Entries' title containing ն : 10000 Results

Գորովումն, ման

s.

affection, compassion, fondness, sympathy.

NBHL (3)

Գորովելն. խանդաղատումն. գթասիրութիւն.

Ի վերայ աղեաց եւ արեան գորովումն։ Տեառն, այնմ՝ որ առաւել քան զմեզ գթայ, եւ տարաձիգ է նորայն գրգանս եւ գորովումն քան զհօր եւ զմօր. (Մագ. ՟Ի՟Ը. ՟Կ՟Ե։)

Հայկական գորովմամբ խրատեալ. (Վրք. հց. ձ։)


Գուժիւն

cf. Գուժումն.

NBHL (1)

Չի՛ք անդ լսել ձայն ողբոց, եւ ոչ զճչիւն եւ զգուժիւն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Գուժկան, աց

adj. s.

that carries or gives sad news;
bearer of unhappy news;
weeping, in tears;
sad news.

NBHL (6)

Եհաս գուժկան առ դաւիթ։ Այլ գուժկանք հասանէին, եւ զգոյժս զայս տային։ Ձայն գուժկան ի դանայ։ Գուժկան գուժկանի դիպեսցի՝ գոյժ առնել թագաւորին. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 13։ ՟Ա. Մակ. ՟Ե. 14։ Երեմ. ՟Դ. 15։ ՟Ծ՟Ա. 31։)

Գուժկան հասանէր յերկրէն հայոց. (Եղիշ. ՟Գ։)

ԳՈՒԺԿԱՆ. βόων clamans Գուժարկու. կական բարձօղ.

Լցաւ քաղաքդ գուժկանօք. (Ես. ՟Ի՟Բ. 22։)

ԳՈՒԺԿԱՆ. իբր Գոյժ, ցաւալի անցք.

Զայս գուժկան իբրեւ տեսին միաբանեալ սուրբ եպիսկոպոսքն. (Եղիշ. ՟Գ։)


Գուժումն, ման

s.

lamentation, complaint, cry, groan.

NBHL (2)

ὁδυρμός ululatus, fletus Կոծումն. աշխարումն. որ եւ ԳՈՒԺԻՒՆ.

Ողբումն եւ լալունմ եւ գուժումն. (Երեմ. ՟Լ՟Ա. 15։)


Գուձն

cf. Գուձ.


Գուղձն

cf. Գուղձ.

Etymologies (4)

• , ն հլ. (-ան, -ամբ, -ունք) «հողի կոշտ, հողի խոշոր կտոր» Փիլ. ժ. բան. Վրդն. Թուոց. Վստկ. 27, 39. գրուած է նաև գուղ-ցըն Վստկ., քուց Վստկ., կունձն Օրբել. հրտբ. Էմ. էջ 23, կունծն Վրդն. սղ. ճխ. էջ 476, գուղձ Վստկ.-(ՓԲ ունի նաև կունձ, ո հլ, «դալարաւէտ վայր հովանացեալ ծառովք», որ անշուշտ թիւրիմացութեան արդիւնք է)։

• Հիւնք. պրս. [arabic word] kulīča «ձոս. գուղձ» բառից։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 97 կարծես միացնում է կորդ բառի հետ։

• ԳՒՌ.-Զթ. գ'օխձ՝, Խրբ. գ'ունցխ, Երև. կունձղ (Պռօշեան, Սօս և Վարդիթեր, ա. տպ. էջ 40). բոլորն էլ նոյն նշ.-Յ. Ալլահվէր-տեան, Ուլնիա կամ Զէյթուն, էջ 182 ունի գուղձ Զթ. «գունտ, գնտակ ծոպաձև», ՆՀԲ (հտ. Բ, էջ 1064բ) կունծնուտ «գուղձ», Բառ. երեմ. էջ 198 կունծ «ճիմ»։ Նո՞յն են Հմշ. կունձ «կոյտ, դէզ», կունձալ «հողի կոշտ, ևւմորի գունդ»։

• ՓՈԽ.-Հայերէնի հետ կապ ունի վրաց. კუნძი կունձի «ծառի կոճղ»։

NBHL (5)

ԳՈՒՂՁ ԳՈՒՂՁՆ. βῶλος bolus, gleba, massa Զանգուած կամ կոշտ ինչ հողոյ. սակաւ մի հող՝ ձեռնաչափ, ոտնաչափ.

Գուղձն հողոյ ի յատակէ տաճարի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գուղձն հողոյ ի յատակէ խորանին. (Վրդն. թուոց.։)

Ի հողոյ անտի՝ որ իցէ առ յատակաւ խորանին։ (Թուոց. ՟Ե. 23.)

Եթէ ցանէ ոք զգետինն, եւ ի հետ փորչով գայ եւ ծեծէ եւ զգուղձքն մանրէ, եւ զսեմն ծածկէ նա այն է լաւ։ Յակնբցելն՝ զքուցն մանրել պարտ է անհնար. զի գղձան փողին սնըցնօղ է եւ մեծցնօղ կուզին եւ պտղին։ Զփոշին՝ որ ի փորչէն եւ ի գղցանն ի մանրելոյն ելանէ. եւ այլն։ (Վստկ. ՟Լ՟Գ. եւ ՟Ծ՟Ա.)


Գում առնեմ

sv.

cf. Գումարեմ.

NBHL (2)

ԳՈՒՄ ԱՌՆԵԼ. Բառ անստոյգ. որպէս ռմկ. ճէմ էթմէք.

Գում զզօրս իւրենաց առնէին. (Յհ. կթ. ա՛յլ ձ. գումարտակ առնէին։)


Գումարտակ առնեմ

sv.

cf. Գումարեմ.


Գումարութիւն, ութեան

s.

assembly;
mob;
sitting;
addition.

NBHL (6)

ԳՈՒՄԱՐՈՒԹԻՒՆ ԳՈՒՄԱՐՈՒՄՆ. Գումարելն եւ իլն՝ ըստ ամենայն առման, եւ գումար.

Գումարութիւնք նորա զոր գումարեցաւ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 13։)

Գումարութիւն մարգարէից։ Բազմախուռն գումարութիւն ժողովրդոց։ Զերանելի անուանց գումարութիւն։ Զեկեղեցական գրոց գումարութիւնն։ Բազմացն գումարութիւն։ Գումարութեան բանական հօտից։ Ըստ գծագրացն գումարութեան. (Ագաթ.։ ԿորիւնՆար.։)

Ըստ եօթանասնիցն գումարութեան. այսինքն հաշուի կամ հաշուելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Կամ ժողովոցըն գումարումն յաւուր տօնիցըն տէրունի. (Շ. եդես.։)

Այս են պատճառացն գումարումն ի գրի աստ. (Լմբ. առ ոսկան.։)


Գումարումն, ման

s.

cf. Գումարութիւն.

NBHL (6)

ԳՈՒՄԱՐՈՒԹԻՒՆ ԳՈՒՄԱՐՈՒՄՆ. Գումարելն եւ իլն՝ ըստ ամենայն առման, եւ գումար.

Գումարութիւնք նորա զոր գումարեցաւ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 13։)

Գումարութիւն մարգարէից։ Բազմախուռն գումարութիւն ժողովրդոց։ Զերանելի անուանց գումարութիւն։ Զեկեղեցական գրոց գումարութիւնն։ Բազմացն գումարութիւն։ Գումարութեան բանական հօտից։ Ըստ գծագրացն գումարութեան. (Ագաթ.։ ԿորիւնՆար.։)

Ըստ եօթանասնիցն գումարութեան. այսինքն հաշուի կամ հաշուելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Կամ ժողովոցըն գումարումն յաւուր տօնիցըն տէրունի. (Շ. եդես.։)

Այս են պատճառացն գումարումն ի գրի աստ. (Լմբ. առ ոսկան.։)


Գումարտական, ի, աց

adj.

of an assembly.

NBHL (2)

Իբր Գումարտակական. համախումբ.

Գումարտական ժողով. (Թէոդոր. խչ.։)


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

Etymologies (8)

• (անստոյգ ձևով) «զրահ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գործա-ծուած է Յայտնութեան նորագիւտ թարգ-մանութեան մէջ. այսպես՝ «Եւ գուք? նոռա իբրև զգումս երկաթիս» (ձեռ. գունք... զգու-նըս) թ. 9, «Ունելով զգումս հրեղէնս» թ. 17։ Սովորական թարգմանութեան մէջ ունինք զրահ. «Ունէին զրահս՝ իբրև զզրահս երկա-թիս. Որք ունէին զրահս հրեղէնս»։

• Գտաւ ու մեկնեց Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 193, որ և ուզում է միացնել ոսկի-կմբեայ բառի երկրորդ մասի հէ

• «ծերպ» Հին բռ.։

• «ջանք, ճիգ, փոյթ», առան-ձին գործածուած չէ. գտնւում է միայն գուն գործել, գուն դնել «ջանալ, փութալ, ջանք գործ դնել» ոճերի մէջ՝ Բ. մակ. ժդ. 41 Փիլիպ. բ. 30. Ագաթ. Վեցօր. կասկածելի եմ համարում գունաւոր «գուն գործող, ժիր, փոյթ», որ ունի մէկ անգամ Բուզ. զ. 8 «Չին էր մեծ հասակաւ, և էր գունաւոր գնացօղ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. von-կամ vón-ձևից, որ ven-«ջանալ» արմատի միջին ձայնդարձն է. ցեղակից ձևերը տե՛ս վան «վանել, վռնտել» բառի տակ, որ միևնոյն բառի իրանեանից փոխառեալ ձևն է (Pokor-nу. 1, 259)։

• Ուրիղ մեկնեց Pefersson, KZ, 47. 255։ ՆՀԲ լծ. լտ. čonor «փորձել, ջա-

նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։

• Սխալմամբ մեկնած եմ «զարմացած շփոթուած, ապշած» և յիշած եմ տյս առթիւ պրս. [arabic word] gung «համր». տես իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 50)։

NBHL (12)

ԳՈՒՆ ԳՈՐԾԵԼ կամ ԴՆԵԼ. σπουδάζω, πειράομαι, ἁσκέω եւ այլն. operam do, studeo, molior, navo եւ այլն. Ջան, ճիգն, փոյթ ի մէջ առնուլ. ջանալ, հնարիլ. աշխատիլ. բուռն առնել. մրցիլ. (լծ. լտ. գօ՛նօր. եւ հյ. ջանալ. սանս. կունա, ոյժ, զօրութիւն). ջանք ընել.

Զաշտարակն պատեցին, եւ ի վերայ դրանն գուն գործեցին. յն. բուռն արարին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 41։)

Գուն գործեալ ոգւովք չափ. յն. առարկեալ զանձն եւ այլն. (Փիլիպ. ՟Բ. 30։)

Ո՞ ոք զանձն ի մահ դնելով գուն գործիցէ. (Եղիշ. ՟Դ։)

Յայնժամ գուն գործէ թշնամին, յորժամ միայնացեալ տեսանէ զմեզ յընկերաց. (Շ. մտթ. ՟Դ. 1։)

Գուն գործել ի խոնարհութիւն, ակմ առ ընթացս պատուիրանին. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Գուն՝ մահու՝ գործեալ, զչարն ի մէնջ բարձեալ. (Գանձ.։)

Գուն եդեալ մեծաւ ճգնութեամբ քարոզեցին։ Առաւել փութայր գուն եդեալ. (Ագաթ.։)

Հանդերձ բազում զօրութեամբ գուն ի վերայ եդ. (Փիլ.։)

Ի վաստակս բարեաց գուն եդեալ մարտնչիցին. (Վեցօր. ՟Ա։)

Գուն ջանից պարտ է ստանալ (առ ի շահելոյ զոգիս). (Երզն. մտթ.։)

ԳՈՒՇՊ կամ ԳՈՒՆ. Ըստ Հին բռ. Ծերպ։


Գունագեղ

adj.

adorned with fine colours.

