Entries' title containing ի : 10000 results

Յոռութիւն, ութեան

s.

bad condition or quality, deterioration, degeneracy, decay.

· Calfa

NBHL (12)

Բան ինչ յոռութեան (յն. բան ժանտ) մի՛ դիցես ի սրտի քում. (՟Ա. Թագ. ՟Ի՟Թ. 10։)

τὸ φύλαν, τὸ ἅτοπον pravitas, absurditas τὸ αἱσχρόν turpitudo εὑτέλεια vilitas πονηρία malitia եւ այլն. Վատթարութիւն. անպիտանութիւն. խոտանութիւն. յոռի ինչ. անտեղութիւն. գէշութիւն.

Չգոյր ինչ յոռութիւն, եթէ ամենայն ինչ ըստ Աստուծոյ կամացն լինէր. (Սեբեր. ՟Է։)

Վկայութիւն լաւութեան, վկայութիւն յոռութեան. (Սիր. ՟Լ՟Դ. 29։)

Եթէ յոռութեան ինչ գործ իցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Այն՝ որ ըստ նիւթոյն է յոռութիւն. (Նիւս. կազմ.։)

Ըստ գտանեն միտքն զգործսն յոռութեանց։ Յոռութեան գործովքն պարծէին։ Չար է յոռութիւն գործելն. բայց անթողլի մեղք այն է, որ ոք գործիցէ եւ պարծիցի։ Հին ասելովն՝ զյոռութիւն նորա կամի ցուցանել, զտկարութիւն եւ զտգեղութիւն նորա. (Ոսկ. եբր. Ոսկ. փիլիպ. Ոսկ. կողոս.։)

Մարթի եւ այլազգ ի վերայ հասանել յոռութեան (այսինքն անտեղութեան) հրէից օրինակացն։ Թէ ոք պարզաբար ընկալցի զայս, զբազում յոռութեան երթիցէ զհետ. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. յհ. ՟Բ. 35։)

Անմիտ մարդկանն յոռութիւն. (Ագաթ.։)

Անմասն էր ի չարեաց. եւ ի յոռութիւնս եկն. (Եզնիկ.։)

Եթէ մերկութիւնն յոռութիւն ինչ էր բնութեամբ, ապա ոչ մերկս թողոյր զնոսա ի սկզբանէ։ Յորժամ ասէ՝ թէ զղջացայ, ո՛չ զի զոր ասեն՝ կրիցէ, այլ զյոռութիւնն՝ որ լինի, յայտ առնէ. (Կիւրղ. ծն.։)

Ոչինչ է օգուտ հօրն լաւութիւն, յորժամ որդիքն յոռի իցեն. նոյնպէս եւ հօրն յոռութիւն ոչ կարէ աղարտել զորդւոյ քաջութիւն. (Լծ. կոչ.։)


Յոտանաւորութիւն, ութեան

s.

cf. Յոտնկացութիւն.

· Calfa


Յոտնկացութիւն, ութեան

s.

the standing upright.

· Calfa

NBHL (5)

ՅՈՏՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՅՈՏՆԿԱՑՈՒԹԻՒՆ. Յոտին կալն կանգուն. ոտնակացութիւն.

Հանդերձ յոտանաւորութեամբ առանց ծունր կրկնելոյ կատարել. (Յհ. իմ. ատ.։)

Հանապազ յոտնկացութեամբ առ ի յաղօթս։ Յոտնկացութեամբ զամենայն գիշերն ի գլուխ հանէր զաղօթսն Աստուծոյ։ Ինքնին թագաւորն ունէր սովորութիւն յոտնակացութեամբ պաշտել զժողովեալսն. (Մաշկ.։ Ճ. ՟Բ. եւ Ճ. ՟Գ.։)

ՈՏՆԿԱՑՈՒԹԻՒՆ կամ ՅՈՏՆԿԱՑՈՒԹԻՒՆ. cf. Ոտնակացութիւն.

Զմիաշաբաթսն յոտնկացութեամբ անցուցեալ. (Վրդն. պտմ.։)


Յորդալի

adj.

brimful.

· Calfa

NBHL (2)

Լի յորդութեամբ. յորդառատ. ճոխ. երկար.

Ծոմաջան աշխատութեամբ, եւ յորդալի ընթերցուածովք. (Զքր. կթ.։)


Յորդահոսիմ

vn.

to flow or fall copiously or in abundance.

· Calfa

NBHL (3)

Հոսիլ յորդութեամբ. յորդախաղաց լինել.

Մինչեւ գետք հրեղէն յորդահոսին, իբր ըզհեղեղ ջուրց ծաւալին. (Յիսուս որդի.։)

Գարնանաշարժ ալեօք գետք յորդահոսեալ ծփին. (Գանձ.։)


Յորդիմ, եցայ

vn.

cf. Յորդեմ.

· Calfa


Յորդորամիտ

adj.

full of ardour, eager, desirous, ardent, prompt, ready;
— առնել, to exhort, to persuade;
— լինել, to be eager, desirous.

· Calfa

NBHL (4)

Փոյթք եւ յորդորամիտք. (Պիտ.։)

Յորդորամիտս լինել առ նեղութիւնս։ Ի նոյն միտս չարչարանաց յորդորամիտս լինել. (Վրք. ոսկ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Զդստերս Երուսաղէմի յորդորամիտս առնէ։ Վասն յորդորամիտս առնելոյ զնոսա ի հաւատս։ Զի յորդորամիտս արասցէ զպատուիրանսն կատարել. (Նիւս. երգ.։ Իգն.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

πρόθυμος promptus, alacer, sedulus. Մտօք կամ ոգւով եւ սրտիւ յօժար. յորդոր կամ յորդորագոյն, յօժարամիտ եւ փութաջան.


Յորդորեցուցիչ, չի, չաց

adj.

cf. Յորդորիչ.

· Calfa

NBHL (4)

Լռեաց ձայնն յորդորեցուցիչ։ Եւ այլ բանս սոյնպիսիս բազմապատիկս, յորդորեցուցիչս. (Խոր. ՟Գ. 68։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Ոչ սոքա զթագաւորութիւնն երբէք լուծցեն, եւ ոչ այլոց առ այլ ինչ յորդորեցուցիչք լինիցին. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ո՛չ է պարտ յորդորեցուցիչ լինել. (անդ. ՟Ժ։)

Յորդորիչ գտար ընտրելոց ընդ քեզ սրբոց. (Շար.։)


Յորդորիչ, չի, չաց

adj.

exhorting, persuasive;
engaging, winning;
stimulating, animating.

· Calfa

NBHL (4)

Լռեաց ձայնն յորդորեցուցիչ։ Եւ այլ բանս սոյնպիսիս բազմապատիկս, յորդորեցուցիչս. (Խոր. ՟Գ. 68։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Ոչ սոքա զթագաւորութիւնն երբէք լուծցեն, եւ ոչ այլոց առ այլ ինչ յորդորեցուցիչք լինիցին. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ո՛չ է պարտ յորդորեցուցիչ լինել. (անդ. ՟Ժ։)

Յորդորիչ գտար ընտրելոց ընդ քեզ սրբոց. (Շար.։)


Յորդորիմ, եցայ

vn.

to be exhorted, persuaded;
animated, inflamed;
— գթոյ աղեաց, to be touched, moved with compassion.

· Calfa


Յորդորութիւն, ութեան

s.

cf. Յորդորումն;
cf. Յորդութիւն.

· Calfa

NBHL (3)

Չիք ինչ ասել, եւ ոչ զպատճառս դնել. քանզի եւ նոցա բազում յորդորութիւնք են աստուածգիտութեան. (Ոսկ. ես.։)

Կամ Յորդումն. յորդութիւն. բուռն դիմեցումն.

Գետոցն յորդորութիւն (է իմանալ) զզօրսն ասորւոց. (Ոսկ. ես.։)


Յորդութիւն, ութեան

s.

abundance, affluence, superabundance, exuberance;
outflow, overflowing, discharge, torrent, inundation;
յորդութիւն արեան, rivers of blood;
յորդութիւնք պատուհասից, plagues upon plagues;
յորդութեամբ, in torrents, abundantly, copiously.

