Definitions containing the research այսպէս : 1112 results

Մկրատ, ի, աց

s.

scissors;
— մեծ, shears.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մկրատ, Մրղ. մըկըրատ, Ախց. Կր. մգրատ, Ալշ. Երև. Մշ. Սչ. մգրադ, Տիգ. մգրmդ, Խրբ. մգրադ, մրգադ, Ագլ. մկրօտ, Ննխ. մուգրադ, Սվեդ. մգրուդ, Բբ. մոգադ, Զթ. մօգյօդ, մօգ-րոռ. Հճ. մmյգօդ, մmրգօդ, Ասլ. միրյադ, միրյա*, Սեբ. մնյադ։ Նոր բառեր են մկրա-տել (Ակն. մըյդէլ), մկրատուիլ «մազերը խուզել» (>Սչ. մըգրըդվել), մկրատայ (>Մէրտ մռղադա) «խեչափառ» (իր մկրա-տանման ճանկերի համար այսպէս կոչուած)։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mazg'ho-ձևից. բռի երկրորդ ժառանգն է յն. μόσγος «անա-սունի ձագ, երինջ կամ հորթ, հորթուկ», նը-ւազականը μοσχίον. հնխ. zg'h տալիս է հյ. ձ, բայց երկու ձայնաւորի միջև դառնում է զ։-Յն. μόσχος նշանակում է նաև «բոյսի ընձիւղ, ծիլ. 2. երախայ (տղայ կամ աղ-ջիկ)». ոմանք ընդունում են որ հնխ. և յն. բառի նախնական իմաստը այս է, որից էլ փոխաբերաբար բխում է երրորդ իմաստը՝ «երինջ, հորթ» (այսպէս Boisacq 646). ու-րիշներ էլ իրարից բաժանում են հնխ. moz-gho-«ծիլ, ընձիւղ» (որից դնում են նաև լիթ-māzgas, լեթթ. maxgs «ընձիւղ, ծիլ») և հնխ. mozg'ho-«հորթ, երինջ» (այսպէս Po-korny 2, 308-309)։-Հիւբշ. 475?


Մուղտ

cf. Մղուտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։


Մաշկ, ից, աց

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մորթ, կաշի» ՍԳր. «գզաթ, մուշտակ» Մագ. որից մաշկեղէն ՍԳր. Վե-ցօր. մաշկեակ ՍԳր. մաշկահանդերձ Բուզ. լեշկամաշկ Եբր. ժա. 37. Եփր. եբր. 227. Բուզ. զ. 15. մաշկագործ Ճառընտ. մաշկա-միրգ «շագանակ» (վրայի կաշենման կճե-պի պատճառով այսպէս կոչուած) Խոր. աշխ. 608 (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 122)։


Մառ

s.

fog;
cf. Մառն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խոշ». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 205. ի՛նչ լինելը յայտնի չէ։

«գինու կամ քացախի փառը». ու-նի միայն Վստկ. 108։ Գաւառականների մէջ գտնում ենք մար ձևով, այսպէս՝ Այն. Զն. Պլ. Մն. Ննխ. Ղրբ. և Խրբ. (վերջինը մար և բայր<պայր? ձևերով)։


Մարաջախտ, ի

s.

marshal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polyg. 103 յն. μαργαρί-της։ Այսպէս նաև ՆՀԲ և վերջին անգամ Հիւբշ. 363։


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սրմագաշեան, Արմէնիա՝ ռումա-նահայ մարդապօյ «մի մարդու հասակի մե-ծութեամբ» (հյ. մարդ + թրք. boy «հասակ» բառերից կազմուած) ձևից փոխառեալ է դը-նում ռում. գւռ. martapoi (կարդա՛ մարզա-պօի). այսպէս են կոչւում այն պատանինե-րը, որոնք ծերերի առաջ իրենք իրենց իբր մեծ բան են ուզում ցոյց տալ, բայց իրապէս ոչինչ են։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Հերու, ի հերուն հետէ

adv.

last year, since last year;
long time since, for a long time past, long ago, long since.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։


Հիմն, մանց

s. chem.

foundation;
base, basis;
foot, bottom;
back, back part;
foundation, establishment;
— աղանալի, salifiable base;
— ի վեր, from top to bottom;
thoroughly, utterly;
— ի յատակ, to its very foundations;
down to the ground, to the bottom;
— or հիմունս արկանել, to lay the foundations of, to found;
— ի վեր առնել, կործանել, տապալել, յատակել, to cast to the earth, to throw, cast or pull down, to overthrow, to overwhelm, to subvert, to demolish, destroy or ruin utterly;
ի հիմանց կործանիլ, to be overthrown;
— լինել իրիք, to be the foundation of;
անկանիլ հիման, to have laid the foundation;
ի վերայ հաստատուն հիման, on a solid foundation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] xim «հիմ. քարա-կոյտ» (Justi, Dict. Kurde էջ 168), Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ՝ հիմ. ինչ. Հի-մէ ուի լը սէր գէվըր տանի (Եդ հիմն ի վե-րայ վիմի). Չըմա քօ հիմէ ուի լը սէր գէվըր ռավի պու (Զի հաստատեալ էր հիմնն ի վե-րայ վիմի). Ղուկ. զ. 48. Լր սէր արտէ պէ հիմ մալ ջէ տքm (Շինիցէ տուն ի վերայ հողոյ առանց հիման). Ղուկ. զ. 49.-Թրք. գւռ. Եւդ. Տ. Ատն. ինչպէս նաև Երևանի՝ [arabic word] him «հիմ», ❇ evīn himi «տան հիմը» (այսպէս նաև Ատանայի թրքա-խօս յոյների մօտ. Բիւր. 1899, էջ 798 և Յուշարձան 329).-ն. ասոր. xim «հիմ» (տե՛ս Kалащевъ, Aисорско-pусcк. cлов. էջ 389)։


