Definitions containing the research քո : 5989 Results

Փեղկ, ից

See full entry →

s.

tent-curtain, curtain;
linen;
breadth;
— լերանց, side or spur of mountains;
— պատուհանաց, shutter.

Etymologies (3)

, ի կամ ի-ա՞ հլ. «կտաւէ կամ մաշկէ վարագոյր, վրանի պատ» ՍԳր. Փարպ. «լեռան ստորոտը» Խոր. ա. 15. նոր գրականում «դռան կամ պատուհանի թև». որից փեղկիլ «ճեղքուիլ, երկուսի բաժան-ուիլ» Օրբել. հրտր. Էմ. էջ 63, «երկպառա-կիլ» Միխ. աս. 451 (ՓԲ գրում է փեղեկել «բաժանել, զատել»), երկփեղկ Ուռհ. երկ-փեղկել «քակտել, իրարից բաժանել» Եղիշ. ռ. էջ 48. Յհ. կթ. խորանափեղկ ՍԳր. տասն-փեղկեան Ել. իզ. 1, լզ. 8. վերնափեղկ Թիւք ռ. 25։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sphelg-, spelg-արմատից, որի ժառանգներից են նաև հիսլ. spjalk «բարակ փայտի կտոր, շամփուր», կիմր. fflochen «տաշեղ», ֆրիզ. spalken «ճեղքել», spalke «ճեղքած փայտ, տաշեղ», շվեդ. spjálka «նեղ ու բարակ երկար կը-տորներ ճեղքել հանել» ևն։ Հնխ. sphelg-«ճեղքել» կազմուած է -g-աճականով՝ պարզական sphel-, phel-«ճեղքել» բայից, որի բազմաթիւ ժառանգներից յիշենք սանս. sphatati, patati «ճեղքել, ճեղքուիլ, պատա-ռուիլ», phálati «ճեղքուիլ, երկուսի բաժա-նուիլ», phálaka-«տախտակ, ատաղձ», phāla-«խոփ», յն. σφαλάσσειν «կտրել», οπολάς «կոկած մորթ. կաշէ զգեստ», σπαλίς, ատտ. φαλίς «մկրատ», σφέλας «փայտի կոճղ, նստարան», ալբան. pāl'ε «կողմ, կուսակցութիւն», լտ. spolium «կաշի, աւար», հբգ. spaltan, նբգ. spalten «ճեղքել», հիսլ, spjald, fjol «տախտակ», անգսք. spillan «ճեղքել», speld «փայտի կտոր», լեթթ. spals «կոթ», հպրուս. spelanxtis «տաշեղ», հսլ. rasplatiti «ճեղքել», polica «տախտակ», ռուս. pacполоть «երկուսի բաժնել, ճեղքել», полтина «կէսը» ևն (Pokorny 2, 677, 680, Boisacq 890, 928, Walde 732, Ernoul. Meillet 925)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. փեղգ, Ախց. փէղկ «դռան փեղկ», Մշ. փէղգել «երկուսի ճեղքել», նոյն ևն նաև փեղկ Ղզ. «ճեղքուածք», երկու փեղկ լինել Երև. «ճեղքուիլ, երկու կտոր լինել», փեղկ անել Ղզ. «ճեղքել», փեղկա-հան Ղզ. Ղրբ. «փեղկերը հանած»։


*Փիլթայ, ից

See full entry →

s. med.

lint, scraped lint.

Etymologies (1)

= Արևել. թրք. [arabic word] pilta «պատրոյգ» բա-ռից, որ K. Shaw, A. Sketch համարում է պրս. [arabic word] pitila հոմանիշից փոխառեալ։ (Չարաչար սխալւում է Vámbery, Etvm Wört. որ չաղաթ. [arabic word] pitte ձևը իբր բնիկ թաթարական բառ՝ հանում է bel «մէջք» ռառից)։ Պրս. բառն էլ ծագում է արաբ. [arabic word] fatil, ռմկ. fitil, չրջմամբ՝ [arabic word] filīta «պատրոյգ» բառից։ Բառս բնիկ սե-մական է. հմմտ. ասոր. ❇ fətilā «պատ-րոյգ» և թալմ. [hebrew word] ftiā «պատրոյգ». արմատն է արաբ. [arabic word] ︎ ftl, եբր. [hebrew word] ftl, ասոր. ❇ fətal, եթովպ. [other alphabet] fatala «ոլորել, հիւսել», ասուր. patālu «փաթա-թուիլ, գալարուիլ», որոնցից նաև արաբ. [arabic word] taftil «հիւսել», [arabic word] maftul «հիւ-սուած թել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 310), եբր. [hebrew word] pātil «թել, կապ». բառիս ծայ-րը հասնում է մինչև եգիպտ. petira (Gese-nius17, 668)։ Թուրքերէնի միջոցով բառս տարածուած է ամբողջ Արևելքում. ինչ. վրաց. ფილთა փիլթա, უთილა փթիլա-ურთილა փրթիլա, քրդ. fitil, ftil, fetil, pil-te, ավար. pilta, չեչէն. milt, նյն. φητιλιν, φυτίλιον, բուլգար. fetil, սերբ. fitilj, ուկր. fytyl, ռուս. фитиль, ուտ. filtá բոլորն էլ «պատրոյգ» (Berneker 282)։


Փին

See full entry →

s. med.

excrement;
— բերել or գալ ընդ բերանն, — ընդ բերան գալ, iliac passion, twisting of the intestines, volvulus;
cf. Վերադարձութիւն.

Etymologies (1)

«ադբ, կղկղանք», որից փին բերել կամ փին գալ ընդ բերանն «մի տեսակ զարհուրելի հիւանդութիւն, երբ աղիքները շրջուելով՝ կղկղանքը բերանից է դուրս գա-լիս. լտ. ileus, miserere» (բուն նշ. «Ողոր-մեա ինձ» ըստ Սղ. ծ. 1 «Ողորմեա ինձ, Աստուած, ըստ մեծի ողորմութեան քում») Գաղիան. շանփին «շան քաք» Ոսկիփ. Վստկ. 77, որ և շնփին՝ ըստ ՆՀԲ։


Փինատ

See full entry →

adj.

poor, miserable.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. (s)phen-արմա-տից՝ -ատ մասնիկով. հմմտ. յն. πενοթαὶ «չաթչարանքով աշխատիլ, աղքատ ու չքա-ւոր լինել», πόνος «տառապանք, յոգնո։-թիւն», πονεῖν «նեղուիլ, տառապիլ», πονηρός «վատ վիճակի մէջ, պակատաւոր, չար. տաժանագին», πενης «կարօտ», πενία «աղ-քատութիւն, կարօտութիւն», πενιχρός «աղ-քատ»։ (Այս բառերը դնում են հնխ. spen-«հենուլ» արմատից, բայց ի հարկէ նշանա-կութեամբ շատ հեռու են) (Boisacq 767, Pokorny 2, 661)։-Աճ.


