to yoke;
to couple, to join;
— զկառս, to harness the horses to a carriage, to get a coach ready, — զերիվարս, to match two horses;
to put horses to a coach;
— զանձն յինչ, to apply oneself to;
to substitute one letter for another.
ζεύγνυμι jungo παραζευγνύω adjungo. Արկանել ընդ լծով զանասունս ի ձգել զսայլ, զկառս. ի նոյն լուծ կապել, կազմել, վարել.
Լծեցէ՛ք զերինջսն ի սայլին։ Լծեա՛ զկառս քո. (՟Ա. Թագ. ՟Զ. 7։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 44։)
Չէր աղքատ ի կառաց՝ որ զհողմս լծեալ ի համազգեաց երիվարաց լծին. (Եզնիկ.։)
Նովին նմանութեամբ ասի զդահճաց,
երկու երկու լծեցան, եւ առին ի քարշ (զսուրբսն). (Եղիշ. ՟Ը։)
եւ զտարերաց,
Լծեալ են ի գործս հարկաւորութեամբ. (անդ. ՟Բ։)
ԼԾԵԼ. որպէս Կապակցել, զուգել, յարել ընդ միմեանս զինչ եւ է իրս.
Ընդէ՞րբազմաման գազանին զքեզ լծես. (Բրս. վաշխ.։)
Կարօտացաւ բազում օրինակս ընդ միմեանս լծել։ Երկուս կարգս առաջի դնէ, եւ ընդ միմեանս լծէ զնոսա. (Սարգ. յկ. ՟Է։)
Կամի, զի ընդ օրհնեալն եւ այս լծեսցի։ Կցորդեալ մարմնով լծեսցուք եւ զիղձս հոգւոց. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)
Ոչ եթէ ընդ հարկաւ զվարս եւ զգնացս լծէ. (Երզն. մտթ.։)
Շաբաթն վասն պատուոյ նորա լծիցի ընդ աւուրսն. (Եփր. ծն.։)
ԼԾԵԼ. Ըստ քերականաց՝ Կցել տառ ընդ տառ, կամ դնել ի տեղի իրերաց՝ մանաւանդ իլծորդութեան բայից առ յոյնս.
Րէ եւ ռայ լծին փոխանակ միմեանց։ Զոյն երկբարբառ ասէ, զի ընդ ւիւնի լծի ի բազում տեղիս։ Յորժամ եչ եւ այբ բազում անգամ լծին ի բազում տեղիս. (Երզն. քեր.։)