Definitions containing the research ուն : 10000 Results

Գերմակ, աց

See full entry →

adj.

fine, thin, subtile, delicate;
white;
— ալիւր, fine flour;
— հաց, finest bread.

NBHL (1)

Երեսուն քոռ նաշհւոյ, եւ քառասուն քոռ ալել գերմակոյ. յն. սանդահարելոյ. (՟Գ. Թագ. ՟Դ. 22։)


Գերութիւն, ութեան

See full entry →

s.

captivity, slavery, servitude, yoke;
tie;
transmigration;
ի — վարեմ, վարիմ, ի գերութեան վարեմ, cf. Գերեմ, cf. Գերիմ.

NBHL (2)

Ա՛ռ զհամար աւարի գերութեանդ ի մարդոյ մինչեւ յանասուն։ Մինչեւ ցօր գերութեան երկրին։ Դարձուցէ՛ք անդրէն զգերութիւնսդ, զոր գերեցէք դուք յեղբարց ձերոց։ Խնամակալութիւն արարին գերութեան.եւ այլն։

Գերութիւնք աշխարհաց հասցեն. այսինքն գերմունք. (Փարպ.։)


Գերփեմ, եցի

See full entry →

va.

to ravage, to ruin, to pillage, to sack.

NBHL (2)

Գերփեն առնուն զշէնս եւ զաւանս։ Գերփեալ զինչս, եւ գերեալ զկանաայս եւ զտղայս. (Արծր. ՟Ա. 14։ ՟Գ. 10։)

Գերփել կործանել զեդեալ հիմունս լաւութեան. (Յհ. կթ.։)


Գեւղ

See full entry →

s.

village, country.

NBHL (1)

Տուն առ տուն՝ այնոցիկ, որ ի գեւղն իցեն. (Պղատ. օրին. ՟Ա։)


Գզեմ, եցի

See full entry →

va.

to card, to comb (wool);
to tear;
ի հուր — եւ ի ջուր աղալ, to make ropes of sand.

NBHL (1)

Գզեցին խարազանօք զկուրծսն եւ զթիկունսն։ Տանջեցին ուժգին, մինչեւ գզեցաւ մարմինն։ Չարաչար գզեցին զմարմին նորա։ Արջառաջլօք զմարմինն գզեսցեն. (Հ=Յ. ստէպ։)


Գէտ, գիտաց, տից

See full entry →

s.

skilful, learned man;
magician, sorcerer, astrologer, prophetic.

NBHL (1)

Արմատ Գիտելոյ՝ իբր Գիտակ. գիտուն. բան գիտցօղ պիլիճի, ալիմ. γνωστικός conscius, peritus, gnostici


Գթած, ի

See full entry →

adj.

clement, compassionate, merciful, humane, benign, mild, charitable, flexible, tender.

NBHL (2)

Գթածդ յողորմութեան։ Հոգւոյդ գթածի։ Յանուն գթածիդ. (Նար.։)

Ցուցանեն զփտութիւն վիրացն գթածի բժշկին. ոչ կան ի բաց, մինչեւ առնուցուն զնեխուածոցն հաստատուն առողջութիւն. (Սարկ. հանգ.։)


Գթասիրեմ, եցի

See full entry →

vn.

Գթամ.

NBHL (1)

Անտեսեսցե՞ս զգթասիրեալդ։ Գթասիրեալ ի ծնունդս նորոգս. (Նար. ՟Բ. ՟Լ՟Գ։)


Գժդմնիմ, եցայ

See full entry →

vn.

cf. Գժդմիմ.

NBHL (1)

δυσχεραίνω indigne, aegre fero որ եւ ԳԺԴՄԻՄ, ԴԺԳՄԻՄ. Խոժոռիլ. դժկամակիլ. եւ Տժգունիլ. տխրիլ.


Գժդմնութիւն, ութեան

See full entry →

s.

vexation, sulkiness, anger.

NBHL (1)

Գժդմութեամբ եւ խոժոռութեամբ անդէն զնա լի առնէ ակամայ. եւ անուն է ախտիս այսորիկ տրտմութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Դիւրամոռաց

See full entry →

cf. Մոռացկոտ.


Դիւրայրեաց

See full entry →

cf. Դիւրակէզ.

NBHL (1)

Դիւրայրելի ցօղուն, կամ նիւթ հրոյ, փայտ, մարմին. (Սարգ.։ Գէ. ես.։ Մխ. ապար.։ Տօնակ.։)


Դիւրայրելի

See full entry →

cf. Դիւրակէզ.

