Definitions containing the research ահ : 10000 results

Չքնաղագեղ

adj.

very charming, graceful, elegant.

· Calfa

NBHL (1)

Փառօք հօր գայ՝ ահաւոր եւ զարհուրելի եւ չքնաղագեղ մարդկութիւն զայն ցուցանելով. (Լմբ. հանգ.։)


Չքնաղագիւտ

adj.

rare, excellent, singular, matchless, unique, incomparable.

· Calfa

NBHL (1)

Յոյժ չքնաղագիւտն հասանէ շահից։ Որպէս չքնաղագիւտ իմն եւ յոյժ պատուականագոյն իրաց։ Զչքնաղագիւտն իւրեանց ստացեալ ինչս։ Չքնաղագիւտ ընչիւք կամ ընչից. (Պիտ.։)


Չքնաղապէս

adv.

excellently, admirably.

· Calfa

NBHL (1)

Շուք եւ զարդ գեղոյ ճոխութեան ձերում բարձրութեանդ՝ չքնաղապէս գերահռչակի. (Նար. առաք.։)


Չքնաղիմաց

adj.

bewildering, astonishing.

· Calfa


Չքոտի, տւոյ, տեաց

adj.

vile, abject, worthless, despicable, mean.

· Calfa

NBHL (1)

Նաեւ չքոտեօքն զկծեցուցանէ զմեզ. որպէս լուովն, եւ ճանճիւ եւ մժխով։ Այնքան չքոտի եւ անքատ անձամբքն ... զթագաւորս հզօրս եւ ահագինս փախուցանեն (լուք). (Եզնիկ.։ Նար. ՟Կ՟Թ։)


Պագանեմ, գի

va.

to kiss;
to adore;
cf. Երկիր;
cf. Համբուրեմ.

· Calfa

NBHL (2)

Պագէք երկիր արեգական։ Երկիր եւս պագանէին նոցա իշխանք թագաւորին։ Չպագանեն երկիր տունկք աստեղաց։ Զիա՞րդ մահուան նորա պագանես երկիր. (Եղիշ. Ը։ Ոսկ. ես։ Սեբեր. Դ։ Եփր. թգ. եւ այլն։ Միայն յասելն Գ. թգ. ԺԹ. 18.)

Զամենայն որոյ ոչ իցէ կրկնեալ ծունր բահաղու, եւ զամենայն բերան որոյ ոչ իցէ պագեալ զնա. կարծի առանձինն վարիլ. բայց եւ անդ պարտ է իմանալ ըստ յն. պագեալ նմա զերկիր. տեւ եւ Երկիր պագանել եւ երկրպագել.


Պալասան

cf. Բալասան;
cf. Մեռոն.

· Calfa

NBHL (2)

Գնեցին խունկս, որ է յամպար, մուշք՝ ծխանելիք պալաստանի եւ զայլ անուշահոտս. (Բրս. մրկ։)

Առեալ զպալասանն՝ արկցէ ի ձէթն. (Մաշտ. չահկ։)


Պալար, աց

s.

aposteme, imposthume, abscess, suppuration, pustule;
— երանաց, bubo.

· Calfa

NBHL (1)

Զպալարս հոգւոյս խածուածոց՝ քահանայապետիդ Քրիստոսի բացի։ Յորժամ լինիցի ի մարմին ուրուք պալար, կամ վէր ինչ այտուցեալ. (Նար. ՟Կ՟Ե։ Ոսկ. յհ. ՟Ա. 37։)


Պալարակապ

adj.

studded, adorned or set with studs.

· Calfa

NBHL (1)

λαμπήνη, λαμπηνικός . (որպէս փայլուն գահաւորակ) lampena, currus regius contectus, lectica. Մակդիր գրաստու՝ յորոյ վերայ կապեալ է պալարաձեւ կազմած, այսինքն պաղպաջունք. կամ որ լծեալ է ի հովանաւոր կառս.


