great coat, loose coat, Persian dress.
· Calfa
հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։
cf. Դեգ.
· Calfa
ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.
bier, coffin litter, sedan;
gridiron, grate.
· Calfa
Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։
cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Սչ. դ'ադ'րել «հանգչիլ», Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Ոզմ. դ'ադ'րիլ, Զթ. դ'ադ'րըլ կամ դ'ահրըլ «յոգնիլ», Տփ. դաթար տալ «հան-գիստ առնել, վերջացնել», դաթրիլ «յոգնիլ», Երև. դ'աթար, Պլ. թաթար տալ «դադրեցնել, հանգիստ առնել», Հմշ. տաթրուշ «յոգ-նիլը», Պլ. թաթրիլ, Ննխ. թաթռէլ «յոգնիլ», Մկ. տmտmրիլ «հանգիստ մնալ». Մող. տmտmր, բայց դmդրէլ, Հճ. դ'ադ'օյ «դա-դար», Եւդ. դահրիլ «հանգչիլ», Բբ. դ'ահռիլ «յոգնիլ», Սեբ. դ'ադ'ար, դ'այյաձ «յոգնած». Ակն. դ'այհիլ։-Նոր բառեր են՝ դադրում, անդադրում, դադարանք, դադրական, դադ-րան «մի տեսակ թռչուն», դադրած Սչ. «ծոյլ»։ -Զթ. բառս նշանակում է ո՛չ միայն «յոգնիլ», այլ և «յենուիլ, կռթնիլ», որով հանդիսանում է իբրև միջին օղակ դարել և սրա կրկնական դադարել ձևերի միջև։
hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Պլ. դաժան «դժնեայ, դաժանաբա-րոյ». գործածւում է միայն դաժան-տանիկ դարձուածի մէջ, որ ածական է և նշանակում է պարզապէս «դաժանաբարոյ»։
hard, old, ancient.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։
penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.
· Calfa
= Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։
hangman, executioner;
attendant;
torturer.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. Կր. դ'ահիճ, Պլ. դահիջ, Սեբ. դ'ահիջ, Խրբ. Մշ. դ'աիջ, Ռ. թահիջ, Ասլ. դ'ահիջ, դ'ահիժ, Մկ. տmխիճ, Ոզմ. դ'mխէսճ. Սլմ. տmյիջկ, որոնք բոլորն էլ գործածւում են իբր ածական և նշանակում են «անգութ, դաժան, չար բնութեամբ մարդ»։
butcher's axe, hatchet.
· Calfa
«մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։
cf. Դաղձ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։
snare, toil;
accord.
· Calfa
-Պոս. ❇ dam «երգի ձայնակցութիւն, ձայն պահելը». ծագում է ❇ dam «շունչ» նախաւոր նշանակութիւնից. որից [arabic word] damkaš «երգակից, ձայնակից» (տե՛ս Ա-բիկեան, Բառ. տճկ. էջ 435-6), մասնաւո-րապէս «փողահարի ձայնը պահողը, գւռ դամքաշ»։ Պարսկերէնից փոխառեալ է նաև թրք. dem čekmek «դէմ բռնել, երգի ձայնը պահել»։
tomb, sepulchre, mausoleum.
· Calfa
= Հնխ. dhmbh-«փորել» արմատից, ոϰ րից յառաջացած են նաև յն. ϑάπτω (έτάφην) «մեռելը յուղարկաւորել, թաղել», ἀναπτος «անթաղ», τάφος «յուղարկաւորութիւն, թա-ղում, գերեզման», ταφή «պատանում, դամ-բարան», τάφρος «փոս»։ (Սրանց հետ գործ չունին յն. τύμβος, τυμβίον «դամբան», τνμ-βεύω «թաղել», τύμβευμα «գերեզման դի, դիակ», որոնք կցւում են հյ. թումբ բառին). հպրուս. dambo «թաղելու տեղ» (տե՛ս Po-korny, 1, 852)։ Հյ. դամբան և դամբարան կազմուած են -ան, -արան մասնիկներով. վերջինը ծանօթ տեղական մասնիկն է, որով դամբարան բուն նշանակում է «թաղելու տեղ, գերեզման»։
prune, damson, damask plum.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։
slow, tardy, idle, heavy.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. դանդաղ, Ախց. Խրբ. դ'ան-դ'աղ, Մշ. դ'անդ'ախ, Հճ. դ'անդ'ող, դ'ան-դ'օղ, որոնք նշանակում են «դանդաղ», իսկ Ոզմ. դ'mնդ'mղ «անխելք», Աժտ. թանթաղ «տխմար», Տփ. թանթախ «յոյր, հաստամար-մին»։
ՓՈԽ (borrowing) Աղայեան, Աղբիւր, 1889, էջ 6 մև. զանից փոխառեալ է դնում վրաց. დანდალი դանդալի, որ ըստ Չուբինով, էջ 396 նշանա-կում է «աստիճան» և փոխառեալ է հայերէ, նից'-կայ նաև վրաց. դատանտալեբա «կըմ. կըմալ, տնտնալ, ասդին անդին սլքտալ», մո-տանտալե «սլքտացող, ծանրաշարժ», բայց նախաձայնը անհամապատասխան է։
menses;
monthly.
