Definitions containing the research ալի : 3180 Results

Բոյթ, բութի, թաց

See full entry →

s.

thumb;
a tuning pin.

Etymologies (1)

, ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։


Բոյժ

See full entry →

s.

cure;
remedy.

Etymologies (1)

-Պհ,. bož-ձևիզ. հմմտ. զնդ. buǰ, ba-og-«լուծել (զօտին), մաքրել, ազատել, փրկել», baoxtar «ազատարար, փրկիչ»։ buxti «ազատումն, փրկութիւն», պազենդ. boxtan «ազատել, փրկել, զերծուցանել», božišn «ազատում, փրկութիւն», buxt-ruānī «փրկութիւն հոգւոյ», պհլ. bōxtan «ազա-տել, փրկել», bōxtār «փրկիչ», բելուճ. bó-jag, bōžaγ «լուծել, բանալ, քակել» (Bar-tholomae 916-17, Pokorny 2, 145). բոլորի նախաձև է հնխ. bheug(h)-«հեռացնել, պրծնիլ, ազատուիլ»։ Հայերէնը փոխառեալ է իրանեանից, ինչպես ցոյց է տալիս ժ ձայնը և կապ չունի բժիշկ բառի հետ։ Իրան-եան բառերի ցեղակիցներն են ըստ Walde 326՝ լտ. fungor «կատարել վերջացնել» (իբր թէ գործը կատարելով ազատիլ. հմմտ. ռմկ. խալըսիլ «վերջացնել» <արաբ. xalas «ազատութիւն, փրկոթիւն»), գոթ. us-bau-gjan «աւլել, սրբել», պալի pari-bhuñǰati «մաքրել, սրբել», vi-nib-bhuǰati «բաժա-նել»։-Հիւբշ. 122։


Բոռ, ոյ, ոց

See full entry →

s.

hornet, drone.

Etymologies (1)

= Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։


Բոր, ոյ

See full entry →

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

Etymologies (1)

Fwald, Sprachwiss. Abhnd. 2, 66 ա-րաբ. [arabic word] al-baras «բորոտութիւն» (որից սպան. albarazo, պորտ. alvaraz, հֆրանս. albara, albora) համեմատամ է մեր բորոտ բառի հետ։ Սրա դէմ է ռուոս գալիս Müller SWAW 41, 11 յիշեցնելով թէ հյ. բորոտ կազմուած է -ոտ մասնիկով բոր բառից և թէ արաϰ բերէն բառը գոյութիւն չունի առամե-րէնում. նոյն, Armen. VI լտ. fur-fur «թեփ (ցորենի, մորթի, գլխի)» բառի հետ։ Հիւնք. բորբորիտ կամ յն. φώρα «բորոտութիւն» և կամ լն. որբ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Gauthiot


Բորենի, նւոյ

See full entry →

cf. Բորեան.

Etymologies (1)

-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.


Բութ, բթի

See full entry →

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

Etymologies (1)

ութակ «նուագարանի բանալի» տե՛ս բոյթ։ Թերևս նոյն է բութակ «մոյթ. նեռուև». որ յիշում է Բառ. երեմ. էջ 215։


Բուծին, ծնոյ

See full entry →

s.

wick, match.

Etymologies (1)

, ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։


Բազուկ, զկաց

See full entry →

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

Etymologies (1)

Նախապէս Klaproth, Asia polygl. էջ 9Կ համեմատեզ պրս. bāzū և քրդ. bask բառերի հետ։-ԳԴ համեմատում է պրս. սառև հետ։-Պրս. և սանս. ձևերի հետ են համեմատում ՆՀԲ, Peterm. 17, Diefcnbach, Berl. Jahrb. 1843, 144, Windisch. 21, Gosche 34 ևն։ Յունա-րէնի համեմատութիւնը տալիս է նախ Bötticher ZDMG 1850, 351 ևն։ Pott ZKM 1850, 167 մեր ձևի հետ է հա-մեմատում քրդ. bāsk kaluin «ծևա-մորճ»։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատից։ Jensen ՀԱ 1904 183 գտնում է հաթ. p'ás'á «թև» բառը, որով հայերէն բազուկ համարում է բնիկ և ո՛չ թէ փոխառեալ։


Բազում, զմի, զմաց

See full entry →

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

Etymologies (1)

, ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-


Բալղինջ

See full entry →

s.

gad-fly.