Փիւղ

See full entry →

s.

cf. Փիղ;
fish-scale;
cf. Փիւղակէ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ղրբ. փօղ «ձկան թեփ». հնչւում է ճիշտ այնպէս, ինչպէս փող «դրամ», բայց ըստ իս յառաջանում է փուղ ձևից՝ ու>ո ձայնափոխութեամբ, ինչ. տուն>տօն, շուն >շօն, քուղ >քօղ։


Փոր, ոյ, ի

See full entry →

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

Etymologies (2)

. ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։

Klaproth, Asia pol. 99 և 328 ճա-պոն. fara, ալբան. bark, թունգուզ. ur, օսթյաք. poroch, perga և կանգազ bar հոմանիշների հետ կցում է հյ. փոր։ Müller, Armen. VI յն. περαω «ծակել» բայի հետ։ Պատկ. Փորձ 1880 մրտ. էջ 94 ալթայ. ❇ur «ծակիչ»։ Canini, Et. étym. 101 հյ. սոր և փո-րել =իտալ. foro, պելասգ. yöró «ծակ». էջ 224 փոր=խպտ. pera «որովայն»։ Մառ, ЗВО 5, 317 պրս. kanda «փո-րուած» բառի հետ? Հիւնք. փոր «որո-վայն» դնում է յն. φօթიς «կրող, տա-նող» ձևից, իսկ փոր «փոս, թռչուն, ձուկ» իմաստներով՝ հանում է առաջին նշանակութիւնից. նոյնպէս փորանկեալ մեկնում է պրս. վէրէնկ և բէրկեալ «հիւ-ռուած» ձևերիզ։ Մէնէվիշեան, Արդի լեզ. 44 փոս բառից։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. σφαἰρα «կլոր, գնդակ» բառի հետ։ Karst, Յուշարձան 403 սու-մեր. bar «որովայն», 408 սումեր. ur, bar «փորոտիք», 414 թունգուզ. burgui-da «բերել, ծակել», մոնգոլ. burgui, թրք. burgu «գչիր», 428 եաքութ. qor «փորել» և qarn «փոր», Թիրեաքեան, Արիահայ բռ. 109 նոյն ընդ բրել։ Պա-տահական նմանութիւն ունին լտ. fo-rare «ծակել», որի ցեղակիցն է հյ.


Փոր, ոյ

See full entry →

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

Etymologies (2)

. ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։

Klaproth, Asia pol. 99 և 328 ճա-պոն. fara, ալբան. bark, թունգուզ. ur, օսթյաք. poroch, perga և կանգազ bar հոմանիշների հետ կցում է հյ. փոր։ Müller, Armen. VI յն. περαω «ծակել» բայի հետ։ Պատկ. Փորձ 1880 մրտ. էջ 94 ալթայ. ❇ur «ծակիչ»։ Canini, Et. étym. 101 հյ. սոր և փո-րել =իտալ. foro, պելասգ. yöró «ծակ». էջ 224 փոր=խպտ. pera «որովայն»։ Մառ, ЗВО 5, 317 պրս. kanda «փո-րուած» բառի հետ? Հիւնք. փոր «որո-վայն» դնում է յն. φօթიς «կրող, տա-նող» ձևից, իսկ փոր «փոս, թռչուն, ձուկ» իմաստներով՝ հանում է առաջին նշանակութիւնից. նոյնպէս փորանկեալ մեկնում է պրս. վէրէնկ և բէրկեալ «հիւ-ռուած» ձևերիզ։ Մէնէվիշեան, Արդի լեզ. 44 փոս բառից։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. σφαἰρα «կլոր, գնդակ» բառի հետ։ Karst, Յուշարձան 403 սու-մեր. bar «որովայն», 408 սումեր. ur, bar «փորոտիք», 414 թունգուզ. burgui-da «բերել, ծակել», մոնգոլ. burgui, թրք. burgu «գչիր», 428 եաքութ. qor «փորել» և qarn «փոր», Թիրեաքեան, Արիահայ բռ. 109 նոյն ընդ բրել։ Պա-տահական նմանութիւն ունին լտ. fo-rare «ծակել», որի ցեղակիցն է հյ.


Տապաստ

See full entry →

med.

mange, scab in cattle;
— արկանել, to strike or fell to the ground, to stretch dead, to kill on the spot;
— անկանել, to be struck dead, to fall dead on the spot, to be slain;
— անկանել ի փոշւոջ, to bite the dust or the ground, to be killed;
— անկանել ի սայր սուսերի, to fall by the edge of the sword.

Etymologies (2)

(սեռ. -ի) «մի տեսակ մահացու ցաւ» Ուխտ. Ա. 102. Վրք. և վկ. Բ. 364. Յայսմ. դեկտ. 4, յնվ. 2. Պտմ. վր. Եզն. առ լեհ. «մոլաքոր, erysipèle» Բժշ. (մոլաքոր որ է տապաստն. Բազմ. 1917, 102). վրիպակով գրուած է նաև տապասկ։

ԳՒՌ (dialectal) Արբ. դաբաս «մանուկներին յա-տուկ՝ մորթի հրատապ բորբոքում», որից տապասաղբիւր Արբ. «նոյն հիւանդութիւնը բժշկելու սուրբ աղբիւր»։


Տապաստ, ի

See full entry →

s.

mat, carpet.

Etymologies (2)

(սեռ. -ի) «մի տեսակ մահացու ցաւ» Ուխտ. Ա. 102. Վրք. և վկ. Բ. 364. Յայսմ. դեկտ. 4, յնվ. 2. Պտմ. վր. Եզն. առ լեհ. «մոլաքոր, erysipèle» Բժշ. (մոլաքոր որ է տապաստն. Բազմ. 1917, 102). վրիպակով գրուած է նաև տապասկ։

ԳՒՌ (dialectal) Արբ. դաբաս «մանուկներին յա-տուկ՝ մորթի հրատապ բորբոքում», որից տապասաղբիւր Արբ. «նոյն հիւանդութիւնը բժշկելու սուրբ աղբիւր»։


Տապեղ, ի

See full entry →

s.

play-ground;
back-gammon-table.

Etymologies (1)

«նարտ, նարդի, նարթախտա» Շիր. ասւում է նաև տապալի Եւս. պտմ. 387. տապաղի Ոսկ. ճառք, էջ 284 (չունի ՆՀԲ), որից տապեղուլունք «նարդի քուէ» Ոսկ. մ. գ. 6, Եփես. 923. Վեցօր. 178։


Տարի, րւոյ, րեաց

See full entry →

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

Etymologies (2)

(տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տարի, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դարի, Տիգ. դm-րի, Ղրբ. տա՛րէ, Մկ. տարը, Սվեդ. դարա. Մրղ. տառը՛, Հճ. դայի, Զթ. դայը՛, դարը։ Նոր բառեր են տարուկ, տարեբեր, տարեկ, տարելիցք, տարեմնայ, տարեմտութիւն, տարեատուտ, տարեզ, տարէնը, տարիքոտ, տարիք, տարիքատր, տարւօք, տարվկան, և յատկապէս տարեկան «հաճար», որի հին վկայութիւնն ունի Անկ. գիրք հին կտ. 348 և շատ աւելի ոց Դիւան, ժ. 128 (180Ո թուից)։


Տարիթիւրէ

See full entry →

s.

seat of jurisprudence.

Etymologies (1)

մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տարտամ, աց

See full entry →

s.

unsteady, irresolute, perplexed, wavering, indeterminate, uncertain, cowardly, slothful, sluggish, idle;
— տագնապի տարակուսանաց, painful thoughts, mental anguish.

Etymologies (1)

= Թերևս բնիկ հայ բառ՝ կրկնուած հնխ. drem-«քնել, ննջել» արմատից, իբր *տատ-բամ, *տատարմ >տարտամ. հմմտ. ւա-dormio «քնել. 2. անգործ՝ դատարկ լինել». հսլ. drêmati, լեհ. drzemac, ռուս. дремать «նիրհել, թմրիլ, անհոգ լինել»։ Այս արմատը աճած է -m-աճականով՝ պարզական dre-«քնել» արմատից, որից ունինք սանս. drálί dráyati «քնել» և ni նախամասնիկով ni-drá «քուն» (որի իրանեան համապատասխան ձևից է փոխառեալ հյ. նիրհ, որով նիրհ և տարտամ միևնոյն բառերն են լինում)։ Նոյն արմատից -dh-աճականով կազմուած է յն. ὄαρϑάνω «քնել» (Pokorny 1, 821, Berneker 223, Walde 243)։ Կազմութեան համար տե՛ս նաև տրտում։


Տարփ, ոյ

See full entry →

s.

ardent desire;
love.