Պախավէժ

adj.

precipitated.

· Calfa

NBHL (1)

Վախավէժ. գահավէժ. վիժեալ ընդ վախս լերանց, գետոց, եւ այլն.


Պախարականք

s.

blame, contempt, reproach, reproof, reprehension.

· Calfa

NBHL (1)

Պախարակելն. պարսաւանք. քամահրանք.


Պախարակեմ, եցի

va.

to blame, to reprove, to rebuke, to reproach, to find fault with, to reprobate, to disapprove, to condemn, to censure.

· Calfa

NBHL (2)

Պախարակեն զբացատրութիւն սահմանիս. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

ἑξουδενόω nihili facio, contemno, sperno ἑπιτιμάω, καταγινώσκω reprehendo, objurgo μέμφω, καταμέμφομαι incuso, vitupero, vitio verto λαμβάνω, -ομαι deprehendo, corripio. Ընդվայր հարկանել (իբր ընդ վախս). անգոսնել. աղարտել. պարսաւել. թշնամանել. ստգտանել. բամբասել. քամահրել, վար զարնել (լծ. պ. բուխտան. եւ հյ. պախել, բախել, առակել) cf. ՊԱՀԱՐԿԵՄ.


Պախեցուցանեմ, ուցի

va.

to frighten, to dismay, to strike with consternation, terror or dread, to terrify, to appall.

· Calfa

NBHL (1)

καταβάλλω, ἑκπλήσσω, καταπλήσσω dejicio, deturbo, prosterno, percello, stupefacio κατασείω exagito. Տալ պախիլ՝ որպէս ընդ վախս արկանելով. պակուցանել. սրտաբեկ առնել. ահացուցանել. կամ որպէս բախելով իմն սասանեցուցանել. վախցընել, լեղապատառ ընել.


Պախիմ, եցայ

vn.

to be frightened at, struck with consternation.

· Calfa

NBHL (1)

Ամենեւին ուրացաւ, եւ յահէն պախեալ գտաւ. (Երզն. մտթ.։)


Պախումն, ման

s. fig.

breakage, rupture;
split, cleft;
great fright, consternation, terror, dismay.

· Calfa

NBHL (2)

Պիրկ ձգեալ ... պախումն իմն եւ խզումն պրկեցելոցն առնէ մասանց։ Եթէ խոցումն ինչ եւ կամ պախումն՝ որ զնովաւ միզնն իցէ՝ կրեսցէ, անդէն վաղվաղակի զհետ երթայ ախտին՝ մահ. (Նիւս. կազմ.։)

Ահ, եւ ահագին պախումն գործէ, իբր դիւրաւ առ ի յըմբռնումն լինել. (Փիլ. լիւս.։)


Պակասամիտ

adj.

narrow-minded, crack-brained, senseless, insensate, foolish, stolid, silly.

· Calfa

NBHL (1)

Ի պակասամիտ եւ ի փառախնդիր անձինս թերահաւատ մարդոց. (Փարպ.։)


Պակասեմ, եցի

vn. ast.

to fail;
to want, to be wanting in, to lack, to run short;
to lessen, to grow less, to diminish, to cease;
to weaken, to swoon;
to die;
— լուսնի, wane —եալ ի մտաց, mad, foolish;
—եալ են ոգիք նոցա, they are exhausted, worn out;
—եցին աչք իմ յարտասուաց, my eyes are weary with weeping;
մի թէ —եցա՞յք իմիք, have you perhaps wanted for any thing ?
զի՞նչ այլ —սէր ինձ ի բարեբաստութիւն, what was wanting to my happiness ? to be eclipsed.

· Calfa

NBHL (1)

Սկսաւ պակասել վահան. (Մամիկ.։)


Պակնում, եայ

vn.

to be amazed, surprised, petrified with astonishment;
to be frightened, appalled, terrified, dismayed, palsied or stupefied with fear;
to be struck with terror;
to shudder, to tremble.

