Entries' title containing տ : 10000 Results

Մետաքսագործ, աց

s. adj.

silk-manufacturer, silk-merchant;
producing silk.

NBHL (3)

Գործօղ մետաքսաց, եւ մետաքսեայ իրաց.

Զխոյրարար ոմն մետաքսագործ մկրտեալ. (Խոր. ՟Բ. 20։)

Մետաքսագործ կերպասի (կամ կերպասուց). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Մետաքսագործութիւն, ութեան

s.

silk-manufacture, silk-mill;
silk-husbandry, sericiculture.


Մետաքսահիւս

adj.

woven or made with silk.

NBHL (2)

Հիւսեալ ի մետաքսէ.

Բեհեզազանգուած՝ մետաքսահիւս շաղաշարման. (Նար. խչ.։)


Մետաքսառէչ

adj.

having the warp of silk.

NBHL (3)

Որոյ առէչքն են ի մետաքսէ. մետաքսահիւս.

Բերէին զգոյնագոյն նարօտս պատանաց, զմետաքսառէչս եւ զոսկեթելս կերպասուցն. (Ագաթ.։)

Ագուցին նմա ... գրաստս (գրատս) սնդոյ մետաքսառէչս. (Կաղանկտ.։)


Մետաքսավաճառ, աց

s.

silk-mercer, silk dealer;
haberdasher, mercer.


Մետաքսավաճառութիւն, ութեան

s.

silk-trade;
mercery.


Մետաքսեայ, էի, ից

cf. Մետաքսեղէն.

NBHL (6)

σηρικός sericus. Կազմեալ ի մետաքսէ. ապրշմի. ապրշմեղէն. շերամեղէն.

Զնիւթսն մետաքսեայս՝ զորս եւ ոչ ի հանդերձն պարտ էր արկանել, ի կօշիկս կարեալ դրոշմէ. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Զհետեւակս՝ պահապանս քաղաքացն, որք զմետաքսեայսն ունէին զվիշապս. (Խոր. ՟Գ. 37։)

Հովուաց եւ անդէորդեաց մետաքսեայս զգենուք պատմուճանս. (Ասող. ՟Գ. 3։)

Պատուական նիւթք մետաքսէից. (Նար. մծբ.։)

Մետաքսեայ զգեստ։ Փոխանակ մետաքսէիցն կերպասուց. (Լմբ. առ լեւոն.։ Գէ. ես.։)


Մետաքսեղէն

adj. s.

of silk, silky, silken;
—ք, silk-manufactures, silk-goods.


Մետէորադիտակ, ի

s.

meteoroscope.


Մետէորայ

cf. Օդերեւոյթ.

Etymologies (2)

• «օդերևոյթ». ունի միայն ՓԲ. որից մետէորաբանութիւն, մետէորաբան, մետէորաբանական, բոլորն էլ գործածական միայն նոր գրականում։

• = Իտալ. meteora բառից, որ փոխառեալ է յն. μετέωρον «վերին բարձրագոյն (յատկա-պէս օդի խաւերի համար ասուած)» բառից. ծագում է μετα «ընդ»+ αείρω «բարձրաց-նել» բառերից։-Աճ.


Մետուլփեան

adj.

supreme, high, sublime.


Մետրապօլիտ, լտաց

s.

metropolitan.

NBHL (5)

ՄԵՏՐԱՊՕԼԻՏ μητροπολίτης metropolita, episcopus metropolitanus. գրի եւ ՄԵՏՐԱՊՕՂԻՏ, ՄԵՏՐՈՊՕԼԻՏ, լտունք. Բառ յն. միդրօբօլիդիս. այսինքն մայրաքաղաքացի. որպէս Արքեպիսկոպոս մայրաքաղաքի.

Ղեւոնդիոս արքեպիսկոպոս մետրապօլիտ մեգաղէ՛ կեսարու. (Ագաթ.։)

Մետրապօլիտս կացուցանէին։ Սիւնեաց ետուն զհատիւ լինել մետրապօլիտ հայոց՝ խաչանիշ մերածանօք. (Յհ. կթ.։ Ոսկիփոր.։)

Գո՛րծ է նոցա ձեռնադրել զմետրոպօլիտս։ Ժողովեալ զամենայն մետրոպօլտունս իւր. արար սիւնհոդոս մետրապօլտօքն. (Լմբ. պտրգ.։ Հ. կիլիկ.։)

Երրորդ դասք եկեղեցւոյ մետրապօլիտք, որք ըարգմանին մայրաքաղաքացիք. (Մխ. դտ.։)


Մետրապօլտութիւն, ութեան

s.

dignity of a -;
archbishopric.

NBHL (1)

Կացեալ յաթոռն մետրապօլտութեան (սիւնեաց). (Ուռպ.։)


Մերատիպ

cf. Մերակերպ.

NBHL (1)

Եղիա՝ հրոյն վերամբարձեալ կառօք ... յողջոյն եկեալ մերատիպ էական լուսոյն. (Խոր. վրդվռ.։)


Մերկամարտ, ից

cf. Մերկամարտիկ.

NBHL (6)

παλαίων luctator. Մերկ մարտնչօղ. ըմբիշ. բռնամարտիկ.

Մերկամարտ մարտիկ արանց նմանեալ. (Եւագր. ՟Ժ։)

Մրցականաց եւ մերկամարտից ի վերայ հոսմանց. (Պղատ. օրին. ՟Է. (գրեալ էր մերկամարտուց։))

Որք ի մերկամարտսն հանդէսս պարապեն։ Ի մերկամարտ նահատակութիւնսն, որք ի կռուարանսն սովոր են. (Բրս. սղ. եւ Բրս. գոհ.։)

ՄԵՐԿԱՄԱՐՏՔ գ. πάλη lucta. Մերկակռիւ ագոն. ըմբշամարտութիւն. բռնամարտութիւն.

Ծառ, զոր ի հանդիսի մերկամարտից ցցեալ զարդարեն. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Մերկամարտիկ

s.

bare athlete or wrestler;
—ք, wrestling.

NBHL (7)

Մերկամարտիկքն նեղին եւ նեղեն զմիմեանս։ Ճարտար մերկամարտիկ ընդդէմ մոլութեան գտանի. (Եւագր. ՟Ը. ՟Ժ։)

Մերկամարտիկ ճգնութիւն (ըմբշաց). (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Սոքա մերկամարտիկք ելով ըմբշամարտիկ. (Մագ. ՟Ժ՟Ը։)

Սպառազէն արիութեամբ՝ մերկամարտիկն մրցութեամբ. (Նար. ՟Լ՟Ա։)

Ընդ որչափ այժմ առ մերկամարտութեանս օրինադրեցին այնոքիկ՝ որք մերկամարտիկք են, թէ զի՛նչ է բարւոք մերկամարտուցելոցն գործք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Կամ իբր մ. Մերկ մարտնչելով.

Յակոբ՝ մերկամարտիկ ընդ աստուծոյ մրցէր. (Մագ. ՟Ժ՟Գ։)


Մերկամարտութիւն, ութեան

s.

wrestling naked.

NBHL (3)

πάλη lucta. Մերկ ըմբշաց մարտ.

Կատարելապէս կրթեալ իցէ մրցանօք, կամ մերկամարտութեամբն. (Պղատ. օրին. ՟Է։)

Զմերկամարտութեանն զոմանս ասացաք։ Յոյժ յաւէտագոյն մեզ այսպիսի մերկամարտութիւնս. (անդ։) cf. ՄԵՐԿԱԿՐԹՈՒԹԻՒՆ։


Մերկապատեան

adj.

unsheathed, drawn.

NBHL (2)

Մերկեալ ի պատենից.

Փայլատակունք ի մերկապատեան վաղակաւորացն բազմութենէ հատանէին. (Յհ. կթ.։)


Մերկատարր

adj.

naked, bare.

NBHL (2)

Լոկ տարերբ մարմնոյ, կամ կիսամերկ.

Ի վերայ աղբոցն մերկատարր անկեալ տեսանէր. (Ոսկ. ի հերոդ.։)


Մերկատիգ

adj.

hare-armed.


Մերկատիտ

adj.

bare-bosomed, bare-breasted.

NBHL (3)

Իբր Մերկածիծ. մերկ ստեամբք. (որպէս եւ դիել՝ է ծծել)

Փառանձեմն մերկատիտ ի մէջ աշխարանին կոծէր. (Բուզ. ՟Դ. 15։)

Զանառակութիւն կոծողացն եւ փետողացն, եւ զմերկատիտ արիւնահանացն. (Մանդ. ցանկ. (գրեալ էր՝ մերկատիկ։))


Հոսանուտ

adj. fig. s.

flowing, running, fluid;
transitory, transient;
fluid;
ելեկտրական — electric fluid.

