Definitions containing the research գործ : 4939 Results

Խայտ, ի, ից

See full entry →

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

Etymologies (1)

, ի հլ. շէնքի վերաբերեալ անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գանձարանում. վկայութիւնը տե՛ս խալարակայք բառի տակ։


Խանաթ

See full entry →

s.

trace, footstep;
ի — անկանել, to trace, to follow a track.

Etymologies (1)

. նշանակութեամբ անյայտ բառ. մէկ անգամ գործածուած է Ոսկ. մ. բ. 28. «Չգնայր ուրեք հետի, զի մի՛ ի խանաթ ան-կեալ՝ զհետ երթայցեն. այլ ի նաւ մտանէ». Յոյն բնագրի մէջ կայ միայն «զի մի՛ հետե-ւեսցին», որով հայ թարգմանչի յաւելուածը անհասկանալի է մնում։ ՆՀԲ մեկնում է «հետք, ճանապարհ ցամաքի, կամ փոյթ, խայրէթ, ջանք», ԱԲ «ճամբայ կամ միատեղ երթալը». ՋԲ չունի։


Խաշար

See full entry →

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

Etymologies (1)

. նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խառ

See full entry →

s.

thorny shrub.

Etymologies (1)

«ոլորում, ոլորք». արմատ առանձին անգործածական. երևան է գալիս հետևեալ բառերի մէջ.-խառամանել կամ խառմանել «մանել, հիւսել» Վրդն. սղ. ճժը (էջ 401 տպ. խառնամանեալ). խառան «չուան» Ագաթ. Ոսկ. բ. տիմ. 209. խառանել «չուանով կա-տել» Ոսկ. մ. ա. 20. բ. 26. խառանաձից «չուանով քաշած» Գ. մակ. դ. 7. խառխա-ռոտ «գալարաձև, ոլորուն (սիւն)» Երզն. ժ. Խոր. էջ 9 ա (չունի ՆՀԲ). խառնել «անա. սունի գլուխը ոլորելով փրցնել» Ղևտ. ա. 15. է. 8. խառատել «ոլորելով՝ քաշկռտելով փրցնել, ծամծմել» Ոսկ. գծ. 62. Տօնակ. խա-ռատումն Յհ. կթ. 265. խառեալ «միջատ». որ և միջախառ «միջատ». երկուսն էլ Վեցօր. էջ 175(տպագրում խառնեալք, միջախառն, այսպէս ուղղել ըստ Ս. Վ. Նազարէթեանի ձե-ռագրի. տե՛ս Պատկեր 1893, էջ 284)։


Խար

See full entry →

s.

grass, hay, forage;
food for cattle, pasture;
— or խառ, thorn;
—ի պտուղ, hips, haws.

Etymologies (1)

«այրել, դաղել». արմատ առանձին անգործածական, որից խարել «տաղել, այ-րել, կիզուլ» Ա. տիմ. դ. 2. Ոսկ. ես. և գաղ. Եփր. թգ. 434. Բուզ. Եւս. պտմ. եղեմնախար «եղեամով այրուած» Ագաթ. խարակել Բուզ. Ոսկ. մ. գ. 4 ? խարակիչ Ագաթ. խարան «երկաթով դաղած, վէրք» Ել. իա. 25. Եւագր. Ոսկ. յհ. ա. 37. Եւս. պտմ. խարոյկ «կրակ» ՍԳր. խարուկել Պիսիդ. Վեցօր. տող 164. խարուկածին Իմ. ժէ 5 ևն։ Արմատիս միւս ձևերն են խոր-(առանձին անգործածական), որից -ով մասնիկով՝ խորով (տե՛ս այս բա-ռը) և խարշ-ել՝ աճած շ աճականով (տե՛ս առանձին)։


Խարագուլ

See full entry →

s.

zool, species of locust, attacus.

Etymologies (1)

= Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարազան, աց

See full entry →

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

Etymologies (2)

= Միջին պրս. *xarāzan, զնդ. *xaraza na-ձևից, որ նշանակում է «էշ քշող, էշ քշե-լու գործիք». կազմուած է xar «էշ» և az, aǰ «քշել, վարել» բառերից. հմմտ. գաւազան «եզ քշելու գործիք», որ ճիշտ նոյն կազ-մութիւնն ունի։-Հիւբշ. 158։

ՓՈԽ (borrowing) Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։


Խարամանի, անւոյ

See full entry →

s.

the devil, demon;
venomous serpent.

