Definitions containing the research գ : 10000 Results

Լուանամ, ացայ

vn. fig.

to wash, to wash one's self;
to bathe, to bathe one's self;
to clear one's self from, to wash out a stain of dishonour;
— զփոխարէնն, to refuse a recompense;
— զսերմն առն, to lose, to abort, to fail, to miscarry, to have an abortion, a premature birth;
զայլս եւս լուանաս քոյով անօրէնութեամբն, you contaminate others by your iniquities.

NBHL (8)

Յօրհնութենէ տեառն լուացին, եւ գօտէլոյծ առակեցին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

յորժամ գործէ ինչ չար, լուանայ, եւ ասէ, իմ չի՛ք ինչ գործեալ. (Առակ. լ. 20։)

Անդոսնել եւ բամբասել, բիւրապատիկ թշնամանօք գաղտ լուանեալ. բայց յն. է լուանեալ. (իմաստն է նոյն)։

Աշխարհական բառն է, յորժամ զորք հարկանեն կամ կողոպտեն, պարծին առայլս՝ եթէ զնա, լուացաք. եւ ճշմարիտ է, զի յաղտէ հոգւոյն լուանի ի կամելն զնոյնն. (Կլիմաք.։)

Իջեալ դուստրն փարաւոնի լուանեալ ի գետն. (որ եւ ԼՈԳԱՆԱԼ)։

Ցանկացաւ լուանալի բուրաստանի։ Ե՛րթ լուա եօթն անգամ ի յորդանան.եւ այլն։

Զգալի նիւթ ի քերելն եւ ի կոխելն՝ յաղտոյն լուանի. (Կլիմաք.։)

Աշխատիլ, եւ լուանիլ, եւ յառնել ի գիշերի առ պահպանութիւնսն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Լուարան

s.

wash-hand basin;
basin or tub to wash in;
lavatorium;
lavabo.

NBHL (2)

լուացարան. լոգարան. λουτήρ, λουτρόν pelvis, lavacrum. որ եւ ԱՒԱԶԱՆ, եւ ԿՈՆՔ.

Երթայ եւ գայ որպէս ի լուարան։ Լուարան քեզ ի հոգւոյ աղտից զբամբասանսն համարեսցիս. (Կլիմաք.։)


Լուացած

adj.

washed.

NBHL (1)

Լուացեալ. Զհոգիդ պահեա՛ յախտից մաքրած, եւ ի մեղացմիշտ լըւացած. (Շ. այբուբ.։)


Լուացարան, աց

s.

towel;
linen napkin;
cf. Լուարան.

NBHL (2)

Լուացարանն՝ ըստ քահանայապետիցն, ուր նախ սրբեալք՝ ապա մտանէին ի սրբութիւնն. (Լմբ. պտրգ.։)

Սա (սուրբ հաղորդութիւնն) է լուացարան՝ զանուանքս (սրբոց) որ գրեցան. (Գանձ.։)


Լուացումն, ման

s.

washing, bathing;
ablution.

NBHL (3)

λοῦσις lavatio λουτρόν lavacrum βαλανεῖον balneum. Լուանալն, կամ լուանիլն. լոգումն. մաքրութիւն մարմնոյ կամ հոգւոյ. աւազան. մկրտութիւն. եւ Բաղանիք.

Ոչ մարմնոյ (եւեթ) լուացումն է մկրտութեանն ջուր. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Արժանի լինել լուացման մկրտութեան սրբութեան։ Սրբիլ լուացմամբ կենսատու սուրբ աւազանին։ Ի սմա լուացումն ի մահն քրիստոսի. գաթ.։ Խոր. ՟Բ. 80։ Նար. ՟Հ՟Ե։)


Լուացք, ցից

s.

washing, whitening;
bleaching;
օր —ցից, washing day.

NBHL (1)

Ոչ յառաջագոյն թոյլ տայ մերձանալ յինչ յառաջ քան լուացիւք սրբիլ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Լուծական, ի, աց

adj. fig.

liquid, fluid;
soluble;
fusible;
volatile;
fugitive, transitory;
— կերակուր, flesh, meat food.

