Definitions containing the research քո : 5989 Results

Նաւ, ուց, աց

See full entry →

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

Etymologies (1)

Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։


Նգոյր

See full entry →

s.

three-legged table.

Etymologies (1)

Բառս Լծ. նիւս. մեկնում է «եռոտա-նի սեղան», որից առնում է նաև ԱԲ։ Հացունի գտնում է՝ որ մեկնիչը սխալ-ուելով յոյն բնագրի մէջ սրան յարա-կից «եռոտանի» բառից, մեկնել է այս-պէս։ Իր կարծիքով նգոյր նոյն է նքոյր «մաղ» բառի հետ, ըստ որում կոնքի մէջ կայ մաղանման ծակոտկէն մի խուփ, որից ցած է վազում ջուրը։


Մծղնեայ, էի, ից

See full entry →

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

Etymologies (1)

= Ասոր. [syriac word] məsalləyāne «Մես-սաղեան կամ Euchitae (աղօթական) կոչ-ուած աղանդաւորները, Մծղնեայք աղանդա-ւորք՝ որ ծաղկեցան Դ դարի վերջում Միջա-գետքում». ասորի բառը ծագում է səlā «թեքուիլ, խոնարհիլ», [arabic word] səlūtā «աղօթք» արմատից (Brockelm. uex. syr. 303)։-Հիւբշ. 311։


Մկունդ, կնդաց

See full entry →

s.

halberd;
lance.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Սրանից է մկնդասեղ Ննխ. «կեռ ծայրով հաստ ասեղ՝ քուրձ կարելու հա-մար»։


Մնինայ, ից

See full entry →

s.

weevil.

Etymologies (1)

(սեռ. -ի) «մի տեսակ փոքրիկ միջատ է՝ մլակի կամ մնիկի պէս» Շնորհ. եդես. էջ 68, որ և մինինայ Գիր. 241.-սր-խալմամբ 1757 թուի մի Յիշատ. (Դիւան ժ. էջ 196) համարում է թռչուն և գրում է մնի-նոս. «Փոքրիկ թռչունն այն, որ կոչի մնինոս., և ըստ այլազգեաց բարբառոյն ղըմըլ... ծած. կեաց զամենայն արտօրայսն, որ ի միում հասկի գրեթէ ճ և բճ գտանիւր և ծծեցին զամենայն հիւթ հատիցն». (սրանից իմաց-ւում է որ թռչուն չէ, այլ թռչող միջատ, քա-նի որ մի հասկի վրայ 200 են հաւաքուած. ծանօթութեան մէջ դրուած է լտ. calandra)։


Մոզի, զւոյ

See full entry →

s.

bullock, young bull, sturk, steer.

Etymologies (2)

ՆՀԲ դրաւ նախ յն. ձևի հետ։ Ուղիղ մեկնեց Հիւբշ. Arm. Stud. § 205, յե-տոյ Bartholomae, Stud. 2, 40, Bug-ge KZ 32, 11, Meillet MSL 10, 282։-Scheftelowitz BВ 28, 300 և 29, 56 կր-ցում է ալբան. mezi «արու քուռակ», mεze «էգ քուռակ», mezore «երինջ, հորթ», մակեդ. mandzu «քուռակ». ռում. manz «հորթ», իտալ. manzo «եզ» ևն բառերի հետ. իսկ KZ 54 (1927), 226 և 232 սանս. mahisás «ցուլ» բառի հետ<հնխ. mog'hisos։ Վերջինիս դէմ են Boisacq և Pokorny՝ անդ։

ԳՒՌ (dialectal) Երև. Հմշ. Տփ. մօզի, Ղրբ. մօ՛ռի մէօ՛զի, Ախց. Կր. մօզիկ, Ալշ. Մշ. մօզիգ, Սվեդ. միզզա։ (Ղզ. մոզի է կոչւում «ձիու և էշի երկու տարեկան արու քուռակը» Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 486. Ղրբ. «գոմէշի ձագը», Սվեդ. «արու հորթը» ևն)։ Նոր բա-ռեր են մոզամայր, մոզարած, մոզի-մցուր.


Մոծիր, ծրոյ

See full entry →

s.

charcoal-powder.

Etymologies (1)

ՆՀԲ մոխի՞ր բառից։ Հիւնք. մոխիր և մաքուր բառերի հետ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 հյ. մոխիր և թրք. mə-ǰər բառերի հետ։


Մորէ

See full entry →

s.

cf. Թառափ;
myrtle-tree.

Etymologies (1)

, ի հլ. «ձկան ընդերքով և աղաջրով պատրաստուած մի տեսակ համեմանք՝ որ հների մօտ յարգի էր. լտ. garum». իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր և ձկանմորէ. Մանդ. էջ 210= Գիրք թղ. 239=Մանդ. սիր. էջ 13. Մեղու և մորէիւ թացեալ՝ ի պիծակաց և ի մեղուաց գօշեալ լինէր ի միջօրէին (յն. γάβις, լտ. garum). Գր. Նազիանզ։ Նշանակում է նաև «մի տեսակ ջրալի նիւթ՝ որ պատրաստում էին գարու ալիւրով, աղով, ջրով, սև գնդի-կով, ռազանայով և մեղրով. գործածւում էր հին բժշկութեան մէջ իբր մարսողական» Բժշ. Մխ. հեր. 89. Վստկ. ճհր. 115. այս վերջին իմաստով գրուած նաև մուռի Ամիրտ. 209 (մեկնում է իբր պրս. ābgāma, որ այս նշա-նակութիւնն ունի իրօք) կամ նաև մոռի Բառ. երեմ. 203, 215.-տե՛ս դարձեալ մորէ կիւռս աղէք. (Դ. թագ. ժդ. 9), որի ընթերցուածն անորոշ է։


Մորչ

See full entry →

s. adj.

bough, branch;
green, fresh, tender.

