վրիպեսցիս յախորժակ խոստմանց քոց որ առ Տէր. (Փարպ.։ Նար. Երգ.։ Մաշտ.։)

Որ եւ սիրելի իմոց իսկ ախորժակացս է։ Զախորժակս մտացն յայտնել բանիւք ... Մարդկան է սովորութիւն՝ զկատարումն ախորժակացն՝ հանգիստ կոչել։ Ըստ ախորժակի իւր եւ աջողակ զինուորութեանն։ Ըստ իւրեանց ախորժակացն զբանս եւ զխորհուրդս այլոց դատին. (Խոր. ՟Ա. 1։ Խոսր.։ Յհ. կթ.։ Վրք. ոսկ.։)

Մարտնչելով ընդ մարմնոյ՝ հոգւոյն ախորժակօք։ Ո՛չ թէ ի տկարութենէ վերջացար կատարել զբանս օրինացն, այլ կամաւ ինքնայօժար ախորժակացդ. (Շ. թղթ.։ Լմբ. սղ.։)

Ամենայն գաւառ եւ ազն եւ քաղաք՝ չար ախորժակօք վարուց լի լինէր։ Զէնս շարժեալ յաջողակաբար, եւ այլ պատերազմականս ուսեալ ախորժակս. (Փիլ. իմաստն.։ Խոր. ՟Բ. 76։)

Ձեռագործականն բոլոր ախորժակք, եթէ զինուորականն, եւ եթէ մշակականն իցէ, եւ կամ նաւաստականն տեղեկութիւն։ Յի՛նչ եւ ձեռնարկիցէ ոք վարժելոցն եւ հրահանգելոց յանցնիւր ախորժակս։ Զկենցաղ օգտակարագոյնս ախորժակացն։ Քերթողականս ախորժակ։ Ընդդէմ ամենաբարի ախորժակի. եւ այլն։ (Պիտ.։)


Ախորժական, ի, աց

adj.

pleasing, agreeable, sweet, amiable, delightful.

· Calfa

NBHL (3)

Զախորժականսն ասաց. զի յախորժականն դիւրաւ մեղկէին։ Ասասցուք նմա զախորժական զձայնն։ Ախորժական էր նոցա չարչարել վասն Քրիստոսի։ Զքոյոցդ ախորժականաց կնդրկաց։ Երեւելիքն դաժանք են, եւ աներեւոյթքն ախորժականք. (Ոսկ. մ. ՟Ա։ Լծ. կոչ.։ Խո եւ Նար. երգ.։)

Զընչից չքաւորութիւնն ուրախութեամբ տանէին, եւ բազում ախորժական դիւրութեամբ. (Ոսկ. ես.։)

Ո՛չ ի հարկէ էր, այլ ի զեղխ եւ յախորժական կամաց։ Վասն մարմնասիրութեան եւ ախորժական ցանկութեանն։ Չար գոլն՝ ախորժական կենցաղավարութիւն (է) ... Ոչ զբնաւորական մահն, այլ զախորժականն. որով մեռելութիւն գործէ ախտից. (Գէ. ես.։ Եզնիկ.։ Սահմ. ՟Ը։)


Ախորժահամ

adj.

pleasing to the taste, savoury, sweet;
good to eat, savoury.

· Calfa

NBHL (2)

Ախորժ համով. համեղ. քաղցրահամ. աղէկ համով. տաթլը, լէզիզ, լէզէթլի.

Հայցեմք ի ճաշակողացդ յայսմ սեղանոյ՝ յոքնօրէն եւ ախորժահամ հանդերձելոյ. (Նար. յիշ.։)


Ախորժաճաշակ

adj.

cf. Ախորժահամ.

· Calfa

NBHL (1)

cf. Ախորժահամ. Քաղցր՝ իրօք կամ նմանութեամբ.


Ախորժանք, նաց

s. pl. appetite;
desire, pleasure;
ախորժանօք, with appetite;
with pleasure.

