Definitions containing the research տի : 10000 results

Ծոծորակ

s.

nape of the neck;
occiput, back of the head;
խորոփոք —ի, nape.

· Calfa

NBHL (1)

ԾՈԾՈՐԱԿ եւս եւ ԾՈԾՐԱԿ. κοτίς occiput. Յետին կողմն գլխոյն կամ պարանոցին, րպէս ծորակ՝ երակ եւ անցք ուղղոյ կամ ծծոյ ընդ անրակն, եւ իբրու ծործոր կամ ձորամէջ.


Ծոծրակ

cf. Ծոծորակ.

· Calfa

NBHL (1)

ԾՈԾՈՐԱԿ եւս եւ ԾՈԾՐԱԿ. κοτίς occiput. Յետին կողմն գլխոյն կամ պարանոցին, րպէս ծորակ՝ երակ եւ անցք ուղղոյ կամ ծծոյ ընդ անրակն, եւ իբրու ծործոր կամ ձորամէջ.


Ծոյլ, ծուլից

adj.

idle, lazy, slothful, sluggish, cowardly, dastardly.

· Calfa

NBHL (1)

Ծուլացն եւ անհաւատից. (Յայտ. ՟Ի՟Ա. 8։)


Ծովագնացութիւն, ութեան

s.

sea-voyage;
navigation.

· Calfa

NBHL (1)

Ոչ երբէք ծովագնացութեամբ մակաշրջել փայտիւք. (Մագ. ՟Լ՟Դ։)


Ծովակալ, աց

s.

lord of the sea;
sea-king;
admiral;
մեծ —, փոխան —ի, երորդ —, high, vice-admiral, rear-admiral;
ատեան, խորհրդարան —աց, admiralty-board;
նաւ —ի, flag-ship.

· Calfa

NBHL (2)

θαλασσοκράτωρ maris domins, potens mari. Որ ընդ իշխանութեամբ իւրով կալեալ ունի զմասն ծովու եւ կղզեաց. թագաւոր տիրօղծովու, եւ սպարապետ ծովական.

Որք ի կողմն ուրեք ծովակալք տիրեցին։ Զղակեդեմոնացւոց ծովակալս։ Զժամանակաց ծովակալացն. (Եւս. քր. ՟Ա։)


Ծովակալեմ, եցի

vn.

to be master or lord of the sea;
to command a fleet or squadron of ships of war.

· Calfa

NBHL (1)

θαλασσοκρατέω maris imperium teneo, potemns sum mari, copiis navalibus valeo. ծովակալ լինել. տիրել ծովու եւ կղզեաց.


Ծովական, ի, աց

cf. Ծովային;
—ք, aquatic animals.

· Calfa

NBHL (1)

Նաւավար՝ ալեաց ճանապարհորդ, ծովու մշակ ... ծովականաց մենամարտիկ՝ ինքնայոժար ի մահ. (անդ։)


Ծովահայեաց

adj.

facing the sea, that looks towards the sea, maritime, marine;
— քաղաք, maritime town.

· Calfa

NBHL (1)

Որ ունի զհայեցուած ի ծով անդր. ուստի ծովն տեսանի.


Ծովահերձ

adj.

that cuts, divides, cleaves or ploughs the sea.

· Calfa

NBHL (1)

Եւ ծովահերձսառմամբ ցրտին. (Յիսուս որդի.։)


Ծովանամ, ացայ

vn.

to turn into a sea, to fall into;
to inundate, to immerse, to cover with water.

· Calfa

NBHL (1)

Զորութիւն սրբոյ խաչին ցցաւ եւ ծաւալեցաւ ընդ տիեզերս. (Աթ. խչ.։)


Ծովեզր, զերաց

s.

sea-coast, sea-side, shore, strand, beach;
առ or ի ծովեզերին, on the sea-shore.