NBHL (1)

Դիւրայրելի ցօղուն, կամ նիւթ հրոյ, փայտ, մարմին. (Սարգ.։ Գէ. ես.։ Մխ. ապար.։ Տօնակ.։)


Դիւրաշարժ

See full entry →

adj.

nimble, moveable, light, lithe, active, free.

NBHL (4)

εὑκίνητος mobilis, agilis, pronus, expeditus Որ դիւրաւ շարժի, բերի, փոփոխի. շարժուն.

Գունդք (գնտակք) դիւրաշարժք են. (Փիլ. նխ. ՟բ.։)

Մի՛ անհաստատք, եւ առ քննութիւնս (դատմունս) դիւրաշարժք. (Բրս. հց.։)

Ջուրք ի հաստատուն վիմաց բղխեն, եւ ոչ ի դիւրաշարժից. (Լմբ. սղ.։)


Դիւրաշարժութիւն, ութեան

See full entry →

s.

agility, pliableness, mobility, versatility, fickleness

NBHL (1)

Եւ ոչ ի մի ոք վստահանան յաղագս յերկոսին դիւրաշարժութեան եւ անկայուն գոլոյ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Դիւրավնաս

See full entry →

adj.

delicate, sinsible.

NBHL (1)

Դիւրավնաս է բնութիւնս ի մեղս։ Արտաքին եւ դիւրավնասելի ... ներքին եւ հաստատուն. (Սարգ. յկ. ՟Ը. եւ ՟Դ։)


Դիւրատար

See full entry →

adj.

light;
portable;
condescending.

NBHL (1)

Եւ ահա պարզաբար ասացեալ դիւրատար լուսաւորութեամբ յականջս ամենեցուն. (Եղիշ. ՟Բ։)


Դիւրացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to facilitate;
to lighten, to relieve;
to give repose;
to soften, to alleviate.

NBHL (1)

Դիւրացուցանել ումեք զդժուարինս, կամ զկարիս, զկեանս, զմիտսն ի չարչարանաց. զբազումս ի կապանաց. զայրին ողորմելի. զվիրաւոր եւ զկարօտ մարմինն. զմեղադրութեանն սաստ, ի սիրտս զսնոտի խոստմունս. (Ճ. ՟Բ.։ Պիտ.։ Նիւս. կազմ.։ Վրք. հց. ՟Բ։ Ճ. ՟Ա.։ Մաշկ.։ Լմբ. առակ.։ Ոսկ. ՟բ. կոր.։ Յհ. կթ.։)


Դիւրաւ

See full entry →

adv.

easily, with facility, at pleasure;
pliantly;
currently.

NBHL (1)

Զկնի դժուարագունին զդիւրաւն յարմարեաց. (Եպիփ. յար. մեռ.։)


Դիւրափխուր

See full entry →

adj.

friable, easy to reduce to powder.

NBHL (1)

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)


Դիւրափխրելի

See full entry →

cf. Դիւրափխուր.

NBHL (1)

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)


Դիւրափշրելի

See full entry →

cf. Դիւրափխուր.

NBHL (1)

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)


Դիւրափուխր

See full entry →

cf. Դիւրափխուր.

NBHL (1)

Դիւրափշրելի ունի աման. (Վանակ. յոբ.։)


Դիւրափոփոխ

See full entry →

adj.

that changes easily, changeable, mutable, variable, versatile.

NBHL (1)

Քունք թեթեւք եւ դիւրափոփոխք. (Բրս. թղթ.։)


Դիւրափոխ

See full entry →

cf. Դիւրափոփոխ.

NBHL (1)

Քունք թեթեւք եւ դիւրափոփոխք. (Բրս. թղթ.։)


Դիւրափոխելի

See full entry →

cf. Դիւրափոփոխ.

NBHL (1)

Քունք թեթեւք եւ դիւրափոփոխք. (Բրս. թղթ.։)


Դիւրեմ, եցի

See full entry →

va.

to facilitate, to make easy;
to accommodate;
to allay, to solace, to relax, to soften;
to unravel;
to level;
to defer;
to untie;
to abate.

NBHL (2)

Ամենեցուն դիւրեաց։ Դիւրել վտանգելոյ, կամ մարմնոց ախտացելոց. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։ Խոսր.։)

Դիւրեաց զերկիրն արքունական. (որ ասի եւ ԴԻՒՐԱՑՈՒՑԱՆԵԼ. Ճ. ՟Բ.։)


Դիւրըմբեր

See full entry →

adj.

tolerable, supportable.

NBHL (1)

Դժուարակիրս եւ ծանունս զդիւրըմբերսն եւ թեթեւագոյնս ստեղծանելով յանձանց. (Սարկ.։)


Դիւրընկալ

See full entry →

adj.

susceptible, sensible, easy to understand, acceptable.