Etymologies (1)

, ո հլ. «դալար գաւա-զան, ոստ, ճիւղ» Դամասկ. Վստկ. 142. Կոստ. երզն. 169. (որ և մորջ Վրդ. առ. 100). «ծառի արմատի կողքից դուրս եկած նոր ծիլ կամ ճիւղ» Սմբ. դատ. 99. «դալար, նոր, կա-նաչ, թարմ» Առաք.։ Գրուած է «մուրճ դա-լար»՝ Մոլութ. 211բ. «Յորժամ գաւազանն է մուրճ, դիւրաւ կրկնի յիւրաքանչիւր կողմն. իսկ յորժամ լինի բիրտ, փութով խորտակի, քան ուղղի».-որից մորճիկ «ոստիկ, ճիւ-կիկ» Քուչ. 47, 55. մորչել «ծլիլ կանաչիլ» Վստկ. 129 (երկուսն էլ նորագիւտ բառ)։


Մուղ

See full entry →

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

Etymologies (1)

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուրճ, մրճոց

See full entry →

s.

hammer;
— քարահատաց, stone-cutter's pick;
կտցաւոր —, pick-axe, mattock.

Etymologies (1)

, ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «մուրճ, չաքուճ» ՍԳր. Խոր. որից մրճաւոր Եփր. վև արև. 66. Զենոբ 46. գրուած է մուրջ Սոկր. 267։


Մսուր, մսրոց

See full entry →

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Լազ. օմիսուրա, օմիքսուրա «մը-սուր» (յիշում է նախ Adjarian, Etude sur la langue laze, էջ 44, որից առնում է Մառ. Гpaм. чaн. яз. 176 առանց աղբիւրի յիշա-տակութեան), քրդ. məsrānī «մսուրի կողքի փայտը՝ որից կապում են անասունները» (Justi, Dict. Kurde 398), գւռ. թրք. Կս. mu-sur (որ և թրքախօս յունաց մօտ. Բիւր. 1898, 713), Կր. müsurluk (Բիւր. 1898, 627), էնկ. musur (Բիւր. 1898, 788, 865), Եւդ. musurk, musurluk «մսուր» (Յուշարձան 330բ)։ Թըր-քական այսպիսի մի ձևից յետ է առնուած Ննխ. մուսլուխ՝ որի մէջ ր ձայնը երճատռուած է, փխ. *մուսուրլուխ։ (Այս բառը գործածա-կան է միայն քաղաքում. գիւղերն ունին հյ. մուսուրք ձևը. տե՛ս իմ Քննութ. Ն. Նախիջէ-ւանի բարբառի, § 261)։


*Մասուր

See full entry →

s.

seed-pod of the rose.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մատուտակ, ի

See full entry →

s. bot.

liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

Etymologies (2)

է սանս. madhu «քաղցը» բառին։ (Այս մեկնութիւնը բաւական հրապուրիչ է. որովհետև մատուտակը շատ լեզուների մէջ բացատրւում է «քաղցր» բառով. ինչ. յն. γλυϰύ-ρριζϰ «քաղցր ար-մատ». ռերմ. sussholz «քաղցր փայտ», ֆրանս. règlisse՝ յառաջացած յն. γλυϰύρριζα «քաղցր արմատ» բառից, ռուս. cладкiи корень «քաղցր արմատ», թրք. Ատրպ. širin biyan «քաղցր մա-տուտակ», կալմուք. šiker boya «շաքար մատուտաև» ևն. (տե՛ս Aннeнковъ-ի Բուսաբանական բառարանը, էջ 159բ). ըստ այսմ էլ հյ. մատու-տակ «քաղցր արմատ»։ Բայց այս *մատու «քաղցր» բառը ո՛չ իբրև բնիկ հայերէն է յար-մարւում և ո՛չ իբրև իրանական փոխա-ռութիւն. առաջին դէպքում հնխ. méd. hu-ձևի դէմ (տե՛ս մեղր բառի տակ) պիտի ունենայինք հյ. *մեդու, որից էլ *մեդուտակ, իսկ երկրորդ դէպքում ի-րան. maδu ձևի դէմ պիտի ունենայինք հյ. *մար, որից էլ *մարուտակ)։-ՀԲուս. § 1997 դնում է մատն>մատ բառից, արմատի մատնաձև լինելու պատճա-ռաւ, ինչպէս ունինք լտ. digitalis և հյ. գւռ. մատնոցուկ՝ «մատ» բառից. և ինչ-պէս իրօք էլ գտնում ենք Քաջունու մօտ մատնէտակ՝ փոխանակ մատուտակ. տե՛ս նաև տակը փոխառ. *մատնիկ։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։


Մարզպան, աց

See full entry →

s.

governor of a march, of a county or province, exarch.

Etymologies (1)

«հեղուկների կամ ընդեղէնի մի չափ է, ըստ ՀՀԲ վեց քոռ պարունակու-թեամբ» Վստկ. 19, 107, Վրդ. առակ. 92. որ և մարզման Սիմ. ապար. 118, մարծ-պան Անսիզք 79. մարազպան Վրդ. ար. 92 մազմէն Վրդ. առ. 93, մազման Վրդ. առ. 93, մարզան Վրդ. առ. 94. Բառ. երեմ. էջ 156 (յիշուած կապին և սօմար բառերի հետ), Առաք. լծ. սահմ. 152-153. մարզ ՆՀԲ (ա-ռանց վկայութեան)։


Մելամաղձ

See full entry →

cf. Սեւամաղձ.