· Calfa
-Պհլ. daštān «դաշտան», պազենտ. daš-tān «դաշտան», պրս. [arabic word] daštan «դաշ-տան ունեցող կին», որոնց հնագոյնն է զնդ. daxšta-«նշան, որևէ մարմնաւոր պակա-սութեան արտաքին նշան, 2. դաշտան», daxštavaiti-«դաշտան ունեցող»։ Ստուռա-բանութիւնը անծանոթ է (Horn, § 570, Bartholom. 676--7)։ Իրանեանից փոխառե-ալ են նաև քաղդ. [hebrew word] daštān և վրաց. დამტანი դաշտանի «արիւներթութիւն, տե-սատեռոթիւն», որ կարող է նաև հայերէնի միշոցով անցած լինել։-Հիւբշ. 135։
pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.
· Calfa
, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։
--Պհւ. dol (գրուած dor) «դոյլ. 2. Ջըր-հոս կենդանակերպը» (առաջին նշանակու-թիւնը կորած է. կայ միայն երկրորդը), պրս. [arabic word] dōl «դոյլ», քրդ. [arabic word] dōl, delu «ջրի դոյլ»։ Ըստ Noldeke իրանեան բառո փոխառեալ է ասորերէնից. հմմտ. ասոր. ❇օշ daula, եբր. [hebrew word] dəlī, արամ. [hebrew word] daul, արաբ. [arabic word] dalv, ասուր. dalu, dūlu «դոյլ»։ Մեր բառը ծագում է կա՛մ՝ պարս-կականից և կա՛մ ասորականից. բառի ձևը չի կարող ծագումը որոշել, որովհետև թէ՛ պհլ. dōl և թէ՛ ասոր. daula (բացարձակ ձևը daul) կարող են տալ հյ. դոյլ. հմմտ. պրս. nōš >հյ. անոյշ և ասոր. zaugā>հյ. զոյզ։ -(Վերը տե՛ս նաև դոխն)։ -Հիւբշ. 144, 302։
tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.
· Calfa
«մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։
= Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.
ՀՀԲ դոն բառը գրելով թոն և բառա-տրելով «թոն ձկան նման հաց կամ պաք-սիմատ», անշուշտ ուզում է հանել թոն բառից. բայց սրան հակառակ են նախ այն, որ բառը թէ՛ հնում և թէ՛ այժմ դոն ձևն ունի և երկրորդ՝ յն. ϑὸννος «թոն ձուկ» բառը չունի «հաց» նշանակութիւնը ո՛չ Bailly-ի մօտ, ո՛չ Sophocles-ի մօտ և ո՛չ էլ նոր յունարէնում։
«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.
jar, pitcher;
half a bushel.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ջղ. դ'որակ, Երև. դ'օրակ, Ալշ. ո'օ-րագ, Ղրբ. տէօրակ. բոլորն էլ նշանակում են «ջրի փոքր կուժ, կուլայ, փարչ»։
daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.
· Calfa
= Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։
potter's wheel.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։
blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.
· Calfa
-Պհլ. *dusrav բառից, որ աւանդուած է dusrub գրչութեամբ և «վատահամռաւ. ան-պատիւ» նշանակոթեամբ (Nyberg, Hilts-buch, 2, 61). հմմտ. պազենդ. dusrav (գրուած է dusrub) «վատահամբաւ, ան-պատիւ», զնդ. dəušsravā «վատահամբաւ». նախաւոր ձևն է զնդ. *duš-srava-, որ կազ-մուած է duš «դժ, վատ, զէշ» և sray «խօ-սիլ» բառերից (հմմտ. հսլ. slovo «խօսք»). ճիշտ ինչպէս սրանց հականիշը պազենդ. պհլ. xusrav (գրաած xusrub) «րարեհամ-րաւ, լաւանուն» = սանս. suçrávas-«անաւա-նի, հոչակաւոր»՝ կազմուած է hu-(su-xu-) «լաւ» և srav «խօսիլ» բառերից (հայ. փոխառութեամբ Խոսրով յատուկ անունը)։ Հայուն նախաձևն էր *դուսրաւ>*դսրաւ, որից դսրով և շրջեալ ձևով դրսով։-Հիւրշ. 145։
s. bot. dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.
· Calfa
, ո հլ. (գրուած է նաև զա-նազան սխալագիր ձևերով. ինչ. դրոկոնռի-կոն (Ռ<Դ), գրակոնտիկոն, գրագոնտիկոն) «ոսկու վրայ կիտուած, մինէ» Խոր. բ. 49. Մագ. թղ. 203, «խարելով փորագրութիւն» Պղատ. տիմ. 89, «շաւաշարիւն, նուիճ խոտր (որձայի վրայ օձանման պուտ պուտ նշան-ներ ունենալու պատճառաւ)» ՆՀԲ և ՋԲ (ա-ռանց վկայութեան), «եղնգնաքար, sardo-nуx» ZDMG, 40, 193։
ՆՀԲ գրակոնտիկոն ձևի տակ գրում է «բառ անյայտ ըստ ձայնին», բայց շա-ւաշարիւն բառի տակ՝ յն. δραϰόντιον բառի մօտ դնում է դրակոնտիոն։ Broc-kelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տա-շեան, էջ 99 վերի յն. բառերի հետ։ Թոռնեան, ՀԱ, 1922, 597 յն. τραγοντιϰόν «թեթևօրէն փորագրելով արծնուած», τραχύνω «անհարթ ընել, արծնել թե-թևօրէն փորագրելով» բայից։ (Այսպի-սի նշանակութիւն չգիտեն ո՛չ Builly, էջ 1953, ո՛չ Sophocles, էջ 1088 և ոչ էլ նոր յունարէնը. չկայ նաև Pape-ի յն. -գերմ. երկհատոր բառարանում, 1888. հտ. Բ. էջ 1136)։
drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.