· Calfa

NBHL (9)

Յորդութիւնք ծովու։ Ջուր յորդութեանցն։ Յորդութիւն ջուրց հոսելոց բռնութեամբ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Բ. 16։ Եզեկ. ՟Խ՟Է. 3։ Իմ. ՟Ժ՟Է. 17։)

Աղբերք մշտաբուղխք ի նմին յորդութեան կան։ Յորդութիւն բղխմանցն. (Եզնիկ.։)

Յագեցան յորդութենէ անտի արեանն. (Եւս. պտմ. ՟Ը. 12։)

Սիրոյն նուազի յորդութիւն։ Բարեբախտութեանն զեղանի յորդութիւն. (Պիտ.։)

Աւազանին նորածին որդւոց՝ անհատ յորդութիւն. (Նար. ՟Լ՟Ա։)

Յորդութիւն բարերարութեան՝ ընդակից (կամ ընդանակից) քո է. (Սարկ. աղ.։)

Յիշմամբ հրոյն զյորդութիւն շնորհացն ցուցանէ. (Շ. մտթ.։)

Երանելիս կոչէ, զի սաստիկ յորդութեամբ զէջս հոգւոյն նոցա պարգեւեաց. (Ներս. մոկ.։)

δαψίλεια abundantia ῤεῦμα fluxus, eluvies ἕκχυσις redundatio ἅφεσις dimissio եւ այլն. Առատութիւն. առատանալն. յորդումն.


Յորջորջիմ, եցայ

vn.

to be called, named, entitled;
— յանուն ուրուք, to bear another's name, to be called after.

· Calfa


Յորսայսիմ, եցայ

vn.

to lie down on one's back, to sleep.

· Calfa


Յորսայսութիւն, ութեան

s.

overthrow.

· Calfa

NBHL (2)

Յորսայս լինելն. ըստ յն. վերակնարկութիւն.

Պարանոցիս շրջանակք, եւ գլխոյս ի վեր հայեցութիւնք եւ յորսայսութիւնք. (Նիւս. կազմ.։)


Յուդայութիւն, ութեան

s.

Judaism.

· Calfa

NBHL (2)

Յուդայութիւն ի Յուդայէ, որ է հրէութիւն. եւ ի վախճանի հրէութեան՝ Քրիստոնէութեան անուն ի Քրիստոսէ. (Եզնիկ.։)

ἱουδαϊσμός judaismus. Վիճակ եւ օրէնք՝ կրօնք եւ սովորութիւն յուդայեանց, այսինքն հրէից. հրէութիւն. եահուտիլիք.


Յուզախնդիր

adj.

searching, prying, investigating, scrutinizing;
— լինել, to seek, to search, to make researches, to investigate, to scrutinize, to set out in quest of, to make inquiries, to inquire after.

· Calfa

NBHL (4)

ՅՈՒԶԱԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ. Յոյզ եւ խնդիր առնել. յուզել. խուզել. յուզաքնին լինել. փնտռտել, տնտղել.

Ի կողմանս կողմանս յուզախնդիրք լինէին. (Ագաթ.։)

Յուզախնդիրք եղեալք ըստ աշխարհն ամենայն՝ ոչ գտին զերանելի մանուկն։ Սա է, որում յուզախնդիր եկն ներքինին այն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Բազում էր հրէիցն յուզախնդիր լինելն. (Ոսկ. գծ.։)


Յուզաքնին

cf. Յուզախնդիր.

· Calfa

NBHL (2)

Ոչ վայրապար, այլ բազում յուզաքնին լինելով խնդրեաց ի գտանել. (Լմբ. ժղ.։)

Ի խորհուրդս մտաց քոց յուզաքնին լինէիր, թէ զի՞նչ լինելոց է յետ այսորիկ։ Այս ի մտացն յուզաքնին լինելոյ, եւ ի յայտնութենէ Աստուծոյ եղեւ. (Լմբ. ի գր. պապ.։)


Յուզիմ, եցայ

vn.

to be moved, touched;
to be agitated, troubled, upset, excited, provoked;
to rise in rebellion, to rebel, to mutiny;
յուզին գութք իմ ի նա, I yearn for him, I pity him;
յուզեցան գութք նորա, he was touched, moved with compassion;
յուզեաց զգութ իմ ի վերայ նորա, he moved my compassion for him.

· Calfa


Յուլիանիտք

s.

Julianist sectarians.

· Calfa


Յուլիս, ի, լեայ

s.

July;
յամսեանն —ի, in the month of -.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«հռովմէական տոմարի եօթնե-րորդ ամիսը» Տօմար. Յայսմ.։

= Յն. ἰούλιος, ἰουλις հոմանիշից, որ փո-խառեալ է լտ. ǰulius բառից. այս էլ ծա-գում է Յուլիոս Կեսարի անունից, որ ծնուեր է նոյն ամսի 4-ին. (Յուլիոս=Jūlius անու-նը բուն նշանակում է «Արամազդի, Juppi-ter-ի» և յառաջանում է *Jovilios ձևից. տե՛ս Walde 397). հմմտ. Սգոստոս ամսանունը։ Փոխառութեամբ անցած է բազմաթիւ լեզու-ների, ինչ. ֆրանս. juillet, իտալ. luglio, գերմ. Julius, վրաց. իվլիսի, թուշ. իվլիս, ռուս. июль ևն։-Հիւբշ. 367։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Ամսանան ների ծագման վրայ տե՛ս Բազմ. 1897, 1ვв-1։

ԳՒՌ (dialectal) Գրականից են փոխառեալ Ախց. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. հուլիս ևն.-Ննխ. կայ նաև ուլիս ձևը (Պատկ. Երկեր, հտ. Գ. էջ 77)։

NBHL (1)

ἱούλιος julius. Եօթներորդ ամիս հռովմայեցւոց՝ յանուն Յուլիոսի Կեսարու։ (Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։)


Յուլութիւն, ութեան

s.

idleness, laziness, slowth, negligence;
cowardice.

· Calfa

NBHL (7)

Բազումք մեղան վասն յուլութեան. (Սիր. ՟Ի՟Է. 1։)

Ի յուլութենէ՝ անզէնք եւ անկազմք շրջեսցին. (Փիլ. նխ. ՟բ.։)

Գիտացեալ զթուլասրտութիւն նորա եւ զյուլութիւն. (Խոր. ՟Գ. 9։)

Մի՛ յուղութեան եւ ի ծուլութեանս յայսմիկ մնասցուք. (Բրս. կրօն.։)

Զի մի՛ բարեացն մարգարէութեամբն ծուլացեալք գտանիցին, եւ խաղաղութեանն աւետեօք յուղութիւնս հատանիցին. (Ոսկ. ես.։)

Իբրեւ առագաստ իմն յուղութեանն իւրեանց՝ զանցելոց ժամանակաց զգործսն առաջի արկեալ. (Եւագր. ՟Ժ։)

ՅՈՒԼՈՒԹԻՒՆ կամ ՅՈՒՂՈՒԹԻՒՆ. ῤᾳθυμία, ἁμελεία desidia, segnities, ignavia, vecordia, negligentia χαυνότης mollities եւ այլն. Յոյլ գոլն, եւ յուլանալն. դանդաղութիւն. դանդաղանք. ծուլութիւն. պղերգութիւն. թուլամորթութիւն. անհոգութիւն. անգործութիւն. յօրացումն.


Յուղարկաւորութիւն, ութեան

s.

funeral, funeral train or procession;
obsequies, burial.

· Calfa

NBHL (3)

Արարին նմա յուղարկաւորութիւն (կամ յուղարկութիւն) մեծ յոյժ։ Եւ ոչ արար նմա ժողովուրդն յուղարկաւորութիւն իբրեւ զյուղարկաւորութիւն հարցն նորա. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Զ. 14։ ՟Ի՟Ա. 19։)

Զհողս հողոյ տո՛ւք աղօթից յուղարկաւորութեամբ. (Սկեւռ. ի լմբ.։)

ἑκφορά elatio funeris, funus παραπομπή comitatus. որ եւ ՅՈՒՂԱՐԿՈՒԹԻՒՆ. Հանդէս թաղման՝ ուղեկցութեամբ ընդ դագաղաց մինչեւ ի գերեզման.


Յուղարկիմ

vn.

to be accompanied;
— յորովայն մահու, to be buried.

· Calfa


Յուղարկիչ

s.

sender;
forwarding agent, transmitter.