NBHL (2)

Երկնագոյն դաշտաց՝ լուծական լերանց (կոհակաց ծովու)։ համայնիցս լուծականաց՝ հոսանուտ եւ ստորածորելի նիւթից. (Նար. խչ. եւ ՟Ղ՟Գ։)

Լուսինն ի հինգետասան աւուրն լուծանի. եւ մեք յայն հասակն թուլանամք մեղօք. այս հինգետասան սաղմոս ի պնդութիւն լուծական հասակին եղիցի. (Տօնակ.։)


Լուծականութիւն, ութեան

s.

fluidity;
solubility;
fusibility.

NBHL (2)

Լուծականն գոլ, առաւել ըստ ՟ա. նշ.

Փորձութիւնք կենցաղոյս՝ կամ դիւական պատահարք (ան), կամ ըստ մերում լուծականութեան. այսինքն թուլութեան եւ մեղկութեան. (Մագ. ՟Հ՟Ը։)


Լուծանիմ, լուծայ

vn.

to get loose, to become untied, to be dissolved, decomposed;
to languish, to fall off, to flag;
to be consumed, to waste away;
to grow soft or slack;
to stop, to stay, to lodge with;
to be dismissed, destituted, deposed;
լուծանել ի վաւաշ ցանկութիւնս, to give up one's elf entirely to luxury;
յարտասուս լուծանել, to melt into tears;
լուծանել ի կենաց, յաշխարհէ, to cease to live, to die;
լուծանել ի շոգի, to evaporate;
լուծանել ի ծաղուէ, to laugh heartily, cf. Թալանամ;
լուծան պէտք նոցա, their wants were provided for.


Լուծանք

s.

cessation;
the laying waste, ruin, spoiling, destruction.

NBHL (1)

Առաւելութեամբ եւ անզուգութեամբ յարձակմունք պատերազմին՝ լուծանք են էիցն։ Լուծանս պատերազմաց կամ խորշնկնց. (Փիլ. ել. եւ Փիլ. իմաստն.։)


Լուծեմ, եցի

va.

cf. Լուծանեմ.

NBHL (2)

Եւ այժմ զայն լուծէ եւ՛ս յայանագոյն ասացեալ. այսինքն մեկնէ. (Լմբ. սղ.։)

Զի՞նչ արասցուք մանկանս, զի լուծէ զմեզ. իմա՛, աշխատ առնէ, կամ անհանգիստ առնէ։


Լուծիչ, չի, չաց

adj. med.

solvent, dissolving;
opening, laxative, purgative.

NBHL (2)

Լուծիչ կապանաւոր թախանձանաց, կամխռովութեան, անձից, երկանց, մեղաց մթութեան, յանցանաց, մահու. (Պիտ.։ Յճխ.։ Նար.։ Շար.։ Պտրգ.։ Շ. թղթ.։)

Որ գրոյն է լուծիչ քրիստոս, եւ կատարիչ խորհրդոյն. (Խոր. վրդվռ.։)


Լուծլիլք

s.

zygomatic nerves;
brains.

NBHL (2)

Բառ անստոյգ. որպէս Զոյգ երակք յուղղոյ իջեալք, կամ ուղեղքեւ ծուծք.

Լուծլիլքն են, երակք են ի գտացք, յորոց միսք բուսանին. (Ոսկիփոր.։)


Լուծուած

s.

fluidity, liquefaction;
weakness, languor.

NBHL (1)

Որք օրինադրէին նմա զլուծուածսձիթոյ եւ գինոյ. (Սոկր.։)


Լուծութիւն, ութեան

s.

cf. Լուծուած.

NBHL (2)

լոյծ եւ կակուղն գոլ. թուլութիւն, եւ Թուլամորթութիւն.

Ետես զմեղկութիւն նորա, եւ զլուծութիւն։ Զթիւրութիւնն, զլուծութեանս ի բաց ընկեցեալ. (Եւս. պտմ. ՟Ե. 11։ Նար. ՟Խ՟Ե։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)


Լուծումն, ման

s.

solution;
decomposition, resolution, dissolution, dispersion;
explication, discovery, explanation;
dilution;
liquefaction;
fluidity;
abolition;
infraction, infringement, violation;
fainting;
— ամուսնութեան՝ ժողովոյ, dissolution of matrimony;
dissolving of an assembly;
— որովայնի, diarrhoea, looseness, flux;
— կենաց, death;
— սառնամանեաց, thaw.