Etymologies (1)

= Յն. μελαγχολία «սև մաղձ» բառից կիսովին թարգմանուած. (μέλαν «սև» պահ-ուած է, իսկ χίλοςς. «մաղձ» թարգմանուած է)։ Նոյն բառն է՝ որ թրք. եղել է malixulia, որից էլ հյ. մախուլիայ. հմմտ. «Յաւ ինչ տնկի ի նա, զոր մախուլիայ կոչեն կամ սավտայի՝ այլազգիքն». Մտթ. և ագր. 80։-Հին բժշկութեան կարծիքով մաղձը սևանա-լուց յառաջանում էր ընդհանուր տխրութիւն։


Մեղկ, ից

See full entry →

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-արմատից. որից աճել է կ աճականով. բուն արմատի ժառանգները տե՛ս մալ «մանրել, փշրել» ձևի տակ. աճականի համար հմմտ. յն. μαλαϰός «կակուղ, փափուկ, քաղցր, անոյժ»։ Նոյն արմատից d, dh, t և այլ աճականներով ու-նինք յն. μέλδω «մեղմել, հալել», μαλϑαϰός «կակուղ, փափուկ, քնքոյշ, թոյլ, մեղկ», հիռլ. meldach «կակուղ, փափկիկ», անգսք, milde, հբգ. milti, հհիւս. mildr, գերմ. mile «քաղցրիկ, հեզ, փափուկ», գոթ. mildiϑa «քաղցրութիւն», լտ. mollis (<*moldvis) «կակուղ, թոյլ», հպրուս. maldūniu «երի-տասարդութիւն», maldenikis «երախայ», հսլ. mladū «մատղաշ, փափկիկ», լեհ. mto dy, ռուս. молодой «մատղաշ, երիտասարդ», млодщiи «կրտսերագոյն», սանս. mrdu-«կակուղ, փափկիկ, քաղցր, տկար», mra-dīvams. mrad-istha «կակուղ» և հյ. մեղմ, մատաղ, մատղաշ (Pokorny 2, 288, Boisacq д9 603-5, Trautmann 167, Ernout-Meillet 594, որ հյ. մեղկ դնում է հնխ. meldwi ձևից, Walde 491)։-Հիւբշ. 473։


Մեղմեխ, աց, ից

See full entry →

adj.

insinuating, alluring, enticing, smirking;
unsincere, deceitful, subtile, fraudulent, wicked, malicious.

Etymologies (1)

(գրուած նաև մեղմեղ, մեխմեխ) «նենգաւոր, կեղծաւոր, շողոքորթ» Առակ. ժբ. 26, Գծ. ը. 22, Ոսկ. որից մեղմեխանք «կեղծաւորութիւն, շողոքորթութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 13, բ. 2, 5. «կոտրատուիլը, նազ-կըռտիլը, պչրանք (աչքերով, ձայնով, շար-ժումնեռով)» Ոսկ. եբր. ա. տիմ. մ. բ. 12 մեղմեխել Եզն. մեղմեխուրիւն Ոսկ. գաղ. մ. ա. 7, 13. մեղմեղիլ «մարդահաճոյ խօսքեր ռնել, կեղծաւորիլ» Ոսկ. եփես. էջ 836։


Մեսիա

See full entry →

cf. Մեսիայ.

Etymologies (1)

= Յն. Neoσίaς ձևից տառադարձուած. աւս էլ փոխառեալ է եբր. [hebrew word] masixa «ոծեաւ» բառիզ. արմատն է եբր. mšx «ձեռ-քով քսել, օծել, զօծել» (ասուր. mašá'u, արամ. [arabic word] mšx). յունարէնի միջոցով անսել է բոլոր քրիստոնեայ ազգերի լեզուին ունինք նաև արաբ. [arabic word] masih «Մեսիա». բռես էլ [arabic word] masīhi «քրիստոնեայ»։-Հիւբշ. 364։


Հոր, ոյ, ոց

See full entry →

s.

well, cistern, tank;
ditch-gully.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Այշ. Մշ. հոր, Շմ. Պլ. Ռ. հօր, Ասլ. հԷԵր, Ագլ. Տիգ. Տփ. հուր, Սվեդ. հիւր, Զթ. հիւյ, հիւր, Գոր. վէր, Ղրբ. վըէր, Կր. ֆոր, Ախց. Երև. ֆօր, Սեբ. ֆէր (նշանակում է միայն «ջուլհակի հոր», իսկ բուն ջրհորը կոչւում է ղօղա). Հճ. ֆոյ, Ջղ. Սլմ. Վն. խոր («ցորենի հոր» իմաստով խոր յիշուած է 1800 թուից՝ Դիւան, հտ. ժ. էջ 128), Մկ. Ոզմ. խուր, Մրղ. խուր.-Ննխ. չգիտէ հոր բառը, բայց ունի ջըրհօր, ջուրհօր, ջըրֆօր «ջրհոր». (քաղաքում գործածւում է խույի <թրք. [arabic word] quyu).-նոր բառեր են՝ հորա-գործ, հորած, հորհոտ. հորահում. հորան»-հորապարան, հորաջուր, հորեզեր, հորնտուն, հորուկ։


Հոր, ի, ից

See full entry →

s.

son-in-law.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Այշ. Մշ. հոր, Շմ. Պլ. Ռ. հօր, Ասլ. հԷԵր, Ագլ. Տիգ. Տփ. հուր, Սվեդ. հիւր, Զթ. հիւյ, հիւր, Գոր. վէր, Ղրբ. վըէր, Կր. ֆոր, Ախց. Երև. ֆօր, Սեբ. ֆէր (նշանակում է միայն «ջուլհակի հոր», իսկ բուն ջրհորը կոչւում է ղօղա). Հճ. ֆոյ, Ջղ. Սլմ. Վն. խոր («ցորենի հոր» իմաստով խոր յիշուած է 1800 թուից՝ Դիւան, հտ. ժ. էջ 128), Մկ. Ոզմ. խուր, Մրղ. խուր.-Ննխ. չգիտէ հոր բառը, բայց ունի ջըրհօր, ջուրհօր, ջըրֆօր «ջրհոր». (քաղաքում գործածւում է խույի <թրք. [arabic word] quyu).-նոր բառեր են՝ հորա-գործ, հորած, հորհոտ. հորահում. հորան»-հորապարան, հորաջուր, հորեզեր, հորնտուն, հորուկ։


Հրանունկ

See full entry →

s. bot.

ranunculus, crow-foot.

