Definitions containing the research չ : 10000 Results

Ապիկար

adj.

impotent, weak, feeble.

NBHL (1)

Զհզօրին ձեռն՝ իբր ապիկար։ Իբր զապիկար հաշմեալ հերքեցայ։ Ոչ ի պատկեր ընտանի զապիկարս երբէք յարգեցից։ Դու իսկութեամբ բարի գովելի, եւ ես համայնիւն չար ապիկար. (Նար.։)


Ապիրատախօս

adj.

slanderous.

NBHL (2)

Որ ապիրատս խօսի. չարալեզու.

Կատարիչք անօրէնութեան, ապիրատախօսք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ապիրատութիւն, ութեան

s.

wickedness, iniquity, malice, flagitiousness, villainy.

NBHL (4)

τὸ ἅτοπον, πονηρόν, ἁδικία, ἁγνωμοσύνη. absurditas, malitia, injustitia, improbitas. Գործ անտեղի եւ անարժան. անիրաւութիւն. չարութիւն. անզգամութիւն. անտեղութիւն.

Ոչ գանողացն ապիրատութեան՝ սպառնացար։ Զապիրատութիւնսն, զինքնասիրութիւնսն. (Նար. ՟Լ՟Զ. ՟Խ՟Ե։)

Զայս ամենայն առակել ի մարդ՝ ապիրատութիւն մի մեծ է. (Կոչ. ՟Է։)

Զի՞նչ լինիցի քան զայս առաւել ապիրատութիւն։ Բազում եկեսցէ զհետ ապիրատութիւն (այսինքն անտեղութիւն). (Ոսկ. յհ. ստէպ։)


Բանիկ, բանկունք

adj.

tale, story, trifle, bawble.

NBHL (3)

Մեկնիչ քաջ չեղէ, գէթ բանիկ ասէի. (Երզն. քեր.։)

λογίδιον oratiuncula, fabella Բան դուզնաքեայ եւ չնչին, անպիտան, եւ մտացածին. cf. ԲԱՆԿՆ.

(Հերեսիովտք) բանկունս իմն շարադրեալ՝ ասել յանդգնեցան զայս ինչ. (Պրպմ. ՟Լ՟Է։)


Բանիմաստ

adj.

intelligent, reasonable.

NBHL (1)

Իբր Բանիմաց. իմացօղ կամ իմացուցիչ բանից.


Բանջարեղէն, ղինի, նաց

adj.

herbaceous.

NBHL (2)

Բանջարաւոր դալարւով, եւ պտղոց ծառոց հեշտ վայելչութեամբ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Լա՛ւ է կոչունք բանջարեղէնք (յն. հանդերձ բանջարովք) սիրով եւ շնորհիւ. (Առակ. ՟Ժ՟Ե. 17։)


Բանսարկեմ, եցի

va.

to slander, to calumniate, to report.

NBHL (5)

διαβάλλω traduco, defero, calumnior, criminor Բանս ի մէջ արկանել քսութեան. չարախօսել. պարսաւել. մատնել. ընդ վայր հարկանել. զրպարտել. բամբասել. բան խառնել, քաշքշել, անցընել.

Զամենայն ոք բանսարկեցեր, եւ գէթ ի մի այրդ ոչ խնայեցեր. (Ոսկ. ապաշխ.։)

Մինչ ոչ էր բանսարկեալ սատանայի. (Յճխ. ՟Զ։)

Զոր (զՅոբ) բանսարկէր չար թշնամին. (Յիսուս որդի.։)

Ոչ բանսարկիս ի բարո՛ւթեանց. (Նար. ՟Ձ՟Բ։)


Բանսարկու, աց

s.

tell-tale, talebearer, sycophant, opponent, adversary;
satan, devil, tempter.

NBHL (3)

διάβολος diabolus, delator, calumniator Բանս ի մէջ արկօղ քսութեան. չարախօս. քսու. որոմնացան. հակառակ. որ եւ սեպհականեալ անուն սատանայի. բան խառնօղ.