Համար, ոյ, ոց

s. prep.

account, calculation, computation, enumeration, numeration;
number;
catalogue, list;
roll-call, muster;
examination, inventory, statement, account;
esteem, respect, value, regard, station, degree;
presentation or rendering of accounts;
comparison;
lesson;
verse;
ի —, ի —ի, —, for, on account of;
ընդ մի —, same, same thing;
— առնուլ, պահանջել, to ask for an account of, to require one to account for;
— առնել, to find out an explication of, to examine;
to take or draw up an inventory of;
to take stock;
— տալ, to render an account;
to give a reason;
to be responsible, to account for;
— առնուլ ի մէջ ծառայից իւրոց, to make an account with his servants;
ի — ածել, արկանել, դնել, to count, to calculate, to compare;
մտանել ի —, to be reckoned, numbered, esteemed among;
ի —ի լինել, to be counted as, to pass for, to be reputed, esteemed;
ընդ մարդկան կալ ի — ի, to be taken for a man;
— դնել ընդ ումեք, to dispute;
հանել թիւ —ոյ, to draw or cast lots;
տուր զհամար տնտեսութեան քո, give an account of thy stewardship;
ոչ եղեւ ի —ի բան իմ, no attention was paid to my words;
չէ ինչ ի — ի, it is unimportant;
no matter;
թուով — ով էր ամենայն, all was counted;
—ովք թուոց կատարեալ, a clever arithmetician;
— առնուլ, to take lessons;
գիտել, ուսանել, ասել զ—ն, to know, to learn, to say or repeat one's lesson;
cf. Թիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) 1. Համար «դաս» իմաստով ունին Ասւ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. համար, Զթ. հա-մօր, համոր, Հճ. համօյ, Ննխ. համբար.-2. Համար «վասն» իմաստով ունին Ալշ. Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. համար, Ասլ. հմար, Տիգ. հmմmր, Հմշ հօմար, հումար, Զթ. համօյ, համոր, Սվեդ. հmմուր, Տփ. հա-մա, ամա, Մկ. Ոզմ. Վն. խամար, Ջղ. Սլմ. խմար, Մրղ. խամա, խմա, Գոր. Ղրբ. մհար, Հճ. համօ, Հւր. մար։-3. Համար «թիւ, համ-րանք» իմաստով ունին Շմ. համբարք, Պլ. համրանք, Տփ. համբարք, համբրանք, Վն. Սլմ. խամբրանք, Ջղ. խամբարք.-4. Հա-մարել «հաշուել» բայաձևն ունին Կր. Պլ. Ռ. Սեբ. համրէլ, Հճ. համրել, Ասլ. համրէ՝լ, Ննխ. համրէլ (հինը՝ համբրէլ), Զթ. Խրբ. համրիլ, Սեբ. հարմէլ, Ախց. համռէլ (ռ-ով. այսպէս նաև համռիչ), Երև. համբա՛րէլ, Ալշ. Մշ. Սչ. համբրել, Շմ. Տփ. համբրիլ, Տիգ. հmմբրիլ, Ղրբ. հմբա՛րէլ, Ագլ. հմբա՛րիլ, Գոր. հմբm՛րէլ, Հմշ. հօմբրուշ, Ջղ. խմբա-րել, Սլմ. Վն. խամբրել, Մրղ. խամբրէլ, Մկ. Ոզմ. խամբրիլ.-5. Առանձին ձև ունի Սչ. համարել «սեպել», տարբերելու համար համբրել «հաշուել» ձևից. -նոյնպիսի տար-բերացումներ նկատելի են նաև վերը՝ համար «վասն» և համար «դաս» ձևերի մէջ.-կըր-ճատմամբ յառաջացած ձևեր են Հւր. չու-մա՞ր, Շմ. չմա՞ր «ինչո՞ւ համար»։-Նոր բա-ռեր են անհամրանք, համար-հազար «շատ, անթիւ», համրովի, համրուկ


Հանդերձ, ից

s.

coat, clothes, garb, attire, wearing apparel;
old clothes;
preparation, show, pomp, magnificence;
— շքեղ, լայն, magnificent, flowing robe;
— առանց խորշխորշանի, garment without folds;
— արքայական, royal robe;
հեծելազն —ք or —անք, riding habit;
— բաղանեաց, bathing gown;
—ք նորք, a suit of new clothes;
— հարսանեաց, wedding garb;
— սգոյ, mourning;
արկանել զիւրեւ — այրութեան, to wear widow's weeds;
ի բաց հանել զ— այրութեան, to put of widow's weeds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. հանդ'երձ՝, Սեբ. հանդ'էրց, Երև. Ոզմ. Սլմ. հանթերց, բոլորն էլ «կրօնա-ւորի զգեստ» իմաստով, հետևաբար գրա-կանից փոխառեալ. այսպէս նաև Ախց. հան-դ'էրձ'անք «քահանայի զգեստաւորութիւն»։


