Definitions containing the research կար : 8188 Results

Սպետափառ

adj.

noble, chivalrous, gallant.

Etymologies (1)

• ՆՀԲ մեենում է «ասպետափառ կամ սպիտակափառ»։ Müller SWAW 66. 276 ընդունելով երկրորդը՝ մեկնում է զնդ. spaēta+փառ. իսկ Lag. Arm. Stud. § 2046 ընդունելով առաջինը՝ մեկնում է իբր զնդ. aspōpaitiparəna։ Հիւբշ. 240 կարդում է սպիտակափառ, որով և մերժում է այս մեկնութիւնը։


Ստաշխն, խին

s.

storax;
essence or oil of myrrh.

Etymologies (1)

• ՆՀԲ վրաց. ստախսի, յն. սդաքդի՛։ Lag. Arm. Stud. § 2058 ազգակից է դնում յն. σταxτή բառին։ Հիւբշ. 241 չի ընդունում ո՛չ նախկին ազգակցու-թիւն, որ մերժելի է այս կարգի բառերի համար, և ոչ էլ յունականիզ փոխառու-թիւն, որ անկարելի է ձայնական խո-շոր տարբերութեանց պատճառաւ, և տալիս է վերի մեկնութիւնը։ Հիւնո. յունարէնից է դնում։


Ստի, ստուոյ

s.

honour.

Etymologies (2)

• «կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։

• Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Ստողոգի

s.

chanting of the psalms by alternate voices.

Etymologies (1)

• = Յն. στιχολογία «տուն առ տուն ոտանա-ւոր կարդալը», նոր եկեղեցական իմաստով «փոխասացութիւն, տուն առ տուն սաղմոստ երգելը». կազմուած է στίχος «ոտանաւոր» և λόγος «բան, խօսք» բառերից։-Հիւբշ. 381։


Պաժիտ

s.

cf. Ցանց.

Etymologies (1)

• ԱԲ յիշում է իբր կասկածական բառ. բայց համարում է յունարէն։ Կայ յն. παγίς, παγίδος «ցանց. 2. մուկ բռնելու ակնատ», որ ի հարկին կարող է բա-ցատրել հյ. պաժիտ բառը (հաղորդեց Ատ. Մալխասեան)։


Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

Etymologies (1)

• , ն հլ. (սեռ. տան՝ «ապարանք, արքունիք, թագաւորա-կան կամ իշխանական բնակարան» Եւս. քր. Բուզ. Փարպ. Խոր. յետնաբար ասւում է պա-ղատ կամ պալատ, ի հլ. «արքունիօ» Աս-կիփ. Ճառընտ. Վրք. հց. Պտմ. վր. «արքունի գանձը» Վրդն. պտմ. էջ 141. «թագավորա-կան վրան» Կիր. 94. Վրդն. 141. նոր գրա-կանում գործածւում է միայն պալատ «ար-քունիք», որից պալատական, պալատանը-ման։-ԱԲ ունի և պալատատուն բառը, որ ըստ Նորայր, Բառաք. 58՝ կազմուած պիտի լինի Վրք. հց. բ. 254 ի պալատատանն ձե-մից. բայց այս ձևը գրչագրական սխալ է՝ փոխանակ ի պալատանն։


Պալիուն

s.

pallium.

Etymologies (2)

• «քահանայապետական եմիփո-րոն» (նկարագրութիւնը տե՛ս Հացունի, Պտմ. տաբազի 408) Լմբ. Յիշատ։ Նոյն բառն ու-նի և Սմբ. պտմ. 130՝ հետևեալ ձևով. «Բա-ցին զհողքն... կաթողիկոսին. նա գտան զշուրջառն փտած և զպավլին խայտնին շէն և զգաւազանն և զմազն. և ոսկր ամենևին չգտան». ուր պավլին խայտնին «պալիունի գունաւոր ժապաւէնն» է։

• = Լտ. pallium «երկար ու նեղ՝ սպիտակ բուրդէ խաչազարդ մի տեսակ վերարկու» (որ առաջին անգամ Լուկիոս Գ. պապը նուի-րեց Գրիգոր տղային, և յետոյ հետզհետէ տարածուեց մեր մէջ)։ Սոյնից է և յն. πάλλι-ον, παλλίον։-Հիւբշ. էջ 369։


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

Etymologies (1)

• Հառունի. Պատմ. տարազին 129 պրս. պախջիտէն «շրջապատել»+ band «կապ», որով հասկանում է մի երկար երիզ, որով կանայք լանջքը պատում էին՝ սեղմիրանի պէս։


Պակ

s.

female jewelry.