· Calfa

NBHL (3)

Ախորժանք կերակրոցն երեւեցուցանեն, եթէ որովայնապարարք եմք. (Ճ. ՟Ժ.։)

Ոչ անկեալք ի չար եւ ի դժնեայ ախորժանս վարուց. (Փիլ. իմաստն.։)

Նա ախորժանօք համբերէ այսմ ամենայնի, եւ ախորժելով քաղցնու, զի դու կերակրեսցիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։)


Ախորժելի, լւոյ, լեաց

adj.

desirable, pleasing, agreeable.

· Calfa

NBHL (3)

Ջուր ցուրտ անձին ծարաւոյ ախորժելի է. (Առակ. ՟Ի՟Ե. 25։)

προσηνής jucundus, suavis Ախո՛րժ. ախորժական. հաճելի. հաճոյական. սիրելի. բաղձալի. ցանկալի. քաղցր. խօշլանաճագ, հազ էտէճէք, խօշ, մագպուլ, լէզիզ, լադիֆ.

Ախորժելի վերնոցն։ Բարեբանեալ կամաց քոց ախորժելիք։ Ախորժելի (Աստուծոյ) բնակարանք։ Յաւէտ ըղձական եւ ախորժելի խորհուրդ ցուցանի։ Ընդ անտկար կարելոյդ՝ եւ կամելդ է ախորժելի։ Յոր զկենդանութիւն շնչոյս լքանելն է ախորժելի. (Նար.։)


Ախորժեմ, եցի

va.

to taste of, to relish, to like;
to love, to take pleasure in;
to desire, to aim at;
ոչ —, to take a disgust for or to;
Թէ ախորժէք, if you please.

· Calfa

NBHL (7)

Ախորժեցին զմահ, եւ ոչ զկեանս։ Մինչչեւ ախորժեալ զչարութիւն՝ ընտրեսցէ զբարին։ Ոչ ախորժեաց ժողովուրդդ այգ զջուրն Սիլովայ։ Ինքեանք ընտրեցին զճանապարհս իւրեանց, եւ զգարշելիս իւրեանց՝ զոր անձինք իւրեանց ախորժեցին։ Ախորժելով արբջիք. եւ այլն։

Սիրելի իմ, զոր ախորժեաց անձն իմ։ Նա միայն ի մեծատանց ախորժեաց զաղքատացն հանդերձս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)

Եթէ զհաւուց ախորժեսցես միս։ Որպէս իմս ախորժեն կամք. (Արշ.։)

Զիւրսն ցուցանէ ախորժօղս։ Ախորժողացն զերկնիցն կայան։ Զախորժողաց բանին. (Պիտ.։ Նար. խչ. եւ Նար. երգ.։)

Կալցի զայս ոք, որպէս եւ ախորժէ. (Նախ. ՟ա. մակ.։)

Առցուք, թէ ախորժէք, նախ զօրէնս Աստուծոյ ի ձեռս մեր. (Լմբ. ատ.։)

Պղատոն ոչ ախորժէ յանձնէ եւ ի մարմնոյն գոլ զկենդանին։ Արիստոտելէս ի միայնոյ յարենէ ախորժէ լինել զմարմինս կենդանեացն. (Նիւս. բն.։)


Ախորժիմ, եցայ

vn.

cf. Ախորժեմ.

· Calfa

NBHL (1)

Եթէ ախորժիս, այժմ թողից զայսոսիկ. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Ախորժութիւն, ութեան

s.

pleasure, taste.

· Calfa

NBHL (2)

Ոչ ըստ մարմնոյ ախորժութեան բաղձանաց, այլ առ գութ սիրոյն Քրիստոսի. (Եղիշ. երէց.։)

Դարձցի մրրկին սաստկութիւն ի սիկ ախորժութեան։ Այս ախորժութիւն ճաշակաց՝ բարեբանեալդ քո քաղցրութեան. (Նար. ՟Լ՟Բ. ՟Հ՟Դ։)


Ախտաբար

adv.

viciously, passionately.

