to blame, to reprove, to rebuke, to reproach, to find fault with, to reprobate, to disapprove, to condemn, to censure.
ἑξουδενόω nihili facio, contemno, sperno ἑπιτιμάω, καταγινώσκω reprehendo, objurgo μέμφω, καταμέμφομαι incuso, vitupero, vitio verto λαμβάνω, -ομαι deprehendo, corripio. Ընդվայր հարկանել (իբր ընդ վախս). անգոսնել. աղարտել. պարսաւել. թշնամանել. ստգտանել. բամբասել. քամահրել, վար զարնել (լծ. պ. բուխտան. եւ հյ. պախել, բախել, առակել) cf. ՊԱՀԱՐԿԵԼ.
Խրատեն զիս ի միասին, զորոց պախարակէի զվարս նոցա։ Պախարակեաց զնա կենդանւոյն. (Յոբ. լ. 1։ Սիր. ՟Ի՟Թ. 35։)
Եթէ այնպէս իցէ, զԱստուած պախարակես, որ զայն այնպէս կարգեաց. (Ոսկ. կողոս.։)
Բազում ինչ ըստգիւտ պախարակեալ զառաջին զկեանսն իւր՝ իբրեւ ընդ կոյր կենցաղ անցեալ. (Փիլ. իմաստն.։)
Պախարակեցէ՛ք զարքայն ձեր զԴարեհ, եւ մի՛ զիս. (Պտմ. աղեքս.։)
Պախարակեն զբացատրութիւն սահմանիս. (Սահմ. ՟Ժ՟Գ։)
Եւ նախ ի գաւառէն պախարակեսցի ... Զպախարակելին հակառակ գովելւոյն բնաւորեցոյց յինքեան պակասութիւն ... Որո՞վ իւիք կարասցէ ոք պախարակել զսա (զարժանիս ամենայն գովութեան). (Պիտ.։)
Կենդանագրեալ պատկերաւ մարդացելոյ բանին Աստուծոյ պախարակել զմեզ անամօթին. (Յհ. իմ. պաւլ.։)
Զոր բանիւ յայլս պախարակեցի, գործով զնոյն ես կատարեցի. (Խոսր.։)
Մի՛ ի սպառ պախարակեսցի. (Նար. ՟Խ՟Ը։)
Պախարակէ զնոսա, իբրու թէ հանդերձք իցեն հնացեալք եւ տկարք։ Սկսանի պախարակել զստոյգ աղտեղութիւն նոցա. (Իգն.։)
Ոչ բաղդատութեամբ՝ այլոց ուղղութեամբ՝ պախարակեմք. (Լմբ. պտրգ.։)
Զկորուստ ժողովրդեան ոչ ցաւէին, զորոց եւ Ամովս պախարակէ. (Երզն. մտթ.։)