· Calfa
= Պհլ. dram, պրս. [arabic word] diram «մի փոքրիկ կշիռ, դրամ. 2. դրամ, փող», քրդ. dirāw «փող»։ Իրանեան բառը փոխառեալ է յն. ὄραχμή բառից, որ նշանակում է «մի փոքր քաշ. 2. մի տեսակ դրամ, որ արժեր 6 օբոլ, մօտ 1 ֆրանկ». (անցել է *draxm, *drahm միջին ձևերից. հմմտ. արաբ. [arabic word] dirham).-յոյն բառը բուն նշանակում է «բուռ, մի բռան պարունակութիւնը (լատ-կապէս մետաղեայ ցպիկների մի բուռը)» և կցւում է δρασσομαι «բռնել, բուռով վերցնել» բային (Boisacq, 198-9)։-Հիւբշ. 145։
eulogy, praise.
· Calfa
-Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։
cf. Դրժող.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ասլ. դ'րիւժա, Սվ. դրռջան «շատ անհանդարտ (տղայ)», Եւդ. դռջան, Ննխ. ըո-ջան (գիւղերում կայ և ըռժանգ, Չալթը գիւ-ղում՝ դոջան) «դաժանաբարոյ, անհամբու--կռուասէր», Մն. Պլ. Ռ. Սեբ. դըռջան՝ անյայտ նշանակութեամբ անարգական ածական, որ տրւում է մի՛միայն յոյներին (առևմտեան տառադարձութեամբ՝ տռճա՛ն հոռոմ, տրո-հա՛ն շուն)։ Նոյն բառը՝ ըստ Ս. Մխիթարեան. Բիւր. 1898, 865 ունին նաև Անգորայի թրքա-խօս հայերը՝ «խոշոր» նշանակութեամբ օր. dərǰan gibi kedi «տռճանի պէս կատու». Մխիթարեան աւելացնում է թէ «այս բառի աւանռութիւնը պակասում է»։
hem, skirt, streamer, pennant;
flag;
banner, ensign, standard, colour;
cf. Դրօշ.
· Calfa
= Ջնդ. *drafšaka-, որ գործածուած է միայն drafšakavaiti բառի մէջ. այս րառը գործածուած է իբրև վերադիր՝ pusā-«պր-սակ, թագ» բառի. ըստ Darmesteter նշանա-կում է «avec des bandelettes rulsselan-tes», ըստ Bartlolomae, 772՝ «mit Bándern geschmuckt», որ համապատասխանում է «ի վերջաւորս փողփողեալս» դարձուածին։ Ծագում է զնդ. drafša-«դրօշակ» բառից։
ebony;
ebon;
ebony-tree.
· Calfa
ՀՀԲ ոպնիազ բառի համար ասում է «Թուի եբր. ոպնիմ»։ ԳԴ եբենոս համե-մատում է պրս. ձևի հետ։ Ո՜չ ՆՀԲ, ո՛չ ՋԲ և ո՛չ էլ ԱԲ նշանակում են ւն. ծա-գումը, թէև համեմատելի ձևերը գիտեն։
hooded cloak
· Calfa
ՆՀԲ լծ. աղաբողոն, ՋԲ համարում է «բառ այլազգական» և անշուշտ ուզում է հասկանալ թրք. [arabic word] yapunǰa, արևել. թրք. [arabic word] yapunǰi «անձրևի և ցուրտի դէմ պաշտպանուելու յատուկ մազեղէն մի տեսակ հաստ վերարկու»։ Այս բառը շատ տարածուած է Արևելքի ժողովուրդների մէջ, բայց ո՛չ ձևով բո-լորովին նոյն է մեր եբիճաղի հետ և ոչ էլ յարմարում է «կրօնաւորի վերարկու» նշանակութեան։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դնում է թրք. եաբընճաք ձե-ւով, որ աւելի յարմար է, բայց բառա-րաններում չի գտնւում. չգիտէ նաև Будaговъ, II, էջ 320։
ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.
· Calfa
ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,
laurel;
եզրեղոյ պտուղ, laurel's berry.
· Calfa
Արթինեան, Աստուածաշունչի տուն-կերը, էջ 150 նոյն է համարում եբր. [hebrew word] ezrāh, որ ըստ Gesenius (1910, էջ 21բ) նշանակում է «բնիկ, տեղացի» և Սղ. լէ. 35 գործածուած է անմշակ, ինքնաբոյս տունկի համար. իսկ ըստ Արթինեանի՝ նոր մեկնիչների կողմից համարուած է «դափնի, laurier» և անգլիական թարգմանութեան մէջ էլ դրուած է «bay-tree»։
yellow amber.
· Calfa
, ի, ի-ա հլ. «դեղին սաթ» Վե-զօր. 101. գրուած է նաև շատ զանազան ձե-վերով. այսպէս՝ ելեկտրոն, ելեկտռոն, ե-լեկտռիոն, ելեքտռիոն, ելէքտռիոն, էլէքտ-ռիոն, էլէքտրիոն, իլեքտռոն, իլիքտռիոն, ի-ղիկտրիոն, ղեկտորոն Վեցօր. 101. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. 158. Դիոն. ածայ. Նար. խչ. 398 (Բառ. երեմ. էջ 132 գրում է լեկ-տռոն և մեևնում է «ոսկեպղինձ, դեղին պր-ղինձ», որ սխալ է). սրանից ելեկտռեղէն կամ իլեքտռեղէն «սաթից» Դիոն. ածայ. նոր գրականում ելեկտրականութիւն նշանա-կում է ծանօթ բնական ուժը՝ որ յառաջանում է գլխաւորապէս շփումով (այս ուժը առա-ջին անգամ սաթի միջոցով երևան հանուե-լով՝ ստացաւ իր անունը, որ նշանակում է բուն «սաթականութիւն»)։ Նոր բառեր են՝ ելեկտրական, ելեկտրանալ, ելեկտրականա-նալ, ելեկտրականացնել, ելեկտրացում, ե-լեկտրաչափ, ելեկտրաբուժութիւն, ելեկտրա-շարժ, ելեկտրաքարշ ևն։
= Յն, ή.εϰτιον «սաթ», որից նաև լտ. e lectrum, ֆրանս. électricité. «ելեկտրակա-նութիւն» ևն ևն։ Յոյն բառի առաջին նշանա-կութիւնն է «ոսկր։ և արծաթի խառնուրդ» և կցւում է ήλέϰτωρ «փայլուն, 2. արեգակ» բա-ւին (Boisacq, 319)։ -Հիւբշ. 342։
belonging to elephantiasis;
affected with elephantiasis;
— ախտ, բորոտութիւն, elephantiasis.