NBHL (4)

Լուծումն մեղաց, կամ ատելութեան պատճառի, կամ ծուլութեան. (Վեցօր. ՟Զ. Նար. ՟Ծ՟Ա։ Շ. թղթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Մահ՝ մարդոյ հանգիստ է, տղայոց մխիթարութիւն, ծերոց լուծումն (իբր արձակումն ի կապանաց մարմնոյ). (Ոսկ. մխիթ. սգ.։)

Լուծումն շաբաթուն։ Շաբաթուց լուծումն. գն.։ Նանայ.։)

Ի լուծումն մտաբերիցեն պահոց։ Ի շաբաթու եւ ի կիւրակէի բռնադատեն լուծումն առնել։ Քառասուն աւուրբք պահեալ սուրբն գրիգոր՝ զլուծումն ի խոտոյ առնէր. (Խոսրովիկ.։)


Լուղ

cf. Լող.

NBHL (1)

Ի լուղ անցանէր (ընդ կուր գետ). (Կաղանկտ.։)


Լուղական

cf. Լողական.

NBHL (1)

Ձկունք լուղականք։ Ծով իւրով լուղական զեռնովքն. գաթ.։ Վեցօր. ՟Ը։)


Լուղամ, ացայ

vn.

cf. Լողամ.

NBHL (1)

Ի ջուրսն լուղին։ Որք լուղել ոչ գիտցեն. (Կոչ. ՟Թ։ Պրպմ. ՟Խ՟Բ։)


Լուղեմ

vn.

cf. Լողամ.

NBHL (1)

Ի ջուրսն լուղին։ Որք լուղել ոչ գիտցեն. (Կոչ. ՟Թ։ Պրպմ. ՟Խ՟Բ։)


Լուղորդ

s.

cf. Լողորդ.


Լումայափոխ, ից

s.

money-changer;
banker;
տուն, սեղան —ի, exchange office;
bank.

NBHL (2)

ԼՈՒՄԱՅԱՓՈԽ կամ ԼՈՒՄԱՓՈԽ. κερματιστής nummularius. Սեղանաւոր, հատավաճառ. որ փոխէ զլումայս՝ զազգի ազգի դրամս տալով եւ առնելով.

Մի՛ ոք կարծիցէ լումափոխս գոլ։ Այլ եւ զլումափոխսն է իմանալ. (Երզն. մտթ.։)


Լումափոխ

cf. Լումայափոխ.

NBHL (2)

ԼՈՒՄԱՅԱՓՈԽ կամ ԼՈՒՄԱՓՈԽ. Սեղանաւոր, հատավաճառ. որ փոխէ զլումայս՝ զազգի ազգի դրամս տալով եւ առնելով

Մի՛ ոք կարծիցէ լումափոխս գոլ։ Այլ եւ զլումափոխսն է իմանալ. (Երզն. մտթ.։)


Լուուցանեմ, ուցի

va.

to cause to hear.

NBHL (4)

Եւ նոքա մարգարէանային ... եթէ լուուցեալ էր բանս իմ ժողովրդեան իմում. յն. լուեալ էր. (Երեմ. ՟Ի՟Գ. 22։)

Լուո՛ ինձ զձայն քո (կամ լսելի՛ արա ինձ զբարբառ քո). (Երգ. ՟Բ. 14։)

Լուո՛ ինձ զբարբառ քո. գն.։ Լմբ. սղ.։)

Արդար գտանիս՝ թիկամբն լըւուցանել (գտնիւք), զոր ականջօք ոչ լուաք. (Վրդն. դան.։)


Լուսաբանեմ, եցի

va.

to speak early;
to explain, to make clear.


Լուսաբեր, աց

adj. s.

luminous, bright;
window;
Lucifer, the Morning-star;
heavenly bodies, sun, moon, stars.

NBHL (13)

Շրջէր ի էջ լուսաբերացն, եւ աստեղացն պարուց. (Լմբ. պտրգ.։)

Ձիթենի հոգեւոր մտաւոր. լուսաբեր. (Կոչ. ՟Ա։)

Լուսաբեր մկրտութիւն, կամ աւետարան, կամ տառ. գաթ.։ Կորիւն.։ Մագ. ՟Դ։)

ԼՈՒՍԱԲԵՐ. ա.գ. φωταγωγός lucem afferens, luminare, fenestra. Լուսանցոյց. լուսամուտ. պատուհան. (իրօք կամ նմանութեամբ)

Բացեալ պատուհանօքն առ նա բարբառի։ Բարբառի եկեղեցւոյն ի ձեռն լուսաբերացն բանն. (Նիւս. երգ.։)

ԼՈՒՍԱԲԵՐ. φωοφόρος, ἐωσφόρος lucifer. Արուսակ. աստղ առաւոտին. (յն. ֆօսֆօ՛րօս). Որ յերեւիլն ընդ երեկս՝ կոչի Երեկ, եւ գիշերավար. (յն. է՛սբէռօս. լտ. վէ՛սբէռ. որ եւ ԱՍՏՂԻԿ. յն. ափրոդիտէ. լտ. վէնուս) պ. զօհրա, զիւհրէ.