NBHL (3)

Որպէս Դիւրաւ ընդունօղ.

Մոմ դիւրընկալ (կնքոյ)։ Դիւրընկալ լսելիք։ Դիւրընկալ եղեն բանին։ Յամլութենէ մտաց առ դիւրընկալ փոփոխելով։ Այնու զնոսա դիւրընկալս առնիցէ։ Օդ դիւրընկալ բնութեամբն, եւ զամենեսեան պարունակելովն. (Բրս. հց.։ Դիոն.։ Շ. բարձր.։ Փիլ.։ Նանայ.։ Ի գիրս խոսր.։)

ԴԻՒՐԸՆԿԱԼ որպէս կր. Դիւրար ընդունելի. հեշտալուր. դիւրիմաց.


Դիւրութիւն, ութեան

See full entry →

s.

facility, means;
ease, comfort, convenience, well-being, leisure, utterance, liberty;
alleviation, relief.

NBHL (1)

Զշունչն եւ զըմպելին ընդունելով՝ հովացուցանէ, եւ շնչաբերութիւն եւ դիւրութիւն ի տապումն առտուիցէ. (Պղատ. տիմ.։)


Դիւցազն, զանց

See full entry →

s.

hero

NBHL (3)

Սովոր են յոյնք զքաջս առ դիւցազունս ունել. (Եզնիկ.։)

Դիւցազունք անուանեալ՝ գեր ի վերոյ մարդկայնոյս համբառնային բնութեան. (Յհ. իմ. պաւլ.։)

Պատէր ազնուագոյնս զքաղաքն պարսպօք եւ զդրունսն զարդարէր դիւցազունս. (Եւս. քր. ՟Ա.) իմա՛ դիւցազնաբար. յն. սրբազանավայելչաբար.


Դիւցազնական, ի, աց

See full entry →

adj.

heroic;
epic.

NBHL (1)

Դիւցազնական մանկան դիպեալ, յարշակունոյ զարմէ սերեալ. (Շ. վիպ.։)


Դիւցընկէց՞՞՞լեառն

See full entry →

cf. Դիւցընկէց՞՞՞բարձունք.


Դիք, դից

See full entry →

s. pl.

divinity, false god;
idol;
կարգել ընդ դիս, to deify, to place in the number of gods;
գաշտային —, the rural gods.

NBHL (2)

Որպէս թէ դիոսք, կամ դեւք, կամ դիակունք. այսինքն Կուռք. սուտ աստուածք. չաստուածք երկրորդականք առ հելլենս. θεοί dii, δαιμόνες daemones (ըստ եբր. էլօհիմ, որ է աստուած, աստուածք, դիք).

Զդիս դիակունս։ Դից դիականց. (Մծբ.։ եւ Եփր.։)


Դղորդումն, ման

See full entry →

s.

cf. Դղրդիւն.

NBHL (1)

Շարժեցաւ սաստիկ կամ սաստկապէս դղորդմամբ։ Բազում եւ խիստ թագաւորօք դղորդմունք յայսմ հետէ լինելոց են յաշխարհիս։ Գերութիւնք եւ դղրդմունք. (Փարպ.։)


Դղրդիւն

See full entry →

s.

shock, sion, agitation;
disturbance.

NBHL (1)

Շարժեցաւ սաստիկ կամ սաստկապէս դղորդմամբ։ Բազում եւ խիստ թագաւորօք դղորդմունք յայսմ հետէ լինելոց են յաշխարհիս։ Գերութիւնք եւ դղրդմունք. (Փարպ.։)


Դղրդումն, ման

See full entry →

s.

cf. Դղրդիւն.

NBHL (1)

Շարժեցաւ սաստիկ կամ սաստկապէս դղորդմամբ։ Բազում եւ խիստ թագաւորօք դղորդմունք յայսմ հետէ լինելոց են յաշխարհիս։ Գերութիւնք եւ դղրդմունք. (Փարպ.։)


Դնդչեմ, եցի

See full entry →

vn.

to make a noise;
to murmur, to grumble;
cf. Հնչեմ.

NBHL (1)

Ընդ աղբերակունս երկնապող դդչացեալ եւ ի վեր գայ. (Վրդն. ծն.։ (այլ ձ. դըդընչէ)։)


Դող, ի

See full entry →

s.

tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.

NBHL (1)

Անուն երաշտական խաղիս. (Ոսկիփոր.։)


Դողացուցիչ, չի, չաց

See full entry →

adj.

which fiughtens;
tremendous, frightful, terrible, horrible.