Etymologies (3)

«սէր» Գնձ. Նար. տաղ. որիս տար-փալ «սրտով փափագիլ» Շար. Շնըրհ. տար-փացուցանել Անյ. հց. իմ. տարփաւր Խոր. Պիտ. տարփածու Խոր. տարփանք Փիլ. Խոր. նիրատարփ Շնորհ. տաղ. գեղեցկատարփելի Պիտ. ծաղկատարփակ Պիտ. ևն։ Անշուշա նոյն բառերն են տարփել «խնդամտեւ» և տարփնօղ «սքանչելի» Բառ. երեմ. էջ 309, Արմատիս միւս ձևերն են՝ ՏՐԻՓ «սէր, ցան-կութիւն» Տաղ. որից տրփող Ագաթ. տրփանք Պիտ. Արծր. տրփութիւն Խոր. տրփումն Վրք. հց. ՏՌԻՓ «կրքոտ սէր» Փիլ. որից տռփիլ Աուտ-Սեբ. 5, Բուզ. 99. տռփալ, տռփանալ Պտմ. աղէքս. Լմբ. տռփումն Շնորհ. Մադ. Մխ. առակ. տռփանք Բուզ. տռփական Փիլ. Յհ. իմ. մանկատռիփ Փիլ. տարրատռփութիւն Յհ. իմ. պաւլ. պատանեկատոփին Փիլ. դըժ-ուարատռփական Բրս. թղթ. ևն։ (Այս բոլորը, ևնչպէս տեսնւում է, Ոսկեդարում շատ սա-կաւ գործածութիւն ունէր. այս մասին տե՛ս Նորայր, Կորիսն վրդ. էջ 211-213 և Մէնէ-վիշեան ՀԱ 1911, էջ 550)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. თურფა տուրփա «սիրելի, ախորժելի, շնորհալի, սիրուն, նուրբ», ტურ-უა ჭალი տուրփա քալի «նուրբ և սիրուն աղ-ջիկ», ტრუიალი տրփիալի «առփեալ, սիրա-հարեալ, սիրահար» Սղ. բ. 10, ტრუოάა տրփոբա, ტრფიალვბა տրփիալեբա «սէր, սիրահար», ვტრუიალობվտրփիալոր, ვეთრუი վետրփի «սիրահարուիլ, հաճոյքով դիտել». საαრფო սատրփո, სატრფიალო սատրփիալո «սիրուն, հաճելի», სატურუო սատուրփո. სატურუალი սատուրփալի «հաճելի, հաճոյա-կան», დატრფობაդատրփոբա «զմայլիլ, լա-փըշտակուիլ», მეტრუე մետրփե, მოტრფიალე մոտրփիալե «սիրահարեալ»։

«գօտիի մէջտեղի զարդարուն կա-առ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Այրիվ. 8ա. «Սա մա-տանի քում կնքոյ և գինդ զեղոյ ականջոյ, Սա տարփ գօտոյ քոյդ միջոյ և շաղք հերաց քում հիւսոյ»։


Տաւիղ, ւղաց

See full entry →

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

Etymologies (1)

= Պհլ. *tabil ձևից, որ աւանդում է Հե-սիւքոս. ❇ταβάλα, ταβῆλα. ὸπὸ Γlάρνων ούτω ϰαλεῖται ὄργανον ϰριβάνω ἐμφερές, W χρων-παι ἐν τοῖς πολέμοις ἀντὶ σαλπιγγος. ըստ Պարթևաց այսպէս է կոչւում տապակի՞ նման եռաժշտական գործիքը, որ պատե-րազմի մէջ գործածում են շեփորի փոխա-րէն»։ Այս իմաստը գտնում ենք նաև հայե-րէնի մէջ. հմմտ. Եփր. աւետ. 318 պատե-րազմի նկարագրութեան մէջ. «Եւ ոչ այլ ինչ լսէ նա անդ, բայց միայն զձայն տաւղի բախելոյ և զհարկանել փողոց»։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tablā, ա-րաբ. [arabic word] tabl, որից էլ սպան. atabal, պորտ. atabale, իտալ. ataballo, taballo, թրք. [arabic word] կամ [arabic word] davul «թմբուկ» (Berneker 725)։-Հիւբշ. 252։


Տաք, ից

See full entry →

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

Etymologies (2)

«ջերմ» Խոր. գ. 37 (Շամփուրն.. տաք էր իբրև զհուր). էլ. արիստ. էջ 137. Վրք. հց. Վստկ. Վրդն. առակ. Յայսմ. որից տաքացուցիչ Խոսր. տաքիլ «տաքանալ» Պիտ. տաքութիւն Ոսկ. յհ. ա. 21. Մխ. բժշ. տա-քումն Պիտ. 464. տաքդեղ «պղպեղ» Առաք. լծ. սահմ. 468. Զքր. սարկ. Բ. 133 (Ջպղպեղ, որ է տաքդեղ). Բառ. երեմ. 272 (կազմուած է ճիշտ ինչ. գւռ. թրք. isotə «պղպեղ», այն է is «տաք» + ot «խոտ»)։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Կր. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. տաք, Մշ. տաք, տակ, Մև Վն. տաք, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. դաք, Ասլ. դաք, դա*։ Նոր բառեր են տաքանալ (Պլ. դաքնալ, Ղրբ. թքանալ), տաքարիւն, տաքդեղաջուր, տաքկոճ, տաք-հով, տաքուկ, տաքուչի, տաքօդք, տաքջուր, տտքտուն «բաղանիք», տաքցոց։


Տես, ոյ

See full entry →

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Հւր. տէսանէլ, տըսանէլ, Ջղ. տես-նել, Ալշ. Մշ. տէսնել, Ակն. Ննխ. Ռ. Սեռ. տէսնէլ, Ախց. Կր. Շմ. Տփ. տէսնիլ (հին Տփ. տէ՛հնիլ), Ասլ. Խրբ. Պլ. դէսնալ. Գոր. Ղրբ։ տրէ՛սնալ, Մկ. տէսնալ, Յղ. տէ՛սնալ, տէ հ-նալ, Հմշ. դէսնուշ, Սչ. դեսնուլ, Վն. տիսնալ (կտ. տէսա), Հճ. դիսնել, Ագլ. տի՛սնիլ (հինը տի՛հնիլ, տի՛նիլ, անց. դերբ. տmհmլ), Սվեդ. դիսնիլ, Զթ. դիսնուլ, Մժ. տէսիմ «տեսայ» (բայց ցսնըմ «տեսնեմ»), Սլմ. տսնել, Մրղ. տըսնէլ, Տիգ. դըսնmլ, Երև. տէ՛նալ, տէ՛-հա, Մղ. տա՛հած «տեսած». հմմտ. նաև Կր. տեսիլք, Ասլ. Հմշ. Պլ. Ռ. Տիգ. դէսիլք, Մշ. տեսելք, Վն. տեզէլք1, Կրճ. ցուլ «տեսնել» <*տսուլ։-Ըստ Պատկ. Փորձ 1880 մաստ էջ 88 գւռ. հ ձայնը հնխ. rk՜>սանս. rç= յն. ρϰ խմբի ներկայացուցիչն է։ Նոր բառեր են տեսնանաչ, տեսօք (հմմտ. յն. ἰδανό «գեղեցիկ» <յն. ἰδεῖν «տեսնել» բայից), տեսքոտ. տեսուկ, տեսովի, տեստեսել, տե-սուտ, տեսք, տեսքել, տեսօքկեկ, տեսօքնալ ևն։


Սին

See full entry →

s. bot.

service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Մշ. հօսնիլ «թառամիլ, դեղնիլ, թարշամիլ», Բլ. Մշ. հօսին «արօտի մէջ չհընձուած ու չորացած խոտ»։ Տե՛ս և սին-լըքոր։


Սինտեկնոս

See full entry →

cf. Որդիակիցք.

Etymologies (1)

= Յն. συντεϰνος «կաթնեղբայր, կաթնքոյր, կնքահայր, կնքամայր»։-Հիւբշ. էջ 379։


Սլեխ

See full entry →

s.

arms, armour.

