lead;
caper;
caper-bush.
Փոխանակ գրելոյ Կապպար. ռմկ. Կապրցախ. յն. լտ. քա՛բբարիս. κάππαρος , καππαρίς capparis. թ. քէպէր, քէպէրէ. վր. կապարխ. Փշոտ բոյս, կամ թուփ՝ ճանկաւոր փշովք, տարածեալ յոյժ ընդ գետին։ Նոյնանուն է եւ պտուղն դառն որ եփելով, եւ յաղ ի քացախ պահելով լինի ախորժահամ.
Թանձրասցի մարախն, եւ տարածեսցի կապարն. (Ժող. ԺԲ. 5.) (ուր ոմանք առանց հայելոյ ի բնագիրն եւ յայլ թարգմանութիւնս՝ արճիճ իմացան վրիպակաւ։)
Եւ ցրուեսցի կապարն, այսինքն է փշալից անօրէնք. (Կոչ. ԺԵ։)
Տարածեսցի կապարն, որ են մեղաւորք փշալից ժահահոտ. եւ զի խոտն կապար տարածանի ընդ երկիր եւ ոչ բարձրանայ. այսպէս եւ մեղաւորքն առ երկիրս նման. (Տօնակ.։)
Կապարն խոտ է դաշտի, որ ընդ երկիր տարածի. (Ոսկիփոր.։)
Կապար, կապրցախն։ Ի շիրազ կօրաք ասի. եւ այլն. (Բժշկարան.։)
ԿԱՊԱՐՈՅ ՈՒՆԴ. cf. ԱՆԻՍՈՆ։ (Բժշկարան.։)
ԿԱՊԱՐ 2 (ոյ, ով, ովք, եւ ի, աւ, աց, օք.) գ. μόλιβδος plumbum. Արճիճ, հրահալելի թխագոյն՝ ծանր եւ կակուղ. եբր. օֆրէթ, կամ ափէրէթ. (իսկ պ. ապար ՝ է կապար հալեալ)։
Ընկղմեցան որպէս կապար ի ջուրս սաստիկս։ Բաց յերկաթոյ եւ ի կապարոյ։ Ի կապարի կամ ի վէմս քանդակեալ. եւ այլն. (Ել. ԺԵ. 10։ Թուոց. ԼԱ. 22։ Յոբ. ԺԹ. 24։ Երեմ. Զ. 29։ Եզեկ. ԻԲ. 18. 20։)
Մի ախտիւն իբրեւ զհաւ կապարաւ ի վայր ձգիցես ի բարձրութենէ զմիտսդ յերկրայինսս. (Եփր. աւետար.։)
Խիստ են մեղք, եւ ծանր քան զկապար։ Զըմռովք թաղեցաւ, որ առաւել քան զկապար մածուցանէր ընդ մարմնոյն զկտաւսն. (Ոսկ. յհ.։)
Կապարով մածուցեալ. (Խոր. Բ. 87։)
Հալել կապար։ Կապարաւ հալեալ. (Ագաթ.։ Շար.։)
ԿԱՊԱՐ որպէս Կապարեայ գրիչ.
Կապարով ծրագրէ։ Զառաջին ծրագրութիւն կապարին ոչ ի բաց բառնայ. (Շ. մտթ.։)