Etymologies (1)

= Լտ. ranunculus հոմանիշից յարմարեց-րած գրագէտների ձեռքով։


Ձագ, ուց

See full entry →

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

Etymologies (3)

, ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։

ՆՀԲ «իբր ծագ կամ ձուակ, ձուիկ կամ ձայնող ճա՛կ, ճի՛կ»։ Lag. Gesam. Abhd. 41 համեմատեց վերի պրս. և ասոր. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 54 և Նախալ. 100 զնդ. yavān, պրս. jivan, լտ. ǰuvenis ևն ձևերի հետ։ Հիւնք. ծագ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 185 դնում է իրանեանից փոխառութիւն։ Pedersen KZ 36, 338 իբր բնիկ հայ միացնում է ալբան. zog «թռչուն» բառին, առարկե-լով թէ իրանեան փոխառութիւն լինելու դէպքում ձ-ի տեղ սպասելի էր զ կամ ժ։ G. Meyer, Alb. Stud. III 18 և Wiede-mann BВ 27 (1902), 203 ալբան. zok zogne «թռչունի ձագ»։ Մառ. ИАН 1913 422 ասոր. zaqā և պրս. zag ձե-ւի հետ միասին յաբեթական արմատից. հմմտ. մինգր. սքուա, սվան. սգյահ «ռոռի»։ Թիրեաքեան, Արիահալ ոռ. 191 պհլ. zāk «ծնեալ» և հյ. ծագ «ծայր» բառերի հետ։ Sigurd Agrell, Zwei Beitráge zur slav. Lautgeschichte, էջ 28 լիթ. žagata և լեթթ. fchagata «կա-չաղակ» բառերի հետ, որ ընդունելով Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 100, աւելացնում է նաև լեթթ. schadsināt «շաղակրատել», schagstēt «հեծկլտալ». լիթ. žagséti «հեծկլտալ», žvageti «ճռնչել, աղմկել», օսս. zaγun «ասել. խօսել» ձևերը. բոլորը միասին դնելով հնխ. g'hagh-բնաձայն արմատից։ Մառ, лՓ. cбοр. 1, 63 ալբան. zog

ԳՒՌ (dialectal) Աւշ. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. ձ'ագ՝, Ախց. Երև. Ջղ. ձ'աք, Տփ. ձաք, Ասլ. ձ'աք, ձ'ա*, Ոզմ. ձ'mք, Պլ. Ռ. ցաք, Ղրբ. Մկ. Վն. δmք', Սլմ. ծmկ', Տիգ. ցmք, Հճ. ձ'օգ՝, Զթ. ծօգ'՝, ձ'ոգ՝, Սվեդ. ձ'իւգ'.-բար-բառներում հարստացած է նորանոր նշանա-կութիւններով. այսպէս են «գոմէշի նորածին ձագ. 2. վառեակ. 3. ճնճղուկ. 4. թռչուն. 5. անութի տակ դրուած կարկատան. 6. փէշով վերարկու. 7. պարեգօտի քղանցքի օժանդակ մասը. 8. թռչնաձև մի ոգի»։ Նոր բառեր են ձագուկ (Ակն. ձ'աքուգ), ձագամայր, ձագա-տուն, ձագևար, ձագխեղդ, ձագնօց, ձագլէթ, ձագկորի, ձագտապակ, ձագսիւն, ձագոտիլ, ձագփաթաթ։


Ձանձախարիթ

See full entry →

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

Etymologies (1)

, բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝


Ձետ, ոյ, ով

See full entry →

s.

tail;
— առ —, — to —, one after another.

Etymologies (1)

ՆՀԲ իբր ցյետ, յետոյ, լծ. լտ. և ի-տալ. cauda «պոչ»։ Ուղիղ մեկնեց նախ Müller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 142։ Նոյնը նաև Հիւբշ. KZ 25, 392 Justi, Dict. Kurde 225, Müller WZKM 10, 177։ Հիւնք. ցրտել բայից։ Karst, Յուշարձան 429 ույղուր. qat, եաքութ. չաղաթ. kät, kot, kut, օսմ. gōt «յե-տոյք»։


Ձէթ, ձիթոյ, ով

See full entry →

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

Etymologies (1)

= Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։


Ձիր, ձրից

See full entry →

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։


Ձիւթ, ոյ, ով

See full entry →

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ասլ. ձ'իւթ, ձ'իւ*, Ոզմ. ձ'էօթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. ձ'ութ, Խրբ. Ակն. Հճ. ձ'իթ, Ննխ. ձութ, Զթ. ծը՝թ, ό'ըթ, Ռ. ցութ, Հմշ. ծութ. վերջինս նշանակում է «եղևնի ձիւթը կամ խէժը», միւսները «ծա-մոն, մազտաք». այսպէս նաև Սվեդ. ձ'այթ. -իսկ Պլ. ձութ՝ գործածական է միայն ձու-թերու պէս «խիստ սպիտակ և մաքուր» դարձուածի մէջ.-Սլմ. ბէօթ-ծամոն «ձանձ-րալի մարդ՝ որ ուրիշի օձիքից կպած մնում է»։ Նոր բառեր են ձիւթենի, ձիւթահալ, ձիւ-թոտ, ձթիկ «կպչտուն»։


Ձող, ոյ, ով

See full entry →

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

Etymologies (1)

, ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։


Ճօճ, ից

See full entry →

cf. Ճօճան.