Հանդերձ

prep.

with, along with, together with;
եղբարբքն —, with his brothers;
— այնու, withal, besides, moreover;
— այսու ամիենայնիւ, all the same, in spite of all that;
after all, however;
— ամենայն թերութեամբքն, in spite of all his faults or defects;
— սոքիմբք, with all that;
at the same time;
այլովքն —, et cetera, etc., and so of the rest, so on, so forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. հանդ'երձ՝, Սեբ. հանդ'էրց, Երև. Ոզմ. Սլմ. հանթերց, բոլորն էլ «կրօնա-ւորի զգեստ» իմաստով, հետևաբար գրա-կանից փոխառեալ. այսպէս նաև Ախց. հան-դ'էրձ'անք «քահանայի զգեստաւորութիւն»։


Հանճար, ոյ

s. rhet.

intelligence, intellect, understanding, wit, sense;
genius, talent;
wisdom, prudence;
reason, sense, judiciousness;
enthymeme;
— բազմայեղանակ, a rare talent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Լմբ. առակ. ա. 7 և ը. 14 մեկ-նում է «Հանճար... ստուգաբանի ան-ճար, այսինքն թէ՝ ոչ առանց խափա-նածոյ իրիք կատարի։ Եւ հանճար ասի, զի զկատարումն առ յապայ ունի»... էծ 135-6 «Հանճար որպէս բազում ան-գամ! յեղյեղեցաք, ստուգաբանի անճա-րիցն ճար»։ Տաթև. ձմ. լ. «հանճարն ստուռաբանի անճար. այսինքն անճար է և անխափան որ պիտի լինի կատա-րումն»։ Նոյնը նաև Տաթև. հարց. 270։ Իսկ Առաք. լծ. սահմ. 484 «հանեա՛ զճար»։ ՀՀԲ «հանէ ճար» (այսպէս նաև Թոփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44)։ ԳԴ միայն անհանճար ձևին է կցում պրս նահէնճար։ ՆՀԲ հա՛նճար կամ համ ճար։ Lag. Urgesch. 477 čar արմատից։ Նոյն, Arm. Stud. § 1243 կասկածում է զնդ. hamčar և պրս. hanǰār ձևերի վրայս Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 196 պրս. hanjār։ Հիւնք. պրս. [arabic word] hangār «սաստկութիւն, սրութիւն»։ Հիւբշ. 173


Ծակ, ուց

s. adj.

hole;
opening, aperture;
bored;
perforated;
— բանալ, to make or bore a hole;
խնուլ զ—, to stop up a gap;
ի — կարաս կրել ինչ, to draw water with bottomless buckets, to labour in vain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Justi, Dict. Kurde էջ 219 մեր բառին է կցում քրդ. [arabic word] zaga կամ [arabic word] ︎ ziga «քարայր». հայերէնի մէջ ծակ «քա-րայր» իմաստով գործածուած է. հմմտ. ծա-կախիթ և ծակամուտ ձևերը. բայց վերի քրդ. բառերի նմանութիւնը պատահական պէտք է համարել. այսպէս նաև ուտ. ծակպեսուն «կտրտել, զարնել, ճմրթել», ծակեսուն «զարնուիլ»։


Ծարաւ, ոյ, ով

s. fig. adj.

thirst, dryness, drought, thirstiness;
thirst, panting for;
thirsty, dry;
մեծ, սաստիկ —, great, over-powering thirst;
շիջուցանել, բժշկել, զովացուցանել զ—, toquench, to cool, to slake thirst;
պապակիլ, տոչորիլ ի —ոյ, to be quite choked or parched with thirst;
մեռանիմ ի —ոյ, I am dying with thirst.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (ՆՀԲ ունի նաև ու հլ. բայց առանց վկայութեան) «պասուք, ջրի կարօ-տութիւն զգալը» ՍԳր. «ծարաւած» Լմբ. ժող. և սղ. որից ծարաւիլ ՍԳր. Եւս. պտմ. ծա-րաւի ՍԳր. Մծբ. ծարաւագոյն Կոչ. ծարա-ւուտ ՍԳր. ծարաւահատ Մանդ. պասքածա-րաւ Թէոդ. կուս. օգտածարաւ Ագաթ. ծա-րաւկոտ «շատ ջուր խմող» Բար. էջ 135. ծարաւահիւծ Չրր. եթ. ծարաւութիւն Եփր. համաբ. ևն։-ՋԲ նշանակում է նաև ծարաւ «ազգ ինչ ժանտ օձի, որոյ խայթուած ծա-ռաւեռուսանէ լոյժ» (այսպէս և Նորայր, Բար. ֆր. 404 ա)։ Այս նշանակութիւնը հա-նում են անշուշտ Օր. ը. 15 հատուածից. «Եւ ած զքեզ ընդ անապատն մեծ և ընդ ահա-դին, ուր օձն խածանէր և կարիճ և ծառաւ և ոչ գոյր ջուր»։ Բնագիրը համապատաս-խան տեղում ունի [hebrew word] slmmāon, որ նշանակում է «անջրդի անապատ», որ և Բառռմանուած է յն. διώα «ծարաւ»։ Ոմանք քննիչներ բնագրի այս բառը հասևանում են «մի տեսակ կատաղի օձ». բայց մեր հայ-րերը անշուշտ մի՛միայն «ծարաւի» իմաս-տով էին հասկացել, ինչպէս յունարէնն է և ինչպէս ունի նաև հին սլաւոնական թարգ-մանութիւնը (жаждa «ծարաւ»)։ Բուն օձի համար ասուած է ծարաւական քարբ Տօ-ւակ., որ տե՛ս նաև տակը ծարբ։