Etymologies (1)

= Ասոր. [syriac word] xarmanā, [arabic word] xarmān «օձ» բառն է, որ ըստ Brockelm. Lex. syr. 124 ա պատկանում է [arabic word] +əpam «արգիլել, ապօրինի համարել, նուիրագործել», [syriac word] xarmā «պիղծ» արմատին։ Բառը մեր մէջ ժողովրդական ստուգաբանութեամբ միացուելով զրադաշ-տական դենի Ահրիման չար աստուծու հեա (պհլ. Ahraman, Ahrman), ստացաւ սրա էլ նշանակութիւնները։-Հիւբշ. 26.


Խարբալ, ի

See full entry →

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

Etymologies (1)

«մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։


Խարխափ, — առ ou ընդ —ս

See full entry →

adv.

gropingly;
— շրջել՝ գնալ, to grope along, to feel one's way, to go groping;
— խնդրել, to grope about for;
cf. Խարշափ.

Etymologies (1)

«կոյրի պէս ձեռքով այս ու այն կողմ շօշափելը». գործածւում է միայն նախ-դիրով՝ առ խարխափ, առ խարխափս, ընդ խարխափս Կոչ. 11, Ոսկ. յհ. ա. 9, Բուզ. ո-րից խարխափել ՍԳր. Ոսկ. եփես. (գրուած խարխաբել Զենոբ, էջ 10), «տերևների այս ու այն կողմ շարժուիլը» Ղևտ. իզ. 36. խար-խափումն Դամասկ. խարխափանք Նար։


Խազ, ից

See full entry →

s. mus. adj.

note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

Etymologies (2)

«քար». առանձին չէ գործածուած, րայց սրանից է բարդուած դայլախազ (այ, լուր գայլաքար). տե՛ս առանձին։

. արմատ առանձին անցրոծածա-կան, որ «մոլեալ, մոլեգին ցանկացող» նշա-նակութեամբ գտնւում է հետևեալ բառերի մէջ. իգախազութիւն «իգամոլութիւն» Փիլ. ի-մաստ. գինեխազութիւն «գինեմոլութիւն կամ արբեցութիւն» Փիլ. մատակախազ «ճակա-բան» Եռեմ. ե. 8. այս վերջին բառը ուղեւոմ մեկնել Մխ. երեմ. առանձին գործածում է խազք բառը և հասկանում է «վազք, խանծք, որ է սովոր». (Չիք մատակախազք եղեն. ո՛չ մի ոք, այլ ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք կամ խանծք, որ է սո-վորք)։ -Տարբեր կազմութիւն ունի դատա-իազ, որ ամբողջապէս իրանեան փոխառու-թիւն է. տե՛ս նոյն բառը։


Խազմ, ից

See full entry →

s.

war;
dispute, quarrel, sedition, fight;
— առնել, to dispute, to contest, to debate;
to fight, to come to blows.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «կռիւ, պատերազմ, վեճ, պայքար» խոր. Բրս. հց. Համամ առկ. որից խազմա-գործ Եւս. քր. ա. 72. խազմարար Ոսկ. ես 355 և եբր. խազմառու «կռուարար» Մանդ. խազմութիւն Պիտ. խազմիկ «մարտիկ, կռու-ող», գրծ. խազմկօք (ձեռ. խազկօք) Ասող. ն. ժգ. (այսպէս ուղղելի ըստ սրբագրու-բեան Մալխասեանի)։


Խածի, ծւոյ

See full entry →

s.

gizzard.

Etymologies (1)

ՀԲուս. կասկածում է որ հացի բառի խանգարուած ձևը լինի. սակայն որով-հետև ըստ Նորայր ՀԱ 1923, 157 հացի և խածի միասին գործածուած են կողռ կողքի («Յաղագս ծառոց» անունով գրուածքի մէջ), ուստի չեն կարող նոյն բառը լինել։


Խակ, աց

See full entry →

s. fig.

unripe, immature;
sour, bitter, harsh;
harsh, rugged, rough, unkind, cruel, inhuman;
inexpert, unpractised, ignorant;
ill-bred, boorish, awkward, rude.

Etymologies (2)

, ի-ա հլ. «տհաս (պտուղ). անխե-լամուտ, անվարժ, անփորձ (մառռ). ան-կիրթ, անառակ, անգութ (յն. ոճով)» Ոսկ. գաղ, Թես. ես. մ. յհ. ա. և Ա. կոր. որից խակագոյն Ոսկ. յհ. բ. 16. խակագործ Ոսկ. մ. ա. 10. խակագործութիւն Եւս. քր. խակա-կութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. Յոբ. ժե. 33. խակութիւն Ագաթ. Ոսկ. գաղ. և եբր. «անո-ղորմութիւն» Բ. մակ. ժբ. 5. Կոչ. 25 և Վրդ, ատմ. տա. Վենետ. էջ 46 (որ էմինի հրա-տարակութեան մէջ, էջ 66 գրուած է հակա-ռակութիւն), «ապստամբութիւն» Ոսկ. բ. տիմ. ա. խակամիտ Լաստ. ևն։

ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. Տփ. խակ, Ալշ. Երև. Մշ, Ոզմ. Սեբ. Սչ. խագ, Խրբ. Տիգ. խmգ, Զթ. խօգ, խոգ, Հճ. խօգ. Ախց. Կր. ղակ, Հմշ ղագ.-իսկ Ասլ. խագ, խայ՝ գործ է ածւում միայն մարդոց համար։ Նոր բառեր են խակ-կոտոր, խականոյշ, խակլազուտ, խակկռիլ, խակռր-մակռը «տհաս-մհաս»։


Խահուէ

See full entry →

cf. Սուրճ.

Etymologies (2)

«սուրճ». նոր փոխառեալ բառ ունի միայն ՓԲ՝ խահվէ ձևով, որից էլ խահ-վէագործ և խահվէավաճառ, երկուսն էլ ՓԲ. -նոյն խահվէ ձևն ունի նաև Կ. Սարաֆեա-նի Բանալի գիտութ. Պետերբ. 1788, էջ 110. -իսկ ՀԲուս. § 1799 գրում է ղահվէ՝ ըստ Բժշկարանի։

ԳՒՌ (dialectal) Տփ. ղ'ավա, Ախց. Սեբ. ղmյֆm, Պլ խախվէ ևն։ Արևմտեան գրականում գործա-ծական է միայն խահուէ ձևով, արեւելեան գրականում կոֆէ։


Խաղախ

See full entry →

s.

boat, barge;
*raw hide, skin.

Etymologies (2)

ՆՀԲ ռնում է «բառ այլազգական. քt-լէք, գայրգ, գալեօն ևն»։ Սրանցից մի-այն առաջինն է՝ որ կարող է համեմա-տուիլ մեր բառի հետ. այսպէս պրժք [arabic word] kalak, թրք. kelek, քրդ. kalek, kelek «տիկերով կազմուած նաւ, տկա-ւաստ». որ հին ժամանակ գործածա-կան էր Հայոց մէջ և մինչև հիմայ էլ է Տիգրիսի վրայ։ Բայց այս ձևերը չեն յարմարում մեր բառի հետ։

«կաշի, մորթ». արմատ՝ որ ա-ռանձին գործածուած չէ, բայց սրանից են խաղախորդ «կաշեգործ» Գծ. թ. 43, ժ. 6, 32 Առ որս. թ, խաղախորդարան «կաշեգործա-բան» (նոր գրականի մէջ)։


Խաղաւարտ, ից

See full entry →

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

Etymologies (1)

, ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։


Իննսուն, նսնից

See full entry →

adj.

ninety.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Ջղ. իննըսուն, Ագլ. ին-նա՛սուն, Գոր. իննա՛սսուն, Ղրբ. իննա՛սուն, ըննա՛սուն, Շմ. Սլմ. իննանասուն, Մրղ. իննանացցուն, իննmնացցուն, Տփ. ինըսուն, ինանասուն, Հնդ. Սչ. նըսուն, Մկ. Մշ. ինսուն. միւսները (ինչպէս Կր. Պլ. Ռ. Զթ. Ննխ. Վն. Խրբ. Հմշ.) գործածում են թրք. doqsan >դօխսան ձևըս


Ապուխտ

See full entry →

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ագլ. ա՛պուխտ, Ննխ. Սեր. ա-բուխտ՝ նոյն նշանակութեամբ. իսկ Ղրբ. Տփ. ա՛պուխտ, Երև. ա՛բուխտ գործածւում են միայն իբրև պատկեր չոր բանի. ինչ. Չորա-ցել ապուխտ են դառել. Չոր -ապուխտ դա-ռած հաց։


Ապուր

See full entry →

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

Etymologies (2)

. պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։

ՓՈԽ (borrowing) Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։


Ապրիլ, ի

See full entry →

s.

April.

Etymologies (2)

կամ նաև ապրիէլ (սեռ. ի) «հռովմէական տոմարի չորրորդ ամիսը» Լնան. շիր. 19, Արշ. Շնորհ. թղթ. Յայսմ. նոր գրականում գործածական է միայն ապ-րիլ ձևը։

Տաթև. հարց. 201 համարում է ծագած մի իմաստասէրի անունից։ Ուղիղ մեկ-նից ՀՀԲ։ Ըստ Benveniste Bsl д. a3 էջ 68-74 լտ. aprilis չէ՛ թէ ծադում է *aporo-s «երկրորդ» բառից, որ չէր կարող գոյութիւն ունենալ, այլ *apru ձևից, որ ետրուսկերէնի մէջ գործածա-կան էր՝ իբր կրճատում Aφροδiτη «Ասա-րիկ» աստուածուհու անուան (այլուր ❇αοω)։ Ինչպէս մարտ և մայիս, նոյն-պէս և ապրիլ նուիրուած էին աստուած-ների անուան.