NBHL (10)

Ջրոյն՝ երկակի, ոմն գէջ, եւ ոմն հոսանուտ՝ սեռք սորա. (Պղատ. տիմ.։)

Կարծրն քեզ հոսանուտ է, եւ լոծն քեզ պնդակազմ։ Հոսանուտ եւ ստորածորելի նիւթից գերափառ. (Նար. ՟Ծ՟Գ. ՟Ղ՟Գ։)

Զհոսանուտ եւ զլոյծ բնութիւնն ջուրց բարւոք պնդեաց. (Իգն.։)

Ընթացուցանելով ի ժամս հոսանուտ անձրեւաց, եւ արեգակնակէզ տօթոյ. (Վրք. ոսկ.։)

Հոսանուտ բնութիւն ծովու։ Անլիր է ծով, եւ հոսանուտ մարմին. (Պիտ.։ Նախ. ժող.։)

Ո՛չ կերակուր հոսանուտ առ ի լրութիւն անապականին. (Արծր. ՟Ա. 1։)

Այսչափ շահք օգտից ի զղջմանէ արտասուաց, որ շարժեն զբարս հոսանուտս ի գիւտս փրկութեան. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Հոսանուտ եւ եղական բնութեանս. (Սարգ. յկ. ՟Դ։)

Հոսանուտ բնութեամբս յար փոփոխիմք. (Լմբ. սղ.։)

Ի հոսանուտ վայրէ կենցաղոյս (հանգոյն գետոյ). (Յհ. իմ. եկեղ.։)


Հովանուտ

adj.

shady, umbrageous, overshadowing.

NBHL (1)

Որ ինչ միանգամ թաւ եւ տերեւախիտ էր, եւ հովանուտ. (Նիւս. կազմ.։)


Հովիտ, վտի, վտաց

s.

valley, vale, dale;
plain.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «ձոր» ՍԳր. «ցածր բըլ-րակ, մի քիչ խոր՝ դարուվար տեղ» ԱԲ. «խո-ռոչ» Պղատ. տիմ. որից հովտանալ Նիւս. երգ. հովտագոյն Փիլ. հովտաձև Խոր. Արծր. հովտային Ասող. հովտութիւն Փիլ. լին. հով-տաբար Նիւս. կազմ. բոլորահովիտ Թէոդ. կոյսն. ջերմահովիտ Յհ. կթ. գրուած է ովիտ Խոր. Ա. 16. Արծր. հրտր. Պատկ. 112. եր-կու ձևով էլ մտնում է բազմաթիւ տեղական յատուկ անունների մէջ. ինչ. Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ, Արճիշակովիտ ևն-

• ՆՀԲ լծ. թրք. օվա «դաշտ». բայց թը-ւում է հանել հով, հովուել բառերից։ Մորթման ZDMG 31, էջ 415, 611 բևեռ. uevit, vedia։-Pedersen, Հայ. դր. լեզ. 219 -իտ մասնիկով հով «զով» բառից. հմմտ. օժ-իտ։ Karst, Յուշարձան 421, 428 թթր. օսմ. ova «դաշտ», 430 թթր. kab, kob, kov, kev «ուռչիլ, կոլոր, դա-տարկ» արմատներից։ Petersson IF 43 (1925), 72 հով բառից՝ ինչպէս Peder-e։

NBHL (3)

αὑλών, κοιλάς, κοιλότης vallis, convallis, concavita եւ νάπη . (որ է անտառ), եւ campus (որ է դաշտ) (լծ. թ. օվա ). Հով, եւ խոտաւէտ եւ ծաղկաւէտ վայր դաշտային ի ծոցս եւ ի ստորոտս լերանց. ձորակ. եմակ. ծործոր. տեղի յարմար հովուելոյ զխաշինս.

Հովիտն ի մէջ նոցա (երկուց լերանց)։ Արօտականաց՝ որք էին ի հովիտսն։ Բնակիչք հովտաց։ Ծործոր հովտի։ Իջանել ի հովիտսն։ Գնաց ի հովիտս աղտիցն։ Զհովիտս նորա՝ որ առ լերամբն։ Հովիտք բազում արասցեն ցորեան.եւ այլն։

Զներքինսն զմաղին ի հրոյ բաղկացոյց, եւ շուրջն ապա ե զհովիտսն յօդոյ տեսակէ. եւ զմիւս հովիտն մաղի առ ամենայն մարմինս եւ այլն. (Պղատ. տիմ.։)


Հովուապետ, աց

s. fig.

chief shepherd;
Jesus-Christ;
pontiff, archbishop.

NBHL (7)

ἁρχιποιμήν princeps pastorum. Գլուխ եւ պետ հովուաց. եւ Քրիստոս տէրն մեր. որ եւ Հօտապետ. եւ Փոխանորդն քրիստոսի. քահանայապետ. եպիսկոպոսապետ.

Վիճէին ընդ հովուապետսն եւ ընդ հօտերէցսն. (Փիլ. իմաստն.։)

Յերեւել հովուապետին ընդունիջիք զանթառամ փառաց պսակն. (՟Ա. Պետ. ՟Ե. 4։)

Հովուացն հովուապետ յիսուս։ Փրկիչն մեր յիսուս հովուապետ։ Կոչէ զիս հովուապետն քրիստոս. (Սկեւռ. ի լմբ.։ Մծբ. ՟Ժ՟Ը։ Ճ. ՟Ա.։)

Հովիւքն օրինակք եկեղեցւոյ հովուապետաց, որ տքնին ի վերայ խաշանց. (Տօնակ.։)

Քաջ հովուապետս վլասիոս. (Ճ. ՟Ա.։)

Պահեալ զհովուապետն խաշանց քոց բանաւոր հօտի։ Հովուապետին անյայտ եղեալ։ Հովուապետաց հանդէսս. (Նար. գանձ խչ.։ Շ. վիպ.։ Երզն. լս.։)


Հովտաձեւ

adj.

valley-shaped, valleyed;
concave.

NBHL (6)

κοῖλος cavus. Որ ինչ ունի զձեւ եւ զնմանութիւն հովտի. տափակ, տըփկած, դարուվար, խորունկ, վար ինջած.

Շէնք ոչ սակաւք ի հովտաձեւ ձորակին. (Խոր. ՟Ա. 15։)

Ելեալ ի հովտաձեւ տափարակն. (Ճ. ՟Բ.։)

Ի փոքր վիմամէջս ի կարկաչս հովտաձեւս։ Եւ քաղաքն ի հովտաձեւ դաշտին. (Արծր. ՟Ա. 10։ ՟Դ. 2։)

Եւ ինքն կատար լերինն հովտաձեւ գոգացեալ. (Եղիշ. երէց.։)

Լեառն արագածայ ի չորս բաժանի լերինս մեծամեծս, եւ մէջ նոցա գոգ հովտաձեւ հարթայատակ. (Վրդն. աշխարհ.։)


Հովտանամ, ացայ

vn.

to sink, to give way, to fall in.

NBHL (2)

κοιλαίνομαι cavor κοῖλος γίνομαι cavus fio. Զգենուլ զձեւ հովտի. գոգանալ. խորունկնալ, իջնալ.