Ծեծ, ի

cf. Գան;
cf. Հարուած.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Տփ. ծէծ, Ալշ. Մշ. ծեձ, Սչ. ձեձ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Սեբ. Ռ. Տիգ. ձէձ, Ասլ. ձէ'ձ, ձէ'զ, Սլմ. ծէծել, Հճ. ձիձել, Զթ. ձիձիլ։-Գաւառականներում բառս նշանակում է նաև «կռիւ, պատե-րազմ». այսպէս ունին ի միջի այլոց՝ Արբ. Եւդ. Չրս. Պլ. այս նշանակութեան համար հմմտ. վերը սանսկրիտ ձևերը։-Նոր բառեր ևն ծեծած «ևորկոտ», ծեծան «ծեծող», ծե-ծիւ «պատերազմ», ծեծկուան «կռուարար», ծեծուն, ծեծիկ, ծեծկանք, ծեծկուիլ, ծեծվը-տիլ. ծեծկոփել, ծեծվռտել, ծեծքել, ծեձ-փայտ, ծեծքար ևն։


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. g'er-«ծերութիւն, ծերանալ» արմատից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] jǰ կամ [other alphabet] jar «հնանալ, փճանալ, ծերանալ», [other alphabet] jarant «ծերու-նի, անկար», ǰirna «ծեր», jira-կամ ǰīrni «ծերութիւն». զնդ. ❇ zaurva «ծեր», ❇ zaurura «ծերութիւնից թուլա ցած», օսս. zärond, պրս. ❇ zar, աֆղան. zor «ծեր», յն. γέ́ρων (γέροντ-) «ծեր» γερας «աւագութեան պատիւ», γεραιύς «ծեր», γερουσια «ծերաժողով», γήραμα «ծե-րութիւն», γηρας «ծերութիւն», τηιαω «ծե-բանալ», γηράσϰω «ծերանալ, հասնիլ». γεργεριμοι «կաթուկ, շատ հասնելով ինք-նին ընկած պտուղ», γραῦς «պառաւ», հսլ. zirčti «հասնել (պտուղի)», su-zori «հա-ռուն». ռուս. зрeть «հասունանալ», зpeлыи «հասուն» ևն (Boisacq 145, Walde 352, Trautmann 372, և Horn § 655, Pokorny 1, 599)։ Այս արմատի գերմանական ժառանգ-ներն են 1 մասնիկով՝ հհիւս. Karl «ծեր մաոռ, ամուսնացած մարդ, ծառայ, սովո-րական մարդ, մարդ», անգսք. ceorl «հա-սարակ դասակարգի ազատ մարդ, ամու-սին», čeorlian «ամուսնանալ», հբգ. karol «ամուսին, սիրական, նշանած», անգլ. churl «գիւղացի, անտաշ մարդ», գերմ. Kerl «տղա-մարդ, կտրիճ» (Pokorny 1, 600)։ Այս ռա-ռը յետոյ դարձաւ յատուկ անուն Karl (ֆր. Charle) ձևով և Կարոլոս Մեծի (742-814) հռչակով՝ որ 789-806 թուերին Սլաւական ցեղերը նուաճել էր, «թագաւոր» իմաստով (շուրջ 800 թ.) անցավ սլաւական լե-զուներին. այսպէս՝ հսլ. kral'ъ, ռուս. ko-гolъ, բուլգ. kral', սերբ. králj, լեհ. król «թագաւոր»։ Սլաւական լեզուներից փոխա-ռեալ են հունգ. király, լիթ. karalius «թա-գաւոր», յն. ϰραιης «թագաւոր Բուլգարիոյ, Սերբիոյ», ալբան. kral', ռում. craīū, տճկ kəral, kəraliča «քրիստոնեայ պետութեանց թագաւոր»։ Այս սլաւ բառից կազմուեց չեխ լատին բառից ձևացաւ գերմ. Kuniglin «ճա-գար», որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ könig «թագաւոր» բառից կարծուե-լով՝ ձևափոխուեց և դարձաւ աւստ. kinigl-has, բաւար. konig-hase և սրանցից էլ թարգմանաբար ռուս. крбликъ «ճագար» (Kluge 251, 236, Berneker 572-3)։ Այս-պէսով «ծեր, լխակած պտուղ, Մեծն Կարո-լոս, թագաւոր և ճագար» միևնոյն աղբիւրի ծնունդը դարձան։ -Հիւբշ. 456։