· Calfa

NBHL (1)

ընդ հարաւ, եւ ընդ ծովեզրն քանանացւոց։ Յամենայն ծովեզեր ծովուն մեծի։ Որ առ ծովեզերն հրէաստանի էր։ Նստաւ առ ծովեզերն։ Առ ծովեզերբ ծովուց։ Ի ծովեզերէն տիւրոսի եւ սիդոնի։ Կալ կամ բնակել առ ծովեզերբ կամ առ ծովեզեր։ Բնակել զծովեզերբ կամ ի ծովեզերին։ Եդեալ րունր առ ծովեզերին կացաք յաղօթս։ Հրաման տայր շուրջ զծովեզերօքն.եւ այլն։


Ծորան, աց

adj. s.

running, flowing, liquid, fluid;
flow, flowing, running out

· Calfa

NBHL (1)

Կացոյց զերկինս իբրեւ զկամար, որ ի ծորան ջուրց բազմութենէ (կամ բնութենէ) անտի անշարժեւ անէջ զերկինս հաստատեաց. (Կոչ. ՟Թ։)


Ծորենի, ենւոյ

s. bot. barberry bush;
lent-isk, mastic-tree.

· Calfa

NBHL (1)

Տունկ ծոծոյ. փշուտ թուփն ծոր պտղոյ։ Բժշկարան.։ Ուստի ԾՈՐԵՆՈՅ ՕՇԱՐԱԿ. Գաղիան. յն. ղլիկօ՛էն γλυκόεν subdulce. անուշակ, թթուաշ՝ ախորժ համով։


Ծոց, ոյ

s. mar.

bosom, lap;
cavity;
pocket;
— ծովու, gulf, the bosom or depth of the sea;
— գետոց, channel of a river;
— լերանց, cavern, grotto;
— կառաց, the interior of a carriage;
— անկեան, sinus. — նաւու, the keel of a ship;
գորք ամփոփման —ոյ նաւին, the hold of a ship.

· Calfa

NBHL (1)

κόλπος sinus. Գոգ. գիրկ. գոգ ծակեալ. մէջ գրկաց. լանջակողմանք. նմանութեամբ՝ խորշ սրտի., եւ ծովու, եւ այլն. ... Տե՛ս (Ել. ՟Դ. 6։ Օր. ՟Ժ՟Գ. 6։ Հռութ. ՟Դ. 16։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 3։ ՟Գ. Թագ. ՟Գ. 20։ Յոբ. ՟Ժ՟Թ. 27։ ՟Ի՟Գ. 12։ Սղ. ՟Լ՟Դ. 13. ՟Հ՟Գ. 11։ Ես. ՟Կ՟Ե. 6։)


Ծուէնք

s. pl. piece of linen, bits, cuttings, shreds, strips, rags, tatters;
ի ծուէնս ծուէնս պատառե, to tear, to rend, to pull to pieces;
յերկուս ծուէնս պատառել, to tear in two parts or pieces.

· Calfa

NBHL (1)

Ծուէնս ծուէնս պատառէին զգեստիկն նորա. (Ճ. ՟Ա.։)


Ծունրդրութիւն, ութեան

s.

genuflection.

· Calfa

NBHL (1)

Ծունրդրութիւնն, խաչատեսակն կնիք։ Քահանայիցն երկոքումբք ոտիւք ծանրդրութիւնքն. (Դիոն. եկեղ.։)


Ծպնեմ, եցի

va.

to attach, to join.

· Calfa

NBHL (1)

որպէս յն. զէ՛ւնիմի. ζεύγνυμι jungo, copulo Զուգել. զօդել. կապել սերտիւ. կպցընել, քակցընել.


Ծպտեմ, եցի

va.

to disguise, to travesty;
to dissemble, to cloak.

· Calfa

NBHL (2)

(լծ. թ. թէպպիլ էթմէք, օլմագ) μετασχηματίζω եւ այլն. in alium habitum muto, transformo եւ այլն. Զուգել. զօդել. կապել սերտիւ. կպցընել, քակցընել.

