Definitions containing the research լոր : 2635 Results

Չակերտ

See full entry →

s. gr.

mark of quotation, inverted commas.

NBHL (1)

Նշանագիծ իբրեւ զգլուխ բոլորագիր չայ տառի, որպէս կերտօղ զչայ. զոր վարեն գրիչք ի սկիզբն տողի կամ ի լուսանցս՝ ի նշանակ բնաբանի, կամ կոչելոյ զվկայութիւնս գրոց եւ հարց. որպէս եւ ի վերայ տառից եդելոց ի լուսանցս՝ առ ի կոչելի ներքս ի տողն, եւ ի վերայ տառից ինչ տողի՝ առ ի ցուցանել զաւելորդն գոլ նոցին կամ զպակասիլն յայլում օրինակի, եւ այլն։ Են եւ որ դնեն կրկին չակերտ կամ ստորակէտ, եւ կամ երիս միջակէտս, եւ այլն։ Այս բառ ի յիշատակարանս գրչաց յետին դարուց եւեթ գտանի։


Չարաբարութիւն, ութեան

See full entry →

s.

ill-nature, wickedness, malignity, iniquity, malevolence;
immorality.

NBHL (1)

Նախ քան զգլորումն՝ չարաբարութիւնք. (Առակ. ՟Ժ՟Զ. 18։)


Չարալլուկ

See full entry →

adj.

cruelly tormented, ill-treated, vexed, oppressed;
very painful, very grievous;
— տանջել, to torment, to torture;
— մեռանել, to die under atrocious tortures.

NBHL (1)

Զբոլոր ուխս չարութեան չարալլուկ չար հինիցն. (Յհ. կթ.։)


Չարահաւատ

See full entry →

adj.

false, faithless, perfidious.

NBHL (1)

κακόπιστος perfidus. Մոլորեալ ի հաւատս. չարափառ. անզգամ.


Չարահաւատութիւն, ութեան

See full entry →

s.

erroneous belief, error, perfidy.

NBHL (1)

κακοπιστία perfidia. Անհաւատութիւն. մոլորութիւն. անզգամութիւն.


Չարապաշտ, ից

See full entry →

adj.

impious;
heretic;
idolatrous.

NBHL (1)

Պաշտօղ զչար կարծիս. մոլորեալ. չարափառ. եւ Կռապաշտ.


Չարապաշտութիւն, ութեան

See full entry →

s.

impiety;
heresy;
idolatry.

NBHL (2)

Չար պաշտօն, եւ Պաշտօն չարի. չարափառութիւն. մոլորութիւն չար. գրի եւ Չարապարշտութիւն.

Արիոսի գտանիս չարապաշտութեանն զուգաձայն։ Եւ սորա (բէլայ) խաւար չարապաշտութեանն զբոլոր տիեզերս ընդ իւրեւ կալեալ կուրացոյց։ Ուղղաձիգ արարեալ ջաղխեսցուք զվեհագոյն եւ զգերակացեալն ի նոսա չարապաշտութեանն ագամ (զգլուխ չար աղանդոյն). (Յհ. իմ. երեւ. եւ Յհ. իմ. պաւլ.։)


Չարարուեստ, ից

See full entry →

adj.

malicious, artful, shrewd, cunning, knavish;
— հնարք, artifices, intrigues.

NBHL (1)

Յանձն չարարուեստ՝ իմաստութիւն ոչ մտանէ։ Ոչ մոլորեցոյց զմեզ մարդկան չարարուեստ հնարագիտութիւն. (Իմաստ. ՟Ա. 4։ ՟Ժ՟Է. 4։)


Չարափառ, աց

See full entry →

s. adj.

heterodox;
heretical, erroneous.

NBHL (1)

κακόδοξος cujus mala est sententia in religione, haereticus. Որոյ վարկ եւ կարծիք ի հաւատոյս է չար. մոլորեալ. աղանդաւոր. հերետիկոս.


Չարչարակից, կցի, կցաց

See full entry →

s. adj.

fellow-sufferer;
compassionate.