Հներից Տաթև. ձմ. խա, ծռ. ճժ հա-նում է ծայր բառից. «Վասն այն կոչի ծեր՝ որ է ծայր կենցաղոյս. ժամա-նեաց ի ծայր կենաց, վասն այն ծեր կոչի. Վասն այն կոչի մարդն ծեր՝ ի ծայր կենացն հասեալ»։ Նոյն հեղինա-կը (Տաթև. ամ. 122բ) ծիւր կամ ծայր բառից. «Եւ ծերն կոչի ծիւր, այսինքն ծեւրեալ և մաշեալ. այլ և ծեր՝ ի ծայր կենաց ժամանակին իւր հասեալ. դար-ձեալ ծեր՝ ի ծայր փոփոխմանն ժամա-նեալ, որ յայնմ հետէ ի գերեզմանն փո-խի»։ Klaproth, As. polygl, էջ 99 պրս. zar, զնդ. seorue, օսս. serind, մորդվին syre. իսկ Mémoires 1, 425 սանս. օսս. և պրս. ձևերը. ուստի և ինքն է առա-ջին ուղիղ մեկնողը։ ԳԴ պրս. զէր։ Brosset JAs. 1834, 369 համեմատում է պրս. zāl, յն. γέρων և վրաց. մըջ-վելի ձևերի հետ։ ՆՀԲ պրս. zar, յն γέρων և սանս. jarā։ Peterm. 23, 30, 35 սանս. jr, jara, յն. γερουσία։ Win-disch. 13 սանս. ǰr և յն. γέρων։ Go-sche 64, 101 սանս. jarat։ Böttich ZDMG 1850, 356 սանս. ǰarat. զնդ. zaurva։ Այսպէս նաև Müller SWAW 38, 578 ևն։ Տէրվ. Նախալ. 78 յն. և սանս. ձևերի հետ՝ հնխ. gar առ-մատից։ Հիւնք. յն. γέοων, պրս. zar, զնդ. զար, զաուրվա։ Jensen, Hitt. u. Arm. հաթ. ziras «ծեր»։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Վն. ծեփ, Ախց. Կր. Շմ. Սլմ. ծէփ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձէփ, Սչ. ձեփ, Ասլ. ձէ'փ, Մկ. ծիփ, Զթ. ձիփ, Ագլ. ծէօփ.-բայական ձևով՝ Ջղ. ծեփել, Սլմ. ծէ-փել, Ախց. Երև. Կր. Մրղ. ծէփէլ, Սչ. ձեփել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձէփէլ, Ասյ. ձեփt՝. Հմշ. ձէփուշ, Շմ. Ոզմ. Տփ. ծէփիլ, Ագլ. ծm՛փիլ, Վն. ծիփել, Հճ. ձիփել, Զթ. ձի-փիլ։-Այս բառերը գաւառականներում ունին նաև ուրիշ իմաստներ. այսպէս՝ ծեփ Ալշ. Բլ. «աման կպցնելու կոծիկ», ծեփել Մրղ. Սլմ. «կոտրած ամանը կոծիկով կպցնել», Հմշ. «որևէ ծակ խցկել, թխմել», Երև. Ղզ. Ղրբ. Նբ. Տփ. «տափակ ձեռքով զարնել, խը-փել»։ Նոր բառեր են՝ ծեփքար, ծեփկալ, ծՆփան, ծեփունք, ծեփծփել։


Ծիրան, ի, ոյ

s. bot. apricot;
abricotier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ոստ ՆՀԲ ռ, ի-ա հլ. բայց ա-ռանց վկայութեան) «ծիրան պտուղը, միշ-միշ, պարկուկ» Մ. առակ. Վստկ. Բժշ. (ու-բիշ լեզուներով կոչւում է «հայկական սա-լոր կամ խնձոր». այսպէս լտ. armeniacum. իտալ. armellino, արաբ. [arabic word] (︎, tuffāh-al-armani «հայկական խնձոր». գի-տական բուսաբանական անունն է prunus armeniaca «հայկական սալոր»)։ Թէև ծի-րան բառի գործածութիւնը շատ նոր է, բայց անշուշտ ամենահին ժամանակն էլ կար. ո-րովհետև ունինք նրանից ծիրանի «ծիրանե-գոյն կարմիր. 2. ծիրանի ներկ տուող մի խեցեմորթ. 3. ծիրանեգոյն ընտիր զգեստ» ՍԳր. Վեցօր. Կոչ. ծիրանակիր Մծբ. ծիրա-նածին Ագաթ. ծիրանաներկ Եւս. պտմ. ծի-րանավաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. ծի-րանացուցեալ Ոսկ. մտթ. ծիրանաւոր Ոսկ. մ. բ. 22. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. ծի-րանեզարդ Եւագր. ծիրանեկիր Կոչ. բոլորա-ծիրան Պտմ. աղէքս. եզրածիրանի Ես. գ. 22. միջնածիրանի Ես. գ. 22. զուգածիրանի Նար. խչ. շուրջծիրանացեալ Բրս. հց. և այլն։


Լեւիաթան, այ

s.

leviathan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Լինգիրոն

s.