Etymologies (1)

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պաղան

cf. Համետ.

Etymologies (1)

• «համետ, թամբ» Յայսմ. փետր. 6 (երկիցս). Առաք. պտմ. 330, 331 (կուր-դինն, որ է պաղանն). որից պաղանե «հա-մետել» Վրք. հց. ա. 496. պաղանաւոր «ձիա-ւոր» Կաղանկտ. պաղանակար «համետա-գործ» Դրնղ. 324։


Պաղատ

cf. Պաղատանք.

Etymologies (1)

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


Պայ, ից

s.

fairy, elf.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

Etymologies (1)

• Տէրվ. Մասիս 1882 յունիս 24 հայե-ռէն բառ չի կարծում, բայց օտար լի-նելն էլ չի կարողանում հաստատել։ Նոյն, Լեզու 1887, 108 հնխ. bhandh «կապել» արմատից՝ -ուխտ մասնիկով՝


Պաշտատական, ի, աց

s.

appanage.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «հարսի բերած օժիտը փեսային» Յես. ժզ. 10. Գ. թագ. թ. 16. Խոր. սխալ գրուած պաշտական, պաշա-տական ևն։ Նոյնից է նաև պաշտանակարել «պարգևել, doto» Ներսէսովիչ, Բռ. լտ.-հյ. 167բ։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

Etymologies (1)

• = Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

Etymologies (2)

• «երազական տեսիլ, ցնորք» Գնձ. որից ուրուական «երազական՝ երևակայա-կան բան, երևոյթ» Նիւս. բն. Դիոն. ածայ. «ևուռք, չաստուած» Ագաթ. Եզն. «հոգեգէշ, մեռելի ստուերը« Եւս. քր. Ոսկ. մ. բ. 9. ուրուապաշտ «կռապաշտ» Ագաթ. ուրուարար «հմայող» Բռ. ստեփ. լեհ. ուրուաձայն Նար. էջ 243. նոր բառեր են ուրուագիծ, ուրուա-գծել, ուրուանկար։

• ՆՀԲ փոխառեալ արաբ. [arabic word] ruvā «երազ, ցնորք» բառից։ Տէրվ. Altarm. 72 սանս. rupa «արտաքին երևոյթ, ե-րազական ցնորք» ևն։ Հիւնք. արաբ. րուհ «հոգի» կամ րույէ «երազ»։ Ալի-շան, Հին հաւ. 199 արական մի աստ-ուած է, որի իգականն է ուրհի. հմմտ. արաբ. հիւրի։ Թիրեաքեան, Կարնամակ ծան, 59 ոնր. ուրուան, հպրս. րուան, պրս. [arabic word] ruvān «հոգի»։ Խաչկոնց, Բիւր. 1899, 180 «երբեք կասկածելու տեղի չկայ թէ հպրս. ֆէրուհէրը հայա-ցած ուրու ձևէն առաջ եկած է և որո։


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։


Ոփելեթին

s.

slingers.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

white poplar.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։


Ոքոզ, ի

s.

thistle.