ԾՊՏԵՄ, եցի. ծպտիմ, եցայ. ն.ձ. Փոխել զկերպարանս. այլակերպել, իլ. ծածղել զանձն, եւ զիրս. թաքուցանել. ըստ ոմանց նաեւ Զսպել, իբր սաստիկ ծպնել. ամփոփել. սքօղել.


Ծռեմ, եցի

va.

to bend, to bow, to incline;
— զդէմս, to make grimaces.

· Calfa

NBHL (2)

Զշաւիղս ոտից ձերոց խռովեցուցանեն. ոչտան թոյլ ուղիղ գնալ, կամակորեն. ոչ տան թոյլ ուղիղ գնալ, կամակորեն, ծռեն, ի ծուլութիւն արկանեն. (Գէ. ես.։)

Հայհոյեաց անհաւատից եւ ծռելոց բանք. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)


Ծրագրեմ, եցի

va.

to sketch, to trace the contours, to draw the outlines of;
to describe, to write, to trace.

· Calfa

NBHL (1)

Ճարտարապետի եղէգն առեալ՝ չափ դնէ, եւ ծրագրէ այնու ներքնատունս եւ վերնատունս. (Աթ. ՟Ը։)


Ծրարեմ, եցի

va.

to envelop;
to pack;
to wrap up;
to roll;
— զվաճառս, to pack up;
զխրոխտ գագա թունս յամպս ծրարէին, they reared their proud heads to the skies;
որոյ գագաթն յամպս ծրարի, whose top cleaves the skies.

· Calfa

NBHL (2)

Ոչ մայն զի լսելով լուիցես, այլ զի եւ հաւատովք կնքիցես ծրարեալ ի սրտի քում. յն. վերակնքիցես. (Կոչ. ՟Ա։)

Պատկառէ, զմրի, ծրարի. իմա՛, կծկի, գումարի յաձն. կըփ աշուի կծկըտի։


Ծրդիմ, եցայ

vn.

to stain, to soil or dirty oneself.

· Calfa

NBHL (2)

κυλίδομαι, κυλίνδομαι volvor, volutor. կամ ըստ եբր. նիքէթթամ. maculosus sum. Իբր ծրտիւք աղտեղեալ. շաղախիլ. թաթաւիլ. նարկանիլ. թաւալիլ յաղտեղութիւնս. (իսկ ռմկ. ծդրիլ, է նեխիլ, հոտիլ).

Հիւանդեցեալք ախտիւք, եւ ծրդեալք մեղօք. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Ծրունք, ի մէջ —

s.

knot of a cane or reed;
internodium, space between two joints or knots in a plant.

· Calfa

NBHL (1)

ԾՐՈՒՆՔ կամ Ի ՄԷՋ ԾՐՈՒՆՔ. Ընդ մէջ յեռեալ ծնունք, կամ ծիրք. այսինքն Յօրդք ծղօտից եւ եղեգանց. internodia յն. ընդ մէջ գօտի. διὰ μέσου ζώνη


Ծրտեմ, եցի

va.

to mute, to guano, to dung as burds;
— ձկանց, to spawn.

· Calfa

NBHL (1)

Կոթող ինչ կանգնեալ ուրեք, եւ ամենայն թռչուն ի վերայ ծրտիցէ. (Թղթ. բար.) (յն. վերանստիցի։)


Ծփանք, նաց

s. fig. adv.

cf. Ծուփ;
surging of the sea;
wave, billow, swell;
trouble, care, perturbation;
— հերաց, hair floating in the breeze;
ի —նի, afloat;
in trouble;
ի —նի կալ, to waver, to fluctuate, to be agitated, billowy, vacillating.

· Calfa

NBHL (1)

Գիտել զամպարշտի ... զծփանս։ Մեծաւ ծփանօք մտախոհ ակի առ քեզ. (Ժղ. ՟Է. 26։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 8։)


Ծփեմ, եցի

va. fig.

to excite, create or produce a tempest;
to agitate, to trouble.