Բազում անգամ տեսայ եւ ես զլուսաբերն եւ զգիշերավառա եւ զայլս ոմանս՝ ոչ երբէք գնալով առ նոյն ընթացս, այլ ամենեւին մոլորելով. (Պղատ. օրին. ՟Է։)

Ոմն գեղեցկատեսիլ աստղ լուսաբեր ծանուցեալ, եւ մթուցուցեալ երեկ. (Պիսիդ.։)

(Պարունակ) լուսաբերին, զոր ոմանք ափրոդիտեայ, եւ այլք էրա՛յ անուանեն։ Արեգակն, եւ սորա զուգընթաց լուսաբերն, եւ հերմէս. (Արիստ. աշխ.։)

Լուսաբերն բնութեամբ իսկտարփանք է, շնորհի պատճառք ի գեղեցկութիւն եւ ի սիրելութիւն։ Լուսաբերին՝ եւ փայլածուին. եւ այլն. (Շիր.։)

Սուրբ ստեփաննոս՝ առաւոտ լուսաբեր արեգականն արդարութեան ի մեզ ծագողի. (Գանձ.։)

Եւ լայնաբար՝ վասն լուսաւորաց ասի, կամ արեգական եւ այլն.

Զարագընթաց շարժումն արփին, զարեգական՝ լուսաբերին, կացոյց հանդերձ գաբաւոնին. զլուսին ձորոյն ելիոնին. (Յիսուս որդի.։)


Լուսաբնակ

adj.

dwelling in light, celestial.

NBHL (1)

Լուսաբնակ օրհնաբան էից խմբակցութեանց։ Եթերաճեմ եւ լուսաբնակ եւ աստուածառերձ հոգեղինացն. (Նար. մծբ. եւ Նար. յովէդ.։)


Լուսաբորբոք

adj.

fiery, on fire, in flames, bright with heat, red hot.

NBHL (1)

Լուսաբորբոք հոգեռանդն բոցով հրաւառէ. (Խոր. վրդվռ.։)


Լուսաբուղխ

adj.

that sheds light, luminous.

NBHL (2)

Լուսաբուղխ արեգակն. (Ոսկ. լուս.։)

Հոգեշահ եւ ի լուսաբուղխ աղբերէն յայնմանէ լցցուք զսիրտս մեր. (Վրք. հց. ՟Ա.)


Լուսադուռն

s.

the gates of light


Լուսազարդ

adj.

furnished with light, well lighted.

NBHL (2)

Լուսազարդ շաւղօք. (Ժմ.։ Մագ.։)

Յոյս ամենայն ծագաց լուսազարդից (այսինքն հաւատացելոց) (Տօնակ.։)


Լուսազարդեմ, եցի

va.

to furnish with light, to illuminate

NBHL (3)

Զմարգարէութեանց նախագուշակումն արտափայլեալ լուսազարդեալ զքո առ ի յաստուածածնէնբնութիւն առժամեայն առաւել քան զարեգակնային ճառագայթ. (Գանձ.։)

Բանաւոր բնութիւնս լուսազարդեալ նորա՝ գայ հաստատէ զբոլոր կարգս. (Յհ. կթ.։)

Լուսազարդեալ երեւեցար ի մէջսրբոցն, որպէս յաստեղս արեգակն. (Շար.։)


Լուսաթեւ

adj.

having bright wings.


Լուսաթեւեմ, եցի

vn.

to fly with bright wings.

NBHL (1)

լուսաթեւեալս օդաթռիչ արագութեամբն՝ վերանալ ընդ առաջ քրիստոսի. (Անան. եկեղ։)


Լուսաթոյր

adj.

bright, lucid, splendid, shining, radiant.

NBHL (1)

Ունօղ զգոյնլուսոյ. լուսապայծառ.


Լուսալի

adj.

full of light, very bright.

NBHL (1)

Զառ հաւատչեայ կենացն զլուսալիր զանմահութեանն գրաւականն. (Անան. եկեղ։)


Լուսալիր

cf. Լուսալի.