Etymologies (1)

• ՆՀԲ համեմատում է յն. ἀϰαν, ἀϰχούχ, եբր. խօխա հոմանիշների հետ և կար-ծում է որ հայր պէտք է ուղղել ոքող։-(Այսպէս է անում հայ բառը կապելու համար յն. ἀϰχοῦχ և եբր. խօխա ձևերի հետ. բայց ղ չէ՛=χ)։ Հիւնք. յն. ὥϰός «սուր, սրածայր» բառից։


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ղրբ. Ջղ. չամչիկ «կարճ կոթով» փայտէ փոքր շերեփ», Երև. չօմչա։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

Etymologies (2)

• ԳՒՌ.-Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։

• ԳՒՌ.-Արմատը պահուած է «ծաղկախտից մնացած հետքեր երեսի վրայ» և «մեղրև ծակ ծակ բջիջներ» նշանակութեամբ. այս-պէս Ախց. Խրբ. չէչ, Ագլ. Գոր. Ղրբ. չիչ.-Բայց նշանակում է նաև «մեղրի բջիջները կազմող մեղրամոմը» (Ղրբ.), «մեղրից քամ. ուած մոմը» (Երև. Սեբ.), «մեղրի բջիջների սև նիւթը» (Ակն.). նմանութեամբ «միսը ծա-մելուց յետոյ մնացած անհիւթ մասը» (Ղրբ.)։ Այս իմաստները, մանաւանդ վեր-ջինը, կարող են լինել չեչ «կեղևանք» բա-ռից։-Նոր բառեր են չեչոտ (Շմ. չէչօտ, Ջղ. չիչոտ, Մշ. չիչոդ, Տփ. չէչուտ), չեչմեղր, չեչ-խաթու, չեչոտենի «մի տեսակ տանձ՝ վրան սև կէտերով»։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

Etymologies (1)

• (ո, ի հլ. յետնաբար) «չոր, ոչ-թաց» ՍԳր. Եւս. քր. փխբ. «լոկ, միայն» Մաշտ. ջահկ. (չոր պատարագ), «կարծր։ կոշտ» Գր. սքանչ. ծն. քս. (Ո՛չ մահիճ և ո՛չ անկողին, այլ ի չոր մսուր եդեալ. ՀԱ 1912, 475. հմմտ. Ղրբ. անկողինը չոր է՝ կարծր տիմ. ժդ. չորակեաց Յայսմ. չորակեր Կա-նոն. Տօնակ. չորաճաշակ Ուռհ. դիւրաչոր Ոսկ. սղ. խորշակաչոր Վրդն. սղ. շքաչոր Վստկ. չորուտ «անբեր (երկիր, հող)» Եփր. տուղի չոր, չորացրած պտուղ», որի վրայ տե՛ս առանձին։


Սան, ուց

cf. Սանական.

Etymologies (1)

• , ի հլ. (բայց Նորագիւտ բ. մն. լե. 13 ունի գրծ. սանուք, որ կարելի է ուղղել սա-նիւք) «մեծ կամ փոքր կաթսայ» ՍԳր. Պիտ. Մագ. որից սանակալ «կասկարայ» (Կ. Սա-ռաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպ. էջ 226, ռուս. магант)։


Սան, ից

s. chem.

kettle, boiler, caldron, saucepan, stewpanchem. still, cucurbite;
— պապենի, Papin's digestor, athanor, digesting-furnace.

Etymologies (1)

• , ի հլ. (բայց Նորագիւտ բ. մն. լե. 13 ունի գրծ. սանուք, որ կարելի է ուղղել սա-նիւք) «մեծ կամ փոքր կաթսայ» ՍԳր. Պիտ. Մագ. որից սանակալ «կասկարայ» (Կ. Սա-ռաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպ. էջ 226, ռուս. магант)։


Սանդալ, ի, ոյ

s.

sandal;
փայտեղէն —, wooden -.

Etymologies (1)

• .-«մի տեսակ բուժախոտ». նո-ռառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Դրնղ. 496. «Դառն խոտ մի կայ, որ տաճիկն չոփլամայ ասէ և հայն՝ սանդալ, որ չէ սանդալ. այլ սանդալն փայտ է կար-միր և իսպիտակ, որ ի Հնդկաց գայ. այս խոտ դեղ է ուռեցի, կրծոց, ձիոց, ջորոց և իշուց և կարի դառն է»։


Սանտր, ի, ոյ, տերք

s.

comb;
— նեղատամն, small-toothed comb;
— լայնատամն, large-toothed -;
— փղոսկրեայ, ivory -;
խոզանակ սանտեր, comb-brush;
քսակ սանտեր, comb-case;
— ոստայնանկաց, weaver's -;
— կանեփի, վշոյ, hatchel, flax comb, hemp comb;
— բրդոյ, card to comb wool.