· Calfa

NBHL (5)

ἑμπαθῶς ut affectibus obnoxius Կրիւք. կարեօք. ըստ կարեաց մարմնոյ.

Ախտաբար՝ ի՛մն Աստուած ոչ ծնաւ. աստուածավայելչապէս ասեմ զծնունդն։ Կերակրոց եւ ըմպելեաց ախտաբար հոսմանց. (Նիւս. թէոդոր.։ Շ. թղթ.։)

Ոչ է պարտ յաղագս մսոց ախտաբար ունել. (Բրս. կան.։)

Եթէ ախտաբար ստացեալ էր զպարտէզն. (Վրք. հց. ՟Բ։)

Կամաւ ընթանամ ախտաբար զհետ դիւասերմ որոմանցն. (Մարաթ.։)


Ախտաբեկ

adj.

crushed, oppressed by illness.

· Calfa

NBHL (1)

Որդնալից տրորեալ, ախտաբեկ, սովաբեկ. (Ոսկ. փիլիպ.։)


Ախտաբեր

adj.

morbific, engendering diseases or passions.

· Calfa

NBHL (1)

Ծնունդն՝ որ ի մարմնոյ է, գիշերային կոչի, եւ ախտաբեր։ Ախտաբեր թշուառութիւնք աղքատաց. (Զքր. կթ. հմբ.։ Եղիշ. ՟Ե։)


Ախտաբոյժ, բուժի, ժից

s. adj. physician;
that cures diseases, restorative.

· Calfa

NBHL (2)

Բուժիչ ախտից. ապաքինիչ ցաւոց. ըռընտցնօղ. սաղալտըճը.

Զթարախածուծս ի կենդանեացդ (զտզրուկս) իբրեւ զախտաբոյժս մեծարեալ՝ զնոսա Աստուածս անուանեցին. (Յհ. իմ. պաւլ.։)


Ախտակիր, կրի, րաց

adj.

subject to diseases or passions.

· Calfa

NBHL (5)

Ախտակիր մեր մարմին՝ առաւելութեամբ եւ պակասութեամբ վշտանայ։ Սոքօք եւ զայլսն զախտակիրս խրատէ։ Աղաղակեմ ընդ ախտակրին. (Բրս. հց.։ Ոսկ. յհ. ՟Ա. 37։ Յիսուս որդի.։)

Ազատիս յամենայն ախտակիր խորհրդոց մարմնոյ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

ԱԽՏԱԿԻՐ ԼԻՆԵԼ. Կամաւ կրել զկիրս մարդկայինս, կարեկիր եւ կարեկից գտանիլ.

Ախտակիր եղեր հողեղէն բնութեանս։ Զչարչարանս յանձն առեր, ախտակիր հողեղինացս եղեր. (Շար.։)

ἑμπαθής passionubus aut morbs obnoxius Ենթակայ ախտից ցաւոց. ախտաժետ. ցաւոտ. մարազլը.


Ախտակրեմ, եցի

vn.

to be ill, to suffer.

· Calfa

NBHL (5)

Եւ կարեկից լինել. վշտանալ. ցաւակցիլ. տէրտլէլմէք.

Զոր ի յաչաց բանիդ քո արտօսր՝ առ որ մերովս ի յիւրն ախտակրեաց. (Նար. ՟Խ՟Ը։)

Եւ ցաւագնիլ. խօթանալ. կրել զախտ մարմնոյ կամ հոգւոյ. վարակիլ յախտաւոր կիրս. ցաւ ունենալ. մարազլը օլմագ.

Ի բժշկութիւն ախտակրելոց. (Յհ. կթ.։)

Ախտակրեցան մասնաւորքն ի բոլորին։ Ամենայն զգայութիւնք ախտակրեալք՝ գողացեալ եղեն ընդ հեշտութեանն. (Եղիշ. դտ.։)


Ախտակրութիւն, ութեան

s.

illness, sickness, distemper;
suffering.