· Calfa

NBHL (2)

Այլոց թողուցումք զմեծութիւնն, եւ նոքա դարձեալ այլոց, եւ նոցա յետինք՝ իւրեանց յետնոց. իբրեւ յուղարկիչք ընչիցն մերոց եւ ստացուածոցն մերոց եմք, եւ ոչ տեարք. (Ոսկ. մ. ՟Գ. 6։)

παραπομπός transmissor. Որ յուղարկէ ո՛ր եւ է օրինակաւ. փոխանցօղ.


Յուղարկութիւն, ութեան

s.

cf. Յուղարկումն.

· Calfa

NBHL (3)

Օրհնութեամբ յուղարկեն զգնացեալն. յուղարկութիւն կոչեն, եւ ոչ դիահանութիւն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)

Արքայն երկնաւոր ամենայն զօրագլխօք եւ զօրօք իւրովք ժամանէր արագապէս ի յուղարկութիւն մօրն իւրոյ անարատի. (Ճ. ՟Ժ.։)

Աշակերտին յուղարկման սպասաւորք։ Բարձեալ տարաւ զնա արժանի յուղարկմամբ. (Խոր. ՟Բ. 88։ ՟Գ. 67։)


Յունաբանութիւն, ութեան

s.

hellenism, grecism.

· Calfa


Յունապի, պւոյ

s.

jujube-tree.

· Calfa

NBHL (3)

ՅՈՒՆԱՊ ՅՈՒՆԱՊԻ գրի եւ իբր ռմկ. ՅՈՒՆՆԱՊ. թ. ուննապ, իւնապ աղաճի . Պտուղ կարմիր ի չափ պտղոյ փշատի այսինքն իկտէի. որոյ մէջն է իբր ալիւր անոյշ, իսկ յունապն մսոտ. եւ ծառն երկոցունց՝ փշուտ այլ եւ այլ օրինակաւ. փշատին է ծառ ուղղաբերձ եւ ուղիղ շառաւիղօք, իսկ յունապին թուփ կարճ եւ խորտաբորտ ոստովք. ռմկ. ծինծիֆա. լտ. զիզի՛ֆում, զիզի՛ֆուս. իտ. ճի՛ւճճիօլա, ճի՛ւճճիօլօ. ըստ Մենինսքեայ՝ ուննապ. եւս եւ իկտէ, զիզէֆուն.

Յունապ. զիլան. զիլանա. ճուճոլէ. (Բժշկարան.։)

Յանմտից ոք եհար զյունապի, կարծելով զնա դժնիկ. (Մխ. առակ. ՟Ժ՟Ը։)


Յունասիրութիւն, ութեան

s.

philhellenism.

· Calfa


Յունիս, յունիսի, նեայ

s.

June.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«հռովմէական տոմարի վեցե-րորդ ամիսը» Տոմար. Յայսմ. գրուած է նաև յունի (յամսեանն յունի) Նխ. թղթ. պօղ. = Եւթաղ. 101։

= Յն. ἰούνιος ձևից, որ ծագում է լտ. lu-nius հոմանիշից. այս էլ յառաջանում է Ju. no «Յունոն» աստուածուհու անունից, որ Ա-րամազդի քոյրն ու կինն էր (Walde 398)։ Բառը փոխառութեամբ անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. ֆրանս. ǰuin, իտալ. giugno, գերմ. Junius, անգլ. june, վրաց. իվնիսի, թուշ. իվնիս, ռուս июнь ևն։-Հիւբշ. 367։

Ամսանունների վրայ երկար տե՛ս Բազմ. 1897, 138-141։

ԳՒՌ (dialectal) Գրականից փոխառութեամբ կայ հունիս ձևը. բայց ունինք նաև Ննխ. ունիս (Պատկ. Երկեր, հտ. Գ. էջ 113)։

NBHL (2)

Յամսեանն յունի, որ է մարերի. (Նախ. թղթ. պաւղ.։)

ἱούνιος junius. Վեցերորդ ամիս հռովմայեցւոց։ Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։


Յուշարարութիւն, ութեան

s.

act of reminding;
warning, admonition, notice, advice.

· Calfa

NBHL (2)

Ոչ իւրովի յիշեաց, այլ կարօտացաւ միւսանգամ վարդապետին յուշարարութեանն։ Բնութիւն որդւոց մարդկան մոռացօղ է բարեաց. վասն այսորիկ կարօտ է բազում յուշարարութեան. (Ոսկ. մ. ՟Գ. 32։ Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

ὐπόμνησις monitio, monitum. Յուշ առնելն. յիշեցուցանելն. ազդումն. խրատ.


Յուշիկ

adv.

slowly, softly, easily, leisurely;
softly, gently, mildly;
— գնալ, to go fair and softly;
to walk gravely along.

· Calfa

NBHL (4)

ռմկ. ուշկեկ. թ. եավաշ ... Հանդարտիկ. մեղմիկ. մեղմով. յամր. ծանր շարժմամբ. կամաց, ծանտր.

Իսկ ծերն յուշիկ ուտէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որպէս տիկին յուշիկ գընայ, պարան յետեւն ի քարշ կուգայ. (Շ. առակք.։)

Զայս ամէնս աղա՛ եւ մաղէ՛, եւ ընդ մարմինն շփէ յուշիկ յուշիկ. (Մխ. բժիշկ.։)


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «առասպելական մի էակ» Ես. Ժգ. 22, լդ. 11, 14. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. Ա. 7, 13, 22. Պտմ. աղէքս. = Խոր. բ. 60. Վրք. հց. էլ. արիստ. 22. Վահր. երրդ. 165. յուշկապարիկ ծովային «Սիրէնա, յն. žειρὴν» Եպիփ. բարոյ.-ածականաձև գործածուած գտնում եմ մի անգամ Ոսկ. եբր. 34 (տպ. Վիէննա 1855, էջ 14) «ան-հեդեդ յուշկապարիկ գազանացն» (ծովային հրէշների համար ասուած)։ Ս. Գրքի թարգ-մանութեան մէջ մեր բառի դէմ գտնում ենք յն. ὄνοϰένταυρος «իշակենտաւրոս», որի հա-մար էլ Եզնիկ ասում է. «Յուշկապարկաց ա-սեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշա-ռուլս ասէ»։ Բառս գրուած է նաև վշկապարի ևամ վշկապարիք (սեռ. -եաց) «Կատաղիք Դժոխոց» Ոսկ. տիտ. 329 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ)։

= Իրանական փոխառութիւն է, որ բար-դուած է յուշկ և պարիկ բառերից. վերջինը պհլ. parīk հոմանիշից է, իսկ առաջինի հետ հմմտ. պրս. vušk «էշ», որին շատ համա-պատասխան է գալիս վշկապարիկ(ք) ձևը սրանով յոտկապարիկ՝ յունարէնին համա-ձայն՝ դառնում է «իշապարիկ»։-Հիւբշ. 199։

ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։

NBHL (9)

Անդ հանգիցեն համբարուք, եւ անդ դեւք կաքաւեսցեն, եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա։ Պատահեսցեն դեւք յուշկապարկաց. (Ես. ՟Ժ՟Գ. 22։ ՟Լ՟Դ. 11. 14։)

Զլապիթեայց եւ զուշկապարկացն կռիւս. (Պտմ. աղեքս. յորմէ եւ Խոր. ՟Բ. 60։)

Յուշկապարկաց, կամ համբարուաց, կամ պարկաց։ Զոմն յուշկապարիկ, զոմն պարիկ, զոմն համբարու կոչիցեն։ Նոյնպէս եւ գրոց ըստ մարդկան կարծեացն եկեալ, յուշկապարկաց ասեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշացուլս ասէ։ Անուանք առանց անձանց են յուշկապարկաց եւ իշացլուց, իբրեւ զծովացուլն, եւ զպայն, եւ զառլեզն, զոր արալէզն կոչեն. (Եզնիկ.։)

Համբարուք կամ յուշկապարիկ ոչ եթէ անձն ինչ ունիցին, այլ ի մարդկան սովորութենէ առնուն գիրք. (Ոսկ. ես.։)

Երեւեալ ի Կարմիր ծովէ՝ զնոյնօրինակ մարդկան ե՛ւ ձկան կերպարանս ունել՝ չորից յուշկապարիկ գազանաց։ Որ զձիացլուց յուշկապարիկ կերպարանս ունիցին։ Եւ ձկունս յուշկապարիկս (որպէս թէ վիշապակ պարիկ. վիշապ ձուկն)։ Արգիական նաւելաստացիցն, եւ յուշկապարկացն, ուր Հերակղէս զնահատակութիւնսն գործէր. (Եւս. քր. ՟Ա։)