Etymologies (1)

• (ո, ի, ր հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մեայն գրծ. սանտրով և բց. ի սանդրէ. իսկ ուռ. սանտերք ցոյց է տալիս ր հլ.) «սանտր» Փարպ. Եփր. ապաշխ. որից սանտրել Յայսմ. Ճառընտ. գրւում է նաև սանդր, որից օձա-սանդր «մի տեսակ միջատ» Կանոն. Մագ. թղ. էջ 214. սանդրատարազ «սանտրի ձևով մի տեսակ խնկեղէն» ԱԲ.-նոր ոռաևանև մէջ ընդունուած է միայն սանտր. առևեւեան ռռաևանում ոմանք երբեմն գրում են սանր, պատճառաբանելով որ ինչպէս ծանդր, ման-դըր գաւառական ձևեր են, որոնց գրականն է ծանր, մանր, նոյնպէս սանտր գաւառա-կան է, որի գրականն է սանր։ Ուրիշներ էլ մտածում են, որ ինչպէս հնագոյն ծանր, մանր ձևերից յառաջացել են յետոյ ծանդր, մանդր, նոյնպէս և գրբ. սանտր լառազառած պիտի լինի հնագոյն հյ. *սանր ձևից։ Երկու ևարծիքն էլ սխալ է. 1) սանտր գաւառական ձև չէ և կարելի չէ համեմատել գւռ. ծանդր, մանդր բառերի հետ. 2) ն և ր բաղաձայն-ների միջև արդարև ապագայում ներմուծւում է ատամնական (հմմտ. լտ. cinis, cineris և lener>ֆրանս. cendre «մոխիր» և tendre «քնքոյշ»), բայց այդ ատամնականը լինում է դ և ոչ տ.


Սասան

s. adj.

cf. Սասանումն;
trembling.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. Պլ. սա-սանիլ, Ննխ. սասանէլ, Սլմ. սասանվել, որոնք նշանակում են «զարհուրիլ, սարսա-փիլ», իսկ Տիգ. սmսmնիլ «լռել».-նոր ձևեր են սասան սասան Ննխ. «սարսափահար», սասանական Ննխ. Պլ. «սարսափելի», սա-սանահարուիլ Երև. «ահաբեկուիլ, սարսա-փիլ», սսնոտիլ Ննխ. «յանկարծ վախենալով սարսռալ»։


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։


Սատեր, աց

cf. Սատր.

Etymologies (1)

• = Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)


Սարաւանդ

cf. Սարաւանդակ.

Etymologies (1)

• ՆՀԲ «սար... կարկառել աստի և ան-դըր»։ Lag. Urgesch. 302 սար բառից -vat մասնիկով։ Հիւնք. նաւասարդ բա-ռից։ -րանդ բառը պրս. լինելով՝ կարե-լի էր կարծել, որ ամբողջ բառը իրա-նեան բարդութիւն է՝ իբր *sarband ձևից փոխառեալ, որից հետևելու էր նաև թէ սար «գագաթ» էլ պրս. փոխա-ռութիւն է. բայց հմմտ. բարճրաւան-դակ, որ կազմուած է նոյն պրս. -ւանդ ձևի և բնիկ հայ բարձր բառի բարդու-թեամբ։


Սարաւոյթ

s.

edifice built on high, terrace.

Etymologies (1)

• «բարձրաւանդակ, դիտանոց կամ բարձր պալատ» Մխ. այրիվ. էջ 61. Կիր. պտմ. (Տրդատի ապարանքի համար է ասում). գրուած սարաւութ «եկեղեցու բակի մէջ կրօնաւորի յատուկ բնակարան, առաջ-նորդարանի շէնքը» Առաք. պտմ. 225. նոյն բառն է և ասրոյթ, որ ունի Բառ. երեմ. էջ 81՝ դստիկոն բառի բացատրութեան մէջ։


Սարոյ, ից

s.

pine-tree.