NBHL (1)

Զի ոչ եթէ ունիմք քահանայապետ, որ չիցէ կարօղ չարչարակից լինել տկարութեան մերում։ Ամենայն քահանայապետ չափով չարչարակից կարօղ է լինել տգիտաց եւ մոլորելոց. (Եբր. ՟Դ. 15։ ՟Ե. 2։)


Չափակցութիւն, ութեան

See full entry →

s.

proportion, symmetry, analogy;
commensurability.

NBHL (1)

συμμετρία symmetria, proportio. Զուգաչափութիւն. համեմատութիւն մասին ընդ մասին եւ ընդ բոլորին.


Չէք, չէից

See full entry →

s.

non existing things, nullity.

NBHL (1)

Մի՛ լիցի չէ՛ք չէ՛ք բազում. այլ չէ՛ք լիցի անիրաւ սովորութիւնն. զի եւ սահմանդ բազում եւ յաւելորդ սովորութեանց եղեւ. (Մխ. դտ.։)


Չղջիկան, աց

See full entry →

cf. Չիղջ.

NBHL (1)

Չղջկան (կամ չղջիկան. լս. մաշկաթեւ) կոչէ զկուռսն՝ կա՛մ վասն յոյժ տկարութեանն, կամ վասն խաւարասէր մոլորութեան։ Որք միանգամ ի միտս ընդունին իբրեւ կուռս զվատթար իմացմունս, չղջկանաց լինին բոյնք՝ անմաքուր դիւաց. (Գէ. ես.։)


Չոր, ոց

See full entry →

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

NBHL (1)

Երկու ոմանք գոլորշիք. ի սոցունց մինն չոր է, իսկ միւսն՝ խոնաւագոյն։ Ի չորոյն հողմունք եւ հնչմունք զանազանք։ Ի ներհակացս սկզբանց բաղկացեալ եղեւ աշխարհ. այսինքն ի չորոյ եւ ի գիջոյ, ի ցրտոյ եւ ի ջերմոյ. (Արիստ. աշխ.։)


Սանդարամետային, այնոյ, անոյ

See full entry →

adj.

tartarean, hellish, infernal, satanical, devilish;
— դիք, the infernal divinities;
— տօնք, dionysia, dionysiaca.

NBHL (1)

Դելփիս հարցուկ դիւթն ճաշակեալ ի կաստեղան վտակէն սանդարամետանոյն. յն. ի բոլոր ըմպելւոյն սանդարամետական պատգամին. (Պտմ. աղեքս.։)


Սաստկանդամ

See full entry →

adj.

cf. Յաղթանդամ.

NBHL (1)

Զսաստկանդամ երամս վարազացն գլորեցուցեալ սպանանեն. (Փարպ.։)


Սատան, ի, իւ

See full entry →

s.

adversary, opponent, antagonist, enemy;
Satan;
— յարուցանել ումեք, to stir up an adversary, to raise or create difficulties, to raise objections to.

NBHL (1)

Պարծէին անուամբն աբրահամու, բայց զգործս սատանի. գործ էին։ Զաւելորդսն խուզել ի սատանէ է. (Եփր. համաբ. եւ Եփր. աւետար.։ 12)


Սարդիոստայն, ից

See full entry →

s.

cobweb, spider's web;
սրբել զ—ս, to sweep down the cobwebs;
— ձգել ծածկոյտ զերեսօք, to hind behind a cobweb, to try to conceal what is manifest, to cover with pretexts.

NBHL (1)

Զհելլենական մոլորութիւնն որպէս սարոստայն եղծանէր. (Ճ. ՟Ա.) (գրեալ էր՝ սարդոստայն)։


Սարոյ, ից

See full entry →

s.

pine-tree.

NBHL (1)

Ողբասցեն սարոյք, զի մայրք գլորեցան։ Զսարոյն կամ զսօսն, զկաղնին կամ զթեղօշն. (Զքր. ՟Ժ՟Ա. 2։ Ես. ՟Խ՟Դ. 14։)


Սարսռամ, ացայ, ացի

See full entry →

vn.

to quake, shake, shiver or tremble;
— ի ցրտոյ, to shiver with cold, to quake all over.

