s.

altar of an idol;
idol, statue of a false god;
altar;
temple.

s.

βωμός ara, altare եբր. պամա. յորմէ՝ Բամա (գաբաւոնի). βαμά (լծ. հյ. բեմ) Սեղան զոհից, մանաւանդ՝ հեթանոսաց. զոհարան՝ ցած, կամ բարձր, (ուստի եւ Բարձունք) կանգնեալ ի քարանց, յորոյ վերայ լինէր սովորաբար առ հեթանոսս եւ պատկեր կռոց. կուռքի սեղան.

Սեղան եւ բագին նոյն իսկ է. (Մխ. երեմ.։)

Շինեա՛ ինձ աստ եօթն բագին.Եհան զուարակ եւ խոյ ի բագինն։ Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք։ Շինեցին բագին տափեթայ։ Շինեցին բագինս բահաղու։ Բագինք նոցա հրով այրեսցին։ Զոհս ի բագինս բագինս մատուցանէին։ Անդէն սատակեաց առաջի բագնին։ Գտին բագին մի, յորում գրեալ էր՝ Անծանօթի Աստուծոյ եւ այլն։

Եկն մարգարէն, զբագին ընդ մէջ հերձոյր. (Ոսկ. ես.։)

Զդուրս տաճարաց կռոցն փակեցին. եւ որ ի վերայ բագնին եւ սեանն կային պատկերքն, ծածկեալ պատեցին զնոսա եղեգամբք. (Խոր. ՟Բ. 30։)

Յեօթն բագինս մեհենիցն։ Բագին Անահտական պատկերին, կամ դիցն Արամազդայ. (Ագաթ.։)

Այրեցին եւ զծնունդս իւրեանց ի վերայ բագնեաց առաջի դիւաց. (Իգն.։)

Պատարագարան կամ սեղան ընծայարան, ո՛չ ի բլուր բագնեաց։ Բագնեաց կործանիչ. (Նար. խչ.։ Շար.։)

Յանդիման կացեալ բագնից եւ տաճարաց։ Կալով ոչ հեռագոյն ի բագնիցն. (Պղատ. օրին. ՟Է։)

ԲԱԳԻՆ. որպէս Սեղան զոհից եւ ողջակիզաց ճշմարտին Աստուծոյ. θυσιαστήριον որ եւ ԶԵՆԱՐԱՆ, ՍԵՂԱՆ. βωμός altare, ara եբր. միզպէախ

Հայրն ժողովէր քարինս, զի շինեսցէ բագին (զոհել զԻսահակ). զոր դին դնէ ի վերայ բագնին։ Այն՝ որ զենու զոհս, բաժանելով՝ զարիւնն ընդ բագնովն հեղու, եւ զմիսն ի տուն տանի։ Ընդէ՞ր սեղան կոչէ զբագինն։ Յաղագս բագնին իրաց։ Ճշմարիտ Աստուծոյ բագին է, որ երախտաւոր են Աստուծոյ ոգիք։ Միայն այս բագին ոչ ծախէ զենլիս, այլ պահէ. (Փիլ. ստէպ։)

Իսահակ ի վերայ բագնին։ Բագինն էր տեղին Գողգոթայ. (Եփր. վաշխ.։)

Խոնարհութիւն՝ բագին ( βωμός , ara ) ոսկեղէն, եւ սեղան ( θυσιαστήριον , altare ) հոգեւոր, զենումն Աստուծոյ ասէ՝ հոգի բեկեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

Ըստ օրինացն՝ անարատք ի կենդանեացն ի բագինսն ելանէին Աստուծոյ նուէր. (Մխ. դտ.։)

ԲԱԳԻՆ. որպէս Մեհեան, տաճար կռոց. կռատուն. εἱδωλεῖον delubrum

Զի եթէ ի բագինս կռոց չէ՛ մարթ քեզ մտանել, ո՞րչափ եւս առաւել ի տօնսն սատանայականս. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Տապալեսցեն զշինուածս բագնացն։ Ոչ կարացինզդուրս բագնացն գտանել, թէ ի ներքս մտանիցեն. (Ագաթ.։)

Զդագոնականն ընդ յատակս բագնին տապալեալ ցրուէր զկուռս.

Այս յարկ չքնաղ ... ո՛չ կռապաշտութեանն կապաւ բագին, այլ՝ տէրունի բարերարութեանն պարգեւարան. (Նար. ՟Հ՟Ե։)

Ի գիրս մոլութեանց. պիտակաբար դնի ԲԱԳԻՆ փոխանակ Արձանի մարդոյ.

Դարձաւ ի բագին աղի։ Բագինն երեւի մարդ գոլ, եւ ոչ է.եւ այլն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ողբագին

Voir tout