· Calfa

NBHL (3)

Մխիթարէր զնոսա, զի մի՛ պակիցեն յայնչափ զօրաց բազմութենէ։ Ի զօրութիւն բազկի քոյ զահի հարցին եւ պակիցեն. (՟Բ. Մակ. ՟Ը. 16։ ՟Ժ՟Ե. 23։)

Պահապանքն պակուցեալ ահաբեկ լինէին։ Պակեան հեթանոսք. (Շար.։)

καταπλήσσομαι, καταπλαγῆναι percellor, perculsum esse, stupeo, obstupesco, terreor. Պախիլ. վրդովիլ յահէ. զարհուրիլ հիացմամբ. ապշիլ. յիմարիլ. վախէն ու արմննալէն պաղիլ մնալ.


Պակշոտիմ, եցայ

vn.

to give oneself up to lechery or lasciviousness, to lead a dissolute life, to live in debauchery.

· Calfa

NBHL (1)

ἁσωτεύομαι, ἁσώτως ζόω, ἁκουλαστέω , ἁσελγέω luxurior, libidinosus sum, petulanter ago χαίνω hio, inhio. Պակշոտ լինել. անառակիլ. շուայտիլ. յիմարիլ տռփանօք. անկղիտանալ. բերանաբացեալ կալ. գէշ աչքով նայիլ, սիրահարիլ. առսըզլանմագ .... եւ այլն.


Պակշոտութիւն, ութեան

s.

dissolute life, impurity, impudence, lust, lewdness, lasciviousness, lechery, obscenity.

· Calfa

NBHL (1)

Դնէ առաջի զպակշոտութիւն, զագահութիւն։ Յարբեցութենէն ի պակշոտութիւն դառնային։ Կոխել զչարութիւն պակշոտութեանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։ Նոննոս.։ Պիտ.։)


Պակուցումն, ման

s.

fear, fright, terror, consternation, stupor, astonishment, stupefaction.

· Calfa

NBHL (3)

Պակնուլն, եւ Պակուցանելն. ահարկութիւն. երկիւղ.

Ցուցին նահատակութիւն՝ ի պակուցումն նմանապէս եւ ի պարտութիւն. (Պիտ.։)

Ի քո սպառնալեաց ահիդ պակուցման. (Նար. ՟Ղ՟Ա։)


Պակչիմ, եայ

vn.

cf. Պակնում;
to feel giddy, dizzy or stupefied with fear.

· Calfa


Պաղան

cf. Համետ.

· Calfa

NBHL (1)

Դի՛ր ի վերայ վիրաւորեալ թիկանցդ պաղան, պատեա՛ց ընդ սրահ եկեղեցւոյս, եւ ողջանաս։ Եթէ ոչ դնես թիկանցդ (կամ բառնաս ողինդ) պաղան, ոչ ողջանաս. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ՟Ա.։ եւ Հ. փետր. ՟Զ.։)


Պաղանամ, ացայ

vn.

cf. Պաղիմ.

· Calfa

NBHL (1)

Ի դառնահոտ հնչմանէ հիւսիսոյ պաղացեալ ձուլեալ վտակն. (Խոր. ՟Բ. 36. կամ 39։)


Պաղատանք, նաց

s.

supplication, imploration, instance, entreaty, prayer, invocation, request, solicitation;
rogation.

· Calfa

NBHL (1)

Լուայ ձայնի աղօթից քոց եւ պաղատանաց։ Ձայն ի շրթանց գուժեաց լալոյ եւ պաղատանաց որդւոցն Իսրայէլի։ Սրբեցէ՛ք պահս, քարոզեցէ՛ք պաղատանս (յն. պաշտամունս)։ Առնել աղօթս, խնդրուածս, պաղատանս։ Աղօթս եւ պաղատանս ... ուժգին գոչմամբ եւ արտասուօք մատուցանէր. (՟Գ. Թագ. ՟Թ. 3։ Յովէլ. ՟Ա. 14։ ՟Ա. Տիմ. ՟Բ. 1։ Եբր. ՟Ե. 7։)


Պաղատիմ, եցայ

vn.

to beg with submission, to implore, to supplicate, to pray or entreat earnestly, to solicit, to beg for, to adjure, to beseech, to invoke, to intercede;
պաղատանս —, to address the most earnest entreaties.

