Definitions containing the research որ : 10000 Results

Իմացութիւն, ութեան

s.

intelligence;
intellect, understanding, comprehension, perception;
sentiment, opinion;
thought, design, project;
—ք, the celestial intelligences, the angels.

NBHL (6)

Սիրտ հաստատեալ յիմացողութիւն խորհրդոյն. (Սիր. ՟Ի՟Բ. 29։)

Ըստ կարի խուզողութեամբ եւս փեռեկել առաջի այնոցիկ, որք խնդրեն զիմացութիւն. (Լմբ. պտրգ.։)

ԻՄԱՑՈՒԹԻՒՆ. νόημα, νόος, νοῦς intellectus, mens, ingenium Իմացական զօրութիւն. միտք. Ոչ չափին բանիւք կամ իմացութեամբք շնորհեալքն ի նոցանէն զնոյն տկարութիւն իմացութեան նոցա. (Նար. երգ.։)

Կամ յոքն. իմացութիւնք, իբր Հրեշտականք, որ միտք են բոլորովին. իմանալիք. հոգեզէնք.

Զգալեօք պատկերօք զերկնայինսն դրեաց իմացութւնսն։ Յերկնայնոցն իմացութեանց քահանայապետութիւնս, որպէս կարող եմք, ի վեր հայեսցուք. (Դիոն. երկն.։)

Այն որ ի մէնջ տեսանի՝ (կամ տեսութիւն՝) հաւատարիմ է քան զայլ իմացութիւնս. (Ոսկ. յհ. 25։)


Իմացումն, ման

s.

cf. Իմացութիւն.

NBHL (5)

Ոչ գիտացին զտեսիլն (զաքարիայի), այլ միայն իմացմամբ նկատեցին՝ նշանս եւ զօրութիւնս ինչ լինել ի տեղւոջ սրբութեան։ հրեայքն եւ այլքն մարմնաւորօքն (աչօք) ըստ մարմնի իմացմանցն տեսանէին ... եւ դուք իմացմամբ տեսանէք առաւել յետ չարչարանացն. (Կիւրղ. ղկ.։)

Խորհուրդ յղութիւն է մտաց, եւ բան՝ ծնունդ է իմացմանց. (Արծր.։)

ԻՄԱՑՈՒՄՆ. մանաւանդ՝ ԻՄԱՑՄՈՒՆՔ. խորհուրդք. հնարք դատումն. միտք կամ իմացւած թիւր.

Խորհեալ չարաչար իմացմունս առնն ի միտս իւր։ Զայս ամենայն չար իմացմունսիմացեալ սինոյ սեպհին. (Փարպ.։)

ԻՄԱՑՈՒՄՆ. αἵσθησις, νόησις sensatio, sensus, perceptio. Զգալն յանձին. ըմբռնումն մտօք եւ զգայութեամբ. Եթէ ունկնդիր լալ (բանից մերոց) եւ ի ձեռն գործոց ցուցումն ընձեռէք, իմացումն ոչ առցուք քրտանց եւ աշխատութեան մերում. (Ոսկ. յհ. ՟ա. 21։)


Իմացուցանեմ, ուցի

va.

to inform, to apprize, to acquaint.

NBHL (5)

եւ իմացուցեալ՝ ածին զնոսա առաջի իշխանացն. (՟Բ. Եզր. ՟Ե. 17.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

Կամ ὐποδείκνυμι ostendo, demonstro. Ցուցանել, որպէս ազդ առնել. ծանուցանել. զեկուցել.

Իմացուցանէր թագաւորին վասն իմ զդիակունս թաղելոյ. (Տոբ. ՟Ա. 22։)

Կամ Ցուցանել՝ որպէս Ի դեմս բերել, եւ յայտ առնել.

Յորժամ ընդ ումէք ասիցէ, ի հարկէ երկուս իմացուցանէ. (Պրպմ. ՟Խ՟Ե։)


Լերկութիւն, ութեան

s.

baldness, smoothness, nakedness.

NBHL (1)

Լերկութիւն սորա մերկութիւն է. (Փիլ. այլաբ.։)


Լիաբերան

adj. adv.

open-mouthed, greedy, zager;
greedily, eagerly.

NBHL (1)

Եկեր լիբերանպատառ մի խորսխոյ. (Եփր. ՟ա. թագ.։)


Լիաբուռն

adj. adv.

with full hands;
bountifully, plentifully, generously;
cf. Բռնալիր.

NBHL (1)

Դնէր լիաբուռն խրձունս որայից. (Վրդն. լս.։)


Լիագիրկ

adj.

well-bent (bow);
—ք, skilful archers.