· Calfa

NBHL (1)

Ազգամն ծփէ զմարմինն ի մէջ ալեաց զանազան ախտից։ Ծփէ ընդդէմ ալիքն զմիտս, եւ տատանէ. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)


Ծփեցուցանեմ, ուցի

va.

cf. Ծփեմ.

· Calfa

NBHL (1)

Ազգամն ծփէ զմարմինն ի մէջ ալեաց զանազան ախտից։ Ծփէ ընդդէմ ալիքն զմիտս, եւ տատանէ. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)


Ծփումն, ման

s.

cf. Ծփանք.

· Calfa

NBHL (1)

Նստաւ տիկինն աղլայիս, եւ խելաց ծփումն առնէր ... Զի՞նչ եղեւ քեզ, ընդե՞ր հարկանես զսիրտդ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Կագիմ, եցայ

vn.

cf. Կագեմ.

· Calfa

NBHL (1)

ԿԱԳԵՄ. եցի. չ. Ի կագ մտանել. մարտնչել, մաքառիլ. կռու. հակառա. իլ - կիլ. վիճել. կռւըտիլ. կռիւ անել.


Կազ, ի

s. chem.

gauze;
gas;
— լուսաւորութիւն, illuminating -;
լոյս, լուսաւորութեան կազի, — light;
— illumination;
— կրելի, portative -;
(մայր) խողովակ կազի, — main;
(փոքր) — pipe;
բերան or կտուց, լապտեր, յարդարիչ, ընդունարան, գործարան կազի, — burner;
— lamp;
— fitter;
gasometer;
— works;
ի լոյս կազի, by — light.

· Calfa

NBHL (1)

Կազն եւ ապրշումն եւ մազն եւ բուրդն։ Փոքր բեռ ապրշումն եւ կազն՝ բախտին ընկեր է. (Ոսկիփոր.։ (Նաեւ գաղղիարէն, կազ ասի դիպակն. շղարշ. տեռ։))


Կազդուրացուցանեմ, ուցի

va. vn.

to strengthen, to corroborate, to sustain, to give strength to;
to repair, to restore to vigour good health, to re-establish;
to encourage, to give heart to;
to recover, to regain one's strength, to get well again, to be restored;
to take heart, to cheer up.

· Calfa

NBHL (3)

ԿԱԶԴՈՒՐԱՑՈՒՑԱՆԵՄ ԿԱԶԴՈՒՐԵՄ, եցի. ն. ԿԱԶԴՈՒՐԵՑՈՒՑԱՆԵՄ. գրի եւ ԿԱՍԴՈՒՐԵԼ. յն. ստիրի՛զօ, στηρίζω statuo firmiter, stabilio, fulcio եւ այլն. եւ այլն. Կացուցանել ի հաստատութեան. հատատուն առնել. ամրացուցանել. զօրացուցանել.

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից. այսինքն ըստ զօրանալոյ ոտից. (Ծն. ՟Լ՟Գ. 14։)

Կազդուրեցան կացին ի վերայ ոտից իւրեանց. (Ճ. ՟Բ.։)


Կազդուրեմ, եցի

va.

cf. Կազդուրացուցանեմ.

· Calfa

NBHL (3)

ԿԱԶԴՈՒՐԱՑՈՒՑԱՆԵՄ ԿԱԶԴՈՒՐԵՄ, եցի. ն. ԿԱԶԴՈՒՐԵՑՈՒՑԱՆԵՄ. գրի եւ ԿԱՍԴՈՒՐԵԼ. յն. ստիրի՛զօ, στηρίζω statuo firmiter, stabilio, fulcio եւ այլն. եւ այլն. Կացուցանել ի հաստատութեան. հատատուն առնել. ամրացուցանել. զօրացուցանել.