Etymologies (1)

• Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սարսափ

s.

shuddering, consternation, great fear, panic, horror.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. սարսափ, (Մշ. նաև սարսապ, սարսապիլ), Սչ. սար-սափել, Երև. սարսափէլ, Տփ. սարսափիլ, Տիգ. սmրսmփիլ, Խրբ. Պլ. սարսըփիլ, Ագլ. սըրսա՛փիլ, Վն. սէրսփալ «դողալ, սարսա-փիլ», նաև Խրբ. Պլ. Սեբ. սրսըփալ «մարմ-նից յանկարծ սարսուռ անցնիլ», Սլմ. սըռսը-փալ «դողալ», Մշ. սօրսփալ «սարսափիլ», սօրսփմանց «սարսափահար».-Ննխ. սար.-սափ «խիստ շատ, սոսկալի քանակութեամբ», թրքախօս հայերից՝ Ատն. սարսփել օլմաք.-«դողալ, սարսռալ» իմաստի համար իբր հին վկայութիւն հմմտ. Վրք. հց. ա. 164. «Ետես աղքատ մի մերկ սարսափեալ ի ցրտոյն»։


Սեկունդիկուռ

s.

secundicerus.

Etymologies (1)

• «երկրորդ կարգի պաշ-տօնեայ» (առաջինը կոչուած պռիմիկուռ)։ մէկ անգամ ունի Յայսմ. հոկտ. 7. «էր սուր-բըն Սարգիս պատուեալ պռիմիկուռ դասուց


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (կայ և սեռ. սեպու-հեաց) «ասպետ, ազնուականութեան մի աստիճան» Եղիշ. Փարպ. Լաստ. (Հին բռ. մեկնում է «հարկևոր, մեծարգոյ», նոր գրա-կանում «գլխաւոր, առաջնակարգ» (օր. սե-պուհ պարտականութիւն). որից սեպհական (նաև գրուած սեփական, սեփհական) ռա-ռանձնական, իւրական, իրեն պատկանած, տէր եղած» ՍԳր. Աթագ. Ոսկ. մ. բ. 20։ սեպհականեալ Եզն. էջ 8. սեպհականութիւն Կոչ. Սեբեր. սեպհականագոյն Փարպ. սեպ-հականատէր (նոր բառ). հնագոյն ձևն է *սեպուրհ, ինչպէս ցոյց է տալիս վրաց. սազեպուրո փոխառեալ ձևը (տե՛ս տակը)։


Սեպտեմբեր, ի

s.

September.

Etymologies (1)

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Սեր, ից

s. gr.

kind, race, species;
sex;
cream;
— գինեմրրոյ, cream of tartar;
gender;
գեղեցիկ —, the fair sex, womankind;
գալ ի ծնունդեւ ի —, to increase and multiply.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ke'r-«աճիլ, ա-ճեցնել, սնուցանել» արմատից. ժառանգներն են՝ լտ. čreo «ստեղծել, գոյացնել, յառաջ բերել, արտադրել, զաւակ կամ ձագ սերել», cresco «ծնիլ, աճիլ, զարգանալ», cerus «ա-րարիչ», Ceres «երկրագործութեան աստաւա-ծուհին», procerus «երկար, մեծ, բարձր, աճած», creber «խիտ աճած, թաւ, լաճախա-կի», օսկ. caria «հաց», յն. ատտ. ϰόρος «տղայ, երիտասարդ», յետնաբար «ընձիւղ, մատաղ ոստ», ϰορεσω «յագեցնել», հոմեր. յոն. ϰοῦρος, դոր. ϰῶეος, ատտ. ϰὸρη «աղ-ջիկ, երիտասարդուհի», ϰλωρ (<*k'êror) «որդի, սերունդ», լիթ. šeriu, šērti «սնուցա-նել», paš̌aras «կեր», šermens, šermenys «մեռեւահառ» (Walde 200, Boisacq 433, 497, Ernout-Meillet 223, Pokorny 1, 408)։