Եւ եկաց բանսարկու ի մէջ Իսրայէլի։ Զոր բանսարկունքն բամբասէին։ Այր բանսարկու առ ի յուզել զկռիւ։ Եւ եկաց հրեշտակ Աստուծոյ՝ լինել նմա բանսարկու։ Ոչ է արժան առն բանսարկուի ի տան թագաւորի լինել.եւ այլն։

Բանսարկու եւ սատանայ անուանեմք զնա ի գործոյն, զի միշտ զբանս չար խորհրդոյն արկանէ ի սիրտ եւ ի միտս մեր. (Լմբ. էր ընդ եղբ.) (մանաւանդ վասն չարախօս լինելոյ զմէնջ առաջի Աստուծոյ) cf. ՉԱՐԱԽՕՍ։


Բանսարկութիւն, ութեան

s.

tale, slander, false accusation, calumny;
contrariety, opposition;
witchcraft.

NBHL (2)

διαλβολή calumnia, obtrectatio Քսութիւն. չարախօսութիւն. հակառակութիւն, մանաւանդ՝ սատանայի.

Ի չարին բանսարկութենէ. (Արշ.։)


Բանտակալ, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

NBHL (1)

Միթէ բանտակալ կապանաց նա ոք իցէ արձակիչ. (Ագաթ.։)


Բանտամուտ

adj.

cf. Բանտարգել.

NBHL (1)

Մտեալն ի բանտ. եւ Որ ինչ անկ է մտելոցն կամ մտիցն ի բանտ.


Բանտապահ, ի, աց

s.

gaoler, keeper of a prison.

NBHL (1)

Տանել զբանտապահսն, եւ սպանանել։ Վասն մահու բանտապահացն. (Կոչ. ՟Զ։)


Բանտապան, ի, աց

cf. Բանտապահ.

NBHL (1)

Ընդէ՞ր, որպէս առ Պետրոսիւն, որ ել ի բանտէ, պատժին բանտապանքն (յն. պահապանք), սոյնպէս եւ որ Քրիստոսի բանտապահքն (յն. պահօղք) էին, ոչ պատժեցան. (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Բանտապետ, ի, աց

cf. Բանտապահ.

NBHL (1)

Ետ նմա շնորհս առաջի բանտապետին։ Եւ ետ բանտապետն զբանտն ի ձեռս Յովսեփայ։ Պատուիրեցին բանտապետին զգուշութեամբ պահել զնոսա, եւ այլն։ Ոչ իշխանքն կարող են ընդդէմ դառնալ, եւ ոչ բանտապետք. (Ճ. ՟Ժ.։)


Բանտարգել

adj.

prisoned;
— առնել, to imprison, cf. Զնդանեմ, cf. Բանդեմ, cf. Կալանեմ.

NBHL (2)

Մատնել ի բանդարգել չարչարանացն նեղութիւն. (Պիտ.։)

Իբրեւ բանդարգել արարեալ պահեցան ի յարութիւն փրկչին։ Իբրեւ ի բանդարգել եղեալ անյիշութեամբ. (Արշ.։)


Բանտարգելութիւն, ութեան

s.

imprisonment, detention.

NBHL (1)

Ո՛չ քարկոծանք, ո՛չ բանդարգելութիւնք. (Սարկ. քհ.։)


Բաշխեմ, եցի

va.

to distribute, to share, to part, to divide, to dispense, to assess;
to disseminate.

NBHL (6)

διανέμω, ἁπονέμω, μερίζω, μεταδίδωμι distribuo, impertior, νέμω tribuo, χορηγέω suppedito, subministro, largior Բաշխ կամ բաժին տալ իւրաքանչիւր ումեք ըստ արժանեաց, կամ ձրի որպէս պարգեւ. բաժանելով տալ. մասնաւորել զբարիս, զուտելիս, եւ այլն. մատակարարել. տնտեսել. պարգեւել, շնորհել. բաժնել.