Etymologies (2)

= Վրաց. ბაღლინჯა բաղլինջա, թուշ. բաղլինջօ, ինգիլ. բալղունժ «մլուկ, փայտռ. ջիլ». հայերէնը փոխառեալ է վերջին ժամա-նակներում, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը = վրաց. ღ ձայնի դէմ։-Աճ.

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ դնում են բառս «վայրի մեռու». որովհետև Վարք Հարանցի միւս խմբագրութեան մէջ վերոյիշեալ տեղը գրուած է «մժղով և պիծակով»։ Բայց այս նշանակութիւնը բնաւ յարմար չէ. մրջիւնները ի՞նչպէս պիտի կարենային օդի մէջ թռչող այդ պիծակներին որ-սալ։ Ըստ իս պէտք է հասկանալ «մլուկ, փայտոջիլ», ինչպէս ցոյց է տալիս վրա-ցին և՝


Բախտ, ից

See full entry →

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

Etymologies (2)

. ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,

= Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։


Բաղսամոն

See full entry →

cf. Բալասան.

Etymologies (2)

= Յն. βάλσαμον «բալասանի թուփը և նրա իւղը», βάλσαμος «բալասանի թուփը», ըստ այսմ յիշեալ ձևերից ճշտագոյնն է բաղսամոն.-բաղսամոս գալիս է βάλσαμος բառից, իսկ վաղսամ, վաղսամոն՝ յն. բառի ետին տառադարձութիւններն են. հմմտ. նաև ապրսամ և բալասան, որոնցից առաջի-նը փոխառեալ է ասորերէնից կամ պարսկե-րէնից, իսկ երկրորդը արաբերէնից։ Յոյն բառի ծագումը սեմական է՝ ըստ Boisacq 114։-Աճ.

Չարմանալի է որ ո՛չ Lagade և ո՛չ Հիւբշման չեն յիշում այս բառը։


Բամբոց

See full entry →

s.

gum ammoniac;
bamboo;
agasyllis.

Etymologies (1)

երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։


Բանակ, աց

See full entry →

s.

camp;
army;
encampment;
castramentation;
— առնուլ, հարկանել, to encamp, to pitch a camp;
բառնալ զ—ն, to remove the camp.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վոաղ. ბანაკი բանակի «բա-նակ», ბანაკება բանակեբա «բանակիլ», ❇ა-ბანაკება դաբանակեբա «ճակատ յարդարել, բանակիլ և կռուի պատրաստուիլ», საბანაკე սաբանակե «բանակ, վաշտ», ნაბანაკევი նաբանակեվի «բանակատեղի»։ Կասկածելի է սակայն որ այս բոլորը՝ հայերէնի հետ միասին փոխառեալ լինին պահլաւերէնից, ինչպէս ցոյց է տալիս բառի -ակ վերջաւո-րութիւնը։


Բանգ

See full entry →

s. bot.

hen-hane.

Etymologies (2)

«մի տեսակ թունաւոր և թմրեցնող բոյս է. լտ.hyoscyamus, ֆրանս. ǰusquiame, անգլ. henbane, ռուս. беленa գերմ. Bilsenkraut (սրա գործածութիւնը զառանցել է տալիս)» Գաղիան. որից ունինք բանկեխոտ Բժշ. (գիտէ միայն ՀԲուս. § 305). աղուաշբանկ (իբր «խենթ բանկ»), գրուած նաև աղուէշբանկ, աղշբանկ, աղշպէնկ Վստկ. 32, 224։

= Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։


Բանդ

See full entry →

cf. Բանտ.

Etymologies (2)

«թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։

, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։


Բանդակ, ի

See full entry →

s.

jelly.

Etymologies (1)

Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։


Աշխարհաւանդ, ից

See full entry →

s.

public-house;
pot-house;
wine-shop.

Etymologies (1)

= Անշուշտ իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ւանդ և իկ մասնի-կը.բայց իրանեանների մէջ պահուած չէ։-Հիւբշ. 101։


Աշուն, շնան

See full entry →

s.

autumn.