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից. այսինքն ըստ զօրանալոյ ոտից. (Ծն. ՟Լ՟Գ. 14։)

Կազդուրեցան կացին ի վերայ ոտից իւրեանց. (Ճ. ՟Բ.։)


Կազդուրեցուցանեմ, ուցի

va.

cf. Կազդուրացուցանեմ.

· Calfa

NBHL (3)

ԿԱԶԴՈՒՐԱՑՈՒՑԱՆԵՄ ԿԱԶԴՈՒՐԵՄ, եցի. ն. ԿԱԶԴՈՒՐԵՑՈՒՑԱՆԵՄ. գրի եւ ԿԱՍԴՈՒՐԵԼ. յն. ստիրի՛զօ, στηρίζω statuo firmiter, stabilio, fulcio եւ այլն. եւ այլն. Կացուցանել ի հաստատութեան. հատատուն առնել. ամրացուցանել. զօրացուցանել.

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից. այսինքն ըստ զօրանալոյ ոտից. (Ծն. ՟Լ՟Գ. 14։)

Կազդուրեցան կացին ի վերայ ոտից իւրեանց. (Ճ. ՟Բ.։)


Կազդուրեցուցիչ, չի, չաց

adj.

strengthening, cordial, invigorating, fortifying, analeptic, corroborant.

· Calfa

NBHL (1)

Զօրացուցիչ, յոտին կացուցիչ.


Կազմած, ոց

s.

apparatus;
preparing, preparation;
goods, furniture, household effects;
moveables, utensils;
equipage;
armour;
cf. Կազմութիւն;
— մարմնոյ, constitution, temper;
- պատերազմականք, military stores;
- ձիոյ, harness, caparisons, trappings;
— նաւու, rigging;
astronomical instruments.

· Calfa

NBHL (1)

Ի քարանց եւ ի փայտից կազմածք մղեղ եւ մանրաճիւն լինէր. (Փիլ. իմաստն.։)


Կազմիկ

adj.

well prepared, well done, skilfully executed;
— ճաշ, exquisite or choice repast.

· Calfa

NBHL (1)

Կազմեալ պատրաստեալ օրինօք. կոկ, կոկիկ. տիւզկիւն.


Կազմութիւն, ութեան

s.

construction, organisation, order, arrangement, mechanism, constitution, formation, structure, composition;
preparation, equipment;
— մարմնոյ, oonstitution, temperament, complexion.

· Calfa

NBHL (3)

Բանից կազմութիւն զուարթացուցանէ զլսելիս։ Պատրաստեցին զզոհարանն ըստ կազմութեան իւրում։ Մտին ի քաղաքն կազմութեամբ (զինուց). յն. զգուշութեամբ). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 40։ ՟Բ եզր. ՟Գ. 3։ Ծն. ՟Լ՟Դ. 25։)

Կազմութեամբ պատրաստութեանց (մարտի). (Փիլ. իմաստն.։)

Գովեսցեն զքեզ տիեզերք կազմութեամբք իւրեանց. (Եփր. ի ծաղկազարդ.։)


Կաթեմ, եցի

vn.

to drop, to flow drop by drop;
to trickle, to run down;
to distil;
անձրեւ ոչ եւս կաթեաց յերկիր, not a drop of rain fell;
— լուսոյ, to shine forth, to appear.

· Calfa

NBHL (1)

Աւիշքն՝ որ անտի կաթեալ ի ջետլ էր. (Յհ. կթ.։)


Կաթիլ, թլոյ

s.

cf. Կաթ;
— առ —, drop by drop.

· Calfa

NBHL (1)

Վերստին յիշելութիւն կաթիլ է խոհեմութեան ի բաց պակասելոյ. (Պղատ. օրին. ՟Ե։)


Կաթիկ

s.

little drop.

· Calfa

NBHL (1)

Փոքրիկ կաթ. շիթ մի. պտիկ մը.


