Definitions containing the research պ : 10000 results

Բարբարիմ, եցայ

vn.

to hesitate, to haggle;
to be busy, embroiled, perplexed.

· Calfa

NBHL (3)

Եւ դուք զմտաւ ածէք հոգալ ինչ վասն իմ, որպէս եւ հոգայիքն, բայց բարբարէիք իմնէ. (Փիլիպ. ՟Դ. 10։)

Որպէս հոգայիքն դուք, բայց բարբարեցարուք իմն վասն յապաղիչ մոլորութեանցն, որ պատեալ էին զձեօք. (Եփր. փիլիպ.։)

ԲԱՐԲԱՐԵՄ կամ ԲԱՐԲԱՐԻՄ. ἁκαιρέομαι opportuitate temporis destituor Չլինել պարապ եւ ձեռնհաս. չգտանել դիպող ժամ. կամ Պատճառել չունել զժամանակ. (ըստ յն. անժամանակիլ)


Բարգաւաճանք, նաց

s. pl. increase, abundance;
profit, improvement, bloom, lustre, splendour, renown.

· Calfa

NBHL (4)

Ոմանք փառաց եւ պատուոյ բաղձացեալք, եւ բարգաւաճանաց առժամանակէիս, եւ գովութեան՝ որ յետոյ։ Պարծանք եւ բարգաւաճանք. (Փիլ. ստէպ։)

Այս իսկ են պարծանք, եւ զսոյն բարգաւանճանս համարիմ. ((յն. մեծ. լտ. բարձր) Ոսկ. մտթ.։)

Եւ ոչ պարծանք ինչ (էր) նոցա, եւ կամ բարգաւանճանք՝ օտար ազգաց քաջութիւն. (Խոր. ՟Ա. 13։)

εὑκλεία splendor nominis, καύχημα gloriatio, εὑθυμία laetitia animi Պերճութիւն անուան. պարծանք. մեծանունութիւն. փառաւորութիւն. աճումն փառաց եւ պատուոյ. շուք. շքեղութիւն. զուարթութիւն.


Բարգաւաճեմ, եցի

va.

to make flourish;
to civilize.

· Calfa

NBHL (1)

Բարգաւաճ առնել. պերճ եւ պանծալի կացուցանել. եւ Զուարթացուցանել.


Բարգաւաճիմ, եցայ

vn.

to increase, to flourish, to be in repute, in honour, in vogue, to profit, to improve.

· Calfa

NBHL (3)

Բարգաւաճ լինել. պանծալի եւ արգոյ կամ մեծանուն գտանիլ. մեծանալ. աճել. ծաղկիլ. զուարթանալ. ճոխանալ. փառաւորիլ.

Որ ինչ միանգամ ոք բարուեանց ասիցէ վերաբերումն, սիրելեացն մերձաւորութեամբ յարդարեալ բարգաւաճին։ Զբարգաւաճեալ պատիւ թագաւորութեանն։ Բարգաւաճեալք ցուցանին (մեծատունք, կամ իմաստունք, կամ առաքինիք)։ Աշխարհագովութեամբ յաւէտ բարգաւաճեալ։ Ի բարգաւաճելի նահատակութիւնս. (Պիտ.։)

Յառաւելն ողորմիլ՝ կրկին բարգաւաճիս։ Որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ բարգաւաճի։ Արժանապէս բարգաւաճեցաւ բանիւ անեղին. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Է. եւ Նար. առաք.։)


Բարդեմ, եցի

va.

to accumulate, to hoard;
to bind up;
to compound, to conjoin.

· Calfa

NBHL (4)

Որպէս զի բարդեսցեն անձանց իւրեանց ի մարդկանէ. (Կլիմաք.։)

Բղխէ զծուխ չարութեանն, որ առաջի իմ բարդի. (Լմբ. ստիպ.։)

Եօթնն յինքն բարդեալ՝ ծնանի զյիսունն, միով պակասեալ. (Ածաբ. պենտեկ.։)

συντίθημι compono, congero Դիզել, եւ դիզացուցանել. շեղջակուտել. բազմապատկել. բաղադրել. շարադրել. բաղկացուցանել. յաւելուլ յիրեարս.