Ապփովթ

See full entry →

s.

pail, vessel to hold water.

Etymologies (2)

«ջրի կոնք, լական». մէկ ան-գամ գործածուած է Երեմ. ծբ. 19 «Եւ զապ-փովթն և զամասարակովթ»։-Բառս յի-շում են ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. չունի ՆՀԲ։

= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Աջ, ոյ, ու

See full entry →

adj. s.

right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

Etymologies (3)

, ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sədhvo-եամ sādhyo-«ուղիղ» ձևից։ Սրա արմատն է sādh-կամ sədh-, ստորին ձայնադարձը sidh -«ուղիղ նպատակին դիմել». ժա-ռանգներն են սանս. sādhati «յաջողեց-նել, կարգի բերել, բարգաւաճ դարձնել», sadhü «ուղիղ, կանոնաւոր, լաւ, պատ-րաստ, կարգին», sidhyati «նպատակին հասնիլ, յաջողիլ», sidhrá-«յաջողակ», sadhis-«նպատակ, տեղ», sādhyá-«լաջո ղակ, կարգին, նպատակին հասած», զնդ-bālδišta-«ամէնից բարեյաջող», hādrōyā. «նպատակին հասնելու ցանկութիւն», asnā-(*a-zdh-na-) «յաջողակ, գործունեայ, կրտ-րիճ», յն. ἰϑόι «ուղիղ գծով գնացող, ուղիղ», ἰβυι «ուղղակի», ἰϑύνω «ուղիղ գծով վարել», ἰϑνω «ուղղակի վազել, սաստիկ փափագիլ» (Pokorny 2, 450, Boisacq 370)։ Հայերէնի ձևով ամենից համապատասխանն է սանս. sādhvá-։ Հնխ. նախաձայն s-ի անկման օրինակ է աղջ ձայնափոխու-թեան համար հմմտ. հնխ. mêdhyos>մէջ։ Նշանակութեան զարգացումը ճիշտ նոյն է, ինչ ֆրանս. droit «աջ»<լտ. directus «աւ-ղիղ» բառից և ո՛չ թէ հակառակը. այսպէս նաև պրս. [arabic word] ︎ rast «ուղիղ. 2. աջ»։

ԳՒՌ (dialectal) Ակն. Գոր. Լ Երև. Ղրբ. Ոզմ. Ջղ. Սեր. Սլմ. Վն. Տփ. աչ, Մկ. mչ, Ալշ. Մշ. աճ, Ասլ. տչիւգ, աչիւ* Ագլ. յեօջ, Հճ. եջ'ջ'իգ, միւսները գործածում են տճկ. սաղ հոմանիշը։ Նոր բառեր են աջերես, աջա-համբոյր, աջել «յաջող երթալ, յաջողիլ»։


Առաջ, ոյ

See full entry →

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Առատ, աց

See full entry →

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

Etymologies (1)

, ի-ա հլ. «առատաձեռն, առատ ա-ռատ բաշխօղ, բարեգործ» ՍԳր. «անարատ, պայծառ (աչք)» ՍԳր. «լի, յորդ, շատ» Ա. թագ. իե. 3. Ագաթ. որից առատութիւն «շա-տութիւն» Տիտ. գ. 6. Ագաթ. «առատաձես-նութիւն, բարերարութիւն» ՍԳր. Ոսկ. մ. բ. 20. «պարզասրտութիւն» ՍԳր. առատարեր Վեցօր. առատաբուղխ Ագաթ. առատագոյն Եբր. ը. 6. Ոսկ. յհ. ա. 22. առատաձեռն ՍԳր. Ոսկ. բ. կոր. առատամիտ Ոսկ. ա. տիմ. և մ. ռ. 11. Եփր. բ. կոր. բազմառատ Եփր. պհ. 171. զուարթառատ Բ. կոր. թ. 7. կիսառատ Ոսկ. Եբր. առատանալ կամ առատանիլ «ա-ռատաձեռնութիւն անել. 2. սիրտը եռալ, ե-փուիլ (զայրոյթով, վրէժով, ցաւով)» ՍԳր. Ագաթ. Ոսկ. ևն։-Միջին հյ. ըռատ, որից ը-ռատակն «առատասիրտ» Սմբ. դատ. 15։-Նոր գրակ սնում առատ նշանակում է միայն «շատ»։


Առատուկ, տկի, տկաւ

See full entry →

s.

smalled

Etymologies (1)

, ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Առատիկ, ակաց

See full entry →

cf. Առատուկ.

