s.

galaxy, milky way.

s.

ՅԱՐԴԳՈՂ կամ ՅԱՐԴԱԳՈՂ. որ եւ ԾԻՐ կամ ՀԵՏՔ ՅԱՐԴԳՈՂԻ. ըստ յն. եւ լտ. Կաթնածիր կամ Ծիր կաթին. γαλαξίας κύκλος lacteus circulus, galaxia, via lactea. իտ. via lattea. Սպիտակափառ մասն երկնից ի պարզ գիշերի՝ ի հարաւոյ ընդ հիւսիս շեղակի. այն է հոծութիւն խիտ առ խիտ մանունց կամ բարձր աստեղաց. զորմէ առասպելեն քերթողք, թէ ի գողանալ Վահագնի կամ Հերակլեայ զյարդ՝ անկեալ իցեն զճանապարհայն մղեղք յարդի. ուստի կոչի եւ Կառք մսրի, կամ Մսուր. սաման օղրըսի, (այսինքն յարդի գող) քեահքեավան, քէհքեշան, (այսինքն յարդ քարշօղ)։

Յարդգողիդ ծիր յո՛յր սակս եղեւ. ոմանք կարծեն լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլակեն, ոմանք զգերիոնայ զանդւոցն զճանապարհ, ընդ որս Երակլէս ած (զանդեայս եւ զյարդս ի պէտս նոցա). եւ այլք ի գաղակտացւոց (այսինքն ի կաթանց) երայ վերայ տարածեցելոց ստեանցն։ Կամար շութափ արագընթաց յարդագողի։ Կաթինն ծիր. ( ի լս. յարդագող). (Փիլ. նխ. ՟բ.։)

Յաղագս կաթին ծրոյ. ոմանք յառաջնոցն հայոց ասացին, թէ ի խիստ ձմերան Վահագն նախնի հայոց գողացաւ զյարդ Բարշամայ ասորեստանեայց նախնոյ. զոր եւ մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ յարդգողի հետ անուանել. (Շիր.։)

Եւ որ յարդգողն կոչեն. (Ոսկիփոր.։)

Օդքն երկնայնոցն են ի կառս մսրի, զոր ի հայերէն բարբառ յարդագող կոչեն, եւ այս է մսուր՝ աման օդոյն թանձրայնեաց. զոր տեսանեմք ի գոյն սպիտակարանի (կամ սպիտակ օրանի). (Պիտառ.։)