Սա երբեմն յուշկապարկի միում սաստեաց, որ ելանէր եւ ապականէր զանդաստանս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Բարոյախօսն ասէ վասն յուշկապարկաց, թէ մահաբերք են, եւ ի ծովու են. եւ երգեն երգս քաղցրաձայնս. եւ կերպարանք նոցա մինչ ի պորտն՝ կին մարդոյ է, եւ միւսն թռչնոյ է. նոյնպէս եւ իշացուլն՝ մի կողմն արու մարդոյ, եւ վայր կողմն իշոյ. (կամ կէսն իշոյ, կէսն ցլոյ) (Եպիփ. բարոյ.։)

Ճիւաղ ցամաքային, կամ ջրային, եւ կամ երկակենցաղ. առաւել մտացածին՝ խառնակ կենդանի. որպէս Պարիկ իշուկ. այսինքն իշացուլ. յն. οἱνοκένταυρος onocentaurus. որ եւ Համբարու. եւ Ձիացուլ. յն. ἰπποκένταυρος hippocentaurus κένταυρος centaurus. փիրի, փիրիլէր, ճին, տէվ. (որ եւ դեւ)

ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿ ԾՈՎԱՅԻՆ. Որ առաւել ի ծով Պոնտոսի ասի երեւել, որպէս միջով չափ նման կնոջ, եւ ի միջոյ ի վայր ձկնաձեւ. յն. Σειρήν (որպէս թէ քարշօղ) Siren. cf. ՍԻՌԷՆ, եւ ԾՈՎԱՅԻՆՔ.


Յուռթի

adj.

abundant;
watered, irriguous;
fecund, fertile, fruitful, productive.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արգաւանդ, ջրարբի, բերրի» Ծն. ժգ. 10. «առատահոս» Նար. 170. Լծ. Նար. որից յուռթանալ «աճիլ յուռճանալ» Շնորհ. վիպ. գրուած է նաև ուռթանալ Անան. եկեղ. Փարպ. նոյն է դարձեալ ուրդ «լցեալ» Բառ. երեմ. էջ 258։

ՆՀԲ լծ. յորդ։ Հիւնք. լտ. hortus «պարտէզ» բառից։

NBHL (6)

Ետես զամենայն կողմանս Յորդանանու, զի ամենայն յուռթի էր ... իբրեւ զդրախտ Աստուծոյ. (Ծն. ՟Ժ՟Գ. 10։)

Երկիր յուռթի, եւ բուրաստան ծաղկաւէտ Քրիստոս ըստ մարմնոյ. (Քեր. քերթ.։)

Ոչ պարարտ երկիր ոք եւ յուռթի է, այլ ցամաք եւ ծարաւուտ եւ անապատ. (Նիւս. երգ.։)

ποτιζόμενος, κατάρρητος irrigatus, irriguus, potatus եւ fertilis. (լծ. Յորդ, իբր յորդաջուր) Ուռճացեալ ոռոգմամբ. ջրարբի. արգաւանդ. բերրի.

Քրտունքն յուռթի արեամբն զանգեալ փրկչին աշխարհի. (Նար. ՟Կ՟Զ։)

Յուռթին զյորդ եւ զթանձր հոսիլն ասէ (քրտանց՝) խառնեալ արեամբ. (Լծ. նար.։)


Յուռթիչ

s.

diviner, sorcerer, enchanter, magician, wizard.

· Calfa

NBHL (2)

Քուրձ զգեցաւ, ի վերայ մոխրոյ նստաւ, այլ դիւթ չա՛ծ, եւ ոչ յուռթիչս. (Ոսկ. կող. ՟Ը։)

ἑπῳδός incantator. Որ յուռթէ, դիւթիչ. հմայօղ. կախարդ.


Յուռթութիւն, ութեան

s.

enchantment.

· Calfa

NBHL (2)

Կախարդութիւն. հմայք. մոգութիւն.

Մոգութիւն է մակակոչութիւն բարեգործ (անուանեալ) դիւաց առ ի բարւոյ իմիք հաստատութիւն. (որպէս Ապողոնի տիւանացւոյ յուռթութիւնքն վասն բարւոյ եղեւ. Նոննոս.։)


Յուռմարիմ

vn.

to murmur against, to bear rancour, to owe a grudge.

· Calfa


Յուռմարութիւն, ութեան

s.

ill-will, malice, rancour.

· Calfa

NBHL (1)

Զնախանձ ի բա՛ց մերժեսցուք, զտրտմութիւն, եւ զյուռմարութիւն, եւ զառանց բարբառոյ աղաղակն հատցուք. (Ճ. ՟Գ. ըստ Ոսկ. մտթ. ՟Ա։)


Յուսադիր

adj.

inspiring hope, inspiriting, reviving hope or courage, encouraging, animating;
consoling.

· Calfa

NBHL (2)

Որ յուսադրէ. քաջալերօղ. մխիթարիչ.

Անյարմարագիր՝ անձին յուսադիր։ Քաջաժիր մշակք՝ յուսադիրք մեղուցելոց. (Նար. ՟Ծ՟Գ։ Ճ. ՟Ա.։)


Յուսադրութիւն, ութեան

s.

giving hope;
comforting;
hoping.

· Calfa

NBHL (4)

որ եւ ՅՈՒՍԱԴՐԱՆՔ. Յուսադրելն, իլն. քաջալերութիւն.

Յուսադրութիւն եւ քաջալերութիւն (մօր) առ որդիս։ Հաստատուն ի յուսադրութիւն հաւատոյ. (Սիսիան.։ Մաշտ.։)

Իբրեւ զվէմն յուսադրութեան ի տէրունի ոտսն դիմելոց։ Ըստ քոյինաշունչ գրոյն յուսադրութեան։ Յուսադրութիւն բարերարութեան ամէնողորմ քաղցրութեան։ Նովաւ ունի զապագայիցն յուսադրութիւն. (Նար. ՟Խ՟Ը. ՟Ձ՟Ը. ՟Ղ՟Ա. եւ Նար. մծբ.։)

Տո՛ւք մեծատանց ըզգուշութիւն, եւ աղքատաց յուսադրութիւն. (Շ. ոտ. Շ. հրեշտ.։)


Յուսալի

cf. Յուսական.

· Calfa


Յուսալիր

cf. Յուսալից.

· Calfa

NBHL (5)

ՅՈՒՍԱԼԻՐ ՅՈՒՍԱԼԻՑ. Լի կամ լցեալ յուսով, եւ ակնկալութեամբ.

Ունկնդիր լինել Աստուծոյ՝ պաղծառ եւ յուսալիր ունի զյանգումն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Որպէս վասն երկայնմտութեան համբերողացն, եւ յուսալից սպասելոցն գայցէ երեւել. (Ագաթ.։ եւ Բուզ. ՟Դ. 5։)

Համարձակութիւն առեալ յուսալից փութով՝ զիւրեանց մշակութիւնն ցուցանեն. (Կորիւն.։)

Հանգո՛ զնա յուսալից հաւատով. (Եփր. ծն.։)


Յուսալից

adj.

full of hope or confidence, hopeful.

· Calfa

NBHL (5)

ՅՈՒՍԱԼԻՐ ՅՈՒՍԱԼԻՑ. Լի կամ լցեալ յուսով, եւ ակնկալութեամբ.

Ունկնդիր լինել Աստուծոյ՝ պաղծառ եւ յուսալիր ունի զյանգումն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Որպէս վասն երկայնմտութեան համբերողացն, եւ յուսալից սպասելոցն գայցէ երեւել. (Ագաթ.։ եւ Բուզ. ՟Դ. 5։)

Համարձակութիւն առեալ յուսալից փութով՝ զիւրեանց մշակութիւնն ցուցանեն. (Կորիւն.։)

Հանգո՛ զնա յուսալից հաւատով. (Եփր. ծն.։)


Յուսակիր

adj.

bringing or bearing hope.

· Calfa

NBHL (2)

Լուսակիրն, յուսակիրն, Աստուածածինն Մարիամ. (Պրպմ. ՟Լ՟Զ։)

ἑλπιδοφόρος spem praeseferens. Կրօղ կամ բերօղ յինքեան զյոյս. յուսաբեր. յոյս եւ ապաւէն.