NBHL (1)

Դողացուցիչ պատառմունք ամպոց. (Վրդն. ել.։)


Ագարակաբաշխ

See full entry →

s.

farm-guardian, inspector.

NBHL (1)

Դարմանօղք գոլ այսոցիկ ամենեցունց՝ ագարակաբաշխացն։ Օրինապահք, եւ ագարակաբաշխքն, եւ քաղաքօրէնքն. (Պղատ. օրին. ՟Ը։)


Ագեւոր

See full entry →

adj.

tailed;
— աստղ, comet.

NBHL (1)

Ունող զագի. պոչ ունեցօղ. գույրուգլու.


Ագոնարար, ի, աց

See full entry →

s.

athlete, wrestler.

NBHL (1)

ἁγονιζόμενος, certans in agone Որ առնէ զագոն, այս ինքն որ հանդիսանայ ի մրցմունս. ախոյեան. նահատակ. փէհլիւվան, կիւրէշճի.


Ագռաւ, ու

See full entry →

s.

raven, crow;
cf. Կռնչեմ;
cf. Կռչեմ.

NBHL (3)

κόραξ, corvus Թռչուն սեաւ՝ սրակտուց՝ գիշակեր. գարկա.

Ագռաւ ընդ պիղծ թռչունս համարեալ ըստ օրինաց։ (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 15։)

Յառասպելս հեթանոսաց՝ երբեմն սիրելի ապողոնի վասն սպիտակն գոլոյ, այլ յետոյ փոխեալ ի սեւութիւն. եւ վասն յամելոյն ի բերել ջուր՝ փոխադրեալ յաստեղս ի ներքոյ աստեղատան Առիւծուն եւ Կուսին՝ դէպ յԸմպանակն, առ տտամբ Վիշապին։ (Շիր.։)


Ադամանդեայ, դէի, դեայց

See full entry →

adj.

adamantine;
hard;
magnetic.

NBHL (5)

Դրունք անդամանդեայ. (Ճառընտ. ՟Ժ։)

Փոխաբերութեամբ, իբր Յոյժ կարծր. կարծրակուռ. կարի խիստ, հաստապինդ. դիմացկուն. ելմաս կիպի փէք.

Յովբ՝ որ ադամանդեայն էր, եւ քան զվէմ եւս հաստատուն։ Ամուր վառեաց զնոսա, եւ երկաթիս անդամանդեայս գործեաց. (Ոսկ. մտթ. ՟Ա. 15։ եւ ՟Բ. 8։)

Արժան էր ստանալ զգօնութիւն, թէեւ ադամանտեայ եւ վիմեղէն ոք ունէր հոգի. (Սարկ. հանգ.։)

Նմա նմանեսցուք՝ արիագունին այնմիկ եւ անդամանդեայ հոգւոյն. (Ոսկ. գծ.։)


Ադար, այ

See full entry →

s.

adar, the sixth month of the Hebrews.

NBHL (1)

Անուն ամսոյ եբրայեցւոց՝ որպէս փետրվար, եւ երբեմն որպէս մարտ. (՟Բ. Եզր. ՟Զ. 11։ Եսթ. ՟Բ. 16։ ՟Ա. Մակ. ՟Է. 42։)


Ադովնա, յի

See full entry →

s.

Adonaï, the Lord God.

NBHL (1)

Զչորեքգրեանն (Եհուահ) յայլում վայրի գտաք ադովնայի իսկ գրեալ ... Ադովնայի եւ ահիւահ զԱստուծոյ անունն նշանակեն. (Ոսկ. ես. ՟Ժ՟Ա։)


Ազազանամ, ացայ

See full entry →

vn.

to grow dry or lean, to fade, to wither.

NBHL (2)

ξηρόομαι, λεπτόομαι, aresco, macresco Ազազիլ. ազազուն լինել. չորանալ. ցամաքիլ. նուազիլ. չորանալ. գուրումագ.

Այգի տնկէ ... ամենեցուն ազազացելոց եւ ապականեցելոց՝ որ յերկրի էին. (Փիլ. լին. ՟Բ. 67։)


Ազազեմ, եցի

See full entry →

va.

to cause to fade, to tarnish, to dry.

NBHL (1)

Ի չորացուցանել եւ յազազել առաւել փութան զմարդատունկս. (Սարգ. յուդ. շ ՟Բ։)


Ազատաբերան

See full entry →

adj. adv.

plain-spoken, free-spoken, tongued, frank, bold. freely, boldly.

NBHL (1)

Ազատաբերան բարբառով յիւր լեզուն գործեալ. (Ոսկ. յհ.։)