· Calfa

NBHL (2)

Պաղատիմ առ քեզ՝ լուսոյ ճառագայթ։ Պաղատիս դարձին իմ առ քեզ, եւ ոչ ձանձրանաս։ Զիա՞րդ սատակման ինձ պաղատեցայց, թէ ահա մեղաւորք կորիցեն. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Ծ՟Ը. Նար. կ.։)

Զահեղ անօրէնութիւնս իմ պաղատիմ. (Մանդ. ՟Ա։)


Պաղիմ, եցայ

vn.

to freeze, to be frozen, to congeal, to coagulate, to thicken;
to catch cold;
— յերկաթս, to arm with cuirass.

· Calfa

NBHL (1)

՟Լ՟Թ. բիւր, եւ ՟Ե. հազար է համար զօրացն Յուլիանոսի՝ ամենեցունց պաղեալ յերկաթս. իմա՛ որպէս միաձոյլ երկաթապատ զրահաւորեալ։


Պաղպաջումն, ման

s.

splendor, brightness.

· Calfa

NBHL (1)

Եւ հրահոսեալ պաղպաջմամբ՝ դու հնձան լուսափայլ. (Տաղ կոստ. ի փոխումն կուսի.։)


Պաղպաջուն

adj.

shining, sparkling, brilliant.

· Calfa

NBHL (4)

Եթէ արծաթ պաղպաջուն քայքայէ զմեզ, երբ զգեղ երեսաց կարասցուք քամահրել։ Սիւնս եւ խարիսխս արծաթի՝ պաղպաջունս, ջինջս եւ յստակս։ Ճակատն պաղպաջուն, այտքն ի ներքոյ՝ միահարթք երկայնածնօտք. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ եւ ՟Բ. 25։ եւ կող. ՟Ժ՟Դ։)

Պաղպաջուն, գահոյս ոսկէզարդ։ cf. ՊԱՂՊԱՋՈՒՆՔ

Պաղպաջունք արփիանկարք՝ մահարձանօք արծաթեղինօք. (Նար. գանձ եկեղ.։)

ՊԱՂՊԱՋՈՒՆՔ. գ. λαμπήνη lampena, lectica, currus regius. Գահաւորակ պաղպաջուն զարդուք, կազմեալ ի կառս, ի վերնակողմն նաւու, կամ ի տեղի հանգստարանի. կառք հովանաւոր. թախտրէվան, թախտ, քէօշկ, ճիպինլիք. cf. ԴԵՍՊԱԿ.


Պաճարանք, նաց

s.

the gaining or procuring one's livelihood;
subsistence, maintenance;
food, victuals;
means, way, remedy, expedient.

· Calfa

NBHL (3)

Զպաճարանս սնոտի շահուց՝ վնաս իւր վարկեալ։ Զառ եւ զաւար եւ զպաճարանս անասնոց բազմաց ի մի վայր ժողովեալ. (Յհ. կթ.։)

Այլոց այլ ուրեմն սփռեցելոց ի պաճարանս հարկաւորաց։ Պաճարանք եւ հանգամանք՝ յանհնարից, արդարոց, եւ մարդասիրաց գործոց բաղձասցի ոք գտանել։ Համեստ պարկեշտիցն՝ շատ եւ մեծ ի պաճարանս կենաց՝ պատճառք են պարկեշտութիւնն։ Մահաբեր դեղոց պաճարանս գտին. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

ՊԱՃԱՐԱՆՔ. ἑπίνοια industria πόρος, πορισμός quaestus, emolumentum. Ճարտարութիւն խելաց. հոգողութիւն. հանճար. հնարք. դեղ դարմանոյ. ելի աղագք. երթ ի տուրեւ առս. շահավաճառութիւն. ճար, ճարակ. հիւնէր, պէճէրիշ.