Etymologies (2)

«երկու կողմ շարժուիլ՝ երերալը». արմատական ձևը ցոյց են տալիս ճօճ «շար-ժում, շարժուն» Արծր. Օրբել. «կախօրրան» Զքր. սարկ. Ա. 55. որից ճօճիլ «երերալ, քա-մուց տատանիլ, նիզակների շարժուելը» Վե-ցօր. Մծբ. Եղիշ. ճօճել (գրուած նաև ճոճել) Բ. մակ. ժա. 8. Եփր. թգ. ճօճեցուցանել Նիւս. ճօհան Գնձ. Թլկր. 53. ճօճեմական Սե-բեր. 198. ճօճանակ «ճռռան, կարկաչայ, շռնչանի նման մի խաղալիք» Յհ. իմ. ատ. Կանոն, էջ 146. (նոր գրականի մէջ «pendu. le»). ճօճկտալ Քուչ. 53. նիզակաճօճ Գր. տղ. յօնաճօճ Սիսիան. յարաճօճ Ագաթ. մի-ջին հայ. ճօշ տալ «երերալ» (իմա ճօճ տալ) Թլկր. 25.-նոր բառեր են ճօճում, ճօճանա-կաւոր, ճօճաթոռ ևն։

«սիրուն, գեղեցիկ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. այրիվ. էջ 39. «Սեթայ որդիքն գունագեղք և կարճամէջք և կուռվիզք էին. իսկ Կայե-նին մեռելերեսք, բայց ճաւճք»։ Այս կտորը անշուշտ ակնարկութիւն է Ծն. զ. 2 հատ-ուածի. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»։ Հա-կասական բայց շաղկապը՝ որ դրուած է մե-ռելերես և ճօճ բառերի միջև, ցոյց է տալիս՝ որ վերջինը լաւ մտքով պէտք է առնել։


Ճօշ

See full entry →

cf. Ճաւշ.

Etymologies (1)

«բամբասանք» Կեղծ-Շապհ. էջ 59 Քուչ. 110. որից ճօշալ «չարախօսել, թշնա-մանել, բամբասել» Կոստ. Երզն. 135 (Ես ղպնահար եմ և ամօթով, վասն անգիտաց կմեզ ճօշալով). յգ. սեռ. ձև է ճօշնաց, որ Սմբ. դատ. էջ 37 մէկ ձեռ. ունի միւսների նախատանաց բառի տեղ։ Կենդանի է ար-դի գաւառականների մէջ. այսպէս՝ ճօշք Տփղիս), ճօշանք «բամբասանք» (Մշ.), ճօ-շել, ճօշալ «բամբասել, վատաբանել» (Մկ. Մշ. Սեբ. Շշ. Վն. Տփ)։-Տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 59, Նորայր, Բառ. ֆր. 6։


Մազդ

See full entry →

adj.

firm, solid, compact.

Etymologies (1)

«պինդ, խիստ, ամուր». նշանակ-ուած է Անյ. հց. իմ. մի ձեռագրի լուսանց-քում՝ իբրև բացատրութիւն հոմանիշ սռթ բառի. նոյն է նաև մազդ «հաստ» Քուչ. 47 (Հա՛յ իմ մազդ ուռի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս). որից մազդութիւն «թանձ-րութիւն» Շիր. մաստութիւն, մաստնութիւն «հաստատութիւն, ամրութիւն» Մծբ. ունինք նաև մաստութիւն «համբերատարութիւն», որ չորս անգամ իրար ետևից գործածում է Տա-թև. հարց. էջ 584՝ հետևեալ ձևով. «Հեզու-թիւնն նոյն է ընդ մաստութիւնն. զի ասեն թէ մաստութիւն է որ ոչ զգայ զդառնութիւն ինչ սգոյ. և մաստութիւնն նոյն է ընդ համ-բերութեանն. զի համբերութիւնն է տևումն մարմնաւոր նեղութեանց, իսկ մաստութիւնն տևումն նախատանաց» (իբր «դիմացկանու-թիւն»)։


Մալ

See full entry →

s.

wether, mutton.

Etymologies (2)

«մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։

«մանրել, փշրել». արմատ առան-ձին անգործածական, որից մալել «մանրել, մաշել, ջարդել» Դան. Բ. 40 (հմմտ. ՀԱ 1914, 330). «կենդանին կռտել» ՍԳր. «ման-րել, ուտելիքը ատամներով ծամել, աղալ» Կնիք հատ. էջ 270, Զքր. կթ. Նիւս. երգ. Տօ-նակ. մալեալ «կռտած, ներքինացեալ» ՍԳր, անմալ Փիլ. սամփս. անմալելի Երզն. մտթ. 462. արմատը ներկայանում է նաև հե-տևեալ ձևերով. ՄՈՒԼ-, առանձին անգործա-ծաևան. որից կազմուած են մլաղաց «ջա-ղացպան» Եփր. թգ. 368. Լմբ. ժբ. մարդ էջ 212=զաք. ժա. 7 (*մուլ «ջաղացք» բա-ռից). կրկնութեամբ՝ մամուլ (տե՛ս առան-ձին) և մլմլել «շփել, քերել, այլայլել պէս-պէս շարժմամբ» (օր. քուն լինի դիւրաւ-մլմլէ զերեսս և ձգտէ զձեռս. Նեղոս 655). մլուկ «փայտոջիլ» (տե՛ս առանձին).-ՄԵՂ, առանձին անգործածական. որից կազմուած են կ և մ ածանցիչներով՝ մեղ-կ և մեղ-մ (այս բառերի վրայ տե՛ս առանձին) և կրրկ-նութեամբ էլ՝ մղ-«ցեց» (գործածական է Ագուլիսի բարբառում) և «մեղմ, հան-դարտ» (գործածական է Ղարաբաղի բար-ռառում). իմաստի զարգացման համար հմմտ. առաջինի հետ մղմող (տե՛ս տակը) և երկրորդի համար՝ մալել «կակղել». (Մա-լեալ կակղէ զջերմութիւն հրոյ օդոյն հաւա-նութեամբ, Եղիշ.)-ՄՈՂ, որից կրկնու-թեամբ՝ մղմող «ցեց» (գործածական է մի-այն Ղզ. և Ղրբ. նշանակութեան զարգաց-ման համար հմմտ. մի քիչ ցած).-ՄՈՒՂ, գտնւում է միայն գաւառականում. այսպէս՝ Մշկ. մուղ «ցորեն աղալը».-և վերջապէս ՄԱՏԱՂ, ՄԱՏՂԱՇ, որոնց վրայ տե՛ս առան-ձին։


Մակոյկ, կուկի, կաւ

See full entry →

s.

skiff, wherry, bark, boat;
— նաւու, yawl;
հնդիկ —, canoe.

