Definitions containing the research դար : 4776 results

Դալապր

s.

sabre, sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։


Դալուկն, լկան

s.

jaundice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է դալ ար-մատից՝ -ուկն մասնիկով (հմմտ. արմուկն) և դալ-ար բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.


Դակու, աց

s.

adze, axe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։


Դահ

adj.

hard, old, ancient.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև դախ) «հնանալով և կամ շատ մեծանալով կարծրացած, ղարթ» Վստկ. 43, 51, 200, «պառաւ, որ այլ ևժ ծնունռից դադարել է» Անսիզք 21, որից դա-հական «հին, հնադոյն, երիցագոյն» Ոսկիփ.. դահանալ Վստկ. 51, դահութիւն Վստկ.։


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag. Urgesch. 600։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Երեմեան, Բազմ. 1899, էջ 200։


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի. ՆՀԲ դնում է ի-ա հլ. բայց այս բանը -կան մասնիկի պատճառաւ է. ապա թէ ոչ՝ վկայութեանց մէջ ունինք մի-այն սեռ. -ի. յետնաբար ի հլ.) «դրամի ա-նուն է» (դրուած է զանազան յունարէն դրամ-ների դէմ. ինչ. δραχμή, χρυσοῦς, δηναριον, νόμισμα) ՍԳր. (արևմտեան գրականում այժմ= տաճկական ղրուշի, որ է 20 սան-տիմ=8 կոպէկ). որից դահեկանահատ «դրա-մանենգ» Մխ. դտ.։ Հնագոյն ձևը թւում է *դարհեկան, իմա՛ դարեհական, ինչպէս՝ ու-նի Պտմ. աղէքս. 114՝ ըստ լաւագոյն ձեռա-գրի, մինչդեռ միւսներն ունին դահեկան։

= Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 417 յն. τύμβος «դամբան» բառից առնուած. Patrubány, SA, 2, 266 յն. შάνατος «մահ», սանս. dhvāmta, լտ, tenebrae, հբգ. dèmar «մութ» բառերի հետ։ Սան-տաւճ. Բազմ. 1904, 499 նոյն է դնում հյ. տապան բառի հետ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 42-43, որ ընդունում է Boisacq, 334, բայց կասկածով է վերաբերւում Meil-let, MSL, 16, 218, առարկելով թէ դամբան և դամբարան ոսկեդարից վկա-յուած չեն և յունարէն բառերին համա-պատասխան ուրիշ հնդևրոպական ձևեր չկան այլ լեզուների մէջ։ Մառ, ЗВО, 20 64-66 (=ՀԱ, 1911, 751) դամբա-րան բառը մեկնելով «ոսկորների տեղ», դամբ «ոսկոր» դնում է փոխառեալ ասոր. [syriac word] tammā «ոսկոր» բառից. դամբարան կազմուած է ասոր. [syriac word] bīt tammā «ոսկորների տուն, գերեզման» բառի կաղապարով. (բայց


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,


Դանդանաւանդ, աց, ից

s.

bit, curb;
bridle;
gag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. დანდალი դանդալի «սանձ» Դ. թագ. ժթ. 28.-Ս.Գրքի թարգմանութեան ժամանակ վրացի թարգմանիչը հայերէն բնագրում գտնելով դանդանաւանդ բառը, տառադարձութեամբ պահել է, որ յետոյ ա-ղաւաղուելով՝ ստացել է այս ձևը (տե՛ս Մառ. ЗВО, 13, 19)։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն


Դաշոյն, շունի

s.

sabre, cutlass;
hanger, poniard.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«եոեսայրի կարճ սուր» Յուդթ. ժգ. 8. ժզ. 11. գրուած դարշոյն Եփր. դտ. 345, որից դարշունակալ «սուսերաւոր» Մծբ. 385։ Արդի գրականի մէջ գործածական է մի-այն առաջին ձևը, որից դաշունահար։

ՆՀԲ աբս. dašna «դաչոյն»։ Böttich. Arica 75, 219 daç արմատից։ Lag. Proph. chald. 51, 6 հանոմ է զնդ. dašina «աջ» բառից, իբր թէ «աջ կող-մից կախելու բան»։ Հիւնք. պրս. daš-na։ Ստոյգ չէ թէ ի՛նչ կապ ունի դաշ-նակ բառի հետ, մանաւանդ որ բառիս հնագոյն ձևը թւում է դարշոյն։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դուստր, դստեր, աց

s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Առաքել Սիւնեցի բառախա-ղով ստուգաբանում է «դուրս տալ» բայից. այսպէս՝ Առամ. էջ 138-4 «Դարձեալ ասեն դուստր նորին, զի դուրս երետ զմարդն ի դրախտին. այս-պէս և այժմ ամենայն կին զմարդն հանէ կամաց Փրկչին» -Ուղիղ մեկնեց նախ Klaproth, As. polyg. էი 105 և Mémoires 1, 425, յետոյ ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 10 ևն։ Էմին, Ист. A-coxикa 1864, էջ 53 դ մասնիկով ուս-տըր բառից կամ վերի ձևերի հետ։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։