Արդարութիւնն ոչ ուրուք ելով ոսոխ՝ բաշխէ տայ զարժանիսն ըստ իւրաքանչիւր իրի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Որ զամենեցունց զխնամս ըստ իւրաքանչիւր պիտոյից բաշխէ. (Եզնիկ.։)

Բաշխէ իւրաքանչիւր օգուտս. (Փարպ.։)

Իբրու զի տասն են (պատուիրանք), բաշխեաց յերկուս հնգեակս, զորս յերկուս արյանս փորագրեաց։ Երիս բաշխելով տալով ի մի իւրաքանչիւր. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. քհ. ՟Դ։)

Զողորմութիւն եւ զշնորհս բիւրուց ազանց բաշխեալ աւետարանէ։ Որք ի բազում տեղիս բաշխեցան, սփռեալ տարածեցան. (Նար. խչ.։)


Բաշխոյք, ոյից

s. pl.

gift, present, gratuity, donation.

NBHL (1)

Տային զանձինս յանօրէն բաշխոյս կաքաւչաց. (՟Բ. Մակ. ՟Դ. 14։)


Բաշխումն, ման

s.

cf. Բաշխութիւն.

NBHL (1)

ԲԱշխելն ընչից, կամ աթերաց։ Բաշխման յաղթանակաց։ Ձրի բաշխմամբ։ Բաշխմունք պարգեւաց։ Անաչառ կամ հաւասար բաշխմամբ. (Մանդ. ՟Դ։ Խոր. ՟Գ. 62։ Սարկ.։ Նար.։)


Բաջաղանք, նաց

s. pl.

story, idle talk, stories, nonsense, prattle, quackery.

NBHL (1)

Ոչ մարմինն յերկնից իջեալ՝ ըստ առաջին եւտիքեայ բաջաղանացն. (Յհ. իմ. երեւ.։)


Բառ, ից

s.

word, term, speech, expression;
air, song;
— առ —, word for word;
ըստ բառին, literally.

NBHL (4)

Անբանութեան է՝ ոչ ի զօրութիւն դիտմանն հայել, այլ ի բառսն։ Որպիսի ինչ նշանակէ բառն ... այլովք յայտնաբանագունիք բառիւք հաւաստել. (Դիոն. ածայ.։)

Աղաչեմ զձեզ, իրաւապէս՝ իբրու ինձ իսկ թուի, բառիցս եղանակիս թոյլ տալ. (Պղատ. սոկր.։)

Որպէս տղայքն, որ ոչ գիտեն բառիւք զպէտս ի մարցն խնամոցն առնուլ. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Ես երգեմ, եւ նա ոչ երգէ. իմ բառս քաղցր է, եւ նորայն ոչ. (Վրք. հց. ՟Դ։)


Բառացի

adj.

renowned, famous, excellent;
rich.

NBHL (2)

(իբր բառից արժանի. լծ. եւ փարթամ. որպէս եւ յն. է՛ւբօրօս) Մեծանուն, եւ մեծատուն. ճոխ. մեծափառ. անուանի. հռչակաւոր. հոյակապ. պանծալի.

Եթէ ոչ բարձրասցիս ըստ մարմնոյ բառացի գոլ. (Մագ. լ։)


Բառնալիք, լեաց

s. pl.

lever;
porringer;
handle.

NBHL (1)

Եւ զկասկարայս, եւ զբառնալիս, եւ զսանսն. իմա՛ ընդունարան՝ որ տանի ինչ յինքեան, որպէս սկաւառակ, եւ այլն։ (՟Բ. Մնաց. ՟Դ. 16.)


Բասրանք, նաց

s. pl.

reproach, blame, rebuke.

NBHL (5)

Ոչ բամբասողք, ոյք զայլս բասրանօք յիշեն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Զքիլսն չարաբանս ի բասրանս նորա ձգէր. (Յհ. կթ.։)

Ի խաչին ձաղեալ բասրանօք. (Շ. բարձր.։)

Վասն անձինն բասրանաց ոչ վրէժ խնդրէր. (Երզն. մտթ.։)

Ոչ հարկանել բասրանովք ինչ զխիղճ ընկերին՝ հալած է զառաքինութիւնս. (Վրք. հց. ձ։)


Բասրեմ, եցի

va.

to reproach, to blame, to condemn, to rebuke, to censure.