• Հիւնք. լատ. sero։ Bugge KZ 32, 64 սեր, սեռ և սերմն դնում է հնխ. spér-si, spéros ձևից. հմմտ. յն. σπὲρμα։ Ու-ռիղ մեկնութիւնը մտածեց նախ Pat-rubány SA 1, 216, որ բառս կասկա-ծով կցեց լտ. creo ձևին։ Նոյնը հաստա-տում է մի առանձին մենագրութեան մէջ Osthoff, Etymol. Parerga էջ 1-71, յատկապէս էջ 6 և 33, նաև Schef-telowitz BВ 28, 283, Meillet Esquis se 108։ Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 16 ահլ. զերհունդ=հյ. սերունդ։ Սա-դրզեան ՀԱ 1909, 336 սումեր. sar «սե-րունդ, աճիլ»։ Karst, Յուշարձան 400 ատուր. zēru «սերմ, ցանք», zaru «սեռ, սերունդ», 407 սումեր. sar «սերունդ»։


Սրիկոն

s.

minium.

Etymologies (1)

• = Յն. συριϰὸν «սուսր» կամ պրս. [arabic word] ︎ sariqūn (Justi, Kurd, Gram. 71), որոնց հետ նուն են քրդ. zerikun, արաբ. silīqun և սրանից հյ. սիղիգոն (տե՛ս այս բառը). յոյ-նից է փոխառեալ նաև ասոր. լօռ︎ [syriac word] srīqaun «կարմիր թանաք»։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

Etymologies (2)

• = Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։


Սրոբէ, ից

s.

seraph;
—ք, seraphim.

Etymologies (1)

• , ի հլ. «առաջին կամ երկրորդ կարգի հրեշտակ» Ես. զ. 2, 6. Ոսկ. ես. ասւում է նաև սերովբէ Շար. սերովբիմ Եփր. աւետ. Սարգ. ա. պետր. ը (ա տպ. էջ 420,բ տպ. էջ 329), սերովբին Իրեն. ցոյցք 8, սերափիմ, սրովբիմ Շար. Շնորհ. հրեշտ. բառախաղով յարմարեցրած է սէրարփի կամ սերարփի «հրեշտակ կամ նիրով արփիացեալ» Նար. խչ. 398 և մծբ. 439. որից սրովբէագունդ Ագաթ. սրովբէա-գոչ Գնձ. սրովբէական Յհ. կթ. սրովբէափակ Շար. Բենիկ. ևն։ Նոր գրականում ընդունւած է միայն սերովբէ, որ նաև յատուկ անուն է։


Սրուակ, աց

s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «իւղի շիշ» ՍԳր. Եփր. թգ. 434-5. «չորս քսեստ պարունակող մի չափ, կամփսակ» Շիր. «մարմնից արիւն առ-նելու եղջիւր» Վեցօր. էջ 57. 133, Շիր. Երզն. երկն. նոր գրականում «փոքրիկ բարակ ու երկար շիշ»։


Սփիռ

cf. Սփիւռ.

Etymologies (1)

• ՆՀԲ սփիւռ=լծ. յն. սփի՛ռա, սփօ՛ռա և թրք. սէռփմէք, իսկ սփռել՝ «սրփռել, սփիւռ, որպէս և ռմկ. փռել, յն. σπείρω լտ. spargo», Pictet 2, 99 «արդեր։ յոյնից փոխառեա՞լ է. հմմտ. նաև հիռլ. pór «հատիկ» կար յօդուածով ուզում է ապա-ցուցանել թէ պէտք է կարդալ ըսփռել և ոչ սըփռել։ Այս առթիւ Մէնէվիշեան ՀԱ 1898, 156 ստուգաբանում է բառս վերի ձևով, բայց փռել միացնում է յն φόρω, φόρσω «ցրուել, մի բանի մէջ խառ-


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

Etymologies (1)

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ


Վախ, ից

s. adj.

steep place, precipice;
— ի —է, steep, cragged;
ի —ից արկանել, ընկենուլ, մղել or հոսել, to precipitate, to throw headlong down;
անկանիլ or մղիլ ի —ից, to be cast down a precipice.

