foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.
πάροιος, γειώρας, πρόσηλητος eregrinus, advena, accola. Որ հեռացեալ ի հայրենի երկրէն՝ յօտար աշխարհս դեգերի. վտարանդի. նժդեհ. եկ. դրսեցի, օտարական. ղարիպ, եէպանճի.
Պանդուխտ եղիցի զաւակ քո յերկիր՝ որ ոչ իւր իցէ։ Պանդուխտ եւ նժդեհ եմ ես ի միջի ձերում. (Ծն. ՟Ժ՟Ե. 13։ ՟Ի՟Գ. 4. եւ այլն։)
Զպանդուխտն մի՛ չարչարիցէք, եւ մի՛ նեղէք զնա. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին եգիպտացւոց։ Ճանաչէք դուք զանձինս պանդխտաց։ Հանգիցէ որդի աղախնոյ քոյ եւ պանդխտին. (Ել. ՟Ի՟Բ. 21։ ՟Ի՟Գ. 9. 12։)
Յաւելիցի պանդուխտն ի տունն Յակովբայ. (Ես. ՟Ժ՟Դ. 1։)
Մահ սպառնայ ասէ՝ Աստուած՝ թէ ոք անդր պանդուխտ երթիցէ. (Նախ. երեմ.։)
Մխիթարեսցէ զնոսա ի վերայ պանդուխտ որդւոյն իւրեանց Ալէքսիանոսի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)