NBHL (6)

Գեղեցիկ գունով. երփնագեղ. գունագոյն. աղուոր գունով, գունզգուն, րէնկ րէնկ, տիլպէր.

Խօսուն քո ծաղկանց գունագեղ եւ գովելի վարուցդ. (Երզն. լս.։)

Ծաղիկք զանազանք եւ գունագեղ կերպարանօք. (Տօնակ.։)

Գունագեղ տերեւով ապագայից տալով զփրկական պտուղն ի ժամու. (Մխ. ապար.։)

Անգին գոհարօք, գունագեղ գնդօք. (Թղթ. դաշ.։)

Տէգք մուրուաց նորա զօրէն մանուշակի ծաղկեալք ի վերայ գունագեղ այտից. (Արծր. ՟Ե. 11։)


Գունագեղեմ, եցի

va.

to colour.

NBHL (2)

Գունով գեղազարդել. գունազարդել.

Գունագեղէ եւ զերկրորդն ըստ չափոյ զգալոյ եւ վերնահայեաց աչաց մարմնեղինաց։ Գունագեղի յիւր մարմինն եւ յարիւնն կենսատու. (Վրդն. ծն.։)


Գունագոյն

adj.

in divers colours.

NBHL (2)

ԳՈՒՆԱԳՈՅՆ եւ ԳՈՒՆԱԳՈՒՆԱԿ. cf. ԳՈՅՆԱԳՈՅՆ. գունզգուն.

Գունագոյն ականցն հիւսելոց։ Իբրեւ զվարդ անուշահոտ գունագունակ գեղով ցուցելա զգոյնս իւրեանց. (Արծր. ՟Ե. 11. եւ Արծր. յիշատ.։)


Գունազարդեմ, եցի

va.

cf. Գունագեղեմ.

NBHL (1)

Ոսկի արքայական մաքրազտեալ, եւ գունազարդեալ. (Պրոկղ. զքր.։)


Գունաթափ

cf. Գունատ.


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

Etymologies (3)

• . ի-ա հլ. «նման, պէս» Եւս. քը. Կիւրղ. ղկ. Խոր. Ճառընտ., «իբր» Արծր., «կերպ, տեսակ» Մծբ. Ոսկ. մ. բ. 2 և Կողոս. 591. Կիւրղ. ծն., որից՝ գունակ գունակ «այլ և այլ, զանազան, տեսակ տեսակ» Յուդթ. 4և 15. Առաթ. Ոսկ. ես. և մ. բ. 19, 20, «ռա-նազան կերպով, ձևով» Ոսկ. ա. տիմ. Կորիւն. որ և գունակս գունակս Ոսկ. մ. ա. 24. որից յետնաբար՝ գունակաւորեալ Նար. յովէդ.. գունակեալ Ճառընտ., գունակութիւն Նար. Անան. եկեղ., գունագունակ Արծր. ոսկեդա-րեան ձևեր են այսգունակ Եւս. քր., որգու-նակ «ինչպէս» Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 21, երկ-գունակ «երկու տեսակ» Ոսկ. ես., նոլնգու-նակ Իմ. է. 3. Եզն. Ոսկ. Փիլիպ. Սեբեր.։

• = Պհլ. ❇ gōnak կամ gunak «գոյն, կերպ, տեսակ». gōnak gōnak «տեսակ տե-սակ, զանազան», հիւս. պհլ. (մանիքէա-կան) [hebrew word] (Salem. Manich. Stud. ЗAH. 8, 63) gwng «եղանակ, կերպ», պազենդ. guna «գոյն, տեսակ, կերպ, եղանակ», guna guna «տեսակ տեսակ», պրս. [arabic word] gūna «կերպ, Արմատական բառարահ -38 եղանակ, տարազ», gunagūna «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, զանազան», տֆղան. γūna ևն։ Այս բոլոր իրանեան ձևերը ծա-գում են պհլ. gūn, պազենդ. gūn, պրս. [arabic word] çūn, զնդ. gaona-բառից, որից փոխառեալ է հայ. գոյն (տե՛ս ալս բառը)։ Բայց հյ. գունակ հայերէնի մէջ կապ չունի զոյն բա-ռի հետ. ուրիշ խօսքով ակ վերջաւորութիւ-նը հայոց մէջ աւելացուած մասնիկ չէ, այլ ամբողջը պատրաստի փոխառեալ է ուղղակի իրանեանից։

ՆՀԲ դրած է գոյն բառից, ինչպէս հա-մարում են առհասարակ ամէնքը։ Ուղիղ մեկնեց նախ Müller, ՏWAW, 38, 572 և յետոյ Lag. Gesam. Abhd. 27, Պատկ. Maтep. I, 8։-Հիւբշ. Pers. Stud. էջ 95 իբր պրս. gūna, բայց Arm. Gr. 128 դնում է նոյնպէս գոյն բառի տակ, թէև վերի համեմատութիւններով։

NBHL (29)

Զաչսն գունակ գունակ յեղուցուն. (Ոսկ. ա. տիմ.։)

Գոյն. երանգ. որակ. կերպ. տեսակ. ազգ. եւ Զանազանութիւն.

Երփն երփն ամենայն գունակաց։ Մծբ. (ԺԹ։)

Յամենայն աղտեղութեանց սուրբ լինել, յամենայն օտար գունակէ։ Ամենայն գունակք ձաղանաց. (Սարգ. ա. յհ. Ե. եւ Դ։)

Յանուանէ զոմանս յիշեալ յամենայն գունակէ. (Խոսր. պտրգ.։)

Տեսանե՞ս զայլ եւ այլ գունակ մատուցելոցն. (Ոսկ. մ. Բ. 2։)

Ի մի վայր գումարել զգունակ գունակս եղելոցն. (Կիւրղ. ծն.։ Իսկ յասելն.)

Յայլեւայլ գունակ ցաւոց փութով առողջութիւն գտանել. (Խոսր. պտրգ.) իմա՛ ածակ. իբր յազգի ազգի ցաւոց։

ԳՈՒՆԱԿ ԳՈՒՆԱԿ. ποικίλος, διάφορος varius, diversus Գունագոյն. պէսպէս. զանազան. ազգի ազգի.

Գունակ գունակ հանդերձիւքն փայլէին. (Լաստ. ԺԷ։)

Պսակս գունակս գունակս. (Յուդթ. ԺԵ. 15։)

Գունակ գունակ է եւ ամենապատիկ։ Որ ի գունակ գունակ կամակաց պայծառութիւն է. (Փիլ.։)

Գունակ գունակ նուիրօք պտղոցն։ Գունակ գունակ կերպարանաց. (Ագաթ.։)

Զգունակ գունակ շուայտութիւնսն. (Խոսր.։)

Ոչ մի միայն է ճանապարհ կորստեան, այլ բազում եւ գունակ գունակ։ Ապա եւ զառաքինութեան ընծայեցուցանէ զգունակ գունակ կերպարանս. (Ոսկ. մ. Բ. 19. 20։)

Զաստուծոյ գունակ գունակ զպարգեւսն նշանակէ. (Ոսկ. ես.։)

ԳՈՒՆԱԿ ԳՈՒՆԱԿ, կամ ԳՈՒՆԱԿՍ ԳՈՒՆԱԿՍ. մ. Զանազանաբար. պէսպէս օրինակաւ.

Գունակ գունակ խայտառակեալս. (Կորիւն.։)

Գունակս գունակս յեղյեղու զբանն. (Ոսկ. մ. Ա. 24։)

ԳՈՒՆԱԿ 2 նխ. τρόπον, οἶον modo, more, velut Հանգոյն. պէս. որպէս. զօրէն. ըստ. ըստ օրինակի.

Գունակարածանւոյ. (Եւս. քր. Ա։)

Պէս գունակ տրդատայ բագրատունւոյ. (Խոր. Գ. 5։)

Գունակ եղբօրն թշուառականի. (Ճ. Ա.։)

Գունակ արիանոսացն։ Հեզութեամբ համբերել գունակ տեառն մերոյ. (Նանայ.։)

Գունակ նոցա գրել։ Գունակ եղիայի գոլ կարապետ։ Գունակ քո կրեալք զծերութիւն. (Կիւրղ. ղկ.։)

Եւ ես գունակ ձեզ դիտեմ։ Ոչ գունակ դիւական տօնիցն։ Խայտա՛ դաւթի գունակ։ Եւ նոքա գունակ քո. (Լծ. ածաբ.։)

Շանց գունակ։ Գունակ սոցին։ Գունակ խորին խնճոյից։ Գունակ վեհ եւ մաքուր բնութեանց. (Խոսր.։ Ճ. Գ.։ Նար.։ Սկեւռ. ես.։)

ԳՈՒՆԱԿ. մ. Իբր. որպէս, զոր օրինակ. այնի, սանքի.

Շահատակելով գունակ ի խաղս գնդակաց. (Արծր. Գ. 17։)


Գունակաւորեալ

adj.

cf. Գունագեղ.

NBHL (2)

Գունագեղեալ. գեղազարդեալ գունովք.

Իբրեւ զնկարս գեղեցիկս զարդուց գունակաւորեալ եւ պայծառացեալ. (Նար. յովէդ.։ Նոյն է եւ ԳՈՒՆԱԿԵԱԼ։ ՃՃ.։)


Գունակեմ, եցի

va.

to colour, to illuminate;
to dye.


Գունակութիւն, ութեան

s.

colouring;
dye;
variety.

NBHL (3)

Գունաւորութիւն. որակութիւն. նմանութիւն. եւ Պէսպիսութիւն, կամ գեղեցկութիւն.

Անորակիդ գունակութեան։ Գունակութեամբ տենչալի լուսոյ. (Նար. ՟Կ՟Գ. եւ Նար. առաք.։)

Յօրինուածք պէսպէս եւ զանազան գունակութեանցն. նան. եկեղ։)


Գունապաճոյճ

adj.

adorned with several colours.

NBHL (2)

Պաճուճեալ գունովք. գունագեղեան.

Գունապաճոյճ զանազան ոստովք հրաշագեղ. (Ճ. ՟Գ.։)


Գունատ

adj.

tarnished;
pale, pallid, wan.

NBHL (3)

Որոյ գոյնն է հատեալ. ի գունոյ հատեալ՝ պակասեալ. տժգոյն. գունը նետած, գունաթափ, րէնկի սօլմուշ.

Տեսանեմ զքեզ ամենեւին նուազ եւ գունատ. (ՃՃ.։)

Որպէս բողոքն գունատք եւ երիթացեալք. (Ոսկ. եբր.։)


Գունատեմ, եցի

va.

to tarnish;
to discolour, to tan;
to fade.

NBHL (6)

ԳՈՒՆԱՏԵՄ ԳՈՒՆԱՏԻՄ. Եղծանել զգոյնն. առաւել կր. Ի գունոյ հատանիլ, պակասիլ. տժգունիլ. դեղնիլ. գունը նետել.

Իձեռն դեղոց գունատեն զտեսիլ երեսացն. (Երզն. մտթ.։)

Եւ ոչ զերեսնն անգամ գունատեալ այլայլեաց. (ՃՃ.։)

Գունատեալք եւ ամօթնլիցք։ Իբրթ զդիակունս գունատեալս. (Յհ. կթ.։)

Գունատեալք եւ պարտասեալք դիմօք. (ՃՃ.։)

Դանիէլ ի տեսիլ հրեշտակին գունատէր. (Երզն. մտթ.։)


Գունատիմ, եցայ

vn.

cf. Գունատեմ.

NBHL (1)

ԳՈՒՆԱՏԵՄ ԳՈՒՆԱՏԻՄ. Եղծանել զգոյնն. առաւել կր. Ի գունոյ հատանիլ, պակասիլ. տժգունիլ. դեղնիլ. գունը նետել.


Գունատութիւն, ութեան

s.

loss of colour;
paleness, wanness.

NBHL (2)

Տժգունութիւն. այլայլութիւն գունոյ երեսաց.