NBHL (3)

Զառ հաւատչեայ կենացն զլուսալիր զանմահութեանն գրաւականն. (Անան. եկեղ։)

Ի լուսալիր լուսնին առ երեկոյի ժամանակին զենաւ պատարագն. (Եղիշ. մատն.։)

Լուսին հնգետասաներորդութիւն լուսալիր լինի. (Փիլ. լին.։)


Լուսածին

adj. phys.

engendering, or producing light, photogenic;
phosphor.

NBHL (5)

Լուսածին մարմնոյ գովեալ հանգըստեանն սպաաւորեցին. (Նար. առաք.։)

Արեւելք գերարփին, եւ օթարանլուսածի. (Շար.։)

լուսածին ամպ՝ ծագելով ի մեզ զարդարութեան արեգակն. (Շար.) (որ ձգի եւ ի յաջորդ նշ)։

Ի դէպ կոչէին զնոսա (զսուրբ կանայս) գիրք՝ հրածինս եւ լուսածինս. (Համամ առակ.։)

Գեղեցիկ մարգարիտս լուսածինս ելեալս յերկրէ եւ ի ծովէ. (Արծր. ՟Ե. 3։)


Լուսակազմ

adj.

formed of light, bright.

NBHL (1)

հանդես ի վեր զանկեալ հոգիս՝ ըստ լուսակազմ հարսնարանի աստ. (Վրդն. երգ.։)


Լուսակալ, աց

s.

light-bearing;
candlestick;
acolyte.

NBHL (4)

λαμπάδιον parva lampas. Որ կալեալ ունի յինքեան զլոյս ճրագի. որպէս ճրագարան. աշտանակ, գունդ, կանթեղ.

Զլուսակալս նոցա, որ են ի ծայրսն ընկուզազարդս։ Եւ զբաղմակալն զեօթներորդ, որ ի գլուխ. լուսակալին. (Ել. լէ. 17։)

Խաչն աշտանակ լուսակալ անաղօտ գնդին վառելեցոյ. (Տօնակ.։)

Զկատուն լուսակալ դրին թագաւորին ի վերայ ոսկի բարձին. (Ոսկիփոր.։)


Լուսակերպ

adj.

like a light, clear, luminous;
—ք, angels

NBHL (2)

Լուսակերպ երեւեալ իբրեւ հրեշտակ աստուծոյ նմանեալ. (Եւագր. ՟Ի՟Ե։)

ԼՈՒՍԱԿԵՐՊՔ. գ. Լուսեղէնք. հրեշտակք.


Լուսակիզն

adj.

of very white wool;
bright, shining.

NBHL (4)

Որոյ կիզն այսինքն գզաթն կամ բուրդն է սպիտակ փայլուն եւ պայծառ որպէս զլոյս.

Ծնեալ գառինքն ամենայն լուսակիզն էին։ հօտքն լուսակիզն։ Ի լուսակիզն յոդեաց ի սեւութիւն այծից փոփոխելոց. գաթ.։ Լմբ. ատ.։ Շ. ընդհ.։)

Ի մաքրափայլգեղմն իմանալի եւ լուսակիզն. (Շ. մտթ.։) (որք մարթին բերիլ եւ ի յաջորդ նշ։)

Աձր մի գեղեցկատեսիլ ի կերպարանս ալեւորի լուսակիզն փայլմամբ. (Արծր. ՟Գ. 13։)


Լուսակիր

adj.

that bears a light, luminous.

NBHL (1)

կրօղ կամ ունօղ յինքեան զլոյս. լուսազգեաց. լուսակիր։ Արփիաճաճանչ լուսակիրն ական արւու։ Մեծին սողովմոնի տաճար լուսակիր. (Երզն. լս.։)


Լուսաճաճանչ

adj.

resplendent, brilliant, sparkling, glittering, twinkling.

NBHL (4)

Որ ճաճանչէիբրեւ զլոյս. որոյ ճաճանչք են լուսապայծառ. լուսանշոյլ. ճառագայթարձակ.

Նշոյլք նորա լուսաճաճանչ եւ գեղեցիկ են քան զլուսնի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ջահիւք բորբոքելովք, եւ ամենայն լուսաճաճանչգնդիւն. (Կորիւն.։)

Որդանց իմն փոքրկանց յաւուրս ամարայնոյ լուսաճաճանչ իմն ծագել հրամայեցաց ի մարմնոց անտի. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Լուսաճեմ

adj.

cf. Լուսաճաճանչ.