Դստիկոն, աց

s.

story, floor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δίστεγον «երկյարկանի կամ երկ-րորդ յարկ» բառն է, որ կազմուած է ὄίς «երկիցս» և στέγη «յարկ» բառերից. հա-յերէնի մէջ ստացել է ընդհանուր իմաստ. Պետօ չէ կարծել թէ փոխառութիւնը ևատա-րուած է Ս. Գրքի թարգմանութեան ժամա-նակ, որովհետև այն երկու վկայութեանց դէմ, ուր պատահում է այս բառը, յունարէն օրինակի մէջ գտնում ենք Նπερώω (Գծ. թ. 37) և τριστεγον (Գծ. ի. 9), բայց ո՛չ δίστεγος։ Փոխառութիւնը անշուշտ հին է, ինչպէս ցոյց է տալիս բառի տառադարձութիւնը. δίστεγον > *դիստեգոն, որից ձայնաւորների նմանու-թեամբ *դիստիգոն և առաջին ձայնաւորի անկումով *դստիգոն. անկանոն է միայն գ-ի տեղ կ։


Դրաքմայ

cf. Դրագմէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δραχμή «կշիռ և դրամի անուն», որի ծագումը տե՛ս դրամ բառի տակ. սրանից են փոխառեալ նաև լտ. drachma, եբր. [hebrew word] darkemon, պհլ. dram, պրս. diram, արաբ. [arabic word] ︎ dirham, վրաց. დრაკმა դրաք-մա կամ დრახმა դրախմա ևն. տառռես աա-ռադարձութեան արդիւնք է նտև հյ. տրխանայ 125 դրամ (կշիռ)» Վստկ. 14։-Հիւբշ. 342


Դրուատ, ից

s.

eulogy, praise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հպրս. duruž, duruǰ «ստել», զնդ, družaiti «դրժում՝ խաբում է», miϑrōdruǰ-«անհաւատարիմ, դրուժան», պհլ. druxtar «ստել», պազենդ. družidan «ստել». mihi-randruž «ուխտադրուժ»։ Իրանեան արմա-տի երկրորդ ձևը ներկայացնում են հպրս. [other alphabet] drauga-, զնդ. draoγa-պհլ. drōγ, drōg, պրս. [arabic word] durōγ, քրդ. durūγ, աֆղան. darōγ, բելուճ. darōg, drōg «սուտ, ստախօսութիւն». սրանցից փոխա-ռութեամբ էլ բուդ. դուրունի, ջէք. դու-րուխճի «ստախօս» (Horn, § 557, Bartho-lo'naz, 768)։ Այս բոլորը ծագում են հնխ. dlreugh-արմատից, որի պարզականն է dhreu-, և որի ձայնդարձներն են dhrou-dhur, dhru, dhuer-. հմմտ. սրանցից ծագած հետևյալ բառերը՝ սանս. drúhyati «վնասե-լու ջանալ», լատ. fraus «խաբեբայութիւն, սխալ, թակարդ, ոճիր», լիթ. nu-draudus «դատապարտելի», հիսլ. draugr, իռլ. aur-drach «ուրուական, խաբէական տեսիլ». հսաքս. uidriogan, հբգ. triogan, գերմ. trugen «խաբել», սանս. dhruti-«խաբէու-թիւն», dhūrvati «խաբելով թակարդը գցել», dhurtu-«խորամանկ, նենգաւոր», dhvarā-«խաբէական», dhvarā «սատանայ» ևն (Wal-de, 313-4, Pokorny, 1, 874)։-Հիւբշ. 146։

ՆՀԲ հանում է դժ, դժուար բառերից։ Windisch. 10 հյ. դժ-և սանս. duç-yami։ Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, հանդէս Վիեննայի, 1849, էջ 200, իբր հպրս. դհուրուժ։ Այնուհետև գալիս են Lag. Urgesch. 650, Müller, SWAW. 42, 253՝ իբր սանս. druh, զնդ. druj ևն։ Տերվ. Նախալ. 88 սանս. druh, ղնդ. druǰ, հպրս. duruǰ, պրս. durōz հսաքս. driogan ձևերի հետ, հնխ. drugh, dhrugh արմատից։ Meillet, MSL, 7, 58 ուզում է հայ բառը բնիկ համարել՝ նկատելով որ դրուժան< *դրոյժան ներկայացնում է dhreugh-իսկ դրժել<*դրուժել՝ dhrugh-ձայն-դարձը։ Հիւնք. դաշն բառից։ Սրմագա-շեան, Արմէնիա՝ համեմատում է ռում. dârjire «խոժոռեալ դիմադրութիւն» ձև-վի հետ։


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

dirusi=դրօշ։ Բառիս վրայ ընդարձակ բայց աւելորդ մի յօդուած ունի Ներսէ-ռեան. Արևել. մամ. 1909. էջ 13-18։