Բազում դեղնութիւն եւ գունատութիւն հեղու զերեսօքն. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)


Գունաւոր, աց

adj.

coloured;
dyed;
having several colours;
quick, diligent, violent.

NBHL (5)

ԳՈՒՆԱՒՈՐ. Գուն գործօղ. ժիր. փոյթ.

ԳՈՒՆԱՒՈՐ որ եւ ԳՈՒՆԵԱՆ. Ունօղ զգոյն. կարեւոր եւ վայելուչ. գեղեցիկ գունով. բազմագունի. րէնկլի.

Ցանկութեամբ աստուածանալոյն առաւել գունաւորեալ գունաւոր թուաց. (Վրդն. ծն.։)

աշխարհս լի է գունաւոր պէսպէս ազգօք՝ չարեօք եւ բարեօք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ձին էր մեծ հասակաւ, եւ էր գունաւոր գնացօղ. (Բուզ. ՟Զ. 8։)


Գունաւորեմ, եցի

va.

to dye, to colour.

NBHL (5)

ԳՈՒՆԱՒՈՐԵՄ ԳՈՒՆԱՒՈՐԻՄ. Գունագեղել. ներկել. ... մանաւանդ կր. Գոյն առնուլ կամ զգենուլ. տարրանալ. տպաւորիլ. ձեւանալ.

Բազում կերպարանս նման նմին գունաւորել. այսինքն զմոլորութիւն իբր ճշմարտութիւն երեւեցուցանել. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)

Գունաւորի որպէս ոսկեգոյն. (Վանակ. յոբ.։)

Պետութեան քահանայից անուամբ եւեթ գունաւորեալ. (Սարկ. քհ.։)

Ապականիչ ժանկն ի վերայ գունաւորի։ Մի՛ գունաւորեսցի ախտն ամբարհաւաճութեան ի վերայ զուտ եւ մաքուր արծաթոյ. (Սկեւռ. աղ.։)


Գունաւորութիւն, ութեան

s.

colour, dye, tint.

NBHL (4)

εὕχροια bonus color Ունելն զգոյն գեղեցիկ կամ զանազան. գոյն ընտիր, կամ լաւ.

Զմարտիկն բազմամսութիւն եւ գունաւորութիւն ձեւացուցանէ. (Բրս. հց.։)

Զանազան եւ փայլօղ ծաղկացն գունաւորութեամբ։ Գեղեցիկ գունաւորութիւն (ի կենդանիս)։ Փայլօղ երփն գունաւրութեամբն. (Պիտ.։)

(ծաղիկ խոտոյ) երփն երփն գունաւորութեամբն զաչս ամենեցունցն զօշոտեալ յինքն դարձուցանէ. (Սարգ. յկ. ՟Բ։)


Գունափոխիմ

vn.

cf. Գունատիմ.

NBHL (2)

ԳՈՒՆԱՓՈԽ ԼԻՆԵԼ. Փոխել զգոյնն. գունատիլ.

Գունափոխ լինի յեռմանէ դառնութեան մաղձին. (Վրդն. դան.։)


Գունափոխ լինիմ

sv.

cf. Գունատիմ.


Գունափոխութիւն, ութեան

s.

transfiguration.

NBHL (3)

Գունափոխութեամբ տեառն ի թաբոր։ Յաւուրն գունափոխութեան ի լեառն թաբոր. (Վրդն. սղ. եւ Վրդն. քրզ.։ Տօնակ.։)

Որպէս Այլակերպութիւն տեառն.

Յաւուր մեծի գունափոխութեան տեառն, յորժամ եցոյց տէրն զպատկերն հօր՝ գլխաւորաց առաքելոց եւ մարգարէիցն. (Պտմ. վր.։)


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

Etymologies (10)

• , ի, ի-ա հլ. «գնդաձև մարմին» Արիստ. աշխ. Պղատ. օրին. Ճառընտ. Փարպ. Շիր., «երկնակամար, արևի կամ լուսնի գունտը» Փիլ. Շիր., «ճրագարանի գնդաձև մասը՝ որ է բուն լապտերը» Հքր. դ. 2, 3. Դան. է. 5, «ծովի խորութիւնը չափելու գոր-ծիք» Գծ. իէ. 28, «սայլի անիւ» Գէ. ես., «մարդու գլուխ» Վրք. և վկ. Ա, 21. 34 (տե՛ս ՀԱ, 1911, 553)։ Սրանից են՝ գնդակ Դան. ժդ. 26, Խոր., գնդել Եզն. Շիր. Նիւս. կազմ. գնդաձև Ոսկ. ես. փիլ., գնդղուկ «թօփլիկ գնդլիկ» Վստկ. 166, գունդխաղ «գնդակ խաղալը» ԱԲ։ Նոր գրականում կազմուած բառեր են՝ երկրագունդ, ձիւնագունդ, ձիւ-նագնդակ, գնդամուղ, գնդախաղ, գնդակա-հարել, գնդակահարութիւն, գնդասեղ, գնդա-ցիր, քարեգնդակ, խաղագնդակ ևն։ Ինչպէս արմատը, նոյնպէս և ածանցները գրւում են նաև տ-ով՝ ըստ յետին տառադարձութեան. այսպէս՝ գունտ, գնտակ, գնտաձև ևն։ Իսկ «անիւ» նշանակութեամբ ունինք կունտն (սեռ. -տան) կամ կունտ Պիտ. Երզն. քեր. Գէ. ես., կունդ Սիւն. քեր. 209. Զքր. սարկ. Բ. 21, կունդն Լծ. սահմ. 284։ Շինծու բառ է գնտաղ ՓԲ «տեսակ մը քաղցրեղէն. տճկ. լօխմա»։

• -Պհլ. *gund «գունդ, գնդակ, զնդաձև» բառից, որ կորած է. սրանից են յառաջացած սակայն պհլ. gund, gundak, պրս. [arabic word] gunda «հացի խմորի գունդ կամ ծեծած մսի գնտակ» (տե՛ս նաև մեր գաւառականները), զնդ. gunda-«հացի խմորի գունդ» (Horn, § 936, Bartholomae, 525)։ Նոյն բառից չէ՝ նաև պրս. [arabic word] γund=հյ. գունդ «խումբ, վաշտ», որի վրայ տե՛ս յաջորդը առանձին։-Հիւբշ. 130։

ՆՀԲ սանս. կունտա։ Müller, SWAW 42, 251 զնդ. gunda բառի հետ է հա-մեմատում, որ և թարգմանում է «ա-ռատութիւն». մինչ Justi, Zendsp. 105 հասկանում է «հասկ»։ Lag. Arm. Stud. § 501 չի կարողանում որոշել թէ կապ ունի՞՝ սանս. guda, gudikā «գնդակ, բե-րանալիր»։ Հիւնք. հանում է գունդ «բանակ» բառից։ Karst, Յուշարձան, 423 ալթայ. kun, kund «կլոր»։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։

• ՓՈԽ.-Վրաց. ვუნდა գունդա «գնդաձև ամէն ինչ (ձիւն, խմոր ևն)», დაგუნდავება դագունդավեբա «խմորը գնտել», ուտ. գիւն-դm դէզ, «գուղձ», ն. ասոր. k'unda «հողի ռուղձ կամ անուի գունդը» (վրացի բառը Չուբինով էլ դնում է հայերէնից)։

• , ի, ի-ա հլ. «խումբ, բազմութիւն (մեղուների, մարդոց, հրեշտակների), բայց մանաւանդ զինւորների խումբ, բանակ» ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ. (մի գնդի պարու-նակած զինւորների թուի համար հմմտ։ Յայսմ. մրտ. 9՝ Զինւորեալք ի միում գնդի, այսինքն ի միում հարիւրի և կամ այլ աւե-լի), «բանակաթեմ, զինւորական գաւառ»։ Այս իմաստով գործածուած է մի քանի աշ-խարհագրական ձևերի մէջ. ինչ. «Աշխարհ տանուտեոական գնդին, կողմն Վասպուրա-կան գնդին, կողմանք Սեպհական գնդին» Սեբ. էջ 33, 45, 116, 140. Յհ. կթ.։ Այս ար-մատից են՝ գնդակ «մեղուների խումբ» Եփր. դատ. 341. Եղիշ. դատ. 188, գունդագունդ Եզեկ. իզ. 7. Յուդթ. ժե. 15. Բ. մակ. ժդ. 45. Ե-ղիշ., գունդսաղար Արծր., հրեշտակազունդ Ագաթ., համագունդ Յես. ժ. 42. Ագաթ. Եզն. Վեցօր., հեծելագունդ Յհ. կթ. Ասող., նա-խարարագունդ Կորիւն. Փարպ., բազմագունդ Կիւրղ. ծն. Եղիշ., գազանագունդ Գնձ., գըն-դակից Ոսկ. ես. մ. ա. և բ. Կողոս., գնդա-պետ Երզն. քեր., երկգնդիլ «երկու խումբի բաժանուիլ» Գ. թագ. ի. 27, յանախագունդ Ոսկ. ես. Եւս. քր., զօրագունդ (նոր զրակա-նի մէջ) ևնս

• = Պհլ. gund «բանակ. գունդ». պրս. [arabic word] γund կամ [arabic word] γunda «ժողով, գումար, խումբ, բազմութիւն», որոնցից փոխառեալ են նաև ասոր. guddā, մանդայ. gunda, ա-րաբ. [arabic word] ǰund (յգ. [arabic word] ǰunūd) «բա-նակ, զօրագունդ»։ Հայերէն բառը կապ չու-նի նախորդ գունդ «կլոր» բառի հետ, իբր սրանից ձևացած նմանութեամբ։ Իմաստի այսպիսի զարգացում ցոյց է տալիս տճև. top «գնդակ, խաղագնդակ, գնդաձև, թնդա-նօթ, բոլոր, միահաղոյն, խումբ, ժողո-վուած»։ Այսպիսի զարգացում կարող էր լի-նել նաև այստեղ, բայց այդ բանը տեղի ունե-ցած պիտի լինի իրանեանում և հայերը եր-կուսը իրարից իբրև բոլորովին անջատ բա-ռեր փոխ են առել։ Նոյն իսկ կարող է լինել, որ իրանեանում էլ այդ երկուսը բոլորովին անջատ բառեր լինին. Horn, § 805 այս երկ-րորդ բառը կցում է ըստ Նէօլռէրէե՝ սանս vrndá-հոմանիշին։-Հիւբշ. 130,

• Առհասարակ այս բառը միացրել են նախորդի հետ։ S. Martin, Mémoirzs, 1, 28 և Müller, SWAW 42, 251 ա-րաբ. fund բառի հետ։ Spiegel, Litter.

• 302 նաև ասոր. gud։ Lag. Gesam. Abhd. 24 զնդ. vaϑwa «խումբ, բազ-մո ևեւն»։ Մորթման, ZDMG. 26, 59Ո բևեռ. umuvadinici=հյ. համազունդ։ Հիւնք. պղակունդ բառից։ Bugge, Lvk. Stud. 1, 62 լիւդ. xñtavata բառի մէջ է ուզում տեսնել, մեկնելով այս ձևը իբր «գնդապետ» (մերժում է ինքը 2, 16)։ Մ. Ս. Դաւիթ-Բեկ, Յուշարձ. 39z կորն. guntel, նոր գալլ. cynnull «հա-ւաքել», իռլ. comul «հաւաքում», լա. cumulo «դիզել», հին բրըտ. contulet «հաւարում»։ Karst, Յուչարձ. 405 սու-մեր. gun «հպւաքում»։-Պատահական նմանութիւն ունին սանս. gunitā, kān, da «գունդ, խումբ»։-Հյ. գունդ «կլոր» և զունդ «վաշտ» բառերի բաժանումը դրաւ Հիւբշման։

• ՓՈԽ.-Վրաց. ვუნდი գունդի «գունդ, բա-նակ, բազմութիւն, մեղուների կամ թռչուն-ների խումբ ևն» հայերէնից է։ Իսկ ուտ. guudá «խումբ» ուղղակի իրանականից փո-խառութիւն է։

NBHL (30)

ԳՈՒՆԴ որ եւ ԳՈՒՆՏ. σφαῖρα , στρεπτόν, βολίς sphaera, globus, orbis, circulus, bolis Նոյն ընդ ԳՆԴԱԿ. Զանգուած գնդաձեւ՝ լի կամ դատարկ. բոլորակ. շրջանակ. կամար. կունտ, կնտակ. սանս. կունտա.

