winged, that has wings.
πτερωτός, ὐποπτέρος, πετόμενος, πετάμενος alatus, pennatus Ունակ թեւոց. թռչուն, եւ թռչողական.
Զամենայն թռչունս թեւաւորս. (Ծն. ՟Ա. 20. 21։ Սղ. ՟Հ՟Է. 27։ ՟Ճ՟Խ՟Ը. 10։)
Թեւ՝ թեւաւորի՛ (է) թեւ, եւ թեւաւորն՝ թեւով թեւաւոր. (Արիստ. առինչ.։)
Թեւաւորս զսրբոցն իմացութեանց ոտս ձեւացուցանէ Աստուածաբանութիւնն. (Դիոն. երկն.։)
Ետ ինձ Քրիստոս ձի թեւաւոր. (Հ=Յ. յնվր. ՟Ը.։)
Ասի եւ զազգէ ինչ օձի, կամ զքարբէ.
Օձք թեւաւորք. (Ես. ՟Ժ՟Դ. 29։)
Յարձակեալք իբրեւ օձք թեւաւորք յառաջեցին թշնամիքն. (Ղեւոնդ. ՟Բ։)
Վասն թեւաւոր օձիցն խարամանեաց՝ որ էին անդ. (Եփր. ել.։)
Եւս եւ զայլոց իրաց տարածելոց ըստ նմանութեան թեւոց.
Խորտակեցից զապարանս թեւաւորս. (Ամովս. ՟Գ. 15։ (եբր. ձմերոց))
ո՛ւր ասէ (Լմբ.)
Ապարանս թեւաւորս զվերնատունսն կոչէ։
Հօրն զօրութիւն ի վերայ անցեալ նստի ի վերայ թեւաւոր կառաց՝ առ հասարակ ի վերայ ամենայն աշխարհի, վարելով զնա։ Քանզի թեւաւոր էին զօրութիւնքն, թեւաւոր կառօք ի վերայ ամենայն աշխարհիս բնաւորեցան նստել. (Փիլ. լին. ՟Դ. 51. եւ Փիլ. տեսական.։)
Թեւաւոր առաքինութիւն երկուս լծեաց՝ աղօթս եւ ողորմածութիւնս. (Բրս. չար.։)
Զթեւաւորէ զքեզ կախէ (այսինքն զքառաթեւ խաչէ). (Անյաղթ բարձր.։)
Ի խաչ թեւաւոր ըզձեռսդ ահաւոր բեւեռեալ ի խոր. (Գանձ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | թեւաւոր | թեւաւորք |
accusatif | թեւաւոր | թեւաւորս |
génitif | թեւաւորի | թեւաւորաց |
locatif | թեւաւորի | թեւաւորս |
datif | թեւաւորի | թեւաւորաց |
ablatif | թեւաւորէ | թեւաւորաց |
instrumental | թեւաւորաւ | թեւաւորաւք |