NBHL (1)

Եւ արդիւնք իսկ բարքն, որ բասրիցեն, եթէ զո՛րս բարձրեալս տանիմ, որ ոչ եւ զիւր իսկ անձն շարժել կարէ. (Ոսկ. ես.։)


Բարաբ

s.

shuttle.

NBHL (1)

Ի ձեռին իւրում ունէր զբարաբն ոստայնին. եհար զաչսն իւր, եւ կուրացոյց. (Հ=Յ. մայ. ՟Զ.։)


Բարակաման, աց

adj.

that spins or weaves finely;
finely spun or woven.

NBHL (2)

Ամաչեսցեն կտաւագործքն բարակամանք. (Ես. ՟Ժ՟Թ. 9։)

Յորժամ զօրագոյն ինչ յարեսցի ի տորգս սարդի ոստայնի բարակաման, պատառէ. (Վեցօր. ՟Զ։)


Բարառնական, ի, աց

adj.

personified;
— բան, prosopopoeia.

NBHL (1)

ἡθοποιητικός, ἡθοποιός morum fictione Որ ինչ ասի բարառնաբար, կամ բարառնութեամբ։


Բարառնութիւն, ութեան

s.

prosopopoeia;
allegory.

NBHL (5)

ἡθοποιΐα morum adfectuumve expressio, effictio Առնելն՝ այսինքն ձեւացուցանել եւ նմանեցուցանելն ստեղծաբանութեամբ զբարս մեռելոց կամ անշնչից. խօսք առ անկենդանս, կամ ի դիմաց անխօս կենդանեաց եւ տնկոց. cf. ԴԻՄԱՌՆՈՒԹԻՒՆ.

Ամբա՛րձ զաչս քո Երուսաղէմ. (բարառնութեամբ խօսի առ քաղաքդ. Մխ. երեմ.։)

Այժմ ձգէ զբան ի բարառնութիւն (ի դէմս խաչի). (Շ. բարձր.։)

Զանուն գետոյն եւ ջրոյն այժմ վկայութիւն փոխեալ՝ յայտնեաց զստուգութիւն բարառնութեանն։ Տե՛ս զբարառնութիւն առակիս։ Ոչ բնաւ շրջէ զբարառնութիւն անուանցն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Բարացուցական բամբռան բառացի բարառնութեանց։ Խոստովանութիւն յօդակապս բարառնութեան. (Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. խչ.։)


Բարբանջ, ից

s.

idle tales, nonsense, tiresome repetitions, silly story, prating, gossip, dotage

NBHL (1)

ԲԱՐԲԱՆՋ ԲԱՐԲԱՋ. φλυαρία nugae, τερκρέια garriendi subtilitas, garritas Բաջաղանք որպէս պառաւանց. շչիւն որպէս կախարդաց. ընդ վայր բարբառումն որպէս պապաջումն. շաղփաղփութիւն. ցնորք. աղճատանք. բանդագուշանք. առասպելք.


Բարբանջումն, ման

s.

cf. Բարբանջ.

NBHL (1)

Զամենայն զայսպիսի ինչ բարբանջմունս ի բաց հանէ յօրէնսդրութենէ. (Փիլ. բագն.։)


Բարբաջ, ից

cf. Բարբանջ.

NBHL (1)

ԲԱՐԲԱՆՋ ԲԱՐԲԱՋ. φλυαρία nugae, τερκρέια garriendi subtilitas, garritas Բաջաղանք որպէս պառաւանց. շչիւն որպէս կախարդաց. ընդ վայր բարբառումն որպէս պապաջումն. շաղփաղփութիւն. ցնորք. աղճատանք. բանդագուշանք. առասպելք.


Բարբաջանք

s.

cf. Բարբանջ.

NBHL (2)

Մտաց բարբաջանք են աղանդն, եւ ոչ ճշմարտութիւն. (Եզնիկ.։)

Զամենայն ինչ զայսպիսի բարբաջանս ի բաց մերժելով. (Փիլ. ՟ժ. բան.։)


Բարբանջեմ, եցի

va.

to make tiresome repetitions, to chat, to prattle, to bawl, to tattle.

