bishop.
Բառ յն. էբի՛սգօբօս, ἑπίσκοπος episcopus այսինքն Վերատեսուչ. վերադիտօղ. դէտ. տեսուչ. այցելու. որպէս քահանայապետ, հովիւ եւ առաջնորդ եկեղեցւոյ.
Պա՛րտ է եպիսկոպոսին անարատ լինել. (՟Ա. Տիմ. ՟Գ. 2։ Տիտ. ՟Ա. 7։)
Եպիսկոպոս ՝ տեսուչ լսի. (Ոսկ. փիլիպ.։)
Զեպիսկոպոսունս վիճակեցուցանէր. (Ագաթ.։)
Ժողովեալ զպատուական եպիսկոպոսս. (Փարպ.։)
Սուրբ եպիսկոպոսաւն աշխարհին. (Եղիշ. ՟Գ։)
Եպիսկոպոսն, որ թարգմանի այցելու. (Լմբ. առ լեւոն.։)
Ի ձեռնդրութենէ երիցանց, այսինքն եպիսկոպոսից. (Եփր. ՟ա. տիմ.։)
Ասէ ցեպիսկոպոսերսն. (իբր ռմկ. եպիսկոպոսներ) ահա եղբարք իմ եւ աթոռակիցք իմ. (Հ=Յ. յունիս. ՟Դ.։)