Պաճարեմ, եցի

vn.

to provide, to get, to come by;
to try, to endeavour, to remedy, to find means;
— զկեանս, to earn one's livelihood, to provide where with to live.

· Calfa

NBHL (2)

Արագլաց ձագք թռչելով՝ ամենայն ուստեք պաճարեն շահ՝ ծնողացն ի պէտս։ Որպէս զի հանգիստս դիւրավարս եւ հեշտութիւնս իւր պաճարեսցէ։ (Զճշմարտութիւնն) ամենայն զօրութեամբն պաճարելի է գտանել. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)

Պաճարել շահս մարմնոյն։ Ի ձեռն հնարիցս այսոցիկ պաճարեաց. (Նիւս. կազմ.։)


Պաճարիմ, եցայ

vn.

cf. Պաճարեմ.

· Calfa

NBHL (2)

Արագլաց ձագք թռչելով՝ ամենայն ուստեք պաճարեն շահ՝ ծնողացն ի պէտս։ Որպէս զի հանգիստս դիւրավարս եւ հեշտութիւնս իւր պաճարեսցէ։ (Զճշմարտութիւնն) ամենայն զօրութեամբն պաճարելի է գտանել. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)

Պաճարել շահս մարմնոյն։ Ի ձեռն հնարիցս այսոցիկ պաճարեաց. (Նիւս. կազմ.։)


Պաճիտակ

s.

delicious condiments.

· Calfa

NBHL (1)

Գնիեզինութիւնք եւ խահակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան եւ որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լինելոյ գործեն հիւանդութիւն. (Փիլ. ել. ՟Բ. 18։)


Պաճուճապատանք, նաց

s.

doll, puppet, baby.

· Calfa

NBHL (1)

Եւ առ մեղքոր պաճուճապատանս, եւ եդ ի վերայ մահճացն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Թ. 13. եւ 15։)


Պայազատեմ, եցի

va.

to succeed, to inherit;
to make oneself master of, to master, to domineer, to lord, to rule over.

· Calfa

NBHL (2)

Զթագաւորութիւնն ի սրբոյն Կոստանդիանոսէ պայազատէ Կոստանդիանոս նորին որդին հանդերձ եղբարբք. (Սանահն.։)

Պայազատեսցեն ազգէ յազգ զայս պատիւ (քահանայապետութեան). (Լմբ. պտրգ.։)


Պայթեմ, եցի

va. vn.

cf. Պայթուցանեմ;
to burst, to crack, to split, to shiver, to break, to cleave;
to be transported by pride, to be puffed up.

· Calfa

NBHL (1)

Որ զվէմն հերձեաց, ոչ անկարանայր զխաչահանուսն պայթել. (Խոսր.։)


Պայթեցուցանեմ, ուցի

va.

cf. Պայթուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Որ զվէմն հերձեաց, ոչ անկարանայր զխաչահանուսն պայթել. (Խոսր.։)


Պայծառազգեաց, գեցից

adj.

dressed splendidly, wearing brilliant garments;
luminous, glorious.

· Calfa

NBHL (1)

Որք նորափետուր բանիւ զարդարեալք՝ պայծառազգեցան եկեղեցիք Հայաստանեայց ի ձեռն սրբոյն Սահակայ. (Շար.։)


Պայծառազգեստ

adj.

dressed splendidly, wearing brilliant garments;
luminous, glorious;
cf. Պայծառազգեաց.

· Calfa

NBHL (1)

Պայծառազգեստք եւ սպիտակափայլք ըստ պատահման արծաթոյ. (Նար. առաք.։)


Պայծառազգենում, ցայ

vn.

cf. Պայծառազգեստիմ.