Etymologies (1)

, ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Առաւօտ, ուց, իւ

See full entry →

s.

morning;
ածջոյն —, forenoon;
ընդ —ն, ընդ —ս, the —, cf. Առաւօտու;
ընդ —ս ընդ —ս, every -;
յառնել ընդ —ն, վաղքաջ ընդ —ն, — առնել, to rise early or betimes;
յ—է մինչեւ ցերեկոյ, from till evening.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. առավօտ (բայց նաև Երև. առավօդը), Ջղ. առավոտէնց, Մկ. m-ռmւոտուն, Շմ. առօօտ, Մրղ. Սլմ. առատուն (սեռ. Մրղ. առատվա), Ոզմ. առավտօն, Ննխ. առավդուն, առադուն, Սչ. առվադու, Վն. ա-ռատուն, առավտուն, առատման. Սեռ առ-դըվանց, Զթ. առդըվօնց, Մշ. յառդու, Պլ. Ռ. առդու, առդըվան, Ասլ. առդիւ, Ակն առդօնց, առդիւ, Ղրբ. ըռութա՛նա, Գոր. ըո-վըտա՛նա, Տփ. արուտեհան, արուտիան, ա-րուտնիրը, արուտվա, Մժ. ըռվօտ «առաւօտ». րովօտաց «առաւօտեան», իսկ Ագլ. գործած. ւում է քշm՛րmվ, Տիգ. գանուխ, սրանց մօտ առաւօտ բառը գոյութիւն չունի։ Նոր գաւա-ո սկան բառեր են՝ առաւօտադէմ, առաւօ-տականչ, առաւօտախառն, առաւօտահան, առաւօտահով, առաւօտմեց, առաւօտատեղ ևն։


Առիւծ, ու, ոց, ուց

See full entry →

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ա՛ռիւծ, Կր. առուծ, Ալշ. Ակն. Մշ. առուձ, Ոզմ. առօծ, Տիգ. առյուձ, Պլ. այռուձ (միայն իբր ած. գործածուած, ինչ. իմին այռուձ զավակս). Սեբ. այլուձ. նոր բառեր են առիւծաճուտ, առիւծբերան։


Առլեզ

See full entry →

cf. Յարալէզ.

Etymologies (1)

«մեռելներին լիզելով կենդանաց-նող առասպելական մի էակ» Բուզ. ե. 36 Եզն. Ոսկ. պօղ. Ա. 602. գրուած է նաև ա-րալեզ, արալէզ և յարալէզ Սահմ. ա. ե. Ա. ռաք. լծ. սահմ. 189. Վահր. երրդ. 165. յա-րալեզ Եղիշ. հրց. 52. երկու ձևերն էլ միասին գործածելով Եզնիկ գրում է. «Ջառլեզն ի շա-նէ (էջ 98), զոր արալեզն կոչեն» (էջ 99) և հո-լովուած՝ զարալիզէն (էջ 100)։


Առոյգ

See full entry →

adj.

young, blithe, lively, gay, brisk.

Etymologies (1)

=Կազմուած է առ նախդիրով *ոյգ արմա-տից, որ առանձին գործածուած չէ և նշանա-կում է «ոյժ, զօրութիւն». փոխառեալ է իրա-նևանից. հմմտ. զնդ. aogah-, aogo, aogarə «ոյժ, զօրութիւն» (Bartholomae, 38, 39)։ Ջանդիկ բառի երկրորդ ձևն է aojah-, որ տա-լիս է պհլ. ōǰ, ōž և սրանից էլ հյ. ոյժ. ճիշտ այսպէս էլ զնդ. aogah-պիտի տար պհլ. *ōg. որ աւանդուած չէ և սրանից էլ հյ. *ոյգ։ Եր-կու ձայների (ոյժ և ոյգ) լծորդութեան հա-մար հմմտ. տուժել և տուգանք, երկուսն էլ իրանական փոխառութիւն։ Ըստ այսմ առոյգ բառի կազմութիւնը այնպէս է՝ ինչպէս ա-ռողջ։-Աճ.


Ասուպ

See full entry →

s.

shooting star.

Etymologies (1)

«թռիչ աստղ». ըստ ՀՀԲ և ՋԲ ի-ա հլ. ՀՀԲ իբր վկայութիւն դնում է Ալպերտ ա-ծառ. ոստ ՆՀԲ բառ ռմկ. գործածական է արդի գրականում։


Ասպազէն

See full entry →

s. adj.

iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned

Etymologies (1)

= Պհլ. *aspzēn «ձիու զէն ու զարդ» բա-ռից, որ սակայն աւանդուած չէ պահլաւ գը-րականութեան մէջ. կազմուած է պհլ. asp «ձի» և zēn «զէնք» բառերից. պրս. կայ [arabic word] zin-i asb «թամբ». սակայն այս նշանակութեամբ գործածուած չէ հայե-րէնի մէջ։-Հիւբշ. 108։


Ասպականի, անեաց

See full entry →

s.

huntsman, hunter.

