vn.

to grow, to increase, to be augmented, to grow tall or stout;
to make progress;
to vegetate, to sprout, to come up;
to be multiplied;
to be heightened, to grow upon or out of;
to grow dear.

չ.

αὑξάνομαι cresco, augeor Զարգանալ. մեծանալ եւ առաւելուլ իրաց իրաց, տնկոց եւ կենդանեաց՝ քանակաւ կամ հասակաւ. աճիլ, մենծնալ, երկննալ. պէօյիւմէք. արթմագ. ազմագ. իզտիատ պուլմագ.

Սերմանիքն բուսանիցին եւ աճիցեն։ Յորժամ աճիցէ, մեծ է քան զամենայն բանջարս։ Աճեաց մանուկն։ Աճեցին մանկունքն։ Մինչեւ աճեսցեն մօրուք ձեր. եւ այլն։

Ծառք յարմատոց աճեն, եւ փառք ի հեզութենէ. (Եղիշ. ես.։)

Թէ չէր ի քէն աճեալ ուղէշն երկնային. (Նար. կուս.։)

Աճեցելոյ բոլորին՝ եւ մասունքն աճեն. (Անյաղթ յԱրիստ.։)

Աճէ եւ զարգանայ հասակաւ. (Ագաթ.։)

Յաճել լինել մանկան. (Ոսկ. ես.։)

Մայրեացն աճելոց. (Ագաթ.։)

Զի խոր աճեցեալ արմատս։ Քոյովդ ցօղով յոգի աճեցեալ. (Նար.։)

Որդն յառաւել աճելն՝ թռուցեալ վերանայ ի բարձունս. (Կլիմաք.։)

Աճել պատառոյ ի բերանն. (Կանոն.։)

Թուով առաւելուլ. բազմանալ. սերիլ. շատնալ. չօզալմագ. քեսիր օլմագ.

Աճեցէ՛ք եւ բազմացարո՛ւք։ Եւ որդիքն Իսրայէլի աճեցին, զի բազմացուցանէր զնոսա երկիրն։ Աճեաց ժողովուրդն. եւ այլն։

Ի բազմութիւն աճեցեալք (էրէքն՝) լցին զանտառն. (Խոր. ՟Բ. 38։)

Ոչ վասն ցանկութեան առաւել քան թէ ըստ աստուածային ձայնին զաճեցէ՛քն կատարելով. (Պիտ.։)

Ընդարձակեա՛, ասէ, եւ աճեցի՛ր. (Գէ. ես.։)

Ուռճանալ. զարգանալ. յառաջադէմ լինել. յորդել. թէօրէմէք. սէրփիլմեք.

Աճեցէ՛ք շնորհօք եւ գիտութեամբ. (Բ. Պետ. ՟Գ. 18։)

Որ ի նմայն աճելոց էին արութիւնք. (Խոր. ՟Բ. 7։)

Յորմէ սովորեցին սիրելութեանն աճել բարիք։ Իմաստութեանցն աճեն հնարագիտութիւնք։ Ամենայն ինչ բնական ստացումն՝ կրթութեամբ աճէ։ Իմաստասիրացն աճեալ գիտութեամբ. (Պիտ.։)

Մեծն աստուածասէր պաշտօն ի հաճոյակատարն բարութիւն ... աճել բազմացաւ. (Բուզ. ՟Գ. 3։)

Որդեա՛կ աճեցեալ Յովսէփ, որդեակ աճեցեալ նախանձելի. (Ծն. ՟Խ՟Թ. 22։)

Դուն ուրեք՝ իբր աճեցուցանել.

Օրհնել՝ աճել եւ բազմացուցանել զզաւակ նոցա. (Ագաթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամբարհաւաճեմ, եցի

Անդաճեմ, եցի

Անկարօտաճեմ

Ասպարիղաճեմ

Արեգակնաճեմ

Արենաճեմ

Արփիաճեմ

Բարգաւաճեմ, եցի

Գեղեցկաճեմ

Եթերաճեմ

Երագաճեմ

Երկնաճեմ

Ընդաճեմ, եցի

Իմաստաճեմ

Իսկաճեմ

Լուսաճեմ

Հաճեմ, եցի

Ճոխաճեմ

Մարդահաճեմ, եցի

Յովանակաճեմ

Voir tout