Etymologies (2)

• ՆՀԲ վախ «գահաւանդ» բառից։ Հիւնք պակնուլ և պախիլ ձևերի հետ՝ պրս. bāk «երկիւղ» բառից։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 ահ, պախ, պակ բառերի հետ։ Ղափանցեան տե՛ս պակ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Մշ. Տփ. վախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmխ, Ագլ. Հճ. վօխ, Զթ. վօխ, վոխ, Սվեդ. վիւխ (բայց բայը՝ վmխնիլ «վախենալ»)։-Վախկոտ>Ռ. վախքօդ, Տիգ. վmխգուդ, Մրղ վmխկուրտ. Զթ. վmխգիւդ, Սչ. վախքը՛դ, Պլ վախգօդ։-Հետաքրքրական ձևեր են։ Ասլ. վըխըմ «կարծեմ», Մրղ. վmխmնալ, վէխէ-նալ «վախել»։-Նոր բառեր են վախակալել, վախակօխ, վախաւորուիլ, վախենակ, վախ-լան, վախլկոտ, վախլութիւն, վախլուկ, վա-խութիւն, վախչուկ ևն։ Թրքախօս հայերից կըվըխէլլէմէք «վախենալ» Ատն. կազմուած հյ. կը սահմանականի մասնիկով և թրք. lemek բայակերտով (Արևելք 1888, նոյ. 8-9)։


Վախ

cf. Երկիւղ.

Etymologies (2)

• ՆՀԲ վախ «գահաւանդ» բառից։ Հիւնք պակնուլ և պախիլ ձևերի հետ՝ պրս. bāk «երկիւղ» բառից։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 ահ, պախ, պակ բառերի հետ։ Ղափանցեան տե՛ս պակ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Մշ. Տփ. վախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmխ, Ագլ. Հճ. վօխ, Զթ. վօխ, վոխ, Սվեդ. վիւխ (բայց բայը՝ վmխնիլ «վախենալ»)։-Վախկոտ>Ռ. վախքօդ, Տիգ. վmխգուդ, Մրղ վmխկուրտ. Զթ. վmխգիւդ, Սչ. վախքը՛դ, Պլ վախգօդ։-Հետաքրքրական ձևեր են։ Ասլ. վըխըմ «կարծեմ», Մրղ. վmխmնալ, վէխէ-նալ «վախել»։-Նոր բառեր են վախակալել, վախակօխ, վախաւորուիլ, վախենակ, վախ-լան, վախլկոտ, վախլութիւն, վախլուկ, վա-խութիւն, վախչուկ ևն։ Թրքախօս հայերից կըվըխէլլէմէք «վախենալ» Ատն. կազմուած հյ. կը սահմանականի մասնիկով և թրք. lemek բայակերտով (Արևելք 1888, նոյ. 8-9)։


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

Etymologies (1)

• ՆՀԲ. լծ. հովանի։ Lag. Btrg. bktr. Lex. 74 դնում է զնդ. vərəϑra>հι *վահ, որից բայական ձևով *վահել և սրանից էլ դերբ. վահան։ Նոյնը ունի Müller SWAW 66, 277։ Գարագաշեան, Քնն. Պտմ. Ա. 269 Վահ «Աստուած» բա-ռից, որ տե՛ս Վեհ բառի տակ. (հին ժամանակ վահանի վրայ աստուած էին նկարում)։ Հիւբշ. 242 ո՛չ իբր փոխա-ռեալ և ո՛չ իբր բնիկ կարող է, ասում է, ապահովութեամբ կապուիլ վերի ձևերի հետ։ Հիւնք. պրս. fahana «սողնակ, նիգ»։