NBHL (3)

ի Բառէս ճամուկ, (պ. ճամէ, ճամ, այսինքն զգեստ. կամ Աճեցուն ազիմ. ազկըն) քան թէ ի ճեմելոյ. Լուսազգեաց. լուսակիր. լուսեղէն. լուսահրաշ.

Գերազանցեալլուսաճեմ ճառագայթիւք. (Անան. եկեղ։)

Ընդ անմարմնոցն հոյլսն լուսաճեմ տարերցն (լուսաւորաց երկնից) զգոյնս արեանանեղին։ Լուսաճեմբնակարան կարեաց՝ խորան դասուց հրեշտակաց։ Երկնանման լուսաճեմ խորան. (Շար.։)


Լուսամուտ

s.

any opening to admit light;
sky-light, window, casement, dormer-window.

NBHL (4)

Մուտ լուսոյ. լուսանցոյց. պատուհն, կամ երգ, ընդ որ լոյսն եւ շողն մտանէ ի ներքս ի տունն.

ըստ լուսամտին (յն. լուսոյ) առաջին գնացիցն. (Եզեկ. ՟Խ՟Բ. 10։)

Լոյս եւ շող յարեգակնէ իջանէ, մտանէ ընդ ամենայն երգս եւ ընդ լուսամուտս. (Կանոն.։)

Պատուհանս ի կողմանէ ոչ եթող, այլ ի ձեզուանէ երգս լուսամուտս. (Վրդն. սղ.։)


Լուսանամ, ացայ

vn.

to be light, to be daylight, to dawn;
մինչեւ լուսասցի օր, till tomorrow's dawn, till daybreak, tomorrow;
օրն լուսանայ, daybreak begins to appear;
լուսացաւ նոցա ի Բլէւնա, they arrived at Plewna with day-break;
եւ շաբաթ լուսանայր, and saturday commenced to appear;
յառաջ քան զաւուրն, before day-break.

NBHL (4)

դիմ. ԼՈՒՍԱՆԱՅ. διαφαύσκω, ὐποφαίνω illucesco, subluceo. ծագեզ լուսոյ առաւօտու. այգանալ աւուր. լուսնալ. աղարմագ.

Մինչեւ լուսասցի օր։ Լուսացաւ նոցա ի քեբրոն։ Իբրեւ օրն հինգօրեայ շաբաթուց լուսանալ կամէր։ Եւ օրն էր ուրբաթ, եւ շաբաթ լուսանայր. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 36։ ՟Բ. Թագ. ՟Բ. 32։ ՟Բ. Մակ. ՟Ժ. 35։ Ղկ. ՟Ի՟Գ. 54։)

Եւ ծագեալ լուսոյ արեգական. արեւը բացուիլ, Ծաթիլ.

Արեգակն զերիս ժամս խաւարեցաւ, եւ ապա լուսացաւ. (Եփր. համաբ.։)


Լուսանկար, աց

s. adj.

photography, photograph;
photographer;
photographic.

NBHL (3)

Ներկեալ լուսով, կամ իբրեւ զլոյս. լուսազարդ. Լուսագեղ. Լուսափայլ. Լուսակազմ.

Եղծանելով զնախատպին պատկերի լուսանկար գեղեցկութիւնն. (Գր. հր.։)

Լուսանկար կոչարան։ Առագաստ լուսանկար. (Անան. եկեղ։)


Լուսանցոյց, ցուցաց

adj. s.

that permits the light to pass;
cf. Լուսամուտ.

NBHL (3)

Պատուհանքն վանդակապատքն լուսանցոյցք շուրջ զերեքումք վասն հայելոյ։ Ըստ լուսանցուցացն, եւ ըստ մտից պտշգամացն. (Եզնիկ. ՟Խ՟Ա. 16։ ՟Խ՟Բ. 11։)

Տեառնագրեա՛ քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս. (Նար. ՟Ժ՟Բ։)

լուսանցոյց բանտին, զի զլոյս մի՛ տեսցեն. Լուսանցոյց յարկին յապակոյ. (Յհ. իմ. եղեղ։ Ճ. ՟Ա.։ Լմբ. պտրգ.։)


Լուսանց, ցից

s.

margin;
— բնութեանց, the eyes;
գրել ի —ս, to make marginal notes.