quiverbearer.
αἱρών τὰ σκευῆ armiger. Կրօղ զկապարճս եւ զզէն եւ զկազմած տեառն իւրոյ. զինակիր, արբանեակ. գործակից։ Տե՛ս (Դատ. ՟Թ. 54։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 1. 6. 7=17։ ՟Ժ՟Զ. 21։ ՟Լ՟Ա. 4=6։ ՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 37. եւ այլն։)
Յովնաթան կապարճակրաւն դղրդեցոյց զբանակս այլազգեացն. (Նախ. ՟Ա. Թագ.։)
Ահարոն մարգարէ էր մովսէսի, եւ կապարճակիր. (Եփր. ել.)
Կապարճակիրն եւ իւր քեռին եւ անուանակից. (Ոսկ. մ. ՟Ա. 4.) (յն. ταμίας quaestor. գանձապետ, կամ գործակալ)։
Թէեւ յարքունական զարմէ է, կապարճակիր լինի իշխանին, եւ սպասաւոր բաժակի նորա. ապա լինի ձիաւոր, եւ ի կարգ իշխանացն հաւասարի. (Լմբ. պտրգ.։)