lyncurium, tourmalin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ պատուական քար, սաթ կամ եղնգնաքար». գրուած է շատ բազ-մազան ձևերով. այսպէս՝ ղինգիրոն, ղիւնգի-րոն, լինգրիոն, լիգիրիոն, լիգիրոն, լիգրիոն, լիւգրիոն Զենոբ, էջ 33. Տօնակ. Վրդն. ել. Նչ. եզեկ. լիւգիրոն Մխ. այրիվ. էջ 5. «սուտակ որ է լիգրոնն» Տաթև. հարց. 348։


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէն Աւետարանի վրայից մը-տած է քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. ժբ. 3. Լղրր քի պր փըռ պուհա խալիս ռունա նար-տէնե սmնտ (առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ)։ Այսպէս և Յովհ. ժթ. 39. Սար լըդըրան զմուռ (զմուռս իբրև լտերս հարիւր)։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լոր, ոյ

s. ornith. quail;
ձագ —, young -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայու-թեան) «մի տեսակ թռչուն. տճկ. պրլտրրճին» Վեցօր. 89. Լաստ. որից լորամարգ կամ լո-րամարգի՝ նոյն նշ. ՍԳր. Եփր. ել. էջ 169 լորանոց «թռչունի վանդակ» Պտմ. աղէքս. էչ 168 (ՆՀԲ և ՋԲ ըստ յն. բնագրի ուղղում են այսպէս. իսկ ձեռագիրները վրիպակով գրում են լարանոց. ԱԲ ունի միայն վերջին ձևը)։


Լորձն, ձին, ձունք, ձանց

cf. Լորձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ձին, -ձամբ, -ձունք, -ձանց) «թուք, շողիք» Ա. թագ. իա. 13, Ոսկ. արբեց. էջ 125 (տպ. լորձ. այսպէս ուղղել ըստ Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 32). Վանակ. յոբ. «խլինք» Ոսկիփ. յետնաբար լորձ, ո հլ. Վա-նակ. յոբ. լորձիք Տաթև. ամ. 234. որից լորձ-նային, լորձնատեսակ, լորձնատեսակութիւն Նիւս. բն. լորձնաթաղանթ (նոր բառ).-տե՛ս նաի լորmոլ։


Լուտաս, ի

s. bot. Lotus

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. λωτός, որ նշանակում է մեր բառի նման՝ զանազան բոյսեր. այսպէս՝ «ձիերին տալու մի տեսակ խոտ. trifolium melilotus, lotus corniculatus, առւոյտ (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 246). -2. chamnus lotus կամ zizyphus lotus, յունապ. 3. եգիա-տական լոտուս, նունուֆար, nymphaea lo-tus, nymphaea nelumba, nelumbium spe-ciosum. 4. բռնչնի, լտուտենի, celtis austra-lis, չէքլէմպիճ. 5. իտալական լոտուս, dios-pyros lotus». յոյն ձևից փոխառեալ են և լտ. latus, արաբ. lutus.-յունարէն բառի բուն ծագումը՝ ըստ Boisacq 595 սեմական է հմմտ. եբր. lōt։-


Խոռ

s. bot. iva.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։


Խոռապետ, աց

s.

prime minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին ուղիղ մեկնիչն է ԳԴ, որ հա-մեմատում է պրս. խիւսթու, խիւսթիւ-վան ձևերի հետ։ ՆՀԲ պրս. խուստու, որպէս թէ խօսք տալն։ (Այսպէս են հաս-կացել նաև ոմանք գրականագէտներ. որոնք և գրում են ըստ այսմ խօստա-նալ՝ օ-ով)։ Spiegel, Comment. 1, 398


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հիւնք. հայերէնից փոխառեալ է համարում թրք. [arabic word] ot «խոտ» բառը, որի չաղաթայերէն ձևը նոյնպէս [arabic word] ot է։ Pe-dersen ևս (անդ) հայերէնից է համարում օսմ. եաքուտ. ot «խոտ», որից otarmaq «արածել, ճարակիլ, թունաւորել», մոնգոլ. bta-č̌i «բժիշկ» (տ. դեղ բառի տակ)։-Այւ բոլորը կասկածելի եմ համարում։-Կով-կասեան լեզուների մէջ էլ կայ մի ամբողջ խումբ, որ մեր ձևին շատ մօտիկ է հնչում այսպէս՝ արչ. xotu, անդ.. xordo «խոտ», xotte «արմատ», ուտ. xod, ավար. guet, վրաց. xe, լազ. xe «ծառ», ռուտ. xütՋ, ցախ. xuta «գարի». դժուար է սակայն այս ամ-բռոջ խումբը՝ զանազանակերպ նշանակու-թիւններով՝ դնել հայերէնից փոխառեալ, մա-նաւանդ որ հայերէնը չունի հնդևրոպական ծագում. ուստի աւելի յարմար եմ կարծում մեր բառը փոխառեալ դնել հիւսիսային կով-կասեան լեզուներից։-Աճ.