Գունդ, եւ քուէ, եւ երկայն գունդ. (Արիստ.։)

Նմանութիւն պատերազմական ի գունդս մարտնչելով, եւ նետաձգութեամբ։ Շարժութիւն գնդին՝ ճախարակի նմանելով բերեալ. (Պղատ. օրին. Ը. Ժ։)

Կապարեայ գնդիւք կամ գնդօք հարկանել. (ՃՃ.։)

Ընկեցեալ զգունտսն՝ գտին գիրկս քսան. (Գծ. ԻԷ. 28։)

Մանկունքն հպին առ գունդս եւ անիւս եւ այլ բազում խաղալիկս. (Ոսկ. յհ.։)

Գունդ մի ոսկի բոլոր. (Փարպ.։)

Գունդ բիւրեղ. (Շիր.։)

ԳՈՒՆԴ. λαμπάς, λαμπάδιον Գնդաձեւ ընդունարան ի ճրագարանի. լապտեր. ղամբար. միջավայրն աշտանակի. տե՛ս (Զքր. դ. 2. 3։ Չան. Է. 5։)

Գունդ ի միջի ճրագարանացն տեղի ձիթոյ. (Շ. բարձր.։)

Աշտանակ կազմել՝ բուն ի մէջն, որ կոչի գունդ. (Վրդն. ել.։)

ԳՈՒՆԴ. σφαῖρα sphaera, πόλος polus Կամար երկնից, եւ շրջանակ՝ որպէս եւ մարմինն լուսաւորաց. տիեզերական գունտ.

Ի վերայ անմոլար գնդին։ Արտաքսագոյն գունդն։ Երկնային գնդին։ Ձեւ աշխարհիս ի ստոյգ գունդն յղկեալ. (Փիլ.։)

Որպէս խորան զգունդն ձգեաց։ Խորանա ասաց զգունդն պրկեալ. (Պիսիդ.։)

Վերին կողմն գնդի լուսին։ Կէս գնդին լուսին։ Ներքին կողմն գնդին, եւ այլն. (Շիր.։)

Անիւ գունդն է սայլի. (Գէ. ես.։)

ԳՈՒՆԴ, գնդի, դաց, կամ դից σπείρα cohors, τάξις ordo, συναγωγή , δῆμος coetus, plebs եւ այլն. Բոլորեալ բազմութիւն. խումբ առանձին. դաս. հոյլք. ջոկ. ժողով. ամբոխ, մանաւանդ զինուորականն. մէկտեղ եկած բազմութիւն.

Գունդ մեղուաց։ Գունդ լինէին։ Որդիք ռուբինի ըստ ազգս իւրեանց՝ ըստ գունդս իւրեանց։ Ըստ գնդից իւրեանց։ Գունդս հրեշտակաց։ Զզօրսն ամենայն յերիս գունդս բաժանէր։ Եհաս զրոյց ի հազարապետ գնդին։ Առաջնոյ գնդին ինքնին զօրագլուխ հաստատեալ։ Եւ ինքն իւրով գնդաւն ի վերայ տիմոթէոսի հասանէր։ Երկոցունց գնդացն զօրավար կացուցանէր.եւ այլն։

Գունդ կազմէ։ Իւով գնդովն։ Այլ ամենայն գնդիւն։ Գունդք մոգուցն։ Ի գնդէ սուրբ առաքելոցի. (Փարպ.։)

Գունդ կամ գունդք մարտիրոսաց, մարգարէից։ Գնդաւ երջանկաց։ Գնդիւք վերնայնոցդ։ Ռամկացն գնդովք։ Զչարին հալածել, զգունդ. (Նար.։)

Որ ի սրտէն բղխէ զգունդս չարութեան. (Յճխ. Ի։)

Վկայեն պարսիկք եւ գունդք եւ ամենայն խուժադուժ ազգք հեթանոսաց. (Կոչ. Ժ։)

ԳՈՒՆԴ ԳՈՒՆԴ. Այլեւայլ խումբ, միաբան, կամ դէմ ընդդէմ.

Գունդ գունդ լինէին. (Յհ. կթ.։)

Գունդս գունդս գումարէին. (Եղիշ. Բ։)

Իսկ մակաբէոս զզօրն ամենայն ի գունդս գունդս բաժանէր. (Բ. Մակ. ԺԲ. 20։)

Յարդարեցին, կամ կազմեցին գունդ առ գունդ, եւ ճակատ առ ճակատ. (Ղեւոնդ. Զ. եւ Ը։)

Մի՛ գունդս առ գունդս գործեսցեն հանելոյ զհէնն յաշխարհէ. (Եզնիկ.։ Իբր Ա. Գունդագունդ.)

Ազգի ազգի դասուք զօրականաց, գունդ գունդ ասպարակրօք. (Ոսկ. փիլիպ.։)

Վկայեն պարսիկք եւ գունդք եւ ամենայն խուժադուժ ազգք հեթանոսաց. (Կոչ. Ժ։)


Գունդագունդ

adv. adj.

in several regiments;
in a crowd, like a crowd;
large, much.

NBHL (5)

Դաս դաս եղեալ. յոքնախումբ. հեծութեամբ. յորդութեամբ.

Գունդագունդ հեծելօք ազգաց բազմաց յոյժ. (Եզեկ. ՟Ի՟Զ. 7։)

Դողացո՛ զգունդագունդ բազմութիւնս անօրինացս. (Եղիշ. ՟Գ։)

Եւ այլեւս կանայք մեծամեծք տեղեացն գային գունդագունդք գովել զնա. յն. համագունդ գային, կամ զուգընթանային. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 15։)

Արիւնն գունդագունդ արտաքս հոսէր. յն. աղբերաբար. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 45։)


Գունդխաղ

s.

tennis.

NBHL (2)

Խաղ գնդոց. գնտակս խաղութիւնմականաւ.

Տեսի զքեզ ի գունդախաղին, եւ ունէիր զճոկանն ի ձեռին քում. (Ոսկիփոր.։)


Գունդսազար

cf. Սաղար;
cf. Սպասալար.


Գունդստապլ

s.

constable.

Etymologies (3)

• (կամ գոնդստապլ) «ար-քունի ախոռապետ» Լմբ. առ Լևոն. Մխ. աւ-րիվ. էջ 82, որ և գունդուստապլ Լմբ. առ Լև. 24Ո. Անսիզք, 3, Սմբ. պտմ., գօնդստապլ Սամ. անեց. շար. 147, գունուստատ։ Ան-սիզք, էջ 93։

• = Իտալ. contestabile, հֆրանս. cones. table, ֆրանս. connētable, յն. ϰοντασταῦλος, ասոր. [syriac word] qōntōstabl, որոնք ծագում են լտ. comes stabuli ձևիզ, որն է «կոմս ախոռոց»։ Հայերէն ձևերից առաջին-ները հետևում են իտալականին, վերջինը հին ֆրանսերէնին։-Հիւբշ. 389։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

ԳՈՒՆԴՍՏԱՊԼ կամ ԳՈՆԴՍՏԱՊԼ. Բառ լտ. եւ իտ. եւ գաղղ. որ թարգմանի Կոմս ախոռոյ. այսինքն Ախոռապետ.

Ընծայեալն թագաւորութեան կիպրոսի գունդստապլն. (Լմբ. առ լեւոնՆոյնպէս եւ առ այլս ի յետնոց։)


Գունեայ

adj.

of fine colour, fine, graceful.

NBHL (7)

ԳՈՒՆԵԱՅ ԳՈՒՆԵԱՆ ԳՈՒՆԵՂ. cf. ԳՈՒՆԱՒՈՐ. գունը տեղը, աղուոր գունով.

Զանձնագեղս եւ զերեսաւորս եւ զգունեայս. (Յհ. կթ.։)

Երուանդեանս տիգրան՝ երեսօք գունեան. (Խոր. ՟Ա. 23։)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)

Է գունեղ թաթաւեալ ի բոսոր՝ սաղարթուն կարմրորակ իբր խնձոր. (Շ. տաղ.։)

Արտաքին երեւոյթք վկայեն առոյգս լինել եւ գունեղ. (Վրդն. դան.։)

Գինի գունեղ առնէ զդէմս երեսաց մարմնոյ. (Ոսկ. գծ.։)


Գունեան

cf. Գունեայ

NBHL (7)

ԳՈՒՆԵԱՅ ԳՈՒՆԵԱՆ ԳՈՒՆԵՂ. cf. ԳՈՒՆԱՒՈՐ. գունը տեղը, աղուոր գունով.

Զանձնագեղս եւ զերեսաւորս եւ զգունեայս. (Յհ. կթ.։)

Երուանդեանս տիգրան՝ երեսօք գունեան. (Խոր. ՟Ա. 23։)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)

Է գունեղ թաթաւեալ ի բոսոր՝ սաղարթուն կարմրորակ իբր խնձոր. (Շ. տաղ.։)

Արտաքին երեւոյթք վկայեն առոյգս լինել եւ գունեղ. (Վրդն. դան.։)

Գինի գունեղ առնէ զդէմս երեսաց մարմնոյ. (Ոսկ. գծ.։)


Գունեղ

cf. Գունեայ

NBHL (7)

ԳՈՒՆԵԱՅ ԳՈՒՆԵԱՆ ԳՈՒՆԵՂ. cf. ԳՈՒՆԱՒՈՐ. գունը տեղը, աղուոր գունով.

Զանձնագեղս եւ զերեսաւորս եւ զգունեայս. (Յհ. կթ.։)

Երուանդեանս տիգրան՝ երեսօք գունեան. (Խոր. ՟Ա. 23։)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)

Է գունեղ թաթաւեալ ի բոսոր՝ սաղարթուն կարմրորակ իբր խնձոր. (Շ. տաղ.։)

Արտաքին երեւոյթք վկայեն առոյգս լինել եւ գունեղ. (Վրդն. դան.։)

Գինի գունեղ առնէ զդէմս երեսաց մարմնոյ. (Ոսկ. գծ.։)


Գունեմ, եցի

va.

cf. Գունաւորեմ.

NBHL (15)

καταχρόω coloro, colre imbuo Գունաւորել. գունագեղել. ներկել. նկարել. գուն տալ.

Ծեփելն եւ գունելն եւ արծնելն. (՟Բ. Մակ. ՟Բ. 30։)

Որպէս ի յայսր զներկ ինչ արկեալ, եւ գունեալ զնա. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Արեգակն առ սեաւ ի պայծառութենէ զկերպարանն փոփոխեալ գունեաց. յն. փոխագունեաց. (Նիւս. երգ.։)

Զլուսինն երանգաւ արեանն գունեցեր։ Հրաշապայծառ երանգաւ գունեալ։ Թելոց գունելոց։ Գունեալն յարիւն խաղողոյ. (Նար.։)

Զպղինձ ոք ոսկւով գունէ. (Լմբ. սղ. ՟Ժ՟Ը։)

(Հոգիդ) ոչ գունեալ, եւ ոչ մարմնական պատկեր ընկալեալ. (Բրս. հայեաց.։)

Զարեգակնային ճառագայթսն ի վերայ այտիցի գունեալ. (Փիլ. սամփս.։)

Լուսինն յարիւն գունեցաւ. (Տօնակ.։)

Աստուածատեսակ գունիլն. (Վանակ. յոբ.։)

ԳՈՒՆԵԼ. նմանութեամբ՝ Ձեւացուցանել, ձեւանալ առ երեսս. պատրուակել առ ի պատրել.