· Calfa
, գրուած նաև եղեփանդա-կան, եղեփանդեան, եղափանդական «մի տե-սակ բորոտութիւն». բուն նշանակութիւնն է «փղական». Խոր. բ. 8. Վրք. սեղբ. տպ. Վե-նետ. էջ 28, 36, 38. տպ. էջմ. 722, 737, z42,
church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.
· Calfa
= Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։
Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։
cf. Եղբորոս.
· Calfa
= Յն. ἐλλέβορος կամ ἐλλέβορος, հյց. ἐλλέβορον, որից լտ. helleborus. ֆրանս. ellébore, անգլ. hellebore ևն, նոյն նշանա-կութեամբ։ Յոյն բառի ծագումը անյայտ է, տե՛ս Boisacq, 244։-Հիւբշ. 348։
s. bot. nettle;
մշտան —, indigo;
եղճի սերմն, ivy.
· Calfa
«մե տեսակ փշաբոյս է. թրք. ըսըր-ղան, ֆր. ortie, ռուս. краnива, գւռ. կճան. խնի, լտ. urtica dioica L (Տիրացուեան, Contributo, § 85)» Յոբ. լա. 40. Ագաթ. Ոսկ. ևս. 417, որից՝ եղնի սերմն «մի տեսակ բա-ղեղ» Գաղիան., եղիճկի տակ «խուպազի, որ է մոլոշ» Բժշ., եղինճմայր, լսնեղիճ (նոր բա-ռեր) «lamium striatum Տ.» Տիրաց. Cout-rib. § 456. ռամկաձև գրուած է աղիճ, աղիջ, աղինճ, աղինջ, աղիջիկ, եղինիկ, եղեճուկ, ե-ոինջ։-Յետնաբար նշանակում է նաև «ձα-վային մի տեսակ խեցեմորթ» Գաղիան. այս իմաստով յարմարուած է յունարէնից, ուր ու-նենօ ϰνίδη «եղիճ փուշը. 2. ծովային մի խե-ռեմորթ. ֆրանս. ortie de mer», բայց հմմտ. նաև եղինջ Ղրդ. «խղունջ (մէջը պառունա-կուած կենդանին)»։-Ըստ այսմ այստեղ է պատկանում աղին՝ մեկնուած «կնիդոս» (և-մա՛ ϰνίδη) Գաղիան. (որ ՀԲուս. § 57 հա-մարում է լտ. cnidium, ֆրանս. cusson, գոճ-մաև բոյսր. բայց հմմտ. Նորայր, ՀԱ, 1921, 515) նոյնպէս այստեղից է ծագում մոլոշ (mauve, տճկ. էպէմ կիւմէնի, լտ. malva, Ղոբ. փիփէրթ) բոյսի անունը, որ խառնա-մառն ձևերով գրւում է՝ աղճկտակ, աղջ-կտակ, աղճկուտակ, աղճտակ, աղջկի տակ, աղճկտան, աղնկուտատ, աղջիկտակ, աղջ-կուտակ, աղէճկիտակ, եղնճկտուկ, եղիճկը-տուկ, եղինկտուտ, եղնճկտակ, եղինճկտակ և որոնց մէջ ուղղագոյն ձևն է եղիճկի տակ.-նոյն բառը Մխ. բժշ. 96 գտնում եմ գործա-ծուած աղնկուտատի ձևով (մօլօխ՝ որ է խու-աւազէ ազգ մի, որ է ցանծոյ և տանու աղձ-ևուտատի). այս բանը ցոյց է տալիս, որ ւե-շեալ ձևերի հետ նոյն են նաև կուտատուկ (կտատեակ, կուտակուտ, կուտաւտուկ, կա-տատուկ, կուտատակ) «մոլոշ» Գաղիան.. կուտակեայ բանջար Պտմ. աղէքս. (տե՛ս ՀԲուս. § 1528), որ գաւառականներումն էլ պահուած է. հմմտ. Ագլ. կտա՛տի, Մժ. կտա՛-տու «մոլոշ»։-Տե՛ս և կուտատուկ, իսկ մըշ-կան եղիճ տե՛ս Լեղինջ։
nail;
claw, talon;
hoof;
onyx.
