cf. Խօսող.

adj.

ԽՕՍՕՂ կամ ԽՕՍՈՂ. λάλων loquens. որ ասի եւ ԽՕՍԵԼԻ. Այն, որ խօսի (ըստ ամենայն առման).

Խօսօղք բազումք յաստուածայնոցն ... եւ Խօսօղն ո՛չ ըստ հաճոյից հոգւոյն ... եւ խորհուրդք խօսողին հային յօտարն. (Խոր. Բ. 90։)

Կորուսանես ասէ մարգարէն զստութեան խօսողսն. (Յհ. իմ. երեւ.։)

Զշրթունս գրչիս, անշունչ խօսողիս. (Նար. յիշ.։)

ԽՕՍՕՂ. εὕλαλος bene loquens, eloquens. Քաջախօս. յստակախօս. ճարտար ի խօսս.

Կամ որ խօսօղն իցէ, կարիցէ. կամ կարծիցէ՞) բանիւք արդարանալ. (Յոբ. ԺԱ. 2.)

Եւ ես չեմ խօսօղ ոք. յն. անխօս եմ. եբր. անթլպատ շրթամբք. (Ել. Զ. 12։)

Մանի անուն եդ անձինն ... քանզի խօսօղ իսկ էր. (Կոչ. Զ։) (իբր մեկնաբան, կամ երգիչ. մանա, մանի։)

ԽՕՍՕՂ. Խօսնակ. աքաղաղ. խօրօզ. եւ այլ հաւ երգօղ.

Յորժեմ երգէ խօսօղն, յորժամ քարոզօղն զարթուցանէ զմեզ յապաշխարութիւն. (Բրսղ. մրկ.։)

Քանզի է ճշմարտապէս ի վերուստ, եւ խօսող տատրակ. (Մեկն. ղեւտ.։)