gulf, abyss, chasm, pit.
βόθρος, βόθυνος, βάραθρον fovea, scrobs, lacus, fossa, hiatus, barathrum. Փոս խոր. խորափիտ. վիհ. խորք երկրի. գուբ. գերեզման. եւ Դժողք, եւ Կորուստ. տէրին լուգուր
Թագեաւ ժողովուրդն ի վէմս եւ ի խորխորատս։ Արարից զնա խորխորատ տղմոյ ի կորուստ։ Երկոքին ի խորխորատ անկանին կամ անկանիցին։ Անկանից (ոչխարն) ի խորխորատ։ Իջուց զքեզ առ իջեալսն ի խորխորատ։ Տուաւ գերեզման նորա ի խորս խորխորատին։ Փորեցից խորխորատ։ Փորեցին առաջի իմ խորխորատ մեղաւորի։ Ի նոյն անկանցի ի խորխորատ զոր եւ գործեաց։ որ փորէ խորխորատ ընկերի իւրում, ինքն լցցէ զնա.եւ այլն։
Ի խորխորատից չարեաց ելանել միւսանգամ ի ծիծաղ. (Ոսկ. մ. ՟Գ. 14։)
Զոր օրինակ ժողովեսցէ ոք զմարախ, այնպէս խաղայցեն ձեօք ի խորխորատիցն իւրեանց. (Ոսկ. ես.։)
Ի չարաչար աղանդաց կործանին խորխորատս. (Յհ. իմ. ատ.։)
Խորխորատ կորստական, կամ կորստեան. (Յհ. կթ.։ Նար. ՟Ե։)
Անձին եւ առջնորդելոցն խորխորատի պատրաստեցաւ. (Լմբ. ժղ.։)
Խորխորատ առնել, եւ կուտել փայտ. (ՃՃ.։)