· Calfa
, ն հլ. (եղնգան, -գամբ. -գունք -գանց) (գրուած նաև եղունկն, եղենգունք իբր ռմկ. ըղունկն, ըղընկունք, ղնգունք, ղուն-գըն Ոսկ. ճառք 827, ղանկ Անկ. գիրք նոր կտ. 393) «եղունգ» ՍԳր. Եւս. պտմ. Փարպ., «քանդակագործի գրիչ» Երեմ. ժէ. 1, «քերիչ» ოառընտ., «եղնգնաքար» ՍԳր. «մի տեսակ խունկ» Ել. լ. 34։ Վերջինները թարգմանա-բար յն. ὄνυς բառից, որ նշանակում է «ե-ղունգ, երկաթէ ճանկ կամ քերիչ, եղնգնա-քար և նոյն խունկը»։ Այս բառից են՝ եղնq-նաբերան (նախաձայնի յապաւումով՝ ղնգ-նաբերան) Եփր. վկ. արև., եղնգնաքար «մի տեսակ ազնիւ քար» (սխալմամբ գրուած նաև եղեգնաքար, եղենգնաքար) Եզեկ. իը. 13. Յայտ. իա. 20, եղնգնեայ «նոյն քարը» Տօնակ., լայնեղունգն Անյ. պորփ. Սահմ., սարդեղունգն «մի տեսակ քար է» Բրս. ըն-չեղ.։
-Բնիկ հայ բառ, որի միւս հնդևրոպական կեղակիցներն են՝ սանս. [other alphabet] nakhá-, պհլ. պրս. [arabic word] naxun, քրդ. neinuk. աֆղան. nuk, բելուճ. nākun, nāhun, հինդուստ. naxun, գնչ. nati, nai, յն. ὄνυς, ὄντχος, լտ. un-guis, ungula, հբգ. nagal, գերմ. Nagel, անգսք. noezel, հհիւս. nagl, անգլ. nail, հպրուս. nagutis, լիթ. nagutis, nāgas, na-gá, լեթթ. nags, հսլ. nogūti, ռուս. ноготъ, հիռլ. ingen, միռլ. inga, կիմր. eguin, կօրն. ewin, բրըտ. ivin, բոլորն էլ «եղունգ»։ Հաւաօական ձևից են հպրուս. nage, հսլ. noga, չեխ. noha, ռուս. нora, որոնք նշանա-կում են «ոտք» (Walde, 851, Boisacq, 7C5, Trautmann, 192, Horn § 1016)։ Շատ դր-ժուար է այս յայտնապէս ցեղակից բառերը ձայնական տեսակէտով իրար միացնել և հնդևրոպական նախաձևը երևան հանել։ Բալթիկ-սլաւական ձևերը տալիս են naga և nagut, գերմանական լեզուները հնխ. nogh-lo-կամ nokhlo-(Kluge, 344), Boisacq դը-նում է ընդհանուր [hebrew word] l, nagh, */, nogh ձևերը-վերջինը յատկապէս արիական լեզուների համար։ Աւելի դժուար է մեկնել հայերէնը, որի ամէնից մերձաւոր ձևերն են լատինն ո. գերմանական ձևերը. առաջինը իր u ձայնա-ւորով, միւսները իրենց երրեակ համապա-տասխան բաղաձայններով (n, g, 1)։ Հայերէ-նի մէջ անշուշտ նախաձայն ե յաւելուած է՝ ղ-ի պատճառաւ, իսկ վերջաձայն ն՝ մաս-նիկ է. որով արմատական մասը մնում է *ղունգ <*lung։ Այս է հնագոյն հայերէն ձեր (Pokorny, 1, 180-2, Ernout-Meillet, 1083)։
Ոռաջին անգամ Klaproth, Asia po-lygl. 103 համեմատեց լտ. ungues, un-gula և գաէլ. jonga ձևերի հետ։ Peterm. 25 սանս. ձևի հետ։ Lag. Arm. Stud § 694 վարանում է միացնելու վերի այլև-այլ ձևերին։ -Տէրվ. Երկրագունտ, 1883. 171 և Նախալ. 83, 90 համեմա-տում է վերի բառերի հետ՝ նախաճւ ձևը դնելով *նուգղ։ Եազրճեան, Արևելք, 1884, նոյ. 16 լատ. ungulus։ Հիւնք. էծ 25՝ լտ. unguis-ից։ Bugge, Btrg. 34-35 դնելով ե յաւելուած, ն մասնիկ և դ տեղափոխուած՝ նախաձևը համարում է ունգղ, որ կապում է լտ. ungulus ձե-ւին։-Հիւբշ. իր Քերականութեան մ1ջ մինչև անգամ նշանակած չէ վերի մեկ-նութիւնը։ Meillet, Rev. crit. 1897, 388, թրգմ. Բազմ. 1898, 120 և MSL, 10, 280 կազմուած է համարում Grammont-ի օրէնքի համաձայն (Dissimilation cons.
ԳՒՌ (dialectal) Ջղ. յեղունգ, Սլմ. յէղունգ, Վս. յեղունգ՝, Ախց. Կր. էղունկ, Ագլ Հմշ. ե-գունք, Մկ. եղունգ՝. Ակն. Խրբ. Մշ. Սեբ. Տիգ. ըղունգ, Հճ. mղունգ, Ռ. ըղունգ, ու-ղունգ. Ոզմ. յէղօնք, Զթ. Ննխ. Սչ. օղունգ, Ալշ. Երև. Տփ. ղունգ, Ասլ. mղիւնք, mղիւ Շմ. յղինգ՝, ըղինգ, Գոր. ղէնգըլ, Ղրբ. ղէնգ՝. ղէ յնը։-Իսկ Սլմ. մի յէղունգ նշանակում t «մի քիչ, պատառիկ ինչ»։
horn;
huntsmans horn, French horn;
vessel or cup made of horn;
salient angle;
power, force;
glory, honour, praise;
* cupping-glass;
carob-bean;
retort;
— խողովակաւոր, tubulated -;
— ածել cf. Եղջերցեմ;
to puff one's self up with pride;
to threaten, to menace;
— ամբառնալ, բարձացուցանել զ—ս, համբառնալ ի բարձունս զ—ս, բարձրանալ եղջեր ամբարտաւանութեան, to lift up the horns, to become insolent, arrogant, proud, tyrannical;
to raise one's crest, to rebel;
փշրել զ—, խորտակել զ— ամբարտաւանութեան, to break the horns, to humble, to humiliate, to break down, to lower the pride;
— փրկութեան իմոյ, horn of my salvation;
reliance, support, strength, prop;
բարձր եղիցի — արդարոյ, the just small shall lift up his head;
the righteous shall be exalted.