· Calfa

NBHL (5)

Քստմնելի ախտակրութիւն։ Հոգւոյ եւ մարմնոյ, կամ աստեաց ախտակրութիւն։ Ի վեր է (Աստուած) Քրիստոս զամենայն ախտակրութիւնս ... Հոգիք սրբոցն հեռի են յայսպիսի ախտակրութեանց։ Մարդկեղէն մտաց ախտակրութիւն է. (Մագ. ՟Ա։ Շ. բարձր.։ Սարգ. յկ. եւ Սարգ. ՟բ. պետ.։ Իգն.։)

Սիրեմ բնաւորապէս, եւ մոլիմ յախտակրութիւն։ Ձայնից քաղցրութիւն ի բազում ախտակրութիւնս ցնդեաց. (Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Դ։)

Կամ ախտակցութիւն. ցաւակցութիւն.

Անախտակրին ախտակրութիւն ի մարմնի։ Զամենայն ախտակրութիւնս մերոյ բնութեանս յանձն առեր առանց մեղաց. (Գագիկ առ ռոմանոս.։ Գանձ.։)

πάθος passio, ut morbus animi, aegritudo Կիրք ախտից հոգւոյ եւ մարմնոյ. ախտաւորութիւն. տկարութիւն. մարազ.


Ախտահալած, ից

adj.

that drives away or cures diseases.

· Calfa

NBHL (2)

Հալածիչ եւ փարատիչ ախտից ցաւոց. բժշկարար. ըռընտցնօղ ազրըյը տէֆ էտիճի.

Ախտահալած բժշկութեամբ մերձաւորս արարեալ։ Տո՛ւք զվարձ իմ՝ զախտահալած բժշկութեանցն։ Անդ գտանին ախտահալած սպեղանիք. (Ագաթ.։) (Տօնակ.։) (Յհ. տար.։ Փարպ.։)


Ախտամոլ, ից

adj.

vicious;
lascivious.

· Calfa

NBHL (2)

ԱԽՏԱՄՈԼ եւ ԱԽՏԱՄՈԼԻ. Մոլեալ ախտիւք. զակատեալ զհետ ցանկութեանց մարմնոյ.

Սեղան ամօթոյ արարեալ էր ախտամոլաց ի պատրանս, որպէս թէ շնորհօղ տռփանաց իցէ. (Մխ. երեմ.։)


Ախտամոլութիւն, ութեան

s.

concupiscence, luxury.

· Calfa

NBHL (1)

Մոլութիւն ախտից. ցանկասիրութիւն. հեշտախտութիւն.


Ախտանամ, ացայ

vn.

to be sick or ill;
to have bad habits, to be vicious.

· Calfa

NBHL (15)

νοσέω, ἁλγέω, ἁσθενέω, μονέω, πάσχω morbo laboro, doleo, aegroto, patior Նեղիլ ախտիւք ցաւոց. խօթանալ. ցաւագնիլ. տկարանալ. ցաւ քաշել, հիւընդնալ. աղրը սըզը չէքմէք, խասթա օլմագ.

Որք խոստանային հալածել յանձնէ ախտացելոց, նոքա զծաղրալից երկիւղն ախտանային։ Մարմինք նորա ախտացան։ Ախտացան ասայի ոտք։ Տաց ախտս, եւ ախտասցին ի նմին. (Իմ. ՟Ժ՟Է. 8։ Յոբ. ՟Ժ՟Դ. 22։ ՟Բ. Մնաց. ՟Զ. 12։ Երեմ. ՟Զ. 21։)

Բիբք աչաց յախտանալն այլում կարօտանայ աչաց։ Ախտանամք եւ մեռանիմք, որպէս ոչ կամիմք. բայց հոգւով՝ եթէ կամիմք, ոչ ախտանամք եւ ոչ մեռանիմք. (Շ. թղթ.։)

Ախտացան արմատք Եփրեմայ. (Ովս. ՟Թ. 16։)

Ախտանան առ ասացեալսն։ Սպասէր նմա (զի սպանցէ). եւ այսպէս միշտ ախտանայր առ նա. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։ Մագ. ՟Լ՟Է։)