Հովտանայ հարկաւորապէս ձեղունն՝ տեղի տալով ծանրութեան ջրոցն։ Զի մի՛ երբէք կակղացեալք հովտանայցեմք. (Նիւս. երգ.։)


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

Etymologies (4)

• , ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։

• = Բնիկ հայ բառ, հնխ. od-«բուրել, հոտ արձակել» արմատից. հմմտ. յն. ὸδμή (ատտ. ὄσμή), όδωδή «հոտ, բոյր, անու-շահոտութիւն», ὄζω (<* ὄδǰω) «բուրել». εύ-ώδης «անուշահոտ», δυσώδης «ժան-տահոտ», ὄσ-φραίνω «հոտոտել», լտ. oleo «հոտիլ», odor «հոտ, բոյր» (իտալ. odore, ֆրանս. odeur, սպան. olor «հոտ»), ալբան. ameze (*odmā+zε) «հոտ, դառն համ», լիթ. údžiu, usti «հոտոտել», լեթթ. uódu «բու-րել», լիթ. udimas «հոտ» (Boisacq 684, Trautm. 202, Walde 537, Berneker 24, Er-nout-Meillet 665, Pokorny 1, 174)։-Հիւբշ. 468։

• ՆՀԲ լծ. լտ. օ՜տօռ, յն. օտմի՛, օսմի, թրք. գօգու, գօխու։ Peterm. 21, 26, 38 լտ. odor։ Windisch. 22 լտ. putidus. foeteo։ Պատկ. Изсльд. էջ 11 զնդ. bao-δa, պրս. boy, լատ. putor «նեխիլ»։ Հիւբշ. Arm. St. էջ 39 վերի մեկնութիւ-նը կասկածելի է գտնում, նախաձայն հ-ի պատճառաւ և սպասում է *ոտ ձևը։ Տէրվ. Նախալ. 93 հոգի, հուր, փտիլ, փչել ևն, լտ. putere «փտիլ, հոտիլ», յն. πὸω «հոտիլ» և այլ բազմաթիւ ձևերի հետ դնում է հնխ. pu «փչել, հոտիլ, փտիլ» արմատից։ Meillet MSL 7, 162 լտ. odor։ Մառ. ЗВО 5, 316 զնդ. bud > հյ. բոյր բառերի հետ։ Karst, Յու-շարձան 427 ույղուր. it, yit, ալթայ. yit «հոտ» (արևել. թրք. [arabic word] id «հոտ, բոյր», [arabic word] idlamaq «հոտո-տել»)։ Մառ. ИАН 1917, 323 բոյր բա-ռից։ Պատահական նմանութիւն ունին ուտ. ad «բոյր, բուրում, հոտ», adba «հոտաւէտ», adesun «նեխիլ, հոտիլ»։

• ԳՒՌ.-Շմ. հօտ, Ալշ. Մշ. հոդ, Խրբ. Պլ. Ռ. Սչ. հօդ, Ագլ. Տփ. հուտ, Տիգ. հուդ, Ասլ. հէօդ, հէծ*, Զթ. հիւդ, Սվեդ. հիւ, Ղրբ. վըէտ, Գոր. վէտ, Կր. ֆոտ, Ախց. Երև ֆօտ, Հճ. ֆօդ, Ննխ. ֆօդ, Ակն. ֆէօդ, ֆէդ, Սեբ. ֆէդ, Ջղ. Սլմ. Վն. խոտ, Մկ. Ոզմ. խուտ, Մրղ. խուիտ։-Այս բոլորը նշանակում են թէ՛ լաւ և թէ վատ հոտς իսկ Հմշ. զանազա-նելով երկուսը՛ գործածում է հէօդ «վատ հոտ» և հօմ (իմա՛ համ) «բոյր, լաւ հոտ» իմաստով։-Բայական ձևերից հետաքրքիր են Մշ. Պլ. հօդիլ, Հճ. հիդել, Զթ. հիդիլ, Ագ. հա՛տիլ «հոտիլ, նեխիլ»։-Հոտոտել ձևի հա-մար ունինք Տփ. հօտօտիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. հօդվըդալ, Զթ. հօդվօդօլ, հօդվօդոլ, Հճ. հէդ-վըդօլ, Սվեդ. հիդվըդիլ, Սչ. հօդ'ֆըդալ, Պլ. հօդմըդալ, Հմշ. հօդմըդուշ, Մշ. հօնտնտալ, Տիգ. հօնթըթmլ, Մն. հնթնթալ, Ակն. հօդ-վըրալ, ֆօդվըրալ, Սեբ. հօղմըրալ, Ղրբ. վըթ-վթալ, Վն. խօտօտալ, Սլմ. խոտխտալ, Ոզմ. խուտտալ, Մրղ. խուտուտալ, խուտխուն-տալ, Սվեդ. հիդդիլ «գէշ հոտիլ»։ čivola ու-նի խօնթընալ ձևը։ Նոր բառեր են հոտաւոր, հոտիկ, հոտ-ծոտ, հոտով, հոտոտ, հոտուկ, հոտուկ-աւել «օշինդը», հոտուտ.-գւռ. հոտ-մորայ ձևին համապատասխան գտնում ենք մհյ. հոտվրալ (Նորայր, Բառ. ֆր. sentir)։

NBHL (21)

(լծ. լտ. օ՛տօռ. յն. օտմի՛, օսմի՛. թ. գօգու, գօխու ). ὁσμή, ὁδμή odor. Զգալի որակ բուրման գոլորշեաց սփռելոց՝ առարկայ ռընգաց ախորժ կամ անախորժ.

Հոտ անգոյ, կամ հանդերձից, զոհից, իւղոց, խնկոց, կնդրկի, եւ այլն։ Հոտոցն ամենայն՝ կիսասեռ է. եւ տեսակի եւ ոչ միոյ պատահեալ է զուգաչափութիւն առ ի ունել զիմն հոտ։ Եւ են ի միասին ամենայն հոտք՝ ծուխ, եւ կամ մրրիկ. (Պղատ. տիմ.։)

Հոտ անմարմին իմն իր է. քանզի յենթակային է հոտն, եւ է մարմին ենթակայն. (Պրպմ. ՟Ժ։)

Ի հեռաստանէ առնու զհոտ պատերազմի. (Յոբ. ՟Լ՟Թ. 25։)

Բուրէր հոտ ճգնութեան նորա ընդ ամենայն տիեզերս. (Ճ. ՟Բ.։)

Ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի. (Յոբ. ՟Ժ՟Դ. 9։)

Գաւազանն ահարոնի առանց հոտոյ ջրոյ բղխեաց. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Հոտ հրոյ ոչ գոյր ի նոսա (որպէս խանձողի). (Դան. ՟Գ. 94։)

Զի ոչ քաղցրացաւ նոցա հոտ խորտկաց թագաւորին, հոտ հրոյն ոչ մերձեցաւ ի հանդերձս նոցա. (Եփր. ծն.։)

Կամ մագաղաթ՝ յորժամ ի հրոյ հոտ մերձենան. (Շ. իմ. եղակ.։)

ՀՈՏ ԱՆՈՅՇ, կամ ԱՆՈՒՇԻՑ, կամ ԱՆՈՒՇՈՒԹԵԱՆ. εὑωοδία, ὁσμή εὑωδίας bonus odor, odor suavitatis, sive fragrantiae. Անուշահոտութիւն. լաւ կամ աղէկ կամ անուշ հոտ.

Հոտ անոյշ եմք քրիստոսի առ աստուած. (՟Բ. Կոր. ՟Բ. 15։)

Հոտոտեցաւ տէր ի հոտ անուշից։ Առնիցես ընծայ ի հոտ անուշից տեառն, եւ այլն. (Ծն. ՟Ը. 21։ Թուոց. ՟Ժ՟Ե. 10։ Ել. ՟Ի՟Թ. 18։ Ղեւտ. ստէպ։ Եփես. ՟Ե. 2։ Փիլիպ. ՟Դ. 18։)

Ի հոտ անոյշ ողջակիզեալ մատուցանէր զինքն նուէր։ Բուրեցին հոտ անուշութեան զաղօթս իւրեանց. (Շար.։)

Ոչ եկն մեզ հոտ անուշ ի հոգւոյն սբոյ։ Ի հոտ անուշից ծաղկաձեւ վարդագոյն արեան վկայիցն. (Եղիշ. խրատ.։ Խոր. հռիփս.։)

Ի հոտ անուշութեան վայելեն. (Ոսկ. եփես.։)

Հոտ անուշութեանն բուրման. (Ճ. ՟Գ.։)

ՀՈՏ ՀԱՐԿԱՆԵԼ, իլ. Բուրել, իլ. տե՛ս եւ ՀԱՐԿԱՆԵԼ.

Բուրեցէ՛ք հոտ ... հարէ՛ք հոտ. (Սիր. ՟Լ՟Թ. 19։)

ՀՈՏ ՀԱՆԵԼ. որպէս Հոտոտիլ.

Շունք ամենայն ուրեք հոտ հանելով՝ այսր անդր արշաւեն. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Հոտառու

adj.

having a keen sense of smelling.


Հոտառութիւն, ութեան

s.

smelling, smell.


Հոտարան, աց

s.

garden of odoriferous flowers;
perfumery.

NBHL (2)

Տեղի՝ ուստի բուրէ հոտ (անոյշ). բուրաստան.

Իսկ շուրջ զմարդկութեամբն՝ ծաղկոցաց եւ հոտարանաց կազմութիւն. (Խոր. ՟Բ. 39. կամ 42։)


Հոտաւէտ

cf. Հոտեւան.


Հոտեղ

cf. Հոտեւան.