Etymologies (1)

, ի հլ. «զէնք» Թղթ. դաշ. 18. Գնձ. Վրդն. պտմ. 94. Ուռհ. 426, կոստ. երզն. 109. Քուչ. 93. գրուած է լսեհ, լսեխ Վրդ. առ. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան 259բ)։


*Սլեհ

See full entry →

cf. Սլեխ.

Etymologies (1)

, ի հլ. «զէնք» Թղթ. դաշ. 18. Գնձ. Վրդն. պտմ. 94. Ուռհ. 426, կոստ. երզն. 109. Քուչ. 93. գրուած է լսեհ, լսեխ Վրդ. առ. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան 259բ)։


Սկունդ, կնդաց

See full entry →

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

Etymologies (1)

Muller SWAW 38, 573 սանս. çvan և գոթ. hunds ձևերի հետ։ Նոյն 78, 429 զնդ. spā պրս. sag<*swag։ Հիւբշ. KZ 23 16 և 48 սկ-դնում է çv-ձևից և կցում է փռիւգ. kun բառին։ Տէրվ. Altarm. 62 քենթ հոմանիշի հետ= գոթ. hunds։ Նոյն, Նախալ. 75, Մասիս 1882 յուլիս 24, Երկրագունտ 1884, 101 և Լեզու 16ո նվան արմատից՝ դ յաւելուածով, ինչ-պէս է և գերմ. hund, գոթ. hunds ևն խումբը։ Thomaschek SWAW 96, 761 պամիր. skōn, հսլ. štenici «ձառ».-Bugge KZ 32, 54 կցում է շուն բառին և շեշտի տարբերութեան պատճառով դնում է հնխ. k'uōn>շուն, k'unnós > սկունդ։ Հիւնք. պրս. քունտիւզ «շնջրի» բառից։ Վերի ձևով մեկնեց. Meillet MSI 8. 160։ Հիւբշ. 480 անցողակի յի-շում է սանս. çvá, իսկ Strassburger Festschrift 71 բոլորովին բաժանելով αυων=«շուն» ընտանիքից՝ կցում է յն. αϰԱλας «անասունի ձագ, շան ձագ, շուն» և σxύμνος «ձագ» բառերին։ Brugmann, Grdr2 I 140, 304, 564, 900, II. 296, 421 հնխ. k'uon-to ձևից, իբր գոթ. hunds ևն։ Bartholomae (առ Osthoff, Parerga 1, 273) պամիր. skōn «շնիկ» և յն. σϰύλας։ Pedersen Նպաստ 6 և Verol Gr. kelt. spr. 1, 120 և 185 հսլ. štene, ռուս. шенокъ, լեհ. szcze-hie «շնիկ», կիմր. cenaw «շնիկ», սանս-kánistha «փոքրագոյն», հսլ. čedo «տղայ», որ հաստատում է նաև Grarr-


Սող

See full entry →

s. adj.

crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

Etymologies (2)

Հներից Տաթև. հարց. 216 սողուն մեկնում է «կա՛մ զի սողալով գնան կամ սղացեալ են ոտիւք կամ զի սուղ են ձայնիւ»։ Sehroder, Thesaur. 45 սողալ դնում է սեմ. zxl (>եբր. [hebrew word] zx1, արաբ. ❇ zahl, ասոր. [syriac word] zxlā) «սողալ, սահիլ, հոսիլ» արմատից փո-խառեալ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 սո-ղուն համարում է ս բնաձայնից։ ՆՀԲ սոռուն լծ. թրք. սողուլճան «բոտոտ»։ Տէրվ. Altarm. 98-99 և Նախալ. 11n հնխ. sar, sarp արմատից է հանում՝ հյ. սողալ, սողոսկել, սողոպել, սահիլ, ռուրհալ ևն, սանս. sar, sarp «սողալ», sarna «օձ», լն. ἔ́ρπω «սողալ», ὄοπετόν «սողուն», լտ. serpere «սողալ», serpens «օձ»։ Հիւնք. սողալ և սողուն հանում է ձող բառից։ Patrubány SA 1, 196 յն. ϰλλας «շողոքորթ», ϰολαϰεύω «շողո-քորթել» բառերին ցեղակից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամ. 1907, 934-5 սողալ=տճկ. նիւրմէք «քշել», սիւրիւնմէք «սողալ»։ Karst, Յուշարձան 426 սողուն=թրք. valan «օձ»։ Petersson KZ 47, 256 սանս. tsárati լիթ. selḗti, զնդ. sravant. «սահիլ, սպրդիլ» բառերի հետ, հնխ. t-sol-արմատից։ Կրկնում է նոյնը Pokorny 2, 505 հնխ. sel-«սահիլ, սո-ղալ» արմատի տակ, որ ad-«դէպի» նախդիրով տուել է d-sel-, յետոյ t-sel-և ts ձայնախմբի միացմամբ հյ. սո-ղալ։ Իր մեկնութիւնը մերժում է Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 84 և այժմ էլ համեմատում է լիթ. szulys «ոառա-տրոփ ընթացք», լեթթ. sčlis «քայլ», մբգ. schel «ցատկռտող» բառերի հետ։

ՓՈԽ (borrowing) Սողուն բառը անցած է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Հէմի չարփէ հայվանէդ արտէ ու ճանավարան ու սողու-նան (Ամենայն չորքոտանիք երկրի և գա-զանք և սողունք) Գծ. ժ. 12, ժա. 6։-Պա-տահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] šoγalaq «սահուն»։


Ռասիմ

See full entry →

s.

troop of explorers.

Etymologies (1)

«սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?


Սագ, աց

See full entry →

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Pedersen. Հայ. դր. լեզ. էջ 186-187, ZDMG 57 (1903), 561 և кZ 40, 192 հյ. *գաս նախաձևից փոխառեալ է դնում թրք. qaz, եաքուտ. xās, որոնցից էլ պոս-γaz, քրդ. qāz, օսս. qaz «սագ»։ Բայց ըստ. որում գոյութիւն չունի հյ. *գաս նախաձևը, ուստի գոյութիւն չունի նաև նման եռեւառաւ-թիւն։ Թրք. բառերը, եթէ իրօք հնդևրոպա-կան են, կարող են ուրիշ մի լեզուից փոխ-առեալ լինել, յատկապէս թոխարերէնից կամ քուչերէնից։


Սադերովթ

See full entry →

s.

sateroth, ranges of the Temple.

Etymologies (1)

«զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.


Սակր, կեր, կերբ, կրով

See full entry →

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

Etymologies (1)

, ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)


Սաղապ

See full entry →

adj.

slippery, failing, frail, wavering, unsteady, inconstant, fickle.

Etymologies (1)

«անհաստատ, յողդողդ, փոփո-խամիտ» Յհ. կթ. 227. «դեգերանք գիտու-թեան մէջ, ուսման փորձեր» Ոսկ. յհ. բ. յիշ. էջ 960. որից սաղապաճեմ «քայլամոլոր, անտնալով պտտելով» Խոր. սաղապեցուցա-նել «մոլորեցնել, խոտորցնել» Խոր. սաղա-պիլ «սլքտալ» Պիտ. վջ. սաղապումն «դե-գերանք, կրթանք» (հմմտ. յն. τριβή «սլքտալ, դանդաղիլ, զբաղմունք, խնամք, գործունէու-թիւն») Մաքս. եկեղ. անսաղապ «անամոքե-լի, խիստ» Յհ. կթ. 363. դիւրասաղապ «շուտ սայթաքող՝ մոլորուող» ի գիրս Խոսր. 141. շուտասաղապ «շուտ սխալող» Խոսր. առսա-ղապել «մէկին մի բան վերագրել» Տիմոթ. կուզ 108 (ստրկական թրգմ. բնագրի ποοσ-τρίβω հոմանիշից, հմմտ. Ակինեան և Աճառ-եան, Տիմոթ. կուզ, էջ 47, 67). սրա հետ նոյն է սողոպումն «սայթաքում, անկում» Բրս. հց. որից դիւրասողոպ «շուտ գայթող, մեղքի մէջ շուտ ընկնող» Բրս. չար.։


Սայթաք

See full entry →

adj.

fickle, inconstant, unsteady, changeable;
agile, quick, nimble.

