adj.

inhuman;
unkind, uncivil, brutal;
desert, uninhabited;
— կացուցանել, յ— դնել, to unman, to divest of humanity;
to depopulate.

cf. ԱՆՄԱՐԴ ըստ ՟Ա նշ. այսինքն Անմարդաբնակ.

Անմարդի զերուսաղէմ հրէից կացուցանել. յն. գերեզմանատեղի. (՟Բ. Մակ. ՟Թ. 4. 14։)

Ուր ոչ գոյ մարդ յանապատ յանմարդի. (Յոբ. ՟Լ՟Ը. 26։)

Անմարդի զբոլորն ցանկալի թողուլ բնակութիւնս. (Պիտ.։)

Անմարդի եւ թափուր յամենայն բնակչաց իւրոց կացուցանէին. (Բուզ. ՟Դ. 54։)

Եւ ըստ ՟Բ. նշ. այսինքն Տմարդի. օտար ի մարդկութենէ եւ ի մարդասիրութենէ.

Ծանուցանել զանմարդի բարս. (Խոր. ՟Ա. 20։)

Կամ դատաւոր անմարդի, կամ դահիճ անհրաժարելի. (Ածաբ. մկրտ.։)

Եթէ յաչաղես զփրկութիւն ողորմելոցն, անմարդի ես. (Փիլ. յովն.։)

Ոչ իբրեւ զանմարդիս հատանէին զվճիռ մահուն. (Անան. ի յովնան.։)

Զիա՞րդ ասացից անձին իմում մարդ՝ գրեալս ընդ անմարդիս. (Նար. ՟Ի՟Ա։)

Եւս եւ Անարի. կնամարդի. ἅνανδρος. effeminatus.

Քանզի անմարդիքն են, վաղվաղակի մատնի քաղաքն ի պարտութիւն. (Ոսկ. ես. ՟Գ.) ըստ ա՛յլ յն. αὕτανδρος. իւրովք արամբք. իբր անօգնական յայլոց ի մարդկանէ. որ հայի ի ՟Ա նշ։