Եթէ ոչ ինչ ախտացաք ի գոյս ապականացուս. (Իգն.։)

Ի մարդկային իմն ախտէ ախտացեալ էին յայն։ Համբոյրն պղծութեան, որով ախտանայ հոգին. (Իգն.։ Բրսղ. մրկ.։ Սարգ. ՟ա. պետ. 12։)

Հինգ բանիւ ըստ զգայութեանցն, որով ախտացան. (Արշար. ՟Ի՟Ը։)

Յետ մարմնականին ախտի վճարելոյ՝ ախտանամք օր ըստ օրէ իմանալեաւս՝ փոքու եւ մեծաւ։ Զի մի՛ կարծիցիմք ախտանալ յերկուց զմին, արհամարհութիւն կամ անգիտութիւն. (Շ. թղթ.։)

Զպեղեայ զթետտաղացւոց գոռոզին ախտանալ (զյիմարութիւն)։ Զփարաւոնին ախտացաք զծանրասրտութիւն. (Յհ. իմ. ատ.։ Լաստ. ՟Ժ՟Ա։)

ախտացեալ, ցելոյ, ոց. ա. Խօթ. հիւանդ. ախտաժէտ. մարազլը. խասթա.

Ախտացեալս ոչխար։ Ախտացեալք տեսանելեօք, կամ մեղօք։ Ախտացելոց դեղ առողջութեան. (Նար.։)

Վա՛յ ախտացելումն յախտէ, որ խոցի՝ եւ ոչ ընդոստնու. (Շ. թղթ.։)

Ախտացելոց ի պէսպէս ցաւս. (Պտրգ.։)

Արտաքս ելանեն երեխայքն, եւ ընդ նոքօք ախտացեալքն, եւ որք ընդ ապաշխարութեամբ են։ Զերեխայսն, եւ զախտացեալսն, եւ որք ընդ ապաշխարութեամբն։ Զախտացելոցն բազմութիւն. (Դիոն. եկեղ. ՟Գ։)


Ախտասէր

adj.

that loves vices, vicious, devoted to passions.

· Calfa

NBHL (4)

φιλοπαθής, φιλήδονος indulgens affectibus, amans voluptatis Սիրօղ հեշտախտութեան. ցանկասէր. մարմնապաշտ. հէվայի նէֆսէ դապի.

Լինի ախտասիրին վիճակ ախտն։ Ո՛չ է յախտասիրացն։ Եղեւ ախտասէր փոխանակ առաքինասիրի. (Փիլ. այլաբ.։)

Գործակցաց ախտասիրաց. (Յճխ.։)

Ախտասէր եւ անարի բարք։ Իմացեալ զախտասէր բարս նորա. (Փիլ. լին.։ Խոր. ՟Ա. 16։)


Ախտասիրութիւն, ութեան

s.

sensuality, love of vice, dishonest desires.

· Calfa

NBHL (2)

Զախտասիրութիւնն ընտրեալ քան զաստուածսիրութիւնն։ Զոր յախտասիրութենէ իւրմէ գտանելոց էր մարդն։ Յանասնական ախտասիրութենէն դարձուսցէ. (Փիլ. այլաբ.։ Խոսրովիկ.։ Երզն. լուս.։)

τό φιλοπαθές amor affectuum Սէր ախտից. ցանկասիրութիւն.


Ախտասպան, ից, աց

adj.

that mortifies or controls his passions.

· Calfa

NBHL (2)

Որ սպանանէ զախտս մեղաց. իր մոլութիւնը կոտրօղ.

Մեք ոչ ուսաք մարմնասպանք լինել, այլ՝ ախտասպանք։ Մարմնասպան լինելով յաւէտ՝ քան թէ ախտասպան. (Վրք. հց. ձ։ Յհ. իմ. ատ.։)


Ախտարակք, աց

adj. adv.

s. pl. lot, disposition, nature, fate;
natural, physical;
յախտարակաց, physically, naturally.

· Calfa


Ախտարար

adj.

morbific.