NBHL (2)

որ եւ ՀՈՏԵՒԱՆ. Առաւելեալ հոտով, կամ հոտաւէտ. հոտաւոր.

Ետես քաղցր եւ հաճոյ եւ հոտեղ ի ճաշակս եւ ի հայեացս. (Վրդն. դան.։)


Հոտեւան

adj.

sweet-smelling, sweet-scented, odoriferous, fragrant.

NBHL (1)

Որպէս ի փշոյ վարդ հոտեւան. (Երզն. ոտ. երկն.։)


Հոտաւորիմ

vn.

to have a grateful odour, a nice smell.


Հոտեմ, եցի

va.

to render stinking, fetid;
to rot, to putrefy, to stink.

NBHL (6)

ՀՈՏԵՄ եւ ՀՈՏԻՄ. σήπω foetidum reddo, putrefacio. Հոտեցուցանել. նեխեցուցանել. փտեցուցանել. եւ Ժահահոտիլ. բուրել հոտ չար. հոտեցնել, հոտիլ.

Երկիր՝ յորժամ սերմանս առնու, ծաղկէ. եւ մարմին՝ յորժամ առնուցու, հոտէ (յն. փտէ, կամ նեխէ) (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)

Մեռեալք՝ յետ միոյ եւ երկուց աւուրց հոտին. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)

Տէ՛ր, արդ հոտեալ իցէ, քանզի չորեքօրեայ է. (Յհ. ՟Ժ՟Ա. 39։)

Զիա՞րդ զերկնաւոր թագաւորն ի հոտեալ հոգիդ ընդունիս. (Մանդ. ՟Ա։)

Նախատէին՝ զբերան ունելով հոտեալ։ Ի պատմելոյ զանճառելիսն հոտեցաւ բերան իմ. (Ոսկիփոր.։)


Հոտիմ, եցայ

vn.

to have a nasty smell, to smell, to smell nasty, to stink;
հոտեալ, stinking, fetid;
rotten, corrupted, putrefied.


Հոտոտամ, ացի

vn.

cf. Հոտոտիմ.

NBHL (2)

Հոտոտայ ի հոտդ. (Մխ. երեմ.։)

Լսէ, հոտոտայ, խօսի. (Վրդն. ծն.։)


Հոտոտելիք, լեաց

s.

the smell, the sense of smelling, nose.

NBHL (6)

ՀՈՏՈՏԵԼԻՔ ὅσφρησις odoratus, nares, nasus. որ եւ ՀՈՏՈՏԵԼՈՒԹԻՒՆ, ՀՈՏՈՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ. Զգայութիւն կամ զգայարան հոտոտելոյ. ըռնգունք. ունչք. քիթ.

Եթէ ամենայն լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 17։)

Հոտոտելիք՝ հոտոցն են զգայութիւնք. (Յճխ. ՟Ի։)

Բերան խորտկաց (ծառայէ), հոտոտելիք՝ հոտոց. (Ագաթ.։)

Սրբեցեր զլսելիս մեր, սրբեա՛ եւ զհոտոտելիս մեր հատանելով. (Եղիշ. ՟Ը։)

Զաստուած փառաւորեսցէ եւ հոտոտելիք՝ յընդունել զհոտ անուշութեան իմանալի եւ զգալի աստուածային պարգեւացն. (Խոսր.։)


Հոտոտեմ, եցի

vn.

cf. Հոտոտիմ.

NBHL (2)

Հոտոտեսցէ դեւն, եւ փախիցէ։ Ո՛չ ուտիցեն եւ ոչ հոտոտիցեն. (Տոբ. ՟Զ. 19։ Օր. ՟Դ. 25։)

Տեսի ես զխաբէութիւն դիւաց եւ հոտոտեցի զչար հոտս նոցա. (Վրք. հց. ՟Զ։)


Հոտոտիմ, եցայ

vn.

to smell, to scent;
to sniff up, to breathe;
to touch, to approach;
— ի հոտ անուշից, to accept the sweet savour or odour.

NBHL (7)

եւ հ. ՀՈՏՈՏԻՄ ὁσφραίνομαι, ὁσφράομαι odoror, olfacio. որ եւ ՀՈՏՈՏԵՄ, ՀՈՏՈՏԱՄ. (որպէս թէ հոտհոտել) Առնուլ զհոտ. ձգել զհոտ ռընգամբք. մերձեցուցանել զհոտոտելիս. հաճիլ ընդ բուրումն. ընդունել սիրով. որպէս եւ Մերձենալ կամ յարիլ ի հուր, եւ այլն. հոտուըտալ.

Հոտոտաւ տէր աստուած ի հոտ անուշից։ Ոչ հոտոտեցայց ի հոտ զոհից ձերոց։ Հոտոտեցաւ դեւն զհոտն զայն։ Ի տարեկանս ձեր ոչ հոտոտեցայց։ Իբրեւ զխծուծ, կամ քուղ, յորժամ ի հուր հոտոտիցի.եւ այլն։

Ոչ ունկն տեսանէ, ոչ լեզու հոտոտի. (Ագաթ.։)

Որոց մերձենան եւ հոտոտին ի նա։ Սուրբքն, որք յայսմ հոտոյ եղեն հոտոտեալք։ Առաքինութեանց՝ որ ի սուրբս, յորոց առաւել ցանկութեամբ հոտոտի աստուած. (Նար. երգ.։)

Տղայքն ի ստինս մարցն գորովելով հոտոտէին. (Գեննանդ.։)

Հոտոտեցար զհոտ ծաղկանցդ. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Է.։)

Նման է մեռելոտւոյ, որ կայ ի տանն հոտեալ. եւ ի նմանէ որք հոտոտին՝ ամենեքեան փախստական լինին. (Վրք. հց. ձ։)


Հոտոտեցուցանեմ, ուցի

va.

to cause to smell to.

NBHL (2)

Տալ հոտոտել. հոտոտացընել.

Ի հոտն յայն սխրալի հոտոտեցաւ, եւ հոտոտեցոյց զամենայն հեթանոսս. (Նար. երգ.։)


Հորդան տամ

va. vn.

to cause to advance, to lead on, to conduct, to drive forward;
to flock in crowds, to fall upon, to rush impetuously on, to overspread.

NBHL (4)

ՀՈՐԴԱՆ ՏԱԼ. (լծ. հորդել, եւ յորդել.եւ թ. օրդու էիւրիւթմէք ). ἁπαίρω discederefacio, tollo. Յառաջ վարել զբազմութիւն. խաղացուցանել զհօտ կամ զզօր ի չու. ճամբա հանել, քշել տանիլ.

Հորդան ետ որպէս խաշին ժողովրդեան իւրում. (Սղ. ՟Հ՟Է. 52։)

Իսկ քո ընտրեալ եւ սուրբ հօտին ... հորդան ետուր յանապատին. (Յիսուս որդի.։)

Վաղվաղակի հորդան տայր զօրաց իւրոց. (Յհ. կթ.։)


Հուրաստաց

adj.

cold, cool.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ եւնի Եղիշ. խաչել. 288. «Եւ ցուրտ ոչ դուզ-նաքեայ, այլ պարզ հուրաստաց, նմանեալ է անպտղաբեր ձմերայնւոյ»։ ՆՀԲ և ԱԲ հաս-կանում են «ցուրտ, պաղ», մեկնելով «ան-ստազ հրոյ»։

NBHL (2)

Բառ անյայտ. թերեւս՝ Անստաց հրոյ, անբաժ ի ջերմութենէ.

