cf. Պայթուցանեմ;
to burst, to crack, to split, to shiver, to break, to cleave;
to be transported by pride, to be puffed up.
ՊԱՅԹԵՄ ՊԱՅԹԵՑՈՒՑԱՆԵՄ. cf. ՊԱՅԹՈՒՑԱՆԵԼ. διαρρήγνυμι, -ύω, διαρρήσσω diffringo, perrumpo.
Որ զվէմն հերձեաց, ոչ անկարանայր զխաչահանուսն պայթել. (Խոսր.։)
Այն է լաւն՝ որ չպայթէ զկեղեւն. (Վստկ.։)
Նոր գինի պայթեցուցանէ զտիկս հինս. (Մեկն. ղկ.։)
ՊԱՅԹԵՄ չ. ՊԱՅԹԻՄ. διαρρήγνυμαι disrumpor, dirumpor οἱδαίνομαι intumeo, turgesco ψοφέω crepo եւ այլն. Պատառիլ շաչմամբ ի պարպատմանէ ուռուցման. ճայթիլ. փաթլամագ, չաթլամագ.
Իբրեւ կերաւ, պայթեաց վիշապն։ Յղիք նոցա պայթեսցեն (կամ պայթեսցին). (Դան. ՟Ժ՟Դ. 26։ Ովս. ՟Ժ՟Դ. 1։)
Ի հայեցուածոցն դժնէութենէ ասեն պայթել որձաքար վիմացն. (Խոր. ՟Բ. 39։)
Բարձրադէզ փրփուրն պայթեաց։ Պայթեաց եւ պատառեցաւ թանձրութիւն երկրիս։ Թանձր հողն պայթեաց պատառեցաւ. (Եղիշ. ՟Ե. եւ Եղիշ. խր. միանձն. եւ Եղիշ. խաչել.։)
Սիրտ քարեղէն պայթեաց (այսինքն կարծր վէմք պատառեցան), եւ սիրտք նոցա ոչ ապաշաւեցին. (Եփր. համաբ.։)
Կսկծիմ պայթիմ, թէ ոչ յարիցես գնասցես ի տանէս. (Բուզ. ՟Դ. 44։)
Պայթէ (տպ. պայթի) ասէ սիրտս, եւ այրիմ ընդ թշնամանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
Իբր զպղպջակ անձրեւոյ՝ չքացեալ պայթեալ անդստին. (Նար. ՟Հ՟Դ։)
Իբրեւ պղպջակի ի նոսա բարկութեանն պայթեցելոյ՝ շնչեցաւ այտումնն. (Բրս. վաշխ.։)
Հպարտութիւն ուռուցեալ ... պայթէ։ Անդէն վաղվաղակի վիշապն պայթեաց. (Վրք. հց.։)
Զի՞ պարծիս պայթես դու Յո՛վաբ. (Եփր. թագ.։)