NBHL (1)

ԼԻԱԳԻՐԿՔ. Լցեալ գրկօք. գրկալիր, որպէս աղյեղն լիով լարեալ, եւ աղեղնաւոր քաջ.


Լիահանճար

adj.

full of wisdom, sensible, prudent;
ingenious, skilful.

NBHL (1)

Թողլով իւր որդի բազմահարուստ եւ լիահանճար յիրս եւ ի բանս. (Յհ. կթ.։)


Լիաձիգ

adj.

skilful in archery;
well-bent (bow).

NBHL (2)

ἑκτείνων extendens. որ լիուլի քարշելով զաղեղն՝ ձգէ զգետ. եւ ՔՕաջ լարեալ (աղեղն). լիագիրկք, եւ լիալիճ. հաստաձիք.

Սիրո թշնամաց ի լիաձիգ աղեղանէ թագաւորին քո չարչարեցաւ. (Լմբ. ովս.։)


Լիամագիլ

adj.

clawed, armed with claws, or talons.

NBHL (1)

πληρής ὁνύχων plenus unguibus. Լի մագլօք. որոյ բազում են մագիլք, կամ եղնագունք.


Լիապատար

adj.

heaped up, running over, full to overflowing;
complete, perfect.

NBHL (4)

Լիապատար բերմամբ որթ եւ թզենի եւ ամենայն բոյօք անդաստանի պտղաբերք լիցին. (Կաղանկտ.։)

Լուսինն յերկեակ եօթնեակս ուռճացեալ, լիապատար (կամ լիապարար) լուսով լցեալ՝ զբոլոր գիշերն լուսաւորէ. (Անան. ի յհ. մկ.։)

Լիապատար էական աստուածութեան նորա. (Լմբ. հանգ.։)

Զանազանք են շնորհք բարեաց հեղեալ յարարչէն աստուծոյ ... եւ այն՝ առատապէս, եւս եւ լիապատար ըստ մեծաձեռնութեան արարչին. (Խոսր.։)


Լիապարգեւ

adj.

liberal, bountiful, munificent.

NBHL (1)

Զայնպիսի քաղցր տէրութիւն, եւ զայնչափ լիապարգեւօք։ ուղիղ եւս երեւի տպ. լի պարգեւօք. որպէս եւ յն. լի բարեօք։


Լիապէս

adv.

abundantly, plentifully.


Լիապտուղ

adj.

fruitful, fertile, productive, teeming.

NBHL (1)

Ձիթենի լիապտուղ եւ վարսաւոր. (Փարպ.։)


Լիասահման

adj.

extensive, spacious, vast.

NBHL (1)

Ընդարձակ սահմանաւ. որ իցէ շարունակեալ անընդհատ.


Լիացուցանեմ, ուցի

va.

to fill up, to fill with;
to satiate, to fill to overflowing, to load with;
to satisfy;
to perfect, to finish, to ultimate.

NBHL (3)

Լիացուցանել զագահութեանն իւրոյ ինեւ ջանայր զուսումնասիրութիւն. (Յհ. իմ. ատ.) (որ հայի եւ ի ՟Բ նշ)։

ԶԶօրութիւն հացի բառնայ, որ ոչ լիացուցանէր բանիւք զլսօղսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։)

Եւ Լրացուցանել. կատարելագործել.


Լիզանեմ, լիզի

va.

to lick;
to lap;
to devour, to consume;
to destroy, to annihilate.

NBHL (1)

Արդ լիզանէ ժողովուրդս զամենայն՝ որ շուրջ զմեօք են, որպէս լիզանէ արջառ զդեղ դալար ի դաշտի. (Թուոց. ՟Ի՟Բ. 4։)


Լիզաջինջ առնեմ

sv.

to lick up, to devour, to exterminate.

NBHL (1)

ԼԻԶԱՋԻՆՋ ԱՌՆԵԼ. Լիզելով կամ լափելով իմն ջնջել. բնաջինջ առնել. ծախել՝ վատնել. իսպառ կորուսանել՝ սատակել.


Լիզեմ, եցի

va.

cf. Լիզանեմ.

NBHL (4)

ԼԻԶԵՄ ԼԻԶՈՒՄ որ եւ ԼԻԶԱՆԵԼ. λείχω lingo, lambo. Նոյն ընդ լեզուլ. որպէս լեզուաւ սրբել՝ մաքրել, յինքն ձգել կամ ուտել. լիզել, լըզել. ... դաղմ. լիժու. յն. լի՛խօ. լտ. լի՛նկօ, լա՛մպօ. սանս. լեհ.