Խորան, աց

s. arith.

pavilion, tent;
vault of heaven;
altar;
residence, habitation, dwelling;
chessboard, back-gammon board;
— վկայութեան, the Tabernacle;
— արքունի, royal palace, court;
աւագ —, high altar;
*գոգնոց —ի, frontal;
table.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն «եկեղեցու խո-րան» նշանակութեամբ. այսպէս՝ Մկ. Ջղ. Սլմ. Վն. խորան, Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Եռև Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. խօրան, Տիգ. խօռան, Ոզմ. խուրան, Մրղ. խուրան, Հմշ. խօրօն, Ասլ. խէօրա, Զթ. խույօն, խուրոն, Հճ. խօյօն.-իսկ Մշ. խօ-րան նշանակում է «եկեղեցի», որից խորան-ղուռ «ժամի դուռը»։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ո հլ.) «վէրք (հա-րուածից, սրից, նիզակից կամ ինքնին յա-ռաջացած)» Նար. Վրք. հց. Ոսկ. յհ. «վիրա-ւորուած» ՍԳր. որից խոցել ՍԳր. Ոսկ. եփես. զ. խոցահարել Ոսկ. յհ. բ. 8. ծածկախոց «ծածուկ խոցող» Մծբ. էջ 371 (ձեռ. ծածկա-խոյց, որ այսպէս սրբագրեց Վարդանեան ՀԱ 1913 300՝ համեմատութեամբ ասորի բնառ-րի). լերդախոց ԱԲ. չարախոց Եփր. աղ. 259. սրախոց Յայսմ. գեղարդնախոց Գնձ. ջրխոց Բժշ. տիգախոց Շար. Յայսմ. -ոտ մասնի-կով սաստկացած՝ խոցոտել ՍԳր. խոցոտիչ Երեմ. թ. 8. խոցոտումն Ովս. թ. 13. միջին ձայնաւորի կրճատումով ձևացած է *խոցտել, որից ունինք միջ. հյ. խոցտուկ «փորացաւ, խիթ» (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. colique բառի տակ). և սրանից յառաջացած խոստել (գւռ.) և խոստուկ «խիթ» Վստկ։


Խուղբ

s.

filth, sweepings, dirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դրած է խաղբ «թակարդ, չուան» բառի տակ։ ՋԲ դնում է խաղբ «ցնցո-տի»։ Առաջին անգամ ԱԲ ուղղում է վե-րի ձևով։ Նոյնը նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 4։ Petersson 43 (1925), էջ 77 խլէզ «մողէս» դնում է խլինք բա-ռի հետ. (հմմտ. մողէս բառի ծագումը ըստ Lidén). սրանց արմատը խիլ՝ նոյն է խիղ «կեղտոտ» (չկայ այսպէս բառ) և խուղբ «կեղտ» բառերի հետ, որոնց հետ հմմտ. սերբ. häla «կեղտ». սանս. cikhalla «ճահիճ». սրա հետ էլ նոյն է խուխ=օսս. xului, xulǰi «գիջութիւն». որ թերևս հայերէնից է փոխառեալ։


Թեւ, ոց

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ փսխեցուցիչ դեղ». նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Կալիսթ. 174 «Դարձուցեալ («փըս-խել») կամեցեալ զկարի շատ գինին՝ խընդ-րեաց թև, քանզի սովոր էր այսպէս առնել և Յուղղոս շաղախեալ դեղովն մատոյց նմա»։


Թէյ, ի

s.

tea.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թիլ, թլի

s.

suburb, village.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թիլ, թլոյ, թլեր

s.

amulet, talisman.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թշնամի, մւոյ, մեաց

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհւ. [arabic word] dušman, dušmen (Sale-mann. Man. Stud. ЗAH 8, 67), պազենդ. dušman, պրս. [arabic word] dušman «թշնամի». [arabic word] dušmani «թշնամութիւն», զնդ. dusmainyu-«թշնամի», dušmanah-«չարա-խոհ, չարախորհուրդ»։ Այս բառերը ծագում են duš «վատ» և mainyu, manaնh «հոգի, միտք» բառերից, և նշանակում են բուն «չա-րամիտ, չարահոգի»։ Պրս. բառը տարածուած է ամբողջ Արևելքում. այսպէս՝ օսմ. düsmen. disman. լազ. düšmeni, dusmani, ն. ասոր. dižmin, գնչ. dušman, ավար, չերեմիս. tuš-man, ուտ. dušman, չուվաշ. ալթալ. tuš, man, խըրղըզ. tuspan, մորդվին. dušman (այս վերջինը ստացել է «վիշապ, կախարդ» նշանակութիւնները), ռուման. dusman, բուլգ. սերբ. dusman (Berneker, էջ 239,, բոլորն էլ «թշնամի»։ Vambéry, Etym. Wört. էջ 189 չուվաշ. ալթայ. և խրղըզ. ձևերը հանում է բնիկ թուրք արմատից, ինչ որ յայտ-նի սխալ է։ Հայերէն բառը նախապէս եղել է դշման, ուր դ՝ ազդուելով յաջորդ շ-ից, դար-ձել է *թշման. և այս բառն էլ (ըստ Meillet, Bevue critique 1896, էջ 423) ազդուելով վե-րի թշնամ, թշնամանել բառից, դարձել է *թշնամ և ի մասնիկով՝ թշնամի։-Հիւբշ. էջ 154, 512։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թոնիր, նրի, նրոյ

s.

eastern stove and oven, (tandoor).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։


Թուզ, թզոյ

s.