· Calfa
(հնագոյն ձևն է ԵՂՋԵՒՐ), բ ջ. (-ջեր, -ջերէ, -ջերով, -ջերաւ, -ջերբ, -ջե-րաց, -ջերց, յետնաբար՝ -ջերիւ, -ջիւրիւ, -ջիւրով ևն) «կոտոշ, պոզ» ՍԳր. Փարպ.. «եղջիւրէ սրուակ, շիշ. 2. մի տեսակ ան-կիւնազարդ, 3. ուժ, զօրութիւն, յանձնապաս-տանութիւն (եբրայական ոճով). 4. այծեղջիւր պտուղը, տճկ. քէչի պույնուզի» ՍԳր., որիզ՝ եղջերու (մասնիկի համար հմմտ. մեղու. կազ-մութեան համար հմմտ. լտ. cervos, հպրուս. cagingis, հբգ. hiruz, գերմ. hirsch ոռռն» բոլոր նշանակում են «եղջերու». ռաւր ստռ. գաբանօրէն «եղջիւրաւոր», համեմատ այն սովորութեան, որով վայրենիները իրենց ա-նառուննեռին բուն անունով չէին կոչում. տռե՛ս MSL, 18, 262) «արու եղն» ՍԳր., եղջե-րաւոր Դան. ը. 6, եղջերեայ ՍԳր., եղջերիկ «պնդերես, եղջիւրի պէս պինդ երեսով» Եզեկ բ. 4, «մի տեսակ օձ» Նչ. եզեկ., եղջերուա-քաղ «քիմեռ, chimaera, եղջերուից և քաղ (այծ) անասունից կազմուած խառնուրդ» Սահմ., եղջերցել «խեթկել, հարու տալ» Փիլ, այլաբ., միեղջերու ՍԳր., բոլորն էլ կազ-մուած են եղջեր-բունով. իսկ եղջիւր ձևը ե-րևան է գալիս միայն բառավերջում. ինչ. մահիկեղջիւր Վեցօր. Շիր. 51, 53, ոնգեղջիւր խոր. աշխ. Վանակ. հց., այծեղջիւր Շիր Փիլ. ել., միեղջիւր Լմբ. պտրգ. բայց լետին հեղինակները շատ անգամ բարդութեանց առաջին մասումն էլ դնում են. ինչ. եղջիւրա-ար, եղջիւրաբոյս, եղջիւրահանդիպեալ ևն որոնք խորթ ձևեր են ոսկեդարեան ճաշակի համար։ Պարզ ձեռագրական սխալ է եղջենի փխ. եղջերենի Եղիշ. երէց, որ յիշում են ՆՀԲ, ՋԲ և ԱԲ,
prefect;
viceroy, vizier.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «փոխարքայ, կուսակալ». առաջին ձևը ունի միայն Վրք. հց. իսկ երկրորդը աւելի սովորական է. Վրք. հց. Ոսկ յհ. ա. 37. գործածւում է նաև ար-դի գրականի մէջ՝ նշանակելու համար Տաճ. ևաց կամ Պարսից Սադրազամը։ Որից ե-պարքոսական Յայսմ., եպարքոսութիւն Լմբ. պտրգ. Վրք. հց. Յայսմ.-տե՛ս նաև հիւ-պարքոս։
melody, song.
· Calfa
= Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։
musician, composer;
music;
—քն, the Muses.
· Calfa
Հիւնք. պրս. ֆէրաշթու «ծիծառ» բա-ռից։ Աճառ. Բանաս. 1899, 252 -իշտ դնում է մասնիկ (հմմտ. նաժիշտ) և ար-մատը երաժ-, որ կցում է երգ բառին՝ գ և ժ ձայների փոխանակութեամբ, հմմտ. ոյժ և առույգ, տուգանք և տու-ժել, արգ և արժել, բագ և բաժին։ Ny-berg, Hilfsb. 2, 191 իբան. *raji-sta ձևից, որի հետ կապում է սանս. rajya-te «գրաւուիլ, հրապուրիլ, սիրահարուիլ», պհլ. ranǰak, պրս. [arabic word] ranj «ցաւ». սը-րանց հետ նաև հյ. երախտիք, ատե-րախտ, պատարագ։ Նշանակութիւնը անյարմար է և չի թոյլ տալիս այս միա-ցումները։
mouth, muzzle.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ղրբ. ռէխ, ռըխ, Երև. Շմ. ըռէխ, Հւր. ըռաէխ. նոյն բառը գիտեն նաև Ագլ. Գնձ. Դվ. Լ. Ղզ. Ղրդ. յատկապէս գործած-ւում է «անասունի բերան» նշանակութեամբ, բայց նախատաբար նաև մարդոց համար։ (Այս ձևի աւելի հին գործածութիւնն ունի Զքր. սարկ. Բ. 69, 120 ռեխ, սեռ. ռխի, բց. ռխէ ձևերով)։-Նոր բառեր են՝ ռեխալի. ռե-խակալ (կամ ըոկալ), ռեխակալել, ռեխա-հարուստ, ռեխել, ռեխաւոր։
child, little boy, babe;
catechumen.