Եւ ցուրտ ոչ դուզնաքեայ, այլ պարզ հուրաստաց նմանեալ է անպտղաբեր ձմերայնւոյ. (Եղիշ. խաչել.։)


Հպատակ, աց

s. adj.

subject;
vassal, serf;
dependent, inferior, subordinate, obedient, obsequious;
attentive, careful;
— լինել, to be attentive;
— կալ, to be obedient, to obey, cf. Հպատակեմ.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «իշխանութեան ենթա-կայ, մեծաւորի տակ գտնուող, հնազանդ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ. և փիլիմ. որից հպատա-կել Ոսկ. մ. ա. 15. հպատակութիւն Ա. կոր. է. 35. Եզն. հպատականք Ոսկ. յհ. բ. 30. նոր բառեր են՝ օտարահպատակ, տաճկա-հպատակ, ռուսահպատակ, պարսկահատ-տակ, հպատակասէր ևն։

• -Պհլ. *hupātak ձևից, որ նշանակում է բուն «լաւ պաշտպանեալ» (hu. «լաւ»+pā «պահել, պաշտպանել» բառերից), իբր զնդ. hupāta նոյն նշ.։ Այս բառը գործածւում էր որոշելու համար այն վիճակը, որ կար իշ-խանի և ռամիկի միջև, առաջինը իբրև պաշտպանոզ, երկրորդը իբրև պաշտպան-եալ։ Հմմտ. բառիս պարզ patak ձևը՝ Դին-կարդի այս ներբողի մէջ, որ ձօնուած է Արամազդին. Kutai la bandik, abu la far-zand, rato la ratvad, patoxsāhī la ahuas-tak, pānak la patak «Տէր և ո՛չ ծառայ, հայր և ո՛չ որդի, տէր և ո՛չ տիրեալ, բդեշխ և ո՛չ հպատակ, պաշտպան և ո՛չ պաշտպա-նեալ»։

• ՆՀԲ «ի հուպ և տակ, յատակ կամ որ-

• պէս յն. ὸποταϰτιϰός «ստորադա-սաևան»։ Lag. Beitr. bktr. Lex. 34 զնդ. hupāta «լաւ պահպանեալ»։ Մորթ-ման ZDMG 26, 605 բևեռ. abidadubi։ Տէրվ. Նախալ. 119 հուպ արմատից։ Հիւնք. հիւպատոս կամ յն. ὸποταγή «հպատակութիւն» բառից։ Müller WZ-KM 6, 266 յն. ὸπόταϰτος կամ ὸποταγή։ Հիւբշ. 180 կասկածում է Lagarde-ի մեկնութեան վրայ, որովհետև պհլ. ձե-ւին անծանօթ էր։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 245 գտնելով պհլ. բառը, հաս-տատւում է վերի մեկնութիւնը։

NBHL (9)

ὐποκείμενος, ὐποτεταγμένος, ὐπήκοος sunjectus, subditus, obediens. (ի Հուպ, եւ տակ, յատակ. կամ որպէս յն. իբօդագդիգօ՛ս. ստորադասական) Ներքոյ անկեալն տէրութեան, կամ մեծաւորի, առաջնորդի. ստորադեալ, ստրուկ. ծառայ պատրաստական. հնազանդ. հլու.

Որդի եղեալ եմ եւ ես հպատակ հօր իմոյ։ Ունկնդի՛ր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատա՛կ կացէք նոցա. (Առակ. ՟Դ. 3։ Եբր. ՟Ժ՟Գ. 17։)

Հպատակ կալ նոցա հրամանացն։ Առ ամենայն հրամանսն հաւան եւ հպատակք. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Որ քահանային հպատակ լինիցի, աստուծոյ հնազանդ լինիցի. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

ՀՊԱՏԱԿ. προσκαρτερέων perseverans ἑπιμελής diligens. Որ հանապազորդէ սրտի մտօք, ուշադիր. փոյթ. եւ Միամիտ, հպատակական, կամ հանապազորդեան.

Եւ մեք աղօթից եւ պաշտաման եւ բանին հպատակ լիցուք. (Գծ. ՟Զ. 4. որ եւ ՀՊԱՏԱԿԵԼ ասի։)

Կարգաց եւ կրօնից քրիստոնէից հպատակ զանձն յարդարէր. (Ճ. ՟Ա.։)

Պարտ է նմա առաւել հպատակ կալ ի ծառայութեան. (Ոսկ. փիլեմ.։)

Պաշտել հպատակ սպասաւորութեամբ. (Լմբ. պտրգ.։)


Հպատականք

s.

cf. Հպատակութիւն.

NBHL (4)

ἑπιμέλεια diligentia, procuratio, cura. Հպատակելն իմիք. մտադրութիւն. խնամարկութիւն. դարման. ուշադրութիւն, պէտ ընելը.

Եւ ոչ մի ինչ ի խնամոց եւ ի հպատականաց վայելելով։ Արմատն պէտս ունի հպատականաց առ ուռովն բրիլ շուրջանակի. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)

Ոչ ըստ միոյ յեղանակի առնէ զմարդկան հպատականս։ Պիտանի հպատականացն հանդիպին յետ լինելոյն. (Նիւս. բն.։)

Վայել է՝ որոց զմարդկան զհպատականս են ընձեռեալք. (Մեկն. ղեւտ.։)


Հպատակեմ, եցի

vn.

cf. Հպատակիմ.

NBHL (9)

ἑπιμελέομαι, θεραπεύω curo, curam gero, colo. Հպատակ կալ. հնազանդիլ. ներքոյ արկանել զանձն. մանաւանդ Խնամով ծառայել. արբանեկել. հանապազորդել ի սպասու. պաշտել. հոգալ. փոյթ տանել. զհետ լինել. պարապել. հանապազորդել սրտի մտօք.

Ընծայիւք հպատակէ նմա։ Անձանձրոյթ հպատակել թագաւորութեանդ. (Փարպ.։)

Օրինացն դատաստանի խղճիւ մտացն հպատակեցին. (Լմբ. սղ.։)

Ամենայն որ ծնանի, ե՛ւ կերակրով հպատակէ ծնիցելոցն. (Նիւս. բն.։)

Ոչ ողոքէին զոք, եւ ոչ հպատակէին ումեք (մարդելուզութեամբ). (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Ի վերուստ (զուարթունք) հպատակէին հրամանաց տղային. (Շ. տաղ.։)

Աչից զօշոտութեան եւ փափկութեան հպատակեցին. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Զ։)

Հպատակեաց անձին սրբութեան որպէս աստուծոյ տաճարի։ Յառաջ քան զքո հպատակելն մարմնոյ նորա, նա միշտ եւ հանապազ հոգւոյ քում հպատակէ։ Ըստ իւրաքանչիւր գործոյ՝ մատուցման պատարագին հպատակեն. (Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. պտրգ.։)

Սաղմոսերգութեան հպատակեա՛։ Ոչ դադարէր հպատակելով ի սուրբ եկեղեցիս. (Վրք. հց. ՟Ժ՟Բ. ՟Ի՟Զ։)


Հպատակիմ, եցայ

vn.

to subject, to subdue;
to subject oneself, to submit to, to obey;
to serve, to wait upon.


Հպատակութիւն, ութեան

s.

subjection, dependence;
vassalage;
submission, obedience, deference, subordination;
devotedness, devotion;
care, attention;
— օրինաց, veneration, respect for the laws.

NBHL (9)

Որպէս Հնազանդութիւն. հլութիւն. պատրաստականութիւն ի ծառայութիւն.

Հնազանդութիւն, եւ ի հնազանդութենէ հպատակութիւն։ Ի հպատակութեան կացուցանեն զանձինս. (Յճխ. ՟Ժ. եւ ՟Ը։)

Սատանայ թողեալ զաստուծոյ հպատակութիւն՝ սկսաւ անսաստել. (Եզնիկ.։)

Արբանեկութիւն հպատակութեան. (Եղիշ. ՟Ը։)

Ունկնդրութիւն եւ հպատակութիւն որպէս հրեշտակի աստուծոյ զաստուծոյսն խօսողի. (Խոսր.։)

Պատկառանաց եւ հպատակութեան. (Շ. բարձր.։)

ՀՊԱՏԱԿՈՒԹԻՒՆ. որպէս Հպատականք. εὑπρόσεδρον assiduitas, perduratio ἑπιμέλεια procuratio. Հանապազորդութիւն ի սպասու. պաշտօն. ուշադրութիւն եւ խնամարկութիւն.

Վասն պարկեշտութեան եւ հպատակութեան տեառն առանց զբաղանաց. (՟Ա. Կոր. ՟Է. 35։)

Պարտ է ունել հպատակութիւն մարմնոյ եւ հոգւոյ ի քահանայագործելն։ Առանց սպասաւորութեան սարկաւագի, առանց հպատակութեան դպրի։ Հպատակութիւն է օժանդակ լինել՝ պարապելոցն ի գործն աստուծոյ՝ մարմնական պիտոյիցն. (Լմբ. պտրգ.։)


Հպատակօրէն

adv.

dependently, with subjection or submission.

NBHL (2)

Ըստ օրինակի հպատակ կալոյ. միամիտ ծառայութեամբ. հանապազորդելով ի սպասու.

Ի ստեղծողէն քո եւ համայնից հպատակօրէն ձեւով պաշտեցար. (Նար. կուս.։)


Definitions containing the research տ : 10000 Results

Լեռնակեցիկ

cf. Լեռնակեաց.