Etymologies (1)

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «ա-շունն՝ որ անշնչին» (Ալիշան, Հին հաւ-136)։ Նոյնը Տաթև. հարց. 197։ Ոմն Գ Կ. (Արշալ. արրտ. 1843, л 130) ա-շուն=խաշուն (խաշա՞ծ)։ Klaproth, Asia *pol. 101. հսլ. osenь «աշուն» սառի հետ։ Lagarde, Urgesch. Arm. 880 ռուս. oceнь «աշուն» ? Պատկ. Изслд. 5 սանս. ušman «ամառ»։ Muller WZKM 5, 266 գոթ. asans «հունձք»։ Տէրվ. Altarm. 50 աշուն կա-պում է արշալոյս բառի հետ, իբր յե-տին, մութ, տխուր եղանակ. տե՛ս


Աշտանակ, աց

See full entry →

s.

candle-stick.

Etymologies (1)

, ի-ա հլ. «շամդան, մոմակայ» ՍԳր. Ագաթ. որից աշտանակազարդ Անան. եկեղ. աշտանակակիր Նար. մծբ. աշտանա-կամազ «մազերը վեր տնկւած» Ոսկ. ես. աշտանակել «արիութեամբ ձիու վրայ զատ-կել նստիլ» Խոր. Պտմ. աղէքս. Յհ. կթ. վեր-ջին երկու բառերը ցոյց են տալիս «ցցուելու, կանգնելու» գաղափարը, որ յառաջացած է փոխաբերաբար։


Ապալեր

See full entry →

adj.

desert, uncultivated.

Etymologies (1)

ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։


Ապալերկ

See full entry →

cf. Ապալեր.

Etymologies (1)

ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։


Ապաստան, աց

See full entry →

s.

asylum, refuge, place of safety, shelter;
a. sheltered, placed uuder protection;
— առնեմ, to confide, to intrust, to secure, cf. Ապաւինեմ, cf. Յանձնեմ;
— լինիմ, to take refuge;
to confide, to trust, to be confident, cf. Ապաստանել, cf. Պատսպարել, cf. Ապաւինել, cf. Վստահել;
յոգիս — լինել, յոգւոցն պարզել — լինել, to be in the last agonies, to be at the point of death.

Etymologies (1)

ՆՀԲ ապահովաստան կամ ապա հուսև յետին կայարան։ Ուղիղ մեկնութիւնը տալիս է նախ Windisch. 20, որ հա-մեմատում է սանս. apasthāna ձևև հետ։ Soiegel իր Gram. d. Huzw. Snr. գործում, էջ 184 սասանեան արձանա-գրութեանց apastān ver Tezdān դար-ձուածը մեկնեց «ապաստան յԱստուած» որ ընդունեցին Haug, An old pahlpaz. gloss. էջ 79, 80 և ուրիշներ։ Մորթման ZDMG 26, 495 և Բևեռ. Հյստ. Գ. Ապ-տուսահ, Պօլիս 1872, էջ 56, հայ և պհլ. ձևերին համաձայն է գտնում խալդ. lpçidina, որ յետոյ կարդաց is-pistan (Մասիս, л 1196, 1 փետո՛ 182։ և Սիօն 1872, էջ 40) կամ ուղղելի ap-sadan, apastan։ Թիրեաքեան, Պատ-կեր աշխ. գրակ. Ա. էջ 192 պրս. [arabic word] abištan «թաքուցանել, ծածկել, պա-հել»։ Հիւնք. ամբաստանէլ բառից։


Ապարահ, ից

See full entry →

cf. Ապահար.

Etymologies (2)

, ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝

= պհլ. āp «ջուր»+ ras (կարդա՛ rah) «ճանապարհ» բառերից, իբր պրս. [arabic word] abrāh «ջրի անցք, ջրմուղ»։ (Նկատելի է ռահ, բարդութեան մէջ դարձած րահ, ճիշտ ինչպէս ռազմ բառի մէջ րազմ, որից պա-տերազմ)։ Բառիս ստուգաբանութիւնը ցոյց է տալիս, որ հին հայոց մէջ արտաքնոցները շինուած էին ջրի անցքի վրայ, ինչ որ հաս-տատում են նաև ճեմիշ և չաշմակ բառեռո (տե՛ս անդ)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] ābxā-na «արտաքնոց» (բուն «ջըտուն»)։ Սրա-նից բնականաբար հետևում է նաև որ արե-վելեան լուացումը հին հայոց էլ սովորու-թիւնն էր։ Ուրեմն կարող ենք այս մտքով հասկանալ Եզն. էջ 16 «կամ զջուրս՝ զոր հա-նապազն ըմպեմք... և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք»։-Աճ.


Ապենիազ

See full entry →

adj.

cf. Աննիազ.