Պարզ մտօք ա՛յն երեւել՝ զի՞նչ եւ իցէ, եւ ո՛չ յայլ գունել. (Խոսր. պտրգ.։)

Զգայուն իմն որակութիւն գունեալ վեր ի վերոյ ... յերեսաց պատրանս խաբէութեան. (Փիլ. լին.։)

Զչարութիւն բարեաւն գունեն. (Շ. ՟ա. յհ. ՟Լ՟Է։)

Ստութեամբն գունեալ զբանն խաբեաց։ Զչարն բարեաւն գունէ։ Յայսպիսի գունեալ արդարութեանցս տեսակէ խորշել է արժան։ Որոշել զչարն գունեալ ի ստոյգ բարւոյն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող. եւ Լմբ. առակ.։)


Գուներանգ

adj.

of good colour or of many colours.

NBHL (2)

Գունեալ երանգօք. գունագոյն.

Ի խղխայթից խոտոց արմատոց որդան կարմրութիւն գուներանգ բարձից. (Նար. մծբ.։)


Գունչ

cf. Գոնջ;
cf. Գնչու.

Etymologies (1)

• տե՛ս Գոնջ։

NBHL (2)

Կա՛մ է Գնչու, եւ կամ Գոնջ. զորս տեսցես.

Որ յախտէն բերի անունն. այսինքն ի կրիցն. տառապեալ, չարչարեալ. գունչ, քարց, արբեալ, քաղցեալ. (Երզն. քեր.։)


Գունտ, գնտոյ

cf. Գունդ, cf. Գնդակ.

Etymologies (1)

• տե՛ս Գունդ.

NBHL (1)

cf. ԳՈՒՆԴ, եւ ԳՆԴԱԿ. (զի դ յարեալ ի ն, մեղմ հնչի որպէս տ)։


Գուշակական, ի, աց

adj.

judicial.

NBHL (2)

προγνωστικός Յայտարար, նշանակիչ ըստ ախտարաց եւ այլն.

Սմա բնութիւն ասեն լինել յոյժ խնդական. երգեցողաց եւ գուսանաց՝ գուշակական. (Երզն. ոտ. երկն.։)


Գուշակութիւն, ութեան

s.

prophecy;
presage, omen, prognostic;
augury, auspice, divination, denunciation.

NBHL (7)

Իբր Յայտնութիւն մարգարէական. նախաձայնութիւն.

Եւ ոչ արար պատասխանի նմա տէր երազովք, եւ գուշակութեամբք (յն. յայտնութեամբք), եւ մարգարէիւք. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 6։)

Որ զնախադրեալսն յառաջագոյն գուշակութեամբ մարգարէիցն՝ կատարեցեր. (Շար.։)

Իբր Յայտարարութիւն. նշանակ.

Ի գուշակութիւն քումդ օրինկի ի կայս քառանկիւն կերպի հաստատեցաւ. (Նար. խչ.։)

Իբր Ազդարարութիւն գաղտնի. զեկուցումն մատնելոյ սակս. խապէր.

Ի հրապուրելոյ գուշակութեան նահապետացս մերոց նոյնհետայն առաքէ զորդի իւր. (Խոր. ՟Գ. 50։)


Գուշակումն, ման

s.

cf. Գուշակութիւն.

NBHL (4)

Եզեկիէլ աստուածատես գուշակմամբն բարբառէր. (Վրթ. քերթ.։)

Ըստ օրինի անտուստ գուշակմամբ ի խորանին։ Իբր ի գուշակումն անուան խոստացեալն շնորհիս։ Ի ճառս ազդման այսմ հովուի գուշակման։ Ի գուշակումն նշանակութեան քումդ խորհրդոյ. (Նար.։)

Իսկ յասելն առ հոգին սուրբ.

Հրամանատար գործոցն յիսուսի, եւ անօրինականաց մեծին գուշակումն, իմա՛ գուշակիչ, տուօղ գուշակել. նդ։)


Գուպարումն, ման

s.

war, combat;
conflict.

NBHL (2)

Մրցումն. ոգորումն.

Եւ ոչ գազանական գուպարմամբ կռուոյ. (Պիտ.։)


Գուսան, աց

s.

singer, musician;
player;
actor.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «երգեցիկ, երաժիշտ» Բ. թագ. ժթ. 35. Ժող. բ. 8, «թմբուկ զարնող և երգող կնիկ» Լծ. փիլ., «միմոս, կատակեր-գու» Ոսկ. մտթ. Փիլիպ. որից գուսանական Եւս. քր. Ոսկ. եփես., գուսանամոլ Մանդ., գուսանութիւն Ոսկ. մ. բ. 12. Վեցօր., կա-տակագուսան Փիլ. ևն։

• = Պհլ. *gosan ձևից, որ թէև առանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] ︎ նշանաւոր մի ե-րաժշտի անունը. 2. մի տեսակ երաժշտա-կան եղանակ». սովորաբար այս բառը կար-դացւում է kusān կամ kōsān, որով նախա-ձայնը հայերէնին յարմար չի գալիս. բայց ցուիլ g, որով կարելի է պարսիկ բառի բուն հնչումը դնել gōsān կամ gusān, ինչպէս սրբագրում է նաև Stackelberg, ZDMG, 48, 495։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ։ -Böttich. ZDMG, 1850 352 սան. gōša «ձայն», gōšanā «բարձրաձայն խօսիլ», զնդ. gaoša, պրս. gōš «ա-կանջ» բառերի հետ։ Պատկանեան, M-тep. I, 8 և Հիւնք. պրս. kūsān։ Հիւբշ. 131 չի ընդունում վերի համեմատու-թիւնը՝ նախաձայնի տարբերութեան պատճառով։ Գէորգեան, Խոր. Խորենա-ցով, էջ 32 հանում է գովասան բառից։

• ԳՒՌ.-Բլ. կայ միայն դօլ ու գուսան «դհօլ-զուռնա, դհօլ-նաղարա, քէֆ, ուրախութիւն» անորոշ իմաստով. գուսան բառը առանձևն չի գործածւում. թուի թէ նշանակում է «ձեռ-քի դափ, դմբլիկ» (Ս. Մովսիսեան, Նամակ 1927 թ. յունիս)։

• ՓՈԽ.-Վրաց. მგოხანი մգոսանի «եր-գող, երաժիշտ, սրնգահար, ողբասաց»։

NBHL (8)

Կամ թէ լսիցե՞մ տակաւին զձայն գուսանաց, եւ վարձակաց. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 35։)

Արարի ինձ գուսանս եւ երգեցիկս, արս եւ կանայս. (Ժող. ՟Բ. 8.) յորս ըստ յն. գուսանն է արական, եւ վարձակն եւ երգեցիկն իգական։

ԳՈՒՍԱՆ ասի եւ Կինն երգեցիկ կամ թմբկահար.

Կանխեցին իշխանք հանել զօրհնութիւն ի մէջ գուսանաց եւ գովչաց. յն. երիտասարդուհեաց թմբկահարաց. (ա՛յլ ձ. կուսանաց)։

Երաժիշտ էր, ուսուցանէր զգուսանս կանայս, եւ վարձ առնոյր. (Լծ. փիլ.։)

ԳՈՒՍԱՆ. μῖμος, ἑπὶ σκηνής histrio scenicus Միմոս. կատակերգու. խեղկատակ. խաղացօղն կամ երգիչն ի թատրոնս.

Սուրբն պորփիւրոս վկայն էր գուսան երգեցիկ դիւական ի խաղս թէատրոնի. (Հ=Յ. նոյ. ՟Ե.։)

Այլք ի գուսանաց եւ ի կաքաւչաց ընդ երկինս թռեան։ Գուսանացն արուեստ։ Գուսան եւ հացակատակ լինի։ Ի հանդերձիցն՝ քան զգուսանացն ոչինչ լաւագոյն. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. փիլիպ. եւ այլն։)


Գուսանական, ի, աց

adj. s.

musical;
theatric;
song, ballad.

NBHL (6)

Երաժշտական.

Գուսանական գործիք, կամ երգք, կամ դայլայլիկք. (Եւս. քր. ՟Բ։ Բրսղ. մրկ.։ Երզն. քեր.։)

Ի գուսանականէն այս գտանի ժողովեալ ի դիւանի արքունեաց. (Խոր. ՟Ա. 13.) իմա՛ յերգոց արձանագրելոց։

Մերթ Կատակերգական.

Հեռի են ի քրիստոնէից գուսանական բանք. (Ոսկ. եփես.։)

Յոյժ սիրէին զնա վասն գուսանական երգոյ նորա. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Զ.։)


Definitions containing the research ն : 10000 Results

Իլիկ

cf. Իլ.

NBHL (5)

cf. ԻԼ. որպէս ռամկական.

Մանոցն թել մի ձգէ, եւ տայ զային զիլիկաւ. (Կանոն.։)

առաքեաց զնա առ աղախնեայսն՝ զի վաստակեսցի իլիկ եւ ոստայն. (Հ=Յ. մարտ. ՟Ժ.։)

Ի ձեռն առեալ զիլիկ մանելին, եւ հիանայր ընդ բանս հրեշտակին. (Գանձ.։)

իլիկն, եւ ասեղն, եւ մախաթն. (Ոսկիփոր.։)


Իմ, ոյ, ում

pron. s.

my, mine;
my own, mine, my family, friends, people.

NBHL (8)

Ստացական դերանուն՝ ի սեռականէ էականիս Ես, զոր տեսցես. ἑμός meus. իմս. որ ինչ իմ է, կամ ինձ անկ է.

Անձին իմոյ։ Ի տան հօր իմոյ։ Ի տան իմում։ Բանից իմոց։ Յանձնէ իմմէ։ Ես պօղոս գրեցի իմով ձեռամբ.եւ այլն։

Ընկալեալ աղերս ի յիմոյս ձայնէ։ Ի ձեռն ձեռին ստացողին իմոյ յանէից. (Նար.։)

Յորոց մի էր եւ իմն (այսինքն ոգւոյ չափ սիրելինանձին իմոյ) աստուածաշնորհ եւ յոքունց գերազանց՝ հրեշտակն ի մարմնի գրիգոր նարեկացի. (Լմբ. ատ.։)

Կամ իբր գ. Իրք իմ. մարձաւորք իմ. եւ այլն.

չիցէ. ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ եւ կամիմ։ Ճանաչեմ զիմսն, եւ ճանաչիմ յիմոցն. եւ այլն։

Ի վերայ իւրոցն. (Խոր. ՟Բ. 89։)

ամենայն իմքն քո են, եւ քոյքն իմ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Իմաստագործ

adj.

intelligent, skilful, clever;
well made, well constructed, skilfully made.

NBHL (4)

Իմաստագործ անսխալաստեղծ պատշաճակերտ կազմիչ համայնից. (Նար. գանձ եկեղ.։)

Ո՛վ մշտաշարժ երկնի բնութեան, գնդաձեւ իմաստագործ ձեռուանցն բարձրութեամբ լայնացեալ. (Պիսիդ.։)

Զիմաստագործ արարչութեանն աստուծոյ ծանիցէ. (Երզն. քեր.։)

Իմաստագործ շինուած. (Նշ. Եզնիկ.։)


Իմաստազեղ

adj.

replete with wisdom, vevy learned, very skilful;
sententious, pithy;
sentimental.

NBHL (2)

Իմաստութեամբ զեղեալ, առլցեալ. իմաստուն.

Զի թէպէտ ոմնիմաստազեղ՝ սկիզբն իմաստից դնէր զերկեղ. (Կրպտ. ոտ.։)


Իմաստալից

cf. Իմաստազեղ.

NBHL (2)

լցեալ իմաստութեամբ հանճարով լի.

իւրոց սիրելեաց զիմաստալից միտսն առնն ծանուցանէր. (Փարպ.։)


Իմաստախոհ

adj.

tinking wisely or judiciously, wise, sensible, judicious, provident, cautious.