Յուսակցիմ, եցայ

vn.

to hope together, to mutually encourage with hope.

· Calfa

NBHL (2)

Միաբան յուսալ. մխիթարակից լինել. յուսադրել զմիմեանս.

Զուարճ եւ զուարթ խրախութեամբ յուսակցէին առ տիրական նախախնամող հոգաբարձութիւն շինութեան աշխարհիս. (Արծր. ՟Դ. 4։)


Յուսահատիմ, եցայ

vn.

"cf. Յուսահատ լինիմ."

· Calfa

NBHL (4)

Միանգամայն իսկ յուսահատեցան զնմանէն. (Իսիւք.։)

Եւ Յուսակտուր լինել. սրտաբեկիլ. վարանիլ. վհատիլ. լքանիլ. լուծանիլ. տխրիլ. ի սուգ նստիլ.

Մի՛ յուսահատիք տրտմութեամբ։ Մա՛յր խաչեցելոյն, զի՞ լաս յուսահատեալ. (Շար.։)

ἁπελπίζω, ἁθυμέομαι, ἁπογινώσκω despero, spe destituor, deficio. Հատանել զյոյս իւր, կամ հատանիլ ի յուսոյ. յուսահատ՝ յուսակորոյս՝ անյոյս լինել.


Յուսահատութիւն, ութեան

s.

despair, hopelessness;
despondency, faint-heartedness;
առ յուսահատութեան, through despair;
յուսահատութեամբ, desperately, past recovery, without hope;
ի — մատնել, to deprive of all hope, to deliver or abandon to despair.

· Calfa

NBHL (4)

Զանակնկալն բարի՝ չարիս ի յուսահատութեանն աւուր շնորհեսցես. (Նար. ՟Բ։)

Զայս ասէր Եղիփաս՝ ձգելով զՅովբ առ ի յուսահատութիւն։ Հասանէր յոյս բարեաց, որ հեռի առնէր զհարկաւոր զյուսահատութիւնսն. (Իսիւք.։)

Ոչ ոք ի նոցանէ ողբայր յուսահատութեամբ զանկեալսն ի սրոյ. (Եղիշ. ՟Է։)

ἁπόγνωσις, ἁνελπιστία, ἁθυμία desperatio. Յուսահատիլն. անյուսութիւն. եւ Լքումն. վհատութիւն.


Յուրիսեան կրաքարինք

sn.

Jurassic lime-stone.

· Calfa


Յստակաբանութիւն, ութեան

s.

purism.

· Calfa


Յստակամիտ, մտաց

adj.

singleminded, simple-hearted, sincere, ingenuous, candid.

· Calfa

NBHL (3)

Հարցանէր Շաւուղ խորամանկ ցՇմուէլ յստակամիտ։ Խոստացաւ յստակամիտ մտօք (այսինքն պարզմտութեամբ)։ Յստակամիտ մտօք առաքեցան (հրեշտակք խաղաղութեան) առ նոսա. (Եփր. թագ. եւ Եփր. մն.։)

Յստակամտաց հովիւ, ընդդիմացողաց դատաւոր. (Եփր. աւետար.։)

Ի յստակամիտ եւ յանզեխ զգաստութեան վարս հաստատուն պահելով. (Պիտ.։)


Definitions containing the research ի : 10000 results

Երկնահոյլ, հուլից

s.

celestial assembly;
cf. Երկնագումար.

· Calfa

NBHL (2)

Երկնահոյլ բանակք, կամ խմբաւորութիւն. (Անան. եկեղ.։ Մաշտ.։)

Երկնահուլիցն ճանապարհ առնելով՝ ի քեզ էջք եւ ելք առնէին. (Գանձ.։)


Երկնահոս

adj.

flowed or come from heaven, celestial.

· Calfa

NBHL (2)

Յերկնից հոսեալ.

Զհեղեղածուփ անդնդաձիգ սահմանացն երկնահոս զուգաճանապարհորդութեանն. (Արծր. ՟Դ. 11։)


Երկնաճեմ

adj.

that walks in heaven;
celestial.

· Calfa

NBHL (4)

(արմատն է ճեմել, եւ ճամուկ) Որ ինչ հայի ի ճեմարան կամ ի զարդս երկնից. երկնային.

Երկնաճեմ առագաստ. (Շար.։ Յհ. իմ. եկեղ.։)

Յորժամ մարմինն հոգիասցի, երկնաճեմ լիցի. (Վրդն. ծն.։)

Հասու եղեալ ամենայնի՝ գեր ի վերոյ երկնաճեմք երեւեցան. (Շիր.։)


Երկնաչափ

adj.

reaching heaven.

· Calfa

NBHL (2)

Երկնիւք չափ. երկնաբերձ.

Առաքինութիւն երկնաչափ. (Ոսկիփոր.։)


Երկնաչու

adj.

that goes, that leads to heaven, celestial.

· Calfa

NBHL (5)

Որ չուէ, կամ ընդ որ լինի չուեալ յերկինս.

Յամենայն ժամու զմեզ երկնաչու ճանապարհին յարգարեսցո՛ւք. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Աստեղք զերկնաչուսն՝ առաքինութեամբ պայծառս նշանակէ. (Վրդն. ծն.։)

Մերթ՝ որպէս Օդապարիկ.

Ի կռոնէ կարկատեալ այծահեծուկն այն եւ երկնաչուն։ Ընդ ինքեան առեալ զքաջավազիկն երկնաչու. (Մագ. ՟Լ. ՟Լ՟Դ։)


Երկնառատ

adj.

that flows, that falls from heaven abundantly.

· Calfa

NBHL (3)

Յերկնից առատացեալ. յորդեալ ընդ երկինս.

Տեսեալ զայսպիսի երկնառատ պարգեւս առ նա եղեալ. (Կաղանկտ.։)

Քրիստոսաձիր երկնառատ ճառագայթիւք տապանայր ծովն. (Շար.։)


Երկնառաք

adj.

sent from heaven.

· Calfa

NBHL (3)

Յերկնից առաքեալ.

Ջանային ապրեցուցանել զնոսա յերկնառաք բարկութենէն. (Ոսկ. ես.։)

Երկնառաք հրով. (Վրդն.։ եւ Միխ. աս.։)


Երկնաստեղծ

adj.

that has created heaven.

· Calfa

NBHL (1)

Ստեղծօղ երկնից.


Երկնավտակ

cf. Երկնահոս.

· Calfa

NBHL (1)

Յերկնից վտակօրէն հոսեալ. ի բարձանց գետահետեալ. (եթէ չիցէ գրելի Կրկնավտակ)


Երկնացոյց տախտակք

s.

astronomical chart.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ ցուցանէ զերկինս կամ զչափ շարժման երկնից.

Արուեստիւ երկնացոյց ունէր նոյ ի տապանին, եւ այնու իմանայր զտիւն եւ զգիշերն. (Լծ. փիլ.։)


Երկնաւոր, աց

adj.

celestial, divine;
հայրն մեր —, our heavenly father.

· Calfa

NBHL (5)

οὑράνιος, ἑπουράνιος caelestis Երկնային. որ, կամ որ ինչ յերկինս է. եւ Սեպհական երկնից. աստուածային. հոգեւոր. իմանալի, անապական, գերահրաշ.

Հայրն ձեր երկնաւոր։ Բազմութիւն զօրաց երկնաւորաց։ Որպէս երկնաւորն, նոյնպէս եւ երկնաւորք։ Երկնաւոր տեսիլ, կոչումն, պարգեւ, եւ այլն։ Վկայեն մեզ երկինք երկնաւորօքն. (Եղիշ. ՟Գ։)

Երկնաւոր յուսոյն, կամ վայելից, խորհրդոյն, փրկութեան. (եւ այլն. Փարպ.։)

Գրեցի ձեզ բանս աստուածային լի իմաստութեամբ երկնաւորաւ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)

Թէպէտեւ յերկրէ էր մարմինն, այլ ընդ երկնաւորին միաւորեալ՝ կոչեցաւ երկնաւոր. (Աթան. ի Ճ. ՟Գ.։ եւ Սեբեր. ՟Գ. յորմէ եւ Շար.։)


Երկնեմ, եցի

va.

to be in labour, to bring forth a child;
to suffer;
to be pained or grieved;
to think, to contemplate, to ponder over;
to elaborate.