Etymologies (1)

(գրուած նաև ապէնիաց) «անկարօտ, մարդու կարօտութիւն չունեցող» Ոսկ. յհ. ա. 9. Ագաթ. Ճառընտ. Նար. 148. «անսպառ, անվերջանալի» Նար. առաք. 434. Երզն. քեր.։


Բանտ, ից

See full entry →

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

Etymologies (1)

, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։


Բաշ, ի, ից

See full entry →

s.

horse hair, mane.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։


Բաշխիշ

See full entry →

s.

gratuity, drink-money.

Etymologies (1)

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։


Բասիր

See full entry →

cf. Բասրելի.

Etymologies (1)

= Ասոր. ❇ bəsīr «անարգ». գալիս է *basir ձևից. արմատը [arabic word] bəsar «արհա-մարհել, մերժել, խոտան համարել», որից նաև [syriac word] bəsārā «ստորութիւն», [syriac word] bəsīrā «ապականեալ, պիղծ» ևն։-Հիւբշ. 301։


Բարաւոր, աց

See full entry →

s.

lintel, door-post, door-tree.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։


Բարբարոս, աց

See full entry →

adj. s.

barbarous, savage;
barbarian, cruel.

Etymologies (1)

= Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։


Խոնջան

See full entry →

cf. Խոնճան.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხონჯარი խոնջարի, ხვან-ჯარი խվանջարի «խոնջան», ὄვანჯი խվան-ջի «կապ»։ (Վերջինս մտածել է տալիս թէ արմատն է *խոնջ «կապ» և թէ հայերէնը ածանցուած է կովկասեան մի ձևից)։-Ըստ Արամ Գնդունիի գործածական է բառս նաև Հաճինի թուրքերի մէջ xunjan ձևովս


Խոտ, ոց

See full entry →

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

Etymologies (2)

, ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։

ԳՒՌ (dialectal) Հճ. Ջղ. Սլմ. Վն. խոտ, Ալշ. Մ. խոդ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. խօտ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօդ, Ագլ. Մկ. Ոզմ Տփ. խուտ, Տիգ. խուդ, Մրղ. խուտ, Հմշ. Սեբ. խէօդ, Ասլ. խէօ՛դ, խէօ՝*, Զթ. խիւդ։ Նոր բառեր են խոտալի, խոտածառ, խոտա-հար, խոտահան, խոտահարկ, խոտազաւ, խոտաւել, խոտնոց, խոտել, խոտկալ, խոտ-կեռ, խոտկուռ, խոտհասուկ, խոտհունձ, խոտնձուոր, խոտկապ, խոտոտ ևն։


Խորան, աց

See full entry →

s. arith.

pavilion, tent;
vault of heaven;
altar;
residence, habitation, dwelling;
chessboard, back-gammon board;
— վկայութեան, the Tabernacle;
— արքունի, royal palace, court;
աւագ —, high altar;
*գոգնոց —ի, frontal;
table.

Etymologies (1)

Lag. Btrg. baktr. Lex. 6 պրս. xva-ran gāh, որ է [arabic word] xar-gāh «վրան»։ Հիւնք. արաբ. [arabic word] gur'a «քուէ» բա-ռից։ Ալիշան, Հին հաւ. 434 խոր բա-ռից։ Patrubány SA 1, 312 պրս. xor-dan «ուտել» բայից։ Karst, Յուշարձան 401 սումեր. g'ar «երկինք, անդունդ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 185 պրս. [arabic word] xavarna. [arabic word] xavrangāh, [arabic word] xavran, արաբա-զեալ [arabic word] xayarnaq «Վահռամ Գուրի պալատը»։ Մառ Яф. cборн. 2, 163 յհ. վրան և խորան. յն. οῦρανός և χρὸνος, լտ. templum և tempus իրար կցելով՝ համարում է յաբեթական։


Խորգ, ոց

See full entry →

s.

hair-shirt, sack-cloth, hair-cloth;
ապաշխարել —ով, to repent in sack-cloth.