NBHL (2)

Եւ երթեալ՝ լեռնակեաց սորամուտ ծակախիթեղեալ. (Կորիւն.։)

Ուր ջգնաւորն քրիստոսի ծակամուտ լեռնակեցիկ եղեալ. (Խոր. ՟Բ. 80։)


Լեռնակողմն, կողմանց

s.

mountainside, highland, mountainous country, region or place.

NBHL (4)

ὁρεινόν, -να montanum, -na. կողմն վայր տեղի լեռնային.

Փախեան ի լեռնակողմն։ Բնակիչք լեռնակողմանն։ Ի քաղաքացն յուդայ՝ եւ ի դաշտականաց եւ ի լեռնակողմանց։ Գնաց ի լեռնակողմն փութապէս ի քաղաքն յուդայ. (Ծն. ՟Ժ՟Դ. 10։ Յուդթ. ՟Ա. 6։ Երեմ. ՟Ժ՟Է. 26. Ղկ. ՟Ա. 39։)

Առ լեռնակողմունս եւ առ ծովն բնակութիւն. (Պղատ. օրին. ՟Գ։)

Տիրէ լեռնակողմանցն. (Յիշատ.։)


Լեռնամէջ

cf. Լերանցամէջք.

NBHL (1)

Եւ է տեղին այն լեռնամէջ վիմաց. (Խոր. առ արծր։)


Լեռնային

adj. s.

mountainous, alpine;
mountaineer, highlander.

NBHL (6)

Ὀρεινός. Montanus. լեռնական. ուր իցեն լերինք. լեռնոտ.

Երկիր լեռնային եւ դաշտական է. (Օրին. ԺԱ. 11։)

Լեռնայինքն եւ դաշտայինքն (վայրք) բնակեալ էին. (Զաք. Է. 7։)

Երկիր լեռնային եւ դաշտային. (Խոր. Բ. 53։ Պիտ։)

Ամենայն թագաւորքն, որ լեռնայինք, եւ որ դաշտայինք։ Առ թագաւորս մեծի սիդոնայ ի լեռնայինսն. (Յես. Թ. 1։ ԺԱ. 2։)

Որպէս քաղաքացին եւ շինականն, լեռնայինն եւ դաշտայինն. (Բրո. մրկ։)


Լեռնանամ, ացայ

vn.

to become a mountain;
to rise like a mountain, to rise aloft, to elevate, to tower.

NBHL (6)

Լեառն լինել, կամ իբրեւ զլեառն. լեռնանման բարձրանալ, կուտակիլ, մեծանալ.

Ելանեն՝ լեռնանան (յն. լտ. ելանեն լերնք), եւ իջանեն դաշտանան. (Սղ. ՟Ճ՟Գ. 8։)

Վէմ լեռնացեալ՝ ելից զտիեզերս. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ածական պատգամացն լեռնացելոց (ալեաց). (Յհ. կթ.)

հարթէ եւ զլեռնացեալ թագաւորութիւն սատանայի։ Զի զլեռնացեալ ամբարտաւանութիւնն սատանայի խոնարհեսցուցէ։ Ի ճակատ ելանէ լեռնացեալ ամբարտաւանութեամբ. (Իգն.։ Շ. թղթ.։ Արիստակ.։)

Օրինակաւ լեռնանալ մեզ, եւ բարձրանալ թեւօք հոգւոյն բարձրութեան. (Լաստ. ընթերց.։)


Լեռնանման

cf. Լեռնաձեւ.


Լեռնացուցանեմ, ուցի

va.

to hoard, to accumulate, to heap together.

NBHL (1)

Եւ զմեզ լեռնացուցեալ բարձրացոյց ի վերայ նոցա. (Լաստ. ընթերց.։)


Լեռնորդեայք, եայց

s. pl.

mountaineers, mountain population, people dwelling in the mountains.

NBHL (1)

միաբանեաց եւ զմետասան թագաւորս զլեռնորդեայսն. (Եղիշ. ՟Ը։)


Լեռնօրէն

adv.

like a mountain.

NBHL (1)

Ի միջոյն եւ այսր լեռնօրէն յորձանօք բարձրացեալ կուտակէ. (Պիտ.։)


Լեսան, ի

s.

slab used by painters for grinding and mixing paints.

NBHL (1)

Յորժամ լեսու ոք զտպազիոնն ի լեսանի, ոչ կարմիր իջուցանէ զջուրն ըստ իւրում գունոյն։ Ի վերայ լեսանի սրբեն զորձաքարն. (Լեհ. իբրեւ ի գրոց Եպիփ. յղ. ականց.։ Առաք. ՟Ծ՟Գ։)


Լեսում, լեսի, լե՜ս

va. chem.

to grind, to pound, to beat, to powder, to bruise, to crush;
to levigate.

NBHL (1)

Գտի իժակորիւն մի, արկի զնա ի ծոց իմ, եւ զօրն ամենայն լեսուի զգլուխ նորա. (Վրք. հց. ձ։) (ռմկ. ճզմիլ


Լեսուրք

s. chem.

places water-worn by currents, or torrents;
detritus;
cinders.

NBHL (2)

Բառ անյայտ. թուիԼսեալ եւ մաշեալ վայրք յերեսաց ջրոյ.

Խոյս տուեալ գնաց զկողմամբք մոկաց ի խոխոմս տորոսական լերինն ի լեսուրս ջերմաձորոյ. (Արծր. ՟Ա. 15։)


Լերանցամէջք

s.

mountain valley, vale, dale, dell;
սառնակոյտ ի լերանցամէջս, glacier.


Լերդ

cf. Լեարդ.

NBHL (4)

Արամազդ զսա կամեցեալ պատուհասել եդ արծուի ուտել զլերդ նորա. (Նոննոս.։)

անդէն արիւնախառն լերդն ընդ բերանն դարձաւ՞ եւ սատակեցաւ. (Ճ. ՟Բ.։)

իսկ (Վստկ.)

լերդ գետին. թուի լերկ, կամ կոր։


Լերդաբեկեմ

va.

to frighten, to dread, to terrify, to scare.

NBHL (2)

ԼԵՐԴԱԲԵԿԵԼ. Ահաբեկ առնել յոյժ, որպէս թէ եւ զլեարդն եւ զլեղին պատառել. լեղապատառ ընել, խիստ վախցընել.

Շուք հանդերձից թագաւորաց բացուստ ի բաց զչարագործսն լերդաբեկէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Լերդաբոյթ, բութի

s.

lobe (of the lungs).

NBHL (1)

λοβός (լծ. ռմկ. լօբ ). λοβός τοῦ ἤπατος ima pars hepatis. Ստորին ծայր լերդին՝ որպէս զբլթակ ունկան. Տե՛ս (Ել. ՟Ի՟Թ. 13. 22։ Ղեւտ. ՟Գ. 4. 10. 15։ ՟Դ. 1ր։ ՟Է. 4։ ՟Ը. 16։ ՟Թ. 10. 19։)


Լերդակից, կցի, կցաց

adj.

akin, related, consanguinous;
— արիւն, relationship, consanguinity, ties of blood.

NBHL (1)

արմենակից. արեանառու. հարազատ զաւակ կամմերձաւոր.


Լերդակողմն

s.

the liver side.

NBHL (2)

Կողմն լերդի. ըստ յն. լեարդ.

Հարեալ նետիւ ընդ լերդակողմն. (Առակ. ՟Է. 23։)


Լերդահմայ, ից

s.

haruspex, augur, diviner, soothsayer;
— լինիմ, to examine or consult the entrails, to prognosticate like an augur.

NBHL (2)

ԼԵՐԴԱՀՄԱՅ ԼԻՆԵԼ. ԼԵՐԴԱՀՄԱՅՈՒԹԻՒՆ. ἠπατοσκοπέω jecur speculor, exta consulo ἠπατοσκοπία jecinoris inspectio. Հմայել դիտողութեամբ լերդին. սուտ գուշակութիւն զննութեամբ լերդի.

Լերդահմայութիւն, եւ մտադիւրութիւն։ Զլերդահմայութիւն ի ձեռն առեալ. (Նչ. եզեկ.։)


Լերդահմայութիւն, ութեան

s.

soothsaying, (divination by the entrails of victims);
augury, omen.

NBHL (2)

ԼԵՐԴԱՀՄԱՅ ԼԻՆԵԼ. ԼԵՐԴԱՀՄԱՅՈՒԹԻՒՆ. ἠπατοσκοπέω jecur speculor, exta consulo ἠπατοσκοπία jecinoris inspectio. Հմայել դիտողութեամբ լերդին. սուտ գուշակութիւն զննութեամբ լերդի.