· Calfa

NBHL (18)

ԵՐԿՆԵԼ. ὡδίνω, μηχανάομαι, πειράομαι molior, niteor Խորհել եւ նիւթել ինչ. մեքենայել. հնարել.

Որթ երկնել ի հրոյն. (Ճ. ՟Գ.։)

Ընդէ՞ր երկնեցեր զիս։ Եւ ի սառա, որ երկնեացն զմեզ։ Ոչ երկնեցի, եւ ոչ ծնայ։ Որպէս որ երկնիցէն մերձ ի ծնանել. (Ես. ՟Խ՟Ե. ՟Ծ՟Ա. եւ ՟Ի՟Գ. ՟Ի՟Զ. եւ այլն։)

Որդեա՛կք իմ, զորս դարձեալ վերստին երկնեմ. (Գաղ. ՟Դ. 19։)

ԵՐԿՆԵԼ. Ցաւագնիլ. վշտանալ. հեծել. եւ Սպասել կարօտանօք.

Ամենայն արարածք հեծեն եւ երկնեն մինչեւ ցայժմ. (Հռ. ՟Ը. 22։)

Տրտմեսցին, եւ երկնեսցեն հառաչմամբ. (Վրք. հց. ՟Բ։)

Վշտագին երկնեմ, զի ոչ ամենեքեան զայսպիսի այր գիտեն. (Ոսկ. հռ.։)

Երկնէին եւ այսմ, գիտել զօր գալստեան նորա. (Երզն. մտթ.։)

Առաւել երկնեսցի ծարաւ իմ, եւ առաւել վարձս առից յաստուծոյ». իմա՛, սաստկասցի տ վշտագնել զիս. (Վրք. հց. ՟Ե։)

Երկնեաց զանօրէնութիւն. (Սղ. ՟Է. 15։)

Յամենայն ժամ երկնէին զմահաբեր չարիսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)

Ի վերայ մեր զմերտն երկնելով. (Նիւս. թէոդոր.։)

Բայց կարծեմ զայլ ինչ երկնել մտաց ձերոց այսպէս կեղծաւորելովդ. (Յհ. իմ. երեւ.։)

Զօրհանապազ երկնեցաք եւ երկնեմք առ միմեանս զչարութիւն. (Լմբ. ատ.։)

Կամ Առթել, յառաջ բերել ինչ ճգամբք.

Կրկին ինձ երկնէ մարտից յարուցմունս։ Պաղատանս բազմադիմիս ընդ իմս երկնեսցի։ Եւ ոչ արեան արտասուս երկնեաց. (Նար. ՟Ա. ՟Գ. ՟Ի՟Թ։)

եւ չ. ὡδίνω parturio, in partu doleo Երկամբք ծնանել, եւ կրել զցաւ ի ծնանելն. տղաբերքի ցաւ քաշել.


Երկնուղէշ

adj.

having branches very high or reaching to heaven.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զուղէշ երկնաբերձ կամ երկնային.

Եւ ծառ երկնուղէշ անթարշամ խնծորին. (Նար. կուս.։)


Երկնուստ, յերկնուստ

adv.

from heaven, from on high.

· Calfa

NBHL (6)

ԵՐԿՆՈՒՍՏ ՅԵՐԿՆՈՒՍՏ, Ի ՅԵՐԿՆՈՒՍՏ. οὑρανόθεν, ἑκ οὑρανοῦ caelitus, e caelo, e caelis Յերկնից. երկնքէն.

Երկնուստ էր հասեալ վտանգն, եւ աստուածառաք էր բարկութիւնն. (Արծր. ՟Դ. 8։)

Ի վերուստ յերկնուստ. (Եղիշ. ՟Բ։)

Յաղագս յերկնուստ իջանելոյ. (Մամբր.։)

Ի յերկնուստ հայեցող ի վերայ նորա. (Ոսկ. համբ.։)

Զառ ի յերկնուստ ընծայեալ զդեղդ կենաց։ Հոսեալ ի յերկնուստ. (Նար. ՟Ծ՟Գ։)


Երկնչոտ

cf. Երկչոտ.

· Calfa

NBHL (4)

Փոխանակ զանձինս աներկիւղս ունելոյ՝ զնա եւս երկնչոտ ուսուցանէին. (Մամբր.։)

Զարին երկնչոտ ցուցանէ։ Վա՛յ սրտի երկնչոտի եւ ծանրաշարժի. (Բրս. արբեց. եւ Բրս. ապաշխ.։)

Վշտակիր եւ երկնչոտ մարմնովս չարչարակից եղեն քրիստոսի. (Լծ. կոչ.։)

Միթէ վա՞տ իցեմք եւ երկնչոտ. (Հ=Յ. ապր. ՟Թ.։)


Երկնօրէն

adv.

like heaven.

· Calfa


Երկոտասանամեայ

adj.

cf. Երկոտասանամեան.

· Calfa

NBHL (4)

ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՅ եւ ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՆ. δωδεκαετής duodecim annorum Երկոտասան ամաց՝ հասակի, կամ միջոցի. տասուերկու տարուան՝ տարեկան.

Կին մի տեռատես երկոտասանամեայ». այսինքն ի ՟Ժ՟Բ ամաց հետէ. (Մտթ. ՟Թ. 20։)

Ընդ երկոտասանամեայ չարեօք չարչարեալ վշտագին կնոջն տանջեցելոյ. (Նար. ՟Ժ՟Ը։)

Յերկոտասանամենից եւ ի վեր. (՟Ա. Եզր. ՟Ե. 41։ եւ Բուզ.։)


Երկոտասանամեան, մենից

adj.

of twelve years, twelve years old.

· Calfa

NBHL (5)

ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՅ եւ ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՆ. δωδεκαετής duodecim annorum Երկոտասան ամաց՝ հասակի, կամ միջոցի. տասուերկու տարուան՝ տարեկան.

Կին մի տեռատես երկոտասանամեայ». այսինքն ի ՟Ժ՟Բ ամաց հետէ. (Մտթ. ՟Թ. 20։)

Ընդ երկոտասանամեայ չարեօք չարչարեալ վշտագին կնոջն տանջեցելոյ. (Նար. ՟Ժ՟Ը։)

Յերկոտասանամենից եւ ի վեր. (՟Ա. Եզր. ՟Ե. 41։ եւ Բուզ.։)

Առ երկոտասանամենիւք ուրեմն սկսանի շարժիլ յարբունս հասակին. (Անյաղթ հց. իմ.։)


Երկոտասաներորդ, աց

adj.

twelfth.

· Calfa

NBHL (2)

δωδέκατος duodecimus Վերջինն երկոտասան թուոյ. տասուերկուերորդ.

Յաւուրն, կամ յամսեանն, կամ յամին երկոտասաներորդի. (Թուոց. ՟Ե. 78։ ՟Դ. Թագ. ՟Ը. 25։ ՟Ի՟Ե. 27։)


Երկոտասանեքեան

adj.

all the twelve.

· Calfa

NBHL (3)

ԵՐԿՈՏԱՍԱՆԵՔԵԱՆ ԵՐԿՈՏԱՍԱՆԵՔԻՆ. Իւրաքանչիւրն յերկոտասանից. տասուերկուքնալ.

Ազգացն երկոտասանեցունց (կամ երկոտասանից). (Ել. ՟Լ՟Թ. 14։)

Այս երկոտասանեսին աստուածք են. (Ճ. ՟Ժ.։)


Երկուանամ, ացայ

vn.

cf. Յերկուանամ.

· Calfa

NBHL (3)

Զերկուանալիդ եդ՝ գուցէ. (Մխ. երեմ.։)

Մերթ Բաժանիլ.

Երկուացեալ ի մարմնոյ». այսինքն ելեալ. (Ճ. ՟Գ.։)


Երկուորական, ի, աց

adj.

dual;
double.

· Calfa

NBHL (4)

Որ ոչ զարուն մեկնէ, եւ ոչ զէգ, եւ ո՛չ զերկուորականն ... եւ որք թարգմանեցինն՝ փոխանակ երկուորականին զբազմաբարն ասացին. (Կիւրղ. թագ.։)

Չունիմք երկուորական անուն յատուկ, այլ յոքնականաւն կոչեմք։ Երկուորական խօսս ոչ ունելով ի բառս մեր. (Վրդն. սղ. եւ Վրդն. օրին.։)

Մերթ որպէս Կրկին. կրկնեալ.