NBHL (1)

ՍԱՐՍՌԱՄ կամ ՍԱՐՍՌԻՄ. τρέμω, τρέω tremo, trepido φρίσσω horreo ῤιγέω rigesco, exhorreo θορύβομαι turbor, commoveor. որ եւ ՍԱՌՍՌԱՄ, ՍԱՌՍՌԵՄ. Սարսուռ կրել. դողալ ի ցրտոյ սառնամանեաց կամ ի տենդէ, եւ յերկիւղէ. դոփալ. զնդալ. սարսիլ բոլորովին. սարսափիլ. սըրսռալ, դողալ դողդղալ, խիստ մրսիլ եւ վախնալ.


Սարսռիմ, եցայ

See full entry →

vn.

cf. Սարսռամ.

NBHL (1)

ՍԱՐՍՌԱՄ կամ ՍԱՐՍՌԻՄ. τρέμω, τρέω tremo, trepido φρίσσω horreo ῤιγέω rigesco, exhorreo θορύβομαι turbor, commoveor. որ եւ ՍԱՌՍՌԱՄ, ՍԱՌՍՌԵՄ. Սարսուռ կրել. դողալ ի ցրտոյ սառնամանեաց կամ ի տենդէ, եւ յերկիւղէ. դոփալ. զնդալ. սարսիլ բոլորովին. սարսափիլ. սըրսռալ, դողալ դողդղալ, խիստ մրսիլ եւ վախնալ.


Սեխ, ի, ոյ

See full entry →

s.

melon;
շերտ —ի, slice of -;
— մշկահոտ, musk-melon.

NBHL (1)

ՍԵԽ կամ ՍԵՂԽ. յն. սիքիօս. σέκυος pepo. իտ. mellone. Պտուղ մեծ՝ երկրաբոյս, երկայնաբոլոր, դեղին եւ կանաչախառն, անուշահոտ եւ քաղցրահամ. գավուն. (իսկ գավուն գարբուղ ՝ ասի եւ σίκυς, σίκυες cucumis, cucumeres. որ է վարունգ եւ ձմերուկ.


Ստուերագրութիւն, ութեան

See full entry →

s.

sketch, delineation, outline;
sciagraphy.

NBHL (1)

Զբոլոր ստուերագրութիւնն (յովնանու) հանել ի ճշմարտութիւն (քրիստոսի)։ Ի ստուերագրութիւն քաջն հովուի (մովսէս հովիւ լինէր)։ Մովսէս սկիզբն առնէ կատարել զըստուերագրութեան փրկչին զխորհուրդն։ Որոյ մովսիսին օրինակէր եւ ստուերագրութիւն առ ի վկայութիւն մտաց մաքրութեան. (Անան. ի յովնան.։ Վրդն. ել.։ Լծ. կոչ.։ Երզն. մտթ.։)


Ստուերամած

See full entry →

adj.

covered with shadow, shadowed, shady, dark, obscure.

NBHL (1)

Հրամայէր բառնալ զլուսաւորութիւն աչաց նորա, եւ ստուերամած խաւարաւ նսեմացուցանէր զբոլոր աշխարհիս պարծանս. (Ղեւոնդ.։)


Սրբազան

See full entry →

adj. s.

sacred;
His HoliNess, His Grace.

NBHL (1)

Ո՛վ սրբազանդ մանկանց սրբազանից (տիմոթէէ)։ Սրբազան այրդ աստուծոյ։ Պետականդ բոլոր սրբազանից։ Ի սրբազանից արանցն։ Սրբազանն պաշտօնեայ։ Սրբազան տեսուչն պետրոս. (Դիոն.։ Մագ.։ Սարգ.։ Լմբ.։ Սիսիան.։)


Սրտագին

See full entry →

adj. adv.

with all one's heart.

NBHL (1)

ἁπὸ τῆς ψυχῆς αὑτοῦ ex anima, toto corde. Ի բոլոր սրտէ. ամենայն ոգւով. անձկանօք. անյագաբար.


Սփիռ

See full entry →

cf. Սփիւռ.

NBHL (1)

Ի կղզեացն նուազագոյնքն յոմանց սփիւռ են կոչեցեալ, եւ յոմանց՝ բոլոր կղզիք. (Արիստ. աշխ.։)


Սքանչելագործութիւն, ութեան

See full entry →

s.

doing wonders, working miracles;
prodigy, miracle, portent.