NBHL (2)

Քաջարիագոյնն եւ իմաստախոհ նահատակն. (Թէոդոր. ի կոյսն.։)

Տեսանէր իմաստախոհ նահատակն. (ՃՃ.։)


Իմաստախորհուրդ

cf. Իմաստախոհ.

NBHL (4)

ԻՄԱՍՏԱԽՈՐՀ ԻՄԱՍՏԱԽՈՐՀՈՒՐԴ. որ եւ ԻՄԱՍՏԱԽՈՀ. իմաստուն խորհրդով. խոհական. հանճարեղ. արթուն մտօք. Խելացի.

Լուեալ զայս ամենայն բան ապստամբութեան զինքենէ իմաստախորհին վահանայ. (Փարպ.։)

Ի կորովաբան եւ յիմաստախորհ արանց. (Սամ. երէց.։)

Կարծեցեալ անդ լինել զիմաստախորհուրդ մամիկոնեանն յանհոգս. (Փարպ.։)


Իմաստակ, աց

s. adj.

sophist, pedant, sophister;
sophistical, pedantieal;
finespun, subtle.

NBHL (7)

Իբր յն. սոփեստէս. σοφιστής sophista. Այն՝ որ համարեալ է որպէս իմաստուն կամ իմաստասէր ոք եւ գրագէտ, ճարտասան, եւ այլն. եթէ իցէ արդեամք, եւ եթէ անուամբ եւեթ.

Զոր իմաստնոց, այլ ո՛չ իմաստակաց արժան տեսանել. (Փիլ. լին. ՟Գ. 35։)

Կարծեցեալք այն իմաստակք Մագ. (՟Ե։)

Զամնիւքն գտցէ գերազանցեալ զիմաստակացն հոյլս. (Պիտ.։)

Իմաստակի ումեմն արտաքնոյ բարւոք թուեցաւ չար ասել ըզմահ։ արձագանք ... ըստ իմաստակի ումեմն օտարի զօդ վիրաւորեալ։ Դպիր կշտամբեալ, իմաստակ խելագար. (Նար.։)

Պիհրոն ոմն իմաստակ ի հնումն. (Շ. ամ. չար.։)

Մերթ որպէս իմաստակական. σοφιστικός sophisticus. Բազումք իմաստուն կարծեն զգտակն բանից իմաստակաց։ Կամի յանդիմանել զիմաստակ բարսն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)


Իմաստակեմ, եցի

vn.

to sophisticate, to play the pedant, to subtilize, to quibble.

NBHL (1)

Իմաստակել զիրսն սովորեցին առաւել քան թէ զճշմարիտն ... քննել. (Փիլ. լիւս.։)


Իմաստակիր

adj.

intellectual, intellective;
sensible.

NBHL (4)

կրօղ իմաստութեան. իմաստուն ինչ.

արկ ի զկենդանութիւն ի փչել բերանոյ իւրոյ զկենդանական շունչն իմաստակիր մտաւորութեան՝ բանաւորութեան. (Ագաթ.։)

Իմաստակիր խոհականութիւն։ Իմաստակիր բանիւք. (Արծր. ՟Ե. 5։)

Ի ձեռն իմաստակիր եւ քաղցրահամ բոյր խօսից նուաճէր յինքն զամենեցուն սիրտ. (Կաղանկտ.։)


Իմաստայեղց

cf. Իմաստազեղ.

NBHL (6)

նոյն ընդ Իմաստազեղ Իմաստալից. Գրի ի յետնոց եւ ԻՄԱՍՏԱՅԵՂՁ, ԻՄԱՍՏԱՅԻՂՁ կամ ԻՄԱՍՏԱՅԵՂԾ.

զերկաքանչիւր դասս աշակերտելոցն յիմաստայեղց գիտութեաննվերադրիցեն արգասիս. (Պետ.։)

Զշինութիւն աշխարհի տնօրինէր իմաստայեղց մտօք։ Ըստ իմաստայեղց խորագիտութեանն. (Յհ. կթ.։)

Իաստայեղց անունն աթենացւոց. (Վրք. ածաբ.։)

Զիմաստայեղծ վերատեսուչ նահանգիս. (Ոսկիփոր.։)

Ծնունդ է արդար մտացն, որպէս ասացաք, եւ զաւակ իմաստայիղձ բանքն. (Լմբ. սղ.։)


Իմաստապէս

adv.

wisely, learnedly.

NBHL (3)

Իմաստութեամբ. խոհականութեամբ.

Որոց իմաստապէս նշանակէ բան. (Մաքս. եկեղ.։)

Իսկ եթէ ընդէր, լուիցես իմաստապէս. (Վրք. հց. ՟Բ. հին ձ. ուր նորն եւ տպ. իմաստապէս։)


Իմաստասէր, սիրաց

s.

philosopher;
sage, man of science, of learning.

NBHL (16)

φιλόσοφος philosophus φίλων σοφίαν amans vel studiosus sapientiae. Սիրօղ իմաստութեան. փիլիսոփոս, փիլիսոփայ.

Առն իմատասիրի (յն. սիրողի զիմաստութիւն) ուրախ առնի հայր իւր. (Առակ. ՟Ի՟Թ. 13։)

Պիւթագորաս ... որ զինքն ոչ իմաստուն, որպէս առաջինքն, այլ իմաստասէր ասէր. (Եւս. քր. ՟Բ։)

Ուստի. կարեն իմաստնանալ՝ որք ոչ ի դպրոցս իմաստասիրացն դեգերին. (Պիտ.։)

Կատարեալ իմաստասէրն զամենայն ինչ խոստանալ գիտել, եւ գիտէ զօգտակարն։ Զորոյ զպատճառն բնական իմաստասէրննախօսն) գիտէ. (Սահմ. ՟Դ. ՟Բ։)

Ամենայնիւ ջանամբ արտաքին իմաստասիրացն նմանել, որ աղաբողօքն պարծէին. (Սարգ. յկ. ՟Ը։)

Նմանութեամբ ասի.

Առաքինք ի զգայութեանց եւ իմաստասէրք երկու են, տեսանելիք եւ լսելիք. (Փիլ. լին.։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. հետեւօղ բարոյական իմաստասիրութեան, յորում մասին նշանաւոր էր առ հելլենացիս Սոկրատ. առաքին. ըզգաստ. իմաստուն. խոհական. հեզ եւ համբերօղ.

Իմաստասէրկոչեմ ես ոչ զայն՝ որ զամենայն գիտէ ... այլ որ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր է՝ ոչ բազում ինչ գիտէ ... այլ որ անբիծ եւ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր՝ ո՛չ որ բազում ինչ գիտէ, այլ որ զախտս կարող գոյ հնազանդեցուցանել. (Սահմ. ՟Ի։)

Եւ ոչ իմաստասէր քահանայիցն պատկառեցին. (Առ որս. ՟Ը։)

Հեզութեամբ ամնայնի տանել, որպէս վայե՛լ է ըստ աստուծոյ իմաստասիրի։ Իմաստասիրին պարզ եւ արժան է ազատամիտ լինել ի նախանձութենէ եւ ի դառնութենէ. (Սարգ. յկ. ՟Ը։)

Ի սուրբն սոփիա գումարեալ կան բազմութիւն հոգելից իմաստասիրաց, որք անլռելի հրաշաձայն եղանակօք վերառաքեն զմաղթանս. (Ճ. ՟Ժ.։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. որպէս Իմաստասիրական, եւ առաքինական.

Իմաստասէր կամօք եւ բանիւ. (Վրդն. ծն.։)

Իմաստասէր հրահանգաւ. (Նոննոս.։)


Իմաստասիրաբար

adj.

philosophically;
wisely, learnedly.

NBHL (5)

φιλοσόφως sicut philosophus Իբրեւ զիմաստասէր՝ ըստ ամենայն առմանն. որպէս փիլիսոփայ, իմաստութեամբ, եւ առաքինաբար.

Իմաստասիրաբար իմն խնամով տեղեկանալ մասամբն զբովանդակ երկրին զթնութիւն. (Պիտ.։)

Զսեռն իմաստասիրաբար սահմանեալ ի նոցանէ տեսանեմք. (Կիւրղ. գանձ.։)

Կատարեալ ամենայն եւ բարի, եւ իմաստասիրաբար, եւ արարչագործապէս են եղեալ. (Նիւս. բն.։)

Զպանդխտական կենացն ... Շ. (ատեն.։)


Իմաստասիրապէս

adv.

cf. Իմաստասիրաբար.

NBHL (1)

իմաստասիրապէս յեղյեղել ըզկոչումնդ անուանդ. (Նար. մծբ.։)


Իմաստասիրեմ, եցի

vn.

to study the sciences;
to philosophize, to reason philosophically;
to argue, to conclude, to infer;
to live or behave wisely.

NBHL (19)

φιλοσοφέω philosophor, dissero եւ այլն. Իմաստասիրութեան պարապել. քննել զիրս իմաստասէր մտօք.

առակ թուի ասացեալքս՝ բազմաց, որք իմաստասիրել ոչ կամին։ Յարմարագոյն է առ իմաստասիրել ամայութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 40. 41։)

Թէ ոչ սքանչանայ ոք, եւ ոչ ի խնդիր անկանի, եւ ոչ իմաստասիրէ. ո՛րգոն, յորժամ տեսանելով ոք ըզծիածանդ, եթէ սքանչանայ, ապա եւ ի խնդիր անկանի, ապա եւ իմաստասիրել ձառնարկէ. նյաղթ պորփ.։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Տրամաբանօրէն հաւաքաբանել. ձեռնարկել.

Եթէ ապացուցի պէտս ունի, յայտ է թէ իմաստասիրէ. քանզի մայր ապացուցի իմաստասիրութիւն է. եւ եթէ ոք ասէ գոլ զիմաստասիրութիւն, դարձեալ իմաստասիրէ. զի ապացուցի պիտոյանոյ՝ որով ցուցանէ գոլ զնա. ապա ուրեմն ամենայն իրօք իմաստասիրէ, եւ՛ որ բառնայ զնա, եւ՛ որ ոչն բառնայ. (Սահմ. ՟Բ։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Մակաբերել. գուշակել. իմանալ ի միտ առնուլ.

Ի բիւրուցն արգասեաց չարաց չափ մի երեւեցուցի, զի նոքօք զայլսն իմաստասիրեսջիք. (Նար. ՟Զ։)

Երեւելեօքս զաներեւոյթսն իմաստասիրեմ. (Լմբ. սղ.։)

Իմաստասիրեցին ի կտաւոցն տեսլենէ զյարութիւն. (Սկեւռ. յար.։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Հետաքննել. խուզարկել. քաջ խորհել. խելամուտ լինել. եւ հնարել, հայթհաղթել.

Իմաստասիրել խոհականութեանս բանիւ ոչ զաշխարհի ընդարձակութիւն, այլ թէ որքան է լայնութիւն եւ երկարութիւն առաւելութեան սիրոյն քրիստոսի. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)

Զայս յորժամ իմաստասիրեսցես, յոժարութեամբ առնիցես զողորմութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Յուսովն մերձեցիր առ աստուած, զնա տե՛ս, եւ նորա փառս իմաստասիրէ՛. (Լմբ. սղ.։)

Յետ այնորիկ ա՛յլ իմն պատրանս եւ խորամանկութիւնս իմաստասիրեն. (Նանայ.։)

Որպէս ոմն նախ քան զմեզ իմաստասիրեաց. (Խոր. ՟Գ. 68։)

Եթէ այլ ումեք բարձրագոյն յայտնեսցի իմաստս, իմաստասիրեսցէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Ոչ ամենեցուն է յաղագս աստուծոյ իմաստասիրե՛լ. (Առ որս. ՟Ա։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Առաքինանալ, զգաստանալ. բարւոք քաղաքաւարել.

