adj.

right, direct;

s. gr.

nominative.

adj.

εὑθείος, ὅρθιος rectus. Ուղիղ, ի կարգի բնութեան կամ բարոյից կամ շարժման.

Ապականեալ զուղղական ճանապարհս իւրեանց. (Ագաթ.։)

Որով եւ դու իսկ իմաստուն եւ խոհական՝ ի յամենայն ուսմունք գտցես ինչ ուղղական. (Երզն. ոտ. երկն.։)

Եւ կամ ետեղափոխ շարժութեան, ո՛չ զուղղականն, ոչ զշրջաբերականն, ո՛չ զոր յերկոցունցն. (Դիոն. ածայ.։)

ՈՒՂՂԱԿԱՆ. ըստ քերականաց, Անուանական հոլով, որ կայ մնայ ուղիղ՝ առանց փոփոխման. ὁρθή կամ εὑθεία (πτῶσις ) rectus (casus), եւ -ctum (nomen), nominativum.

Հոլով անուանց (ըստ յն. վեց). ուղղական, սեռական ... եւ ասի ուղղականն՝ անուանական, եւ պարզ. (Թր. քեր.։)

Անուանական ասի ուղղականդ իբրեւ սկիզբն իմն եւ պատուականագոյն. (Երզն. քեր.։)

Կամի ինքն (արիստոտէլ) զուղղականն միայն գոլ անուն, իսկ զայլսն՝ հոլովս անուան. (Անյաղթ պերիարմ.։)