Դրօշակ, աց

s.

hem, skirt, streamer, pennant;
flag;
banner, ensign, standard, colour;
cf. Դրօշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ջնդ. *drafšaka-, որ գործածուած է միայն drafšakavaiti բառի մէջ. այս րառը գործածուած է իբրև վերադիր՝ pusā-«պր-սակ, թագ» բառի. ըստ Darmesteter նշանա-կում է «avec des bandelettes rulsselan-tes», ըստ Bartlolomae, 772՝ «mit Bándern geschmuckt», որ համապատասխանում է «ի վերջաւորս փողփողեալս» դարձուածին։ Ծագում է զնդ. drafša-«դրօշակ» բառից։


Եբենոս, ի

s.

ebony;
ebon;
ebony-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ἔβενος «եբենոս», որից ἐβένινος կամ ἐβέννινος «եբենեայ կամ եբեննեայ». Սրա հետ նոյն է եբր. [hebrew word] habnīm «եբենոս»։ Երկուսն էլ փոխառեալ են ե-գիպտ. hbin, hbnj հոմանիշից (Boisaq, 211)։ Յոյն բառը փոխառութեամբ տարա-ծուած է նաև շատ հեռու. այսպէս՝ ասոր. [arabic word] abnūsā, լտ. ebenus, ֆրանս. ébène անգլ. ebon, գերմ. ebenholz, պրս. [arabic word] abanos, թրք. [arabic word] abanoz և սրանց միջոցով քրդ. abanos, avanos, սերբ. abanos, eban, čvanis, սպան. abenuz, նյն. ἄμπανόςι ևն։ Հայ ձևերից առաջինը յունա-կանի տառադարձութիւնն է, աբանոս ևն՝ պարսկականի։-Հիւբշ. 347։


Եդեմ, այ

s.

Eden;
the terrestrial paradise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. 'Eδὲμ «դրախտ» բառից, որ տա-ռադարձուած է եբր. [hebrew word] 'ēδen հոմանի-շից։ Եբրայեցի բառը ծագում է [hebrew word] 'dn= արաբ. [arabic word] γadan «ախորժելի կեանք. հա-ճոյք» արմատից և սրա համար է որ ստէպ Ս. Գրքի մէջ գրւում է դրախտ փափկութեան։ Հայերէն ձևը եբրայականից չէ, այլ յունա-րէնից տառադարձուած է Ս. Գրքի թարգմա-նութեան ժամանակ։ Յունարէնից փոխա-ռեաւ է նաև ռուս. здемъ, իսկ ֆրանս. éden գերմ. Eden, անգլ. eden ևն գալիս են երռա-յեցերէնից։ Տե՛ս նաև ադեն, ադին բառի տակ։-Հիւբշ. 300։


Եզ, ոյ

adj.

one, alone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մէկ, միակ» Պիտ. Պորփ. Թբ. քեր. Տիմոթ. կուզ. էջ 213, 256. ոսկեդարեան գրականութեան մէջ ամենևին գոյութիւն չու-նի. կայ միայն յետին յունաբան հեղինակնե-րի մօտ՝ իբրև համապատասխան յն. sis ձևին. համարւում է արական, որի իգականն է մի և չեզոքը՝ մու. հմմտ. եզ Տէր, մու հա-ւատ և մի մկրտութիւն= εἰς ϰόριος, μία πίστις, ἔν βάπτισμα (Տիմոթ. կուզ. էջ 213 և 256)։ Այս բառից են կազմուած՝ եզ ան-գամ «մի անգամ» Պիտ., եզ առ մու «մէկ-մէկի» Թր. քեր., եզերորդ «առաջին» Լծ. պրպմ. 566, 628, եզակի Փիլ. լին. Սարկ. քհ., եզակ «միակ» Փիլ. լին. Սահմ. Գր. տղ. եմ., եզական Մամբր. Պիտ., եզաբան «միա-բան» Շար., եզաբար Քեր. քերթ. Մագ., ե-զախմբիլ «համախմբիլ» Պիտ. եզաձի. յա-ծեզաձի «մէկ ձիաւոր, մէկ նաւակ» Պե-րիարմ., եզանալ «հաւաքուիլ» Շար. ևն։


Եկաւոր, աց

adj.

that comes, foreign.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծղի, բազուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. 69 «Ապա թէ գլխացաւութիւն խիստ լի-նի, զերկու զեկաւորսն՝ որ է ծղին՝ կապէ՛»։ (Այս մասին տե՛ս նաև Seidel, § 190, որ Գաղիանոսի մօտ էլ գտնում է ծայրերի կա-պումով գլխացաւի դարմանման եղանակը)։