NBHL (1)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)


Բարբաջեմ, եցի

va.

cf. Բարբանջեմ.

NBHL (1)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)


Բարբառիմ, եցայ

vn.

to speak;
to cry out, to exclaim.

NBHL (3)

ԲԱՐԲԱՌԻՄ որ եւ ԲԱՐԲԱՌԵՄ. φθέγγομαι, ἁποφθέγγομαι, λαλέω vocem edo, loquor Մարդկային ձայնիւ խօսել. հանել բան ընդ բերան. արտաբերել. գոչել. խօսիլ.

ԲԱՐԲԱՌԻՄ. չ.ձ. Յայն արձակել. կարդալ. գոչել. տալ ձայն բարբառոյ. բերան բանալ. խիզախել. ազդել.

Զի՞նչ արդեօք աստուածամարտդ բարբառիս յաստուածային ձայնիւ բարբառէր առ սուրբ կանայսն. (Շար.։)


Բարբարանք, նաց

s.

haggling, hesitating.

NBHL (1)

Բարբարէիք իմնէ. բարբարանս ասէ զերկբայ կամս, զառնել եւ զոչ առնել. (Ոսկ. փիլիպ.։)


Բարբարիմ, եցայ

vn.

to hesitate, to haggle;
to be busy, embroiled, perplexed.

NBHL (3)

ԲԱՐԲԱՐԵՄ կամ ԲԱՐԲԱՐԻՄ. ἁκαιρέομαι opportuitate temporis destituor Չլինել պարապ եւ ձեռնհաս. չգտանել դիպող ժամ. կամ Պատճառել չունել զժամանակ. (ըստ յն. անժամանակիլ)

Եւ դուք զմտաւ ածէք հոգալ ինչ վասն իմ, որպէս եւ հոգայիքն, բայց բարբարէիք իմնէ. (Փիլիպ. ՟Դ. 10։)

Որպէս հոգայիքն դուք, բայց բարբարեցարուք իմն վասն յապաղիչ մոլորութեանցն, որ պատեալ էին զձեօք. (Եփր. փիլիպ.։)


Բարգաւաճանք, նաց

s. pl.

increase, abundance;
profit, improvement, bloom, lustre, splendour, renown.

NBHL (3)

Եւ ոչ պարծանք ինչ (էր) նոցա, եւ կամ բարգաւանճանք՝ օտար ազգաց քաջութիւն. (Խոր. ՟Ա. 13։)

Զի՞նչ ինչ բարգաւանճանք քեզ լրութիւն անյագ որովայնին Բելայ իցէ. (Արծր. ՟Ա. 2։)

Ինձ բարգաւաճանք, եւ ոչ քեզ. (Լմբ. սղ.։)


Բարգաւաճիմ, եցայ

vn.

to increase, to flourish, to be in repute, in honour, in vogue, to profit, to improve.

NBHL (2)

Որ ինչ միանգամ ոք բարուեանց ասիցէ վերաբերումն, սիրելեացն մերձաւորութեամբ յարդարեալ բարգաւաճին։ Զբարգաւաճեալ պատիւ թագաւորութեանն։ Բարգաւաճեալք ցուցանին (մեծատունք, կամ իմաստունք, կամ առաքինիք)։ Աշխարհագովութեամբ յաւէտ բարգաւաճեալ։ Ի բարգաւաճելի նահատակութիւնս. (Պիտ.։)

Ոչ թէ Աստուած ի մեր օրհնելոյն բարգաւաճի. (Լմբ. սղ.։)


Բարդեմ, եցի

va.

to accumulate, to hoard;
to bind up;
to compound, to conjoin.

NBHL (2)

Դիզի բարդեցի։ Բարդիմ, եւ անդրէն տոչորիմ։ Բարդելոց ի վերայ միմեանց։ Բարիք բարդեցեալ։ Նամակ բանիւք բարդեցեալ։ Բարդեցան կուտեցան շրջանակք ամացս։ Բարդեցեր զհոտ բուրման անուշահոտ սրբութեան. (Նար.։)

Բղխէ զծուխ չարութեանն, որ առաջի իմ բարդի. (Լմբ. ստիպ.։)


Բարեասաց

adj.

that speaks well of others.