NBHL (1)

Զբոլորիցն աստուծոյ զսքանչելագործութիւնսն։ Մեծապէս սքանչելագործութեանն զօրութիւն։ Ինքնատես եղեալ առ յինէն սքանչելագործութեան եղելոյ։ Մի եւ նոյն է ի սքանչելագործութիւնսն եւ յախտակրեալսն (ի չարչարանս). (Ճ. ՟Գ.։)


Պողոտայ, ի, ից, այց

See full entry →

s.

high-way;
thoroughfare, broad street.

NBHL (1)

Շրջի մոլորեալ յուղիղ պողոտայէն. (Երզն. մտթ.։)


Պսակազգեաց

See full entry →

adj.

bearing a crown, crowned.

NBHL (1)

Կամ բոլորովին զարդարեալ որպէս պսակաւ.


Պսակազգեցութիւն, ութեան

See full entry →

s.

crowning with flowers.

NBHL (1)

Պսակազգեցութիւնք ընդ բոլոր մակեդոնիա լինէի (ի ծննդեանն աղեքսանդրի) . (Պտմ. աղեքս.։)


Պսակակապ, աց

See full entry →

adj.

crowned;
crowning.

NBHL (1)

Երկիր պսակակապ թագազարդեալ՝ տերեւազգեաց եւ ծաղկազարդ բուսովք։ Զվկայիցն բոլոր պսակակապ թագազարդեալ դասս. (Խոր. վրդվռ.։ եւ Խոր. հռիփս.։)


Պսակահամբար

See full entry →

s.

place where prizes are kept and distributed.

NBHL (1)

Պարակցեալ հրեշտակախառն օրհնութեամբ ի պսակահամբար կիտին՝ բոլորեալ պսակօք. (Թէոդոր. խչ.։)


Պսակաձեւ

See full entry →

adj.

crossbreed, coronal.

NBHL (1)

Որ ինչ է ի ձեւ պսակի. բոլորածիր.


Պսակեմ, եցի

See full entry →

va. fig.

to crown, to wreath;
to reward, to recompense;
to give the nuptial blessing, to marry;
to crown, to achieve, to accomplish.

NBHL (2)

Բոլորիւք վարդից պսակեսցուք. (Իմ. ՟Բ. 8։)

ՊՍԱԿԵԼ, Պսակիլ. Կարգաւ բոլորել. շուրջ պատել. եւ գլխաւորել, իլ.


Պտղաւորեմ, եցի

See full entry →

va.

cf. Պտղաւէտեմ.

NBHL (1)

Ծաղկեալ պտղաւորէր բոլոր մասամբք առաքինութեամբ. (ՃՃ.։)


Պտուտանամ

See full entry →

vn.

to turn, to twist;
cf. Թոթովեմ.

NBHL (1)

ՊՏՈՒՏԱՆԱԼ. Պտոյտ առնուլ. ոլորիլ. գալարիլ. եւ թոթովել լեզուի.


Պտուտկեմ, եցի

See full entry →

va. vn.

cf. Պտուտեմ;
to screw, to screw down or on;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

NBHL (1)

Ոչ հնար էր յիշխանացդ պաղատան՝ մանաւանդ յայդմանէ՝ որ զբոլորն պտուտկէ չարսի։ Զպտուտկեալ չարն շիջուցանել. (Մագ. ՟Ի՟Է. եւ ՟Ի՟Թ։)


Պրակսաւթոյք

See full entry →

s.

apocryphal books on the Apostles.

NBHL (2)

Իսկ որ ամենեւին խոտելիք են, զի ի հոգւոյն մոլորութէան արտագրեցան, պրակսաւաթայքն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Իսկ որ ամենեւին խոտելիք են, զի ի հոգւոյն մոլորութէան արտագրեցան, պրակսաւաթայքն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)


Ջահացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to shine like a torch, to irradiate.

NBHL (1)

Ղամբարափայլ լուսով ջահացուցանել ընդ ոլորտս տիեզերաց զյիշատակ սրբոցն. (Սիսիան.։)


Ջահաւորեմ, եցի

See full entry →

va.

to illuminate, to enlighten, to render luminous.