Etymologies (1)

=Նոյն է ձևով պրս. [arabic word] makok «ոս-տայնանկի կկոց, մաքոք» բառի հետ. հմմտ. թակոյկ<պհլ. takōk>պրս. [arabic word] takōk։ «Կկոց» նշանակող բառերը յառաջանում են ռնաւաև» նշանակող ձևերից. օրինակ, գերմ. šchiff «նաւակ. 2. մաքոք», ռուս. цeлнокъ «նաւակ. 2. մաքոք», սերբ. čun «նաւակ» և č̌únak «մաքոք», ֆրանս. navette «մաքոք» <լտ. navis «նաւ» բառից, ևն։ Ըստ աւամ կարելի է ենթադրել, որ պրս. [arabic word] ma-kok «մաքոք» բառը նոյնպէս ծագում է պհյ. *makōk «նաւակ» բառից, որից և փոխառեալ է հյ. մակոյկ։-Պրս. makōk «ոստայնանկի կկոց» ձևից են փոխառեալ նաև թրք. me-kik, ն. ասոր. mak'úk՝, վրաց. მაჭო մաքո, հյ. գւռ. մաքոք, մքոք, մքուք, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկի կկոց». այս-պէս նաև արաբ. [arabic word] makkuk «ըմպա-նակ (ըստ Будaговъ 2, 250 կկոցի ձևով ըմ-պանակ). 2. մի տեսակ չափ է», ասոր-❇ makūqā «ըմպանակ. 2. մի տե-սակ չափ»։-Հիւբշ. 191։


Մահակ, աց

See full entry →

s.

large stick, club.

Etymologies (1)

«փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։


Մամ, ոյ

See full entry →

s.

grand-mother, grand-mamma.

Etymologies (1)

= Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։


Ման, ի

See full entry →

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. մա-նել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ննխ։ Պլ. Ռ. Սեբ. մանէլ, Ասլ. մանէ՝լ, Ագլ. Զթ. Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. մանիլ, Սվեդ. Տիգ. մmնիլ, Հմշ. մօնուշ, բոլորն էլ «թել մանել»։ Պարզ արմատը ցոյց են տալիս Ննխ. Տփ. Երև. ման գալ, Ջղ. ման գ'ոլ, Ղրբ. ման կ'mլ, Ասլ. մա գ'ալ, Հմշ. մօն էգուշ, Ագլ. մուն գիւլ «ման գալ, շրջիլ, պտտիլ, որոնել»։ «Ման գալ» և «մանել» գաղափարների նոյ-նութեան համար հմմտ. Քուչ. էջ 54. «Այս ծովական գիշերս ի բուն՝ ես երկու շրջան մանեցի», հմմտ. նաև ասոր. [arabic word] fəšel արմատը, որ նշանակում է թէ «պտտիլ, անցուդարձ անել» և թէ՛ «հիւսել, մանել»։-Նոր բառեր են մանիչ, մանք, մանճուք, մա-նողակ, մաննփոխ, մանուման տնել. ման».-փոխ, մանած, մանամանատեղ «զբօսա-վայր», մանացնել «պտտցնել», մանեճկտալ ևն։ Հետաքրքրական է մանդարձնել Խտջ. «միւս երեսը դարձնել», որ կազմուած է չշը-փոթելու համար դարձնել «պտտացնել» և «միւս երեսը շուռ տալ» գաղափարները։


Մանանայ, ի, ից

See full entry →

s.

manna.

Etymologies (1)

, ի հլ. «ծառերի տերևների վը-րայ հաւաքուած բուսական քաղցրահամ մի նիւթ, գազպէն, Ս. Կարապետի հալվա» ՍԳր. Եփր. ա. կոր. 68. Շար. Վրդն. ծն. նմանու-թեամբ «սրբերի մարմնից կաթած աւիշկը» Մարթին։


Մանեակ, եկաց

See full entry →

s.

necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.

Etymologies (1)

ՆՀԲ «յն. ևս մանիագիս, մաեիաքս և վրաց. մանիակի. ի հյ. և ի յն. ստու-գաբանի ման եկեալ, ոլորեալ»։ Böttich. Horae aram. 30 եբր. hamnik և սանս. *sumānika։ Gosche 25 հյ. մանել ար-մատեռ և ևամ սանս. man «պատուել», māna «պատիւ». հայերէն ձևին է կցում նաև փռիւգ. μάνιϰα «պերճ և սքանչելի իրք» (ըստ Պլուտարքոսի)։ Justi, Zen-dsn. 233 զնդ. minu «քարեղէն, գոհա-րեղէն կամ վզնոց» բառի տակ դնում է սանս. mani, պրս. mangoš, փռիւգ. μάνιϰα և հյ. մանեակ։ Pictet 2 307 սանս. mānava ևն։ Lag. Btrg. baktr. Lex 47 մանել բայի հետ։ Տէրվ. Al-tarm. 71 և Նախալ. 98 տե՛ս մանել։ Հիւնք. յն. μανιάϰης։


Նեպակ

See full entry →

cf. Նեպուկ.

Etymologies (1)

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Նզով, ից

See full entry →

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

Etymologies (1)

= Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։


Նկատ

See full entry →

s.

human respect.