Բարեաւ

adv.

well, right;
safely;
— եկիք, be welcome;
— նմա՜, adieu ! — մնալ ասել, to bid farewell, to take leave;
to renounce, to forsake.

· Calfa

NBHL (3)

Յարուցեալ գնացից առ հայր իմ բարեաւ, ուստի ելին չարապէս. (Ոսկ. ղկ.։)

Ե՛րթ բարեաւ ի քո ընտանիս եւ յաշխարհն. (Փարպ.։)

Արձակիցէ զնա բարեաւ ընդ ճանապարհ. յն. ի ճանապարհ բարի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Դ. 20։)


Բարեբախտ

adj.

fortunate, lucky;
prosperous, happy, favourable, propitious.

· Calfa


Բարեբախտիկ

cf. Բարեբախտ;
բարեբախտիկ լինել, cf. Բարեբախտիմ.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ բարեբախտիկ է մարմին՝ յերկնայնոյն եղեալ գոյացութենէ։ Բարեբախտիկ եւ երջանիկ։ Երջանիկք եւ բարեբախտիկք։ Բարեբախտիկ հանդիպութիւն (յն. բարեբախտութիւն). (Փիլ.։)

Արտաքոյ բարեբախտիկ ասպարիզին խայտալով՝ ըստ օրինի խստերախաց կենդանեաց. (Սարկ. աղ.։)

Բարեբախտիկ եղեալ քաջափառութեամբ՝ հանդիպի ամենայն խնդրոցն. (Խոր. ՟Գ. 48։)


Բարեբախտաբար

adv.

fortunately, happily, luckily.

· Calfa

NBHL (1)

Ոչ գործէր (ինչ) բարեբախտաբար (ի պատերազմի). (Սոկր.։)


Բարեբախտանամ, ացայ

vn.

to prosper, to be fortunate, to succeed, to be happy.

· Calfa


Բարեբախտութիւն, ութեան

s.

fortune, happiness, prosperity, chance, destiny.

· Calfa

NBHL (1)

Եւ այսպիսի դիպուածս ի բարեբախտութիւն յաւելեալ՝ փառս յաճախէ Տիգրանայ։ Ո՛վ սողոն սողոն, գեղեցիկ բարբառեցար՝ ոչ երանել զբարեբախտութիւն մարդոյ մինչեւ ցվախճան. (Խոր. ՟Ա. 28։ ՟Բ. 12։)


Բարեբաղդ

cf. Բարեբախտ.

· Calfa

NBHL (1)

Իբր զխաչին տէրունի նշան բարեբաղդ պանծալի. (Նար. ՟Ժ՟Ա։)


Բարեբան, ից

adj.

that praises.

· Calfa


Բարեբանեմ, եցի

va.

to bless, to praise.

· Calfa

NBHL (1)

Ուր եւ ստէպ ասի.


Բարեբանութիւն, ութեան

s.

benediction praise, encomium.

· Calfa

NBHL (4)

Մանաւանդ՝ Օրհնութիւն, որպէս օրհնաբանութիւն Աստուծոյ, գովաբանութիւն, օրհներգութիւն, գովութիւն. փառաբանութիւն.

Շատխօսութեամբ անցուցանեմք զժամանակ բարեբանութեանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եւ զօր բարեբանութեանն նոյնպէս պահեն անլուծելի. (Խոսրովիկ.։)

Որ այսպիսի տիեզերագով եւ բարեբանօղ հանդիպեցաք աւուրս. (Սհկ. կթ. արմաւ.։)


Բարեբաստ

cf. Բարեբախտ.

· Calfa

NBHL (1)

Պա՛րտ է զաստուածայինն խնդրել (պատճառ) յամենայնի ի սակս բարեբաստ կենցաղոյս ստացման. (Պղատ. տիմ.։)


Բարեբաստիկ

cf. Բարեբախտ.