Երկուորական մաշկից. (Մագ. ՟Լ՟Գ։)


Երկուորեակ, եկաց

adj. s.

that brings forth, that has twins;
couple, pair;
twin;
—ք, testicles.

· Calfa

NBHL (11)

Եւ երկուորեակք բազում անգամ դէպ եղեւ զի ծնան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Նմանութեամբ ասի.

Կաշառեալք ի չարէն երկուորեակ ամբարհաւաճութեամբ, եւ ի սնոտի կարծեաց խաբեալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

ԵՐԿՈՒՈՐԵԱԿ. իբր Կրկնակ. կրկին. զոյգ. եւ Ամոլք. ջուխտ.

Երկուորեակ բարի միաբանութեամբ օգտակարութեան հաստատի. (Փիլ. նխ. ՟բ.։)

Երկուորեակ աչքն երկնից՝ արեգակն եւ լուսին. (Տօնակ.։)

Երկուորեակ աչօք արեգակամբ եւ լուսնիւ. (Վրդն. ծն.։)

Եւ ո՛չ երկուորեակք լծոցն ի ճահ ճեմեսցին առանց եղողի. (Նար. ՟Ծ՟Դ։)

Եւ Երկուորիք. ամորձիք.

Զերկուորեակս, զոտսն, զծունկսն ջախջախեցին. (Հ=Յ. յունիս. ՟Գ.։)

Կապեցին զնա յերկուորեակս վայրի ձիոյ. (անդ. Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Գ.։)


Երկուցանեմ, ուցի

va.

cf. Երկեցուցանեմ.

· Calfa

NBHL (5)

Երկուցեր փոքր այս խթանաւ զապարասանին զվիթխարութիւն. (Նար. ՟Ղ՟Բ։)

Աստ եւ անդ երկուցանէ զանիրաւս. (Լմբ. իմ.։)

Այժմ խորտակի գաւազանն՝ որ երկուցանէ զձեզ. (Լմբ. նաւում.։)

Միայն բանիւք երկուցանես. (Հ=Յ. մարտ. ՟Ա.։)

Ե՛կ երկուսուք զնա . . . մի՛ երկուսցուք զդա. (Վրք. հց. ՟Ժ՟Գ.) ձ. (տպ. երկեցուսցուք)։


Երկոքեան

adj. s. both.

· Calfa

NBHL (6)

ԵՐԿՈՔԵԱՆ ԵՐԿՈՔԻՆ. δύο, ἁμφότερος duo, ambo, uterque Երկու անձինք կամ իրք միանգամայն. երկաքանչիւր. երկուքնալ

Եւ էին երկոքեան մերկ։ Բացան աչք երկոցունց։ Եդին ի վերայ թիկանց երկոցուն։ Երկոքին դստերք նորա ընդ նմա.եւ այլն։

Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր». այսինքն երկու դստերօքս. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ը. 21։)

Երկոքեան կողմանքն։ Յերկոցունց կողմանց։ Ի վերայ ձեր երկոցուն։ Առ երկոքեան կողմանսն արդարութեամբ կեցեալ են. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Երկոքին թեւովքն զերեսացն տեսութիւնն ծածկեն. երկուքն զոտս, եւ երկուքն ի բարձունս թռչին մեծս. (Պիսիդ.։)

Որ երկոքումբք ընտրելովք. (Շար.։) (Գրիչք գրեն նաեւ Երկոքումք, Երկոքումբ։)


Երկչոտ, աց

adj.

timid, fearful, pusill-animous, cowardly.

· Calfa

NBHL (5)

δειλός timidus որ եւ ԵՐԿՆՉՈՏ. Որ դիւրաւ եւ ստէպ երկնչի. վատասիրտ. անարի. վախկոտ

Երկչոտին առանձին իմն չարութիւն ինքեամբ վկայէ դատապարտեալ. (Իմ. ՟Ժ՟Է. 10։)

Ռոբովամ էր մանուկ, եւ երկչոտ սրտիւ. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 7։)

Երկչոտ՝ եղջերու եւ նապաստակ են. (Փիլ. լիւս.։)

Զփանաքիս եւ զերկչոտսն. (Պիտ.։)


Երկպառակ

adj.

divided, discordant.

· Calfa

NBHL (4)

Իբր Յերկուս պառակս կամ ի դասս բաժանեալ, անմիաբան. հակառակ.

Զիա՞րդ համահարք՝ միոյ մօր որդիք՝ երկպառակք լիցին. (Եղիշ. ՟Ը։)

Սխալ եւ երկպառակ է գարւոյն կերակուր». իբր ոչ այնչափ զանգելի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գիտութիւն չարի եւ բարւոյ խառնակ է եւ երկպառակն. (Վրդն. ծն.։)


Երկպառակեմ, եցի

va.

to divide, to disunite, to set at variance.

· Calfa

NBHL (1)

Քակեալ երկպառակեաց (ա՛յլ ձ. երկպառակտեաց) զգունդն հայոց. (Եղիշ. ՟Դ։)


Երկպառակտեմ, եցի

va.

cf. Երկպառակեմ.

· Calfa

NBHL (1)

Մի՛ երկպառակտեր եւ ճեղքեր զեկեղեցի. (Ոսկ. հռ.։)


Երկստուերեան

cf. Երկստուեր.

· Calfa

NBHL (2)

ἁμφίσκιος undique umbram habens Ունօղ զկրկին ստուերս.

Ստուերքն յերկուց կողմանցն երեւին, եւ այնպէս անուանեն զաւուրս, երկստուերեան աւուրք. (Վեցօր. ՟Զ։)


Երկվերարկու

adj.

that has two cloaks.

· Calfa

NBHL (1)

Որ ունի զկրկին վերարկու կամ զծածկոյթ.


Երկրաբուղխ

adj.

that is produced, that springs from the earth.

· Calfa

NBHL (2)

Զոր եւ ոռոգանել ասէ երկրաբուղխ աղբերն չորիւք բաժանմամբք գետահետեւեալ. (Տօնակ.։)

Ամենայն վարք աշխարհի կենաց՝ նման են վարուց մշակութեան երկրաբուղխ արմտեաց։ Իշխել ի վերայ ամենայն երկրաբուղխ երկրածին ստացուածոց. (Ագաթ.։)


Երկրագնաց, ից

adj.

that walks on the earth.

· Calfa

NBHL (2)

πεζός pedes, pedestris Որ գնայ քայլէ ի վերայ երկրի. հետեւակ.

Ընդէ՞ր յերկինս թռչիս երկրագնացդ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Երկրագործ, աց

adj. s. agriculturist;
planter, husbandman, labourer.

· Calfa

NBHL (12)

γεωργής, γεωπόνος agricola ἁροτήρ arator եւ այլն. Որ գործէ զերկիր. հողագործ. արդիւնարար. հերկագործ՝ մարդ, կամ եզն. երկիր բանօղ, վարօղ.

Իբր Երկրագործական, աշխատողական ի վերայ երկրի.

Երկրագործ մարդկանդ երկաթն է կենաց պատճառ. (Եղիշ. յես.։)

Հարց. Ո՞վ է մակացող առ երկրաւ բաշխել զսերմանիս. Երկրագործն. (Պղատ. մինովս.։)

Երկրագործ եզն ակօս պատառելով ի ժամանակի սերմանահանութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի վերայ երկրագործացն որ գործէինն. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 26։)

Որպէս իմաստուն երկրագործք. (Վրք. ածաբ.։)

Եհաս ժամանակ իմաստուն երկրագործացդ յատելոյ զայգի եկեղեցւոյ. (Լմբ. ատ.։)

Մարդկային կեանք առաջին է յորովայնի մօրն ... եւ երկրորդ կեանք երկրագործ, որ յաշխարհիս քաղաքավարի ... իսկ երրորդ՝ կենդանեաց աշխարհն. (Յճխ. ՟Ժ՟Բ։)

Եւ Յերկրէ գործեալ, ի հողոյ եղեալ.

Որ յանապատին պատրաստէր քեզ սեղան երկրագործ. (Ճ. ՟Բ.։)

Զընդհանուր երկրագործացն ազգս». այսինքն հողածնելոց. (Պիտ.։)


Երկրագործեմ, եցի

va.

to till, to cultivate, to plough.

· Calfa

NBHL (6)

γεωργέω Գործել զերկիր. մշակել.