Etymologies (1)

«ոտքը սահիլ». այս իմաստից է բխում «դիւրագայթ, շուտ սխալող» Փարպ. «յաջողակ, արագաշարժ» Տօնակ. նոյն ար-մատից՝ սայթաքիլ «սահիլ, գայթիլ, շեղիլ, մոլորուիլ» Բ. մկ. ժե. 17. Ագաթ. Եզն. Ոսկ. յհ. ա. 1, 3. Փարպ. սայթաքումն Ոսկ. ես. 436 (գրուած սեթաքոյիմն, այսպէս ուղղելի ըստ Վարդանեան ՀԱ 1910, 368), սայթաք-մունք Փարպ. անսայթաք Խոր. Նար. Տօնակ. դիւրասայթաք Սկևռ. աղ.։


Տիտան, այ, ի

See full entry →

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

Etymologies (3)

= Յն. Γιταν յատուկ անունից. սա Ուռա-նոսի և Գէայի որդին էր։ Իբրև յատուկ ա-նուն գործածել են Եւս քր. Խոր. ևն. փխբ. «հսկայք» իմաստով է նաև յն. օί Τιτανες, որից τιτανώδης «տիտանի պէս, կատաղի գեմքով», τιτϰνιϰός «տիտանկան» ևն։

ԳՒՌ (dialectal) Ախց. տիտան կայնիլ «մեծաւորի առաջ ուղիղ, ծառայելու պատրաստ դիրքով կանգնիլ»։

«մի տեսակ բոյս. վայրի քուռաթ, լտ. empetrum» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2956։


Վճիռ, ճռոց

See full entry →

s. adj.

sentence, award, judgment, decree, decision, act, ordinance;
sentence, maxim;
decisive, peremptory;
— բանիւք, with a peremptory voice;
— հատանել, առնել, բերել, ի վերայ ածել, դնել, տալ, to issue a warrant or writ, to sentence, to adjudge, to judge, to declare, to pronounce, to ordain, to condemn;
to deliberate, to decide, to resolve, to decree;
to enact, to order;
— մահու հատանել, ի վերայ դնել, to sentence to death, to sign a deathwarrant.

Etymologies (1)

-Պհլ. ❇ vičir «վճիռ, որոշում, դա-տաատան». vičirkar «վճռաբեկ, դատաւոր», զնդ. ❇ vīčira-«որոշիչ», պրս. vačar կամ vačur «վճիռ, ֆէթվա», ❇ vacurgar «վճռատու, միւֆթի՝ որ պատաս-խանի գրեալ օրինական հարցուածոց՝ վճիռ տայ», սոգդ. wičárt «վճիռ»։ Մագում են իրան. kay-«բաժանել, ընտրել, որոշել» ար-մատեո՝ vi-մասնիկով. հմմտ. զնդ. činvanl-«որոշող», սանս. ni-Cirá-«ուշադիր», տե՛ս նաև վկայ (Bartholomae, Altir. Wörtb 1438)։ Նոյն բառի նոր ձևն է պրս. [arabic word] gizīr, gizir «գզիր, գիւղապետ» և իրանեանից փոխառութեամբ արաբ. [arabic word] vazir «վէզիր, եպարքոս» (պրս. «գիտնական»), որից էլ սպան. alvazil, ulgūacil «ոստիկան ևն» (Horn 1084)։-Հիւբշ. 248։


Տաբատ

See full entry →

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

Etymologies (1)

ՀՀԲ եբր. բատ «կտաւ» բառից է դնում (իմա՛ [hebrew word] bad, որ գործածուած է բնագրի հենց նոյն հատուածում)։ ՆՀԲ «իբրու պրս. դա՛ պատտ, այսինքն մին-չև ի սրունս, կամ դիւպպան, դիւմպան»։ Հացունի, Պատմ. տարազի 118 տաւփ-հատ «ուղիղ կտրուած ներքուստ»։


Տագնապ, աց

See full entry →

s. adv.

anxiety, anguish, restlessness, embarrassment, perplexity, agitation, alarm, trouble;
crisis;
haste, precipitation;
—աւ, in haste, hastily, with all possible speed, in a hurry, hurriedly, precipitately;
anxiously, with anxiety;
— մտաց, grief, anxiety, mental torture, constraint, heaviness of heart, oppression;
— մահու, pangs or agony of death, death-struggle;
արկանել, մատնել ի —ս անհնարինս, to embarrass extremely, to place in a strait, in a scrape, embarrassment or perplexity;
արկանել զանձն ի —, to embarrass oneself;
կալ ի —ի, to be in trouble, anxiety or embarrassment;
հասանել ի յետին —, to be reduced to extremities;
եղիցի — հեթանոսաց, the nations shall be plunged in consternation;
եկն յանկարծակի դողումն եւ —, a sudden fear fell on them;
ամենայն — հասցէ ի վերայ նորա, every kind of grief shall fall upon him;
ըմբռնեալ յանլոյծ — հասանէր, he found himself embarrassed by that insuperable necessity;
— էր նմա յամենայն կողմանց, he was hemmed in by necessities;
— մեծ էր նմա, he had extreme difficulty, he turned on all sides;
հարից զամենայն երիվարս —աւ եւ զհեծեալս նորա յիմարութեամբ, I will turn the horses into stone and their riders will I stultify;
յետին — կալաւ զնա, he was brought to the last extremity;
փոյթ եւ — եղեւ ի ջուրս, the waters rivalled each other.

Etymologies (1)

, ի-ա հլ. (յետնաբար կայ գրծ. -ով) «սրտադող, անձկութիւն, մեծ նեղու-թիւն, հոգս» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 9. բ. 32. Եփր. ծն. Եղիշ. որից տագնապաւ «շուտով, ստի-պով, փութով, աճապարանքով, հապճեպով» ՍԳր. տագնապել «նեղել, նեղը ձգել» ՍԳր. Մծբ. տագնապիլ «նեղուիլ, չարչարուիլ» ՍԳր. Կոչ. տագնապեցուցանել Բ. թագ. իբ. 5Ո. Դան. դ. 16. Եզն. տագնապութիւն Ոսկ. մ. ա. 15, բ. 3. տագնապափոյթ Ագաթ. բազմատագնապ Նար. մեղսատագնապ Նար. տագնապալի (նոր բառ)։


Տակ, ի, ից, աց, ուց

See full entry →

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

Etymologies (2)

«մարգարիտների շարք, հիւսուածք» Փարպ. «կանաչեղէնի մէկ տրցակ, կապոց» Վրք. հց. բ. 254. «շարք, պատուածք» Յայսմ. սեպտ. 1 (եօթն տակ պարիսպ). որից երեք տակէն կամ երեքտակեան «երեք շարքով» Խոր. բ. 7. Ասող. ա. 6. համատակ Նար. և։ 383 (գրծ. համատակօք), որի հետ նոյն է համտակք Բաբիղ. յհ. մկ. (ՆՀԲ այս վերջի-նը անուշադրութեամբ համարում է անստոյգ բառ և մեկնում է «ստորոտք կամ վայրաբր մասունք», ԱԲ «զգեստի վարի մասունք»)։

ՓՈԽ (borrowing) Ուտ. տակ «շարք, ծալք», տակ-փեսուն «շարել, շարքով դնել», տակկալ «շարող», տակփի «շարած», տակեսուն «շարուիլ»։


Տակռի, ռաց

See full entry →

cf. Տակռիչ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Գոր. տա՛կռի, Ղրբ. տա՛կռէ, Շմ. տակռի՛գ՝, Ագլ. տա՛կռիք, տա՛կռիկ՝, տա՛կ-ռիյկ', տա՛կռինք, Տփ. տա՛կրի, տակր «ար-մատ». որից տակռակալել «արմատ բռնել», տակռահան «արմատախիլ», տակռուտ «վաւ րի խոտերով ու արմատներով լի խոպան դաշտ», տակռքահան «արմատարե». տա-կըռքապոկ «արմատախիլ», տակռքոտ «ար-մատներով լի»։