Լերդահմայութիւն, եւ մտադիւրութիւն։ Զլերդահմայութիւն ի ձեռն առեալ. (Նչ. եզեկ.։)


Լերդացաւ

s. adj.

consumption, phthisis, decline;
consumptive.

NBHL (2)

Երանելին պորփիւրիոս էր լերդացաւ. (Հ=Յ. մարտ. ՟Զ.։)

Լերդացաւի եւ դալընկոտի գինի մատուցանէ. (Եփր. աւետար.։)


Լերդորակ քար

cf. Լերդաքար.

NBHL (1)

Առ եզերբ ծովուն առեալ ձկանն քար լերդորակ՝ փոխանակ հացի քար տայր նմա. (Մագ. ՟Ժ։)


Լերինաթինդ

adj.

causing the mountains to tremble and quake.

NBHL (2)

Թնդեցուցիչ լերին. լեռը թնտացնօղ.

Լերինաթինդ խոր վէմ ի վա, ծփին ի նոյն շտապ յորձանաց. (Նար. տաղ.։)


Լերկ, ից

adj. gr.

hairless, bald;
soft.

NBHL (5)

Որ լերկ են ըստ օրինացն, եւ անպատարագել իբրու զէշ. (Սարգ. յկ. ՟Գ։)

Ի սուրբ եւ ի լերկ սիրտսն որպէս ի տախտակհոգեւոր գրեսցուք. (Կլիմաք.։)

Լերկ եւ անապատ եղեալք յաստուածային պարգեւացն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Ը։)

ԼԵՐԿ կամ ՂԵՐԿ. ըստ քերեկանաց Նուրբ, բարակ՝ կակուղ ըստ հնչման.

Լերկք (ի բաղաձայն տառս՝) տասն, պ, կ, տ, զ, ն, ծ, չ, մ, ս, ր։ Գիմն (միջակ է) ի մէջ կենի, քէի, եւ խէի. զի քան զկենն թաւ է, եւ զքէն եւ զխէն ղե՛րկ։ Եւ գայն ի մէջ տիւնի եւ թոյի. զի քան ըզտիւնն թաւ է, եւ քան զթոյն լե՛րկ։ Ձա՛յն միջակ է սէի, զայի, եւ ցոյի. վասն զի քան զսէն եւ զայն թաւ է, եւ քան զցոյն լերկ։ Ժէն (ընդ մէջ) շայի եւ չայի, զի քան զշայն թաւ է, եւ քան զչայն լե՛րկ. (Թր. քեր.։)


Լերկամարմին

adj.

whose body or skin is without hair.

NBHL (1)

Լերկ մարմնով կամ մորթով. ամազ. անփետուր. անթեփ. ողորկ.


Թեւաբերիմ

vn.

cf. Թեւակոխեմ.

NBHL (1)

Յետ այսոցիկ ի մեծագոյնս կամեցեալ թեւաբերիլ ի յիմաստս կատարեալս. (Հ. կիրակ.։)


Թեւաբոյս լինիմ

sv.

cf. Թեւաբուսիմ.

NBHL (5)

ԹԵՒԱԲՈՅՍ ԼԻՆԵԼ. ԹԵՒԱԲՈՒՍԻԼ. ԹԵՒԱԲՈՒՍԻԿ ԼԻՆԵԼ. πτεροφυέω pennas produco Բուսանել թեւոց. թեւաւոր գտանիլ. սկսանիլ թռչել. թեւս առնուլ. թեւանալ. թեւաւորւիլ.

Աստուծոյ ամենայն զօրութիւնքն թեւաբոյս լինին, վերին առ հայրն ճանապարհի ցանկացեալ. (Փիլ. ել.։)

Իբրու թեւաբոյս՝ իբրեւ ի յառաջադէմսն բերեալք. (Պիտ.։)

Ոչ կարելն արգելուլ զթեւաբուսեալս թեւօք հոգւոյն՝ ելանել ի վեր. (Լաստ. ընթերց.։)

Թեւաբուսիկ եղեալ արդարոցն երամք թռչին. (Շ. հրեշտ.։)


Թեւաբուսիկ լինիմ

sv.

cf. Թեւաբուսիմ.

NBHL (5)

ԹԵՒԱԲՈՅՍ ԼԻՆԵԼ. ԹԵՒԱԲՈՒՍԻԼ. ԹԵՒԱԲՈՒՍԻԿ ԼԻՆԵԼ. πτεροφυέω pennas produco Բուսանել թեւոց. թեւաւոր գտանիլ. սկսանիլ թռչել. թեւս առնուլ. թեւանալ. թեւաւորւիլ.

Աստուծոյ ամենայն զօրութիւնքն թեւաբոյս լինին, վերին առ հայրն ճանապարհի ցանկացեալ. (Փիլ. ել.։)

Իբրու թեւաբոյս՝ իբրեւ ի յառաջադէմսն բերեալք. (Պիտ.։)

Ոչ կարելն արգելուլ զթեւաբուսեալս թեւօք հոգւոյն՝ ելանել ի վեր. (Լաստ. ընթերց.։)

Թեւաբուսիկ եղեալ արդարոցն երամք թռչին. (Շ. հրեշտ.։)


Թեւաբուսիմ, եցայ

vn.

to fledge, to get feathered;
to be winged, to have wings;
to begin to fly, to spread the wings for flight.

NBHL (5)

ԹԵՒԱԲՈՅՍ ԼԻՆԵԼ. ԹԵՒԱԲՈՒՍԻԼ. ԹԵՒԱԲՈՒՍԻԿ ԼԻՆԵԼ. πτεροφυέω pennas produco Բուսանել թեւոց. թեւաւոր գտանիլ. սկսանիլ թռչել. թեւս առնուլ. թեւանալ. թեւաւորւիլ.

Աստուծոյ ամենայն զօրութիւնքն թեւաբոյս լինին, վերին առ հայրն ճանապարհի ցանկացեալ. (Փիլ. ել.։)

Իբրու թեւաբոյս՝ իբրեւ ի յառաջադէմսն բերեալք. (Պիտ.։)

Ոչ կարելն արգելուլ զթեւաբուսեալս թեւօք հոգւոյն՝ ելանել ի վեր. (Լաստ. ընթերց.։)

Թեւաբուսիկ եղեալ արդարոցն երամք թռչին. (Շ. հրեշտ.։)


Թեւաբուսութիւն, ութեան

s.

growth of wings.

NBHL (2)

πτεροφυΐα pennarum generatio, plumescentia Բուսանել թեւոց՝ որպէս եւ փետրոց.

Կամ թռչնոց մազեղ թեւաբուսութիւն ստեղծեալ. (Դիոն. երկն. Շ. հրեշտ.։)


Թեւազգեցիկ

adj.

winged, furnished with wings, plumed, fledged.


Թեւազգեցեալ

adj.

cf. Թեւազգեցիկ.


Թեւածածուկ լինիմ

sv.

cf. Թեւասքօղեմ.


Թեւածեմ, ածի

vn.

to flutter, to flap the wing, to beat or flutter the wings;
to fly, to fly about;
to study, to exercise one's self, to apply one's self to;
— մորթօյ, the growing of the hairs.

NBHL (2)

Ոյց թեւածեալ փութապէս ճախրէին՝ հասանել ի տեղիս լոգարանացն. (Պիտ.։)

Որոց ուսեալ, եւ թեւածելով ընդ նոսա տղայոց՝ զամս սակաւս. (Խոր. ՟Գ. 52։)


Թեւակ, աց

s.

small wing, pinion;
clavicu, lacollar-bone;
skirt, lappet, fringe.

NBHL (1)

Փոքրիկ եւ տկար թեւ. եւ Թիակ ուսոց. եւ Ծակ կամ քղանցք փեղկից վրանաց. եւ փէշ, ուճ.


Թեւակիզիմ

vn.

to burn ones feathers

NBHL (1)

Յոր թռչուն ոչ վերանայ. եւ թէ ձկտի, թեւակիզեալ անկանի. (Վրդն. պտմ.։)


Թեւակից

adj.

of the same party;
allied;
— լինել, to take wing;
առնուլ զոք իւր —, to take aid.

NBHL (2)

Որ որպէս թէ թեւակցի այլում, այսինքն մօտ է ի թեւ զօրուն, կամ քերեալ անցանէ.