Etymologies (1)

«ձեռքով բռնելու յարմար փայտի մի կտոր է, որի ծայրը սանտրաձև երկաթ թելեր են շարուած. սրանով նշխարքը յետևի կողմից ծակծկում են, որպէսզի դիւրաւ եփ-ուի»։ (Բառս ունի միայն Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. հիւանդ. 1906, էջ 170)։


Նուիրակ, աց

See full entry →

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

Etymologies (3)

, ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։

= Պհլ. *nivēδak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. զնդ. nivaēδayemi «ծանուցանեմ» և պրս. [arabic word] nuvīd «աւետիք, լուր». կազ-մուած են ni-մասնիկով vid=զնդ. vaed-«գիտել, ճանաչել, հասկանալ» արմատից.-ըստ այսմ նուիրակ բուն նշանակում է «ծա-նուցիչ, ազդարարող, յայտարարող», որ և ճշտիւ համապատասխանում է բառի իսկա-ևան նշանակութեան։ Նոյն vid-vaēd «գի-տել» արմատից paiti->pat-և fra-մասնիկ. ներով կազմուած ձևեր են զնդ. paiti-vaēδay-emi «ծանուզանեմ», fravaēδ-«նկատել», որոնց պհլ. ձևից փոխառեալ են հյ. պատ-ուէր, պատուիրել, հրաւէր, հրաւիրակ, հրա-ւիրել։ Այս բոլորի նախնական և հիմնական ռառափարն է «իմացնել, գիտցնել, ծանու-ցանել». այսպէս պատուիրել ո՛չ թէ «խրա-տել» է, այլ անելիքը նախապէս իմացնել, հրաւէրը ո՛չ թէ «կոչ» է, այլ «հանդէսը ծա-նըւցանել» և հրաւիրակը այն անձն է՝ որ հանդէսի մասին յայտարարում կամ ծանու-ցում է հրաւիրեալ անձին։ Նոյն իսկ նուիրել (որ այս արմատից է դարձեալ. տե՛ս նուէր), բուն իմաստով «աստուածներին մի բան ձօ-նել», ո՛չ թէ «պարգևել» իմաստով է, այլ «քուրմի կողմից ծանուցում տալ ժողովուր-դին՝ ընծայ բերուած իրի մասին» և նուիրա-գործել (կամ սրբագործել)՝ նշանակում է «սրբազնագործեալ անձի կամ իրի մասին» բարձրից ցած (ni-) ժողովրդին յայտարարել կամ ծանուցանել»։ Այնուհետև աստուածնե-րին միայն յատուկ նուէրը, իր սրբազան ի-մաստը կորցնելով, դարձել է հասարակ ըն-ծայ ամէն մարդու համար, ինչպէս եղել է նաև ձօն բառը։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Մշ. նվիրագ «վանքի կողմից պտղի հաւաքող կրօնաւորո»։


Շալակ, ի

See full entry →

s.

back, shoulder, load;
hand-barrow, sedan.

Etymologies (2)

, ի-ա հլ. «մախաղ, պարկ, տոպ-րակ» Դ. թագ. դ. 39. Կիւրղ. թգ. «պատգա-րակ» Բ. մկ. թ. 8. «բեռ» Վստկ. Վրդն. պտմ. էջ 157. «կռնակ, թիկունք» Երզն. մտթ. «տող ընդ մէջ սրբագրութիւն կամ յաւելուած» ԱԲ. «պարտականութիւն» Անսիզք 9. որից շալա-կամատն «բեռան մէկ աչքը» Կիւրղ. թգ. (ԳԲ դարձրել է շալակամասն). շալակել «մէջքով՝ կռնակով վերցնել» Վրդն. ծն. Վրք. հց. բ. 124. շալական «բեռնատար (ձի կամ ջորի), Վստկ. 204.

ՆՀԲ լծ. ռմկ. շլլիք, շըլնիք և արաբ. սէլաք, սէլէֆ ևն։ Lag. Arm. Stud. § 1664 արաբ. šallāq ձևի հետ։ Հիւնք. պրս. շալաք «ձորձ, կապերտ, քուրձ» (իսկ շալակ «պատգարակ» հանում է լտ-sella «աթոռ» բառից)։


Շահպուրակ

See full entry →

s. bot.

*gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.

Etymologies (1)

= Պրս. sāhpari, šahbari, sahbōy «յամ-բար ծաղիկը», որից թրք. šehboy>ռմկ. շէխ-պօյ «շահպրակ»։ Կերևի թէ նոր գրողների ձեռքով է շինուած այս բառերի վրայից՝ հին հայերէն փոխառութեանց ոճով և հայկական համարուած -ակ մասնիկով։-Աճ.


Շաղ, ից

See full entry →

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։


Ոպղիտ

See full entry →

s.

hoplites.

Etymologies (1)

«զէնքով ըմբշամարտութիւն» Եւս. քր. ա. 291. ուրիշ օրինակ չկայ։


Ոռ, ի

See full entry →

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Խրբ. Հմշ. օռ, Մկ. տռ (Մոկաց Հասկնջաւս գիւղում յէռ՝ որ յիշեցնում է հնխ. ersos ձայնդարձը), Ախց. Կր. օռ, վօռ, Ալշ Մշ. գոռ, Ջղ. Սլմ. Վն. վոռ, Գոր. Երև. Ննխ. նմ. Պլ. Ռ. վօռ, Զթ. էօռ (սեռ. ուռա), Ասլ. վէ՝օռ, Հճ. վոր, Մրղ. վուէռ, Ղրբ. վըէռ, վըռ, Սեբ. վէռ, Սվեդ. վըռռ, Տփ. վուր, Տիգ. վրռ. Ագլ. վառ. հետաքրքրական ձև է Սվ. որղ (կարդա վօրղ?)։ «Ծայր, տակ, վերջ» նշա-նակութեամբ գործածւում է ոռք, որից Տփ վուրք, Սվեդ. վըրք (օր. Անտարի վուրքումը «անտառի ծայրը»)։ Նոր բառեր են ոռագօտի, ոռազատիկ, ոռակալ, ոռաճճի, ոռաշուռտու, ոռաոռ, ոռասանդի, ոռասոթ, ոռատու, ոռա-քեծ, ոռգոգոշ, ոռդիք, ոռեքալ, ոռիկ, ոռծախ, ոռծեծ, ոռձիգ, ոռովանալ, ոռուիլ, ոռսրբի» ոռտիտիկ, ոռտոզ, անոռի, անոռք, անոռա-գլուխ, կայծոռիկ։


