s.

ground, earth, soil, land, place;
զգետնի, ընդ —, ի գետնի, ի —, on the ground, in the earth;
կորացեալ մտանել or պշնուլ ընդ —, covered with confusion to look on the ground;
անկեալ ի — երկիր պագանել, prostrated to worship;
հարկանել զգլուխն ի —, to knock one's head on the ground;
զարկանիլ, հարկանիլ զգետնի, to throw one's self violently on the ground;
զարկուցանել, հարկանել զգետնի, cf. Զգետնեմ;
գետնի աղիք or պտուղ, earth-worm.

γῆ terra, solus, humus Յատակ երկրի, ուր կոխեմք. երեսք հողոյ. երկիր. հող. վայր բնակութեան. անդք. եէր.

Լուայ, թէ գետինն չորեքհարիւր սատեր արծաթոյ է։ Իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին։ Ընկեա՛ զդա ի գետին։ Բազմել ի վերայ գետնոյ.եւ այլն։

Կանգնեաց զնոսա ի գետնոյն։ Զգեօղն ամենայն դաստակերտօքն եւ գետնօքն իւրովք հանդերձ. (Ագաթ.։)

Գետինս անօգուտ հերկագործութեան. (Նար. ՟Լ՟Թ։)

adv.

ԶԳԵՏՆԻ, ԸՆԴ ԳԵՏԻՆ. Ի ԳԵՏՆԻ, Ի ԳԵՏԻՆ. Իբր մ. χαμαί, κάτω humi, in terra, interram Ի վերայ գետնոյ. դէպ ի գետին. ի վայր.

Զարկան զգետին. (Յհ. ՟Ժ՟Ը. 6։)

Յերկիր եւ եթ հայէին, եւ ընդ գետին պշնուին (յն. քարշէին)։ Պարտ էր գէթ այսու ամաչել եւ կորանալ, եւ ընդ գետին մտանել. (Ոսկ. ես.։)

Ընդ գետին եւեթ պշուցեալ՝ տխուր հայեցեալ։ Կորացեալ մտանէր ընդ գետին. (Պիտ.։ Փարպ.։) Իբր ակնկորել. ռմկ. գետինը մտնել. ամօթով վար նայիլ։

Արկ նմա բազմական ի գետնի։ Կռուողաց ի գետնի. (Յուդթ. ՟Ժ՟Բ. 15։ Եւս. քր. ՟Բ։)

Արկին ի գետին թանձր. (Ագաթ.։)

Անկեալ ի գետին երկիր եպագ տեառն։ Եթուք ի գետին։ Հարկանէր զգլուխն ի գետինն. (Յոբ. ՟Ա. 20։ Յհ. ՟Թ. 6։ Փարպ.։)

ԳԵՏՆԻ ՊՏՈՒՂ, կամ ԳԵՏՆԻ ԱՂԻՔ. որ եւ ԵՐԿՐԱՄԱՅՐ. ըստ Բժշկարանի է ՍՈՂՈՒՆՆ հողային։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դաշտագետին

Խեցգետին, տնի

Մարգագետին, տնոյ

Voir tout