s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

s. adj.

Ճիւաղ ցամաքային, կամ ջրային, եւ կամ երկակենցաղ. առաւել մտացածին՝ խառնակ կենդանի. որպէս Պարիկ իշուկ. այսինքն իշացուլ. յն. οἱνοκένταυρος onocentaurus. որ եւ Համբարու. եւ Ձիացուլ. յն. ἰπποκένταυρος hippocentaurus κένταυρος centaurus. փիրի, փիրիլէր, ճին, տէվ. (որ եւ դեւ)

Անդ հանգիցեն համբարուք, եւ անդ դեւք կաքաւեսցեն, եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա։ Պատահեսցեն դեւք յուշկապարկաց. (Ես. ՟Ժ՟Գ. 22։ ՟Լ՟Դ. 11. 14։)

Զլապիթեայց եւ զուշկապարկացն կռիւս. (Պտմ. աղեքս. յորմէ եւ Խոր. ՟Բ. 60։)

Յուշկապարկաց, կամ համբարուաց, կամ պարկաց։ Զոմն յուշկապարիկ, զոմն պարիկ, զոմն համբարու կոչիցեն։ Նոյնպէս եւ գրոց ըստ մարդկան կարծեացն եկեալ, յուշկապարկաց ասեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշացուլս ասէ։ Անուանք առանց անձանց են յուշկապարկաց եւ իշացլուց, իբրեւ զծովացուլն, եւ զպայն, եւ զառլեզն, զոր արալէզն կոչեն. (Եզնիկ.։)

Համբարուք կամ յուշկապարիկ ոչ եթէ անձն ինչ ունիցին, այլ ի մարդկան սովորութենէ առնուն գիրք. (Ոսկ. ես.։)

Երեւեալ ի Կարմիր ծովէ՝ զնոյնօրինակ մարդկան ե՛ւ ձկան կերպարանս ունել՝ չորից յուշկապարիկ գազանաց։ Որ զձիացլուց յուշկապարիկ կերպարանս ունիցին։ Եւ ձկունս յուշկապարիկս (որպէս թէ վիշապակ պարիկ. վիշապ ձուկն)։ Արգիական նաւելաստացիցն, եւ յուշկապարկացն, ուր Հերակղէս զնահատակութիւնսն գործէր. (Եւս. քր. ՟Ա։)

Սա երբեմն յուշկապարկի միում սաստեաց, որ ելանէր եւ ապականէր զանդաստանս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿ ԾՈՎԱՅԻՆ. Որ առաւել ի ծով Պոնտոսի ասի երեւել, որպէս միջով չափ նման կնոջ, եւ ի միջոյ ի վայր ձկնաձեւ. յն. Σειρήν (որպէս թէ քարշօղ) Siren. cf. ՍԻՌԷՆ, եւ ԾՈՎԱՅԻՆՔ.

Բարոյախօսն ասէ վասն յուշկապարկաց, թէ մահաբերք են, եւ ի ծովու են. եւ երգեն երգս քաղցրաձայնս. եւ կերպարանք նոցա մինչ ի պորտն՝ կին մարդոյ է, եւ միւսն թռչնոյ է. նոյնպէս եւ իշացուլն՝ մի կողմն արու մարդոյ, եւ վայր կողմն իշոյ. (կամ կէսն իշոյ, կէսն ցլոյ) (Եպիփ. բարոյ.։)

• , ի-ա հլ. «առասպելական մի էակ» Ես. Ժգ. 22, լդ. 11, 14. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. Ա. 7, 13, 22. Պտմ. աղէքս. = Խոր. բ. 60. Վրք. հց. էլ. արիստ. 22. Վահր. երրդ. 165. յուշկապարիկ ծովային «Սիրէնա, յն. žειρὴν» Եպիփ. բարոյ.-ածականաձև գործածուած գտնում եմ մի անգամ Ոսկ. եբր. 34 (տպ. Վիէննա 1855, էջ 14) «ան-հեդեդ յուշկապարիկ գազանացն» (ծովային հրէշների համար ասուած)։ Ս. Գրքի թարգ-մանութեան մէջ մեր բառի դէմ գտնում ենք յն. ὄνοϰένταυρος «իշակենտաւրոս», որի հա-մար էլ Եզնիկ ասում է. «Յուշկապարկաց ա-սեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշա-ռուլս ասէ»։ Բառս գրուած է նաև վշկապարի ևամ վշկապարիք (սեռ. -եաց) «Կատաղիք Դժոխոց» Ոսկ. տիտ. 329 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ)։

• = Իրանական փոխառութիւն է, որ բար-դուած է յուշկ և պարիկ բառերից. վերջինը պհլ. parīk հոմանիշից է, իսկ առաջինի հետ հմմտ. պրս. vušk «էշ», որին շատ համա-պատասխան է գալիս վշկապարիկ(ք) ձևը սրանով յոտկապարիկ՝ յունարէնին համա-ձայն՝ դառնում է «իշապարիկ»։-Հիւբշ. 199։

• ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։