· Calfa
«անկնունք, քրիստոնէական մը. կըրտութիւն դեռ չստացած, չմկրտուած» Ոսկ. մ. ա. 19, 23. Եզն. «նորածին կամ դեռ անխոս մանկիկ» Ճառընտ. Մանդ. էջ 95, «տղայամիտ, անմիտ» Սեբեր.-հիմնական նշանակութիւնը առաջինն է. երախայութիւ-նը կապ չունէր տարիքի հետ. կային չափա-հաս երախաներ և մկրտութիւնը կատարւում էր չափահասութեան ժամանակ. յետոյ, երբ սովորութիւն դարձաւ մկրտութիւնը կատարել մանուկ ժամանակ, երախայ բառն էլ ստա-ցաւ «մանկիկ» նշանակութիւնը, որից էլ յա-ռաջացաւ վերջապես «տղայամիտ» նշանա-ևութիւնը (հմմտ. Մալխասեան, Մշակ, 1913, K 103)։ Սրա լաւագոյն ապացոյցը տալիս է Վրք. սեղբ. 733 «Սրբոյն՝ Սեղբեստրոսի եդեալ զաջ իւր ի վերայ գլխոյ թագաւորին, օրհնեաց զնա և արարեալ երեխայ՝ գնաց» (յետոյ մը-կըրտելու համար)։ Սրանից՝ երախայական Մխ. ապար., երախայացեալ Կամրջ., երա-խայացուցանել «մկրտել» Կամրջ. Շնորհ, թղթ., երախայապէս «անկնունք մարդու պէս» Կանոն. 156, երախայամիտ (նոր գրականի մէջ). գրուած է նաև երեխայ (երկրորդ ձայ-նաւորը նմանեցնելով առաջինին). որից ե-րեխայութիւն Յհ. իմ. ատ. Կանոն. ևն։
assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.
· Calfa
, ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։
dye, colour, hue;
— —, in many colours, variegated.
· Calfa
= Պհլ. *rang «գոյն» բառից (Nyberg, HMfsbuch, 1, 51 և 2, 191). նոյն են պազենդ. rang, պրս. [arabic word] ︎ rang, քրդ. reng, renk, աֆ-ղան. բելուճ. rang, սանս. ran'ga-, բոլորն էլ «զոյն» նշանակութեամբ (Horn, § 623)։ Պարսիկն ունի նաև arang, ranj հոմանե» ձևերը։ Իրանեանից են փոխառեալ արևել թրք. reng, rang «գոյն, երևոյթ, տեսակ». սերբ. renk, renják «գոյն»։-Հիւբշ. 148։
time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!
· Calfa
«ո՞ր ժամանակ» ՍԳը., «երբեմն, մերթ» Ոսկ. յհ. ա. 19, «քանի որ, որովհե-տև» Բրս. մրկ. Լմբ. պտրգ. «երբոր, ո՛ր ժա-մանակ որ» Նեղոս. (հնագոյն հայերէնում այսպիսի անկանոն գործածութեան հետքեր՝ փոխանակ յորժամ, իբրև՝ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. 68). յետնաբար հոլովուած է ի կամ եայ հոլովմունքով՝ իբր գոյական՝ «ժա-մանակ, ատեն» նշանակութեամբ. այսպէս՝ երբին Արիստ. ստորոգ., զերբն Փիլ. այլաբ., երբի Նար., յերբեա՞ց հետէ «երբի՞ց ի վեր, ո՞ր ժամանակից ի վեր» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 114։-Սրանից են ծագում առ ե՞τր «ե՞րբ» Ել. ր. 9, ցե՞րբ, յե՞րբ «մինչև ե՞րբ» ՍԳր. Կոչ., ե՞րբ իցէ զի «ե՛րբ կլինի որ» Սղ. խ. 6. Յոբ. է. 4. Եղիշ., երբեմն ՍԳր., էր եր-բեմն ժմ., յերբեմն երբեմն ժամանախ «մերթ ընդ մերթ» Լմբ. պտրգ. երբէք, կամ ուղղագոյն գրչութեամբ՝ երբեք ՍԳր. Եզն. Սեբեր., երբեք երբեք Վեցօր. Եզն., երբեք ուրեք Սեբեր., ոչ երբեք ՍԳր., երբեմնի, եր-բեմնակի (նոր գրականի մէջ)։
chant, song, canticle;
air;
hymn;
recitative;
ballad;
canto;
language, voice;
— համառօտ, canzonet;
—ս առնուլ, to sing;
յ— արկանել, to sing or compose a song;
to make songs on, to lampoon;
յ— անկանիլ, to be the subject of a song;
— անհեդեդ, bad song;
նուագարան երգոց, musical instrument;
— երգոց, the song of songs, the song of Solomon.
· Calfa
+ Բնիկ հայ բառ. հմմտ. սանս. [other alphabet] arká «երգ, նուագ», (k (սեռ. rčás) «ոտա-նաւոր, քերթուած», [other alphabet] arč, arčati «գովեստ է երգում, բարևում, պատւում»։ Այս արմա-տը ուրիշ լեզուներում պահուած չէ, որով-հետև կապ չունին լտ. loquor «խօսիլ», յն. λαϰ︎ ἐλαϰαν, λέληϰα «խօսիլ, գոչել» ևն (տե՛ս Walde, 440)։ Pokorny, 1, 147 նախա-ձևը դնում է հնխ. erk-«ճառագայթել, պայ-ծառ հնչել», ըստ որում սանս. arká, r'k «երգ, նուագ» բառերի առաջին նշանակու-թիւններն են «ճառագայթ, փայլակի ցոլքը, արեգակ, կրակ»։-Հիւբշ. 443։
deer, fawn-coloured animals;
game;
venison.