fig.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Եզակի ձևով ունինք միայն Արր. թուխ, Ագլ. թօխ «թուխս». միւսները յգ. ան-որոշ հայցականը վերածել են ուղղականի (հմմտ. չորս, հոգս, Կարս, Մասիս). այսպէս Ախց. Երև. Կր. Հճ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. թուխս, Ղրբ. Ոզմ. թօխս, Գոր. թօ՛խսը։ Նոր բառեր են թուխսհաւ. թխսկան, թխսմայր։


Թոք, ոց

s.

lungs;
—ք ծովական, sea-nettles, medusa, rhizostoma, acale-phans.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (գրուած է նաև թոգ) «թոք» Բ. մն. ժը. 39. Վեցօր. 139. Խոր. Փիլ. «սպունգ» Առաք. լծ. սահմ. 639 (մէջը փուչփուչ լինե-լու պատճառով այսպէս կոչուած). «ժժմակ կամ լողակ ծովային» (այս նշանակութիւնը յառաջացած է թարգմանաբար յունարէնից. ուր ունինք πνεύμων «թոք» և «ծովային մի տեսակ ժժմակ, ֆրանս. poumon marin») Նիւս. կազմ.-որից թոքառաջք Գ. թագ. իբ. 34 իւարը. 231. թոքատուն վստկ. թոքազաւ Վստկ. թոքակէս ԱԲ. թոքալ «հազալ» էֆիմ. էջ 227.-նոր գրականի մէջ կազմուած բառեր են՝ թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքախտաբուժարան, թոքային, լիաթոք։

ՆՀԲ թոքալ «հազալ» ձևի հետ է դնում լտ. tussio «հազալ»։ Հիւնք. թուք բա-ռից։ Lidén, Arm. Stud. էջ 114-116 հանում է ինչ որ *թև բառից՝ որ թեթև բառի պարզականն է, իբր *թևոք և կամ թովոք >թոք։ Շատ լեզուների մէջ «թոք» բառը ածանցուած է «թեթև» բառից. այսպէս ռուս. лerкиe, անգլ. lighta, պորտ. leves, սարդ. leu, սպան. livia-nos, գերմ. Lunge, իռլ. scaman, կիմր. ysgyfaint, կորն. sceuens ևն։ (Այս երե-վոյթը շատ ճիշտ նկատուած է, բայց թոք և թեթև դժուար է կապել իրար հետ)։ Lidén-ի մէկնութիւնը նորից կրկնում և հաստատում է Petersson KZ 47, 291 և Ar. u. Arm. Stud. 117։


Թրուշայ, ից

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ձուկ որսալու ճանկ» ՍԳր. «թռչունների ոտքի վրայի ճանկը, բիտ» Ղևտ. ժա. 21. «ոտքի ջղերը, ոտք, սրունք» Նիւս. երգ. Ճառընտ. Եփր. աւետ. 318. «ոտք» Ոսկ. ա. կոր. «մեծ գամ» Մագ. թղ. 59. «փխբ. որոգայթ, մարդ խաբող հրապու-րանք» Եփր. հռ. 30 (չունի ՆՀԲ). ոճով աս-ւում է կարթ արկանել Ոսկ. փիլ. 483. որից կարթակոտոր «ջղակոտոր, ջարդուփշուր» ՍԳր. կարթաբար «կարթի պէս» Փիլ. լիւս-կարթահարեալ «ոտքերը կոտրտած» ՍԳր. կարթաձուկն Շիր. կարթապան «սռնապան, պաճիճ» Մխ. դտ. էջ 264. կարթել «կարթով բռնել, թակարդը ձգել» Ոսկ. ղկ. Փիլ. Լաստ. «ճամբան շեղել, մէկ կողմ ծռիլ երթալ» Բ. մակ. ժբ. 10. Փարպ. (ըստ Նորայր, Հայկ, բառաք. էջ 60 այսպէս է ուղղել նաև Բուզ. դ. 24 կաթել բառը, որ ուրիշները «կողմ» էին թարգմանում). կարթընկէց «ձկնորս» Իս. ժթ. 8։ Արմատի առաջին և հիմնական իմաստն է «կեռ»։


Կաւ, ոյ, ով

s.

clay, argil, potter's earth;
mud, mire, dirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Ոսկ. յհ. բ. 9 ունի սեռ. կա-ւու) «շաղուած հող, տիղմ. 2. մի տեսակ հող, բրուտի կաւ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 9. որից կաւագործ «բրուտ, կամ աղիւև շինող» Իմ. ժե. 7. «աղիւսաշինութիւն» Կիւրղ. ել. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թագ. կաւա-գործութիւն Ագաթ. կաւակերտ Գ. մակ է. 23. կաւեայ Դան. ժդ. 6. կաւեղէն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 37. կաւարծաթ «մի տեսակ հանքա-յին մարմին» Փարպ. կաւանալ «ցամքիլ. եաւի պէս պնդանալ» Նիւս. բն. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 166. հայկաւ «հայկական ևաւ» Բժշ. (օտար լեզուներով էլ այսպէս է կոչւում. հմմտ. յն. βῶλος ἀρμένια, լտϰ bolus armeniaca, արաբ. [arabic word] tin ar-manī, թրք. kilermeni, որից փոխառեալ ռում. kilermene ևն). կաւահող, կաւային (նոր բառեր) ևն։ Այստեղ է պատկանում նաև կաւին, որ տե՛ս առանձին։