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։

Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։

ԳՒՌ (dialectal) Սլմ. յէկէղէցի, Մկ. էկէղէցը, Խրբ. Պլ. Ռ. Տփ. էգէղէցի, Երև. Ախց. Սչ. յէգէղէ-ցի, Լ. ագէղէցի, Մշ. էղէգէցի, Զթ. գ'էղիցէ, Հճ. էղէցի կէնալ «երկրպագել» (Թերզեան, Ամէն. տարեց. 1924, 197), Ագլ. կղէ՛ցի, Ղրդ. գըղէ՛ցէ, Մժ. գէխցի, Շմ. յէղէցի. Հւր. յեղէ-ցին, Գոր. յէղէ՛ցի, յէ՛խծի, Ղրբ. յէ՛խցե, յե՛խծէ.-Rivola, Բառ. հայոց, 1633, էջ 104 ղնում է եղեկեցի ձևը, որ արդարանում է Մշ. Էղէգէցի ձևով.-Ակն. ունինք Էղգէսգագ. որ մի սրբավայրի անունն է (իբր *եկեղե-ցեակ)։


Եղար, աց

s.

spouse, wife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ողբ, կոծ» ունի միայն ՀՀԲ. սրա-նից են կազմուած եղարամայր «ողբ երգող կին» Ոսկ. եբր. և փիլիպ. Պիտ. յետնաբար արմատը դարձել է *եղեր, որից շինուած ևն՝ եղերամայր «ողբասաց կին» Ոսկ. յհ. ա. 1. Բենիկ. Լաստ., եղերական «ողբալի» Թէոդ. խչ. Նար. Սկևռ. աղ., եղերերգութիւն «ողբա-ևան երգ» Նար.։ Նոր գրականում կազմուած ևն եղերերգակ, եղերերգական, եղերերգու, ե-ղերերգ, երբեմն էլ կրճատմամբ ասում են ե ղերգութիւն։


Եղկ

adj.

lukewarm, tepid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գաղջ, տաքուկ, գոլ» Վրք. հց. Ա. 569. որից՝ եղկագոյն «աւելի գաղջ» Արիստ. աշխ., եղկացուցանել «գաղջ դարձնել» Շար.. եղկութիւն «գաղջութիւն» Մագ., կիսեղկ Մխ. բժշ. 98, կիսայեղկ Մխ. բժշ. 55.-Բառիս և ոկրորդ ձևն է լկիլ, որի վրայ տե՛ս առան-ձին։


Եղունգն, ղնգանց

s.

nail;
claw, talon;
hoof;
onyx.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

էջ 71). նախահայ ձևն էր *nong*h, ո-րից տարանմանութեամբ *ղունգ>ն-ղունգ (անձնական)։ Սրա վրայ խօսում է Osthoff, SA, 2, 114։ Դարձեալ Ost-hoff, Etymologische Parerga, 1, 280 և 294 մեևնում է եղ-ունգն բարդուած եղ «եղջիւր» բառով, որով բուն բառը լի-նում է *ունգն «եղունգ», Scheftelowiiz, BВ, 28, 306 հսլ. raka, լիթ. ranka, լեթթ. rōka «ձեռք» բառերին է կցում։


Եպենէս

s.

pinna-marina.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, αὶ πίνναι ձևից, յօդը միասին առ։ նելով. աւելի ընդարձակ տե՛ս Պին։-Աճ


Եպիսկոպոս, աց

s.

bishop.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. (յգ. -ունք) «ե-կեղեցու առաջնորդը» Ա. տիմ. գ. 2. Տիտ. ա-Z. Ոսկ. փիլիպ. Եփր. ա. տիմ. 242. Ագաթ գրուած է նաև եպիսկապոս Արձ. է դարից Շողակաթ, 174 (այսպէս է գրում միշտ Տի-մոթ. կուզ), եպիսկովպոս Մանդ. Շողակաթ էջ 135 (երեք անգամ), որից եպիսկոպոսու-թիւն Ա. տիմ. գ. 1. Ագաթ., եպիսկոպոսա-կից Փիլիպ. ա. 1. Բուզ., եպիսկոպոսանոց Բուզ., եպիսկոպոսապետ Խոր., յառաջեպիս-կոպոս Բուզ., եպիսկոպոսարան Ճառընտ.. չեպիսկոպոս Բուզ. առանձին տե՛ս արքեպիս-կոպոս, քորեպիսկոպոս։


Եռանդ

s. adv. two days ago, day before yesterday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

անդ «վաղը չէ՝ միւս օր» (վաղիւգանղ բառերից)։ Բայց հին հայերէնի մէջ կա-րելի էր եռ ձևը սպասել. եռ «երեք» ռա-ռով բարդուած բոլոր բառերը յետոսկե-դարեան շրջանին են պատևանում։-Հիւնք. լտ. heri «երէկ» բառից։


Եռմոս

s.