· Calfa
ՆՀԲ (գազան բառի տակ) լծ. լատ. fera «ռազան»։ Tomašek, SWAW, 1893. 66, թրգմ. ՀԱ, 1894, 18 զնդ. ϑraya «սննդատու, սնունդ» բառի ձևն ունի. հմմտ. սանս. trā=զնդ. ϑra «պահպա-նել, սնուցանել»։-Հիւնք. երեք բառիզ։ Bittner M., WZKM, 14 (1900), 370 եթովպ. ვρgφ, arwē «գազան, վայրի ա-նասուն», ասոր. [other alphabet] aryā և եբր. [hebrew word] ari «առիւծ»։ Սագրզեան, ՀԱ, 1909, էջ 335 և Karst, Յուշարձ. 403 սումեր. bar, barra «եղնիկ»։ Ն. Ադոնց, Արուեստ. Դիոն քեր. 239 հյ. շիկերէ (որ շէկ և երէ բառերից է) հանում է պոս. [arabic word] šikāri «որսորդ» բառից, որ ո՛չ նշանա-կութեամբ է յարմար և ոչ ձևով (պիտի տար *շկարիկ)։
walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.
· Calfa
= Բնիկ հայ բառ հնխ. erth արմատից. այս արմատի erdh-ձևն է ցոյց տալիս յն. ἔոχοραι «գալ», որ ըստ Wackernagel, Deh-nungsgesetz, 3, ներկայացնում է հնագոյն ἔοϑ-σϰοτμαι ձևը. (սակայն Walde, 547 և Boisacq, 287 չեն ընդունում և նախաձևը հա-մառում են *εσ-σϰο-μαι =սանս. rčchátī «հանդիպիլ, հասնիլ», պրս. [arabic word] rasad «հասնիլ»). յն. ἐρχτμαι բառը Pokorniy, 1, 137 դնում է er-sk'o նախաձևից, որ է հնխ.er-«շարժիլ» արմատից՝ sk'o ներկայաձևով։ Յոյն բառի վրայ առանձին մի յօդուած ունի Meillet, MSL 23, 249-258 (հայերէնի վրայ ւատկապէս էջ 255), ուր պահելով և հաս-տատելով երթ = ἔρχομαι կապակցութիւնը, յոյն բառը մեկնում է ἐր-χο-μαι կազմուած չ աճականով, բայց ոչ թէ er-«նետուիլ» ար-մատից, այլ ser-«երթալ, շարժիլ», որից նաև ἔρτο, որ «գնալ» նշանակութեամբ ունի արդեն Հոմերոս։ Հմմտ. նաև ալբան. erδa «եկայ», որ փոխառեալ vin՛ «գալ» բայի կա-տարեալն է։-Հիւբշ. IF, Anz. 10, 47։
ՆՀԲ լծ. լտ. itio, iter «երթ, ճամբայ»։ Böttich. ZDMG, 1850, 354 և Arica. 88, 437 սանս. rti «ուղի, ճամբալ, երթ»։ Müller, SWAW, 42, 252 զնդ. iri' «մեռնիլ», որի նախնական նշանակու-թիւնը համարում է «մեկնիլ»։ Նոյն, էջ 329, յն. ἐλϑ-εῖν «գալ»։ Տէրվ. Նախալ. 62 t-ով աճած՝ ar արմատից. հմմտ. սանս. rnōmi, յն. ὄρνυμι, լատ. orior, հյ. յառնեմ, ելանեմ։ Հիւնք. երդ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet, MSL, 10, 276-7։ Patrubány, SA, 1, 189 հա-մեմատում է գերմ. treten «դիպչիլ, մո-տենալ, երթալ, դիմել» ևն։ Karst Յռւ-շարձան, 400 ասուր. äru «մեկնիլ», ur tu «սովորութիւն», 402 սումեր. ara, eri «երթալ», ara, garan «ճամբայ», 406 սումեր. ra, radu «երթալ», 419 թա-թար. yor, yur, yur, ույգուր. yorimak, ալթայ. vor «երթալ»։ Charpentier, IF, 25, 244 սանս. sárpati, յն. ἐρπω, լտ. ser po «սողալ» բառերի հետ՝ -to-մասնի-կով, իբր հնխ. serpto->երթ։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մկ. Պլ. Սեբ. Սչ. էրթալ, Ոզմ. յէրթալ, Վն. Տիգ. էրթmլ, Մշ. էրդ'ալ, Զթ. իրթոլ, իյթօլ, Ննխ. էրթալ, էշթալ, Երև. Ռ. էթալ, Մրղ. Սլմ. էթmլ, Հճ. իշտօլ, Հմշ. էշդուշ։-Ունինք նաև Ակն. Տփ. էհալ, Պրտ. իյալ, Ասլ. իալ՝ նոյն նշանակու-թեամբ, որոնք Տէրվ. Լեզու, 1887, 91 հնխ. i «երթալ» արմատից է հանում. հմմտ. լտ-ire, eo, սանս. eti, imás, զնդ. aeiti, հպրս. aitiy, յն. εῖσὶ, լիթ. eīti ևն «երթալ» (Walde, 255)։-էնկիւրիի թրքախօս հայերը պահած են բառս՝ հետևեալ ասացուածում. zərzərən gertas deyil «էլ բաւական է» (բառացի «շա-րունակ կերթաս չէ՛»). տե՛ս Մխիթարեան. Բեւղ. 1898, 789։
band, bandage, ligature, fillet, string.
· Calfa
, ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։
wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։