Տանձ, ից

See full entry →

s.

pear.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Գոր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տանձ, Ախց. Կր. տանձ Ղրբ. տանձ, տmնձ, Խրբ. Ռ. Սչ. Սեբ. դանձ, Ննխ. դանձ (գիւղերը դ'անձ), Ասլ. դանձ, դmձ, դօս (օր. դօս մը «տանձ մը»). Տիզ. թանձ, Ակն. Հճ. Հմշ. դօնձ, Զթ. դօնձ, դոնձ, Ագլ. տունձ, Սվեդ. դունձ։-Պլ. գործածւում է թրք. արմուդ բառը, բայց փխբ. կայ դանց, դանցի գօթ (<տանձի կոթ) «ապուշ, տըխ-մար, բթամիտ» նշանակութեամբ, յատկա-պէս գործածական տաճիկ զինւորների հա-մար։ Նոր բառեր են տանձահոտ. տանձա-կեր, տանձակոթ, տանձիկ, տանձանոզ. տան-ձաչիր, տանձաքաղ, տանձաքաղի, տանձուտ, քոլատանձ, մեղրատանձ։ Թրքախօս հայերից 24-2045 Ատն. դանձ. էնկ. դանձը գէս «ապուշ, տըխ-մար» (Արևելք 1888 նոյ. 9, Բիւր. 1898, 865)։


Տետր, ի

See full entry →

cf. Տետրակ.

Etymologies (2)

«բարակ գիրք, գրքոյկ» (արդի գրականում միայն ձեռագիր և անկազմ գըր-քոյկ) Յիշատ. Մարաթ. որից տետրակ Մաշտ. ջահկ. Անկ. գիրք առաք. 289, խաղտետր կամ խազտետր Յիշատ. տետրեայք «տետ-րակներ» Ասող. բ. 2 (հրատ. Մալխաս. էջ 97), խորհըրդատետր Յիշատ. անսովոր ձև է տետրատ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 54, 74 100. տետրակ բառից է համառօտուած տրակ Ոսկիփ. որից եռատրակ Գր. տղ. եմ. տրակ առաքելոց «Գործք առաքելոց» Տաթև. ձմ. ճխբ։

ԳՒՌ (dialectal) Շմ. տէտր «գրքոյկ», Երև. տէդըր, Մրղ. տէտիր «գիրք», Ագլ. տիտր «գրքոյկ», Ախց. Կր. Մկ. տէտրակ, Ալշ. Մշ. տէդրագ. Պլ. Սեբ. դէդրագ «տետր»։


Տզրուկ, րկի

See full entry →

s. fig. bot.

leech;
blood-sucker;
cf. Բզրուկ;
դնել —ս, to apply leeches.

Etymologies (1)

arica 67 իրանեանից փոխառեալ է դը-նում սանս. [other alphabet] ǰalūkā, ǰalukā, ǰalikā «տզրուկ», որ կասկածելի է ըստ Horn § 664։ Նորագոյն քննիչները թէ՛ սանս. jalūkā և թէ իռլ. gil=կորն. oel «տզրուկ» դնում են հնխ. gel-«կուլ տալ» արմատից (տե՛ս Pokorny 1, 621 և վերը կուլ)։ Այս դէպքում դժուարու-թիւն չեմ տեսնում իրանեան բառը փո-խառութիւն դնելու սանսկրիտ ձևից։


Տիեզերք, րաց

See full entry →

s.

the universe, the whole world, the earth, macrocosm;
ընդ —րս, ընդ ամենայն or բնաւ —ս, ընդ ոլորտս —րաց, throughout the world, every where;
առնել —րս անապատ, to reduce the earth to a waste.

Etymologies (1)

= Կառմուած է տի «մեծ» և եզերք բա-ռերից. տի<հնագոյն տէ-ձևի վրայ տե՛ս տէր. իսկ եզր բառի «աշխարհ, երկիր» նշա-նակութեան համար հմմտ. յատկապէս Ա-ռակ. ը. 26 «Զեզերս բնակեալս. ի ներքոյ երկնից»։


Տիկ, տկաց

See full entry →

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტიკი տիկի, ტიკჭორა տիկճո-հա, ուտ. տիկ «գինու տիկ», ն. ասոր. kučur «գինու փոքր տիկ» (Kалашевъ, Aиоорcко-Pуcc. cлов. 306), որ յառաջացած է տկճոր բառից նախաձայն տ-ի անկումով.-հյ. գւռ. նաւտիկ ձևից է վրաց. ნავტიკი նավտիկի «տկալաստ», որից էլ მენავტიკე մենավտի-կե «տկալաստի տէրը»։ Հայերէնից պէտր է փոխառեալ դնել նաև վրաց. ტერობა տղ'րոբա «ուտելուց ճաքիլ, տկռիլ» (ըստ որում տկռիլ զուտ հայկական կազմութիւն ունի), բայց պատահական են վրաց. ვյრელა տկրեցա «այրելուց փքուիլ, ուռիլ» և արաբ. [arabic word] daqar «շատ ուտելով փորը տկռիլ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 858)։


Վանդակ, աց

See full entry →

s.

network;
cage;
grate, gridiron;
grating;
window-blinds, persian;
lattice, trellis;
baluster, balustrade, railing;
balcony, terrace, belvedere;
cf. Զամբիղ.

Etymologies (1)

= Պհլ. *vandak ձևից փոխառեալ, ինչ-պէս ցոյց են տալիս հյ. բառի նախաձայնը և -ակ վերջաւորութիւնը։ Բառիս արմատն է *vand, որ ծագում է հնխ. uendh-«ոլորել, հիւսել» արմատից և որի բնիկ հյ. ներկա-յացուցիչն է գինդ (ցեղակից միւս ձևերը տե՛ս անդ)։ Ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ իրա-նեան որևէ բարբառի մէջ չէ պահուած այս արմատը և միայն հայերէնն է, որ ապացու-ցանում է նրա երբեմնի գոյութիւնը։ Պարս-կերէնում հնխ. uendh->իրան. *vand պիտի դառնար band, որով և շփոթուէր ու միա-խառնուէր հնխ. bhendh->պրս band «կա-պէլ» նոյնաձայն և մերձանիշ արմատի հետ։ Եւ թերևս այս շփոթման պատճառով է *vand արմատի կորուստը պարսկերէնում։ Սակայն կայ պրս. [arabic word] bandak «բամբակի քու-լայ՝ մանելու համար», որ պրս. [arabic word] band< հնխ. bhendh «կապել» արմատից աւելի պրս. *band<իրան. *vand<հնխ. uendh-«հիւսել, ոլորել» արմատն է ցուցահանում։ -Աճ.


Ցիր, ցրիւ

See full entry →

s. adj.

dispersion;
vast open space;
— or — եւ ցան, dispersed, scattered about, spread;
cf. Ցան;
ցիր ընդ ցիր լինել, to be dispersed, scattered about, spread over;
— եւ ցան մտօք absent-minded, distracted.