melody, song.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. eg'o ձևից, հմմտ. սանս. [other alphabet] ahám, զնդ. azəm, սոգդ. azō, հպրս. [other alphabet] adam, յն. έγώ գռ. εγών, լատ. ego, հիսլ. ek, գոթ. cik, անգսք. ic, հբգ. ih, ihha, գերմ. ich, անգ. l,հսլ. azu, jazù, բուլգար. az, հռուս. язъ, ռուս. я, լիթ. ész, ász, լեթթ. es, հպրուս. es, as, քրդ. ez, կամիս. uk u︎ «ես» (Walde 251 Boisaca 214, Berneker 35, Kluge 228 Trautmann. 72, Pokorny, 1, 115-6, Ernout-Meilleι, 284)։ Այս բառի մէջ է միայն, որ հնխ. g դարձել է հյ. ս։-Հիւբշ. 442։

Առաջին անգամ Klaproth. Asia po-lvol 102 սլ. as, օսս. as, jes, քրդ. as, զնդ. esom, լեթթ. լիվ. Շs։ ՆՀԲ համեմատում է ռուս. ազ, եա ձե-վերի հետ։ Ուղիղ են մեկնում Paterm 16Z Windisch. 19, Böttich. ZDMG, 1850, 354 ևն։ Մորթման, ZDMG, 26, 525 բևեռ. iezi=ես։ Վանեան բևեռա-գրերի ies=ես ձևի վրայ նաև ՀԱ, 1896, 268 և Բազմ. 1897, 53։ Meillet, MSL, 7, 164 համարում է թէ մեր բառի նախ-նական ձևն է *եծ, որ բաղաձայնի մօտ դարձել է ես և յետոյ ընդհանրացել է։ Jlensen, ZDMG, 48, 449 ևն գտնում է հաթեան ձայնաւոր +z+ ձայնաւոր ձևով մի բառ, իսկ Hitt. u. Arm. էջ 98, 130 դնում է հաթ. *s'։ Հիւնք. հանում է եզ «մէկ» բառից։ Սանտալճեան, L'idione 16 իմ=բևեռ. mi։ Karst, Յուշարձ. 405 սումեր. iz, giz «ես»։ Մառ. ЗВО. 25 18 մերժում է խալդ. ❇ [arabic word] i-e-še «ես» ձևի համեմատութիւնը, որ


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անկնունք, քրիստոնէական մը. կըրտութիւն դեռ չստացած, չմկրտուած» Ոսկ. մ. ա. 19, 23. Եզն. «նորածին կամ դեռ անխոս մանկիկ» Ճառընտ. Մանդ. էջ 95, «տղայամիտ, անմիտ» Սեբեր.-հիմնական նշանակութիւնը առաջինն է. երախայութիւ-նը կապ չունէր տարիքի հետ. կային չափա-հաս երախաներ և մկրտութիւնը կատարւում էր չափահասութեան ժամանակ. յետոյ, երբ սովորութիւն դարձաւ մկրտութիւնը կատարել մանուկ ժամանակ, երախայ բառն էլ ստա-ցաւ «մանկիկ» նշանակութիւնը, որից էլ յա-ռաջացաւ վերջապես «տղայամիտ» նշանա-ևութիւնը (հմմտ. Մալխասեան, Մշակ, 1913, K 103)։ Սրա լաւագոյն ապացոյցը տալիս է Վրք. սեղբ. 733 «Սրբոյն՝ Սեղբեստրոսի եդեալ զաջ իւր ի վերայ գլխոյ թագաւորին, օրհնեաց զնա և արարեալ երեխայ՝ գնաց» (յետոյ մը-կըրտելու համար)։ Սրանից՝ երախայական Մխ. ապար., երախայացեալ Կամրջ., երա-խայացուցանել «մկրտել» Կամրջ. Շնորհ, թղթ., երախայապէս «անկնունք մարդու պէս» Կանոն. 156, երախայամիտ (նոր գրականի մէջ). գրուած է նաև երեխայ (երկրորդ ձայ-նաւորը նմանեցնելով առաջինին). որից ե-րեխայութիւն Յհ. իմ. ատ. Կանոն. ևն։


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երաստ, ից

s.

assembly, company.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յե-տոյ Պատկ. Maтep. I, 15 և Հիւնք. -Bugge, Beitr. 30-31 -ստ մասնի-կով ger կամ gr արմատից. հմմտ. յն. ἀγείρω «հաւաքել», ἀγορά «շուկայ, հ--ւաքոյթ», սանս. gráma «գիւղ»։ Müller, WZKM, 8, 273 պհլ. ❇ և պոս. [arabic word] arš(?) «խումբ մարդկան»։ Patrubánv. ՀԱ, 1908, էջ 25 հբգ. rasta «դադար», հիռլ. arus «բնակարան» բա-ռերի հետ՝ իբրև բնիկ հայ։


Երգ, ոց

s.