Ոսկի, կւոյ

See full entry →

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

Etymologies (2)

ժողովուրդներից անցել են Հայաստան, իսկ «անագապղինձը» յետոյ նշանակու-թեան փոփոխութեամբ դարձել է «ոս-կի», ինչպէս որ ըստ J. Grimm յուն, ὄίδηρος «երկաթ»=գերմ. silber «ար-ծաթ»։ Մորթման ZDMG 31, 412 բևեռ. usgini «ոսկեղէն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 97 աւելի մօտիկ է գտնում ակկադ. gušqi «ոսկի»։ Lag. Gött. Nachr. 1882, 164 սումեր. [other alphabet] guski(n)։ Schrader, Sprachverglei-chung und Urgeschichte, Jena 1890 դնում է ո՛չ-հնդևրոպական նախահայ-կական բառ և կցում սումեր. guškin gusgin, վրաց. okro, oker «ոսկի» և ու-րիշ կովկասեան ձևերի հետ. «դսկի» և «պղինձ» նշանակութեանց յարաբերու-թեան համար յիշում է եաքութ. altun «պղինձ» և թրք. altun «ոսկի». հմմտ. նաև Jensen ZAss. 1, 254-5։ Busge IF 1, 444 այս հիման վրայ ենթադրում է թէ հյ. ոսկի ծագած է նախաւոր *goski ձևից, g-ի անկումով։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 ակկադ. guski, guskin, ֆինն, waski։ Riabinin MSL 10, 19 ֆինն. waski, էսթ. wask «պղինձ», հունգ. vas «երկաթ»։ Jensen, Hitt. u. Arm. 209 դնում է սումեր. guškin ձևից՝ հաթերէ-նի միջնորդութեամբ։ Հիւնք. ոսկր բա-ռից է հանում։ Patrubány SA 2, 12 հայ բառը նոյնպէս դնում է ոսկր-ից. իսկ ՀԱ 1908, 278 հնխ. aves «փայլիլ» ար-մատից, որով ֆինն. և հունգ. ձևերը փոխառեալ հայերէնից։ Karst, Յուշար-ձան 401, 405 սումեր. guški «ոսկի»։ Մառ. ЯՓeт. cбор. 1, 128 կապում է Սկիւթացոց անուան հետ. իսկ O полож. aбхaз. 34 և Aбхазскии aнал. aлф. էջ 47 իրար է կապում հյ. ոսկի, ափխ. axə՝, վրաց. ոքրո, ռուս. золотo, գերմ. gold, չուվաշ. ыltən, թրք. altan։-Պա-տահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] kin «ոսկի»։-Ֆիննական ձևերի համար A. Ahlquist, Die Kulturwörter der westfinnischen Sprachen. Helsing-

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Տփ. օսկի, Ջղ. Սլմ. Վն. վոսկի, Երև. Շմ. վօսկի, Հճ. Պլ. Սեբ. օսգի, Ակն. օսգի, վօսգի. վէօսգի, Սչ. օսգ'ի, վօսգ'ի, Խրբ. Ռ. օսքի, Տիգ. օսգի, օզգի, Մկ. տսկը՛, Մրղ. վսկ'ը, վըիսկի, Գոր. վէ՛սկէ, Ղրբ. վրէ՛սկէ, յըսկէ, Ասլ. էօսգի, Զթ. իսգի, Ագլ. ա՛սկի, Սվեդ. իսքա։ Նոր բառեր են ոսկերել «ոսկեջրել», ոսկերած «ոսկեջրած», ոսկեբեռն, ոսկեծիլ ոսկեկտուց, ոսկեշալակ, ոսկեպղոճ, ոսկե-ջուր, ոսկեջրել, ոսկեքոչոր։


Ոսկր, կեր, աց

See full entry →

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Երև. Կր. Ննխ. Տփ. օսկօր (Տփ. մնկ. օ'կօր), Ալշ. Մշ. օսկոռ, Խրբ. Սչ. օսգ'օր, Ախց. օսկօռ, Ակն. Ռ. օսգօր, Պլ. օսգօռ (մնկ. օգօր), Վն. ուսկոռ, Հմշ. օսկէօր, Տիգ. օս-քուռ, Ասլ. ըսգէօ՜ր, Ղգլ. սկօռ, Սլմ. վըս-կոռ, Մրղ. վըսկօռ, վուսկօռ, Մկ. տսկուր, Ագլ. ո՛ւսկուռ (յգ. ըսկըռա՛տիք՝), Ջղ. վոս-կուռ, Շմ. վօսկուռ, Գոր. վօ՛սկէռ, Ղրբ. վըէ՛սկըէռ, վըսկըռ, Սեբ. օսգէր, Հճ. ուսգոյ, Զթ. իւգիւյ, իւգիւր, Սվեդ. իւգիւր։ Նոր բառեր են անոսկոր, ոսկորկոտրէք, ոսկորոտ, ոսկորտանք, ոսկրագլուխ, ոսկրախաղ, ոսկ-րահան, ոսկրահաստ, պետառսկոր, ոսկրա-ջուր, ոսկրացաւ, ոսկրթփել։