· Calfa

NBHL (3)

Մասնիկ մակբայացուցիչ ի վերջէ, իբրու Պէս, (որ եւ պրս. վար) կա՛մ է եզականն բառիս Բարք, որպէս եղանակ, կերպ, եւ կամ է նոյն ընդ ձայնիս Իբր, իբրեւ, իբրու։

Քանզի յայսոսիկ քաջահաճոյ՝ բարեբաստիկք, եւ ոչ նոյնպիսիքն՝ եղկելիք անուանին. (Սկեւռ.։)

Որ պարտեցաւն՝ թշուառական է, իսկ որ վարեցաւն՝ բարեբաստիկ։ Սոդովմայեցւոց գաւառն յառաջ քան զբոցակէզ լինել կարի յոյջ բարեբաստիկ էր։ Կատարած է բարեբաստիկ կենաց՝ առ ի յԱստուածն նմանութիւն. (Փիլ. ստէպ։)


Բարեբաստանամ

vn.

cf. Բարեբախտանամ.

· Calfa


Բարեբաստիմ, եցայ

vn.

cf. Բարեբախտանամ.

· Calfa


Բարեբաստութիւն, ութեան

s.

cf. Բարեբախտութիւն.

· Calfa

NBHL (1)

Սահման բարեբաստութեան՝ Աստուծոյ մերձաւորութեան գալուստ է։ Սկիզբն եւ վախճան բարեբաստութեան՝ կարե՛լ զԱստուած տեսանել է։ Որում բաւական եղեւ զհայրն եւ զարարիչն տեսանել, ի բուն ի ծայր բարեբաստութեան գիտասցէ յառաջ անցեալ. (Փիլ. ստէպ։)


Բարեբարոյ, ի, ից

adj.

goodnatured, good-tempered, civil, benign, affable, kind.

· Calfa

NBHL (2)

Եթէ առ թշնամիսն բարեբարոյ գտանիմք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

ԲԱՐԵԲԱՐՈՅՔ. որպէս Բարաբարոյութիւն. լաւութիւն.


Բարեբեր

adj.

productive of good, fruitful, fertile, abundant.

· Calfa

NBHL (1)

Բարեբերք (պտղովք առաքինութեանց), եւ չարահալածք. (Սարկ. քհ.։)


Բարեբերութիւն, ութեան

s.

fertility, fructification.

· Calfa

NBHL (2)

Այսպիսի բարեաց բարեբերութիւնք. (Սոկր.։)

εὑφορία fertilitas, foecunditas Արգասաւորութիւն. քաջապտղութիւն, բեղնաւորութիւն.


Բարեբողբոջ

adj.

that has good suckers, shoots or sprouts.

· Calfa

NBHL (1)

Որ ունի զբարի բարի բողբոջս. գեղեցկապէս բողբոջեալ. քաջընձիւղ. աղէկ ճղեր դուրս տուօղ, ուռճացած.


Բարեբոյս

adj.

that produces good fruit fruitful;
good-natured.

· Calfa

NBHL (1)

Թողու զաւակ մի բարեբոյս Լիպարիտ անուն։ Ունէին սոքա բողբոջք բարեբոյս զաւակաց. (Օրբել.։)


Բարեբուն

adj.

naturally good, that has a good disposition, humane.

· Calfa

NBHL (2)

Այսպէս ասաց բարեբունն բան, ես բարի եմ (կամ առատ եմ). (Դիոն. ածայ.։)

ἁγαθοφυής natra bonus Որոյ բունն կամ բնութիւնն է բարի. ի բնէ կամ բնութեամբ բարի. բո՛ւն բարի, որ տիրապէս է միայն Աստուած. բո՛ւնը աղէկ.


Բարեգթութիւն, ութեան

s.

benignity, clemency, mercy.

· Calfa

NBHL (2)

Լսէ պատասխանի բարեգթութեամբ գորովոյ. (Արշ.։)

Բարեգթութեամբ առ թշնամիսն՝ զբարեգթութիւնն Քրիստոսի ստանալ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)


Բարեգործ, աց

adj.

beneficent, virtuous, pious, that does good.

· Calfa

NBHL (7)

Այր բարեգործ։ Բարեգործք էին։ Տնարարս՝ բարեգործս։ Բարեգործացն պապանծեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն։ Լաւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ Աստուծոյ կամացն չարչարել, քան չարագործացն.եւ այլն։

Բարեգործացն՝ բարութեան ուրախութիւն պատրաստեցին. (Ագաթ.։)

Տէրն բարի՝ չարն ծառայի՝ զբարեգործացն պարգեւեսցէ. (Նար. ՟Հ՟Դ։)

Առ բարեգործն իւր ապստամբ. (Խոր. ՟Բ. 85։)

Պարզապէս ասի զԱստուծոյ.