chant, song, canticle;
air;
hymn;
recitative;
ballad;
canto;
language, voice;
— համառօտ, canzonet;
—ս առնուլ, to sing;
յ— արկանել, to sing or compose a song;
to make songs on, to lampoon;
յ— անկանիլ, to be the subject of a song;
— անհեդեդ, bad song;
նուագարան երգոց, musical instrument;
— երգոց, the song of songs, the song of Solomon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «երգ. խաղ. 2. քերթուած, բանաստեղծութիւն. 3. նուագարան» ՍԳր., որից՝ յերգ արկանել «վրան ծաղրական երգ յօրինել» Ոսկ. մ. ա. Եփես. և ես., երգնլ ՍԳր., երգեցիկ ՍԳր., Եւս. քր. Ոսկ. մ. ա. 17, երգահան Եւս. քր., երգիչ ՍԳր. Ագաթ., երգայարդար Եւս. քր., երգեցող ՍԳր. եղերգութիւն Նար., քնարերգ Յայտ. ժը. 22, ողբերգակ Փիլ. Պիտ., հագներգութիւն Խոր. Պղատ. տիմ., կատակերգակ Պիտ. Շիր. քը-րոն., հակերգ Մծբ., նախերգան Պղատ. օ-րին., օրհներգու Յճխ. Առ որս. նոր բառեր են՝ թատերգակ, թատրերգութիւն, երգա-խառն, դիւցազներգութիւն ևն։


Երգեհոն

cf. Երգիոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. բառի յն. έργάς տառադարձու-թիւնից. աւելի ընդարձակ տե՛ս անդ։-Աճ.


Երեր, ի

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ կրկնուած եր արմատից, որ պարզական ձևի տակ պահուած է գւռ. երկծալ և երուերտալ հոմանիշների մէջ։ Հնխ. պարզ արմատն է ter-, որ պահուած է մի-այն սանս. [other alphabet] tarala «վախից դողա-լով» բառի մէջ։ Այնուհետև ter-պարզական արմատը զանազան աճականներով աճելով դարձել է teres, terem, terep և կրճատ tres, trem, trep ևն։ Այս ձևերից լառաջանում ևն հետևեալ բառերը՝-1. tres-ձևից՝ սանս. trá-sati «դողալ», trastás «դողդոջուն», զնդ. təra-saiti «վախենալ», tarštan «վախկոտ», հպրս. tarsatiy «վախենալ», պհլ. tarsītan, պր.. [arabic word] tarsīdan, քրդ. tərsin, աֆղան. tarhē-dal, օսս. t'arsun, բելուճ. trusag «վախենալ» (Horn, § 384), յն. τρέω «վախենալ, դողալ։ սոսկալ», ἔτερσεν «վախեց», τρηρός, τρήρων «վախկոտ», ἀτσεστος «անվախ», լտ. terreo «վախեցնել», terror «սարսափ», միռլ. tar-rach «վախկոտ», հսլ. tresa «ցնցել», tresa sç «դողալ, ցնցուիլ», ռուս. трясти «ցնցել, տատանել, երերացնել, շարժել», трacеныи «երերալ», тpуcъ «շարժ, երկրաշարժ, մըր. րիկ, փոթորիկ, երկչոտ, վախկոտ», тpусить «վախենալ», սերբ. tius «երկրաշարժ», լիթ. triszu «դողալ», լեթթ. trisas «դող», trisêt «դողալ, երերալ». -2. trem-ձևից՝ յն. τρέμω «դողալ», τριμεῖν «դողալ», ταρμόσσω «սար-սափեցնել», τρόμος «դող», ἀτρέμας «ան-շարժ, հանդարտ, կամաց», ἀτρεμής «ան-դորր, խաղաղ», τρτμερός «վախից դողա-ցող, սոսկալի», լտ. tremo «դողալ», tremor «դող», tremulus «դողդոջ», լիթ. trimu, tri-maū, trimti «ցրտից դողալ», լեթթ. tremju, tremt «հալածել, փախցնել», tramš «վախկոտ (ձի)», գոթ. ϑramstei «մորեխ», հ. սաքս. thrimman «ցատկել», ալբան. tremp, trem «վախենալ», ուկր. tramt'ity «երերալ, դո-ղալ».-3. tren-ձևից՝ հսլ. trepetati «դողալ», լտ. trepido «վախից և կամ աճապարանքից աստին անդին երթալ գալ, արտորալ», trepidus «վախէն ու աճա-պարանքէն արտորացող, անհանգիստ», ֆր-րանս. inιrepide «աներկիւղ», հսաքս. thra. bōn «վեր վեր ցատկռտել», լիթ. trepti «ու-ոախութիւնից ոտքերը գետին զարնել», ռուս. тороneть «շփոթուիլ, վախենալ», тороnить «շտապեցնել», тороnкии «վախկոտ. շտա-պող» ևն (Walde, 776, 789, Boisacg, էջ 980, 982, 943, 984, Trautmann. 329, Pokorny, 1 760, Ernout-Meillet 1011)։-Հայերէն եր-ծագում է tres-ձևից և նրա հետ ունի ճիշտ ա՛յն ձայնական փոխյարաբերութիւնը, ինչ որ երեք <հնխ. treies։