NBHL (1)

(քառավանկ) Որ բարիս խօսի. գովիչ.


Բարեաւ

adv.

well, right;
safely;
— եկիք, be welcome;
— նմա՜, adieu ! — մնալ ասել, to bid farewell, to take leave;
to renounce, to forsake.

NBHL (3)

Յարուցեալ գնացից առ հայր իմ բարեաւ, ուստի ելին չարապէս. (Ոսկ. ղկ.։)

Երկրաքարշ մտօք ի ստացուածսն ունի զյոյսն, թէ զսոսա ունելով՝ բարեաւ եմ, եւ ի զրկելն՝ չարեաւ. (Լմբ. առակ.։)

Որոց բնութիւնն ոչ փութացաւ (յուսումն) առ կարգեալ ամօքդ, բարեաւ մնալ ասելով՝ թողուլ։ Այնոցիկ բարեաւ մնալ ասել. (Պղատ. օրին. ՟Է. ՟Ը։)


Բարեբախտ

adj.

fortunate, lucky;
prosperous, happy, favourable, propitious.

NBHL (1)

Ոչ երբէք կարասցէ (ախտաւորն) բարեբախտ գոլ. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բարեբախտիկ

cf. Բարեբախտ;
բարեբախտիկ լինել, cf. Բարեբախտիմ.

NBHL (2)

Ո՛չ բարեբախտիկ է մարմին՝ յերկնայնոյն եղեալ գոյացութենէ։ Բարեբախտիկ եւ երջանիկ։ Երջանիկք եւ բարեբախտիկք։ Բարեբախտիկ հանդիպութիւն (յն. բարեբախտութիւն). (Փիլ.։)

Ըստ ժամանակին չարաբախտ զոք լինել, եւ բարեբախտիկ. (Իգն.։)


Բարեբախտաբար

adv.

fortunately, happily, luckily.

NBHL (1)

Ոչ գործէր (ինչ) բարեբախտաբար (ի պատերազմի). (Սոկր.։)


Բարեբախտութիւն, ութեան

s.

fortune, happiness, prosperity, chance, destiny.

NBHL (3)

Հանդուրժել բարեբախտութեան եւ վատաբանութեան։ Ոչ բարեբախտութիւն, ոչ անբախտութիւն կարելն բերել. (Արիստ. առաք.։)

Եւ այսպիսի դիպուածս ի բարեբախտութիւն յաւելեալ՝ փառս յաճախէ Տիգրանայ։ Ո՛վ սողոն սողոն, գեղեցիկ բարբառեցար՝ ոչ երանել զբարեբախտութիւն մարդոյ մինչեւ ցվախճան. (Խոր. ՟Ա. 28։ ՟Բ. 12։)

Բարեբախտութիւն ո՛չ է արժանի կարծել զմարդոյ առողջութիւն։ Որ բարեբախտութեամբ են յաջողեալք, եւ որ ի վատաբախտութեան են. (Փիլ.։)


Բարեբաղդ

cf. Բարեբախտ.

NBHL (1)

Իբր զխաչին տէրունի նշան բարեբաղդ պանծալի. (Նար. ՟Ժ՟Ա։)


Բարեբան, ից

adj.

that praises.

NBHL (1)

εὕλογος beneficus, re rationalis որ եւ ԲԱՐԵԲԱՆԱԿԱՆ. Գովասանական, օրհներգական. քաջավայելուչ բանիւ.


Բարեբանեմ, եցի

va.

to bless, to praise.

NBHL (2)

Ասի եւ զսրբոյ կուսէն, եւ զխաչէն.

Ի զուարթնոց միշտ բարեբանեալ սուրբ Աստուածածին։ Բարեբանեալ ես նշան փայտիդ փրկութեան. (Նար. կուս.։ եւ Նար. խչ.։)