Ումեմն շինելով ինչ՝ մանկական շինուածովքն խաղալ պարտ է, եւ ումեմն երկրագործելով. (Պղատ. օրին. ՟Ա։)

Մի՛ կարծել՝ թէ աստուած երկրագործէ, եւ տնկէ դրախտ. (Փիլ. այլաբ.։)

Զանդաստանս իւրեանց թողուն, եւ զօտարսն երկագործեն. (Ոսկիփոր.։)

Թզենի երկրագործեալ. (Բրս. արբեց.։)

Երկրագործեալ անձն։ Որ երկրագործէ զբնութիւնս մեր. (եւ այլն. Նիւս. երգ.։)


Երկրածեալ

adj.

cf. Երկրածին.

· Calfa


Երկրածուփ

adj.

that torments, or agitates the world;
tormented or agitated on the earth.

· Calfa

NBHL (2)

Որ յերկրի ծփի, կամ ծփէ զերկիր.

Իբրեւ ի գաւիթ գրկաց մի նաւի՝ զերկրածուփ ալիս կոխողի. (Նար. առաք.։)


Երկրակալ, ի, աց

s. adj. cf. Աշխարհակալ.

· Calfa

NBHL (3)

Աշխարհակալ. տէր երկրի.

Զայրն արդար (զնոյ) աշխարհի հայր երկրակալ յաւիտենագիր ուխտիւն կացուցեալ. (Ագաթ.։)

Ի թուոյ թագազնից ... ի տոհմէ տիրողաց. ... յերկրակալ զաւակաց. (Նար. խչ.։)


Երկրական, ի, աց

adj.

terrestrial.

· Calfa

NBHL (6)

γήϊος, γήϊνος, γαιώδης terrenus, terreus Երկրային. երկրաւոր. հողեղէն. աշխարհական.

Երկրական զբօսանք, կամ զբազմունք, կապանք, շահք, անդամք. (Յհ. իմ. ատ.։ Ճ. ՟Գ.։ Նեղոս.։ Սարգ.։ Գանձ.։)

Ո՞ եհան զայնպիսի երկրական անուանս զգիշակերս եւ զխոտակերս յերկինս». որպէս խոյ, ցուլ, առիւծ. եւ այլն. (Եզնիկ.։)

Ընդ սմա զանգեալք են երկրականք եւ մարմնայինք. (Նիւս. երգ.։)

Մարմինս երկրական է. այլ թէ կամիս, երկնաւոր լինի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Եւ ամենայն սրբոց երկրական, որք յերկնային զօրսն խառնեցան. (Գանձ.։)


Երկրակեաց

adj.

that treads, walks on the earth, terrestrial, worldly.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ է ըստ կենաց երկրի. երկրաւոր.

Վարուց երկրակեաց կենացս ես ինչ ոչ ցանկացայ։ Յետ վարուց երկրակեացս կենաց (զենովք փոխեցեր). (Ագաթ.։)


Երկրակոխ

adj.

that treads, walks on earth;
terrestrial.

· Calfa

NBHL (6)

Որ կոխէ ի վերայ երկրի. երկրածին. հողեղէն.

Երկրակոխ բնութիւն, կամ մարդիկ. (Ճ. ՟Թ.։ Տօնակ.։)

Երկրակոխ հիւթաւորն. (Նար. մծբ.։)

Երկրակոխաց ի զրպարտութենէս ապրեցուսցեն. (Ագաթ.։)

Ձիոց երկուց ... զորս ոչ երկրակոխս, այլ օդագնացս համարէին. (Խոր. ՟Բ. 59. կամ 62։)

Քառանիւթ երկրակոխ նիւթական մարմին. (Սարկ. տոմար.։)


Երկրակործան

cf. Աշխարհաւեր.

· Calfa

NBHL (2)

Կործանօղ զերկիր. աշխարհաւեր.

Ցամաքեցուցանել զշիղջս ջրակորոյս բազմակոհակս եւ երկրակործան իմոցս պարտեաց. (Նար. ՟Ժ՟Ե։)


Երկրամերձ

s. ast. perigeum, perigee.

· Calfa

NBHL (3)

Մերձեալ հպեալ կցեալ յերկիր, այսինքն ի գետին. երկրամած.

Երկրամերձ դիմօք ոք առաջի աստուծոյ անկանի. (Խոսր.։)

Երկրպագութիւն երկրամերձ դիմօք. (Վրդն. լուս.։ եւ Նչ. խնդ.։)


Երկրանախանձ

cf. Գետնանախանձ.

· Calfa

NBHL (1)

Զայս՝ որ մեծ իմն թուի անհաւատից երկրանախանձ ոգւոց, եթող ի բաց։ Բազումք դեռ տխմար էին եւ երկրանախանձ եւ գետնաքարշք. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)


Երկրաշարժ

cf. Գետնաշարժ.

· Calfa

NBHL (2)

Շարժիչ կամ սասանիչ երկրի.

Գուցէ զնորա ստորերկրայս պատառեսցէ պիսիդոն երկրաշարժ. (Նոննոս.։)


Երկրաչափ, ից, աց

s.

geometrician

· Calfa

NBHL (7)

γεωμέτρης geometra, terrae vel agri mensor Որ գիտէ չափել զերկիր, զգետին, զգաւառս.

Որ առ երկրաչափսն տեսանին ձեւք. (Փիլ. լին.։)

Որպէս մարմին տկարին է նիւթ բժշկի, սոյնպէս երկրաչափին է նիւթ երկիրս. (Երզն. քեր.։)

Երկրաչափն առնու, եթէ նշան է, որոյ մասն ոչինչ է. (Սահմ. ՟Է։)

Չիք ի նոսա երկրաչափք, եթէ բաժանեսցեն տացեն զսահմանս իւրաքանչիւր. (Վեցօր. ՟Է։)

Ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ. (Զքր. ՟Բ. 1։)

Զգիւտս երկրաչափ ճարտարութեան. (Վեցօր. ՟Ը։)


Երկրաչափական, ի, աց

adj.

geometrical;
—ն, geometry.

· Calfa

NBHL (10)

γεωμετρικός, γεωμέτριος geometricus Որ ինչ ա՛նկ է երկրաչափից եւ երկրաչափութեան.

Ասէ յաղագս ձեւոցն երկրաչափականաց, վասն զի զբնութիւն գոյութեանն ոչ գիտէ. (Եփր. աւետար.։)

Երկրաչափական արդեօք շարագրութիւնքն օրէ՞նք են. այո՛. (Պղատ. մինովս.։)

Ոչ հեռի յերկրաչափական գծիցն. (Ճ. ՟Ա.։)

Երկրաչափական համեմատութիւն. (Փիլ. լին.։ եւ Անյաղթ պերիարմ.։)

Ցուցաւ այժմ, թէպէտեւ ոչ կամիցին, երկրաչափական՝ որպէս ասեն՝ հարկաւորութեամբ եւ ցուցիւք. (Առ որս. ՟Թ։)

Երկրաչափական արուեստ, կամ իմացուած. (Վրդն. ել.։ Կիւրղ. գանձ.։)

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆՆ գ. cf. Երկրաչափութիւն.

Զերկրաչափականն զեւկլիդոսին սկսայ թարգմանել. (Մագ. ՟Խ՟Է։)

Բաղկանայ երկրաչափականն յանշարժ շարունակ քանակէ։ Զերկրաչափականն եգիպտացիք գտին ի հարկէ. (Սահմ. ՟Ժ՟Է։)


Երկրապատեան վերարկու

s.

sepulchre, tomb.

· Calfa

NBHL (1)

ԵՐԿՐԱՊԱՏԵԱՆ կամ ԵՐԿՐՊԱՏԵԱՆ. Որոյ պատեանն է երկիր կամ հող. ուստի գերեզմանն կոչի.


Երկրապարար

adj.

manuring, fertilizing.

· Calfa

NBHL (2)

Որ պարարէ զերկիր. պարարտացուցիչ հողոյ.

Քաղցր անձրեւն շահեկան՝ բուսուցիչն երկրապարար. (Ագաթ.։)


Երկրապարփակ

adj.

that surrounds the earth (sea).

· Calfa

NBHL (2)

Պարփակօղ զերկիր, այսինքն զցամաք. մակդիր ծովու.

Երկրապարփակ տիեզերապատ պտուտակացն պիսիդոնի. (Նար. խչ.։)