ἅκρον (յորմէ Ակառն). ἕσχατον, πέρας summitas, summum, extremitas, extremum, terminus, ora. Որպէս թէ ծայրք. մանաւանդ Վերջին ծայր. եզր. վերջք. կատարք. սպառուած. ծար, ճոթ. զոր օրինակ ասի ի սուրբ գիրս
Ծագ մատին, կամ գաւազանի։ Ի ծագէ որմոյն մինչեւ ցհեծանսն որմոյ։ Ծագք լիբանանու, երկրի մինչեւ ի ծագս նորուն։ Ի Ծագէ որմոյն մինչեւ ցհեծանսն որմոյ։ ծագք լիբանանու, երկրի, երկնից, աշխարհի։ Ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս նորուն։ Ի ծագաց սահմանացն եգիպտոսի մինչեւ ի ծագս նորուն։ Ձգի ի ծագաց մինչեւ ի ծագս։ Շինեաց զնա քաղաղք դաւթի շուրջանակի ծագէ ի ծագ. եւ այլն։
Յերկոցունց կողմանց սկիզբն եւ կատարած՝ երկոքին ծագ եւ ծագ իցեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
Ի ծագ տանոյն. (Սարկ. լս.։)
Ի ծագ գլխաւորութեան մասին ասիայ։ Ի աւարտմանն լրութեան հասակի իւրոցն կենաց. (Նար.։)
ի վեր քան չամենայն առաքինութեանց ծագ ծայրացեալ է. (Մագ. ՟Կ՟Է։)
ծագիւ մատին ջուր ի զովացումն. (Շար.։)
, ի-ա հլ. «ծայր սկզբի, բայց մա-նաւանդ վերջի ծայրը» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 3. որից ծագել «արևի դուրս գալը» (հմմտ. ծայր տալ ոճը կամ Ա. մակ. զ. 39 «Իբրև անտի արեգակն ծայրս արձակէր», որ է յն. ւճառագայթէր») ՍԳր. Ագաթ. Ոսկ. ծագե-ցուցանել Ոսկ. ես. ծագումն ՍԳր. արեգտկ-նածագ «արևի ծագած կողմը, արևելեան» Սիսիան. Անան. եկեղ. (սրա հետ հմմտ արևածայրք «արևի ծագելու ժամանակը» Եզն. 191. Վեցօր.), լուսածագ. Ասող. լուստ-ծագիլ Սարգ. Շար. յանկարծածագ Վեցօր. բոցածագումն Խոր. վրդվռ. երագածագ Վե-ցօր. երկնածագ Անան. եկեղ. ինքնածագ Մամբր. Եղիշ. խաչել. չորեքծագեան Յհ. իմ. եկեղ. Զքր. կաթ. կռածագ «ծայրը կեռ» Նար. 177։
ՆՀԲ ծագ մեկնում է իբր ծայրք, իսկ ծագել «ցայտել կամ ձգել ի դուրս»։ Հիւնք. երկուսն էլ ծախել բայից։ Buggē KZ 32, 43 ծայր բառի հետ՝ ցեղակից է դնում յն. στάχος «հասկ, ծիլ» բա-ռին։ Scheftelovitz BВ 28 (թ. 1904) 157 և 29, 16 յն. βουνός «բլուր» բառի հետ՝ հնխ. g'*'σν-արմատից. (մեռժում է Boisacq 129)։ Patrubány ՀԱ 1906, 368 հնխ. kə-gh ձևից, իբր յն. άϰρον, ւտ. acus «ծայր»։ Karst, Յուշարձ. 407 սումեր. sag «գլուխ», 408 սումեր. zag «եզերք, սահման» և zag' «արևածագ», 425 թթր. tok, tog «ծնիլ, յառաջ գալ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 191 պհլ. zak «ծնեալ» անստոյգ բառի հետ և պրս. [arabic word] čāk «արևածագ»։ Peters-son. Ar. und Arm. Stud. 110 կցում է լիթ. žāgaras «չոր ոստ», žaginiai յգ. «ճաղեր», նորվ. kage «ցած թուփ», հբգ. kegil «ցից» ևն բառերին, որոնց
նախնական նշանակութիւնը դնում է «ծայր»։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ծաքել, Ախց. Գոր. Կր. Շմ. ծաքիլ, Ղրբ. ծա՛ք'իլ, Սչ. ձաքել (նշա-նակում է նաև «բոյսի ծլիլ»), Ննխ. ձաքէլ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ձաքիլ, Մկ. ծաղկիլ! Երև. ծաքէլ, ծէքէլ, Ոզմ. ծէքիլ, Հմշ. ձէ-քուշ, -վերջինները բխում են ծայգ արմա-տից, որ առանձին էլ կայ Ախց. Երև. Լ. Ղզ. Ղրբ. Տր. Տփ. ծէք ձևով և «արևածագ, ար-շալոյս» իմաստով։-Միջին հայերէնի մէջ գտնում ենք գործածուած Մագ. թղ. էջ 2։ «Ոչ տայ նուազութիւն արեգական ճառա-գայթից, զի եթէ բազումք ելով յոգունց տե-սողաց, այլ նա զիւրն ծայգէ ծայրաբար ճախրելով»։-Նոր բառեր են ծագկապ «խա-ոողի հատիկների կոթերը», ծեգոց «արշա-լոյս». ծեգաբաց, ծեգելահան, ծեգծեգելա-հան, ծեգծեգոտալ ևն։-Իսկ ցաթել «ծագել» ձևի վրայ տես ցայտ։