Լիզեսցեն զհող իբրեւ օձք, որ սողին ընդ երկիր. (Միք. ՟Է. 17։)

Իբրեւ շուն լիզոյր զոտս տեառն իւրոյ։ Լիզուին զգարշապարս նորա։ Սկսաւ լիզուլ զնա. (ՃՃ.։)

Որպէս հրոյ զօրութիւն յորժամ զ՝ի նա անկեալ նիւթ ծախեսցէ, զնա իբր լիզէ, եւ ինքն շիջեալ աներեւոյթ լինի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Լիզում, լիզի

va.

cf. Լիզանեմ.

NBHL (4)

ԼԻԶԵՄ ԼԻԶՈՒՄ որ եւ ԼԻԶԱՆԵԼ. λείχω lingo, lambo. Նոյն ընդ լեզուլ. որպէս լեզուաւ սրբել՝ մաքրել, յինքն ձգել կամ ուտել. լիզել, լըզել. ... դաղմ. լիժու. յն. լի՛խօ. լտ. լի՛նկօ, լա՛մպօ. սանս. լեհ.

Լիզեսցեն զհող իբրեւ օձք, որ սողին ընդ երկիր. (Միք. ՟Է. 17։)

Իբրեւ շուն լիզոյր զոտս տեառն իւրոյ։ Լիզուին զգարշապարս նորա։ Սկսաւ լիզուլ զնա. (ՃՃ.։)

Որպէս հրոյ զօրութիւն յորժամ զ՝ի նա անկեալ նիւթ ծախեսցէ, զնա իբր լիզէ, եւ ինքն շիջեալ աներեւոյթ լինի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Լինդ, լնդի, դաց

s.

gum;
ցաւել լնդաց, to have sore gumes.

NBHL (2)

οὕλον gingiva. գրի եւ ԼԻՆՏ. Միսն՝ որ յարմատս եւ ըստ մէջ ատամանց. լինտ.

Ջարդեցին զմսուր բերանոյ լնդաց նորա։ Փքոցոյց լնդօք. (Ագաթ.։)


Լինելաբանութիւն, ութեան

s.

genesis, genealogy.

NBHL (1)

Բան յաղագս լինելութեան, այսինքն արարչագործութեան, կամ ստեղծման, ծննդոց, սերնդոց. ազգաբանութիւն. իբր յն. γενεαλογία generis recensio.


Լինելոց

adj. s.

future, coming, inevitable;
the future, time to come.

NBHL (5)

μέλλων, -οντα futurum, -ra. Ուղղականն ապառնի ընդունելութեան Լինել բային. որպէս Այն՝ Որ հանդերձեալ է լինել. ըլլալու, ըլլալիք.

Տեսանէ զամենայն զեղեալսն, եւ զլինելոցն, եւ զոր ենն. (Շ. ընդհանր.։)

Եւ μελλόντων, ἑσομένων futurorum. Յոքնակի սեռականն ձայնիս Լինելի. որպէս լինելիք, լինելեաց կամ լինելւոց. այսինքն Հանդերձելոց. ըլլալիքներուն.

Այս սովորութիւն իմն է մարգարէիցն, իբրեւ զեղելոց՝ զլինելոցն պատմեն (այսինքն զլինելեաց). (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Մի՛, ոչ էիցն եւ ոչ լինելոցն՝ որպէս ի ձեռն գոյիցն զվայելսն դիցես. (Բրս. հայեաց.։)


Լինելութիւն, ութեան

s.

being, origin, generation, creation, birth;
ի — ածել, to create, to produce from nothing, to call into existence;
յանէութենէ or յոչէից ի — գալ, to be created, to exist.

NBHL (11)

Լինելն. եղանիլն. ստեղծումն. արարչութիւն. որ եւ ասի ԱՐԱՐԱԾՔ. γένεσις (որ է եղանութիւն). եւ γέννεσις creatio եւ genesis, generatio, ortus. Գոյաւորութիւն. ծնունդ. ծագումն.

Այս գիր լինելութեան երկնի եւ երկրի ... որ զաշխարհարարութիւնն պարունակէ. (Փիլ. ՟Ա. 1.)

Փիլոնի այնոցիկ որ ի լինելութեանն (այսինքն ի գիրս ծննդոց) խնդրոց եւ լուծմանց։

Ամենայն իրի անհնար է առանց պատճառի ի լինելութիւն հասանել։ Հոգի է ամենեցուն գերագոյն որչափ լինելութեան հաղորդեալ են, եւ անմահ իսկ, եւ իշխան ամենայն մարմնոյ. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Պատմօղ լինելութեան երկնի եւ երկրի։ Երկին թէպէտեւգեղեցկութեամբ եւ մեծութեամբ առաւելեալ ցուցաւ քան զերկիր, այլ ոչ եթէ լինելութեան սորա է պատճառ. (Պիտ.։)

Յետ գալստեան անակայ, եւ լինելութեան սրբոյն գրիգորի. որ. ՟Բ. 71։)

Շարժութիւն, աճելութիւն, եւ այլն. (Արիստ. ստորոգ.։)

ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Լինելն որ եւ է իրիք. կազմութիւն. γένεσις.

ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Իբրեւ ի թանձրացեալն, Եղական ինչ. էակ գոյացեալ. առէք. գոյք. որ եւ Եղանութիւնք ասին. արարածական բնութիւնք.

Ի վերայ բոլորն ստորակաց լինելութեանց։ Ամենայն ի ներքոյ երկնիս լինելութեամբք։ Ամենայն բարի եւ գեղեցիկ լինելութիւնք իմանալեաց եւ զգալեաց։ Քան զբնաւ երկրաւոր լինելութիւնս. (Պիտ.։)

Երկինք եւ երկիր, եւ որ ի սոսա լինելութիւնք. (Գր. հր.։)


Լիով

adv.

plentifully, abundantly, copiously, fully;
completely;
amply, largely;
diffusely.

NBHL (1)

Լիով իմացուցանել, կամ վայելել, կամ հարկել, կամ կատարել, կամ յանձին բերել. (Եղիշ. ՟Գ։ Պիտ.։ Խոր. ՟Բ. 29։ Տօնակ.։ Գանձ.։)


Լիութիւն, ութեան

s.

plenty, abundance, fulness;
repletion;
riches;
կեալ ի լիութեան, to live in abundance;
ի —, in abundance, profusely;
ի — բաւականի, sufficiently, enough.

NBHL (6)

πλήρωμα, πλησμονή plenitudo. Լի գոլն. լիր. բովանդակութիւն. անպակաս լրութիւն. յորդառատ առաւելութիւն. բովանդակութիւն. առատութիւն. ճոխութիւն. լիք ըլլալը.

Ի լիութեան հացի։ Ոչ ծանիցի լիութիւնն երեսաց սովոյն։ Լցցին շտեմարանք քո լիութեամբ ցորենոյ. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 49։ Ծն. ՟Խ՟Ա. 40։ Առակ. ՟Գ. 10։)

Շրթունք նորա շուշանք՝ բուրեն զմուռս լիութեան. (Երգ. ՟Ե. 13։)

ԼԻՈՒԹԻՒՆ. որպէս Լրումն լուսնի.

Յորժամ ծագէ արեգակն ի լիութեան լուսնի, խոնարհի մտանել լուսինն. (Վեցօր. ՟Զ։)

Լուսինն, որ յերեսուն օրն լիութիւն եւ պակասութիւն կրէր. (Վրդն. ել.։)


Լիր, լրի, իւ

s.

fulness, plenitude;
— արկանել, to fill a ditch;
լրիւ իւրով, totally, entirely, completely;
ապականել զերկիրն լրիւ իւրով, to lay waste the land;
to desolate the land in the fulness thereof;
Տեառն է երկիր լրիւ իւրով, the earth is the Lord's and all that therein is.

NBHL (3)

Լուսինն ի լրույ լուսոյն ըսպառի. (Ոսկիփոր.։)

ԼԻՐ ԱՐԿԱՆԵԼ. χαυνόω, χυάνυμι χῶμα aggero, aggerem duco. Լնուլ զխրամ կամ զփոս կամ զձոր եւ բարձրացուցանել.

յարեւելից կողմանէ քաղաքին լիր արկեալ՝ մեծացոյց զքաղաքն։ Լիր արկեալ միջի տեղւոյն՝ խառնէր ի քաղաքն։ Սա արկ լիր անջրպետութեան, որ ընդ քաղաքն եւ ընդ մեհեանն արամազդայ էր. (Եւս. քր. ՟Ա։)


Լիցք

s.

stuffing;
any thing used to fill up a vacancy;
knuckle-bones;
dice;
— խաղալ, to play at knuckle-bones.

NBHL (2)

ἁστράγαλος, κύβος talus, cubus, alea. Ոսկրն՝ որ լնու զմիջիայլոց սրունից եւ ոտից, եւ լինի խաղալիկ տղայոց. ... եւ Քուեայ. զար.

տայցէ նմա ճակգարանս, որ է լից ոսկրեայ, եւ կոճ որով տղայքն խաղան. (Կեչառ. աղեքս.։)


Լիւղ

cf. Լող.

NBHL (1)

Ի վերայ մկանացն ի լիւղ անցանէր ընդ գետն եփրատ։ Անկեալ էր (ի ծով), եւ ի լիւղ երթայր. (Ագաթ.։ Ոսկ. ՟ա. կոր.։)


Լլկանք, նաց

s.

vexation, torment, oppression, ill usage;
anguish, sorrow, affliction, trouble.

