s.

lyncurium, tourmalin.

ԼԻՆԳԻՐՈՆ կամ ՂԻՆԳԻՐՈՆ, որ եւ ԼԻԳԻՐՈՆ, ԼԻԳՐՈՆ, ԼԻԳՐԻՈՆ, ԼԻՒԳՐԻՈՆ. λυγκούριον, λιγγούριον lyncurium;
electrum, quod e lyncis urina concrescit. Բառ յն. լինգուրիօն (որպէս թէ մէզ կամ ագի լինգս կենդանւոյ, կամ յովազի). Քար ինչ պատուական որպէս ազգ սաթի. նոյն կամ նման ընդ եղնգնաքարի.

Յերրորդ կարգն՝ առաջին ակն լինգիրոն։ Ղիւնգիրոն, որ է եղենգնաքար. զսորա գիւտն ոչ ուրեք ի պատմագրաց ուսաք. յայտ է թէ յակունթն է սա։ Թարգմանի ղիգորոսն անասուն ղիգիրոն կոչեցեալ, եւ սեաւ երնջոյ. իսկ ագի սորա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս դեղնագոյն. վասն որոյ եւ ղինգուրոս կոչի, որ եղին ագի. եւ է քարս այս եղընգան (կամ եղեգան) գունով. (Տօնակ.։)

Եդ ի ներքս ի տապանին զմի ակն պատուական, զոր եբեր ի կեսարիայէ, որ էր լինգիրոն. (Զենոբ.։)

Ակատ՝ լիգրիոն, զորոյ զգիւտն ոչ ոք գիտէ. (Վրդն. ել.։)

Սուտակ՝ լիգիոն ասի, զորոյ զգիւտն ոչ ոք գիտէ, նման կապուտակ աւազոյ. եւ բերի յամազունուց ի կանանց աշխարհէ. (Նչ. եզեկ.։)