Etymologies (3)

«սփռուած, ցրուած» Ագաթ. Խոռ. «թափառական» Եփր. ծն. «թափթփած, և առնաև» Սեբեր. «անգայտ, նօսր, տարա-ծուած» Վեցօր. «ընդարձակ տեղ, տարա-ծեալ վայրեր» Բուզ. Նար. որից ցիր և ցան Կղնկտ. Յհ. կթ. Լծ. Եւագր. ցիր ընդ ցի։ Խոր. բազմացիր Նիւս. կազմ. ջրացիր Նար. 262. ցրել «ցրուել, քայքայել, փարատել» ՍԳր. Եզն. Կոչ. ցրիչ Փարպ. ցրումն ՍԳր. Ոսկ. ա. թես. Ագաթ. ցրօնք Խոր. ա. 5. Թը-րակ. քեր. ցիրապահակք Նար. առաք. 425 (չունի ՆՀԲ), ցրան «ջրից ցայտած կաթիլ-ները, ցալքուն» Պտմ. մծբ. 19. գնդացիր (նոր բառ)։ Այս արմատի սաստկականն է՝ ՉԲԻՒ Ճառընտ. Նչ. եզեկ. որից ցրուել ՍԳր. Զդիչ. Մանգ. ყրոփիչ Յհխ. Բրս. մրկ. ցրու ումն Վրդն. ծն. նոր գրականում գործածա-կան է միայն ցրուել, իսկ արևելեանի մէջ կայ նաև ցրել։

Brosset JAs. 1836, 369 ևն վրաց. մծիրի «օտար» բառի հետ։ Win-disch. 46 սանս. kr «ցրել»։ Պատկ. Изслeд. 17 սանս. s tjnami, լտ. ster-no։ Տէրվ. Altarm. 43-44, Մասիս 188։ մայ. 11 և Նախալ. 113 սանս. star «ցրուել», յն. στορνυμι, լտ. sterno, գոթ. straujan, գերմ. streuen, հսլ. strčti բառերի հետ։ Հիւնք. ձեռք բառից։ Meillet MSL 10, 281 և De rad. *men 51 բնիկ հայ բառ՝ հնխ. sk'ēri ձևից. հմմտ. սանս. kiráti «ցանել, ցրուել», զնդ. kārayeiti «ցանել». սրանց բուն արմատն է sek «ցանել», որի թեթև ձայնդարձն է sk-. վերջինս ընդարձա. կուած en մասնիկով՝ իբրև sk-en՝ տա-լիս է հյ. ցան, ցանել։ Մերժում է Հիւբշ. IF Anz. 10, 49։ Patrubány SA 1, 194 սանս. kšar «հոսիլ», kšira «կաթ» բառերի հետ։ Scheftelowitz BВ 28 (1904), 289 յն. ϰεραίζω «աւերել», սանս. čiryate «խորտակել» ևն։ (Ընդու-նում է Walde 132, մերժում են Boisacq 435 և Pokorny 1, 410-411 հնխ. k'er-«վնասել, վիրաւորել» արմատի տակ, որ պիտի տար հյ. *սեր)։ Meillet BSL 59 (1911), 40 լիթ. skiriu «բաժանել» բառի հետ։ (Ըստ Walde 133 սրան են ևուում սանս. kfnatl, յն. ϰεἰρω, ϰαρηναι, հբգ. sceran, նբգ. scheren, հիռլ. արմատն է հնխ. sqer-«կտրել, ճեղքել, բաժանել». հմմտ. հյ. քերել, քորել)։ Karst, Յուշարձան 407 սումեր. sar «ցրուել», 415 ճապոն. tsiri «ցրուիլ», մոնգոլ. tsatsu «ցանել, ցրուել», բուրե-աթ. sasa «սերմանել», կամ մոնգոլ, tari «ցանել», թունգուզ. tarin «ցանք», թրք, dari «կորեկ», tarla «արտ», 426

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. ցրվել, Խրբ. Կր. Մկ. Տփ. ցրվիլ, Մրղ. ցիրւըէլ, Պլ. Սեբ. ցի՛րուցան, Երև. Ջղ. ցրիվ տալ, Ախց. ցաքուցրիվ, ցրիվ տալ, Ղրբ. ցրէվ տալ, Շմ. ցիրէվ տալ, Ագլ. ցրայվ, շրջմամբ՝ Նբ. ցվիր «ցրուած», Ալշ. Մշ. ցվեր «ցրիւ», ցվրել «ցրուել», Երև. ցվրէլ, Վն. ցվրտել «ցրուել» (սաստկական)։ -Իսկ Տիգ. բ'էրանը ցրվիլ «հայհոյել»։-Նոր բառեր են ցրուկ, ցրուէքի, ցրվաթ, ցըրվըր-տել։


Ցոլ

See full entry →

cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սչ. ցօլալ, Սլմ. ցէօլmլ «փայլիլ», որից ցոլուն Ննխ. Սչ. «մաքուր, ջինջ», ցոլցլալ ե.︎(=Մկ. ցէօ'լցլ'ալ՝) «փայլփլիլ». նոյն է նաև ցօղ Երև. «արևի ճառագայթ». Ախք. ցօղալ։


Ցունց

See full entry →

s.

shock, shake;
— տալ, to shake, to agitate, to stir.

Etymologies (1)

«թօթուել, շարժել, թափ տալ». ո-րից ցունց տալ Եպիփ. ծն. Ոսկիփ. ցնցել Ոսկիփ. ցնցխել «թափ տալ, թօթափիլ (իրան բռնողի ձեռքից փախչելու համար)» Դրնղ. 475. ցնցում, ցնցիւն, հոգեցունց, զգայա-ցունց (նոր բառեր)։ Նոյն բառն է նաև ցան-ձել «փակուած տեղից դուրս գալու համար այս ու այն կողմ ընկնել, տճկ. չապալան-մաք», որի վկայութիւններն են՝ Յանցել ակ-նատն (Բանք աղ. 192). Ամենայն զօրու-թեամբ քո ցանձ տուր և քարշէ զագի քո... Իբրև ցանցեաց, հատաւ ագին (Վրդ. առ. 84, այլ ձձ. ցունց տուր, ցունց ետ, ցնցեաց), Գայլն անկաւ յորոգայթ և սկսաւ ցանձել յայսկոյս և յայնկոյս. և աղուէսն ասէ. Ընդ նոյնդ և ես ցանցեցի երբեմն և ոչ զերծայ (Վրդ. առ. 88, այլ ձձ. ցնցտել, ցնցել)։-ՋԲ գրում է ցանձել, ՆՀԲ և ԱԲ ցանցել կամ ցնցտել։


Ցուրտ, ցրտոյ

See full entry →

adj. fig. s.

cold;
cold, senseless, silly, stupid, insipid;
vain, frivolous, trifling;
cold, chill;
— մարդ, cold, frigid, unconcerned, indifferent person;
— ցաւ, piercing cold;
— պատճառք, poverty of argument;
— մահահամբոյր, chill of death;
— սաստիկ, a violent or biting cold;
սոսկալի, խիստ, անտանելի, թափանցող —, horrible, bitter, insupportable, piercing cold;
— է, it is cold;
սարսռացեալ դողալ ի ցրտոյ, to tremble all over with cold, to be benumbed with cold;
պատսպարիլ ի ցրտոյ, to provide against the cold;
վարժիլ ցրտոյ, to be inured to cold;
— առնուլ, to take cold, to catch cold;
դի — յերկիր ընկենուլ, to kill on the spot, to strike, a cold corpse, to the ground;
cf. Ընդարմանամ.

Etymologies (1)

ձևի պէս՝ զնդ. sarətō, պրս. sard «ցուրտ»։ Նոյնը Justi, Zendsp. 292 զնդ. sarəta ձևի տակ։ Տէրվ. Altarm. 48 և Նախալ. 72 սրանց հետ նաև լիթ. šaltas «ցուրտ», šalti «սառիլ», հյ. ոտւոն ևն. իոր հնխ. çar «սառիլ» ար-մատից։ Հիւբշ. Arm. Stud. § 245 իբր ոնիկ հայ՝ կցում է սառն բառին կաս-կածով։ Horn. Grdr. § 100 պհլ. afsar-tan, պրս. aisurdan «սառիլ» Հիւնք. արաբ. պէրտ և պրս. սէրտ «ցուրտ»։ Patrubány SA 1, 193 սանս. kšudra «փոքր, չար», kšud «ցնցել», իսկ ՀԱ 1905, 254 ըստ Տէրվ.։ Scheftelovitz BВ 28, 294 գոթ. skura «տեղատա-րափ»։ (Այս համեմատութիւնը ուշա-գրաւ է գտնում Pokorny 1, 377 հնխ. k'ēuero-«հիւսիս, հիւսիսային քամի» caurus «հիւսիսային քամի», լիթ. šiá-uré և հսլ. sšveru «հիւսիս։ ևն), Karst, Յուշարձ. 425 ույգուր. եաքուդ. tong «սառոյց»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 62 (որ և Zwei sprachliche Auf-sätze էջ 35) հնխ. sk'or-d-«ժայթքել, ցայտել» արմատից։ Պատահական նը-մանութիւն ունին պրս. ❇ sard «ցուրտ», որից փոխառեալ է արաբ. [arabic word] sard «ցուրտ» (ըստ Կամուս. թրք. թրգմ։ Ա. 632), խունս. ցուէր «ցուրտ». վրաց. ցրիատի դղե «ամպամած և ցուրտ օր» (ուրիշ ձևով չի գործած-ւում)։


Փադան

See full entry →

s.

head-hand, veil.