· Calfa

NBHL (2)

Արարող կամ պատճառ ախտից մարմնոյ եւ հոգւոյ. մարազ կեթիրէն, մարազի.

Զախտարար պատճառս մաղձիցն ի բաց լուանամք ի մարմնոյս։ Հարցանելով ցհիւանդն զախտարար պատճառսն. (Շ. մտթ.։ Սարգ. ստէպ։)


Ախտարծարծ

adj.

that excites illness, bad passions;
— կերպարան, voluptuous image.

· Calfa

NBHL (2)

Արծարծիչ ախտից. գրգռիչ ցանկութեան. մարազը դեփրէտէն.

Ատարծարծիցն պոռնկապատիր պատկերացն կերպարան. (Նար. կ.։)


Ախտարք, րաց

s. pl. horoscope, nativity, stars.

· Calfa

NBHL (4)

գրի եւ ԱՂԹԱՐՔ. ի պրս. ախթէր, որ է աստղ. ὠροσκόποι qui natalem horam observant, γενεθλιαλόγοι qui praedictiones e natali die faciunt Ժամագէտք. աստղահմայք, ծննդաբան աստեղագէտք. գուշակք, գէտք, որք զբախտս սուտս գուշակեն ի դրից աստեղաց ըստ ժամու ծննդեան ուրուք. դալի թութուճու միւնէճճիմլէր.

Իսկ այլ ախտարք եւ ապախտարք ըստ երկոտասանիցդ ասեն բաժանեալ։ Այսուհետեւ լքցուք որ ինչ յաղագս ախտարաց եւ ապախտարաց են ասացուածք. (Շիր.։)

Եւ աստեղք կամ բախտք գուշակութեանց. եըլտըզ, բախթ, ախթէր.

Սիրեցեր զդեւս, եւ զախտարս, եւ զտարերաց նմանութիւնս։ Զախտարաց եւ ժամուց տուրեւառիկ գեղազանակս. (Եփր. ի ծաղկազարդ.։ Տօմար.։)


Ախտաւոր, աց

adj.

vicious, passionate;
ill, infirm;
morbid.

· Calfa

NBHL (5)

Ախտացեալ մարմնով կամ հոգւով. մարազլը.

Եւ ընդ միւսոյ ախտաւորին, ի քղանցս տեառնըդ հպողին. (Յիսուս որդի.։)

Եւ ախտական. ախտային. կրական. ուր իցէ ախտ ինչ, կամ կիրք զգայական. եւ մոլեկան. անկարգ.

Ախտաւոր շարժմանց՝ որք ըստ հոգւոյ եւ մտաց։ Ախտաւոր սէր, կամ պատերազմ. (Շ. թղթ.։ Լմբ. սղ.։)

Ախտաւոր եւ անարժան համբուրիցն ... Յախտաւորս յայս անկանիցի համբոյր։ Առանց ախտաւոր հեշտութեանց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։ Վրդն. երգ.։)


Ախտաւորութիւն, ութեան

s.

illness, malady;
bad disposition, vice, passion.

· Calfa

NBHL (4)

Եւ անդ ախտաւորութիւն է, եթէ մարմնաւորապէս առեալ լինիցի։ Ի բաց մերժել (ի հրեշտակաց) զնիւթեղէն ախտաւորութիւնսն. (Առ որս. ՟Գ։ Դիոն. երկն.։)

Աճումն մեր, եւ ախտաւորութեամբ ի վերայ երկրի բազմանալ։ Անբանիցն ըստ ժամանակի ընդունել զայսպիսի ախտաւորութիւն. (Զքր. կթ.։ Պիտ.։)

Ախտացեալ էք յախտաւորութիւն անառողջութեան. (Եղիշ. ՟Ը։)

Զանազանից ախտաւորութեանց մահացուցանողաց։ Ջերմնատագնապ ախտաւորութեանց աստուծով փարատիչ։ Շօշափեա՛ բժշկապէս զամենաթշուառ ախտաւորութիւնս. (Նար.։)