Բարեգործ առ ամենեսին։ Վնասակար եմ բարեգործիդ։ Առանց բարեգործիդ հրամանաց։ Բարեգործ աջովդ, եւ այլն. (Նար. ստէպ։)

ἁγαθοποιός, ἁγαθοποιῶν, ἁγαθός qui bona operatur, bonus, probus Որ գործէ զբարին. բարեպաշտ. առաքինի. աղէկ մարդ.


Բարեգործեմ, եցի

vn.

to do well, good.

· Calfa

NBHL (7)

Յեփթայէ բարեգործել կամելով՝ պարտաւոր դստերն արեան գտանէր. (Խոսր.։)

Որք ի ճանապարհի յիշեն զմեզ, ամենայնիւ բարեգործեա. այսինքն խնամարկեա՛. (Ճ. ՟Ա.։)

Որ միանգամայն զամենայն աշխարհս բարեգործեցին։ Զազգս հայրապետաբար բարեգործեցեր. (Ճ. ՟Ա. Բ։)

Ցանկ բարեգործէ զբնութիւնս մեր՝ պէսպէս եւ ազգի օրինակօք. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)

Այսպիսիքս լեալք՝ ամենայնիւ ի նմանէ բարեգործիցիմք (այսինքն բարիս գտանիցեմք). (Խոսր. պտրգ.։)

Հրաշափառապէս բարեգործեսցես բանդ կենդանի՝ ինձ խօսողութիւն անսայթաքելի. (իբր շնորհեսցես)։ Բարեգործեա՛ ի յանձին ... զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Դ։)

ներգործական բայ չէզոքական բայ ἁγαθοποιέω bona operor, εὑσεβέω pie ago Գործել զբարին եւ զարժանն. առնել զգործ բարի. բարեպաշտել. աղէկ բան ընել.


Բարեգործութիւն, ութեան

s.

bounty, beneficence;
good works.

· Calfa

NBHL (6)

Յետ դադարելոյ պատերազմաց՝ սկիզբն առնէ բարեգործութեանց պարթեւն քաջ։ Յետ բազում գործոց արութեան՝ ձեռնամուխ լինի ի բարեգործութիւնս, շինուածս բազումս առնելով. (Խոր. ՟Բ. 3. 24։)

Նորոգեաց, լուսաւորեաց. հանապազ նովին բարեգործութեամբ զօրանայ. (Նար. ՟Հ՟Ե։)

Աւազակն՝ որպէս ունայն էր ի բարեգործութենէ, այնպէս անտես եւ անլուր էր յամենայն բարեգործութեանցն տեառն մերոյ. (իմա՛ ըստ ամենայն նշանակութեան) (Եղիշ. ի խաչել.։)

Եւ այլ եւս բարեգործութիւն ի ձկանց եղեալ (ըստ վիպասանից). (Մագ. ՟Ժ։)

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ. որպէս Բարերարութիւն. εὑεργεσία beneficium, beneficentia.

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Ըստ հոմաձայնութեան յն. εὑπραξία որպէս Բարեբաստութիւն, բարօրութիւն, յաջողութիւն. բաները աղէկ երթալը.


Բարեգութ

adj.

benign, humane, merciful, compassionate, tender, charitable, flexible.

· Calfa

NBHL (2)

Հա՛յր բարեգութ, որ գթացար ի յազգս որդւոց մարդկան. (Շար. ստէպ։)

Քրիստոս որդի Աստուծոյ՝ անոխակալ եւ բարեգութ։ Նաւապե՛տ բարեգութ՝ առ քեզ ապաւինիմ. (Ժմ.։)


Բարեդրուժ

adj.

ungtaful.

· Calfa

NBHL (2)

Որ դրժէ զբարին՝ զոր պարտ էր առնել. կամ Դրժօղ առ բարերար իւր. ապաշնորհ.

Իսկ բարեդրուժն գրիգոր՝ որպէս ի մեծ արիութեան դարձեալ՝ անկաներ ի քաղաքն կարնոյ. (Ղեւոնդ.։)


Բարեզարդ

adj.

well adorned;
reformed.

· Calfa

NBHL (3)

εὕκοσμος bene ordinatus, concinnus Բարւոք զարդարեալ. շնորհազարդ. բարեկարգ, վայելուչ. պատշաճական.