Etymologies (1)

(-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Ասպահապետ, աց

See full entry →

s. adj.

cavalry general.

Etymologies (1)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «զօրապետ, սպարա-պետ». երկու անգամ միայն գործածուած է Խոր. բ. 68 և 28 և այն էլ իբրև ազգանուն կամ տիտղոս. «... և քոյր նոցա՝ ասպահապե-տի պահլաւ, քանզի ի վերայ զօրաց էր այրն նորա»։


Ասպաստանիկ

See full entry →

adj.

brought up in a stable (horse).

Etymologies (1)

«ախոռի մէջ պահուած, բաւ խնամուած ձի». մէկ անգամ գործածուած է հայ մատենագրութեան մէջ՝ Ա. մակ. գ. 39։


Ասպար, աց

See full entry →

s.

shield, buckler.

Etymologies (1)

(ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։


Ասպետ, աց

See full entry →

s.

equerry, knight, squire, cavalier.

Etymologies (1)

, ի-ա հլ. (ըստ ՆՀԲ նաև ի հլ. «ձիաւոր ազնուական, հեծեալ իշխանաւոր» Բուզ. Փարպ. Խոր. Սեբ. (բառիս նշանակու-թեան և գործածութեան վրայ տե՛ս Նորայր, Կորիւն վրդ. 284). որից ասպետութիւն Ա-գաթ. Խոր. Նոր գրականում ասպետական. ասպետաբար, ասպետօրէն «ասպետի վայել ազնուութեամբ»։ Տարօրինակ կազմութիւն ունի վերջասպետ «այծքաղ» Փիլ. ել. 533։


Աստակոս

See full entry →

s.

lobster.

Etymologies (1)

«խեցգետին» Նեմես. էջ a0 ուրիշ տեղ չէ գործածուած։


Աստիճան, ի, աց

See full entry →

s.

stair, step;
pace;
stair-case;
steps;
gradation;
graduation;
story;
degree, dignity, character, class, condition, honour, place;
quality, rank;
— եկեղեցական, holy orders;
հոսիլ ընդ —ս ի վայր, to run down stairs;
տալ —, բաժանել յ—ս, to graduate.

Etymologies (1)

, ի-ա հլ. «սանդուխի ոտք» ՍԳր. «բաժանմունքներ ժամացոյցի, այժմ նաև ջերմաչափի, երկրագնտի լայնութեան և եր-կայնութեան» ՍԳր. «չափ, կէտ» ՍԳր. Վեցօր. «եկեղեցական կարգ» Ա. տիմ. գ. 13. Ագաթ. Կորիւն. «իշխանութիւն, պատիւ» Խոր. Յճեւ «տան յարկ, դստիկոն» Ոսկ. գծ. «յառաջդի-մութիւն» Կոչ. ժա. որից աստիճանիլ «աս-տիճանների բաժանուիլ, 2. արևի կամաբ կամաց վեր բարձրանալը» Վեցօր. =Շիր. էջ 57. աստիճանաւոր «կարգաւոր, կղեր» Յհ. իմ. ատ. Նոր գրականում՝ աստի-հանաչափ, աստիճանացոյց, աստիճանա-բար, աստիճանական, բարձրաստիճան, երկ-աստիճան, եռաստիճան, քառաստիճան (ընտրութիւն) ևն։ Ս ձայնը ազդուելով յա-ջորդ ճ-ից՝ դարձել է շ և ըստ այսմ ունինո աշտիճան, աշտիճանել, ութաշտիճանեայ Մամբր. իննաշտիճանեան Մագ. նոր գրակա-նում միայն առաջին ձևն է գործածական։


Աստուած, տուծոյ

See full entry →

s.

God, the Supreme Being.