Etymologies (1)

= Պհլ. [other alphabet] ︎ padām «ըստ զրադաշտա-կան դենի՝ աղօթքի ժամանակ քիթն ու բերա-նը կապելու կողպատ, որով մարդուս անմա-քուր շունչը արգիլւում էր սուրբ կրակին դիպչելուց», փարս. panām, panōm, պրս. [arabic word] fadām «փադամ, որ է պարտակ ին։ զոր կալնուն կանայք զերեսօք իւրեանց»։ Պհլ. ձևը տալիս է հյ. փադամ. բայց նրա հետ կար անշուշտ նաև աւելի հին padān, ձևը, ինչպէս ցոյց է տալիս զնդ. [other alphabet] paitidāna-հոմանիշը և որից ձևացած է հյ. փադան։ Զնդ. մայր ձևը կազմուած է paiti-մասնիկով dā «դնել» արմատից և բուն նշ. «դէմը դրուած» (Bartholomae, Altir. Wort. 830)։ Իրանեանից են փոխառեալ նաև թալմ. [hebrew word] fadāmā, արաբ. [arabic word] faddām, որ Կամուս, թրք. թրգմ. Գ. 529 մեկնում է «շորի կտոր, որ զրադաշտականները ջուր խմելու ժամանակ բերանին են կատում»։ Իրանեան ձևերի ձայնափոխութեանց վրայ տե՛ս Benveniste 33, BSL л 99, էջ 158։-Հիւբշ. էջ 254։


Փաղղոս

See full entry →

s.

Phallus;
penis.

Etymologies (1)

= Յն. φαλλός «առնի, նշան սիռնռառու-ծութեան, որ Բաքոսի տօնին էին կրում»։ Հնխ. bhel-«ուռչիլ» արմատից է ծագում. հմմտ. իռլ. ball «անդամ», հեսս. bille «առ-նի», միջ. ստ. գերմ. bulle «ցուլ», անգսք. bulluc «ցլիկ», հհիւս. bole «ցուլ», հին շվեդ. bulin «ուռած» ևն (Boisacq 1013)։-Հիւբշ. 386։


*Փայիկ

See full entry →

s.

footman.

Etymologies (1)

«սուրհանդակ, ձիաւոր պարոնի առաջից ոտքով վազող անձը» Լծ. նար. Վրդ առ. 287, 290. որ և փայեակ Կիր. պտմ. էջ 239, 241, 242, փայեկ Աբր. կրետ. 32. Զքր. սարկ. Ա. 15. Առաք. պտմ. 81։


Փայծաղն, ծաղան

See full entry →

s.

spleen, milt.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] plīhán-, զնդ. [other alphabet] «)εշյ» sрərəzan-, պհլ. sparz, պրս. [arabic word] suDurz քրդ. pišik, յն. σπλήν (*σπληγχ), որ և σπλά-γχνον, լտ. lien, անգլ. spleen, հիռլ. selg, բրըտ. felch, հսլ. slézena, ռուս. cелeзенка, լիթ. bluznis, հպրուս. blusne, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Անշուշտ այս բոլորը ծագում են միևնոյն ձևից, որ սակայն դը-ժուար է վերականգնել։ Այս մասին ընդար-ձակ քննութիւն ունի Walde IF 25, 160-6 ուր կարևոր նշանակութիւն է տրւում հայե-րէնին։ Ընդհանրապէս նախաձևը դրւում է sphelg'hen, spleng'h-, spleg'h-։ Ըստ Meil-let MSL 18, 310 փայծաղի անունը, ինչպէս մաոմնի ուրիշ զանազան մասերի անուն-ներ, կրօնական նախապաշարմունքով ար-ռիլուած լինելով, այլևայլ լեզուներ աշխա-տել են խուսափել բուն անունը տալուց և դիտմամբ խաթարելով՝ ենթարկել են զօրեղ ձևափոխութեան (Walde 429, Pokorny 2 680, Trautmann 256, Ernout-Meillet 520, Boisacq 899)։ Հայերէնը գալիս է աւելի հին *փայղծան ձևից, որ տեղափոխութեամբ դարձել է փայծաղն և փածայղն։ (Հյ. փ ծա-գում է sph-նախաձայնից)։ Արդի գաւա-ռականները ծագում են փայծաղ կամ *փա-ծայղ>փածէղ ձևից. բացառութիւն է կազ-մնում միայն Խտջ. սիպէխ ձևը, որ ծագում է հնագոյն *սիպեղն կամ *սիպայղն ձևից և ենթադրում է գրաբարից տարբեր մի գաւա-ռական։ Սրա մէջ սիպ-, սպ-ներկալացնում է հնխ. sp-և ո՛չ sph-. իսկ ծ ձայնի համա-պատասխանը ջնջուած է՝ ճիշտ յն. օπλή ձևի պէս։


Փայտ, ից

See full entry →

s. bot.

wood;
tree;
— կենաց, the Holy-Rood, the Cross;
tree of life, lignum-vitae, guaiacum, thula or thuya;
— խնկոց, odorous, scented wood;
— իւղոյ, olive-wood, olive;
չնչին —, fragile wood;
— այրելի, fire-wood;
— հարկանել, պատառել, to cut wood;
to cut down, to fell;
— ընկենուլ, to draw or cast lots;
կախել զ—է, to crucify.

Etymologies (1)

, ի հլ. «փայտ. 2. ծառ. 3. կախա-ղան» (հմմտ. կախել զփայտէ=պրս. badār kasidan) ՍԳր. որից փայտ ընկենուլ «վի-ճակ գցել» Եղիշ. Բ. էջ 39 (սրա համեմատ էլ Բառ. երեմ. էջ 333 ունի քուեայ «փայտ». հմմտ. Կովկասի արդի գւռ. չօփ քցել «վի-ճակ գցել, քուէարկել»<պրս. [arabic word] cōb «փայտ» բառից). փայտաբեր Յես։ թ. 21 փայտագործ Ագաթ. փայտակերտ ՍԳր. փայտակոյտ Ես. լ. 33. փայտակոտոր Օր. իթ. 11. Յես. թ. 21, 27. փայտակոփ Եփր. թգ. փայտատ ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. 455. էր ընդ եղբ. 44. փայտեղէն ՍԳր. անփայ-տակերտ Եւս. քր. փայտանալ «ցրտից փայտ կտրիլ» Մծբ. 192. փայտ համարոյ «հաշուեփայտ. տճկ. չէթէլէ» Լմբ. մատ. 107 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 124). խաչափայտ Ա. պետր. բ. 24. Ա-գաթ. մայրփայտեայ Ագաթ. լաստափայտ Իմ. ժդ. 6. Եփր. համաբ. 251. եղևնափայ-տեայ ՍԳր. նաւափայտ Իմ. ժդ. 1. նոր բառեր են փայտաշէն, ձեռնափայտ, վառե-լափայտ, լուցափայտ, հաշուեփայտ, փայտ-ածուխ, փայտային, փայտոջիլ, փայտփոր, փայտփորիկ ևն։