Բարեզարդ դաշամբ այս բանի։ Բարեզարդ բառիւք միշտ բարեբանեալ։ զուդամասն կրօնից բարեզարդն եպիսկոպոսութեամբ. (Նար.։)

Կեցեալ այսպիսի բարեզարդ կենօք. (Յիշատ.։)


Բարեզարդութիւն, ութեան

s.

embellishment, ornament, finery;
reformation, reform.

· Calfa

NBHL (2)

Բոլոր քաղաքի պատճառք բարեզարդութեան։ Բարեզարդութեամբք ի կենցաղումս բերկրեալք. (Պիտ.։)

εὑκοσμία, διακόσμησις decentia, ornatus, ordo, modestia Վայելչութիւն. պայծառութիւն. բարեկարգութիւն. համեստութիւն.


Բարեժառանգութիւն, ութեան

s.

inheritance of great property;
good inheritance.

· Calfa

NBHL (1)

Բազումք ի մէնջ իբրեւ զհայրենի բարեժառանգութիւն պահեն զարբեցութիւնն. (Սարգ. ՟գ. յհ.։)


Բարելաւ

adj.

very good, very useful.

· Calfa


Բարելաւութիւն, ութեան

s.

great goodness, good-nature, nobleness, gentility.

· Calfa

NBHL (2)

Պէսպէս կրօնիւք բարելաւութեան։ Զիւրեանցն արդարագործ բարելաւութիւնս։ Ոչ ասացելոցս բարելաւութեամբ միայն յօրանայ. (Պիտ.։)

Ապականիչ ոգւոցն բարելաւութեան. (Իգն.։)


Բարեխառն

adj.

sober, temperate, moderate.

· Calfa

NBHL (4)

Այլեւ տարերց բարեխառնիւք տո՛ւք ըզպտղոց առատութիւնս. (Շ. ոտ. Շ. հրեշտ.) իմա՛ իբր գ. բարեխառնութեամբ, կամ բարեխառն տարերբք։

Կամ Գաղջ, եղկ. պաղը կոտրած.

(Ջուր ըմպելի), զոր եւ բարեխառն անուանեն. (Եղիշ. միանձն.։)

Ամենայն մարմին խառնուած ունի ... ինն գոլով խառնուածոցն. նոյնպէս եցոյց ... ութ՝ զվատախառնիցն, եւ մի՝ զբարեխառինն։ Եւ թէ զբարեխառինն ասէ խառնել զմարդն, բայց ոչ զամենայն, այլ զմիջակին խառնուածոյ. (Նիւս. բն.։)


Բարեխառնեմ, եցի

va.

to temper, to moderate, to soften, to modify.

· Calfa


Բարեխառնութիւն, ութեան

s.

temperance;
temperature, moderation, modification, mitigation;
— օդոց, temperature of the air.

· Calfa

NBHL (5)

Յայսպիսում բարեխառնութեան օդոց. (Խոր. ՟Ա. 15։)

Հասանէին գարնանային ժամանակի օդոցն բարեխառնութեան. (Փարպ.։)

Զմաղասոյն յուզմունս նմանապէս բարեխառնութեամբ այսինքն բարեխառնելով. (Պիտ.։)

որպէս Զգօնութիւն, հեղութիւն, մարդասիրութիւն. աղեկութիւն

εὑκράτεια, σωφροσύνη Որպէս մի ի չորից բարոյական առաքինութեանց. Չափաւորութիւն ցանկականին. որ եւ Ողջախոհութիւն ասի, կամ Պարկեշտութիւն, Ժուժկալութիւն, եւ այլն.


Բարեխնամ, ոց

adj.

careful, that provides for wants, for an affair

· Calfa


Բարեխորհ

adj.

that thinks of good things.

· Calfa

NBHL (3)

Սէր սուրբ ձիթենի պտղալից է ի սրտի բարեխորհին։ Հարք բարեսէրք, եւ բարեխորհք լիցին. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Զ։)

Զի տեսողացն բարեխոհաց բարի պատճառք խրախութեան լիցին. (Յհ. կթ.։)

Իսկ եթէ կոյս պահեաց զմայրն, Աստուած ծնեալ բարեխորհիցն ճանաչիւր. (Ճ. ՟Գ.։)


Բարեխորհուրդ

cf. Բարեխորհ.