NBHL (2)

μάστιξ flagellum σκυλμός vexatio. Խոշտանգանք. տանջանք. չարչարանք. հարուած գանից. Վիշտ. Նեղութիւն՝ որ աշխատ առնէ զոք. տագնապ.

Գիտել զամպարշտի զուրախութիւն, եւ զլլկանս եւ զծփանս։ Ո՞ կացուցանէր ի վերայ մտաց իմոց լըլկանս. (Ժղ. ՟Է. 26։ Սիր. մերթ. ի խորշակէ. Եզնիկ.։)


Լլկեմ, եցի

vn. va.

to vex, to torment, to oppress, to torture, to maltreat;
to afflict, to trouble, to molest;
to be possessed by devils;
to violate, to deflower, to dishonour;
to ravish.

NBHL (5)

Լըլկեսջիք զանձինս ձեր։ Լլկեաց զնոսա եգիպտոս։ Յոյժ լլկեաց զնա (դեւն)։ Զի՞ լլկեցեր զիս՝ ելանել ինձ։ Ոչ ոք իցէ՝ որ լլկիցէ զնա. (Ղեւտ. ՟Ժ՟Զ. 29։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 15։ Երեմ. ՟Խ՟Զ. 27։)

ՈՐ լլկենն զձեզ եւ հալածեն, եւ լլկեն չարաչար։ Ի լլկեն զմեզ չար խորհրդովք. (Մանդ. ՟Ա։ Լմբ. սղ.։)

Ոչ զայնոսիկ՝ որ լլկիցինն, այլ զայնոսիկ՝ որ լլկիցենն, համարի ողորմելիս. (Ոսկ. ես.։)

Այնու՝ որովկարծէին, եթէ լլկեցաւ ժջշմարտութիւնն, առաւել պայծառանայր. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

Եւ Բռնաբարել՝ ապականել զաղջիկ կամ զկին. որ եւ ասի ՏԱՌԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ. ըստ յն. խոնարհեցուցանել.


Լլկիչ, չի, չաց

adj.

that which vexes, torments, oppresses, troubles.

NBHL (1)

Լլկօղ. որ լլկէ.


Լլկութիւն, ութեան

s.

cf. Լլկանք.

NBHL (2)

Զանօրինութիւն սկարեացն՝ որ եւ զմեզ յուղիւքն ցանկութեան լլկութեան լլկէին՝ շիջոյց. (Ոսկ. ես.։)

Զբորոտս սրբել, եւ զամնայն ցաւս, եւ զլլկութիւնս (այսահարաց) հալածել. (Ագաթ.։)


Լծաբարձ

adj.

that bears the yoke;
obedient, submissive.

NBHL (2)

Սահման արջառոյ, բջողական, լծաբարձ չորքոտանի կճղակահերձ. (Ոսկիփոր.։)

Արդարք՝ որ յառաջին տիոց լծաբարձք լծոյն քրիստոսի. (Գէ. ես.։)


Լծադիր

adj.

that imposes a yoke;
— լինել, to suhject, to place under the yoke.

NBHL (1)

Զընդ լծով կացեալսս բազմաց եւ հարկապահանջս կացոյց։ Ամենեցունց նոցա լծադիր եւ հարկապահանջ լինէր. որ. ՟ա. 23։ Յհ. կթ.։)


Լծակ, աց

s. mech.

lever;
balance;
— քառաթեւին, arms of the cross;
— կշռոյ, beam of an assaying balance;
— թեքեալ or արմկնաձեւ, crook or elbow -;
— արգելիչ, detent -. lever.

NBHL (6)

μοχλός, διωστήρ, φορεύς vectis, repagulum ψαλίς forfex. Որպէս թէ լուծ փոքր կամ բարակ. Երկայն ձող. Բանալիք. նիգ. խոյակ. սըրըգ, դըրգազ, սիւրմէ, քիլիտ, մագաւչամա (եւ որ ինչ նման է սոցին)

պանծալի լծակօք ամբառնալեաց նոր տապանակիդ. (Նար. ՟Ղ՟Բ։)

ԼԾԱԿ. ζυγός jugum, trutina, libra. Լուծ կշռոց. ձող կամ թեւ կշռորդի. կշիռ. կշռորդ.

