ԱՍՊՈՒՐ որ եւ գրի ԱՍՊՈՒՌ ԱՍՓՈՒՐ. Հրագոյն կամիր ծաղիկ՝ ձեւով նման լայլակի, ուստի լինի ներկ։
(Բժշկարան.։ Մխ. բժիշկ.։)
• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան), գրուած նաև ասպուս, ասփուր կամ ասպուրակ «մի տեսակ հրագոյն կար-միր ներկատու ծաղիկ է» Բժշ. Վստկ. 94. Մխ. բժշ. 117, 84. Ամիրտովլաթ մեկնում է «արաբ. ղրտում», Նորայր, Բառ. ֆր. 204ա Արթինեան, Տունկերը էջ 6-7 համարում են «կանճրակ, ֆրանս. carthame, լտ. cartha-mus tinotorius», որ նոյն արաբ. ղրտումն է։
• = Արաբ. [arabic word] 'asfur կամ [arabic word] 'asfūr čarthame» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 34 և Շթայնշնայդէրի հաւաքածոյի մէջ՝ WZKM 12, 219), որ և թրք. կոչւում է [arabic word] aspur (այս բառը իբր թրք. հոմանիշ դնում է Կամուս, անդ և Գ. 537 արաբ. [arabic word] qurlum բառի դէմ. նոյնը ունի նաև Будaговъ 1, էջ 53։-Տարբեր է հնդկական ասփուր՝ որ դե-եեն կորիզով մսոտ մի պտուղ է (տե՛ս Թա-ղիադեան, Առաջն. մանկ. էջ 185)։ որ է արաբ. [arabic word] asfraǰ (տե՛ս Շթայն-շնայդէրի հաւաքածոյի մէջ WZKM 11, 270). ծագում է յն. ἀσπάραγος բառից, որից նաև լտ. asparagus, ֆրանս. asperge, ռուս. cnapжa «ծնեբեկ»։-Աճ.
• Ուղիղ մեկնեց նախ Նորայր, Բառ. ֆր. 204 ա և Ամէնուն տարեցոյցը 1914, էջ 59։
• ՀԲուս. § 177 դնում է յն. և լտ. ձևերից։