· Calfa

NBHL (1)

Հանապազ երկս արկանէր բարեխորհուրդն. (Բուզ. ՟Ե. 34։)


Բարեխրատ, ից

adj.

that gives good advice, good instruction;
well instructed.

· Calfa

NBHL (2)

Որպէ՛ս զիմաստուն եւ զբարեխրատ իմացող պատուեալ (զնաթանայէլ). (Կիւրղ. գանձ.։)

Կարծեմ զնա անպիտան տգիտաց, եւ բարեխրատից. զի եւ բարեխրատքն զայսոսիկ զխօսս ըստգտանեն. (Սոկր.։)


Բարեխօս, աց, ից

adj. s. intercessor, mediator;
— լինել, cf. Բարեխօսեմ.

· Calfa

NBHL (14)

Որպէս Քաղցրաբան. անուշ լեզու.

Քա՛ղցր լեր ի խօսել ... դաշն ի պատասխանելն, եւ բարեխօս յամենայնի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Եկին բարեխօսք՝ ստիպէին։ Իբրեւ թէ բարեխօ՛ս էր (կամ բարեխօսէր) ի խաղաղութիւն աշխարհին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 3։ ՟Ժ՟Գ. 3։)

Եթէ բարեխօս ոք կամ քարոզ եւ կամ առաքեալ՝ ստելով զքաղաքէն պատմիցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Բարի բարեխօս, միջնորդ կենդանի, պատարագ անմահ։ Առ հաշտարարն միջնորդ, եւ մշտնջենաւոր բարեխօս. (Նար. ՟Լ՟Դ. ՟Ժ՟Ա։)

Զմի որդի գիտեմք, որ խոստացաւ մեզ առաքել առ մեզ առ ի հօրէ զբարեխօսն զհոգին սուրբ։ Արդ գեղեցիկ է այս եկեղեցւոյ սրբարար եւ օգնական եւ բարեխօս հոգին սուրբ։ Բարեխօս կոչեցեալ է վասն մխիթարութեան բարեխօսութեան եւ օգնականութեան տկարութեանս մերոյ։ Ամենայնի վարդապետ եւ բարեխօս յԱստուծոյ եւ սրբարար հոգին սուրբ բարեխօս է։ Ծածկէ զայս ամենայն ամենաբարի զօրութիւն բարեխօսին. (Կոչ. ՟Ժ՟Ղ. ստէպ։)

Անդ բարեխօսն թռուցեալ (աղաւնակերպ) ... ի վերայ հանգչէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Առանց բարեխօսի՝ բազմապատիկ տանջի։ Առանց բարեխօսի վրէժ առնուլ յանցանաց մերոց. (Եղիշ. ՟Բ. ՟Է։)

Զնորա անմեղ չարչարանսն ... բարեխօս արկեալ. (Լմբ. պտրգ.։)

Զհարսն մեր զառաջինս բարեխօս կալցուք առ Աստուած, մանաւանդ թէ զԱստուած առ նոսա, զի նախ նոքա թողութիւն շնորհեսցեն արդարապէս անիծիցն, զոր հեղին ի վերայ որդւոց ժողովրդեան իւրեանց. (Շ. թղթ.։)

Բարեխօս լերուք առ տէր վասն քաւութեան մեղաց մերոց. (Ժմ.։ եւ Շար. ստէպ։)

ԲԱՐԵԽՕՍ ի. ից կամ աց. ա. παρακαλών, παρακαλέσας, πρεσβευτής, μεσίτης advocans, advocatus, intercessor, mediator, legatus Որ բարի խօսի զայլոց, որպէս հաշտարար, կամ յորդորիչ. միջնորդ եւ աղաչաւոր.

ԲԱՐԵԽՕՍ՝ ասի եւ Քրիստոս առ հայր ըստ մարդկութեանն վասն մեր. որպէս յն. εὑτυγχάνων (որ յանդիման լինի). եւ παράκλητος (որ մխիթար բանիւք աղերսէ).