Եդեալ ի լծակս կշռոց զողորմութիւնն։ Ունիս զլծակ կշռոցն, եւ դիւրես զարդար կշիռն։ Ի լծակսկշռոց զողորմութիւնն։ Ունիս զլծակ կշռոցն, եւ դիւրես զարդար կշիռն։ Ի լծակս կշռոց եդեալ զերկունս. (Ածաբ. աղքատ.։ Սեբեր. ՟Է։ Յհ. կթ.։)

Զամենայն ուրուք զկենցաղ՝ մտացն լծակաւ կշռէր։ Լծակօք իմն կշռէր՝ նախ զիւր, եւ ապա զամենեցուն կենցաղս. որ. ՟Ա. 23։ Յհ. կթ.։)

Դիցէ զգործս իմ ի մէտն (ի մի ի նժարից), եւ զձեր գործսդ ի միւս մէտն, եւ ինքն ստուգութիւնն բարձցէ զլծակսն. (Վանակ. յոբ.։)


Լծակից, կցի, կցաց

adj. s. gr.

bearing the same yoke, yoke-fellow, companion, fellow, colleague, partner;
husband, spouse;
— հարազատութիւն, consanguinity;
— լինել, to be united, accompanied;
to be married. (letters) of similar sounds.

NBHL (11)

σύζυγος, ὀμόζυγος conjunctus, socius. Ձգօղ զլուծ զոյգ ընդ այլում. ամոլակից. մանաւանդ նմանութեամբ՝ Վաստակակից, գործակից, ընկերակից՝ որ եւ է օրինակաւ. սրտակից. զուգական. հաջորդ. հաւասարորդ.

Տեսի երբեմն եւ ես զեզն արտասուելով՝ ընկերակցի նորա եւ լծակցի նորա մեռելոյ. (Բրս. յուդիտ.։)

Ընկեր պետրոսի, լծակից որդւոցն որոտման. (Եզնիկ.։)

Նորին (բարսղի) լծակիցն աստուածաբան. (Խոսրովիկ.։)

Իսկ (՟Բ. Կոր. ՟Զ. 14.)

Մի՛ լինիք լծակիցք անհաւատից. յն. որպէս լծել ի մի զաննման անասունս, զարջառ եւ զձի, եւ այլն։

Լոյս ծագեաց արդարոց, եւ սորին լծակիցն ուրախութիւն։ Ոչ էր կարողութիւն միտումն լինել՝ ի պակասութեանն լծակցին (այսինքն բժշկութեան առանց հաւատոց). աստուածաբ. մկրտ։ (Առ որս. ՟Ե։)

Առաքինութիւն առանց մարմնոյ կցորդութեան ոչ վճարի, այլ լծնկցաւն միշտ կատարին գործիական բարեզարդութիւնք. (Խոսր.։ որպէս եւ Պիտ. ՟Է. ստէպ։ Շ. յկ. ՟Լ՟Է. ՟Կ՟Ե։)

Ա՛րք սիրեցէ՛ք զհաղորդակիցս ձեր. կանայք հնազանդ լերուք լծակցաց ձերոց. (Ածազգ. ՟Ժ՟Ա։)

ԼԾԱԿԻՑ. որպէս Լծակցական, մերձաւոր, արենակից.

ԼԾԱԿԻՑ. Ըստ քերականաց՝ Լծորդ տառք, որք վասն իրիք ձայնակցութեան դնին փոխան իրերաց.


Լծակռուիմ, եցայ

vn.

to quarrel (among yoke-fellows);
to fall out with one's companions, to make a quarrelsome household;
to litigate, to contend, to dispute.

NBHL (4)

ԼԾԱԿՌԻՒ ԼԻՆԻՄ. եղէ. ԼԾԱԿՌՈՒԻՄ. ζυγομαχέω contendo, litigo, rixor cum proximis . Որպէս թէ ընդ նովին լծով կռուել ընդ միմեանս. Բանակռիւ լինել ընդ մերձաւորս. հակառակիլ առն ընդ եղբօր. կագել. մաքառիլ. վիճել. մարտնչել.

Եւ ոչ յաղագս անուանց լծակռիւք լինիմք, ցորքան ի նոյն միտս ասացուածքն բերեցին։ Ընդ միմեանս լծակռիւ լինին։ Ոչ լծակռիւ լինէր առտարողսն (ի խաչ հանել)։ Կամ թէ յաղագս այսոցիկ լծակռիւք լինիցին. (Ածաբ. յայտն.։ Ածաբ. պենտեկ.։ Ածաբ. աղքատ. եւ Ածաբ. առ որս. ՟Դ։)

Բազումք են որ յաղագս քրիստոսի լծակռիւ լինին. (Ոսկ. եբր.։)

Ոչ միայն ընդարմանայ ձեռնդ ... այլ եւ լծակռուիս յաղագս յոլովոյ։ Անհնարին է՝ որք յառաջնումն լծակռուին, եւ այլն։ Հաւատալ պարտ է ասէ, թէ է՛ աստուած. ոչ խուզել եւ ոչ լծակռուել թէ զի՛նչ է. (Բրս. սղ.։)


Լծակռիւ լինիմ

sv.

cf. Լծակռուիմ.