Երի, երւոյ

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. perə «առջևը» ձե-վից. այս արմատն է որ իր per, pro, pri և այլ բազմաթիւ ձևերով ու ձայնդարձներով ծնունդ է տալիս ժառանգ լեզուների մէջ հա-րիւրաւոր բառերի. յիշենք դրանցից մի քանի կարևորները և ձևով կամ նշանակութեամբ մեզ մերձաւորները. -սանս. purás «առջևը», prá-«առաջ», prātár «կանուխ, առաւօտոյն» prathamas «առաջին», pratarám «աւելի լե-տոյ», զնդ. fratəma «առաջին», fratara «նախորդ», paurva «առջևը, առաջին». հպրս paruva «առաջնագոյն, կանխագոյն», յն πρίν «առաջ, նախապէս», πρό «առջևը, նա-խապէս, կանխաւ», πρὸσω «յառաջ», πρά «կողքին, առ երի, դէպի», πρόμος «առաջնա-կարգ», πρών «հողի յառաջակարկառ մաս», πρῶτσς «առաջին», πρότερος «առաջնագոյն». πρότεροι πὸδες «առաջի ոտները», πρώρα, πούμνη «նաւի յառաջակողմը, ցռուկ». πρυμ-νόν σxέλος «սրունքի վերի մասը», πρωῖ «ևա-նուխ, առաւօտը կանուխ», πρωέ-ϰαρπος «ե-րախայրիք», πρῶος «վաղահաս (պտուղ)». πρωῖμος «կանուխ եկող, վաղահաս», πρέσβυς «անդրանիկ», լտ. pro «առաջ», primus «առաջին», prior «առաջնագոյն», prandium «նախաճաշ», pridem «վաղուց», pridie «ե-ռանդ», prima «սկիզբ», primo «նախ», pri-scus «վաղնջական, նախնի», prius «աւելի շուտ, առաջուց». prae «առջևը», հբգ. IrdC, գերմ. fruhe «առտուն կանուխ». ռրթ. faúra «առաջ», fruma «առաջին». fram-alders «տարիքոտ», անգսք. forma «առաջին». հսաքս. formo «առաջին», լիթ. prō «առջևը», propernai «երկու տարի առաջ», pirmos «առաջին», pry-«առջևը, քովը», pry-butis բտան առջևի մասը», ալբան. ipare «առա-ջին», հսլ. prùvū «առաջին», pradédu «նա-խապապ», ռուս. nepвыи «առաջին», при «առ, ի» ևն ևն (տե՛ս Walde, 574 և այլուր)։ Հայերէնի մէջ նոյն հնդևրոպական արմատևն են պատկանում առ, երա(խայրի), երէց, հե-ռի, հերու, որոնց իւրաքանչիւրը տե՛ս առան-ձին։-Աճ.


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Սրանից առնելով ՀՀԲ «յերիս տասն է արդ» և Ինճիճ. Հնախ. Գ. 24 «երից տա-սանց մարդ»։ Նոյնը նաև Մսեր Մսռ-րեանց, Ճռաքաղ, 1861, 331 ոտանաւո-րով՝ «Քեզ չէ արժան կոչումն առնոււ ե-րիտասարդ, Եթէ ամաց երից տասանց իցես ո՛չ՝ մարդ»։ Նոյնը դարձեալ ոտա-նաւորով՝ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց ա-ռաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 5, որ բառի վերջին մասը դնում է պհլ. sard «տարի»։ Տէրվ. Altarm. 46. նա-խալ. 70, Մասիս, 1881 մայիս 8՝ վեռ. ջինիս պէս։ Հիւնք. աւսարդ բառից կամ յն. ἔρως=ερρωτ։ «սէր, տարփանք», ἔσατῶ «մուսայ տռփական նուագաց» և կամ ἐαρ «գարուն»։ Վերի ձևով ուղիղ մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ Scheftelowitz, BВ, 29, 67 երի-տասն+ սարդ «30 տարեկան»։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Սեբ. Տփ. բաթ, Շմ. թաթ. թmթ, Մրղ. Սլմ. Վն. Տիգ. թmթ, Զթ. թօթ, թոթ, Հճ. թօթ.-գաւառականներում թաթ նշանակում է նաև «կօշիկի կամ գուլպայի առջևի մասը, գուլպայ, զանկապան, ճրագկալ, կշիռքի նժար, թաթաձև ծայրով դաւազան՝ աշակերտների ափին զարնելու համար, ճա-խարակի այն մասը՝ որի վրայ է իլիկը».-յատկապէս Մկ. զանտզանում է թmթ «ձեռքի թաթ» և թաթ «գուլպայ»։ Նոր բառեր են թա-թախաղ, թաթակիշ, թաթաճաղ, թաթան, թա-թաշոր, թաթաչհար, թարել, թաթիկ, թաթլուկ թանթուլ (Ղրբ. թm՛նթիւլ=թաթուլ Բուզ.), թանթլիկ, թաթնոց, թաթուկ, թաթ ու կրունկ լինել, թաթօն, թաթալօշ «ապտակ», թաթիկ «մի տեսակ բոյս, delphinium glandulosum Boiss. (ըստ Տիրացուեան, Contributo § 193).-թաթպան «ձեռնոց» բառը դարձել է Խտջ. թաթման։

