adj.

wild;
barbarous.

adj.

ἁγροικός agrestis βάρβαρος barbarus. Վայրենի, եւ բարբարոսական.

Յովանակս անհամբոյր՝ վայրենական եւ անկրթական։ Ընկեցեալ ի վտակն վայրենական ողողիչ։ Վայրենական խորհրդոյ. (Նար. ՟Ի՟Բ. ՟Ծ՟Դ. ՟Զ՟Բ։)

Վայրենական կատաղութիւն մտաց իմոց։ Վայրենական գայլոյն. (Բենիկ.։)

Իմ տեսեալ է եւ զինձս վայրենականս՝ ընտանացեալս. (Ոսկ. հերոդ.։)

Գազանս կոչէ զհեթանոսս վասն վայրենական բարուցն։ Ըստ բարբարիկ վայրենական մտաց. (Ոսկ. ես.։)

Զվայրենական սովորութիւնս նման նոցա (մոգուց) ի բաց ընկեսցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 7։)

Ի չարեացն ցածնուցուն, եւ դադարեսցեն ի վայրենական մտացն. (Մեկն. ղկ.։)