NBHL (4)

ԼԾԱԿՌԻՒ ԼԻՆԻՄ. եղէ . ԼԾԱԿՌՈՒԻՄ. ζυγομαχέω contendo, litigo, rixor cum proximis. Որպէս թէ ընդ նովին լծով կռուել ընդ միմեանս. Բանակռիւ լինել ընդ մերձաւորս. հակառակիլ առն ընդ եղբօր. կագել. մաքառիլ. վիճել. մարտնչել.

Եւ ոչ յաղագս անուանց լծակռիւք լինիմք, ցորքան ի նոյն միտս ասացուածքն բերեցին։ Ընդ միմեանս լծակռիւ լինին։ Ոչ լծակռիւ լինէր առտարողսն (ի խաչ հանել)։ Կամ թէ յաղագս այսոցիկ լծակռիւք լինիցին. (Ածաբ. յայտն.։ Ածաբ. պենտեկ.։ Ածաբ. աղքատ. եւ Ածաբ. առ որս. ՟Դ։)

Բազումք են որ յաղագս քրիստոսի լծակռիւ լինին. (Ոսկ. եբր.։)

Ոչ միայն ընդարմանայ ձեռնդ ... այլ եւ լծակռուիս յաղագս յոլովոյ։ Անհնարին է՝ որք յառաջնումն լծակռուին, եւ այլն։ Հաւատալ պարտ է ասէ, թէ է՛ աստուած. ոչ խուզել եւ ոչ լծակռուել թէ զի՛նչ է. (Բրս. սղ.։)


Լծակռուութիւն, ութեան

s.

yoke-fellow war, dispute among persons subject to the same authority;
a quarrelsome household;
controversy, dispute, quarrel;
law-suit.

NBHL (2)

ζυγομαχία contentio, rixa cum familiaribus. Լծակռիւն լինել. Հակառակութիւն ընդ մերձաւորս. Վէգ. կագ. կռիւ.

Ասեմ զլծակռուութիւն (կամ զլծակռութիւն) եղբայրական, որով եւ՛ աստուած անպատուի, եւ՛ մարդն. (Առ որս. ՟Ժ՟Ե։)


Լծակցեմ, եցի

va.

to place under the same yoke, to harness together;
to conjoin, to join, to league, to unite, to confederate;
to couple, to pair;
to unite in marriage.

NBHL (3)

եւ չ. ԼԾԱԿՑԵՄ ԼԾԱԿՑԻՄ, եցայ. ձ. συζεύγνυμι, -μαι conjungo, -or. Առնել կամ լինել լծակից (ըստ ամենայն առման). զուգել. զուգակցել. կցորդել. հաւասարել. ընդ միմիանս կապել, իլ. միացուցանել, միանալ.

Լծակցեցաւ մարմին ընդ հոգւոյ յարարչէն ի պէտս բարեգործութեան. (Խոսր.։)

Յարեալ լծակցի ընդ սմին եւ ահաւոր բարբառ։ Ընդ երկրագործութեան լծակցի երբեմն եւ չարաչար վտանգ անբերութեան. (Պիտ.։)


Լծակցութիւն, ութեան

s. ast. gr.

conjunction, junction, union, tie;
marriage;
conjunction, syzigy;
substitution of letters having similar sounds.

NBHL (7)

Հերայ որպէս վերատեսուչ գոլով լծակցութեան. (Նոննոս.։)

Մարմնակցութեանն լծակցութեամբ օրինադրեալ անլուծանելի։ Զլծակցութիւնն ոչ արձակեաց։ Աղտեղացուցանեն զգործ ամուսնութեան, եւ զլծակցություն առնեն իւրավի. (Մխ. դտ.։)

ԼԾԱԿՑՈՒԹԻՒՆ. Որպիսի՛ եւ է կապակցութիւն։ ընտանութիւն. գործակցութիւն. կապ, եւ ընկերութիւն. միաբանութիւն.

Ի բաց պատառեսցէ ի խաւարային լծակցութենէս։ Զլծակցութիւնս, եւ զերկպառակութիւնս (կամ զսիրելութիւնս). (Առ որս. ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Մախսաւորն ընդ անօրէնութիւն լծակցեալ՝ յառաջագոյն ժամանեաց եւ անց զփարիսեցւոյն լծակցութիւնն. (Ոսկ. ղկ.։)

ԼԾԱԿՑՈՒԹԻՒՆ. Ըստ քերականաց՝ Լծորդութիւն բայից, կամ լծորդ գոլն տառից, որք փոխանակեն զտեղի իրերաց ի յունական բայս. (զոր հայ թարգմանն եւ մեկնիչք յայլ եւ այլ միտս ձգեն)

Առաձին լծակցութիւնն, որ է՝ բ, մ, պ, փ։ Երկրորդ լծակցութիւնս դարձեալ զառաջնոյն ունի զօրութիւնս. (Երզն. քեր.։)


Լծարձակ

adj.

unharnessed, detached;
separated, divorced.