ՓՈԽ (borrowing) Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թախթ

cf. Թաղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] taxt «գահ, գահոյք», որի վը րայ աւելի ընդարձակ տես տախտ։-


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Haug GGA 1854, 254 լատ. tegere, գերմ. decken «ծածկել»։ Muller, Ar. men. VI յն. στέλλω «յարդարել», περ'-στελλω «փաթթ» ձևերի հետ։ Հիւնք, թաթախել բայից։ Տէրվ. Altarm. 41 թաղակ, թագ, առաստաղ ևն ձևերի հետ՝ կցում է պրս. tāǰ, յն. στέγω, լիթ. steg, ti stogas «ծածկել, ծածք, տանիք» ևն բառերին՝ իբր հնխ. stag արմատից։ «ծածևել, թաքուցանել» բառի հեա-հայերէնի մէջ ղ մասնիկ է։ Ս. Վ. Պա-րոնեան, Բանաս. 1900, 172 զնդ. թաղ-մաս «վրան մեռել չորացնելու բարձսա-դիր տեղ»։ Այսպէս նաև Փորթուգալ փա-շա, Եղիշէ 142, 148 զնդ. տախմա, պոս. տախմ, տախմա։ Scheftelowitz BВ 20, 22 տե՛ս բաղ (1), որ ընդունում է նաև Walde 767։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ընիկ հայ բառ. ծագում է *թա <հնխ. ta «հալիլ, լուծուիլ» արմատից, որից նաև թանալ «թրջել». ըստ այսմ թան նշանաևում է բուն «թաց ուտելիք». հմմտ. գւռ. թացան «ընդհանուր անուն կաթնեղէն բաների. ինչ. սեր, մածուն, կարագ, թան ևն. 2. հացի հէտ ուտելու որևէ մի բան, խաթըխ»։ Աւելի ըն-դարձակ տես թանալ։-Աճ.


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [arabic word] tang «նեղ», մանիք. պհլ, [hebrew word] tang (Salemann ЗAH 8, 128), պրս. [arabic word] tang, քրդ. tenk, բելուճ. tank. աֆղան. tang, գնչ. tang, tank, հինդուստ. tung, բո-լորն էլ «նեղ» նշանակութեամբ։ Բայց այս նախնական նշանակութիւնը յետոյ ձևափո-խուելով դարձաւ նաև «քիչ, հացուագիւտ». որից էլ «թանկ». այսպիսի իմաստ են պաբ-զում պրս. tang-rēš «սակաւամօրուս, քարց», tang-dast «չքաւոր» (բառացի «սակաւաձե-ռըն»), tang-yab «հազուագիւտ, սակաւա-զիւտ», tang-sāl «երաշտ, չորային տարի» (գւռ. թանկութեան տարի), իսկ պրս. [arabic word] tangī «նեղութիւն, անձկութիւն» բառը «սով, թանկութիւն» իմաստով գործածում է Շահն թ. 21 [arabic word] ︎ [arabic word] hamān bud ki tangi būd andar ǰihān «ե եղաւ որ սով լինի աշխարհում». հմմտ. նաև հյ. սուղ «կարճ, նեղ» և գւռ. «թանկագին, մեծագին», սղել «գինը բարձրանալ, թան-կանալ»։-Պրս. բառի բուն ծագումը տե՛ս թանձր բառի տակ (Horn § 398)։


Թասու, աց

s.

farthing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] tasu «չորս գարիի կշիռ» կամ «օրուայ 24-րդ մասը», որ գալիս է պհլ. [other alphabet] ︎ tasum «չորրորդ» բառից (-umι դասական մասնիկով). նոյն բառի պհլ. ձևն էր [other alphabet] tasuk, որ յետոյ դարձաւ tasūg և որից փոխառեալ են արաբ. [arabic word] lassūi «դանկի 1/։ մասը», ասոր. [syriac word] tisusa «մի կշիռ»։-Հիւբշ. 266։


Թարց

prep.

without;
cf. Առանց.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նա-խադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։

ՆՀԲ «որպէս թանց»։ Peterm. թէ թանց և թէ թարց դնում է դարձ բառից։ Հիւնք. թանց դնում է առանց ձևից, իսկ թարց՝ դարձ բառից։ Աճառ. Հայ. նոր բառեր. Ա. էջ 157 հիմնուելով Վեցօրէից դարձ ձևի վրայ, համարում է դառնալ, դարձ բառից, իբր թէ «դարձի՛ր, ձգէ՛, թող», ինչպէս իրօք էլ ունինք ապաթարց փխ. *ապադարձ։ Վարդանեան ՀԱ 1922, վրիպակ է միայն։