Etymologies (1)

Մեր հին մատենագիրները հետևեալ ձե-վերով են ստուգաբանում։ Խոսրով Ան-ձևացի, Մեկն. ժամակարգ. էջ 99 «Աս-ույծ անըյնն ըիայն ք և մեզ ստուգաբանի թէ աստ էած զմեզ»։ Նոյն հեղինակի Մէկն. պտրգ. էջ 16 «Տէ-րըն անուն վասն տիրելոյն է, իսկ աս-տոսածն՝ վասն ստեղծանելոյն և յաստիս ածելոյ զեղեալքս»։ Յովհ. Վանակ. վրդ. Բացատր. աղօթից Ամբակումայ՝ «Աս-տուած է անուն, որ թարգմանի զմեզ յաստիս ածող»։ Ս. Ներս. Լամբր. Մեկն. Պաւտարագի «Աստուած, այսինքն աստ ածող զոչէսն յէութիւն և ի գոյութիւն» (Լմբ. մատ. էջ 349)։ Յովհ. Վնկն. վրդ. հարց և պտսխ. «Ո՞վ եդ զա-նունս Աստուած. Պատասխան. Ասեն թէ օձն ասաց Եւայի. Զի՛ է զի ասաց ձես որ զքեզ աստ ած։ Զայն, ասեն, ածն առին և Աստուած անուանեցին։ Բայց դու մի՛ ընդունիր զայս. զԱստուած ա-նունն Ադամ եդ (և ոչ օձը)»։-Սկևռ. աղ. 53 «ըստ քերթողական արհեստի ծա-նեաք զանուն յիրէ և ի ձայնէ և ի ներ-գործութենէ. ըստ որում յաստիս ած-մանէ՝ Աստուած», Այսպէս և Առ որս. ե.


Զինուորեմ, եցի

See full entry →

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.


Զմելին, ի, աւ

See full entry →

s.

pen-knife.

Etymologies (2)

, ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։

-Յն, σιλίον (σμιλίν) բառից, որ նուա-զականն է σμίλη «կտրոց, արձանագործի մկրատ, վիրաբոյժի նշտրակ, կօշկակարի դանակ, այդեպանի յատոց, զմելի» բառի (ծագում է հնխ. smi «տաշել» արմատից Boisacq, 885). ըստ այսմ ուղղագոյն տա-ռադարձութիւնն է զմիղին։ Յոյնից է փոխա-ռեալ նաև ասորի [syriac word] zəmelyā «զմելի, գրչահատ» (Brock. 96 ա)։-Հիւբշ. 349։


Զմուռս, մռսոյ, ով

See full entry →

s.

myrrh.

Etymologies (2)

, ի-ա, ո հլ. «մի տեսակ անուշա-հոտ խունկ կամ իւղ» Սգր. «կնդրուկի ծառ» Կոչ. 404 (Չի բոյն շինէ իւր ի լիբան փայտէ և ի զմուռս փայտէ). ածանցման մէջ մըտ-նում է երեք ձևով. 1. ვր, ինչ. զմոսաբեր Նիւս. երգ., զմռսալիր Նար., զմռսալից Երգ. ը, զմռսել Մրկ. ժե. 23.-2. «մռն-, ինչ. զմոնաբեր Խոր. աշխ., զմռնախունև Գա-ղիան., զմռնենի Ել. լ. 23. Երգ. դ. 6.-3. «մռ-, ինչ. զմռել Եղիշ. թաղմ. Վրք. հց. Անկ. գիրք առաք. 56, 187(գրուած զմըռեաց), զմռալից Գնձ., զմռանալ Եփր. համաբ. 30, զմռաբեր Խոր. աշխ. 598. ըստ այսմ արմա-տը ունի երեք ձև՝ զմուռս, զմուռն, զմուռ. վերջինը գործածական է արդի գրականում՝ «կնքամոմ» նշանակութեամբ։ Սրանցից դուրս կայ նաև մուռ ձևը՝ Բժշ. Վստ. 100, 106, 206։

Վերի զանազան ձևերի հետ համեմա-տեց նախ ՆՀԲ։-Lag. Arm. Stud. § 785 յն. ζμύρνα, Մ. Գ. Թիրեաքեան, Մասիս. ջում է կարդալ ըզմուռս և ո՛չ թէ զըմու-ռըս։-Հիւբշ. շատ գործածական «մուոս ձևը չկարողանալով մեկնել՝ բառը դնում է անծանօթ ծագումից։


Զմռնիտ

See full entry →

s.

emery.

Etymologies (1)

, արմատ առանձին անգործածա-կան, որից կազմուած է զմռնիտեան քար «մի տեսակ կարծր քար, որի փոշին գործա-ծում են իբրև մաշիչ կամ յղկիչ. տճկ. զըմ-փարա» Վանակ. յոբ։


Զնդան, ի

See full entry →

s.

prison;
տալ ի —, արդելուլ —աւ, to put in —, to throw into a dungeon;
cf. Բանտ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Առհասարակ գործածւում է զնդան ձևով, որ կարող է նաև նոր փոխառութիւն լինել թուրքերէնից. բայց ունինք նաև Հմշ. կնդօն, Զթ. զօնդօն, զօնդոն. փոխաբերաբար նշանակում է «մութ տեղ», և ասւում է օր. Պլ. մութ-զնդան, Ղրբ. մթէն-զնդան ևն.