NBHL (1)

Արձակ ի լծոյ. լծնկէց. Ի վերայ իւրաքանչիւր գործոց լծարձակ մատուցեալ։ Չարեաւն չարչարանօք լծեալ զվաստակսն՝ լծարձակ առնիցէ. (Եւագր. ՟ժ։)


Լծարձակութիւն, ութեան

s.

partial divorce, separation.

NBHL (1)

Աղտեղազուզանեն զգործ ամուսնութեան, եւ զլծարձակութիւն աձնեն իւրովի, եւ ոչ ըստ օրինադրութեանն սահմանի. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)


Լծեմ, եցի

va. gr.

to yoke;
to couple, to join;
— զկառս, to harness the horses to a carriage, to get a coach ready, — զերիվարս, to match two horses;
to put horses to a coach;
— զանձն յինչ, to apply oneself to;
to substitute one letter for another.

NBHL (7)

Չէր աղքատ ի կառաց՝ որ զհողմս լծեալ ի համազգեաց երիվարաց լծին. (Եզնիկ.։)

Լծեալ են ի գործս հարկաւորութեամբ. (անդ. ՟Բ։)

ԼԾԵԼ. որպէս Կապակցել, զուգել, յարել ընդ միմեանս զինչ եւ է իրս.

Կամի, զի ընդ օրհնեալն եւ այս լծեսցի։ Կցորդեալ մարմնով լծեսցուք եւ զիղձս հոգւոց. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Շաբաթն վասն պատուոյ նորա լծիցի ընդ աւուրսն. (Եփր. ծն.։)

ԼԾԵԼ. Ըստ քերականաց՝ Կցել տառ ընդ տառ, կամ դնել ի տեղի իրերաց՝ մանաւանդ իլծորդութեան բայից առ յոյնս.

Րէ եւ ռայ լծին փոխանակ միմեանց։ Զոյն երկբարբառ ասէ, զի ընդ ւիւնի լծի ի բազում տեղիս։ Յորժամ եչ եւ այբ բազում անգամ լծին ի բազում տեղիս. (Երզն. քեր.։)


Լծընդդէմ

adj.

contumacious, rebellious, stubborn, wilful, disobedient.

NBHL (1)

Զլծընդդէմ զհակառակորդն զհեղգութիւնն ընդ մէջ կտրել մարթասցուք. (Եւագր. ՟Ժ։)


Լծընկէց

adj.

that shakes off the yoke, disobedient, refractory, froward, rebellious;
— լինել, to shake off the yoke, to obtain liberty;
to be refractory.


Լծկան

adj.

capable of bearing the yoke (oxen).

NBHL (3)

Բառ ռմկ. ասի զարջառոյ՝ որ վարի լծով ի գործ մշակութեան երկրի.

ԼԾԿԱՆ որ գրի եւ ԼԾԱՆ.

Աստուած օրհնէ՛ ձեր դասական, եւ ըզլծկան եւ ըզկթան. (Ոսկիփոր.։)


Լկտամ

vn.

to be impudent, shameless, insolent;
to lose all sense of shame, to lay aside decency, to become shameless, to lead a debauched life;
to dare;
լկնիլ աչաց, to look impudently;
cf. Լկնիմ.

NBHL (1)

ԼԿՏԱՄ կամ ԼԿՏԱՆԱՄ ἁναιδεύομαι, ἁναισχυντέω, ἁσελγαίω impudenter, petulanter et lascive ago. որ եւ ԼԿՏԵՆԱԼ, ԼԿՏԻԼ. Լկտի լինել. լկնել. անամօթիլ. համարձակիլ. շփանալ, խեղեփնալ, բացւիլ.


Լկտանամ, ացայ

vn.

cf. Լկտամ.

NBHL (1)

ԼԿՏԱՄ կամ ԼԿՏԱՆԱՄ ἁναιδεύομαι, ἁναισχυντέω, ἁσελγαίω impudenter, petulanter et lascive ago. որ եւ ԼԿՏԵՆԱԼ, ԼԿՏԻԼ. Լկտի լինել. լկնել. անամօթիլ. համարձակիլ. շփանալ, խեղեփնալ, բացւիլ.