Etymologies (1)

, ո հլ. «մազեղէն քուրձ (յատկապէս ապաշխարութեան համար հագուած)» ՍԳր. Մծբ. «քուրձէ պարկ, չուվալ» Վրք. հց. որից խորգահանդերձ Բուզ. խորգազգաց Լաստ. խորգեղէն Յայսմ.-ՀՀԲ խորգ բառին տալիս է նաև «մազէ չուանով հիւսուած խառա-ղան» նշանակութիւնը, որ սակայն վկայու-թեամբ հաստատուած չէ։-Անյայտ իմաս-տով է գործածուած Ոսկ. պօղ. ա. 315 «զնո-ցանէ զխորգ ինչ ածիցես զմտաւ», որ հռա-տարակիչը առանց բացատրութեան ուղղում է «զնոցանէ զի՞նչ ածիցես զմտաւ»։


Խորխ, ի

See full entry →

s.

slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Չեչէն. խորխո «թաւիշ», կիւրին. xur «կաշի, մորթ», քրդ. [arabic word] xur «մորթ. կաշի» (վերջինս Justi, Dict. Kurde 162 հա-մեմատում է մեր բառի հետ՝ որ սխալմամբ գրում է խորք)։-Այս բառերի համեմատու-թիւնը սակայն այնպէս է, որ աւելի ենթա-դրել է տալիս թէ բոլորը միասին խալդեան կամ մի ուրիշ աղբիւրից են։


Խուճապ, աւ

See full entry →

s. adv.

fright, terror, alarm, dread, haste, hurry, precipitation;
խուճապաւ, in haste, in a hurry;
—ք, phantom, spectre.

Etymologies (1)

, ի հլ. (յետնաբար նաև ո հլ.) «տագնապալի շփոթութիւն, շտապում, իրար-անցում, խռովութիւն» Փիլ. Պիտ. Եղիշ. յոգ-նակի խուճապք ձեւով՝ «ճիւաղ, ուրուական տեսիլ» Իմ. ժէ. 3, որ և Նորայր, Բառ. ֆր. էջ 735 ա դնում է իբրև «ֆրանս. larves, ո-գիք չարագործք, որ ըստ սնոտի կարծեաց նախնեաց լլկէին զկենդանիս կամ զողջս». որից խուճապական Ագաթ։ խուճապել Իմ. դ. 14. Ոսկ. խուճապիլ՝ ՍԳր. խուճապեցու-ցանել Ոսկ. ես. խուճապանք Ոսկ. ես. գրուած է նաև խոճապ «շփոթեա՞լ» Ուռհ., տպ. էջմ. էջ 205։


Խում

See full entry →

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

Etymologies (1)

«մե տեսակ երաժշտական խազ է, որ ունի = ձևը» Ոսկիփ. (ըստ Schröder նշանակում է «unda, ալիք». տե՛ս Peterm ZDMG. թ. 1851, էջ 365-72)։


Խուն

See full entry →

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

Etymologies (1)

ՆՀԲ խունաւագութիւն բառը մեկնում է «զանգումն ուտելեաց արեամբ ըստ աւագաց Լիդացւոց, համադամք, յօրի-նուած խորտկաց» և ըստ այսմ հանում է պրս. xun «արիւն» կամ հլ. խոնաւ բառերից։ Գրեթէ նոյն մեկնութիւնն է տալիս նաև ՋԲ. իսկ ԱԲ դնում է պար-


Խուց, խցի

See full entry →

s.

chamber;
cell.

Etymologies (1)

(սեռ. -ի) «փոքր սենեակ» Վրք. հց. Սարգ. որից խցարգել Կանոն. խցաւոր Վրք. հց. խառնախուց Ոսկ. մ. բ. 3. խցիկ Բուզ. Ոսկ. Եղիշ. միանձ. էջ 159։-ՆՀԲ խուց բառին տալիս է նաև «սենեակ արքունի, տուն գանձուց, շտեմարան» նշանակութիւնը, որի համար իբր վկայութիւն է դնում Եղիշ. խաչել. «Շնորհեաց ո՛չ միայն զմասն պար-գևին, այլ զամենայն զբուն հայրենի խցիւն յանմատոյց զօրութենէն». (Վենետ. 1859 տպագրութեան մէջ այս վկայութիւնը չկայ)։ Ոսկ. մտթ. Ա. էջ 112 «Ոչինչ պատուաևան տեսանէին անդ, այլ զմսուրն և զխուց» հա-տուածի մէջ խուց ուղղելի է խուղ (ըստ Վար-դանեան ՀԱ 1913, 300)։


Խրատ, ուց

See full entry →

s.

admonition, reprimand, reproof;
advice, counsel;
caution, remonstrance;
discipline, instruction;
correction, punishment;
—ք ուղղութեան, moral maxims;
— չար, bad advice;
evil counsel;
— տալ, to give advice;
to lecture, to admonish;
տալ խրատս բարեաց, to give good advice;
ի — ածել, to educate, to discipline.