Կաթնաբուղխ

adj.

flowing with milk, milky.

· Calfa

NBHL (1)

Կաթնաբուխ ունել ստինս. (Խոսրովիկ.։)


Կաթնանամ, ացայ

vn.

to be changed into milk.

· Calfa

NBHL (1)

Սկիզբն մարդկութեանս ջուր է ... ապա մեկնեալ ի ջերմութենէ սրտին՝ կաթնանայ. որ տուեալ լինի մանկանց ի կերակուր. (Բրսղ. մրկ.։)


Կաթնարբու, ուի

adj.

babe, unweaned child, suckling.

· Calfa

NBHL (1)

Ճմլել զստինս մօրն կաթնկեր հասակացն. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)


Կաթնկեր

cf. Կաթնարբու.

· Calfa

NBHL (1)

Ճմլել զստինս մօրն կաթնկեր հասակացն. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)


Կաթոգի

adj. adv.

passionately or dot-ingly fond, amorous, very affectionate;
languishing, eager, very anxious;
passionately, lovingly, fondly, eagerly;
— սիրել, to love to excess;
— տենչացեալ, eagerly desired, longed for;
— են ընդ միմեանս, they tenderly love each other;
— լինել, cf. Կաթոգնիմ.

· Calfa

NBHL (1)

Զաստի՞ պաճուճանացս կաթոգին ես. յն. բուռն հարկանես, կամ ձկտիս. (անդ. 12։)


Կաթոգին

cf. Կաթոգի.

· Calfa

NBHL (1)

Զաստի՞ պաճուճանացս կաթոգին ես. յն. բուռն հարկանես, կամ ձկտիս. (անդ. 12։)


Կաթոգնիմ, եցայ

vn.

to love passionately, dotingly, fondly;
to be smitten with violent love, to be enamoured, to burn, to languish or long for, to sigh or pant after.

· Calfa

NBHL (2)

Կաթոգին լինել. սաստիկ տենչանօք կարօտիլ. կողկողիլ, գորովիլ. ձկտիլ. եւ կարօտ գտանիլ.

Ժողովեսցէ ղարմտիս յամարայնոյ, զի մի եղիցի կաթոգնեալ ի ձմերայնի։ Պատրաստեսցեն զճրագունս իւրեանց, զի մի՛ եղիցին կաթոգնեալք իբրեւ զանմիտ կուսանոն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Կաթողիկոսութիւն, ութեան

s.

patriarchal dignity, patriarchate.

· Calfa

NBHL (2)

Պատիւ եւ իշխանութիւն կաթողիկոսի. հայրապետութիւն. եպիսկոպոսապետութիւն.

(Ակոդտոս) զտեսչութիւնն հասարակաց, որ անուանեալ կոչէին ի նոցանէ մագիստրութիւն եւ կաթողիկոսութիւն, առանց արատոյ վարեաց։ Մինչդեռ անդէն յաստիճանի կաթողիկոսութեանն էր, պսակեցաւ վկայութեամբ. (Եւս. պտմ. ՟Ը. 11։)


Կաթուած, ոց

s.

dropping, trickling;
drop;
apoplexy.

· Calfa

NBHL (1)

Կաթեաց ... եւ եղիցի ի կաթուածոյ անտի եայլն. (Միք. ՟Բ. 11։)


Կալանաւոր, աց

s.

adj. s. detained in prison, prisoner, captive;
police-man.

· Calfa

NBHL (1)

δεσμώτης, δέσμιος, ἄλων vinctus, captivus, carceratus. որ եւ ԿԱԼԱԿԱՆ. Կալեալն, յանցաւոր կամ գերի. եդեալ ի կալանս. կապեալն ի բանտի. դութուգ, մահպուս. Տե՛ս (Ծն. ՟Լ՟Թ. 20։ Ես. ՟Ի՟Բ. 3։ Գծ. ՟Ժ՟Զ. 25։)