· Calfa

NBHL (1)

Որք նորափետուր բանիւ զարդարեալք՝ պայծառազգեցան եկեղեցիք Հայաստանեայց ի ձեռն սրբոյն Սահակայ. (Շար.։)


Պայծառազգեստութիւն, ութեան

s.

luxury in dress.

· Calfa

NBHL (1)

ՊԱՅԾԱՌԱԶԳԵՍՏՈՒԹԻՒՆ ՊԱՅԾԱՌԱԶԳԵՑՈՒԹԻՒՆ. λαμπροφορεία splendidae vel candidae vestis gestatio, facium gestatio. Պայծառազգեստն լինել. պայծառութիւն. ջահազդեցութիւն, կամ ջահակրութիւն.


Պայծառակերպութիւն, ութեան

s.

Transfiguration.

· Calfa

NBHL (1)

Այսօր զահագին քո զմիւսանգամ ցուցեր զպայծառակերպութիւնդ ի թաբորական լերին. (Գանձ.։)


Պայծառակշիռ

adj.

well-matched, very resembling.

· Calfa

NBHL (1)

Գեղատախտակն՝ պայծառակշիռ՝ հասակաչափ՝ զգեղ երեսաց յանդիման ցուցանէին. (Ագաթ. յորմէ եւ Սանահն.։)


Պայծառապէս

adv.

splendidly, gloriously, pompously, magnificently.

· Calfa

NBHL (1)

Առաքէ ի Հայս պայծառապէս զՏիրան թագով պսակեալ։ Ուր պայծառապէս իսկ բորբոքի ջահ սրբութեան զգուշացելոցն յարթնութեան. (Յհ. կթ.։)


Պայծառատեսիլ

adj.

of a shining aspect, luminous, brilliant.

· Calfa

NBHL (1)

Անմահութեան փառացն ցանկացի՛ր. այն է պայծառատեսիլ եւ լուսաւոր. (Ոսկ. յհ. ՟Ա. 41։)


Պայծառացուցանեմ, ուցի

va. fig.

to clear, to brighten, to render brilliant, to give splendour;
to cause to shine, to render illustrious, to distinguish, to celebrate;
— զբանս, to render clear, to explain, to dilucidate.

· Calfa

NBHL (1)

Զկերակրոցն վայելումն պահք պայծառացուցանեն. (Բրս. պհ.։)


Պայմանաւոր

cf. Պայմանական.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ ունի զպայման. ուխտական. վճռական. սահմանեալ. օրինաւոր. թէական.


Պանդոկապետ, ի, աց

cf. Պանդոկապան.

· Calfa

NBHL (3)

Հանեալ ետ ցպանդոկապետն երկուս դահեկանս. (Ղկ. ՟Ժ. 35։)

Հանեալ դահեկան մի՝ ետ ի պանդոկապետն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Ը.։)

πανδοχεύς, πανδόχος, πανδόκος, πάνδοξ, καπηλυτικός hospes meritorius, caupo, stabularius. իտ. oste, locandiere. Պահապան կամ տէր պանդոկի. խանճը, գօնագ սահապը.


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

· Calfa

NBHL (1)

Մահ սպառնայ ասէ՝ Աստուած՝ թէ ոք անդր պանդուխտ երթիցէ. (Նախ. երեմ.։)


Պանծամ, ացի

vn.

cf. Պարծիմ.

· Calfa

NBHL (1)

ՊԱՆԾԱՄ ՊԱՆԾԱՆԱՄ. (գրի եւ ՊԱՆՁԱԼ, ՊԱՆՁԱՆԱԼ) πείθομαι confido αὑχέω glorior, jacto me νομίζω puto δοκέω existimor. Յանձնապաստան լինել. վստահանալ. եւ Պարծիլ. նազիլ. ի լաւ կարծիս լինել զանձնէ եւ զիւրոցն. ուրախանալ ընդ յաջողուածս անձին եւ իւրոցն.