Etymologies (1)

= Պհլ. [other alphabet] xrat, մանիք. պհլ. [hebrew word] xrad (Salemann, Man. Stud. ЗAH 8, էջ Չ2) «իմաստութիւն, հասկացողութիւն», հա-յերէնի ու բունը ցոյց է տալիս զնդ. ❇xratu-«խելք, հանճար, իմաս-տութիւն», սանս. [other alphabet] krátu-«նպատակ, մտառրութիւն, խորհուրդ, հասկացողութիւն, յորդոր, խրատ»։ Բառիս նորագոյն ձևերն են պազենդ. xrad, պրս. [arabic word] xirad «խելք, միտք, հասկացողութիւն, բանականութիւն» (Horn § 476)։-Հիւբշ. 162։


Խրթին

See full entry →

adj. fig.

obscure, dark;
hidden, enigmatical.

Etymologies (1)

(ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «մութ, անզարդ, տձև (շէնք)» Յհ. կթ. Օրբել. «դժուարիմաց, անհասկա-նալի» Լմբ. որից խրթինն «արևմտեան կող-մը» Միսայէլ խչ. խրթնանալ «անշքանալ» Խոր. նար. Մագ. խրթնութիւն Մագ. խրթնի «մութ» Փիլ. Արծր. Մագ. խրթնազգեստ Թէոդ. մյրգ. խրթնածածուկ Նար. խչ. ևն։ Բոլորն էլ յետին են. բուն նշանակութիւնն է «մութ»։


Խրոխտ, ից, աց

See full entry →

adj. s. adv.

imperious, haughty, insolent, proud, arrogant, boastful, supercilious, braggart;
haughtiness, pride, arrogance;
—, խրոխտաբար, haughtily, proudly, in a bold manner.

Etymologies (1)

lusti, Zendsp. 92 ա զնդ. xru «սոս-կալի, ահաւոր լինել» ձևից դնում է հյ. խրոխել, որ թերևս պէտք է կարդալ խրոխտել։ Հիւնք. հանում է յոխորտալ բայից։ Markwardt (նամակ 1926 յունվ.) իրան. fra-uxta-ձևից, որ կազ-մուած է fra-մասնիկով՝ uxta-(


*Խաւիծ

See full entry →

s.

hasty-pudding.

Etymologies (2)

«ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։

= Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.


Խեց, ի

See full entry →

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. კეცი կեցի «կաւ, ցեխ, բրուտի կաւ» (Դան. բ. 25). 2. «հաց եփե-լու յատուկ կաւէ աման». 3. «կրեայի և նմանների խեցին». սրա հետ հմմտ. նաև ափխազ. akəc «կաւ». (այս օրինակները ցոյց են տալիս խ և կ ձայների լծորդութիւ-նո, որի վրայ տե՛ս Աճառ. ՀԱ 1909, 160)։


Խիլայ

See full entry →

cf. Խլայ.

Etymologies (1)

(ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։


*Խիպիլիկ, լկաց

See full entry →

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

Etymologies (1)

= Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.


Խից

See full entry →

s.

closing or shutting;
cork, stopper, bung, plug;
valve;
— արկանել, to cork, to bung, to dam, to stop;
to hinder, to oppose.

Etymologies (1)

«տակառի ծակը կամ շիշի բերանը փակող բան». այս իմաստով գործածական է միայն արդի գրականում. հնից ունինք ո-ճով խից արկանել «փակել» Եզեկ. իա. 32. լա. 15. Ղևոնդ. այս արմատից են խցումն Ոսկ. յհ. բ. 28. խցանել Ոսկ. յհ. բ. խցել Մեսր. եր. Մագ. խցական Գնձ. խնուլ «փա-կել» (կտր. խցի, հրմ. խի՛ց) ՍԳր. Եզն. զու-գախնուլ «լաւ փակել» (յունաբան ոճով) Պղատ. տիմ. ունկնախից Նար. 128. Լմբ. խցկուկ «խցան, прoбкa» (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկտպետ. 1788, էջ 59) նոր բառեր են խցան, խցհան, խզահան. Տե՛-նաև խծկել։


Խիւ

See full entry →

s. zool.

black-bird.

Etymologies (1)

«սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։


Խլայ, ից

See full entry →

s.

robe of honour.

Etymologies (1)

(ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։