Գեր ի վերոյ զբնութիւնն իմաստասիրեն ի վիշտս. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Իմաստասպառ

s.

that has lost his senses, mad, foolish.

NBHL (2)

Որոյ սպառեալ են իմաստք. անբաժ յիմաստութեան. անխելք.

Ահա ես ինքն ինձէն կամաւորապէս անձնամատն ... զգայազիրկ եւ իմաստասպառ. (Նար. ՟Ի՟Բ։)


Իմաստուհի, հւոյ

s.

wise, sage, learned woman.

NBHL (3)

σοφή, πάνσοφη sapiens mulier, sapientisima Իմաստուն կի.

զայպիս իմաստուհի (զտիկինն սաբայ) զարմացոյց։ Հոգիք բարեաց, ո՛վ իմաստուհի կին, նմանեալ են աղբերաց բղխման. (Ածազգ. ՟Թ. ՟Ժ։)

տէրն զիմաստուհին զայն պոռնիկն ո՛չ ասաց թէ երկաւ, այլ թէ յոյժ սիրեաց. (Վրք. հց. ՟Դ։)


Իմացող

adj.

of quick apprehension, attentive, intelligent, discerning.

NBHL (2)

որ իմանայ. իմաստուն. բան հասկըցօղ.

Յառաջահայեաց եւ իմացող մտաց դիւրին է անաշխատ ճանաչել. (Փարպ.։)


Իմացուած, ոց

s.

intellect, understanding;
sense, sentiment;
cenception;
meaning, sense, signification;
thought, design.

NBHL (15)

νόημα, ἕννοια intellectio, cogitatio Իմացումն. իմանալն. իմացողութիւն. ծնունդ մտաց. խորհուրդ. ուշ.

Ոչ դանդաղեալ մտօք խօսիցիմք, այլ իմացածով զբանն բերիցեմք։ ամենայն երկիւղիւ ընդ. նմա եւ վասն նորա բնաւ իմացուածովք աւարտել զբանն. (Խոսր.։)

Ստուգագէտ իմացուածիւ ծանուցեալ։ Զնոյն բարեաց իմացուածս յայտ ածեալ. (Յհ. կթ.։)

Ճեղքեն զբանն ըստ թիւր եւ տկար իւրեանց իմացուածոցն. (Շ. թղթ.։)

Յառաջ գան ի յառաջնոյն իմացուած է յերկրորդսն։ իմացուածք նոցա ոչ են ըստ մերոց իմացուածոց. (Մաքս. ի դիոն.։)

ԻՄԱՑՈՒԱԾ. νόος, νοῦς intellectus, mens. Իմացական զօրութիւն. միտք.

Զանսպառ խաղացմունս աստուածայնոցն ի վերայ իմացուածոզդ շարժմունս ծանեայ. (Խոր. ՟Ա. 1։)

Թէ առաջինն եւ միջին փորուածքն կրեն ինչ, իմացուածքն հանդերձ զգայարանօքն հատանին. (Նիւս. բն.։)

Առատութիւն իմաստութեան աստուծոյ եւ դատաստանի նորա անցանէ զիմացուածով մարդկան. (Լծ. ածաբ.։) (որք բերին եւ ի ՟Ա նշ։)

ԻՄԱՑՈՒԱԾ. իմաստ բանին. դիտաւորութիւն բովանդակեալ ի բանին.

Գիրս ստանալ ... զի ի նոցանէ զբանսն եւ զիմացուածս բերիցէք ի միտս ձեր. (Ոսկ. յկ.։)

ԻՄԱՑՈՒԱԾ. φρόνησις prudentia. Խոհականոկթիւն. իմաստութիւն.

Ձերոցդ իմացուածուածոյ խորհուրդ, եւ մերոյս հաւատոյ բանն. (Աթ. ՟Դ։)

ԻՄԱՑՈՒԱԾ. αἵσθησις sensus. Ազդումն. ըմբռնումն զգայութեանց.

արդի իմացուածովս զգայութեանց մաքրոց իմանամք զերեւելիսս. (Եւագր.։)


Լիաբախտիկ

adj.

full of happiness, very happy, joyful.

NBHL (2)

Լի բարեբախտութեամբ. բարեբախտիկ ամենայնիւ. բարերջանիկ.

Լիբախտիկանդրէն օգնականութեամբ ի խաղաղուտն դառնայցեն վայր։ Լիաբախտիկք ի կենցաղումս յօրանան փառօք. (Պիտ.։)


Լիաբեր

adj.

copious, abundant, fertile, fruitful.

NBHL (2)

Լի բերիւք. բազմաբեղուն.

Բղխել զառատ պտղոցն լիաբերարմտիս. (Պիտ.։)


Լիագիրկ

adj.

well-bent (bow);
—ք, skilful archers.

NBHL (4)

ԼԻԱԳԻՐԿՔ. Լցեալ գրկօք. գրկալիր, որպէս աղյեղն լիով լարեալ, եւ աղեղնաւոր քաջ.

կապարճեալք ... եւ լիագիրկք աղեղամբք ձգէր նետս. (Արիստակ.։)

Լիագիրք եւ պղնդաձիրք նետողաց. (Մեսր. երէց.։)

Լիաձիրգք եւ լիագիրկք մտցեն անդր. նետիւք եւ աղեղամբ. (Ոսկ. ես.։)


Լիազօր

adj.

who has unlimited authority, plenary powers;
— ոստիկան, minister plenipotentiary.


Լիալիր

adj.

superabundant;
brimful.

NBHL (1)

Լի եւ լի. լիուլի. անթերի. ընդարձակ.


Լիախորտիկ

adj.

abundant, plentiful;
sumptuous;
festive, merry;
gluttonous.

NBHL (2)

Ունօղ եւ կերօղ զխորտիկս բազմապատիկս. Յղփացեալ.

Իսկ մեծատունն՝ փափկասէր, արբեցող, եւ լիախորտիկ. (Ոսկ. ղկ.։)


Լիաձիգ

adj.

skilful in archery;
well-bent (bow).

NBHL (4)

ἑκτείνων extendens. որ լիուլի քարշելով զաղեղն՝ ձգէ զգետ. եւ ՔՕաջ լարեալ (աղեղն). լիագիրկք, եւ լիալիճ. հաստաձիք.

Որդիք եփրեմի լիաձիգ եւ պնդաձիգք. (Սղ. ՟Հ՟Է. 9։)

Կապարճեալք եւ իաձիգք ... անկցին ի ներքս. (Եփր. աւետար.։)

Սիրո թշնամաց ի լիաձիգ աղեղանէ թագաւորին քո չարչարեցաւ. (Լմբ. ովս.։)


Լիաձիր

adj.

abundant, copious;
generous, liberal.

NBHL (1)

այս ծով մեծ՝ լիաձիր եւ յոքնատարած. (Նար. մծբ.։)


Լիամագիլ

adj.

clawed, armed with claws, or talons.

NBHL (2)

πληρής ὁνύχων plenus unguibus. Լի մագլօք. որոյ բազում են մագիլք, կամ եղնագունք.

Արծուին մեծ՝ լիամագիլ. (Եզնիկ. ՟Ժ՟Է. 3։)


Լիապատար

adj.

heaped up, running over, full to overflowing;
complete, perfect.

NBHL (8)

Լի եւ պատարուն. լի ուլի. առատ. զեղուն. լիակատար. անթերի.

Զլիապատար գանձարանացն մթերս։ Ի լիապատար թանգարանաց իմն նմա ընձայ բերեալ. (Յհ. կթ.։)

Լիապատար բերմամբ որթ եւ թզենի եւ ամենայն բոյօք անդաստանի պտղաբերք լիցին. (Կաղանկտ.։)

Յաստուածեղէն եւ յարտաքին հրահանգս անթերի եւ լիապատար էր. (Շ. բարձր.։)

Լուսինն յերկեակ եօթնեակս ուռճացեալ, լիապատար (կամ լիապարար) լուսով լցեալ՝ զբոլոր գիշերն լուսաւորէ. նան. ի յհ. մկ.։)

Լիապատար էական աստուածութեան նորա. (Լմբ. հանգ.։)

Զանազանք են շնորհք բարեաց հեղեալ յարարչէն աստուծոյ ... եւ այն՝ առատապէս, եւս եւ լիապատար ըստ մեծաձեռնութեան արարչին. (Խոսր.։)

Եղիցուք իբրեւ զքրիստոս, ըստ կար մերոյ մաքրութեան, եւ լիապատար (կամ՝իապարար) սիրով. (Լծ. ածաբ.։)


Լիապարգեւ

adj.

liberal, bountiful, munificent.

NBHL (2)

Ամենառատ տէր լիապարգեւ ի պէտս կարեաց փրկութեան. (Նար. գանձ հոգ.։)

Զայնպիսի քաղցր տէրութիւն, եւ զայնչափ լիապարգեւօք։ ուղիղ եւս երեւի տպ. լի պարգեւօք. որպէս եւ յն. լի բարեօք։


Լիապէս

adv.

abundantly, plentifully.

NBHL (3)

Լիով. առաւելապէս. եւ Ցյագ. եւ Անթերի. կատարելապէս. պօլ պօլ.

լիապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի։ Որ տաս լիապէս, այլ կարօտութեամբ. (Ճ. ՟Ա.։)

Թերակատար, եւ ոչ լիապէս ծանուցանել, կամ ուսուցանել, կամ ցուցանել. (Պիտ.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 22։)


Լիապտուղ

adj.

fruitful, fertile, productive, teeming.

NBHL (2)

Ձիթենի լիապտուղ եւ վարսաւոր. (Փարպ.։)

Դրախտ խաջազուարթ՝ սաղարթացեալ ծառովք լիապտղովք. յն. պտղաբերօք. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)


Լիաւոր

adj.

full, abounding with;
wealthy, opulent.

NBHL (2)

Լի անթերի.

ապականեցին զերկիր անարժան գործով ի վերայ նորա, եւ այն՝ ոչ պակասաւոր, այլ լիաւոր. (Վրդն. ծն.։)


Լիով

adv.

plentifully, abundantly, copiously, fully;
completely;
amply, largely;
diffusely.

NBHL (6)

πλήρης, πεπληρώμενος, πληρέστατα plenus, plene, plenissime. Լիապէս. լիութեամբ. առատապէս. լիուլի. լման. պօլ պօլ, պիր թամամ.

Ունիցին զուրախութիւն իմ լիով յանձինս իւրեանց. (Յհ. ՟Ժ՟Է. 13։)

Ի քարընկէց բարկութենէ թափեսցի լիով կարկուտ. (Իմ. ՟Ե. 23։)

Լիով իմացուցանել, կամ վայելել, կամ հարկել, կամ կատարել, կամ յանձին բերել. (Եղիշ. ՟Գ։ Պիտ.։ Խոր. ՟Բ. 29։ Տօնակ.։ Գանձ.։)

Լիով ի գերեզմանին, եւ բաւանդակ յերկինս ընդ աջմէ հօր. (Տօնակ.։)

Եւ եղեն երկու չոկանքն սպանանելոյ, եւ մի չուաննն լիով ապրեցուցանելոյ. (Կիւրղ. թագ.։)


Լիուլի

adj. adv.

full, copious;
abundant;
fully, plentifully, abundantly.

NBHL (3)

Լիուլի լինել եւ գոհունակութեամբ. (Եփր. կող.։)

Յետ բղխելոյ՝ լիուլիկացեալ, եւ ոչինչ պակասեալ. նդ. 13։)

Սոքա յամէն թղթոյն պօղոսի լիուլի ուրանան. (Եւս. պտմ. ՟Գ. 27։)


Լիցք

s.

stuffing;
any thing used to fill up a vacancy;
knuckle-bones;
dice;
— խաղալ, to play at knuckle-bones.

NBHL (4)

ἁστράγαλος, κύβος talus, cubus, alea. Ոսկրն՝ որ լնու զմիջիայլոց սրունից եւ ոտից, եւ լինի խաղալիկ տղայոց. ... եւ Քուեայ. զար.