Զրահ

See full entry →

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

Etymologies (1)

, ի հլ. (գործածւում է անեզական ձևով) «զրահ» ՍԳր. Բուզ. Եփր. ել. (գրուած է նաև զրայ, զրեայ Եփր. թգ. 447, զրեահ, զրեհ Անսիզք 31, Թլկր. 47, 53). որից զրահիլ «արիանալ» Եղիշ. Բ. էջ 32. զրահապատ Ոսե. մտթ. զ. 16. զրահավառ Մծբ. զրահաւոր Ա. մակ. զ. 39. յետնաբար զրեհակիր Վրք. հց. զրեհիկ Յհ. կթ. էջ 151 ևն։


Զրեւանդ, ի

See full entry →

s.

hot. birth-wort, snakeroot.

Etymologies (1)

-Պրս. և արաբ. [arabic word] zarāvand «զրեւանդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 615. բոյսի նկարագրութիւնը և գործածութիւնը տե՛ս Seidel Մխ. հեր. § 394)։ Սրանցից փո-խառեալ է նաև վրաց. ზარავანდი զարավան-ղի, որ Չուբինով 513 մեկնում է «ռուս. кир-козонь կամ nxиновникъ» (երկուսն էլ ըստ Аннеиковъ-ի բուսաբանական բառարանի «aristolochia clematitis L»)։-Հիւբշ. IF 19, 458։


Զօր, ու, աց

See full entry →

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

Etymologies (2)

, ու, ա հլ. (եզակիում գլխաւորապէ։ գործածւում է ու հլ. յոգնակիում ա հլ. բայց շատ անգամ կայ յգ. սեռ. զօրուց, մէկ ան-գամ եզ. գըծ. զօրաւ Դան. ժա. 13. սակայն ո՛չ բնաւ զօրի, յետնաբար կայո հլ. գըծ. զօ-րով, զօրովք) «ուժ, զօրութիւն» Բ. մակ. ժդ 45 Դան. ժա. 13. «զօրք, զինւորների խումբ» ՍԳր. Բուզ. որից զօրանալ «ուժեղանալ, սաստկանալ» ՍԳր. զօրութիւն «ուժ, ազդե-ցութիւն, ներգործութիւն, զօրք, հրաշք, հրեշ-տակները» ՍԳր. զօրացուցանել ՍԳր. Եզն. զօրագլուխ ՍԳր. զօրագոյն ՍԳր. Եզն. զօրա-ժողով ՍԳր. Բուզ. Եւս. քր. Կոչ. զօրական ՍԳր. Կիւրղ. թգ. զօրանիստ Բուզ. զօրավիգն Սգր. Եւս. քր. զօրավար ՍԳր. զօրաւոր ՍԳր. զօրեղ Բ. մակ. ժե. 17. զօրել Ես. ծ. 2. Եզն. անզօր ՍԳր. Ոսկ. Եզն. մեծազօր Գ. մակ. ե. 7. Վեցօր. Ոսկ. Եզն. Կոչ. Ագաթ. Եւս. քր. բազմազօր Բուզ. Կոչ. հեծելազօր ՍԳր. Եւս քր. զօրօգուտ «զինակից» Եւագր. 99։ Նոր գրականի մէջ զօրաբանակ, զօրագունդ, զօ-րախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահւա-մանատար, զօրանոց, զօրանց, զօրաշարք, զօրապետական, զօրապետութիւն ևն. տես և հզօր։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ վրաց. ზორვარი զորվարի «զօրավար», արաբ. [arabic word] zirvāra, յգ. [arabic word] zarāvarā, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 875 մեկնում է «յու-նական բանակի սպարապետ». պէտք է հաս-կանալ մեր զօրավար բառը, որ թերևս յու-նաց մէջ էլ գործածական էր. կամ թէ արաբ-ները լսել են այն հայազգի զինւորներից որոնք հայ զօրավարների հրամանատարո։ւ-թեան տակ Յունաց կայսրութեան արևելեան բանակաթեմն էին կազմում։ Կամուսի պրս. թարգմանութեան մէջ՝ էջ 322 նոյն բառը սխալ է գրուած [arabic word] zarazara, փոխա-նակ [arabic word] zarāvara։ Ուտ. zärävär մի սրբատեղիի անունն է. իսկ zor «ուժ, զօրք»։


Էրէ

See full entry →

cf. Երէ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Մկ. Մշ. Վն. գործածում են երուն-թռչուն, երունք-թռչունք «բոլոր թռչունները» կրկնականը, որի մէջ երունք (հնչւում է է-րունք) Յայսմաւուրքի յոգնակին է՝ երէ բա-ռից։