NBHL (1)

Լուսին կտրակնապէս լրացեալ՝ արեգակնապէս զբոլոր գիշերն ջահաւորէ. (Սհկ. կթ.։)


Ջեռացուցանեմ, ուցի

See full entry →

va.

cf. Ջեռուցանեմ.

NBHL (1)

Բերել սալս երկաթիս, եւ ջեռացուցանել սաստիկ։ Շամփուր երկաթի, զոր ջեռացուցեալ՝ կրկնեաց բոլորեալ որպէս պսակ. (Ճ. ՟Գ.։ Խոր. ՟Գ. 37։)


Ջերանիմ, ջերայ

See full entry →

vn.

to warm oneself, to get warm;
to catch a fever, to fall sick;
to burn, to be excited, inflamed, infuriate;
— յախտս, to plunge into vice;
առ պատկերս կռոց —, to give oneself up to idolatry.

NBHL (1)

Ի նմին յամառեալ ջերանէր ի մոլորութեանն. (Նանայ.։)


Ջերմախառն

See full entry →

adj.

hot.

NBHL (1)

Ընդ քիթն եւ ընդ բերանն առ հասարակ գոլորշի ջերմախառն ելանէր. (Եղիշ. ՟Բ։)


Ջերմութիւն, ութեան

See full entry →

s.

heat, warmth;
caloric;
fever, fever-heat;
calefaction, warming;
temperature;
թագուն՝ ճառագայթեալ՝ տեսակարար —, latent, radiant, specific heat;
— առաձգութեան կամ գոլորշացման, steam-generating heat;
— սփռեալ or ցրեալ, diffused heat;
— կեդրոնական, central heat.


Ջլուտ

See full entry →

adj.

furnished with nerves, sinewy, nervous.

NBHL (1)

Լի եղեալ գոլորշովք ջղուտն՝ ինքն յինքենէ բնաւորապէս պրկի։ Բոլորակագոյնք են զկոկորդիւն մասունքն, եւ յոլով է ի սոսա ջղուտն։ Որ զխելսն շուրջ ունի ջլուտ միզնն։ Սրատեսակին անուանեցելոյ ջղուտ մարմնոյն. (Նիւս.։)


Ջրաթաթախ

See full entry →

adj.

soaked or wet through with water;
— լինել, to be drenched or wet to the skin;

NBHL (1)

Թաթախեալ ի ջուր. ջրով թաթաւեալ. թացեալ. թրջեալ. խըխում. բոլորը թրջած.


Յետին, տնոց

See full entry →

adj.

last, furthest, ulterior, posterior;
lowest, meanest;
extreme, utmost, greatest, utter, uttermost;
—ք, posterity;
— օր, the day of judgment, doomsday;
— չքաւորութիւն, utter misery, extreme poverty;
— կարօտութիւն, extreme need;
— կողմն, cf. Յետակողմն.

NBHL (2)

Ընդէ՞ր լինիք յետինք դարձուցանել զարքայ։ Յաւուրս յետինս։ Յաւուրն յետնում։ Յետին ժամանակ է։ Զյետին տեղին ունել։ Յետին նաքարակիտ կամ բնիոն։ Յետին մոլորութիւնն չար քան զառաջինն։ Յետինն մարդոյն այնորիկ.եւ այլն։

Ո՞չ ապաքէն յետնոյ է մոլորութեան. (Սարկ. հանգ.։)


Յիրեմ, եցի

See full entry →

va.

to attach, to connect, to unite;
to stretch or hold out;
to fix.

NBHL (1)

Աճեցունս գործելով՝ ընդարձակս եւս եւ անոլորտս զիւրեանցն յիրեցուցանել սահմանս. (Պիտ.։)


Յղեմ, եցի

See full entry →

va.

to send to, to forward, to despatch;
— զումեքէ, to send for, to send to search after.

NBHL (1)

Յղեաց զհօրէն եւ զբոլոր տանէն վասն կարեաց սովոյն (գալ առ ինքն). (Նախ. ծն.։)