Իբրեւ զմանկաւոյ խաղ համարին, եւ իբրեւզանիւս, եւ իբրեւ զլիցս, եւ զգունդս. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

տայցէ նմա ճակգարանս, որ է լից ոսկրեայ, եւ կոճ որով տղայքն խաղան. (Կեչառ. աղեքս.։)

Կէսք ի մէնջ ի լիցս ընթանան, եւ կեսք ի տապելուղունս. (Վեցօր. ՟Ը։)


Լիւղ

cf. Լող.

NBHL (2)

Ի վերայ մկանացն ի լիւղ անցանէր ընդ գետն եփրատ։ Անկեալ էր (ի ծով), եւ ի լիւղ երթայր. (Ագաթ.։ Ոսկ. ՟ա. կոր.։)

Ընդ ծայրագոյն ալէկոծութիւնն առանց վշտի լիւղել. (Կլիմաք.։)


Լլկեմ, եցի

vn. va.

to vex, to torment, to oppress, to torture, to maltreat;
to afflict, to trouble, to molest;
to be possessed by devils;
to violate, to deflower, to dishonour;
to ravish.

NBHL (7)

μαστιγόω flagello σκύλλω vexo παρενοχλέω perturbo, molestiam fero ταπεινόω humilio եւ այլն. (արմատն է Լլուկ, ի յանգս բարդութեանց). Խոշտանգել. տանջել. չարչարել. նեղել. աշխատ կամ նկուն առնել. չարչըկել.

Լըլկեսջիք զանձինս ձեր։ Լլկեաց զնոսա եգիպտոս։ Յոյժ լլկեաց զնա (դեւն)։ Զի՞ լլկեցեր զիս՝ ելանել ինձ։ Ոչ ոք իցէ՝ որ լլկիցէ զնա. (Ղեւտ. ՟Ժ՟Զ. 29։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 15։ Երեմ. ՟Խ՟Զ. 27։)

ՈՐ լլկենն զձեզ եւ հալածեն, եւ լլկեն չարաչար։ Ի լլկեն զմեզ չար խորհրդովք. (Մանդ. ՟Ա։ Լմբ. սղ.։)

Ոչ զայնոսիկ՝ որ լլկիցինն, այլ զայնոսիկ՝ որ լլկիցենն, համարի ողորմելիս. (Ոսկ. ես.։)

Այնու՝ որովկարծէին, եթէ լլկեցաւ ժջշմարտութիւնն, առաւել պայծառանայր. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

Եւ Բռնաբարել՝ ապականել զաղջիկ կամ զկին. որ եւ ասի ՏԱՌԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ. ըստ յն. խոնարհեցուցանել.

Լլկեցեր զնա։ լլկեաց զկին ընկերի իւրոյ. Լլկեցին զնա։ Պղծութեամբ զդաշտանն լլկէին ի քեզ. (Օր. ՟Ի՟Ա. 14։ ՟Ի՟Բ. 24։ Դտ. ՟Ժ՟Թ. 25։ Եզեկ. ՟Ի՟Բ. 10։)


Լլկիչ, չի, չաց

adj.

that which vexes, torments, oppresses, troubles.

NBHL (4)

Չերկնչէին ի չարչարանաց լլկչացն. (Ոսկ. մ. ՟Ա. 24Մ)

Լլկիչ եւ հալածիչ զկրօնիցս մերոց հակառակսն ասէ. (Երզն. մտթ.։)

Ոչ եւս ապաստան լինիցին ի լլկիչսն ( ի սուրբ գիրս ՝ ի զրկիչսն) իւրեանց. (Ոսկ. ես.։)

Ոչ եւս յուսասցին ի լլկիչս ի կուռս. (Գէ. ես.։)


Լլկոց

cf. Բոզանոց.


Լծաբարձ

adj.

that bears the yoke;
obedient, submissive.

NBHL (6)

Սահման արջառոյ, բջողական, լծաբարձ չորքոտանի կճղակահերձ. (Ոսկիփոր.։)

Առաւել՝ Բարձօղ զքաղցր լուծն քրիստոսի, կամ զլուծ խոնարհութեան. առաքինի. հլու. պատուիրանապահ.

Սուրբեւ ամբիծ. ի տղայութենէն լծաբարձ, եւ բարեպաշտ. (ՃՃ.։)

Յառաջին տիոցն լծաբարձ լինել պատուիրանաց տեառն. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Արդարք՝ որ յառաջին տիոց լծաբարձք լծոյն քրիստոսի. (Գէ. ես.։)

Որպէս եզն հեզութեամբ եւ խոնարհութեամբ լծաբարձ եղեալ. (Երզն. մտթ.։)


Լծակռուիմ, եցայ

vn.

to quarrel (among yoke-fellows);
to fall out with one's companions, to make a quarrelsome household;
to litigate, to contend, to dispute.

NBHL (6)

ԼԾԱԿՌԻՒ ԼԻՆԻՄ. եղէ. ԼԾԱԿՌՈՒԻՄ. ζυγομαχέω contendo, litigo, rixor cum proximis . Որպէս թէ ընդ նովին լծով կռուել ընդ միմեանս. Բանակռիւ լինել ընդ մերձաւորս. հակառակիլ առն ընդ եղբօր. կագել. մաքառիլ. վիճել. մարտնչել.

Եւ ոչ յաղագս անուանց լծակռիւք լինիմք, ցորքան ի նոյն միտս ասացուածքն բերեցին։ Ընդ միմեանս լծակռիւ լինին։ Ոչ լծակռիւ լինէր առտարողսն (ի խաչ հանել)։ Կամ թէ յաղագս այսոցիկ լծակռիւք լինիցին. (Ածաբ. յայտն.։ Ածաբ. պենտեկ.։ Ածաբ. աղքատ. եւ Ածաբ. առ որս. ՟Դ։)

Բազումք են որ յաղագս քրիստոսի լծակռիւ լինին. (Ոսկ. եբր.։)

Եւ այնպէս անկարգ լծակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)

Ոչ միայն ընդարմանայ ձեռնդ ... այլ եւ լծակռուիս յաղագս յոլովոյ։ Անհնարին է՝ որք յառաջնումն լծակռուին, եւ այլն։ Հաւատալ պարտ է ասէ, թէ է՛ աստուած. ոչ խուզել եւ ոչ լծակռուել թէ զի՛նչ է. (Բրս. սղ.։)

Ոչ դադարեն ի լծակռուելոյ յիսուսի քրիստոսի. (Բրս. տեառնընդառաջ.։)


Լծակցեմ, եցի

va.

to place under the same yoke, to harness together;
to conjoin, to join, to league, to unite, to confederate;
to couple, to pair;
to unite in marriage.

NBHL (11)

եւ չ. ԼԾԱԿՑԵՄ ԼԾԱԿՑԻՄ, եցայ. ձ. συζεύγνυμι, -μαι conjungo, -or. Առնել կամ լինել լծակից (ըստ ամենայն առման). զուգել. զուգակցել. կցորդել. հաւասարել. ընդ միմիանս կապել, իլ. միացուցանել, միանալ.

Զկերպարանն ընդ հողոյն լծակեաց. (Ածաբ. աղք.։)

Պահս ընդ աղօթից լծակցեցին. (Ոսկ. գծ.։)

Լծակցեա՛ ընդ ժուժկալութեանն զխոնարհութիւնն. (Կլիմաք.։)

Ընդ իրին գոյի եւ զօրինակն լծակցելով։ Զինքն ընդ հասարակաց բնութեան լծակցեալ. (Նար. ՟Ղ՟Գ. եւ ՟Ժ՟Ե։)

Լծակցեցաւ մարմին ընդ հոգւոյ յարարչէն ի պէտս բարեգործութեան. (Խոսր.։)

Ցաւագին մարմնոյլծակցեցաք. (Բրս. հց.)

Յարեալ լծակցի ընդ սմին եւ ահաւոր բարբառ։ Ընդ երկրագործութեան լծակցի երբեմն եւ չարաչար վտանգ անբերութեան. (Պիտ.։)

Ընդ յիմարութիւն շատխօսութիւն լծակցէ. այսինքն լծակցի, լծակից է. (Ածաբ. ժղ.։)

ԼԾԱԿՑԵԼ. Ամուսնացուցանել. եւ Ամուսնանալ.

Մի՛լծակցես զինքն ընդ առն։ Ընդ առն քում լծակցեալ ես. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ ՃՃ.։)


Լծաձիգ

adj.

yoked;
that draws.

NBHL (1)

Լծաձիգ խոնարհման նուաստութիւնս. (Պիտ.։)


Լծարձակ

adj.

unharnessed, detached;
separated, divorced.

NBHL (1)

Արձակ ի լծոյ. լծնկէց. Ի վերայ իւրաքանչիւր գործոց լծարձակ մատուցեալ։ Չարեաւն չարչարանօք լծեալ զվաստակսն՝ լծարձակ առնիցէ. (Եւագր. ՟ժ։)


Լծորդ, աց

adj. gr.

united under the same yoke;
joined, associated, allied;
equal, matched;
cf. Լծակից.

NBHL (7)

συζυγής, σύζυγος conjugatus, conjunctus. Որ է ընդ նովին լծով, լծակից. կցորդ.

Որ ի դրութիւն դիմակացն քառակուսեան լծորդացն. (որպէս մասանց աշխարհի, տարերաց, քառաթեւ խաչի եւ այլն) (Նար. խչ.։)

Ըստ քերականաց՝ Տառք մօտաւորք ձայնիւ, որք փոխան իրերաց մտանեն ընդ լծով լծորդութեանց բայից առ յոյնս, երբեմն եւ ի մեզ. կամ որք դնին երբեմն ի տեղի միմեանց յոր եւ իցէ բառս ըստ այլեւայլ լեզուացն յատկութեան.

Գնչուք եւ թոթովատք ոչ կարէին ընտրութիւն առնել լծորդացն առ միմեանս ի խօսս իւրեանց, յաղագս մերձաւորութեան լծորդացն առ միմեանս, որպէս բենի, մենի, պէի, եւ փիւրի. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Լծորդութիւնս ձեռնտու ի գիւտս ստուգաբանութեան՝ փոխելով զլծորդն, մինչեւ հանդիպեսցիս ստուգութեան անուանն։ Ծախելով զբոլոր բաղձայնսդ ի լծորդսն, կամի արդ եւ զձայնաւորսդ ի նմին դասու լծոդացն շարել. (Նչ. քեր.։)

Լծորդք են՝ բամփ. գկքխ. գտթ. զսցձ. ժչշ. ծճջ. լղն. րռ։ Եւ լծոդացս զրոյցքս՝ անհմտաց սորին պատերազմ եւ անհաւատալի կարծին. (Երզն. քեր.։)

Քուեայն կիբիկոն է, երբ փոխես զլծորդքն, եւ կիվօսն է. (Գէ. ես. եւ Լծ. փիլ.։)


Լկտէզարդ

adj.

impudently, immodestly clothed or jewelled.

NBHL (2)

Որ ունի զանձամբ լկտի զարդս.

Ոչինչ պատիժս կրեցին լկտէ. (զարդ կանայք. Ոսկ. ես.։)


Լկտիք, տեաց

s.

litter;
sedan-chair.

NBHL (3)

ԼԿՏԻՔ ՆՍՏԻՔ. գ. որպէս լտ. լէ՛գդիգա, lectica. յն. պէսպէս. Գահաւորակ. դեսպակ. Թախտիրեւան.

Որ գահաւորակաւն, եւ լկտովք, եւ ջորովք կրի. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)

Ի լկտիս նստիս սպիտակօք ջորւովք ելանէ. (Ոսկ. եփես. ՟Ի։)


Լճածով, ի, ու

s.

great lake, sea.

NBHL (1)

երեւեցոյց զմեծութիւն զօրութեան իւրոյ. ի լճածովս. (Եփր. ծն.։)