ԲԱՐԵԽՕՍ. Սեպհականեալ անուն է հոգւոյն սրբոյ, նովին առմամբ՝ որով կոչի Մխիթարիչ. ըստ յն. παράκλητος paracletus, consolator. Եւս որպէս ὐπερτυγχάνων Գերօրինակ յանդիման եղեալ՝ միջնորդ.


Բարեխօսեմ, եցի

vn.

to intercede.

· Calfa

NBHL (2)

Բարեխօսել նորա (այսինքն Քրիստոսի) վասն սրբոց, եւ բարեխօսել հոգւոյն սրբոյ՝ առ ի վարդապետելոյ մեզ, զի ընդ միմեանց բարեխօսիցեմք. եւ ոչ եթէ առ բարձրագոյն ոք՝ միածնին կամ հոգւոյն սրբոյ բարեխօսելն գիտելի է. քանզի միապատիւ է աստուածականն, եւ աչ բազմաբար. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

ներգործական բայ չէզոքական բայ παρακαλέω advoco, deprecor, εὑτυγχάνω, πρεσβέω, ἰκετεύω intercedo, interpello, suplico Բարեխօս լինել եւ թախանձել որպէս միջնորդ եւ աղաչաւոր. միջնորդել.


Բարեխօսութիւն, ութեան

s.

intercession, mediation.

· Calfa

NBHL (1)

Արդ՝ վասն Քրիստոսի պատգամաւորիմք, որպէս եւ Աստուծոյ բարեխօսութեամբ մեօք. ( ՟Բ. Կոր. ՟Ե. 20.) իմա՛ յորդորելովն Աստուծոյ ի ձեռն մեր զձեզ։


Բարեկամ, աց

s.

friend;
familiar, dear;
մտերիմ՝ անկեղծ՝ ճշմարիտ՝ անձնանուէր՝ սիրելի սուտ —, intimate, sincere, true, devoted, dear, false friend.

· Calfa

NBHL (6)

Խօսէր տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման, որպէս ոք՝ զի խօսիցի ընդ բարեկամի իւրում։ Ղազարոս բարեկամ մեր ննջեաց։ Դուք բարեկամք էք իմ։ Եղբայր քո, կամ բարեկամ հանգոյն անձին քո։ Լուեալ երից բարեկամացն զչարիսն ամենայն։ Բարեկամք իմ եւ մերձաւորք իմ։ Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ։ Եւ եղէն բարեկամք. քանզի յառաջ թշնամիք էին միմեանց. եւ այլն։

Զյոպոպ եւ զշիղջ գիշերոյ համարիմ բարեկամ գոլ զնոսա, եւ խնդալ ի խաւարի. (Մէկն. Ղեւտ.։)

Հայելով Յիսուս ի բարեկամսն, եւ ըստ բարի ցանկութեան նոցա տայ զպարգեւսն. (Մաշկ.։)

φίλος amicus Որ կամի զբարի ընկերին որպէս անձին, կամ ունի զբարի կամս առ այլ. ընտանի սիրելի. սիրական, սրտակից.

ԲԱՐԵԿԱՄ ԱՐՔԱՅԻ. որպէս Ներքին եւ առաջին խորհրդական եւ ընկեր թագաւորի. կոմս. ... յն. ἐταῖρος socius, sodalis, comes եւ ἁρχιεταῖρος, πρῶτος φίλος praecipuus կամ arachites amicus Ուստի նոյն է ասել՝

Քաղաքն ազատ գոլ պարտ է, եւ խոհեմական, եւ ինքեան բարեկամ. յն. φίλη amica (Պղատ. օրին. ՟Գ։)


Բարեկամաբար

adv.

friendly, familiarly, domestically.

· Calfa


Բարեկամանամ, ացայ

vn.

to be friendly, familiar, to make one's self familiar.

· Calfa

NBHL (3)

Բայց Շապուհ էր ցասմամբ ընդ Խոսրովայ՝ ի բարեկամանալն Արկադայ. (Խոր. ՟Գ. 50։)

Բազում զօրագլուխք յունաց ընդ իս բարեկամացան ուխտիւ եւ երդմամբ. (Փարպ.։)

φιλοποιέομαι, φιλεόμαι amicus et benevolus reddor, concilior որ եւ ԲԱՐԵԿԱՄԻԼ. Բարեկամ լինել. ընտանի սիրով կապիլ. դաշնաւորիլ.