ն.

ՍՐՏԱԲԵԿԵՄ ՍՐՏԱԲԵԿԻՄ. Բեկանել զսիրտ. բեկանիլ սրտի. սրտաբեկ ահաբեկ լինել.

Սրտաբեկեաց (կամ միջաբեկեաց) զնա տրտմագին։ Գոչել ի վերայ թշնամեացն եւ սրտաբեկել. (Գանձ.։ Բրսղ. մրկ.։)

Եթէ տագնապ ինչ հասանիցէ, ընդ անձանց եւ ընդ քո առ հասարակ սրտաբեկիմք. (Կիւրղ. թագ.։)

Բազում գազանք զարհուրեալ սրտաբեկին ի ձայնէ ահագին բարբառոյ նորա (առիւծո՛ւ). (Վեցօր. ՟Թ։)

Սրտաբեկեալ պահապանացն՝ զարհուրեալ մեռանէին։ Սրտաբեկեալք զարհուրէին. (Շար.։ Փարպ.։)

Սրտաբեկեալ զարհուրի եւ ամաչէ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Յոյժ սրտաբեկեալ խոցիմ, յորժամ տեսանեմ զազգս մեր՝ անփոյթ արարեալ զիմաստասիրական ուսմանց. (Երզն. քեր.։)

Յորժամ յիշեմ զահաւոր զբեմբն դատաստանին, սրտաբեկեալ լինիմ յերկեղէն։ Սրտաբեկեալ չարն անդնդային՝ ընդ յայտնութիւն կենարար խաչին. (Գանձ.։)