Երթայր այնուհետեւ անհոգս՝ որպէս թեւակից զօրուն պարսից. (Փարպ.։)


Թեւակոխութիւն, ութեան

s.

effort, eagerness, alacrity, earnestness, assiduity;
inclination;
application;
occupation, study.

NBHL (4)

ԹԵՒԱԿՈԽՈՒԹԻՒՆ ԹԵՒԱԿՈԽՈՒՄՆ. ἑπιτήδευμα, ἑπιτήδευσις studium Ջանք. փոյթ. ճիգն. բերումն. ձկտումն. կրթիլն. նկրտիլն. ուսումնասիրութիւն. պարապումն.

Անծնունդ ի բարի թեւակոխութեանց։ Նա մատուցանէ բազմուսմանց զհանճարս ըստ իւրաքանչիւր ոք թեւակոխութեանց. (Փիլ. լին.։)

Թեւակոխութիւն գովելի, կամ վնասակար, կամ ցնորական, կամ անտեղի, եւ այլն. (Մագ.։)

Թեւակոխումն է ներշրջանական հանճարոյ խրատուն բազումուսումնութիւն սիրեցեալ։ Որ չարութեանցն է թեւակոխումն կամաց. (Փիլ. լին.։)


Թեւակոխումն, ման

s.

cf. Թեւակոխութիւն.

NBHL (4)

ԹԵՒԱԿՈԽՈՒԹԻՒՆ ԹԵՒԱԿՈԽՈՒՄՆ. ἑπιτήδευμα, ἑπιτήδευσις studium Ջանք. փոյթ. ճիգն. բերումն. ձկտումն. կրթիլն. նկրտիլն. ուսումնասիրութիւն. պարապումն.

Անծնունդ ի բարի թեւակոխութեանց։ Նա մատուցանէ բազմուսմանց զհանճարս ըստ իւրաքանչիւր ոք թեւակոխութեանց. (Փիլ. լին.։)

Թեւակոխութիւն գովելի, կամ վնասակար, կամ ցնորական, կամ անտեղի, եւ այլն. (Մագ.։)

Թեւակոխումն է ներշրջանական հանճարոյ խրատուն բազումուսումնութիւն սիրեցեալ։ Որ չարութեանցն է թեւակոխումն կամաց. (Փիլ. լին.։)


Թեւակուռ՞՞՞լինիմ

sv.

cf. Թեւակոխեմ.

NBHL (1)

Լուսաւորեալ, եւ թեւակուռ թեւամուխ եղեալ Աստուածատուր հրամանացն որպիսութեանց. (Ագաթ.։)


Թեւամուխ լինիմ

sv.

cf. Թեւակուռ՞՞՞լինիմ.

NBHL (2)

Թեւակուռ թեւամուխ եղեալ աստուածատուր հրամանացն որպիսութեանց. (Ագաթ.։)

Թեւամուխ միջամուխ յաստուածատուր հրամանացն հանգամանս. (Կորիւն.։)


Թեւանամ, ացայ

vn.

to fly.

NBHL (5)

πτερόομαι, ἁναπτερόομαι plumesco, volo, excitor, efferor Թեւաւոր կամ թեւազգեաց լինել. թռչիլ. եւ Լողիլ. վերաթեւել. բարձրանալ. եւ Փքանալ. վստահիլ. թեւաւորւիլ.

Թեւացեալ սլանայ (աղաւնին). (Պիտ.։)

Ոչ անբան թռչունք, այլ բանակք հրեշտակացեալք, եւ թեւացեալք հոգւովն սրբով. (Տօնակ.։)

Ոչ ընդունայն թեւօք կիտոսին թեւացայ. (Փիլ. յովն.։)

Տեսեալ (Նեստորի) զկոմսունս պաշտպանս եղեալ իւր, ի սոսա քաջալերեալ թեւացաւ. (Կիւրղ. ի կոյսն.։)


Թեւապարեմ, եցի

vn.

to stretch wings;
to fly.

NBHL (4)

ԹԵՒԱՊԱՐԵՄ մանաւանդ ԹԵՒԱՊԱՐԻՄ. Թեւօք պարել կամ տալ պարիլ. թեւանալ. վերաթեւել.

Զյարձակումն մտաց մերոց յաշխարհական զբօսանաց յերկինս թեւապարեալ վերացոյց։ Թեւապարի յերկիրն պարգեւաց։ Թեւապարեցայ ի վերինն երուսաղէմ. (Զքր. կթ.։)

Թեւապարեալ ի տեղին, ուր հանդերձեալ է ժողովել զազգս մարդկան. (Ճ. ՟Թ.։)

Թեւապարեալ վերանան ընդ առաջ Քրիստոսի. (Շ. բարձր.։)


Թեւապարփակ

adj.

that keeps under the wings;
kept under the wings;
that protects;
protected.

NBHL (2)

Թեւապատ. ծածկելով զինքն թեւօք, կամ զայլս ընդ թեւօք.

Թեւապարփակ պաշտպանողօրէն գթասիրեալ ի ծնունդս նորոգս. (Նար. ՟Լ՟Գ։)


Թեւասքօղեմ, եցի

va.

to shelter with the wings, to cover.

NBHL (3)

Թեւով որպէս քօղով պատել եւ ծածկել զինքն առ պատկառանաց (ըստ (Ես. ՟Զ. 2))

Թեւասքօղեալ զդէմս եւ զոտս իւրեանց։ Ապտակ ածէին լուսափայլ դիմին, այնմ որ սերովբէքն ի յահէն թեւասքօղէին. (Գանձ.։)

Թեւասքօղեալ պաշտի ի հրեղէն անմարմնականացն. (Լմբ. ստիպ.։)


Թեւարկեմ, եցի

vn.

to extend the wings;
to be a protector, to patronize;
to obtain possession.

NBHL (5)

Թեւ արկանել. պատիլ բազկաւ.

Կամ որպէս Թեկն ածել, ձեռներէց լինել, թեւակոխել ի տիրել եւ ի նուաճել. հնարիլ. ճգնիլ. ամբառնալ զանձն.

Եւ դու տակաւին թեւարկես զժողովրդեամբ իմով՝ չարչարել զնոսա. (Ել. ՟Թ. 17։)

Այլ առաւել՝ Հովանի եւ պաշտպան լինել.

Խրատէ զամենեսին. առ իւր թեւարկէ, վարդապետէ, զի իւր հանգստեանն արժանաւորեսցէ զամենեսեան. (Ագաթ.։)


Թեւարկումն, ման

s.

manner of working or managing a rudder or oar, act of steering or rowing.

NBHL (1)

Դարձցին ... ղեկացն թեւարկմունք յանքոյթ նաւահանգիստն. (Նար. ՟Լ՟Բ։)


Թեւաւոր, աց

adj.

winged, that has wings.

NBHL (7)

Թեւ՝ թեւաւորի՛ (է) թեւ, եւ թեւաւորն՝ թեւով թեւաւոր. (Արիստ. առինչ.։)

Թեւաւորս զսրբոցն իմացութեանց ոտս ձեւացուցանէ Աստուածաբանութիւնն. (Դիոն. երկն.։)

Ետ ինձ Քրիստոս ձի թեւաւոր. (Հ=Յ. յնվր. ՟Ը.։)

Եւս եւ զայլոց իրաց տարածելոց ըստ նմանութեան թեւոց.

Խորտակեցից զապարանս թեւաւորս. (Ամովս. ՟Գ. 15։ (եբր. ձմերոց))

Ապարանս թեւաւորս զվերնատունսն կոչէ։

Հօրն զօրութիւն ի վերայ անցեալ նստի ի վերայ թեւաւոր կառաց՝ առ հասարակ ի վերայ ամենայն աշխարհի, վարելով զնա։ Քանզի թեւաւոր էին զօրութիւնքն, թեւաւոր կառօք ի վերայ ամենայն աշխարհիս բնաւորեցան նստել. (Փիլ. լին. ՟Դ. 51. եւ Փիլ. տեսական.։)


Թեւաւորիմ, եցայ

vn.

to fledge, to get feathered.


Թեւաւորութիւն, ութեան

s.

the being winged or feathered.

NBHL (3)

Թեւաւոր, եւ փետրաւոր գոլն.

Թեւաւորութիւնն ցուցանէ զվերամբարձականն սրութիւն. (Դիոն. եւ Շ. հրեշտ.։)

Սիրամարգք, որք զպայծառ եւ զզանազան թեւաւորութեանն՝ զօրէն ոստայնից տեսանելով, եւ ամենագեղեցիկ տեսիլ ցուցանէ տեսողացն. (Փիլ. լիւս.։)